PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆիլմերում մասայական տեսարանների նկարահանումը

Ապե Ջան
25.12.2009, 01:56
Բարև...
Դիտել եմ շաաատ ֆիլմեր որոնցում կան տեսարաններ որ ինձ այդպես էլ չի հաջողվում պարզել թե ինչպես են նկարահանվում: Կուզենաի այս թեմայում քննարկեինք այդ ամենի մանրամասները: Եթե ակումբում կան մարդիք որ կապ ունեն ու գիտեն դրա մասին թող արձագանքեն: Այ հենց հիմա ես դիտում եմ Gladiator աշխարհահռչակ ֆիլմը ու չեմ կարողանում հասկանալ ինչպես է կարողացել ռեժիսորը այդքան մարդ հավաքել մի վայրում, կանգնեցնել կազմ պատրաստ ու ֆիլմ նկարել::think:

Zangezur
25.12.2009, 14:23

Հենց գլադիատոր ֆիլմում էտքան մարդ հաստատ չի եղել նկարահանման պահին, շատ քիչ մարդա եղել, կոմպովա սարքած

Albus
25.12.2009, 14:37
Հաստատ, ու էդ տեխնոլոգիայի ամենակատարելագործված տարբերակն օգտագործվելա Մատանիների տիրակալի 3-րդ մասում, որտեղ բազմահազարանոց բանակների պատերազմի տեսարանում համակարգչի շնորհիվ ստեղծվումա մեծ բանակ ու յուրաքանչյուր զինվոր շարժվումա յուրովի` չկրկնելով ցանկացած այլ զինվորի շարժումները... :)

AniwaR
25.12.2009, 14:37
Օրինակ՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմում մասսայական տեսարանները շատ պուճուր մակետիկներով են նկարահանվել, լեգոների չափ: :8

Ապե Ջան
27.12.2009, 00:31
Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է համակարշչով ստանալ էտպիսի գերազանց կադրեր:think

Elmo
27.12.2009, 00:36
Հիմնականում քիչ մարդիկ են հավաքում, հետո համակարգչային գրաֆիկան իր գործն անում ա:
Բայց Չինական կինոներում հաստատ համոզված եղեք, որ մասսայական տեսարաններում ինչքան մարդ կա, էնքանին էլ հրավիրել են նկարահանման ժամանակ :D Իրանք պրոբլեմ չունեն:

Ապե Ջան
27.12.2009, 00:52

Այ հենց դրա մասին էր որ ես կուզենաի լսել, թե ինչպես են կարողանում ֆիլմի ռեժիսորները այդքան մարդ հավաքել մի տեղում ու ստանալ որակյալ կադրեր....:think

Elmo
27.12.2009, 01:09
Այ հենց դրա մասին էր որ ես կուզենաի լսել, թե ինչպես են կարողանում ֆիլմի ռեժիսորները այդքան մարդ հավաքել մի տեղում ու ստանալ որակյալ կադրեր....:think

Հայտարարություն են տալիս, հավաքում են մարդկանց ու մի քանի րոպե ինստրուկտաժ են անում:
Շատ մանրամասն չգիտեմ:

Pagan_Angel
27.12.2009, 01:18
King Arthur-ի մեջ մասսայական տեսարանները իսկական են, ավելին՝ նկարահանումների ժամանակ մի քանի օպերատոր ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց :hands

Ապե Ջան
27.12.2009, 01:27
King Arthur-ի մեջ մասսայական տեսարանները իսկական են, ավելին՝ նկարահանումների ժամանակ մի քանի օպերատոր ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց :hands
King Arthur-ը ինչ ֆիլմա, տոռռենտ ֆաիլը կտաս քաշեմ նայեմ:

Հայկօ
27.12.2009, 02:01
Այ հենց դրա մասին էր որ ես կուզենաի լսել, թե ինչպես են կարողանում ֆիլմի ռեժիսորները այդքան մարդ հավաքել մի տեղում ու ստանալ որակյալ կադրեր....:think

Մի երկու բան պատմեմ Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» չորս մասանոց գլուխգործոցի մասին, որը նաև հայտնի է իր աննախադեպ մասսայական տեսարաններով: Ֆիլմը նկարահանվել է ԽՍՀՄ ՊՆ-ի աջակցությամբ. Կարմիր բանակը նկարահանումների համար հատկացրել էր ամբողջական զինվորական ստորաբաժանումներ: Օրինակ՝ նկարահանումների ընթացքում ձևավորվել էր առանձին կինեմատոգրաֆիական հեծելազոր, որի կազմի մեջ մտնում էին մոտ 1500 հեծյալներ՝ լիակատար սպառազինությամբ: Իսկ Բորոդինոյի ճակատամարտի մոնումենտալ կադրերի նկարահանմանը մասնակցել են... 15000 մարդ՝ երկու թշնամի բանակները պատկերելու համար: Ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրին տրված էր զենք ու պատմական հագուստ: Ճակատամարտի բեմադրությամ ժամանակ օգտագործվել է 23 տոննա պայթուցիկ նյութ ու 40 000 լիտր կերոսին:

Ի դեպ՝ ֆիլմը, ի թիվս այլ մրցանակների, 1968 թվին արժանացել է Օսկարի, իսկ 1969-ին՝ Ոսկե գլոբուսի, իսկ Բոնդարչուկը նկարահանումների ընթացքում երկու անգամ կլինիկական մահ է տարել:

Pagan_Angel
27.12.2009, 02:03
http://torrents.ru/forum/viewtopic.php?t=917348
torrents-ի որոնման համակարգից օգտվի այսպիսի դեպքերում

Sunny Stream
27.12.2009, 12:11
տեխնիկապես... ռեժիսորները ունեն ասիստենտներ, ովքեր իրենց մեջ բաժանում են մասսայական դերասաններին որոշակի խմբերի, որոնք ընդհանուր առմամբ նույնն գործողություններն են կատարելու, ու տնօրինում են. բացատրում են անելիքը, տեր են կանգնում նկարահանման հրապարակում, էնպես որ ռեժիսորը մենակով բոլորի հետևից չի ընկնում ու լուրջ կինոներում շատ հաճախ չի էլ գնում անձամբ մտնում մարդկանց մեջ. իր գործը հրաման տալն ու արդյունք ստանալն է :)
սա իդեալական սխեման է, բայց դե ես էլ իսկապես չեմ պատկերացնում... նայեք 20--ական թվականների սովետական ֆիլմերը՝ "Զրահանավ "Պոտյոմկին"-ը 25թիվ, կամ Դեյվիդ Գրիֆֆիտի համր ֆիլմերը՝ "Անհանդուրժողականություն", "Ազգի ծնունդը". կինոն դեռ նոր է ծնվել, իսկ նրանք էնպիսի ՀԶՈՐ մասսայական տեսարաններ ունեն՝ էնպես կազմակերպված, ազդեցիկ, մարդ շշմում է… օրինակ վերջերս, որ Ոսկե Ծիրանի դպրոցոմ Պարֆյումերն էինք նայում՝ որպես ուսումնական նյութ, նկատեցինք, որ էնտեղ մեկ էլ էդ գիժ, իրար խառնված մասսայական տեսարանում՝ մարդիկ էքստազի մեջ իրար վրա են մագլցում, մեկը ապուշի պես նայում է տեսախցիկի մեջ :D իսկ էդ հին ֆիլմերում էդպիսի բան ոչ մի անգամ չեմ տեսել: Էնպես որ՝ տեխնոլոգիաները - տեխնոլոգիաներ, բայց իսկական կինոն դրանցում չի՝ ռեժիսորի ուժեղ կամքի, կազմակերպվածության ու իդեայի մեջ է ;)

ministr
27.12.2009, 13:18
Հիմնականում քիչ մարդիկ են հավաքում, հետո համակարգչային գրաֆիկան իր գործն անում ա:
Բայց Չինական կինոներում հաստատ համոզված եղեք, որ մասսայական տեսարաններում ինչքան մարդ կա, էնքանին էլ հրավիրել են նկարահանման ժամանակ :D Իրանք պրոբլեմ չունեն:

Մի հատ անեկդոտ հիշեցի էս թեմայով :))

Ուրեմն ֆիլմ են նկարում, ճակատամարտի տեսարանա, հազարավոր մարդիկ են ներգրավված.. մեկ էլ ֆիլմի պրոդյուսերնա գալիս տեսնում ու քիչա մնում ինֆարկտ ստանա.. կանչումա ռեժիսորին, ասումա արա էսքան մարդ որ բերել ես.. ես սրանց փողը տամ կսնանկանամ.. էս ռեժիսորն էլ ասում ա չմտածես, պատրոններն ասել եմ բաեվոյ են դրել :))