PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոնցեպտուալ ալբոմներ



Ռուֆուս
28.12.2009, 02:00
Եկեք քննարկենք մեր սիրելի կոնցեպտուալ ալբոմները: :)

Սա էլ Rock Magazine-ի բոլոր ժամանակների 30 լավագույն կոնցեպտուալ ալբոմների ցանկը


30 Iron Maiden - Seventh Son of a Seventh Son (1988)
29 Spock's Beard - Snow (2002)
28 Styx - Kilroy Was Here (1983)
27 Gentle Giant - Three Friends (1972)
26 Fear Factory - Obsolete (1998)
25 Rick Wakeman - Journey to the Centre of the Earth (1974)
24 Roger Waters - Radio K.A.O.S. (1987)
23 Marillion - Brave (1994)
22 The Pretty Things - S.F. Sorrow (1968)
21 Pink Floyd - The Final Cut (1983)

20 Frank Zappa - Joe's Garage, Act I. (1979)
19 Rush - Hemispheres (1978)
18 The Kinks - The Kinks Are the Village Green Preservation Society (1968)
17 Radiohead - OK Computer (1997)
16 The Alan Parsons Project - Tales of Mystery and Imagination (1976)
15 Dream Theater - Metropolis Pt. 2: Scenes From a Memory (1999)
14 Genesis - Duke (1980)
13 Nine Inch Nails - The Downward Spiral (1994)
12 The Who - Quadrophenia (1973)
11 Jethro Tull - Thick as a Brick (1972)

10 Pink Floyd - The Wall (1979)
9 Rush - 2112 (1976)
8 David Bowie - The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders From Mars (1972)
7 Yes - Tales From Topographic Oceans (1973)
6 Genesis - The Lamb Lies Down on Broadway (1974)
5 Marilyn Manson- Antichrist Superstar (1996)
4 Marillion - Misplaced Childhood (1985)
3 The Who - Tommy (1969)
2 Queensrÿche - Operation: Mindcrime (1988)
1 Pink Floyd - The Dark Side of the Moon (1973)

Ավելի մանրամասն այստեղ (http://rateyourmusic.com/lists/list_view?list_id=123013&show=10&start=0)

AniwaR
28.12.2009, 03:05
Լավագույն կոնցեպտուալ ալբոմների ցուցա՞կ: Դե Փինք Ֆլոյդի բոլոր ալբոմները հերթով գրում ես ու վերջ: :Դ Դե լավ, լավ, բոլորը չեն, որ կարելի է կոնցեպտուալ համարել: ))) Հա, զարմանալի էր, որ The Final Cut-ը կար, իսկ Animals; Wish You Were Here` ոչ: Roger Waters-ի Amused to Death; The Pros and Cons of Hitch Hiking, նույնիսկ Ca Ira :D լրիվ արժանի էին լինել այդ ցուցակում... Լավ, Փինք Ֆլոյդին հանգիստ թողնենք: Իմ ամենննասիրած ու առաջին ԽԻՍՏ կոնցեպտուալ ալբոմներից մեկը The Moody Blues-ի Days of Future Passed (1967թ.) ալբոմն է: Քանի որ The Moody Blues-ի անունը խմբին չճանաչողների համար խաբուսիկ կարող է թվալ (բլյուզ), զգուշացնեմ, որ psychedelic/progressive խումբ է: :) Ալբոմից ամենահայտնի երգը ու, թերևս, հենց Մուդի Բլյուզի ամենահայտնի երգը վերջին՝ Nights in White Satin-ն :love է. գլուխգործոց, որ կարծում եմ՝ շատերը լսած կլինեն:


http://www.youtube.com/watch?v=9l59IPomH7Q

Justin Hayward-ը երգը գրել է ընդամենը 19 տարեկանում::love:love (Սա որ հիշում եմ, կատաղում եմ, որ ես էլ եմ 19 :(

Days of Future Passed-ը սիմֆոնիկ պրոգրեսիվ ռոք ալբոմ է. կոնցեպցիան շատ պարզ է (երևի սրա համար էլ չի ընդգրկվել լավագույնների մեջ:think)՝ հասարակ մարդու ապրած կյանքը, օրը՝ արևածագից մինչև գիշեր.


Side One

1. \"The Day Begins: \"Morning Glory (Peter Knight & The Moody Blues) (Graeme Edge) (unlisted track) – 5:51
2. Dawn: \"Dawn is a Feeling\" (Mike Pinder) – 3:49
3. The Morning: \"Another Morning\" (Ray Thomas) – 3:56
4. Lunch Break: \"Peak Hour\" (John Lodge) – 5:29

Side Two

5. The Afternoon: \"Forever Afternoon (Tuesday?)\" (Justin Hayward) - 8:23 (contains the unlisted track \"(Evening) Time to Get Away\" (3:17), composed by John Lodge)
6. Evening: \"The Sunset\" (Pinder) / \"Twilight Time\" (Thomas) – 6:40
7. The Night: \"Nights in White Satin\" (Hayward) / \"Late Lament\" (Graeme Edge) (unlisted track) - 7:39

http://en.wikipedia.org/wiki/Days_of_Future_Passed

Եվ վերջում՝ խորհուրդ չեմ տալիս, փորձվի մեկդ լսել ա::angry

Rhayader
28.12.2009, 19:00
Ցուցակը կազմողը ուղեղային անբավարարությամբ ա տառապում: Բա այ էս ալբոմները ո՞նց կարելի ա մոռանալ.
Dead Soul Tribe - A Murder of Crows
Genesis - Selling England by the Pound
Ayreon - Into the Electric Castle
Bloodhound Gang - Hooray for the Boobies
Blind Guardian - Nightfall on Middle-Earth
Porcupine Tree - In Absentia
W.A.S.P. - The Neon God
և այլն: Իսկ Թոմմին պիտի առաջին տեղում լիներ:
Ոչ թե այ էս -> Pink Floyd - The Dark Side of the Moon (1973) <- զիբիլը, յախք:[

Ռուֆուս
28.12.2009, 19:32
Ցուցակը կազմողը ուղեղային անբավարարությամբ ա տառապում:
Դե հա, ցուցակի հետ էդքան էլ համաձայն չեմ, մանավանդ The Dark Side Of The Moon-ին առաջին տեղը շնորհելը, իմ կարծիքով էդ տեղը պիտի Animals-ը գրավեր :) Բայց ընդհանուր առմամբ ցուցակի մեջ եղած ալբոմները շատ լավն են, մի քանի հատը ուզում եմ հատուկ առանձնացնել.


17 Radiohead - OK Computer (1997) Ռադիոհեդ :love
12 The Who - Quadrophenia (1973)
3 The Who - Tommy (1969) - The Who-ի երկու ալբոմն էլ հոյակապ են :love
8 David Bowie - The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders From Mars (1972) - Բոուի :love
2 Queensrÿche - Operation: Mindcrime (1988) Pink Floyd-ի Animals-ից հետո ամենալավ կոնցեպտուալ ալբոմը
և վերջապես
7 Yes - Tales From Topographic Oceans (1973) - Yes-ի շեդևրը, իրենց ամենահզոր ալբոմը... Ալբոմի մեջ ընդամենը 4 երգ կա, յուրաքանչյուրը 20 րոպե տևողությամբ ու ինչ լավն են...

Jarre
28.12.2009, 19:48
Ոչ թե այ էս -> Pink Floyd - The Dark Side of the Moon (1973) <- զիբիլը, յախք
Չե՞ս սիրում :o
Իմ ամենասիրած ալբոմներից է, մանավանդ թայմը :love
Թեև IMHO The Dark Side of the Moon-ը կիսակոնցեպտուալ ալբոմ է համեմատած Պատի հետ։

Rhayader
29.12.2009, 02:44
Մի քիչ ազատ ժամանակ ունեցա, հիմա ձեզ կոնցեպտուալ ալբոմների մի հատ լավ ցուցակ կտամ)))
Helloween - Keeper of the Seven Keys, Pt. 1
Փաուեր-մետալային ալբոմ, շատ կոնցեպտուալ շատ տեսանկյուններից, մասնավորապես՝ փաուերի ժամանականից կոնցեպցիան իր մեջ մարմնավորելու, սյուժեի ու երաժշտական նյութի:
Հենց առաջին մասը, որովհետև երկրորդի մեջ Հանսենի գրած երգեր գրեթե չկան (Կայ Հանսենին խմբից հանեցին առաջին մասը ձայնագրելուց առաջ, պատճառաբանելով, թե միաժամանակ նվագելու ու երգելու հետ պրոբլեմ ունի, բայց երգերի մեծ մասի հեղինակն ինքն է):
Fred Frith - Speechless
Բառադի, ավանգարդ, ինստրումենտալ ալբոմ, կոնցեպտուալ է նույն կերպ, ինչպես The Dark Side of the Moon-ը՝ մտահղացման տեսանկյունից: Ոչ բոլորի ականջները կմարսեն, բայց իսկապես ուժեղ է:
Arena - Contagion
Երաժշտական ու թեմատիկ տեսանկյունից կոնցեպտուալ ալբոմ: Խմբի անդամներից է Մարիլլիոնի նախկին թմբկահար Միք Փոյնթերը: Մեղեդային ու գեղեցիկ պրոգ է, Ջենեսիսի ուշ Գեբրիելական/վաղ Քոլլինսական շրջանի ազդեցությամբ:
Ayreon
Բոլոր ալբոմները, բացի Actual Fantasy-ից, որը կոնցեպցիա չունի: Ընդհանրապես, Ayreon-ը պիտի որ առանձնապես դուր գար Jarre-ին՝ նամանավանդ թեմատիկան, որը շատ է ազդված Արթուր Կլարկից ու Հերբերթ Ուելլսից:
Ayreon-ը հոլանդացի կոմպոզիտոր Արյեն Էնթոնի Լուկասսենի պրոյեկտն է, նրա բոլոր կոնցեպտուալ ալբոմները կապված են իրար հետ, կազմելով «Հավերժների» պատմության մասը (նույնիսկ The Human Equation-ը, չնայած դա պարզվում է միայն վերջում ու հաստատվում է հաջորդ ու եզրափակիչ 01011001 ալբոմում): Կրճատ պատմեմ ալբոմների պարունակությունը:
The Final Experiment 1995
Մարդկությունը ոչնչացման եզրին է: Գիտնականները ժամանակի մեջ ազդանշան են ուղարկում դեպի անցյալ, որպեսզի կանխարգելեն աղետը: Կույր երաժիշտ Էյրիոնը, որն ապրում է Արթուր թագավորի ժամանակաշրջանում, լսում է նրանց խոսքերն ու սկսում զգուշացնել մարդկանց, բայց նրան խելագար են համարում ու արտաքսում հայրենի գյուղից: Էյրիոնը գնում է Արթուր թագավորի պալատը, որտեղ նրան մարգարե են համարում: Մերլինը նախանձից անիծում է Էյրիոնին, որը համրանում է: Հետագայում հասկանալով իր սխալը, Մերլինը գուշակում է, որ ապագայում նոր մարգարե կհայտնվի, որը կզգուշացնի մարդկանց:
Into the Electric Castle 1998
Տարբեր ժամանակների ու մշակույթների ութ ներկայացուցիչներ հայտնվում են ժամանակից ու տարածությունից դուրս մի տեղ: Նրանք են՝ Լեռնցին, Բարբարոսը, Ասպետը, Եգիպտուհին, Հնդկուհին, Հիպպին, Ապագայի Մարդը, Հռոմեացին: Հանելուկային ձայնն ասում է, որ նրանք պետք է ազատեն իրենց մղձավանջի այդ սարդոստայնից ու մտնեն Էլեկտրական Դղյակը:
Ութից ամեն մեկն իր ձևով է ընկալում շրջակայքը. սկզբում Լեռնցին ասում է, որ դա դժոխք է, որտեղ նա ընկել է իր մեղքերի համար, իսկ Եգիպտացին չի համաձայնում նրա հետ, պնդելով, որ դա իրականում Իսիս ու Օսիրիս աստվածների թագավորությունն է, ու որ իրենք պետք է շարունակեն ճանապարհորդությունը: Ասպետն ասում է, որ իրենք պարզապես Ավալոնի հեքիաթային թագավորության դարպասներին են հասել ու Սուրբ Գրաալն են փնտրում, Հիպպին հիացած է շրջապատի գույներով ու մտածում է, որ ԼՍԴ-ի ազդեցության տակ է, և այլն:
Որոշ ժամանակ անց ձայնը հայտնում է, որ առաջ կարող են գնալ միայն յոթը, ու նրանցից մեկը պետք է մնա ու մահանա: Լեռնցին, որի կամքն ընկճվել է, համաձայնում է մնալ: Ձայնը ողջունում է կենդանի մնացած յոթին, որոնք մտնում են Լույսի Թունելը: Երբ հասնում են Զգացմունքների Այգուն, Եգիպտուհին, որի դերը, ի դեպ, երգում է անզուգական Աննեկե վան Գիրսբերգենը, չի կարողանում հաղթահարել իր զգացմունքները, հուսահատվում է ու երգում գեղեցկագույն Valley of the Queens երգը, ինչից հետո մահանում է: Ձայնը հայտնում է, որ ճանապարհորդները մտնում են Էլեկտրական Դղյակը, իսկ հետո ասում, որ խղճում է սրի մարդկանց: Ասպետի ու Բարբարոսի խոսքերից մենք հասկանում ենք, թե ինչու. նրանց սպանած բոլոր մարդկանց ուրվականները սպասում են նրանց Դղյակի դահլիճում: Քանի դեռ այս երկուսը պայքարում են ուրվականների դեմ, մնացածն առաջ են քայլում:
Հույսի Աշտարակից հետո Հնդկուհին լսում է քամու ձայնը, որը նրան առաջնորդում է նեղ կամրջով խոստանալով ազատություն պարգևել: Քամին ասում է, որ դրա համար պետք է վերցնի նաև նրա շնչառությունն ու հրում է հնդկուհուն կամրջից. սա ալբոմի այն պահն է, որն իմ ջանը դող է գցում, հաջորդում է գեղեցկագույն գործիքային սոլո (Մուգի ձայնին մեռնեմ:love): Հայելիների լաբիրինթոսում Ապագայի Մարդը մի տեղ տեսնում է ավելի հեռավոր ապագան՝ մարդկությունը կորցրել է իր մարդկայնությունն ու ղեկավարվում է համակարգչի կողմից: Այս պահին Ասպետն ու Բարբարոսն արդեն հաղթահարել են իրենց ուրվականներին ու միացել խմբին: Նրանք հասնում են երկու դարպասների, որոնցից մեկը ոսկուց է, իսկ մյուսը՝ սովորական (ենթադրվում է, որ ծիծիկներից, որովհետև հենց նա է ճիշտ դարպասը:P): Բարբարոսն ասում է, որ ոսկուց դարպասն իր մրցանակն է, իր ճանապարհը դեպի Վալհալլա՝ քաջերի սրահնը, որտեղ ընկնում են կռվում քաջաբար մահացած ռազմիկները սկանդինավյան առասպելաբանության մեջ: Մտնում է դարպասով ու անէանում: Մյուսները մտնում են ծիծիկների դարպասով ու հայտնվում Էլեկտրական Դղյակի սրտում: Խորհրդավոր ձայնը բացատրում է նրանց իր էությունը. նա անվանում է ինքն իրեն աստղերից եկած Հավերժ (Forever of the Stars), բացատրում է փորձի նպատակն ու վերադարձնում հերոսներին իրենց ժամանակները: Հետագայում մենք կհանդիպենք նրանցից մեկին՝ Հիպպիին (01011001 ալբոմի միսթր Էլը), որը փորձել է կատարել Հավերժի հանձնարարությունն ու զգուշացնել մարդկությանը, ինչի պատճառով հայտնվել է հոգեբուժական հիվանդանոցում:
Universal Migrator, Pt. 1: The Dream Sequencer 2000
Պատմում է այն մասին, թե ինչպես է մարդկության վերջին պատերազմը Երկիր մոլորակը վերածել ռադիոակտիվ գերեզմանոցի: Վերջին կենդանի մնացած մարդը Մարսի վրա է ու պատրաստվում է մահվան մենակության մեջ: Հավերժները հայտնվում են նրան ու տալիս Dream Sequencer կոչվող գործիքը, որը երեք բառով կարելի է բնութագրել որպես хрень какая-то, որովհետև ինչ է այն իրականում՝ այդպես էլ չհասկացա: Համենայն դեպս, այն իր տիրոջը մեծ հնարավորություններ է տալիս:
Universal Migrator, Pt. 2: Flight of the Universal Migrator
Վերջին կենդանի մնացած մարդն օգտագործում է Dream Sequencer կոչվող хрень какая-то-ն, որպեսզի վերածնվի այն ժամանակ, երբ Տիեզերքը դեռ չէր ստեղծվել, մտնում է քվազարի (գերմեծ, գալակտիկայի չափի սև անցք) մեջ ու, երբ այն պայթում է ու ստեղծում Տիեզերքը, վերջին մարդու հոգու բեկորներից էլ ստեղծվում են բոլոր գիտակից էակների հոգիները: Այստեղ կարևոր է նշել, որ Հավերժները պատմության ընթացքում աղոթում են Թափառական հոգուն՝ այն հոգին, որի բեկորներից առաջացել են իրենց ու այլ գիտակից էակների հոգիները. փաստորեն, դա նույն վերջին մարդն է:
The Human Equation 2002
Պատմում է մի մարդու մասին, ով, տեսնելով թե ինչպես է իր կինը համբուրում իր լավագույն ընկերոջն ու մեքենայով գիտակցաբար հարվածում է ծառին ու հայտնվում կոմայի մեջ: Ինքն իր ներսում՝ նա ստիպված է լինում հաղթահարել հոր ուրվականը, մոր կորստի ցավը, դպրոցի բռնակալ երեխաներից ստացած ստորացումը, դավաճանության զգացողությունն ու հուսահատությունը, որպեսզի ների իր կնոջն ու ընկերոջը: Կոմայից դուրս գալով, նա հասկանում է, որ ավելի լավ մարդ է դարձել:
Ափսոս, որ իրական կյանքում ամեն ինչ այդքան էլ լավ չի ավարտվում. ալբոմի թողարկումից մի քանի տարի անց Արյեն Էնթոնի Լուկասսենի կինը թողեց իրեն:
Ալբոմն ավարտվում է (իմ մոտա այդ պահը, ցավոք, չկա) նրանով, որ էլեկտրոնային ձայնն հայտարարում է, որ Dream Sequencer хрень какая-то-ն դադարեցնում է իր աշխատանքը: Փաստորեն, Հավերժներն օգտագործում էին այն հերոսի կյանքն ուսումնասիրելու համար, որպեսզի լուծեն Մարդկային Հավասարումը՝ հասկանան մարդուն, որ կարողանան փրկել մարդկությունը:
01011001 2008
Այս ալբոմը եզրափակում է Հավերժների պատմությունը: Այն պատմում է, թե ինչպես են 01011001 մոլորակի (երկուականից տասականի փոխարկելիս ստացվում է Y տառի ASCII կոդը) բնակիչները՝ Հավերժները, կարողացել են իրենց համատեղել մեքենաների հետ ու հասել են հավերժական կյանքի ու շատ մեծ իշխանություն ստացել, բայց դրա փոխարեն նրանք կորցրել են էմոցիաներ զգալու ունակությունն ու ապրելու մեջ էլ իմաստ չեն գտնում: Որպեսզի ուղղեն իրենց սխալն ու «շարունակեն գոյություն ունենալ», նրանք նոր մոլորակ են գտնում (Երկիրը), ոչնչացնում դինոզավրերին, իրենց ԴՆԹ-ի միջոցով ստեղծում մարդկանց, կրթում նրանց պատմության ընթացքում, բայց մարդկությունը հասնում է ոչնչացման եզրին. Հավերժների հաշվարկները ցույց են տալիս, որ 2085 թվականի միջուկային պատերազմը կոչնչացնի մարդկությունը: Հավերժները փորձում են մարդկությունը փրկելու միջոցներ գտնել, բայց ոչինչ չի ստացվում: Universal Migrator ալբոմների զույգն այս ալբոմի տրամաբանական շարունակությունն է:

Լավ, այս անգամվա համար շատ խոսեցի, հետո էլի կոնցեպտուալ ալբոմների մասին կպատմեմ ձեզ:P հույս ունեմ՝ ձանձրալի չեմ գրում:

AniwaR
29.12.2009, 02:55
Այօ՜, ես էն հիպպիի պահով հենց սկզբից հույսեր էի փայփայում::hands Լավն էր, կաշխատեմ լսել Ayreon::)

Rhayader
29.12.2009, 03:00
Այօ՜, ես էն հիպպիի պահով հենց սկզբից հույսեր էի փայփայում::hands Լավն էր, կաշխատեմ լսել Ayreon::)

Եթե զահլա ունես երգ առ երգ քաշել, ապա այստեղ (http://musicfond.com/music/artist/-/Ayreon/?id=1014) լրիվ կա, բացի վերջինից:
Ի միջի այլոց, Հիպպիի (նույնիսկ գժանոց ընկած բիձցած Հիպպիի) պատկերի տակ Լուկասսենն ինքն իրան ա պատկերել:

AniwaR
29.12.2009, 03:06
Եթե զահլա ունես երգ առ երգ քաշել, ապա այստեղ լրիվ կա, բացի վերջինից:
Ի միջի այլոց, Հիպպիի (նույնիսկ գժանոց ընկած բիձցած Հիպպիի) պատկերի տակ Լուկասսենն ինքն իրան ա պատկերել:

Ահ, մերսի, բայց մանավանդ musicfond-ից շատ ջանջալ ա քաշելը: Դու ասա էստեղ (http://thepiratebay.org/torrent/4856634/Ayreon_Complete_Discography___320_kbps_%5Bvtgarcia%5D) ինչ, որ պետք ա, կա՞:

Rhayader
29.12.2009, 16:38
Ահ, մերսի, բայց մանավանդ musicfond-ից շատ ջանջալ ա քաշելը: Դու ասա էստեղ (http://thepiratebay.org/torrent/4856634/Ayreon_Complete_Discography___320_kbps_%5Bvtgarcia%5D) ինչ, որ պետք ա, կա՞:

Ինքն ա) քաշի:

Ձայնալար
29.12.2009, 17:02
Ատում եմ սենց դասակարգումներն ու դասավորումները: Անշնորհակալ ու անիմաստ գործ ա, ավելի լավ ա լսել ու վայելել. կոնցեպտուալը ինչ մեղքս էր :))

Ֆրեյա
29.12.2009, 17:19
Նշված ալբոմներից երևի 10 տոկոսն եմ լսել...
ՈՒ ընդհանրապես կոնցեպտուալ ալբոմներ այդքան էլ չեմ սիրում... մեծ մասը անհետաքրքիր, ոչ ակտուալ, մատից ծծած թեմաների շուրջ են... Ուղղակի որոշ երաժիշտներ փորձել են օպերային ժանրը վերակենդանացնել ռոքի միջոցով, բայց դե... ակտուալ չէ, կարծում եմ...
01011001 Ayreon–ի՝ իմ լսած ալբոմներից առաջինն էր /չհաշված խառը–խուռը երգեր/։ Այդ ալբոմից երգեր կան, որ սիրելիների ցուցակում են, օրինակ Comatose-ը.. բայց ինչքան ավելի հին ալբոմներ եմ լսում, այդքան ավելի քիչ են դուրս գալիս։
The Who, ճիշտն ասած՝ չհասկացա, թե ինչի վրա եք այդքան հիացած... Հա, վատը չեն, լրիվ իրանց ժամանակի ոգով են... մի քիչ էլ՝ տափակ են, ոնց որ անդեմ, անսեռ, իմիջայլոց երաժշտություն լինի... մեկ էլ՝ տրաքում եմ էն шуточный ոճից, որով գրված է Տօմմին... :[
Թեման... կարողա ես չեմ ջոկում Տոմմիի ու իրա կյանքի խորը փիլիսոփայությունը, բայց ինձ հետաքրքիր չէր, վաբշյե :P Ու վաբշյե, էդ ժամանակաշրջանի մեջ որ փորփրենք, սաղ խմբերը Զը Հու–ի ոճի երաժշտություն են նվագել, մի եսիմինչ չեն հայտնագործել...
Սմեշ զը միրրոր երգը լավն ա :)

Ֆրեյա
29.12.2009, 17:22
Ատում եմ սենց դասակարգումներն ու դասավորումները: Անշնորհակալ ու անիմաստ գործ ա, ավելի լավ ա լսել ու վայելել. կոնցեպտուալը ինչ մեղքս էր :))

Դե ուղղակի երգերը իրար հետ իմաստով կապված են ու երաժշտությունն էլ իրար հետ կապված ա, մի երգը մյուսի շարունակությունն ա..
Բայց դե... ԻՄՀՕ, մենակ Փինք Ֆլոյդին ա հաջողվել էդ կապը սիրուն սարքել...

Հարդ
29.12.2009, 17:26
Դե ուղղակի երգերը իրար հետ իմաստով կապված են ու երաժշտությունն էլ իրար հետ կապված ա, մի երգը մյուսի շարունակությունն ա..
Բայց դե... ԻՄՀՕ, մենակ Փինք Ֆլոյդին ա հաջողվել էդ կապը սիրուն սարքել...

Այո, ամենալավ համադրությունը Ֆլոյդի մոտ է ստացվել: Բայց էտ չի նշանակում, որ նշված երևույթը վատ բան է: Այն իրականում շատ լավ բան է ու քեզ ստիպում է ալբոմն ամբողջությամբ լսել: Ուղղակի պետք է կարողանալ ճաշակով ու տեղին դա մատուցել:

Ֆրեյա
29.12.2009, 18:07
Այո, ամենալավ համադրությունը Ֆլոյդի մոտ է ստացվել: Բայց էտ չի նշանակում, որ նշված երևույթը վատ բան է: Այն իրականում շատ լավ բան է ու քեզ ստիպում է ալբոմն ամբողջությամբ լսել: Ուղղակի պետք է կարողանալ ճաշակով ու տեղին դա մատուցել:

Բայց ես չասացի, թե վատ երևույթ է, շատ լավ երևույթ է, եթե լավ է ստացվում։ Ինչ էլ անեն, հնարավոր չէ, որ բոլոր երգերը լավը լինեն, ցանկացած ալբոմի մեջ, լինի կոնցեպտուալ, թե չէ, կան մի քանի շատ լավ երգեր, մնացածը՝ իմիջայլոց... Իսկ կոնցեպտուալ ալբոմը կարծես պահանջում է, որ բոլոր երգերը լավը լինեն, որովհետև ստիպված ես սկզբից վերջ ամբողջական լսել։ Սկզբից վերջ, որպես կոնցեպտուալ ալբոմ մենակ ՊՖ–ի ալբոմներն եմ ընկալում։
Ի դեպ, ես Դօօրսի American Prayer–ն էլ կդասեի կոնցեպտուալ ալբոմների շարքին , ճիշտ ա, ալբոմ չի, ու չի գրվել նպատակային որպես ալբոմ, այլ խմբագրվել ա, բայց ամբողջականությունը ու գրագետ համակցությունը պահպանված ա, նույնիսկ տարբեր ժամանակշրջանի ու ոճի երգեր համադրելով...

Հարդ
29.12.2009, 18:17
Բայց ես չասացի, թե վատ երևույթ է, շատ լավ երևույթ է, եթե լավ է ստացվում։ Ինչ էլ անեն, հնարավոր չէ, որ բոլոր երգերը լավը լինեն, ցանկացած ալբոմի մեջ, լինի կոնցեպտուալ, թե չէ, կան մի քանի շատ լավ երգեր, մնացածը՝ իմիջայլոց... Իսկ կոնցեպտուալ ալբոմը կարծես պահանջում է, որ բոլոր երգերը լավը լինեն, որովհետև ստիպված ես սկզբից վերջ ամբողջական լսել։ Սկզբից վերջ, որպես կոնցեպտուալ ալբոմ մենակ ՊՖ–ի ալբոմներն եմ ընկալում։
Ի դեպ, ես Դօօրսի American Prayer–ն էլ կդասեի կոնցեպտուալ ալբոմների շարքին , ճիշտ ա, ալբոմ չի, ու չի գրվել նպատակային որպես ալբոմ, այլ խմբագրվել ա, բայց ամբողջականությունը ու գրագետ համակցությունը պահպանված ա, նույնիսկ տարբեր ժամանակշրջանի ու ոճի երգեր համադրելով...

Ես քեզ վստահեցնում եմ, որ դա հնարավոր է;)

Rhayader
30.12.2009, 01:59
Ձեր անմելոման, անծիծիկ կարծիքները կարդալուց հետո ցանկություն առաջացրավ բոլորիդ ռեպ իջեցնել (շնորհակալություն հայտնածներին էլ)::angry

Ժող, եթե ձեր երաժշտական ընկալումը դեռ էն մակարդակի չի հասել, որ դասակարգման կարիք առաջանա, ես ձեզ դրա համար չեմ ասում, թե դուք երաժշտությունից բան չեք հասկանում: Ուրեմն դուք էլ մի մեծամտացեք: Էս առաջին: Երկրորդ՝ ձեր էդ «օ, փինկ ֆլոյդ:love» էմո նվնվոցներից արդեն սիրտս էն կարգի ա խառնում, որ ֆլոյդ համարյա չեմ լսում: Որովհետև ֆլոյդ լսողներին արդեն ատում եմ: Նույն ձևի, ոնց որ բիթլզ լսողներին: Մարդ չի կարա էդքան սահմանափակ լինի: Ի՞նչ ա նշանակում «ֆլոյդն ամենալավն ա, ֆլոյդը վերջն ա, ես ֆլոյդ եմ լսում ու էլ ոչ մի բան լսելու կարիք չունեմ»: Ֆլոյդը... վատ խումբ չի: Բայց միջակություն ա:
Նման սահմանափակ մտածելակերպով մարդկանց պատճառով էլ լիքը խմբեր հայտնիություն չեն ստացել ու մոռացվել են, երբ ֆլոյդցիք գերհայտնիաաղմկահարուցությունից էին տառապում, Ուոթերսը համերգի ժամանակ թքում էր ֆանատի երեսին և այլն:
Ֆրեյ, քո ասածը նման էր, ոնց որ ասես «Գիրք չկա, որ բոլոր գլուխները լավը լինեն: Ես, որինակ, էսինչ գրքի էսինչ գլուխն եմ սիրում, ու ինչքան ժամանակով հետ եմ գնում էս գրողի գրվածքների մեջ...» և այլն:
Լավ, շատ չխորանամ: Ի տարբերություն ձեզ, ես սիրում եմ կոնցեպտուալ ալբոմներ, մի քիչ էլ կպատմեմ իրանց մասին:P Ում պետք ա՝ օգտակար կլինի:
Blind Guardian - Nightfall in Middle-Earth
Փաուեր-մետալի ամենահանճարեղ ու որոշիչ ալբոմներից մեկը: Մատմում է Ջ. Ռ. Ռ. Թոլքիենի «Սիլմարիլլիոնի» մի էպիզոդի՝ Ֆեանորի արշավանքի մասին դեպի Միջերկիր՝ Սիլմարիլլների ետևից:
Հատուկ Ռուֆուսի համար ասեմ՝ ալբոմում բրուտալ վոկալ չկա:P
Bobby McFerrin - Circlesongs 1997
Ավանգարդ-վոկալ-մինիմալիստական ջազային ալբոմ, որի երգերը կառուցված են երաժշտական «օղակի» կոնցեպցիայի շուրջ:
Իհարկե, այնքան լավը չի, որքան հաջորդը որը կնշեմ, բայց էլի լավիկն է:
Bobby McFerrin - Beyond Words 2002
Գեղեցկագույն ալբոմ: Էլի ավանգարդ-վոկալ-մինիմալիստական ջազ է, բայց շատ գեղեցիկ ստեղնային նվագակցությամբ (հաստատ չգիտեմ, բայց ոճից դատելով՝ Չիկ Կորեան է նվագում): Կոնցեպցիան՝ երգերի խոսքերը իմաստ արտահայտելու փոխարեն փորձում են խոսել էմոցիոնալ մակարդակի վրա:
Bruce Dickinson - The Chemical Wedding 1998
Օկկուլտիկ թեմատիկայով գեղեցկագույն ալբոմ, որը կառուցված է Քրիստիան Ռոզենկրեյցի համանուն ստեղծագործության :love ու Ուիլլիամ Բլեյքի «Լուսավորյալ Գրքերի» վրա: Եթե սիրում եք նոր ալիքի հեվի մետալ, այս ալբոմը լավագույններից է այդ ոճում: Մի մոռացեք, Բրյուս Դիքինսոնն Այրոն Մեյդենի վոկալիստն է;)
Camel
Camel-ի գրեթե բոլոր ալբոմներն էլ կոնցեպտուալ են, բայց ես կանդրադառնամ կոնցեպտուալներից կոնցեպտուալներին: Ի միջի այլոց, հենց Camel-ը ֆլոյդին մի քսան տակ ծալած ունի:
The Snow Goose 1975
Գործիքային ալբոմ, որը գրվել է Պոլ Գելլիկոյի «Ձյունե Սագը» պատմվածքի հիման վրա: Տեսնելով, թե ինչքան լավ է ալբոմը ներկայացնում պատմվածքի ոչ միայն էմոցիոնալ վիճակը, այլ նաև սյուժեն, օգտագործելով ոչ տրիվիալ միջոցներ, չի կարելի չզարմանալ խմբի երաժիշտների հանճարեղության վրա:
Rajaz 1999
Եթե հավատանք Ռուֆուսին (իսկ ես նրան հավատում եմ), ալբոմի երգերի ռիթմերը համապատասխանեցված են ուղտի քայլքի տարբեր ռիթմերին, ինչն ինքնին երաժշտական կոնցեպցիա է:
A Nod and a Wink 2002
Դե թող ֆլոյդն 2002-ին էս մակարդակի ալբոմ հաներ:P
Ալբոմի վերնագիրը հղում է մեզ դեպի մանկական բանաստեղծություն (Noddie-Blinkie-Winkie կարծեմ, հեղինակին չեմ հիշում): Ալբոմի երգերն անդրադառնում են երկու սերնդների իրար հասկանալու եզրեր գտնելու խնդրին, Լատիմերը փորձում է երիտասարդանալ, հասկանալ ալբոմի տասնհինգամյա հերոսին:
Էնդի Լատիմերն այս ալբոմը թողարկեց հիվանդանոցային ռեժիմի անցնելուց առաջ, համարելով, որ չի բուժվի: Ինչ-որ տեղ այն կարող էր նրա հրաժեշտը դառնալ աշխարհին: Բարեբախտաբար, չդարձավ:
Ալբոմը... Հզոր է, գեղեցիկ է, վերջն է))) հենց առաջին A Nod and a Wink երգի կիթառային սոլոն ինչպես է տանում:love Տարօրինակ չի, որ Camel-ն իմ ամենա-ամենա-ամենասիրելի խմբերից մեկն է:
David Bowie - The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars 1972
Բոուիի լավագույն աշխատանքներից մեկը: Ալբոմը պատմում է այն մասին, ինչպես է հանճարեղ կատարողի մեջ «սպառվում» վաթսունականների ռոքնռոլի իմպուլսը, ու ինչպես է առաջացած դատարկությունը նրան անկման տանում:
Dead Soul Tribe - A Murder of Crows 2003
Թե ինչի մասին է այս ալբոմը՝ փորձեք ինքներդ հասկանալ: Ես միայն կասեմ, որ այն իմ լսած ամենափիլիսոփայական ու գեղեցիկ ալբոմներից է:
Jim Morrison - An American Prayer 1978
Ջիմ Մորրիսոնի բանաստեղծությունները՝ Դորսի հայտնի երգերի նվագակցությամբ:
Dream Theater - Six Degrees of Inner Turbulence 2002
Ինձ բավականին նման հերոսի ինքնագեներացող ներքին պայքարն ու այդ պայքարի անօգուտությունը: Կասկած, հարցեր: Ապակե բանտ, որի ներսում մարդն ամեն ինչ տեսնում է, բայց ինչի էլ կպնի՝ իր հպումը չի, ու չնայած դրսի աշխարհն իսկական է, իր զգացողություններն իրենը չեն: Շատ նուրբ ու դեպրեսսիվ ալբոմ է:
Emerson, Lake & Palmer - Pictures At An Exhibition 1972
Կոմպոզիտոր Մուսորսկու համանուն դաշնամուրային գործի պրոգրեսիվ-ռոք մշակումը:
Emperor - Prometheus: The Discipline Of Fire And Demise 2001
Ալբոմ Պրոմեթևսի մասին, ով վերադառնում է մարդկանց մոտ, բերելով նրանց նոր կրակ ու նոր սկիզբ:
Epica - Consign to Oblivion 2005
Ալբոմը մայաների քաղաքակրթության կործանման մասին է:
Genesis - Selling England by the Pound 1973 ու Genesis - The Lamb Lies Down on Broadway 1974
Եթե այս երկու ալբոմները չեք լսել, ապա ձեր հետ ավելորդ է կոնցեպտուալ ալբոմներից խոսելը:
George Benson - White Rabbit
Ջորջ Բենսոնն ու Հերբի Հենքոքը կենդանացնում են անցած ժամանակաշրջանների մի շարք հայտնի մեղեդիներ, վերցնելով դրանք տարբեր ժանրերից, ու վերածում հանճարեղագույն ջազային իմպրովիզացիայի:
Gryphon - Red Queen To Gryphon Three 1974
Սիրտս կճաքեր, եթե սա չգրեի: Պատկերացնու՞մ եք, ինչ կլինի, եթե երկու երաժշտական հանճար շախմատ խաղան ու ամեն մեկն իր քայլը գրանցի երաժշտության տեսքով: Եթե ուզում եք դա զգալ, լսեք այս ալբոմը: Նման բան էլ գոյություն չունի::love
Ian Anderson - Divinities: Twelve Dances With God 1995
Յան Անդերսոնի ալբոմը տարբեր կրոնների մասին՝ տարբեր երկրների երաժշտական ավանդությունների հիման վրա: Շատ գեղեցիկ ու փափուկ ալբոմ է:
Jean-Michel Jarre - Aero 2005
Իրականում ալբոմը շատ կոնցեպտուալ է թե երաժշտական, թե գաղափարական տեսանկյունից, պարունակում է իր մեջ Ժան Միշել Ժառի ավանդական մեղեդիներ, բայց այս անգամ այն ավելի ուժեղ է: Երևի Ժառը որոշել է այս անգամ ավելի խորը շունչ քաշել: Ինչևէ, արդյունքն ավելի քան հիանալի է:

AniwaR
30.12.2009, 05:10
Լսի, Rhayader, որ էդ քո հոգնատանջ տուտուզը ձեռիս տակ ըլներ, մի հատ ընննենց կդաղեի (այդ նպատակով ոզնու և օձի խաչասերումից հատուկ ստացված էակով մը), որ սաղ կյանքդ կհիշեիր::diablo


երբ ֆլոյդցիք գերհայտնիաաղմկահարուցությունից էին տառապում, Ուոթերսը համերգի ժամանակ թքում էր ֆանատի երեսին և այլն:

Ինքը չԷՐ թքում, ինքը թքԵՑ (ստեղ են ասել. աչքդ հելնի, անունդ չհելնի), որովհետև ուզում էր, որ մարդիկ երաժշտություն լսեն լոպազություն անելու փոխարեն: Իսկ դու քո ակնհայտ լոպազությունն ապացուցեցիր այ սրանով.


Ֆլոյդը... վատ խումբ չի: Բայց միջակություն ա:

Շատ ես ուզում օրիգինալ լինես, առանց "ձեր էդ .... նվնվոցներից .... ֆլոյդ համարյա չեմ լսում"-ի լսի::acute

Հատուկ Rhayader-ի «պատվին»՝ քիչիԳ մը ռեվյու հետևյալ շատ տարօրինակ ալբոմի մասին.

Ron Geesin and Roger Waters - Music from the Body

Էս երևույթից կարելի է զզվել, իրենով կարելի է հիանալ, զարմանալ, ապշել, բայց անտարբեր մնալ անհնար է: :))

Ալբոմն իրենից ներկայացնում է սաունդտրեկ՝ գրված Roy Battersby-ի "The Body" վավերագրական կինոնկարի համար, որն էլ իր հերթին նկարահանվել է Anthony Smith-ի "The Body" (1968) գրքի հիման վրա: Ինքը ԲԻՈերաժշտության, Փինք Ֆլոյդի է՜ն տարիների ուոթերսյան ոճի ու Ռոնի ավանգարդային իմպրովիզների խառնուրդ է:

Ըստ Ռոն ըըը... Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե որն է ճիշտ՝ Ջիզին, թե Գիսին (ռուսերեն գրելաձևով 2-ն էլ հանդիպել եմ, բայց ինչքան հիշում եմ Փինք Ֆլոյդի մասին ֆիլմերից մեկում լսել եմ Ջիզին, ուրեմն՝ ընդունենք Ջիզին:) ), մի խոսքով, Ռոնի կարծիքով՝ չնայած իր մասնակցությանը՝ սա կարելի է Ուոթերսի առաջին սոլո պրոյեկտը համարել (գրվել է 1970 թվականին), որովհետև թե՛ ինքը, թե՛ Ուոթերսը իրենց գործի կեսն արել են միանգամայն առանձին՝ իրենց պուճուր ստուդիաներում փակված, և վերջում նոր կցել են իրար այն ամենն, ինչ ստացվել էր: Բայց ալբոմը մի ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ է, որ էլ դու սուս: ;) Բոլոր ստեղծագործությունները միահյուսվում են իրար հետ, ու ամբողջ ալբոմը մի շնչով է լսվում: Ամենաերկար ստեղծագործությունը Chain of Life-ն է, «որը տևում է ամբողջ 4 րոպե!» (էստեղ Ռոնը խաբում ա. :)) 3.59՝ իմ ունեցած լիցենզիոն ՍԴ-ի վրա. իմ առաջին լիցենզիոն ՍԴ-ն. էս ամառ էի գնել Ստրասբուրգից :roll :D): Ի դեպ, Ջիզինը ուղղակիորեն հաստատում է իմ կասկածները, որ ունեցա էս երգն առաջին անգամ լսելուց.


It could almost have been taken from the Pink Floyd soundtrack from the film \"More.\" One of the lines in the lyrics is; \"His future is your past,\" which reminds me of the lyrics in the song \"Free Four.\" I think these songs make a nice trilogy of Roger's work. i.e.;

# 'Embryo' - (Before life).
# 'Chain of Life' - (During life).
# 'Free Four' - (Occupied with death).

(մոզգ ա էս մարդը)


http://www.youtube.com/watch?v=qmIOS3h9Ooo

Սիրում եմ:love: Ինքը լրիվ ֆլոյդական ա՝ հենց էն մոր-ա-ամմագամմայական պահերով:

Լավ, հատկապես ուզում եմ առանձնացնել ստեղծագործություններից ևս մի քանիսը, որ ուղղակի :lol, մի խոսքով.

Our Song (առաջին տրեկը). դնում եմ Յութուբից. վատ նորություն. միայն ալբոմի շապիկով հասարակ վիդեոյում ձայնը չկար, էնպես որ ուղեկցվում է սիրողական տեսահոլովակով, որը :D պակաս հանճարեղ չի. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! ՆՅԱՐԴԵՐԻՑ ԹՈՒՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՉՆԱՅԵԼ (երեխեքին կարելի ա), ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐ՝ ԱԿԱՆՋՆԵՐԸ ՓԱԿԵԼ, «ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ՀԵՌԱՑՎԱԾ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՏԵՂԱԴՐԵԼ» ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ.


http://www.youtube.com/watch?v=ORXzq4fLvSM

Ստեղծագործության որոշ էլեմենտներ ձայնագրվել են պետքարանում, այստեղ կլսեք ձյաձ Ուոթերսի ատամների կռճտոցը, մարմնի տարբեր մասերին խփելուց դուրս եկող ձայներ, էն պուճուր երեխու ձենն էլ Ռոնի առաջին տղունն ա: :)

More Than Seven Dwarfs in Penis-Land
Ուղղակի լսեք: )) Հազարավոր-միլիարդավոր զզզ-բռռռ-դռռ-տա-բա-դա-դամ-բամ-բամ-բամ (տեսնես ովքեր են:D).

http://www.youtube.com/watch?v=B6ncnJ8dcWE

Body Transport
Էստեղ Ռոնն ու Ռոջերը իրար հետ երևակայական քնած մարդու մարմին են տեղափոխում՝ էնպես, ոնց որ մեզանից ցանկացած մեկը կաներ, հիհի)).

http://www.youtube.com/watch?v=6KHkjD0brTg

Վերջին կոմպոզիցիան՝ Give Birth to a Smile, այս ալբոմի հիթային երգն է կարելի է ասել (եթե էստեղ ընդհանրապես հիթային երգեր կան))), բայց ես էդքան էլ չեմ հավանում, ոչինչ էլի: :) Հատկանշականն էն է, որ էստեղ առաջին անգամ Ուոթերսն օգտագործում է կնոջ բեկ-վոկալ և լիդ-վոկալ նույնպես, ինչը հետո դառնալու էր «հասուն» Փինք Ֆլոյդի ուժեղ կողմերից մեկը: ;) Հա, քիչ էր մնում մոռանայի. էս հենց Փինք Ֆլոյդ է, որովհետև խմբի բոլոր անդամները մասնակցում են + Ron Geesin, իհարկե: :) Եթե ինչ-որ մեկը Ռոնին մինչև հիմա տեղը չբերեցիք, ասեմ, որ ինքը Atom Heart Mother-ի արանժիրովշիկն էր, օգնեց, որ էդ հսկայական աշխատանքը ընդհանուր տեսքի բերեն, թե չէ "household objects"-ի պես վարի էին տալու:

Մեջբերումներն արել եմ Ron Geesin-ի ինտերվյուից. http://www.rogerwaters.org/geesinint.html

Հ.գ. Հա, ու ուզում էի ասել, որ էս կարգի >> :D հույզիկներին մի նայեք: Իրականում ես շատ լուրջ եմ վերաբերվում Music from the Body-ին ու սիրում եմ շատ ավելի, քան Փինք Ֆլոյդի որոշ գործեր:

Հ.հ.գ. Եվ ինչպես միշտ հուսով եմ, որ Ձեր հետաքրքրությունն ընդհանրապես չշարժվեց և որ Դուք Ձեր հարգարժան տանձին էլ չեք դնի Բադին: lol

Հարդ
30.12.2009, 10:52
Ձեր անմելոման, անծիծիկ կարծիքները կարդալուց հետո ցանկություն առաջացրավ բոլորիդ ռեպ իջեցնել (շնորհակալություն հայտնածներին էլ)::angry

Ժող, եթե ձեր երաժշտական ընկալումը դեռ էն մակարդակի չի հասել, որ դասակարգման կարիք առաջանա, ես ձեզ դրա համար չեմ ասում, թե դուք երաժշտությունից բան չեք հասկանում: Ուրեմն դուք էլ մի մեծամտացեք: Էս առաջին: Երկրորդ՝ ձեր էդ «օ, փինկ ֆլոյդ:love» էմո նվնվոցներից արդեն սիրտս էն կարգի ա խառնում, որ ֆլոյդ համարյա չեմ լսում: Որովհետև ֆլոյդ լսողներին արդեն ատում եմ: Նույն ձևի, ոնց որ բիթլզ լսողներին: Մարդ չի կարա էդքան սահմանափակ լինի: Ի՞նչ ա նշանակում «ֆլոյդն ամենալավն ա, ֆլոյդը վերջն ա, ես ֆլոյդ եմ լսում ու էլ ոչ մի բան լսելու կարիք չունեմ»: Ֆլոյդը... վատ խումբ չի: Բայց միջակություն ա:

Անձամբ ես չես ասել, թե ֆլոյդն ամենալավ խումբն ա:angry: Ասել եմ, որ իմ լսածներից մենակ ֆլույդի մոտ ա էտ ամենալավ ձևով ստացվել, իսկ դրանք տարբեր բաներ են:angry

Rhayader
03.01.2010, 16:30
Վելվետ, ինչ ուզում ես՝ ասա, Ֆլոյդն ահավոր overrated խումբ ա: Իսկ ֆանատին երաժշտություն սովորացնելու իրավունք, էն էլ բառացիորեն երեսին թքելու միջոցով, Ուոթերսը չուներ:

Ռուֆուս
03.01.2010, 17:23
Սօֆ, ինչ ուզում ես՝ ասա, երաժշտական նախասիրությունները սուբյեկտիվ կատեգորիա են: Քո համար Ֆլոյդն overrated խումբ ա, իմ համար մի բան էլ underrated: Ու հեչ պարտադիր չի ուրիշի դեմքին թռնել այն բանի համար, որ երկուսիդ երաժշտական ճաշակները չեն համընկնում: Դու գիտես, թե երաժշտության ասպարեզում քո կարծիքը ինչքան եմ հարգում ու հետը հաշվի նստում, բայց ամեն դեպքում դու էլ մյուսների կարծիքն ես պարտավոր հարգել, ինչքան էլ որ դա անծիծիկ լինի: :)

Rhayader
03.01.2010, 17:35
Ռուֆ, դու նայի ինչից սկսեց խոսակցությունը՝ մի քանի մարդ սկսեցին կոնցեպտուալ ալբոմների գոյության փաստը քննադատել, մի քանիսն էլ ասեցին՝ մենակ Ֆլոյդն ա կոնցեպտուալ ալբոմ կարողանում գրի::angry

AniwaR
03.01.2010, 21:54
Վելվետ, ինչ ուզում ես՝ ասա, Ֆլոյդն ահավոր overrated խումբ ա: Իսկ ֆանատին երաժշտություն սովորացնելու իրավունք, էն էլ բառացիորեն երեսին թքելու միջոցով, Ուոթերսը չուներ:

Հմ, դու լսե՞լ ես 77 թվի Մոնռեալի համերգը: Եթե չէ, անպայման ճարի ու լսի. բուտլեգի տեսքով ինտերնետում կա: Հաշվի առնելով, որ էդ ժամանակաշրջանում խումբը արդեն մի 100 հատ ՆՄԱՆԱՏԻՊ համերգ էր տվել, ես լինեի Ուոթերսի տեղը (օ՜յ, համա թե կրակեցի :)) ), թքելուց էլ էն կողմ կգնայի: Մարդու նյարդեր կդիմանա՞: Չնայած ինքը հիմա քեզ հետ հաստատ համաձայն կլինի, որովհետև նույնիսկ համերգից հետո ասել էր, որ ահավոր շոկի մեջ է ու իրենից նման բան չէր սպասում: Համ էլ չկա չարիք առանց բարիքի. էդ թքելն էր, որ դառավ The Wall-ի մեկնարկը. հետո բեմի վրա պատ էին կառուցում, որ էլ Ուոթերսը չկարողանա թքել: լօօօլ :D Բայց էս լուրջ էր))

Հ.գ. Մի ջնջեք, փլիզ: :մեղավոր_հայացք

Ռուֆուս
04.01.2010, 02:05
Հ.գ. Մի ջնջեք, փլիզ: :մեղավոր_հայացք

Չեմ ջնջի, բայց թեմայից էլ մի շեղվեք, Pink Floyd-ի համար առանձին թեմա ունենք :)

AniwaR
04.01.2010, 08:22
Ժողովուրդ, U2-ի ալբոմներն էլ են հիմնականում կոնցեպտուալ: Ով ի՞նչ կարծիք ունի:

Rhayader
04.01.2010, 16:34
Հաստա՞տ: Իմ սիրած ալբոմները որ չէ: Achtung Baby, All That You Can't Leave Behind, No Line on the Horizon)))

Rhayader
04.01.2010, 16:36
Վելվետ, եթե մեկի երաժշությունը սխալ մարդկանց ա ձգում, ապա միգուցե պարզապես ինքն ա սխալ երաժշտություն նվագում)))

Հարդ
04.01.2010, 18:41
Վելվետ, եթե մեկի երաժշությունը սխալ մարդկանց ա ձգում, ապա միգուցե պարզապես ինքն ա սխալ երաժշտություն նվագում)))

Ինչ ասել է սխալ երաժշտություն?:o

AniwaR
05.01.2010, 00:57
Հաստա՞տ: Իմ սիրած ալբոմները որ չէ: Achtung Baby, All That You Can't Leave Behind, No Line on the Horizon)))

Մմմ, No Line on the Horizon-ը ընդհանրապես չեմ լսել, չգիտեմ: Բայց, օրինակ, Boy; War; The Joshua Tree; October ալբոմները համենայն դեպս գաղափարի առումով ամբողջական ալբոմներ են, բայց ստեղծագործությունները, հա, իրար հետ չեն «կարվում»: Կամ էլ ես եմ ինչ-որ բան շփոթում կոնցեպտուալ ալբոմների առումով: :unsure

Հ.գ. Մնացածը Փինք Ֆլոյդի թեմայում: