Մուտք

Դիտել ողջ տարբերակը : վերջին փամփուշտը

Dayana
25.12.2009, 20:25
Կրակոցից առաջ ու հետո ընկած հատվածում մի ամբողջ կյանք կա` Դիեգոյի կյանքը…

Մանկության ընկեր, որի հետ կիսել ենք ամեն ինչ, նույնիսկ… Երբ համալսարան ընդունվեցինք, մտածում էինք ուսման, կարերայի, համատեղ արձակուրդների, չգիտեմ էլ ինչերի մասին, բայց ոչ երբեք նույն աղջկան սիրահարվելու մասին: Դպրոցական հասկանում Դիեգոն իմ պաշտպանն էր: Ոչ ոոք չէր կարող ինձ նեղացնել, որ ես ակնոցներ էի կրում, իսկ միջին հասակում, որովհետև դեռահասի բշտիկներ ունեի դեմքիս: Նա ամեն ինչով առավել էր ինձանից` ավելի գեղեցիկ էր, ամրակազմ` իր հոր, կապիտան Դերրի-ի պես, ավելի խելացի, և միայն այսօր ես կկարողանամ ասել ` ավելի ընկերասեր:

Նենսին մեր հոսքի ամենագեղեցիկ աղջիկն էր, նրա հետ կենսաբանության դասերին էինք ծանոթացել: Դիեգոն, ինչպես և ես, սիրահարվել էր նրան ինչպես ասում են “հենց առաջին հայացքից”: Ժամանակն առաջ էր գնում, առաջին կուրսին փոխարինեց երկրորդը, երեկույթներ, հավաքույթներ, միլիոնավոր առիթներ խոսելու, Նենսիին ամեն ինչ ասելու համար, բայց նա ոչ մի քայլ չարեց: Ի վերջո մենք Նենսիի հետ սկսեցինք հանդիպել: Սկզբում ինձ թվում էր, թե Դիեգոն դեռ սիրում է Նենսիին ու ես չպիտի առաջ ընկնեի, բայց նա հստակ ասաց, որ ոչ մի նման բան չկա: Երրորդ կուրսում Նենցին տեղափոխվեց ինձ մոտ, իսկ հետո սկսվեց պատերազմը: Ռազմաճակատ մեկնելուց առաջ միայն մի բան էր հստակ ասվել` գրպանում միշտ ունենալ մեկ փամփուշտ: Քանի անգամ է կյանքս փրկել…

Ռազմաճակատում մահը նման է սեղանակցի` ամեն րոպե կողքիդ է` քնած թե արթուն, իսկ վախը` վանդակում փակված գազանի, որ թվում է թե ապահով փակված է, սակայն մի անուշադիր րոպե, կցատկի ու կոկորդիցդ կբռնի: Ամեն օր մահանում են ընկերներդ ու դու ոչինչ անել չես կարող: Գիշերը, երբ հերթապահում ես, աչքերդ չորս արած ես, որ հանկարծ թշնամու ներս չթողնես, իսկ երբ դու չես հերթապահում, աչքերդ չեն փակվում, որովհոտև վախենում ես թշնամու անսպասելի հարձակումից, չէ որ կողքիդ ընկերներդ են : Իսկ երազներդ… Մղձավանջ? Դա մեր կյանքն է, մեր ամեն օրը, իսկ երազը սարսափ է, մղձավանջը “երազ” կարող է համարվել ի հակադրություն “իրական երազների”: Ճիչեր, սարսափ, պայթող նռնակներ… Ասում են հույսը կյանքի նշան է: Ահա թե ինչն էր մեզ պահում ` հույսը, որ այս ամենը պիտի ավարտվի ու վերադառնանք տուն` հայրենի տուն:

Դիեգոյի հայրը մահացավ պատերազմի սկզբում: Մահանում էին բոլորը, մեր ընկերները, հարազատները, բոլորը…

Ռազմադաշտում չկան ընկերներ ու ոչ ընկերներ, այնտեղ բոլոր մեկ են, մի ընտանիք, մեկ մարդ, բայց Դիեգոյի համար այդ բոլորից զատ կար վրեժ, կորցրած հոր համար, կյանք, որ պիտի պահեր արյան գնով` սիրած աղջկա երջանկության համար…

-Դեյվ, ատրճանակս կարգին չէ, սպասիր տեսնեմ ինչ է եղել?

-Տղաներ արագացրեք, ձեզնից միայն մեկը կարող է ուղղաթիռ նստել, մյուսին կվերցնի հաջորդը` մնացածի հետ, արագացրեք: Դիեգո, դուք հո հիմար չէք? Ինչու եք փամփուշտը փչացնում, այն էլ այն դեպքում, երբ դա վերջինն է:

-Ես ևս մեկն ունեմ գրպանումս, պարոն հրամանատար:

Ես չգիտեի, չէի էլ կարող ենթադրել, որ նա իմ գրպանի փամփուշտն էր փչացնում, որպեսզի ես ուղղաթիռ նստեի: Վերջին գրկախառնությունը, մի քանի ժամ անց հանդիպելու խոստումն ու.

-Նենցին լավ աղջիկ է, հանկարծ չնեղացնես… Հաջորդ կրակոցը չվիրպեց, կրակոց ուղիղ թիրախին` սեփական քիմքին, իսկ գրպանում` Նենսիի նկարը…

Մնացած տղաներից ոչ ոք կենդանի չմնաց, նրանց բոլորին գերության առան ու դաժանորեն սպանեցին…

Dayana
25.12.2009, 20:44
Ներս, հեսա բոլորը կարդան, կփոխեմ, Վաղինակ կդնեմ, որ կարդաս :D

Dayana
26.12.2009, 11:15
Տպավորություն ունեմ, թե ոչ ոք չի կարդացել, ուղղակի վարկանիշի կոճակն են բոլոր սեղմել ու դա միայն էստեղ չի: Ակումբից դուրս կարդացողներն էլ ոչինչ չեն ասել, նույնիսկ մայրս, որ միշտ մի քննադատություն ուներ, էս անգամ ուղղակի ասեց՝ Ղարաբաղն է՞ր, պատերազմի մասին մի գրի... ու էլ ոչինչ: Կամ լրիվ "բառադի" բան է ստացվել, կամ էլ իսկապես ասելիք չկա :8

Gayl
26.12.2009, 11:23

Երեկ ուզում էի գրեի բայց մտածեցի,որ ամենակարևորը խոսքերով չեն ասում:D
Ինձ դուր եկավ, մենակ թե շատ կարճ էր կոպիտ ասած կես շնչով կարդացի:

Chuk
26.12.2009, 11:28
Ստիպում ա գրեմ :(
Կարդացել եմ, չեմ հավանել:
Չհավանելուս պատճառը երևի թե զգացմունքային թեմայում անզգացմունքային գրառումն է, այսինքն թերևս նկարագրությունները ու մնացած բաները ընթերցողին, իմ կարծիքով, չեն ստիպում, թույլատրում ապրել ստեղծագործություն ու ավելի շատ շարադրության պես է ընթերցվում, որպես «փաստերի արձանագրում»:

Բայց մեկ ա քեզ շատ եմ սիրում, Արմ :oy

Amaru
26.12.2009, 11:30
Էս քանի օրը ինձ հա ստիպում են խոսել, էս ինչ բան ա: :)) Որ ուղղակի ասեմ՝ լավ ես գրել, չի՞ լինի: :oy Ամեն բան շատ արագ եղավ, մի քիչ էլ պատմեիր իրենց մասին, ես կկարդայի… :)

Dayana
26.12.2009, 13:45
Երեկ ուզում էի գրեի բայց մտածեցի,որ ամենակարևորը խոսքերով չեն ասում:D
Ինձ դուր եկավ, մենակ թե շատ կարճ էր կոպիտ ասած կես շնչով կարդացի:
Շնորհակալ եմ: :)

Ստիպում ա գրեմ :(
Կարդացել եմ, չեմ հավանել:
Չհավանելուս պատճառը երևի թե զգացմունքային թեմայում անզգացմունքային գրառումն է, այսինքն թերևս նկարագրությունները ու մնացած բաները ընթերցողին, իմ կարծիքով, չեն ստիպում, թույլատրում ապրել ստեղծագործություն ու ավելի շատ շարադրության պես է ընթերցվում, որպես «փաստերի արձանագրում»:

Բայց մեկ ա քեզ շատ եմ սիրում, Արմ :oy
Արտ, գլխի չընկա թե զգացմունքայինը էստեղ որն էր, բայց ապրես որ գրեցիր: ;)

Էս քանի օրը ինձ հա ստիպում են խոսել, էս ինչ բան ա: :)) Որ ուղղակի ասեմ՝ լավ ես գրել, չի՞ լինի: :oy Ամեն բան շատ արագ եղավ, մի քիչ էլ պատմեիր իրենց մասին, ես կկարդայի… :)

Շնորհակալ եմ Բեյբ :love

StrangeLittleGirl
26.12.2009, 14:05
Արմինչիկ, ապրես: Դե երևի գիտես, որ էս վերջին տարում ինձ պատերազմական ստեղծագործություններն ահավոր ձգում են: Նենց սիրում եմ էս չոր բառերով արտահայտված փափկությունը: Բայց ափսոս շատ կարճ էր:

Lion
26.12.2009, 16:21
Dayana ջան.

Ճիշտն ասած չէի ուզում ասել, բայց, հետևելով Chuk-ի օրինակին, կասեմ: Չէ, դուրս չեկավ - սյուժետային գիծը թույլ էր, զգացմունքային ոլորտը, չնայած արտաքին ֆոնին, ոչ այնքան հարուստ, հերոսներն ու իրավիճակը` անհասկանալի...

Այնպիսի տպավորություն էր, թե հնդկական կինոյի սցենար եմ կարդում...

Dayana
26.12.2009, 17:03
Արմինչիկ, ապրես: Դե երևի գիտես, որ էս վերջին տարում ինձ պատերազմական ստեղծագործություններն ահավոր ձգում են: Նենց սիրում եմ էս չոր բառերով արտահայտված փափկությունը: Բայց ափսոս շատ կարճ էր:
Շնորհակալ եմ Բյուր ջան:

Dayana ջան.

Ճիշտն ասած չէի ուզում ասել, բայց, հետևելով Chuk-ի օրինակին, կասեմ: Չէ, դուրս չեկավ - սյուժետային գիծը թույլ էր, զգացմունքային ոլորտը, չնայած արտաքին ֆոնին, ոչ այնքան հարուստ, հերոսներն ու իրավիճակը` անհասկանալի...

Այնպիսի տպավորություն էր, թե հնդկական կինոյի սցենար եմ կարդում...

Ի տարբերություն Չուկի, քեզ կարող եմ արգելափակել գրածիս անուն կպցնելու համար :D

Շնորհակալ եմ կարծիքի համար, կուղարկեմ հնդկական հեռուստատեսություն: :))

Chuk
26.12.2009, 17:05
Այնպիսի տպավորություն էր, թե հնդկական կինոյի սցենար եմ կարդում...
Բացարձակապես համաձայն չեմ, կարծում եմ, որ չափազանց սխալ գնահատական ու համեմատություն է:

Lion
26.12.2009, 17:08
Էդա, Chuk ջան, ինչ կարող եմ անել կարծիքիս հետ...

Dayana - Ստալինիզմը վաղուց անցյալում է;)

Dayana
26.12.2009, 18:13
Dayana - Ստալինիզմը վաղուց անցյալում է;)

Ի տարբերություն օֆտոպի, չէ՞ :)