Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա երգեր
Ամանորն առանց ամանորյա երգերի, ինչպես առանց տոնածառի, բոլորովին չեմ պատկերացնում: :)
Այ հենց հիմա էլ երգում եմ ՛՛ В лесу родилась елечка…՛՛: Դա իմ մանկության ամենասիրած ամանորյա երգն է, ու մինչ հիմա էլ շատ եմ սիրում:
Իսկ ո՞ր երգն եք դուք սիրում:;)
Ես էլ ունեմ բազմաթիվ սիրած ամանորյա երգեր, բայց հիմա մենակ հիշեցի Bobby Helms-ի Jingle bell rock երգը, որը շա՜տ եմ սիրում… :love
http://www.youtube.com/watch?v=itcMLwMEeMQ"]http://www.youtube.com/watch?v=itcMLwMEeMQ
Հիշեմ, էլի կգրեմ: ;)
Սա էլ վատիկը չէ :)
http://www.youtube.com/watch?v=DGvRwKYG0QE
Մենք մանկապարտեզում երգում էինք «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես…», մեկ էլ «Դրսում ձմեռ է, բայց շա՜տ լուսավոր է…»: :love:))
ABBA- Happy New Year :love
http://www.youtube.com/watch?v=dcLMH8pwusw
A.r.p.i.
28.12.2009, 21:33
Էս մեկն էլ մուլտի տեսքով:love
http://www.youtube.com/watch?v=eooaOstkm4w
Ռուբեն Հախվերդյան-Նոր Տարի
http://www.youtube.com/watch?v=0ZWg4I3Kz8M
Ամանորյա երգե՞ր: Խնդրեմ, ինչքան ուզեք.
http://www.youtube.com/watch?v=twWpT7qJNG8
Ժող, ինքը լավն ա, լսեք::love
http://www.youtube.com/watch?v=2nZ5uVpi1AY
Լավ, իրան կարաք չլսեք: :D
http://www.youtube.com/watch?v=V8ks9Kkkgj8
Էլվիիիիս:)
http://www.youtube.com/watch?v=8jpjTubCmoQ
Հենդրիիիքս:love
Եվ վերջում Նիկ Մեյսոնի կողմից՝ The Merry Xmas Song
http://www.youtube.com/watch?v=uBgv20hgnY0
Մետալային Սուրբ ծննդի ու Նոր տարվա երգերի էս ալբոմը՝ We Wish You a Metal Christmas and a Headbanging New Year կարող եք ներբեռնել այստեղից (http://thepiratebay.org/torrent/4593290/We_Wish_You_a_Metal_Christmas_and_a_Headbanging_New_Year) տորրենտ (սիդերը շատ են):
TRACKLISTING
1. We Wish You A Merry Xmas - Soto, Jeff Scott & Bruce Kulick / Bob Kulick / Chris Wyse /Ray Luzier
2. Santa Claus Is Coming To Town - Alice Cooper & John 5 /Billy Sheehan /Vinny Appice
3. Run Rudolph Run - Lemmy & Billy F Gibbons/Dave Grohl
4. God Rest Ye Merry Gentlemen - Ronnie James Dio & Tony Iommi / Rudy Sarzo / Simon Wright
5. Little Drummer Boy - Pinnick, Dug & George Lynch / Billy Sheehan / Simon Phillips
6. Santa Claus Is Back In Town - Owens, Tim 'Ripper' & Steve Morse / Juan Garcia / Marco Mendoza /Vinny Appice
7. Silent Night - Billy, Chuck & Scott Ian /Jon Donais /Chris Wyse / John Tempesta
8. Silver Bells - Geoff Tate & Carlos Cavazo / James Lomenzo /Ray Luzier
9. Deck the Halls - Oni Logan & Craig Goldy / Tony Franklin / John Tempesta
10. Grandma Got Ran Over By A reindeer - Stephen Pearcy & Tracii Guns / Bob Kulick / Billy Sheehan /Greg Bissonette
11. Rockin' Around the Xmas Tree - Joe Lynn Turner, & Bruce Kulick / Bob Kulick / Rudy Sarzo / Simon Wright
12. Happy Xmas (War Is Over) - Tommy Shaw & Steve Lukather / Marco Mendoza / Kenny Aronoff
Եթե ինչ-որ մեկն էլի գիտի սենց երգեր՝ ռոք/մետալ/ջազզ/բլյուզ ոճերում, թող ասի, կայֆ կլինի լսենք::hands
Frank Sinatra - Jingle Bells :hands
http://www.youtube.com/watch?v=8CBe74fAEEE
Christine Daae`
17.01.2010, 14:33
Andy Williams - It`s the most wonderful time of the year :love
Frank Sinatra - Let it snow
Дискотека Авария - Новогодняя (մանավանդ տեսահոլովակը)
Թեման ակտիվացնելու ժամանակն ա :))
:hands
http://youtu.be/oGstrljksN0
:roll
http://youtu.be/K9Y6CpMo8Yk
Այս երգն էլ շաա՜տ քավր տարբերակներ ունի:) (Սուրեն Առուստամյանինն ու Արմինե Քոչարյանինը չգտա:( )
http://youtu.be/8dhaGcVNLqA
Rhayader
07.12.2012, 14:49
Ամանորյա երգե՞ր: Խնդրեմ:
http://www.youtube.com/watch?v=IGiAWF7IXa8
Sona_Yar
12.12.2012, 02:44
Ձյունն է խոսում
Երաժշտ. Ա. Գրիգորյանի
խոսք Վ. Անդրեասյանի
Ձյունը այս տաք չի թափվում իզուր,
նա երկնքից, հավատա, հուշում է հեռավոր լուրը,
որ կփայլի լուսավոր ու լուռ մի օդեղեն ճանապարհ,
Թող այս երկինքը մեր մեծ տունը լինի, ճերմակ մի տուն,
ձյունը այս տաք չի ստում, լսեք, ձյունն է խոսում...
Կրկներգ:
Ձյունը դու նայիր, անվերջ իջնում է,
ձյունը դու նայիր, անվերջ իջնում է,
ու այսուհետ երազն է լինելու:
Շաղը երկնքի շառագունում է,
շաղը երկնքի շառագունում է,
հար-հարատև այսօրն է լինելու:
Թող քարանա այս անդորրը ջինջ,
թող միանա, - ասում են այս փաթիլները,
-սեր ու բացի այդ սիրուց ուրիշ ոչինչ
մեր ափերում պարզ ու վես:
Թող այս երկինքը մեր մեծ տունը լինի, ճերմակ մի տուն,
ձյունը այս տաք չի ստում, մաքուր, թովիչ ու թարմ, ձյունն է խոսում:
Կրկներգ:
https://www.youtube.com/watch?v=r12DJWWjyeQ
Sona_Yar
12.12.2012, 02:45
Նոր տարի
Պստիկներ, շուտ հավաքվեք
Ու կլոր շրջան կազմեք,
Երգեք երգն այս ու պարեք,
Նոր տարին դիմավորեք:
Նոր տարի, Նոր տարի
Գալդ թող լինի բարի:
Պայծառ ժպիտով արի
Դու բարի մեր Նոր տարի-
Բոլորիս երազանքները
Այս տարի դու կատարիր:
Բեր անուշ կարկանդակներ,
Եվ ուրախ ու նոր խաղեր,
Բեր նվեր` հույսեր ու սեր,
Մեր բարի, մեր լավ ընկեր:
Նոր տարի, Նոր տարի,
Գալդ թող լինի բարի:
Իսկ հետո կեսգիշերին
Հյուր կգա Ձմեռ պապին
Ու կասի նա բոլորին`
Շնորհավոր ձեր Նոր տարին:
Նոր տարի, Նոր տարի,
Գալդ թող լինի բարի:
http://www.youtube.com/watch?v=0ZWg4I3Kz8M&playnext=1&list=PL5A31EF7B82D18E4D&feature=results_main
Sona_Yar
12.12.2012, 02:46
Այ քեզ, այ քեզ տոնածառ
Կրկներգ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
Ու մի կոկոս անչափ լուռ:
Կրկներգ.
Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ,
Քեզ ականջօղ ենք արել:
Կրկներգ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով, շատ համեղ,
Տանածառ ես, թե սկուտեղ:
http://www.youtube.com/watch?v=BD1hppxZDLw
Sona_Yar
12.12.2012, 02:55
Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց,
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ
Պոկված կապույտ հեքիաթներից
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն ե երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ, ա՜խ, շուտով կդադարի,
Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում:
Ձյուն, սպիտակ ձյուն, մեղքերիս մեր թողություն,
Սպիտակ ձյուն, իմ ճերմակ քնքշություն,
Սպիտակ ձյուն, իմ ճերմակ մանկություն:
Արծաթե թիթեռնիկներ
Պոկված կապույտ հեքիաթներից
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:
http://www.youtube.com/watch?v=dQh3UdE4mWM
Sona_Yar
12.12.2012, 02:59
Տոնածառ ջան, տոնածառ,
Ինչ սիրուն ես ու պայծառ,
Էս ինչ լավն է, էս ինչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:
Կարմիր աստղը գագաթին,
Ծառի տակ ձմեռ պապին,
(Նվերները շալակին)
Էս ինչ լավն է, էս ինչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:
http://www.youtube.com/watch?v=PuGnUUmD-rI
Sona_Yar
12.12.2012, 03:01
Իմ Նոր տարի
Երաժշտ. Ա. Գրիգորյանի
խոսք Վ. Անդրեասյանի
Համր է քաղաքը լուսե, գիշերվա գրկում քարացել է նա,
համր է աշխարհը լուսե, վերջն է այս տարվա:
Ո՞վ է նա, ո՞վ է նայում, ի՞նչ պահեր եկան, ի՞նչ անդորր է այս,
ո՞վ է նա, ո՞վ է գալիս ու ժպտում, ահա...
Կրկներգ:
Իմ Նոր տարի, իմ Նոր հավատ,
լույսն է քո մոտենում,
տարի, ուրիշ տարի, դու՝ նվեր սեր ու խնդության,
դու իմ բարի, բարի այնքան,
ներում ես ու վեր հանում,
արի, մաքրիր քո մաքրությամբ:
Պահ է, ախ, պահ է մնում, որ հնչեն զանգեր, որ հնչի նորը,
պահ է, ախ, պահ է մնում մեր տարվան անցյալ:
Համր է քաղաքը լուսե՝ այդ քայլերն են քո ու սպասումը մեր,
համր է աշխարհը լուսե, բայց կգաս, օրհնյալ:
Կրկներգ:
Արի, մաքրիր քո բարությամբ:
http://www.youtube.com/watch?v=-kg58-FQwHY
Sona_Yar
12.12.2012, 03:06
Նոր տարի
Երաժշտ. Ա. Գրիգորյանի
խոսք Վ. Անդրեասյանի
Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,
այսօր ի՞նչ օր է, ասա,
սպասում են, տես, այս աշխարհում բոլորը,
այսօր ի՞նչ օր է, ասա,
ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,
վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:
Գուցե կորչում է մի օր մանկությունը,
և մի օրով հետ գալիս,
և Նոր տարի է այդ օրվա անունը,
նա լույսերով է գալիս,
գալիս է նա ու թակում բոլորի դուռը փակ,
գալիս է նա, որ նորից հավատանք ու սիրենք, ու խնդանք:
Կրկներգ:
Դու, Նոր տարի,
դու, Նոր տարի,
մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,
Դու, Նոր տարի,
դու, Նոր տարի,
մեզ , Նոր տարի, պարուրիր հույսերով,
Դու, Նոր տարի,
դու, Նոր տարի,
մեզ, Նոր տարի, մանկացրու և փոխիր,
մեր Նոր տարի, գալդ բարի,
մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:
Արի վերցնենք այդ օրվա բարիքները
և չուրանանք էլ երբեք,
հիշենք լույսերը, և հրճվանքն ու սերը
չմոռանանք էլ երբեք:
Օրեր կգան, և ծիծաղ չի լինի՝ կարգ է դա,
բայց լույս այդ օրը մեր մեջ կշողա,
երբ կանչենք, հավատա:
Կրկներգ:
http://www.youtube.com/watch?v=_nDwEKyn5QQ
Sona_Yar
12.12.2012, 03:08
Պատրաստել ենք մենք Նոր Տարվա հանդես, Նոր Տարվա հանդես,Նոր Տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես–պես, դիմակներ պես–պես, դիմակներ...
Ներս կգա շուտով Ձմեռ Պապին, ներս կգա` մեծ պարկը շալակին,
Ձյունանուշն էլ, երգը շուրթերին, շուրջը կխմբի ժիր մանուկներին։
Թիկ–թակ մանուկներ մեծ շրջան կազմեք,մեծ շրջան կազմեք,մեծ շրջան կազմեք,
Ինչպես զանգակներ, զնգացեք երգով, երգով ու պարով զնգացեք...
Զարդարել ենք մենք եղևնին պայծառ, տոնածառը մեծ, տոնածառը մեծ,
Դուրսը ցուրտ ձմեռ, իսկ ներսում պայծառ, իսկ ներսում անթիվ մանուկներ...
http://www.youtube.com/watch?v=eNXQC9g66AE
Sona_Yar
12.12.2012, 03:09
Դինգ-դոնգ ձռան երկնքում,
Դինգ-դոնգ աստղերն են ժպտում
Դինգ-դոնգ-դինգ, երկինքն է աստղալից,
Լուռ ժպտում է մեզ հեռվից:
Դինգ-դոնգ-դինգ երկինքն է աստղալից,
Լուռ ժպտում է մեզ հեռվից:
Դինգ-դոնգ դե զնգա մեր զանգ
Դինգ-դոնգ, տուր մեզ երազանք
Դինգ-դոնգ-դինգ, ինչ լավն է եղևնին
Ու զանգերն իր թևերին..
Դինգ-դոնգ-դինգ ինչ լավն է եղևնին
Ու զանգերն իր թևերին..
Դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ
Դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ
Դինգ,դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ
Դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ
Դինգ,դինգ-դինգ, դինգ-դինգ-դինգ-դինգ
Դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ-դինգ
Դինգ-դոնգ-դինգ , երկինքն է աստղալից
Լուռ ժպտում է մեզ հեռվից:
Դինգ-դոնգ-դինգ երկինքն է աստղալից
Լուռ ժպտում է մեզ հեռվից:
http://www.youtube.com/watch?v=Nte7IJOZlUE
Տոնածառ ջան, տոնածառ,
Ինչ սիրուն ես ու պայծառ,
Էս ինչ լավն է, էս ինչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:
Կարմիր աստղը գագաթին,
Ծառի տակ ձմեռ պապին,
(Նվերները շալակին)
Էս ինչ լավն է, էս ինչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:
:hands Հիշում եմ, ոնց էին Նոր տարուն սեղանի մոտ մեզ երգացնում էս երգը
Sona_Yar
27.11.2015, 18:02
https://www.youtube.com/watch?v=7X8gjSWs-o8
Sona_Yar
27.11.2015, 18:13
Օրը վառ է, շողշողուն,
Փաթիլները պսպղուն,
Հեյ, ինչ լավն են ու սահուն
Դահուկները իմ սիրուն:
Հեյ, ինչ լավն են ու սահուն
Դահուկները իմ սիրուն:
Ձեռնոցները իմ հագին,
Տաք գլխարկը իմ հագին,
Հեյ, ինչ լավն են ու սահուն
Դահուկները իմ սիրուն:
Հեյ, ինչ լավն են ու սահուն
Դահուկները իմ սիրուն:
Ընկերներիս հետ անվախ
Մենք խաղում ենք միշտ ուրախ,
Հեյ, ինչ լավն են ու սահուն
Դահուկները իմ սիրուն:
Հեյ, ինչ լավն են ու սահուն
Դահուկները իմ սիրուն:
https://www.youtube.com/watch?v=LTRVhVJCiBw
Մարի-Լույս
28.11.2015, 18:28
Ամանորյա երգերից ամենաշատը Abba-ի "'happy new year"-ն եմ սիրում.. :love
https://www.youtube.com/watch?v=fj_fH7uW9JU