PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոստալգիա



Artgeo
18.01.2007, 17:57
Դրակա՞ն, թե՞ բացասակն երևույթ է նոստալգիան։
Ինչի՞ նկատմամբ է ձեր մոտ առաջանում նոստալգիա։

StrangeLittleGirl
18.01.2007, 19:05
է՜հ, ջահել օրերս :(
Կարծում եմ, որ բացասական է: Նոստալգիան չի թողնում հանգիստ ապրեմ, առաջ նայեմ:

Ուլուանա
18.01.2007, 20:27
է՜հ, ջահել օրերս :(
Կարծում եմ, որ բացասական է: Նոստալգիան չի թողնում հանգիստ ապրեմ, առաջ նայեմ:
Համաձայն եմ։ Ես էլ եմ տարիներ շարունակ ապրել կյանքիս որոշակի հատվածի նկատմամբ նոստալգիայի զգացումով։ Հիշում եմ, որ այդ շրջանում ընդհանրապես չէի կարողանում առաջ նայել, նույնիսկ ներկայով չէի կարողանում ապրել, էլ ուր մնաց, թե ապագայով ապրեի։ :( Ուրիշ բան, երբ ուղղակի ինչ-որ պահերի ես նոստալգիա ունենում, դա ինչ-որ տեղ նույնիսկ հաճելի է և չի խանգարում, բայց երբ այն սկսում է փոխարինել ներկային ու ապագայի ակնկալիքներին, արդեն լավ չէ... կարծում եմ, որ դա որոշ առումով անառողջ հոգեվիճակ է, որի պատճառը երևի ներկա կյանքի անլիարժեքությունն է անցյալի համեմատությամբ։ Երբ ներկան ավելի գունեղ, հաճելի ու բովանդակալից է դառնում, նոստալգիան էլ ինքնաբերաբար տեղի է տալիս՝ իր տեղը զիջելով ներկային ու ապագայի մասին մտորումներին։ :)

Աբելյան
19.01.2007, 13:20
Ինչի՞ նկատմամբ է ձեր մոտ առաջանում նոստալգիա։
3 տարի առաջվա նկատմամբ :(

Մանե
22.02.2007, 19:49
Դրակա՞ն, թե՞ բացասակն երևույթ է նոստալգիան։
Ինչի՞ նկատմամբ է ձեր մոտ առաջանում նոստալգիա։
Չեմ կարող հստակ ասել,թե դա դրական է,թե բացասական.:) Կարծում եմ որ դա կախված է իրավիճակից.:) Դեռ չեմ ապրել այնքան,որ մոտս նոստալգիա առաջանա անցկացրածս լավ պահերի համար,սակայն լինում են դեպքեր,երբ պարզապես հիշում և կարոտում եմ անգամ բաներ,որոնք ինձ անգամ ցավ են պատճառել և անգամ մեծ ցավ:)
Վերջիվերջո

Չկա ավելի մեծ տանջանք , երբ դժբախտության ժամանակ հիշում ես երջանիկ օրերի մասին ... :)
Այ էդ ժամանակ ծանր ա
/ոնց որ թեմայից շեղվեցի;) /

Censor
23.02.2007, 23:21
Կարոտում եմ Ռուսաստանի իմ անտառոտ քաղաքին..շաատ եմ կարոտում..
էտ բույրը քաղաքի..անտառի բույրը..

Տարբեր մարդկանց եմ կարոտում.. էլի իրանց բույրն եմ հիշում
ախ ախ..

Vive L'Armenie
24.02.2007, 00:04
NOSTALGIE ասելով, միանգամից թախիծ եմ հասկանում, այ օրինակ հենց սկսում եմ ինձ Հայաստանում զգալ :( միանգամից ունենում եմ այդ զգացողությունը :)

ladyARM
24.02.2007, 02:06
Նոստալգիա -:hands - իմ կարծիքով կարևոր երևույթ է: Կյանքի դժվար ու ծանր պահերին ուժ է տալիս առաջ գնալու, դիմակայելու կյանքի դաժան հարվածներին....

Մանե
26.11.2007, 22:17
Դրակա՞ն, թե՞ բացասակն երևույթ է նոստալգիան։
Արդեն հասկացել եմ,որ վատ,շատ վատ,ու անգամ կարող է մարդուն խելագարության հասցնել:(
Ամենավատ զգացողությունն է,որ մարդուն ներսից կրծում է:(

Ինչի՞ նկատմամբ է ձեր մոտ առաջանում նոստալգիա։
Հիմա մեջս միայն մեկի նկատմամբ նոստալգիա կա,ու երբեք այն չի անցնի կամ ինչ-որ չափով մեղմվի:8
Ու հատկապես էն ժամանակաշրջանի,երբ նա կողքիս էր:
Ահավոր կարոտում եմ անցած 3 տարիները:8

Artgeo
27.11.2007, 00:36
Արդեն հասկացել եմ,որ վատ,շատ վատ,ու անգամ կարող է մարդուն խելագարության հասցնել:(
Ամենավատ զգացողությունն է,որ մարդուն ներսից կրծում է:(

Հիմա մեջս միայն մեկի նկատմամբ նոստալգիա կա,ու երբեք այն չի անցնի կամ ինչ-որ չափով մեղմվի:8
Ու հատկապես էն ժամանակաշրջանի,երբ նա կողքիս էր:
Ահավոր կարոտում եմ անցած 3 տարիները:8

Թեման բացելուց նույն տրամադրությունն ունեի... Հիմա՞... Հիմա չէ, մի երկու օր առաջ մի քանի վարկյանով մի հարյուր մետր հեռավորության վրա տեսա ու մի ժամ ուշքի էի գալիս... Երազներումս ինքը միշտ իմ հետ ա :love

Vive L'Armenie
12.12.2007, 01:16
Նոստալգիան ինձ համար այդ 2 լիցքերի խառնուրդ է..., այն ինձ մոտ երբեմն է առաջանում: Օրինակ երբ հիշում եմ անցած կյանքիս ( այսպես եմ ասում, որովհետև այնպիսի տպավորություն է, կարծես մի հսկայական պարիսպ բաժանի Հայրենիքս այս անիծյալ պետությունից) անցկացրած օրերս՝ տխրություն եմ ավելի շատ զգում/ապրում :( Իսկ երբեմն՝ ներկան... Մեծ ցանկություն է առաջանում մոտս՝ պարկել և երազել, մի քիչ տխու՜ր, մի քիչ ուրախ/հաճելի բաներից :love

Իսկ ընդհանրապես սիրում եմ, երբ Նոստալժին ինձ հյուր է գալիս :love

P.S.
12.12.2007, 09:47
Ավելացվել է 2 րոպե անց
Վայ տնաշեններ....ընենց տպավորություն է, որ ոնց–որ ծերանոցի զրույց լինի...Մինչև հիմա գրառում կատարածներից ամենամեծ տարիքովը 25–էր, մյուսները հիմնականում 15-20 տարեկաններ։ Ի՞նչ թախիծի կամ կարոտի մասին է խոսքը։

Կարոտում, թախծում եք՝ փոխեք ձեր ներկան։ Անցյալը խմբագրել կամ փոխել հնարավոր չէ, ապագան՝ հնարավոր է։ Նոստալգիա կապրեք երբ թոշակի կանցնենք...

Ի վերջո, թախիծը նույն հիշողությունն է, ուղղակի դրան attach եղած զգացմունքներով։ Հիմա, էդ առումով արդյոք կարող է հիշողությունը դրական կամ բացասական լինե՞լ...իհարկե ոչ։ Ուղղակի կան լավ ու վատ հիշողություններ։ Դրանք էլ ենթագիտակցորեն կառավարելի են՝ լավը միշտ հիշում ես, վատը՝ աստիճանաբար մոռանում։

Չեմ ասում ռոբոտ լինել, բայց նույնիսկ նոտալգիայի վրա կարելի է աշխատել՝ այն ինչ քեզ ուժ չի տալիս, քեզ թուլացնում է, դրա համար պետք է դրանից հրաժարվել՝ գիտակցաբար, թե անգիտակից։

Թերևս միակը, որ հնարավոր չէ կառավարել կամ մոռանալ, դա ծնողների և հատկապես մոտ նկատմամբ թախիծն է, հատկապես երբ նա քո կողքին չէ։ Մնացածը տանելի է...

Հ.Գ. Artgeo եթե ինչ–որ մեկի նկատմամբ թաքնված կամ անպատասխան զգացմունք ունես, ապա գտիր որևէ մեկին։ Պարտադիր չէ, որ դուրդ շատ գա, ոչ էլ դու որոշակի զգացմունք ունենաս։ Ուղղակի ցանկալի է, որ social life–դ ակտիվ լինի...էդ դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի ու մի գիշեր էլ քո երազների փերին կփոխվի:)

Artgeo
05.02.2008, 14:44
Հ.Գ. Artgeo եթե ինչ–որ մեկի նկատմամբ թաքնված կամ անպատասխան զգացմունք ունես, ապա գտիր որևէ մեկին։ Պարտադիր չէ, որ դուրդ շատ գա, ոչ էլ դու որոշակի զգացմունք ունենաս։ Ուղղակի ցանկալի է, որ social life–դ ակտիվ լինի...էդ դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի ու մի գիշեր էլ քո երազների փերին կփոխվի:)
Է հենց էդ ակտիվ social life-ն եմ կարոտում ;)

Դու նենց ես պատկերացնում, որ ես 24 ժամ նստած մտածում եմ անցյալի մասին։ Ինչ-որ չափով երևի հենց այդպիսին եմ եղել, որոշ ժամանակ։ Բայց հաստատ մտքերս ուղղված են դեպի ապագա։ Համենայն դեպս հիմա։ Բայց... Ախր էդ ապագան գալիս է անցյալից ու վերափոխվում ներկայում, չէ՞ :think Ես իմ անցյալը օրինակ գրեթե չեմ հիշում։ Լրիվ լուրջ։ Կյանքիս շատ ու շատ դրվագներ, որոնք այսօր ուզում եմ հիշել կամ հիշեցնում են, ես պարզապես չեմ հիշում ու ինձ թվում է, որ ես չեմ եղել այդ ամենի մասնակիցը, այդ ամենը ինձ հետ չի տեղի ունեցել։

Եվ մի՞թե քո կյանքում չեն եղել պահեր, որոնք դու սիրով ես հիշում ու հաճույքով կվերապրեիր։ :8

Lapterik
05.02.2008, 15:06
Եվ մի՞թե քո կյանքում չեն եղել պահեր, որոնք դու սիրով ես հիշում ու հաճույքով կվերապրեիր։ :8

Եղել են բա չեն եղել, հենց մեկը ոչ վաղ անցյալում էր, երանի:love
ԲԱյց լինում են լիքը դեպքեր, որ ինչ որ ֆլուկտուացիաների արդյունքում հիշում եմ անցյալից դրվագներ ու ուզում եմ փախչել, չհիշել, չեեեմ ուզում:(

ar4i_s
22.09.2010, 20:43
բացասական, քանի որ եթե առաջանում է նոստալգիա, ուրեմն ինչ-որ բան ներկայումս չի հերիքում կամ ամենաքիչը ներկան ավելի քիչ հետաքրքիր է քան անցյալը

One_Way_Ticket
22.09.2010, 20:47
Նոստալգիան ինձ համար զբաղմունք է :hands
Ինչպես կամայական այլ զբաղմունք, պահանջում է համապատասխան պայմաններ և գույքի առկայություն: Ուրեմն, անհրաժեշտ է մութ սենյակ, համակարգիչ` ապահովված անցյալի լուսանկարներով և լավ երաժշտությամբ, որակյալ սառը գարեջուր և, իհարկե, համապատասխան տրամադրություն: Չգիտեմ, ով ոնց, ես այդ պրոցեսից մեծ հաճույք եմ ստանում: Ինչ կա որ, շախմատ է սիրում խաղալ, մարդ կա ձկնորսությամբ է զբաղվում, ես էլ նոստալգիայով եմ զբաղվում :)

prof-de-Francais
23.09.2010, 16:19
բացասական, քանի որ եթե առաջանում է նոստալգիա, ուրեմն ինչ-որ բան ներկայումս չի հերիքում կամ ամենաքիչը ներկան ավելի քիչ հետաքրքիր է քան անցյալը

Ինչու՞ բացասական…դրանք քաղցր հուշեր են կյանքի անմոռանալի-հետաքրքիր պահերի, սիրելի մարդկանց մասին, որ հեռու են կամ էլ չկան...Ցավոտ են, որովհետև անվերադարձ են...

Quyr Qery
24.09.2010, 17:12
Անցել գնացել են այն բոլոր օրերը,,, որոնք երջանիկ էին ,,,, ցավոք էլ երբեք էդ օրերը հետ չեն գա... դա ամենավատն է-երբ գիտակցում ես որ էլ երբեք նման երջանիկ չես լինի... հասկանում ես , որ կյանքը առջևում է,, բայց դու առաջ ընթանալ չես կարող-հիշողությունները թույլ չեն տալիս... Որքաաաաաաաա~ն եմ կարոտում....... :love:cry

Աբելյան
03.10.2010, 23:48
Նոստալգիայից լավ բան չկա: Երբ որ ներկան ոչ մի բան քեզ չի տալի, քեզ անցյալը հաճույքով ընդունում ա: Հետ ես դառնում անցյալ ու ապրում էն հին ու զզվելի օրերում ու թեթևանում ես: Հին մարդիկ, հին տուն, հին երազանքներ, հին առօրյա… Ինչքան քիչ բան եմ ուզում…

Magic-Mushroom
14.10.2010, 20:49
Ախ Նոստալգիա:),նոստալգիան իմ երկրորդ անուն է,միշտ երբ տխուր ես,հոգնել ես կայնքից,բոլորից զզվել ես,գալիս է նա՝ վարդագույնով պատում է քո հոգին,շոյում է գլխուղեղը ու կյանքը հարաշալի է դարձնում,նա կարող է գալ շատ անսպասելի,ինչ-որ մի երգ,ինչ-որ մի հոտ,նա կազմ պատրարստ սպասում է,այնքան հաճելի է հիշել անցյալից հրաշալի դրվագներ,բնության գրկում նստած,կամ տանը՝ կամինի առաջ մեկ բաժակ 10 տարվա հնեցաված,մոմով տաքացված կոնյակով ու հաճելի դասական երաժշտության ուղեկցությամբ,մարդու ուղեղը ունի մի հրաշալի հատկություն անցյալից փորձում է հիշել միայն լավ բաները,իսկ վատը ֆիլտրել,բոլրիդ սիրում եմ:love:love

Magic-Mushroom
26.08.2011, 18:18
Մի տեսակ նստած ռադիո էի լսում,մեկել հնչեց Շոպենը ու ես ընկա նոստալգիայի ու մելանխոլիայի գիրկը,այնպես տխրեցի,հիշեցի,երբ Ամստերդամում անձրեւ էր գալիս,ես ու ընկերս շատ էինք սիրում մնալ անձրեւի տակ,կամ բարձրանալ բազում տանիքներից մեկը եւ ուրախանալ բնության պարգեված հրաշքով,ինչ՜ լավ էր,երբ գարուն էր,իսկ հիմա...:cry:cry:cry

Այս երգը ուղղակի տանում է ինձ անցյալ եւ հիմա չգիտեմ ինչ անել՞
Շոպեն՝Գարնանային վալս:friends:

http://www.youtube.com/watch?v=rkkslGeqPI0

Ինչպես կասեր Նիցշեն՝ «Կյանքը առանց երաժշտության թյուրիմածություն կլիներ»:Իրոք երգը կարող է այնպիսի նոստալգիա առաջացնել եւ այնպես հոգեկան ներաշխարհդ փոխել՝ես ամեն անգամ զարմանում եմ:think

Այս երգը նույնպես հիշեցնում է ընկերոջս եւ Թագուհի Բեատրիքսի ապրիլ ամսի անցյալ տարվա ծնունդը:flower:angel Էխխ՜ ժամանակի մեքենա...
Շոստակովիչ՝վալս համար 2

http://www.youtube.com/watch?v=kAsgfxl5D7Y

Իսկ հիմա ինչ՞,հիմա իմ հոգում սա է հնչում՝աշունն է մոտենում,իսկ ես մենակ եմ,տխուր եւ դատարկ,Էխխ՞ Նոստալգիա դու կարող ես մարդուն ուժ տալ,կամ գլորել բարձր տեղից,ինչու՞,կներեք սենտիմենտալության համար,իմ հոգուց դեպի երկինք եմ ուղարկում իմ հոգու երգը:angel
Աշնանային անձրեւի վալսը:baby

http://www.youtube.com/watch?v=sAoXUDMtQBI