PDA

Դիտել ողջ տարբերակը : Նամակ Ձմեռ պապին…



comet
24.12.2009, 11:55
Եկեք այստեղ գրենք բոլոր իրական և անիրական ցանկությունները` ուղղված Ձմեռ պապին:)) Միգուցե նա էլ է կարդում այս ֆորումը?:D

comet
24.12.2009, 12:02
Սկսեմ ես:))
Սիրելի Ձմեռ պապ, iPod ուզում...:B

Ռուֆուս
24.12.2009, 12:06
Մի հատ տումբչկա, մի հատ էլ գերարագ նորմալ, երկու ժամը մեկ չանջատվող ինտերնետ տանը :))

ԿԳԴ
24.12.2009, 12:17
Ձմեռ պապի էս տարի հուսով եմ անցած տարվա նման հեծանիվի փոխարեն «չուպա-չուպս» չես բերի, :this նախանցած տարի էլ փոշեկուլի փոխարեն ցախավել բերիր:angry հիմա լսի քեզ ինչ եմ ասում այ ձմեռիկ,:sad էս տարի շատ փող ես բերում, որտեղից ուզում ես ճարի իմ գործը չի: Մենակ էն սովետի վախտվա՝ պադվալում մնացած, կոպեկներից չբերես բարձիս տակ դնես, էղավ...:clean:

comet
24.12.2009, 12:21
Սկսեմ ես:))
Սիրելի Ձմեռ պապ, iPod ուզում...:B

Այ սրանից:D
42989

Ungrateful
24.12.2009, 12:39
Դե լսի կյանք: :scen
Սենց թե նենց, ուշ թե շուտ առնելու եմ: Ուղղակի, որ բերես / էն ել ձրի:o/` իմ ժամանակը, փողերը,` կարգին կխնայես, + էլ չեմ աշխատի: :))

Տես ազիզ` ուզում եմ մի հատ փոքր-մոքր Golf, սրանից`
http://www.tuningnews.net/news/061204/oettinger-vw-golf-gti.jpg
Սրանից հայաստանում քիչ կա, որ լրիվ զավադսկոյ էլ լինի գոհ կլինեմ /առանց թյունինգ էլի/, կամ էլ կարաս սրա 4-երից բերես, բայց Թյունինգ արած, որովհետև զավադսկոյ 4-ը սիրուն չի: :nea

Հետո...:think
Դե գիտես, կյանք` ուրեմն մի հատ Canon ես բերում...:love սրանից`
http://www.photokina-show.com/news_images/00632_canon-eos-50d-review.jpg

Բայ տես հաաա, հավայի չբերես տաս :nono : Իրա Օբյեկտիվներով, շտատիվով, մեկ էլ, էս կարգի վսպիշկայով`
http://www.ozon.ru/multimedia/mat_ill/digital_news/Metz_mecablitz_58_AF-1-1.jpg

Հ.Գ. Նախապես, մերսի :)) :

Katka
24.12.2009, 13:19
Բան չեմ ուզում, Ձմեռ պապ, բայց մեր տուն կմտնես, մի երկու բան կա ասելու:D

Լուսաբեր
24.12.2009, 13:44
Եկող տարուն Ձմեռ պապ :papik: բնակարանի բանալի եմ ուզում, հոգնել ենք հա տեղափոխվելուց :this

Շինարար
24.12.2009, 13:49
Մեռանք քո տեղը նվերներ անելով, էս տարի գոնե ձեռդ գրպանդ տար, էդքան ձեռը պինդ չեն լինի:angry

Annushka
24.12.2009, 13:50
Dear Santa :love Ես էլ եմ բնակարան ուզում, 2 սենյականոց ցանկալի ա, մշտական ջրով ու գազով, դե պուճուր երեխա ունենք, հասկանում ես, դրա համար:) Ինչքան կարելի ա վարձով ապրել :oy ուրիշ ոչ մի բան չենք ուզում, դաժե ապելսին մանդարինը ու բելկա շոկոլադները քեզ պահի, սիրելի Ձմեռ Պապ: :oy

Լուսաբեր
24.12.2009, 13:54
Եկող տարուն Ձմեռ պապ :papik: բնակարանի բանալի եմ ուզում, հոգնել ենք հա տեղափոխվելուց :this

Հա, Ձմեռ պապ եկել եմ ասեմ, որ ոչինչ, որ ապառիկ լինի, մենակ թե լինի :oy

Farfalla
24.12.2009, 14:05
Սիրելի Ձմեռ պապ ջան :): Ամբողջ կյանքում շուն եմ ուզել, բայց երբեք չեմ ունեցել, գոնե դու եկող տարի վերջապես բեր :oy: Ախր շատ եմ է ուզում :oy: Նկարը դնում եմ, որ հանկարծ չսխալվես, ուրիշ բան բերես
http://s50.radikal.ru/i129/0912/49/686482acdb0c.jpg

Katka
24.12.2009, 14:11
Ձմեռ պապ, ուրեմն մինչեւ Ungrateful-ենց տուն, Լուսաբերենց տուն, Comet-ենց տուն, հա Farfalla-ենց տուն մտնելը, կմտնես մեր տուն, մեկ է, ես բան չեմ ուզում, ուղղակի մի երկու բան կա ասելու, համ էլ քեզ տաքսիով կճանապարհեմ:))

aerosmith
24.12.2009, 14:35
ազիզ երկու հատ համբռգեռ մի հատ կոլա։ Մեկ էլ կոլայի հաշիվը։

իսկ ավելի լուրջ սենյակիս համար մի հատ տելեվիզր բեր էլի...
օրինակ սրանից

Երկնային
24.12.2009, 15:12
Բարև սիրելի Ձմեռ Պապիկ ջան, չմտածես թե քեզ մոռացել եմ, ուղղակի վաղուց նամակ չէի գրում, բայց մեր նամակները մինչև հիմա պահում եմ, որ իրար գրում էինք :oy

Ձմեռ Պապիկ ջան, էս տարի քեզնից լիքը շոկոլադ եմ ուզում :love ուզում եմ էն իմ ուզած պուճուր շունիկից :love ուզում եմ մամաս ու պապաս առողջ լինեն :love մի երկու բանի մասին էլ կլռեմ, դու կհասկանաս :oy ու ընդհանրապես ուզում եմ լիքը բան ուզեմ :)) բայց չեմ ուզի, դու բեր ինձ էն, ինչ ինքդ ես ցանկանում նվիրել :oy մաման ասում ա, որ ես փոքր ժամանակ շատ խելոք երեխա էի, բան չէի ուզում, դրա համար հիմա ամեն ինչ ուզում եմ :D

Ձմեռ Պապիկ ջան, ես տարի շատ լավ եմ ինձ պահել, լավ սովորել եմ, մամայիս ու պապայիս լսել եմ, շատ ուշ տուն չեմ եկել :D դե դու գիտես, բիձուկս :love մեկ էլ բոլոր-բոլորին ասում եմ, որ ես գիտեմ, որ դու կաս, իսկ իրանք չգիտեն, թե որտեղից գիտեմ, բայց դե ես համոզելուց լավ եմ, նենց որ ինձ հավատում են :))

Ձմեռ Պապիկ ջան, ուզում եմ բոլոր բարի մարդկանց երազանքներն իրականացնես, իսկ չարերին էլ բարիացնես, ու հետո իրանց երազանքներն էլ իրականացնես, որ բարին փրկի էս աշխարհը: :)

Պաչիներ ու գրկիկնե՜ր :love
Քո Ձյունանուշիկ :oy

Ariadna
24.12.2009, 15:20
Ձմեռ Պապ ջան, քեզնից շատ բան չեմ ուզում, ինձ ու հարազատներիս առողջություն, մեր երկրին խաղաղություն, մեկ էլ պապայիս մի երկու հատ թոռնիկ (ոչ զույգ:D) :oy

Norton
24.12.2009, 15:56
Ձմեռ պապ ջան, բռնվի իմ ցանկը էնքան մեծա, որ կարաս հանգիստ իմ նվերները բերես ու կանտորադ փակես:))
Ամենառաջինը ձմեռ պապ ջան, ինձ աշխատանքա պետք ու շտապ, թեկուզ սիմվոլիկ վարձատրությամբ, բայց մենակ լինի:B
http://s16.radikal.ru/i191/0912/f4/89e223215dda.jpg (http://www.radikal.ru)
Հետո մի հատ մեքենա, ցանկալիա ճապոնական, արագաշարժ ու քանդած ճանապարհներին համապատսխանեցրած::)Սրանից չէ:D
http://i060.radikal.ru/0912/60/7c950dc42e35.jpg (http://www.radikal.ru)
Թվային ֆոտոխցիկս սատկելա, դրա համար մի հատ նորմալն եմ ուզում՝ սրանից:))
http://i080.radikal.ru/0912/e6/07b19b18a528.jpg (http://www.radikal.ru)
Շանս համար մի հատ ընկերուհի, վիզ ձագա պետք, որ Երկնայինին նվիրեմ՝սրանից:
http://s44.radikal.ru/i103/0912/17/9e7f64eb17db.jpg (http://www.radikal.ru)
Մի հատ սենց բան եմ ուզում:8
http://s02.radikal.ru/i175/0912/07/bbe2897d98b4.jpg (http://www.radikal.ru)
Ակումբին 10.000 նոր ակտիվ անդամ:))
Ակումբի զույգերին ամուսնություն:
http://i054.radikal.ru/0912/8c/2577eb7560fe.jpg (http://www.radikal.ru)
Իսկ ամուսնացածներին բալիկներ: Ովքեր արդեն հասցրել են քուրիկ ու ապերիկ ավելացնեն:
http://s46.radikal.ru/i114/0912/b7/66e64c1e4734.jpg (http://www.radikal.ru)
Հա ու վերջում, աշխարհին խաղաղություն, Հայաստանին էլ իշխանափոխություն:goblin
http://i065.radikal.ru/0912/0a/7be44b06b184.jpg (http://www.radikal.ru)

Մնացածը ավելի վերին ատյաններ: Վերջ:))

Ձայնալար
24.12.2009, 16:01
Ձմեռ պապ ջան, Norton-ի ուզածները բերես, ինձ ավել բան պետք չի :))

Enigmatic
24.12.2009, 16:12
Բարև Ձմեռ պապի ջան: Ուզում եմ, որ առաջնահերթ իմ ընտանիքի անդամները շատ առողջ լինեն, իսկ հետո, որ էս կրիզիսը ռադը քաշի գնա:sad, մեզ էլ ամեն ամիս աշխատավարձերը տան:oy: Իմ սիրելի մարդիկ էլ միշտ իմ կողքին լինեն, հա մեկ էլ դոլժնսծիս բարձրացում, եթե կարելի ա:oy տենց թիթիզ շունո ես էլ կուզեի:( թե չեղավ, խամյաչոկ կառնեմ:

Շնորհակալ եմ, հարգանքներով քո թոռնիկ:love

Աբելյան
24.12.2009, 16:18
Ձմեռ պապի, ցանկանում եմ.
1. Որ էլի Համալսարանում էն հին բանվորությունս անեմ, էս անգամ օրը 3500-4000-ով, ու որ լևի գործեր մեզ շատ տան…
2. Մի օր որ դասի գնամ…
3. Հեռախոսիս համար թազա ջոյստիկ, որովհետև էս մեկը կամաց-կամաց փչանում ա…
4. Մեր հայաթի սև կատվին՝ առողջություն ու մինիմում 10 տարվա կյանք…
5. Ակումբի ամուսնացածներին՝ երեխեք, զույգերին՝ ամուսնություն, մնացածին էլ՝ զույգեր, ըստ ցանկության…
6. Աշխարհին խաղաղություն, Շիմոն Պերեսին երկար կյանք, ՀԱԿ-ին էլ՝ 15-20 հազարանոց միտինգներ…

cold skin
24.12.2009, 17:05
Ձմեռ պապի՛, ա՛յ Ձմեռ պապի, քույրիկս խնդրում է քեզ.
«Շաաա՜տ հարմոնիա, մի քիչ փող, լիքը անհասկանալի զգացողություններ, ազդեցիկ երազներ, մամայիս ու պապայիս ուղղարկիր Հայաստան»:

Katka
24.12.2009, 17:07
Առաջինը մեր տուն, Ձմեռ պապ:D Լուրջ եմ ասում՝ նենց թեթեւ ես գնալու, բեռ բան չի լինի::D

masivec
24.12.2009, 22:28
Ինֆինիծի էլի:aha:baby:papik:

AniwaR
24.12.2009, 22:42
Ձմեռ պապիկ, ախր շաաաաատ եմ խնդրում, էնքաաան եմ խնդրում, ախր չես պատկերացնի էէէ :cry2 :cry2 Ուզում եմ, որ գարնանը AC/DC-ին բերես Երևան... :roll:love:love:love Ի՞նչ, հը՞ն, քո գալն ավելի հավանակա՞ն ա... հա՜, դե լավ... :cry2

Kita
24.12.2009, 22:49
Ուրեմն Պապի ջան ու ջան:kiss
Ուզում եմ սաղ լավ լինեն, հետո ստաբիլ աշխատանք, որ ես լավ լինեմ:))
Հետո որ էս անտեր երեխես խելքը գլուխը հավաքի:angry:love
Հետո տուն կուզիմ:(
Կարևորը Հայաստանին ինտերնետ կապ մաքուր-զուլալ` էժան և որակով:))
Հետո հիշեմ, կավելացնեմ;)

Okamigo
24.12.2009, 23:24
Ուզում եմ արագ,էժան և որակով ինտերնետ,ցիֆռավոյ ապառատ,թաչսքրին որևէ հեռախոս,հուսով եմ էս տարի վերջին երկուսը կստանամ

Երկնային
25.12.2009, 00:19
Շանս համար մի հատ ընկերուհի, վիզ ձագա պետք, որ Երկնայինին նվիրեմ՝սրանից:


էն ինչ մռութ ա է՜ :love Նորտ, քո մասին եմ ասում :)) :oy

Gayl
25.12.2009, 00:24
Ձմեռ պապի, ցանկանում եմ.
1. Որ էլի Համալսարանում էն հին բանվորությունս անեմ, էս անգամ օրը 3500-4000-ով, ու որ լևի գործեր մեզ շատ տան…
2. Մի օր որ դասի գնամ…
3. Հեռախոսիս համար թազա ջոյստիկ, որովհետև էս մեկը կամաց-կամաց փչանում ա…
4. Մեր հայաթի սև կատվին՝ առողջություն ու մինիմում 10 տարվա կյանք…
5. Ակումբի ամուսնացածներին՝ երեխեք, զույգերին՝ ամուսնություն, մնացածին էլ՝ զույգեր, ըստ ցանկության…
6. Աշխարհին խաղաղություն, Շիմոն Պերեսին երկար կյանք, ՀԱԿ-ին էլ՝ 15-20 հազարանոց միտինգներ…
Սաղ էլ լավ էր բացի վերջինից,Հայկո ջան բա խի՞ էտքան քիչ:):

Աբելյան
25.12.2009, 00:27
Սաղ էլ լավ էր բացի վերջինից,Հայկո ջան բա խի՞ էտքան քիչ:):
Որ ուրիշները ունեցածիս վրա աչք չդնեն…

Rammstein
25.12.2009, 00:29
Ժող, նախ թող մի քիչ ցրտերը ընկնեն, ձյուն գա, թե չէ էս շոգին Ձմեռ պապիկը գա, ժարիտ ա լինելու: :think

Gayl
25.12.2009, 00:30
Որ ուրիշները ունեցածիս վրա աչք չդնեն…
Խոսքս էն 15-20 հազարանոց միտինգի մասին ա,ասում եմ քիչ չի՞,որ մի տաս անգամ շատ լիներ այ սենց գործ կլիներ:hands

Kita
25.12.2009, 00:34
Ոնց էի մռացել:(
Ուզում եմ Canon PowerShot S5 IS:love
http://static.catalog.onliner.by/img/catalog/devices/gallery/canon_powers5_19710.jpg

Աբելյան
25.12.2009, 00:35
Խոսքս էն 15-20 հազարանոց միտինգի մասին ա,ասում եմ քիչ չի՞,որ մի տաս անգամ շատ լիներ այ սենց գործ կլիներ:hands
Լավ, թող փետրվարի 26-ի չափ ըլնի…:ok

Yeghoyan
25.12.2009, 00:46
Պապուշ չգիտեմ ում ոնց, բայց իմ համար ուզես թե չէ մի հատ գործ պիտի գտնես, թե չէ սենց չի լինի, մեռանք պարապությունից:cry2էնքան պարապ եմ, որ ուզում եմ լյոտչիկ դառնամ:D
հա մեկ էլ չմոռանաս կարգին աշխատավարձի մասին;) մնացածը ես մի ձև, մի բան կանեմ:P

Լեո
25.12.2009, 01:11
Ձմեռ պապի ջան, ինձ փող բեր: Մնացածը ես կառնեմ... :)

Նարե
25.12.2009, 01:16
Ժող գիտե՞ք. անցած տարի ակումբի միջոցով Պապիին ենենց բան խնրեցի, որ արեն վեց տարի պատեհ-անպատեհ ցանկացած հնարավորության կամ առիթի դեպքում խնդրում էի, բայց չէր լինում, ու եղավ, բերեց::)
էս տարվա համար ուզում եմ, որ ամռանը սպասվող կյանքումս շատ կարևոր օրը լինի հասուն, գիտակցված ու անմոռանալի: Համ էլ այդ օրը ուզում եմ, որ ռաբիզ նվերներ չստանամ ու իմ ճաշակով լինեն:D

Փոքրիկ
25.12.2009, 02:03
Ձմել պապի ջաաան:love ասում եմ՝ ես միշտ խելոք եմ եղել, մամայիս պապայիս լսել եմ:oy, համ էլ միշտ քեզանից պուճուր բաներ եմ ուզել, արդեն ժամանակն ա որ մի հատ կարգին բան ուզեմ,չէ՞:beee Ուրեմն ինձ շատ չէ, մի քիչ... չէ՜, հաստատ քիչ ա:roll ես հո ծանր բան չեմ ուզի, որ մեքդ բռնվի... :}Հա ինչ էի ասում՝ մի 2 մեշոկ եվրո բեր էլի:secret մնացածը ես կառնեմ, չէէէ, էդքանը ծանր կլինի, չես կարա շալակես:sad դու ինձ փողը բեր ես սաղ կառնեմ, հա՞, Պապ ջան, ուտե՜մ:love:))
Դե էն գաղտնի երազանքներս գիտես, հետդ արդեն կիսվել եմ

Ֆրեյա
25.12.2009, 10:25
Ընկերուհուս 4 տարեկան տղեն նամակ ա գրել Ձմեռ պապին.
" Սիրելի Ձմեռ պապ

Հեծանիվ"
:D

Ֆրեյա
25.12.2009, 10:28
Սա էլ թող լինի իմ նամակը.
Սիրելի Ձմեռ պապ

Խելք


հ.գ. Տեսնես Ձմեռ պապը Ակումբ մտնում ա՞ :roll

Agni
25.12.2009, 11:13
Ձմեռ պապի ջան շատ բան չեմ ուզում:), մենակ ուզում եմ
ներդաշնակություն,
հետաքրքիր օրեր
ու սեր...:love
Նախապես շնորհակալություն:) սիրով ու հավատով սպասում եմ....

Դատարկություն
25.12.2009, 11:55
Հարգելի Ձմեռ Պապ, շատ մտածեցի, թե ինչ ուզեմ ու որոշեցի կետերով գրեմ իմ ցանկությունները`
1. Ուզում եմ, գոնե մեկ ամսով գնամ ԽՍՀՄ-ի ծաղկման ժամանակաշրջանում ապրեմ ու եթե դուրս գա, էնտեղ հավերժ մնամ:
2. Ուզում եմ, Շվեդիա գնամ, տեսնեմ էնտեղ ինչ կա որ շատ եմ ուզում էնտեղ լինել: Եթե դուրս գա գնամ Շվեդիայում ապրեմ:
3. Ուզում եմ, էն պահը գնամ, որ ինտերնետ չկար ու ամառային քաղցր մորու համն եմ ուզում զգամ
4. Ուզում եմ, երազանքներիս քանակը մի քանիսով ավելանան:
5. Ուզում եմ, անցյալում մի քանի բան փոխեմ /էս կետի վրա մի քիչ շատ ուշադրություն դարձրու, լսել եմ, որ անցյալ կարողանում ես մարդկանց տանել/:
6. Եթե գոնե 5րդ կետը հնարավոր չէ, ուզում եմ, որ ամեն բան էսպես չեղներ ինչպես որ կա:
7. Ուզում եմ, գարուն շատ լինի, իսկ ցուրտը քիչ, ու ուզում եմ, որ եսել հիանամ գարունով:
8. Ուզում եմ, մի քանի մարդու մոռանամ, ու եթե 5 ու 6 կետերը հնարավոր չեն, մոռանամ նաև մի քանի բան, որ հիշում եմ:
9. Ուզում եմ, ինձ ավելի շատ երջանիկ զգամ քան կամ, կամ բարձրացրու իմ երջանկության չափման սանդղակը ավելի վեր, որ թվա թե երջանկությունը ավելի վեր է:
10. եթե 1-9րդ կետերը իրականացնելը բարդություն է, ոչինչ մի անհանգստացիր, ասում եմ շատ լավ կեղներ, որ էդ միակ ցանկությունը, որ ամեն բան իրենից հետո կփոխի, կատարես: Չէ էսքան շուտ չեմ ուզում, էդպես մի 7-10 տարուց, բայց աշխատի շատ չուշացնես, լա՞վ: Սա էլ էդպես մի բարդություն չի ու եթե էն ժամանակ չցանկանամ էդ ցանկության կատարումը, դու, այնուամենայնիվ կատարի, լա՞վ:

Մանոն
25.12.2009, 11:57
Ձմեռ պապ, ուզում եմ, որ Դատարկության բոլոր ցանկությունները կատարես, որովհետև ինքը շատ բարի ու լավ տղա է::love

Մելաչոկ
25.12.2009, 12:45
Ձմեռ Պապի ինձ համար մի հատ Փարիզի տոմս բեր, մեկ էլ լիքը փող :D

Anulik.Sh
25.12.2009, 12:49
Ձմեռ պապ` կարող ես վերադարձնել ինձ շատ հարազատ 3 մարդու:

Գոհարիկ
25.12.2009, 14:11
Ես ոչ մի բան էլ չեմ խնդրի,Ձմեռ պապը մեր տուն չի գալիս:( 1990թիվն էր, քուրիկս նամակ գրեց Ձմեռ պապուն ու ապերիկ խնդրեց, Ձմեռ պապն էլ 31ի գիշերը քրոջս բարձի տակ ինձ դրեց(ինչ-որ նման չեմ ապերիկի:angry);Ինչ երկարացնեմ,տնեցիք բոլորը ջղայինացած էին, Ձմեռ պապուն էին ման գալիս,որ ինձ հետ տան;Ինքն էլ ինչ-որ տեղից իմացավ էդ մասին ու էլ մերոնց աչքին չի երևում...մեր տուն չի գալիս:(

A.r.p.i.
25.12.2009, 15:25
Իմ շատ սիրելի կարմրաթուշիկ, սպիտակահեր Ձմեռ պապիկ:love, քեզանից շատ բան չեմ խնդրի, ընդամենը իրականացրու բոլոր ակումբցիների վերը նշված ցանկությունները, քանի որ ամենքի ուզածի մեջ մի բան կա, որ ես էլ եմ ուզում:

Լեո
25.12.2009, 20:13
1. Ուզում եմ, գոնե մեկ ամսով գնամ ԽՍՀՄ-ի ծաղկման ժամանակաշրջանում ապրեմ ու եթե դուրս գա, էնտեղ հավերժ մնամ:

Էս ցանկությունը դուրս շատ եկավ: Ես էլ եմ էսպիսի ցանկություն ունեցել, հիմա էլ ունեմ :)

Սերխիո
25.12.2009, 20:41
Երեք ցանկություն ունեմ:Santatip: ջան

Պապա դառնամ:baby

գնամ Իսպանիա:hi

Ռեալը ՉԼ հաղթող դառնա:goblin

Marine-24
25.12.2009, 21:13
Ձմեռ պապ հերիք է մեզ էրեխու տեղ դնես, արդեն մեծացել ենք, խաբելու հերթը մեզ տու:

Հայկօ
25.12.2009, 21:27
Մյուսների ցանկություններից մի-մի հատ՝ իրանց ամենա-ամենաուզածը: Ինձ համար բան չեմ ուզում:

Լեո
25.12.2009, 22:03
Ռեալը ՉԼ հաղթող դառնա:goblin

Ես էլ մոտավորապես էսպիսի մի երազանք ունեմ, ուզում եմ գնալ Յուպիտեր մոլորակ :cry

Սերխիո
25.12.2009, 22:18
Ես էլ մոտավորապես էսպիսի մի երազանք ունեմ, ուզում եմ գնալ Յուպիտեր մոլորակ :cry

իմը երազանք չի ակնկալիք ա:B

Լեո
25.12.2009, 22:20
իմը երազանք չի ակնկալիք ա:B
Այ ախպեր, հո երեխա չես, էդ ինչ եթերային-հեքիաթային ակնկալիքներ ունես :)

Սերխիո
25.12.2009, 22:24
Այ ախպեր, հո երեխա չես, էդ ինչ եթերային-հեքիաթային ակնկալիքներ ունես :)

Ռեալ -բառսիկ հարաբերություները այլ բաժնում

Մանուլ
25.12.2009, 22:47
Ամենաշատը պապիկիս համար առողջություն եմ ուզում... Նաև մնացած հարազատներիս համար: Բայց դա ավելի շատ Նոր տարուց եմ ուզում...

Իսկ Ձմեռ Պապիկից Victoria's Secret-ից դուխի եմ ուզում :beee dream angels heavenly :love (http://g-ec2.images-amazon.com/images/I/41Lw3qeUMPL.jpg) Ցանկալի ա՝ մեծերից :))

murmushka
26.12.2009, 01:32
աշխատանք եմ ուզում Ջմեռ Պապի ջան, մեկ էլ..... ականջիդ կասեմ;)

Enigmatic
26.12.2009, 01:45
Ամենաշատը պապիկիս համար առողջություն եմ ուզում... Նաև մնացած հարազատներիս համար: Բայց դա ավելի շատ Նոր տարուց եմ ուզում...

Իսկ Ձմեռ Պապիկից Victoria's Secret-ից դուխի եմ ուզում :beee dream angels heavenly :love (http://g-ec2.images-amazon.com/images/I/41Lw3qeUMPL.jpg) Ցանկալի ա՝ մեծերից :))

Վույ Ման ջան, ես էս տարի վերջապես գտա իմ հոտերը դուխու:loveօգտագործում եմ Victoria's secret divine, Victoria's secre desire:love
թե չնվիրեn ասեմ, կարող ես գնել միայն Վիկտորիա սեկրետ խանութից 30 000 դրամով, ուրիշ ոչ մի դուխու խանութից չես գտնի:
Ես ու Արտը ամառը ինչքան խանութ կար մտնում Վիկտորիա սեկրետ էինք հարցնում:))

Ungrateful
26.12.2009, 01:47
Victoria's Secret

Լավ բան ա, մանավանդ սիրուն աղջկա վրա: :love

Հ.Գ.Առաջին անգամ եմ լսում, որ դուխի էլ ունեն:

Շինարար
26.12.2009, 03:06
Ձմեռ պապի ջան, լավ, փողի հարցերը մի բան կանենք, բայց բաներ կան, որ փողն էլ չի օգնի, վերջին հույսս դու ես… Երևի ժամանակ չունենաս ակումբի բոլոր թեմաները նայելու, դրա համար համենայն դեպս տալիս եմ իմ ամանորյա ցանկությունների լինքը (http://www.akumb.am/showpost.php?p=1897002&postcount=71):))

Բարեկամ
26.12.2009, 06:55
Ես իմ ցանկությունները էդքան չեմ արժեզրկում, որ դրանց կատարման հույսը դնեմ ինչ-որ մեկի վրա :P

A.r.p.i.
26.12.2009, 10:20
Ձմեռ Պապի ջան, էնքան մտածեցի մասիդ, երազումս էլ եմ դաժե տենում:D: Տես հալա ինչ հասարակ բան եմ քեզնից խնդրում: Ուզում եմ Նոր տարվա գիշերը տոնածառի տակ տոպրակով նվեր դնես, բայց որ դու դնես:DՎաղուց ա չեմ ստանում տենց մանկական նվերներ, ընդ որում մեջը լիքը միրգ ու շոկոլադ::D

ministr
26.12.2009, 10:45
Ձմեռ պապ ջան մի քիչ թանկ բան եմ ուզում. բայց դե...

Եվրոպայով շրջագայելու ուղեգիր բեր էլի + VISA քարտ վրան էնքան փող, որ հերիքի ամբողջ շրջագայության ժամանակ :)

VisTolog
26.12.2009, 10:56
Ձմեռ պապ` կարող ես վերադարձնել ինձ շատ հարազատ 3 մարդու:
ՁՊ, կարո՞ղ ես ինձ տալ ընդամենը 3 այն մարդկանց, որոնք պետք է լինեին..:)

Արևհատիկ
26.12.2009, 13:27
Ձմեռ պապ` կարող ես վերադարձնել ինձ շատ հարազատ 3 մարդու:
Ես մեկով էլ կբարվարարվեմ, բայց դե դա դու չես կարող անել:

Նախ ասեմ, որ քեզնից նեղացել եմ՝ քանի տարի ա մեր տուն չես գալիս: Ուզում եմ, որ առավոտյան զարթնեմ տեսնեմ տոնածառիս տակ նվեր կա: Կարևոր չի ինչ կլինի, կարևորը էն ա, որ լինի: :love

Ֆոտոն
26.12.2009, 14:25
Ճիշտ ա, ՁՊ-ի գոյությունը ինձ համար իրական չի, այլ վիրտուալ, բայց դե...

Շա՜տ շնորհակալ եմ :) , որ էս տոնի հետ չկապեցիր իմ ցանկությունների իրագործումը ու արդեն իրականություն են: Միշտ էլ զարմանում եմ, թե ոնց ես էդքան շուտ իրագործում, բայց ասեմ, թե ինչե՜ր ես արել:


Հեծանիվ վարել սովորելը::love


Անուկի հետ Երևանում հանդիպելը: :love Շատ զարմացած եմ, որ էսքան շուտ:


Չուկի ... :love Էս, որ հաստատ էսքան շուտ չէի սպասում:


Շնորհակալ եմ :)

Հայկօ
26.12.2009, 19:20
Ես իմ ցանկությունները էդքան չեմ արժեզրկում, որ դրանց կատարման հույսը դնեմ ինչ-որ մեկի վրա :P

Դե լավ, հա, լուրջ մարդ :): Նույնիսկ ամենափոքր երեխաները գիտեն, որ Ձ. Պապը գոյություն ունի միայն ու միայն մեր ցանկությունները կատարելու համար: Քո լրջությամբ մի իմաստազրկիր այդ պատվելի մարդու կյանքը :):

Բարեկամ
26.12.2009, 19:23
Դե լավ, հա, լուրջ մարդ :): Նույնիսկ ամենափոքր երեխաները գիտեն, որ Ձ. Պապը գոյություն ունի միայն ու միայն մեր ցանկությունները կատարելու համար: Քո լրջությամբ մի իմաստազրկիր այդ պատվելի մարդու կյանքը :):

չէ ինչ լուրջ, ուղղակի "պատիվս" չի ներում ինչ-որ պապուց, էն էլ ձմեռ, ինչ-որ բան խնդրեմ :P

Chuk
26.12.2009, 19:27
Սիրելի ձմեռ պապի,
Ես էս տարի շատ փիս եմ եղել, չարություններ եմ արել ու գիտեմ, որ դու ինձ դրա համար ցուցակից հանել ես, բայց ես միևնույն է, նվեր եմ ուզում:
Ուզում եմ, որ դու ինձ վերադարձնես այն կոպեկները, որ ինձնից գողացել ես, երբ ես 8 տարեկան էի: Լավ հիշում եմ, թե ինչպես եկար, մտար մեր տուն, նվերներ բերեցիր, որոնք իրականում քեզ մայրիկս ու հայրիկս էին տվել, որ ինձ տաս, հետո սկսեցիր ինձ հետ խաղալ, իբր խաղալ, իրականում ես արտասանում էի, դու լսում ու ձանձրացած աչքերով մեր առաստաղի ճաքերն էիր ուսումնասիրում, հետո ես քեզ ասեցի, որ ես կոպեկների կոլեկցիա ունեմ, ու դու ասեցիր, որ ես քեզ ցույց տամ: Ես ցույց էի տալիս, դու հետաքրքրված նայում էիր: Քո գնալուց հետո ես նկատեցի, որ կոպեկներիցս 15 հատը, շատ լավերը պակասում են: Ձմեռ պապի, խնդրում եմ, այս տարի հետ բեր ինձ իմ կոպեկները, դրանք ինձ իմ պապին, ոչ թե «ձմեռ», այլ իսկական պապին էր նվիրել :(

Աբելյան
26.12.2009, 20:17
Ձմեռ Պապ, մի բան արա էլի…:(

Ծով
26.12.2009, 21:08
Ձմե՛ռ պապ. գիտես, ես երջանիկ լինեոու համար լիքը պատճառ ունեմ, բայց մի հատ խնդրանք. էս տարի ամեն ինչ արա՛ էն կողքինների համար, որ չխանգարեն ինձ ու ինձ թանկերին երջանիկ լինել...:love
սենց ասեմ...հեռու՛ մնացեք էլի մեզնից...

Apsara
27.12.2009, 01:26
Ձմեռ Պապ ջան, ուղակի եկա ասելու, որ ինձ կարող ես շրջանցել, համ երազանքներ չկան իրագործելու, համ էլ ես կամավոր իմ տեղը զիճում եմ ուրիշ շաաատ երազանքներ ունեցող մարդկանց, հա քո նվերն էլ, որ 5 տարեկանում պատրաստել էի, դեռ մեր տանն է, հենց նվեր բաժանելը վերջացնես կարող ես գալ և քո նվերը վերցնել, ի դեպ Ձյունանուշին էլ չեմ մոռացել;)

4a4
27.12.2009, 02:05
ձմեռ պապ......մեկա չես հասկանա որ ասեմ...տրա համար փող ղրգի.....

4a4
27.12.2009, 02:09
հա մոռացա ասեմ անցաց տարվա նվերտ եղավ....վերելակը աշխատեց բայց թաղապետարանից ասւմ են որ իրանք են սարքել

Armen.181
27.12.2009, 02:10
Ձմեռ պապ ջան քեզ լավ նայի հանկարծ խոզի գրիպ չընկնես http://s.rimg.info/33b445b807f11ea35a4a4db0c36e30f5.gif (http://smajliki.ru/smilie-92581959.html)

Life
27.12.2009, 02:17
Ձմեռ պապ:aaa մի հատ նենց զենք ես բերում որ սաղ թուրքերին գմփցնեմhttp://s2.rimg.info/ff42c5514b789c6367d3e04fead099b8.gifhttp://s9.rimg.info/0990af44fbe61b0ba7bd8f61192301a8.gif

Դեկադա
27.12.2009, 16:47
Ձմեռ պապ.... չնայած վաղուց արդեն երեխա չեմ ու չեմ էլ հավատում քո գոյությանը, բայց ուզում եմ... որ գոնե տարին մեկ անգամ հրաշք լինի, որ ցանկություններս չմնան չիրականացած երազանքներ....:)

Ungrateful
27.12.2009, 16:58
Ձյաձ, էն առաջին ցանկություններս հիշում ես չէ՞:
Դրանք աչքի տակ ունեցի, մեկ էլ, էս մի քանի հատը չանտեսես::B
Ուրեմն նախ առաջինը՝ ուզում եմ, որ մեր գործարանը բացվի, ու նենց շահույթ տա, որ ախպերս ոչ մի պրոբլեմ չունենա / որ ախպերս լավ լինի, ես էլ լավ կլինեմ էլի, ջոկում ես չէ՞ կյանք:love/
հա, Ուզում եմ, որ ախպորս տղեն առողջ ծնվի, լրիվ նորմալ մեծանա, մի խոսքով կարգին տղա ծնվի :love :
Ուրեմն, ինձ էնքան առողջություն, որ էդ տղուն առաջին անգամ` ՀՈՊԱՐԸ /:love/ լևի տանի :oy:
Էհ, էլ բան չմնաց... թե էսքանը կարենաս անես՝ հալալ ա քեզ ազիզ: :))

Legolas
27.12.2009, 20:07
Գոնե էս տարի արի էլի, սաղ վախտ խաբում ես:

Փոքրիկ
28.12.2009, 19:13
Ձմեռ պապ, ուզում եմ, որ գոնե Նոր տարուն մեր Դավ ձյան ինձ առանց էս-:)- սմայլիկների նամակ գրի, կլինի՞:sad:oy

CactuSoul
29.12.2009, 04:14
Ձմեռ պապի ջան, էս թեմայում, ինչպես երևում է, քեզ շփոթում են մի ուրիշ պապիի հետ, որ ավելի վերևներում ա:)) Բայց ես պուճուր ու իրագործելի բան եմ ուզում:). այ էս ականջակալներից (http://www.sonystyle.com/webapp/wcs/stores/servlet/ProductDisplay?catalogId=10551&storeId=10151&langId=-1&productId=8198552921665194451#additionalImage1%22)http://www.sonystyle.com/webapp/wcs/stores/servlet/ProductDisplay?catalogId=10551&storeId=10151&langId=-1&productId=8198552921665194451#additionalImage1%22, իմի լարը կտրվեց անզգուշությանս պատճառով:sorry:oy Բայց քեզ կարող եմ ծախսերից էլ ազատել, դու մենակ Ամերիկայից էստեղ հասցրու, թեկուզ ուրիշի միջոցով:B
Սրանից ավելի երևակայությունս էս տարի չի աշխատում: Բայց էս էլ որ լինի. գիտե՞ս՝ ինչքան կուրախանա՜մ:love:oy…

Իսկ եթե դու ու Աստված պապին նույնն եք, ուրեմն… դու գիտես… արևածաղիկների փարթամ փնջով՝ երջանկություն եմ ուզում…

Աշխեն
29.12.2009, 19:33
Ձմեռ պապ ջան էսքան կարդում եմ, չգիտեմ ես քեզնից ինչ ուզեմ, ոչ մի նյութական բան մտքովս չէր գալիս, դե նենց էլ ամաչում էի:oy
Բայն հիմա որոշել եմ, MacBook ուզում, պապ ջան էն սպիտակ, սիրուն կոմպիկներից էլի,վրեն կծած խնձորա;) ախր շատ եմ ուզում:love

http://www.apple.com/macbook/

Yeghoyan
01.01.2010, 13:38
Ձմեռ Պապ, մի բան արա էլի…:(

Հայկո ձմեռ պապին կախարդական փայտիկ չունի:sad


Ձմեռ պապ էս տղեն ձեռից գնումա մի բան արա, էլի:oy
հա մեկ էլ պապուշ ջան, ես քեզանից կարգին բան էի ուզել, էն ի՞նչ ես բերել:D


Հ.Գ.Պապուշ, դու գիտե՞ս որ լավն ես:love

Ungrateful
14.05.2010, 17:34
հա, Ուզում եմ, որ ախպորս տղեն առողջ ծնվի, լրիվ նորմալ մեծանա, մի խոսքով կարգին տղա ծնվի :love :
Ուրեմն, ինձ էնքան առողջություն, որ էդ տղուն առաջին անգամ` ՀՈՊԱՐԸ /:love/ լևի տանի :oy:

Շնորհակալ եմ, Ձմեռ ձյա :roll:

s_hrayr
14.05.2010, 17:40
Իրական նամակ եմ գրում: Մի երեխա էր գրել, ես էլ գործի բերումով կարդացել եմ:
Ձմեռ պապի ջան ուզում եմ ավտոմեքենա, քույրիկիս համար տիկնիկ, մամայիս համար էլ հյութաքամիչ ու միքսեր:

Rammstein
14.05.2010, 17:45
Ձմեռ պապ ջան, գոնե էս ամառ օրով քեզ չանհանգստացնեն (ինձ էլ հետը): :}

Norton
10.12.2010, 00:33
Պապի ջան. անցած տարվա ուզածներիս մեծ մասը բերել ես, աբրիս:kiss
Ինչն էլ էս տարի չես բերել եկող տարի կբերես, էղավ:angry:this:kiss

Նաիրուհի
10.12.2010, 03:28
Ձյուն եմ ուզում, Ձմեռ պապի, լի՜քը ձյուն բեր, էլի, գոնե ծնունդիս օրը ձնագնդի խաղամ...
Ու էնպես արա, որ իմ սիրելի մարդիկ երջանիկ լինեն, ու իրենց էդ երջանկության մեջ ես էլ տեղ ունենամ... Էլ բան չեմ ուզում...

Meme
11.12.2010, 19:24
Ուզում եմ,որ նյարդային ու նախանձ մարդիկ գնալով վերացնեն իրենց բնավորության վատ կողմերը,իսկ բարի, կամեցող,ուրիշի ուրախության վրա ուրախացող հրաշք մարդիկ միշտ հաջողությունով ու հարազատների կողմից ջերմությամբ շրջապատված լինեն:love.....Ու թող,որ բոլոր մարդկանց երազանքները իրական դառնան,այն երազանքները,որոնք տարիներ շարունակ երազել են.....Եթե հավատան հաստատ կկատարվի;)
Բարություն բոլորիդ իմ հայ ժողովուրդ:yahooՍրտանց ցանկանում եմ:kiss

Կաթիլ
11.12.2010, 19:44
Ձմեռ Պապ ջան, երևի ուրիշ ցանկություններ էլ կունենամ, բայց էս պահին մի բան եմ ուզում խնդրեմ, նենց արա, որ եկող տարում ինչքան հնարավոր ա քիչ մարդկանցից հիասթափվեմ… նենց տհաճա սրտխառնոցը հիասթափության… :8

yerevanci
11.12.2010, 19:55
Ձյուն եմ ուզում, Ձմեռ պապի, լի՜քը ձյուն բեր, էլի, գոնե ծնունդիս օրը ձնագնդի խաղամ...
Ու էնպես արա, որ իմ սիրելի մարդիկ երջանիկ լինեն, ու իրենց էդ երջանկության մեջ ես էլ տեղ ունենամ... Էլ բան չեմ ուզում...

երևի ամենշուտ իրականացող ցանկությյունը կլինի

Իսկ ես կուզեմ, որ Հայաստանում մարդիկ խելքի գան ու ամեն մեկը իր գործով սկսի զբաղվել, ամեն ոք իր անելիքն ու ասելիքն ունենա, ու ոչ ոք մեկը մյուսին չխանգարեն, և որ ամենակարևորն է չնախանձեն

Աբելյան
11.12.2010, 20:04
Ձմեռ Պապի ես քու::}
Մյուս տարվա համար ուզում եմ.
1. Մի հատ ատամի չոտկ, էն Ժիլետներից, մեկ էլ թրաշի կրեմ: Էս մեկը պրծնում ա:
2. Ինտերնետով աղջիկ շատ կպնի:
3. Էկոլոգիապես մաքուր շրջապատ, զերծ ամեն տեսակ զիբիլից:
4. Մեր հայաթի կատուներին, որ ողջ-առողջ ըլնեն, կուշտ մնան: Իրանք իմ համար ամենաթանկ մարդկանցից են:
5. Վանաձորյան հիասթափություններից պրծում (հասկացողը կհասկանա):
6. Բանակը որ մի քիչ մոտ տեղ քցեն:
7. Բանակում` ամառվա շոգից որ գլուխս չցավա:
8. Անձրևներին շատ չհիվանդանամ:
9. Պոստի վրա քունս չտանի:
10. Ցրտին դիմանամ:
11. Մեկ էլ ասում են Մուբարաքը ստամոքսի ռակ ա… Իրան առողջություն:

Կլնի՞: Չեմ հավատում:

murmushka
12.12.2010, 12:56
Ձմեռ պապ ջաաաաաան, ուզում եմ պահպանել այն ամենն ինչ ձեռք եմ բերել, ուզում եմ չփոշմանել իմ ոչ մի քայլի համար/ այսինքն մտածված քայլեր անել։ Ուզում եմ խաղաղություն ու ներդաշնակություն մեր փոքրիկ ընտանիքին։ Հանգստություն իմ փոթորկվող հոգուն։ ու փոքրիկ

Անտիգոնե
12.12.2010, 13:14
Ձմեռ պապ ջաաաաաան, ուզում եմ պահպանել այն ամենն ինչ ձեռք եմ բերել, ուզում եմ չփոշմանել իմ ոչ մի քայլի համար/ այսինքն մտածված քայլեր անել։ Ուզում եմ խաղաղություն ու ներդաշնակություն մեր փոքրիկ ընտանիքին։ Հանգստություն իմ փոթորկվող հոգուն։ ու փոքրիկ


Ձմեռ պապին աստիճանաբար Աստվածացվում է...:)

Ձմեռ պապի, իսկ ինձ համար, եթե թանկ չես համարի, լուսանկարչական ապարատ բեր::) Հունվարի 1-ին եթե լուսանկարչական ապարատս տոնածառի տակ չլինի, կդադարեմ քո գոյությանը հավատալ: ;)

Էլիզե
12.12.2010, 23:24
Ձմեռ Պապիիիի....

Ինձ ուղարկիր Անգլիա, շատ չէ` մի 5 տարով... :)

Smokie
13.12.2010, 09:58
Սիրելի Ձմեռ պապ, ես իհարկե գիտեմ, որ ամեն-ինչ մեծամասամբ ինձանից է կախված, բայց այս պահին շատ ուզեցի կիսվել քեզ հետ, կարող ա դու էլ օգնես:;) Ես որ մի քիչ երկար մաածեմ, շատ անելիքներ ունեմ, շատ գործեր կարող եմ անել, ինձ ընդամենը ձգտում է պետք, հավատ ինքս իմ նկատմամբ եւ վախի պակաս::) Ուզում եմ նաեւ լավ ընկերներ ունենալ, որոնց կողքին ինձ միշտ հաճելի կլինի::roll

Ժունդիայի
14.12.2010, 22:21
Ձմեռ պապ կնիգ գուզեմ: ;)

Katka
15.12.2010, 16:53
Ձմեռ պապի, 3 մլն դոլար փոխանցի բանկային հաշվիս: Նեղություն մի քաշի ու մի արի էս անգամ:

CactuSoul
16.12.2010, 14:31
Մտածում էի, թե էս տարի ինչ ուզեմ, ու հիշեցի… Ձմեռ Պապ ջան, բայց էս անգամ շուտ եմ ուզում, նոր տարուն հենց, ոչ թե էս տարվա նման՝ սեպտեմբեր-հոկտեմբեր հասցնես:oy:
Ձմեռ Պա՜պ, նույնիսկ փաթեթավորել պետք չի, իմ նվերը հենց խանութում սիրուն բանտիկով կապած-դրված ա, մնում ա՝ առնես ու բերես ինձ:love: Ոչինչ, որ վարդագույն ա, ինքն էնքան լավն ա, որ ես էդ գույնին էլ եմ համաձայն… Վրան էլ "Me To You" արջուկն ա, ուտեմ մռութը:love:
Եթե իմ նվերի վրա 17700 դրամ ծախսել պատրաստ ես, ուրեմն ձեն արա, քեզ առանձին կասեմ՝ հատկապես որ խանութում կա ու ինչ ա ինքը:love:
Նախապես մե՜ծ շնորհակալություն:love:oy:

AniwaR
19.12.2010, 04:34
Ո՜հ, իմ Ձմեռ պապ, ուզում եմ էս տարի նոր տարվա գիշերն ինձ Գասպար Ուլիելի (http://www.google.com/images?um=1&hl=en&q=gaspard+ulliel&ie=UTF-8&source=og&sa=N&tab=wi&biw=1280&bih=879) տեսքով հյուր գաս, AC/DC-ի տակ սեղանին ստրիպտիզ պարես, ես էլ գարեջուր խմեմ ու քեզ նայեմ ու ծափ տամ: :love

anahit96
19.12.2010, 18:19
Ձմեռ Պապ ջան այս տարի ինձ նոր i-phone կբերես,անցած տարվանը փչացել է

Արևածագ
19.12.2010, 18:34
Ձմեռ Պապ, վճռականություն եմ ուզում, որ գնամ ու ինձ համար նոութբուք առնեմ. անհատական, ծալովի, հնարավոր է՝ նաև կարմիր կորպուսով: Որովհետև արդեն զահլես գնացել է ամեն անգամ էս ստացիոնար կոմպի մոտ հերթ պահելուց: :oy

Լեո
19.12.2010, 18:43
Ես էլ մի խնդրանք ունեմ, Ձմեռ պապ ջան:
Խնդրում եմ, էնպես արա՝ էս Նոր տարի կոչվածը (:{) շուտ անցնի, ու կյանքը շուտ վերադառնա իր նորմալ հունի մեջ: Մարդկանց ամանորյա շտապողականությունից ու անհասկանալի իրարանցումից զզվում եմ...

Freeman
19.12.2010, 21:27
Ձյունանուշ եմ ուզում,ցանկալի է չօգտագործած, ;)
հ.գ. Գեյբ Նյուելին էլ ինչ ուզում ա տուր,մենակ half life 2 episode 3-ը գոնե մյուս տարի դնեն վաճառքի,ու ավելի լավը լինի քան նախորդները

boooooooom
19.12.2010, 21:54
Ձմեռ պապի ջան. ուզում եմ այ էս կոշիկից. Մի քանի տարի առաջ Կամելոտում տեսել եմ, այդ ժամանակից ուզում եմ :(
http://www.moda-online.ru/images/brands_collections/51_image1.jpg

Հայուհի
20.12.2010, 00:28
Ձմեռ Պապ, բարլուս, ո՞նց ես:love
էս տարի գալուց առողջություն բեր բոլոր էն մարդկանց, ում սիրում եմ, ու թող էլ պատերազմներ չլինեն...
Հա՛, ու եթե դժվար չի՝ մի հատ Nokia C7 (ու որ իսկական լինի, զարյադկան 3 ժամից չմեռնի:angry)...
Մեկ էլ , եթե կարաս, նենց արա, որ մեր էս անտեր գյուղում WiFi լինի:))
Ավել ոչինչ չեմ ուզում:oy:kiss

Shah
22.12.2010, 11:02
Ձմեռ պապուն ուղղված նամակից մեջբերում.
"...Ձմեռ պապ, խնդրում եմ, հասկացի ես ընդհանրապես ոչ մի բան չեմ ուզում հատկապես բանակ"

Մանուլ
28.12.2010, 00:38
Ձմեռ պապ ջան, խաղալիք եմ ուզում քեզնից :)): Սիրահարվել եմ էս խաղալիքին :love.

http://www.dancemat.pl/galerie/k/kulki-magnetyczne-neocub_326.jpg

Նեոկուբ: Անցած տարի նվերս ծնունդիս բերեցիր, էս տարի էլ դեմ չեմ դրան :)): Մանավանդ, որ գիտեմ` չես հասցնի: Դե, քեզ տեսնեմ :roll:

Empty`Tears
28.12.2010, 01:44
իմ ուզածը էնքան քիչ բան ա … :))

մի հատ հեռախոսի զանգ …

My World My Space
28.12.2010, 09:34
ես կռուպնի եմ ուզում, գոնե կյանքում մի անգամ.....

Երնեկ թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան.....

ԿԳԴ
28.12.2010, 10:37
Ձմեռ պապի էս տարի քեզնից բան չեմ ուզում,հանգիստ շունչ քաշի: :))

CactuSoul
28.12.2010, 11:32
Ձմեռ Պապ ջան, քանի դեռ Նոր Տարին չի եկել, եկա՝ քեզ նոր նամակ գրեմ ու ասեմ, որ ուրիշ բան եմ ուզում: Այսինքն իրականում երկուսն էլ ուզում եմ, եթե էդքան առատաձեռն ես, որ երկուսն էլ բերես, բեր անպայման, խոստանում եմ չեմուչում չանել:oy:P:
Ուրեմն ըսենց, Ձմեռ Պապ. էս մի նվերս, որ պիտի բերես, շատ վաղուց եմ ուզում, փնտրում եմ անընդհատ ու չեմ գտնում, կամ էլ ebay-amazon-մամազոնում եմ գտնում, էն էլ օգտագործած ու թանկ:cry2: Իսկական, նոր ու լիցենզավորված CD-ն եմ ուզում… Oaksenham-ի "Conquest Of The Pacific" ալբոմը:love… Կբերես, չէ՞;): Սպասելու եմ:oy…

Արևհատիկ
28.12.2010, 13:44
Ձմեռ Պապի ջան, եկել եմ ասեմ, որ էս տարի քեզնից էն, ինչ պիտի ուզեի, արդեն ունեմ:roll
Նենց, որ էս տարի քեզ հանգիստ եմ թողնում :))

Rammstein
28.12.2010, 14:10
Ձմեռ ձյա, ուզում եմ ինձ էս Նոր Տարուն նվեր բերես մեր օլիգարխների դիակները: Լավ, եթե շատ ծանր ա, մենակ գլուխները հերիք են: :vayreni

Հայկօ
28.12.2010, 19:11
Փող եմ ուզում :think: Մանրամասները՝ ՊՄ-ով:

Agni
31.12.2010, 19:22
Չնայած մի քանի ժամա մնացել ժամանմանդ, բայց ուզում եմ Անիիս նման սպասեմ քեզ... ու հավատամ...
հա ինչ էի ասում, ասում էի ու խնդրում էի, որ էն, ինչ քեզ խնդրում եմ բերես էլիիիիիիիիի....գիտես ինչ եմ ուզում, էլ չբարձրաձայնեմ, բայց էս տարի մի յուրահատուկ ձևի եմ խնդրում, չանտեսես ինձ... Խոստանում եմ լինել խելոք ու ուշիմ/վերջին բառը կասկածով ասեցի, բայց կփորձեմ:)/
Հա իմ ընկեր Դատարկին էլ հավատ կբերես էլի, որ լավ տարիա լինելու:
Պլիիիիիզ...:հագ

Էլիզե
31.12.2010, 19:57
Ձմեռ պաաաապ...:aaa
քանի տանից դեռ դուրս չես եկել քեզ մի հիշեցում` Անգլիայի տոմսս չմոռանաս... ;)

Միքո
31.12.2010, 21:06
շատ եմ խնդրում, մի բան արա, որ առաջիկա 365 օրը, 365 րոպեի պես անցնի :unsure

Interdenominational
31.12.2010, 21:11
Ձմեռ Պապ, գիտեմ հենց հիմա ամենահարմար պահը չէ Ձեզ դիմելու, այնուհանդերձ …թույլ տվեք Ձեր ականջին թաքուն աղերս շշնջալ. «Թող Նոր Տարում ակումբցիներից /ու նրանց ընտանիքի անդամներից/ ոչ ոք չպակասի»: :oy

tikopx
31.12.2010, 21:13
ձմեռ պապ եթե կաս, արի քո հետ հարց կա, բաներ կա որ չես արել, որտեղ կարանք իրար տենանք՞: բայց ասում են լավ մարդ ես:)

Morg
31.12.2010, 21:55
Ձմեռ պապից ուզում եմ,:oy որ այս գալիք տարին նախորդի նման հաջողակ ու նոր ձեռքբերումներով լի տարի լինի իմ համար, նորանոր հաջողություններ բերի իմ ճանապարհին, բոլոր լավ մարդկանց ու էստեղի գրած բոլոր ցանկությունները կատարի, թող մեր ազգին բարեկեցիկ կյանք բերի, թող բոլոր բոլորին երջանկություն բերի::love

Թամարա
01.01.2011, 03:23
Ձմեռ պապիկ շատ եմ խնդրում արի անցած տարվա խնդրածս նվերը հետ տար էլի:liolx::nono

"Green eyes"
17.01.2011, 18:02
Ձմեռ պապ կնիգ գուզեմ: ;)

Ձմեռ պապիկը աչքիս քեզ ծանոթ էր Ժունդիայի ջան, ;) խոստովանի: ;)
Քո ցանկությունը կիսով չափ իրականացրել ա,ու իրականացնում ա ;) :love

kitty
22.04.2011, 17:33
ուզում եմ կյանքում դպրոց չգնալ:(

Լուսաբեր
23.11.2011, 13:04
Նոր տարին մոտենում է :love

Ձմեռ պապ, չեմ ուզում աչքով տամ, բայց դու միշտ կատարում ես իմ ցանկությունները: Կարողա պատճառը էնա, որ միշտ ցանկանում եմ էն ինչ արդեն կատարվելու վրա ա, կամ շատ հեշտ բանա քեզ համար իրականացնելը, բայց ամեն դեպքում էս անգամ էլ խնդրում եմ նամակս չանտեսես ու հնազանդ կատարես, որովհետև ես ինձ շատ խելոք եմ պահել տարվա ընթացքում ու լրիվ էս օրվա համար/:D/.
Ուրեմն ձմեռ պապ, ես ամեն ինչ ունեմ, ինչ պետքա երջանիկ լինելու համար, համա տուն չունեմ ամբողջը մեջին տեղավորելու ու վայելելու համար: Քեզնից խնդրում եմ, որ նենց անես, որպեսզի մեր ուզած տունը գտնենք, մեր նախատեսած գումարին համարժեք ու էտ գործարքախառը վիճակներն էլ հեշտ լուծվի ու մյուս Նոր տարուն մեր սեփական տնից արդեն ոչ թե իմ, այլ իմ տղայի նամակը քեզ ուղարկեմ: Ես քո տեղը իմ էս ցանկությունը կկատարեի պրծնեի, որ մյուս տարվանից երեխեքիս ցանկություններով հեշտ պրծնես :))

հ.գ. Հա, ես Ձմեռ պապիկին հավատում եմ :))

Tirim-tim
23.11.2011, 19:10
Սիրելի Ձմեռ Պապի ջան,

Քեզ եմ դիմում հայկական այբուբենը սովորելուց հետո առաջին անգամ։ Շուտով գալու ես Երկիր՝ պարգևելու միլիոնավոր մարդկանց նվերներ։ Հուսով եմ ես էլ կլինեմ այդ շատերի շարքում։ Ստորև ներկայացված են ցանկություններից մի մասը, խնդրում եմ, իրականացրու գոնե մեկը։

1. Ժամանակը կառավարող սարք․ ոչ մի բանի ժամանակ չի հերիքում, ամեն ինչ մնում է վաղվան։ Էդ սարքով ինտերնետում գտնվելու ժամանակը կդանդաղեցնեմ, որ գործերիս ժամանակ մնա։
2. Կախարդական գորգ, որը միանգամից կտանի այն տեղերը, որտեղ եղել եմ։
3. Հայելի, բայց այնպիսի հայելի, որի միջով անցնելիս հայտնվեմ անցյալի այն վայրերում, այն մարդկանց հետ, որտեղ երջանիկ եմ ինձ զգացել։
4. Առողջություն բոլոր մարդկանց, թող որ մարդիկ հեռանան աշխարհից միայն մեծ տարիքում և առանց որևէ ցավի կամ հիվանդության։
5. Անդրոիդ հեռախոսիս համար պատյան։

Հ․Գ․ Հուսով եմ իրականացրեցիր ցանկություններից որևէ մեկը նախքան վերջինին հասնելը։

Claudia Mori
23.11.2011, 19:19
Վախ, ի~նչ լավ բաժին է:roll

Ձմեռ պապիկս, լիքը երազանքներ ու ցանկություններ ունեմ ու շատ եմ հավատում, որ կկատարես դրանք, քանի որ սա իմ առաջին նամակն է, որ գրում եմ քեզ:)

Փոքր ժամանակ գիտես, որ հենց հարցրել են, ի՞նչ ես ուզում, ցանկություն չեմ ունեցել, որովեհետեւ իմացել եմ, որ միշտ չարազ կբերես(Դա էլ էր մեծ բան այն տարիներին), բայց հիմա գիտեմ, որ հստակ ցանկություններ ունեմ, չգիտեմ, երեւի թարս է՝ մարդիկ մեծանում են, ես պուճուրանում եմ...:oy

1.Ուզում եմ, որ տատիս առողջ լինի ու էլի հավեսով ինձ համար տարբեր շորեր գործի:)

2. Ուզում եմ նախորդ տարվա ընթացքում առանց նամակի ինձ շռայլած քո Պարգեւի ցանկություններին ու երազանքներին վերաբերվես, այնպես ինչպես իմին:love

3. Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ազատեցիր ինձ բոլոր կեղծ նվերներ հանձնող Ձմեռ պապիներից:)

4. Ուզում եմ, որ Ջոնի Վինթերը գա Հայաստան ու համերգ տա:))

Meme
23.11.2011, 19:25
Ձմեռ պապիիի էս եկել ե՞սս:love

Մի հատ երազանք ունեմ, որ կապվածա մոտակա ժամանակներիս հետ, ոչ թե ընդհանրապես, թե չէ էդպես, որ գրեմ, չեն վերջանա:))....

Ի՜նչ կլինի, նոր տարին գալուն պես աշխատանք ունենամ էլի՜.....աշխատանք եմ ուզում:clap, գիտե՞ս արդեն որ բուժհիմնարկում;) կամ էլ ես թաքուն կասեմ ականջիդ:secret......ի՜նչ կլինի էլի, էնքան կուրախանամ:yahoo


Կսպասեմ:love:kiss՝ կարևորը հավատում եմ, որ կիրականանա:kiss

Tirim-tim
23.11.2011, 19:35
Ձմեռ պապիիի էս եկել ե՞սս:love

Մի հատ երազանք ունեմ, որ կապվածա մոտակա ժամանակներիս հետ, ոչ թե ընդհանրապես, թե չէ էդպես, որ գրեմ, չեն վերջանա:))....

Ի՜նչ կլինի, նոր տարին գալուն պես աշխատանք ունենամ էլի՜.....աշխատանք եմ ուզում:clap, գիտե՞ս արդեն որ բուժհիմնարկում;) կամ էլ ես թաքուն կասեմ ականջիդ:secret......ի՜նչ կլինի էլի, էնքան կուրախանամ:yahoo


Կսպասեմ:love:kiss՝ կարևորը հավատում եմ, որ կիրականանա:kiss

Նամակի մի պատճենն էլ էդ բուժհիմնարկ ուղարկի :oy

Վահե-91
23.11.2011, 19:36
Ձմեռ Պապի ջան, նենց արա մոտիկ տեղ ծառայեմ :this կապի վրա :ckck

Magic-Mushroom
23.11.2011, 19:53
Ձմեռ պապ կախարդական գիշեր եմ ուզում Տոսկանայում դու գիտես ում հետ,շատ եմ խնդրում թող դա տեղի ունենա,խնդրում եմ նոր տարում թող իմ դոֆամինի մակարդակը սովորականից բարձր լինի,ոչ մի կորուստներ չլինի,շատ ռոմանտիկ տարի լինի՝ ճանապարհորդություններով ու արկածներով լի,բնաության չքնաղ անտառային տեսարաններով՝ գետի ափին նստած,թող Թ-ն սիրի ինձ այնպես՝ ինչպես ես նրան,կամ որ լավ ընկերներ մնանք դա էլ է ինձ հերիք,խնդրում եմ բոլոր մարդկանց մի մի մի քիչ խելք տուր եւ բոլորին առողջություն:

E-la Via
23.11.2011, 22:48
Դե լավ, թող կյանքիս մեջ մի անգամ էլ ես գրեմ Ձմեռ Պապուն...

Ձմեռ Պա՜պ, ա՛յ Ձմեռ Պապ, ի՞նչ կլինի, եկող տարի "տեսողությունս" լավացրու: Եթե դրա համար հենց էս դեպքի համար նախատեսված ոսպնյակներ նվիրես, հե՜չ դեմ չեմ լինի ու մյուս տարիների իմ նվերներից էլ քեզ կազատեմ: Քավ լիցի, չմտածես ուզում եմ կաշառել ... Մի խոսքով հասկացար ինձ չէ՞ ;):

boooooooom
24.11.2011, 01:11
Ձմեռ Պապի բլոկնոտդ հանի ու սկսի գրելը. ուրեմն սենց
1.անցած տարի կոշիկ էի ուզել. ուրա արա? ոչ մի կարգի պատճառաբանություն չլսեմ. էս տարի ստանամ
2.սարի հեծանիվ, ոչ չինական, անպայման ալյումինից ու shimano մասերով /ցանկալի է Scott/
3.լավ մնացածը չեմ ասում. քո ուժերից վերա...կամ լավ քո հավեսով մի լավ բան աշխարհին /ասենք գլոբալ տաքացումը կանգնացրու, թե կարաս իհարկե, կամ մարդկանց գլուխը մի քիչ խելք լիցքավորի/

murmushka
24.11.2011, 11:01
Միշտ հավատացել եմ Ձմեռ պապիի գոյությանը ու միշտ ինձ հուսախաբ չի արել նա, հիմա էլ... ուզում եմ հավատալ, որ կիրականացնի իմ այս երազանքն էլ, շատ եմ ուզում հավատալ
Ձմեռ պապ, խնդրում եմ, լավ հուսով եմ մենք իրար հասկացանք

Դեկադա
24.11.2011, 11:21
Իմ փայ ձմեռ պապը իմ նման ա, էն ինչը պտի տա միշտ ուշացումով ա տալիս, իրական արժեքը չեմ հասցնում գնահատեմ: Բայց էս տարի ուզում եմ որ ձմեռ պապը մի քիչ մարդ գտնվի ու ուզածներս ժամանակին անի: Ամենից առաջ ուզում եմ գալիք տարին շուտ անցնի, կամ գոնե մինչև նոյեմբեր էնպես թռչի որ չհասկանամ / այ մարդ տղուս կարոտել եմ հասկանում ես/, ուզում եմ նենց անես որ շառ ու փորձանքից հեռու մնանք / դե հասկացար էլի, չմանրանամ: Ազնիվ խոսք հոգնել ենք էտ դռներից/: Ու ամենակարևորը Տուն եմ ուզում, իմ տունը: Գոնե էնպես արա, որ էս տարի իմ տան դուռը բացեմ ու համարեմ որ կյանքումս գոնե մի ձեռքբերում ունեմ / ֆինանսական նկատի ունեմ/: Մնացած մանր -մունրը քո հայեցողությանն եմ թողնում:

...ոնց որ երեխեքի նոր տարվա «տոպրակ» սարքելուց լինեմ, կարևորները գցեցի, վերջում էլ քաղցրարցրեցի:

...էս գրառումները կարդում եմ ու ....մենք աչքիս ձմեռ պապին աստծու տեղ ենք դրել...ինչե՜ր ենք ուզում...:)

Smokie
24.11.2011, 17:25
Ձմեռ պապ անցած տարվա երազանքս մեծամասամբ իրականություն է դարձել, հիմա ես տեսնում եմ իմ առջեւ բացված դուռը, որ տանելու է դեպի պայծառ ապագա::)

Հիմա խնդրում եմ ինձ ազատություն տուր, այնպես արա, որ ինձ միշտ կապկապված չզգամ, կամ վանդակում բանտարկված: Այնպես արա, որ կարողանամ անել այն, ինչը որ ուզում եմ, ապրել այնպես, ինչպես ուզում եմ: Տուր ինձ այդ ազատություն, թե չէ ես արդեն հույսս կորցնում եմ::(

Արևհատիկ
25.11.2011, 13:46
Ձմեռ պապ, բարև :)) Ուզում եմ քեզ խոստովանել, որ փոքր ժամանակ էն ախմախ երեխաներից էի, որ քո գոյությանը չէին հավատում քիչ ա, մի հատ էլ հարևանների երեխաներին էին կտտանքների ենթարկում :sorry
Բայց էս տարի ուզում եմ քեզ դիմել իմ նամակով: Քանի, որ դու բարի ես, ես հավատում եմ, որ կներես ինձ ու կկատարես ցանկությունս:
Երկար մտածեցի, ոնց անեմ, որ քեզ շատ տեղեր ման տալ չտամ նվերներս բերելու համար (դե ես խելոք թոռնուհի եմ էլի :D), ասում եմ արի, դու փողը տուր ինձ, ես ինչ պետք ա կգտնեմ :)) Ու քանի որ ես հասկանում եմ, որ հունվարի 1-ին տոնածառի տակ մի պարկ փող չեմ գտնելու, բեր էս տարի ինձ համար մի լավ աշխատանք գտի: Էդ դեպքում դու ինձնից կպրծնես, ես էլ քեզնից գոհ ու շնորհակալ կլինեմ ;)

Մեկ էլ, շատ չուշացնես, որ մյուս տարի ավելի շատ բան չուզեմ քեզնից:


ՀԳ. Էս ինչ նյութապաշտական ցանկություն եղավ :oy Լավ, ոչինչ, դու էսքանը կատարիր, հոգևոր սնունդը ես ինքս էլ կարողանում եմ ստեղծել :))

John
25.11.2011, 15:36
Աշխարհին խաղաղություն, ինձ էլ համբերություն, էլ բա՜ն չեմ ուզում Ձմեռ ախպեր (պակաս բիձա էլ ես չեմ էլի ընգեր, դրա համար ինձ թույլ եմ տալիս տենց դիմել քեզ) ;)

Էլիզե
25.11.2011, 21:35
Ինճխ սաղի ցանկությունները կոդավորված են ու չգրվող, չարտհայտվող...իսկ ես անցած տարվանից թափանցիկ եմ աշխատում`


Ձմեռ պաաաապ...:aaa
քանի տանից դեռ դուրս չես եկել քեզ մի հիշեցում` Անգլիայի տոմսս չմոռանաս... ;)

Ձմեռ պապ... մի հատ էլ նույնից, սիլ վու պլե.... :))

Katka
25.11.2011, 23:28
Ձմեռ պապ, սեր բեր, սեր: :))

Վահե-91
25.11.2011, 23:37
Ձմեռ Պապի ջան, նենց արա մոտիկ տեղ ծառայեմ :this կապի վրա :ckck
Ձմեռ Պա՜պ, եթե վայենկոմատում ծանոթ չունես, ոչինչ, էն ասածիս տեղը Ձյունանուշ բեր :D :love

ArmGog
25.11.2011, 23:49
Ձմեռ ՊԱՊԻ ջան....նախ ասեմ որ քեզ հավատում եմ ու ամեն տարի անհամբեր սպասւմ եմ քեզ.........բայց երբեք քեզ նամակ չեմ գրել ու երբեք քեզնից ոչինչ չեմ խնդրել...իսկ հիմա քեզնից մենակ մի բան եմ շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ խնդրում ինձ ԱՇԱՆԱՆՔ բեր..................

Աբելյան
26.11.2011, 00:07
Ինձ բարի ծառայություն էլի::( Մեկ էլ մի հատ աղջիկ, որ պասլատ անեմ::oy

Նարե91
26.11.2011, 00:14
Հիմա ստեղ չպետք ա դնեմ ու բացահայտեմ, թե ինչ եմ ուզում... Դու շատ լավ գիտես ուզածս ու հուսով եմ չես մոռանա... կսպասեմ;)

Ripsim
04.12.2011, 22:29
Հարգելի Ձմեռ պապ,

Խնդրում եմ հնարավորության դեպքում այնպես անել, որ "Ծրագիր 2012"-ը ամփոփելիս չգամ այն նույն եզրահանգմանը, ինչին որ եկա "Ծրագիր 2011"-ը ամփոփելիս:( Ու ոչ մի արդարացում, կապված տարվա հանգամանքների հետ, չի ընդունվում...
Ու մեկ էլ մի անակնկալ եմ ուզում քեզնից, որի մասին դեռ չեմ հասցրել երազել;) Տեսնենք, տեսնենք թե ինչ անակնկալ կարող ես մատուցել;)

Հ.Գ. Այսօր պարապմունքիս տեղը, հենց ներս մտա, մի 4-5 տարեկան երեխա մոտեցավ վազելով ու ասեց.
-Բարև Ձյունանուշ, ես Ձմեռ պապն եմ!
Ես էլ պահը բաց չթողնելով ասեցի.
-Վայ Ձմեռ պապ ջան, ես էլ քեզ էի ման գալիս, դե պատմի տեսնեմ ինչ նվերներ ես պատրաստել այս տարվա համար?
Ու սկսեց կոշիկի շորից սկսած մինչև չգիտեմ ինչ...Չէի կարողանում կանգնացնել:D

Meme
04.12.2011, 22:33
Միշտ ծննդյանս օրով ձյուն ես ինձ բերում, ամեն տարի, անգամ, երբ նոր եմ ծնվել, ի՜նչ կլինի, եթե ոչ ծննդյանս օրը, գոնե Նոր Տարվա գիշերը գեղեցիկ հեքիաթ տեսնեմ ձյան տեսքով իմ պատուհանից այն կողմ:love... Փլի՜զ...Շաաատ եմ ուզում...

Magic-Mushroom
04.12.2011, 23:02
Ձմեռ պապ հիշում ես չէ այն առաջին ուզածս:love,եւս մի քանի բան եմ ցանկանում խնդրեմ,թող նոր տարին լինի շատ ավելի լավը քան այս տարին էր,ավելի ուրախ,ռոմանտիկ,սիրով լի,այնքան շատ,որ ասեմ հերիք է,սակայն չեմ կարծում,որ սերը կարող է շատ լինել,խնդրում եմ թող մարդիկ փոխվեն,մի քիչ բարի դառնան եւ դեմքներին ժպիտ հայտնվի,2012-ին թող տիրի այս կարգախոսը՝ «Սեր արեք,ոչ պատերազմ»:love,բոլորի սրտում մի քիիիչ սեր ավելացրու,միգուցե՞ սերն է նրանց պակասում եւ այդ պատճառով են չարացել:think

CactuSoul
05.12.2011, 02:23
Բարև, Ձմեռ Պապ :)
Ինչպես երևում է՝ այս տարվա խնդրանքս չես ուզում կատարել… Բայց ամեն դեպքում հաջորդ տարվա համար էլ ասեմ, մեկ էլ տեսար՝ գոնե այս անգամ անսացիր թոռնիկիդ խնդրանքին 53566
Gregory Colbert-ի "Ashes And Snow" հավաքածուն եմ ուզում, այ սա. հղում (http://www.ebay.com/itm/Ashes-Snow-LIMITED-EDITION-SET-Gregory-Colbert-/350097087775?pt=Antiquarian_Collectible&hash=item5183699d1f):love Եթե հանկարծ թանկության պատճառով չկարողանաս սա ձեռք բերել, ուրեմն միայն "A Novell In Letters"-ը, խնդրում եմ:oy
Անհամբեր սպասելու եմ հրաշքին:roll Նախապես շնորհակալություն:)

Tirim-tim
13.12.2011, 15:54
Ձմեռ պապ ջան, ինձ Նոր Տարվա նվեր էն մագնիսով դարցերից եմ ուզում՝ էն որ պատին մի հատ տախտակ է, "դռոտիկները" պետք է մեջտեղին գցել։ eBay-ով պատվիրել եմ, էնպես որ գործդ հեշտացրել եմ, մնում է ապահովես, որ մինչև Նոր Տարվա գիշեր հասնի տեղ։

Lem
13.12.2011, 17:23
Մարդ եմ ուզում:

Vaio
13.12.2011, 17:26
Եթե իմանամ տեղ կհասնի ասացներս՝ ես էլ կգրեմ, ի դեպ շատ կարճ նախադասությունա.

...փող եմ ուզում (շատ)...

Quyr Qery
14.12.2011, 18:56
Մանկությունս եմ ուզում,, մանկությու~նս, Ձմեռ Պապ, էն, որ 4-5 տարեկան էի, որ հլը լեգենդ չէիր, կյանքից ու մարդկանցից բան չէի հասկանում, էն մանկությունս, որ էլ չկա... հա ու էն մի մանկությունս, երբ ընկերներ չունեի, միակ ընկերս հոպարիս տղան էր, որ վաղուց ի մոռացել իրա մանկությունը...
Թե կարող ես, գոնե մի գիշեր, 31-ի գիշերը` երազիս մեջ, տար ինձ մեր հին տունը` ոչ թե անցյալիս, այլ անցած ապագայիս տունը...

Valentina
05.12.2012, 22:23
Փոքր ժամանակ կալեյդոսկոպ ունեի. ժամերով խաղում էի դրանով: Մի գունավոր անպետք ապակու կտոր էիր գցում մեջը, ու հիանում հեքիաթով: :roll Հետո ոգևորված թե ինչ սիրուն պատկեր եմ տեսնում, տալիս էի ուրիշներն էլ նայեն, բայց դե իմ տեսածն էլ ոչ մեկ չէր տեսնի, որովհետև թեթև շարժում, ու գալիս էր հեքիաթի հաջորդ կադրը: Չեմ էլ հիշում ոնց, բայց կորավ կալեյդոսկոպս: :esim Ձմեռ պապի ջան, կարաս գտնես?

Նիկեա
06.12.2012, 19:06
Ձմեռ պապ, ուզում եմ ինձ թևեր բերես:Թևեր որ թռնեմ հեռու:Հեռու մարդկանցից ովքեր դադարել են հավատալ նոր տարվա հեքիաթին:Ուզում եմ որ ինձ մի քիչ քաջություն ու ինքնավստահություն բերես:Ու մեկ էլ ուզում եմ որ ինձ բերես իրա սիրող սիրտը ու փոխարենը տանես անտարբեր աչքերը::love

Meme
06.12.2012, 20:19
Ձմեռ պապ, այ ձմեռ պապ, իմ անցած տարվա երազանքս դու իրականացրել ես, ես գոհ եմ , երջանիկ եմ աշխարհի չափ, բայց....
Կներես չկարողացա ինձ զսպել, ու նորից եմ երազել, ու վաղուց էս երազանքս օդումա, ինչ կլնինի էս նոր տարուն ես իրա կողքին լինեմ, ես գիտեմ ինքն էլ ինձա սիրում, իմ Փարիզը:flower:yahoo:vaii:...
Ինչ կլինի, ես կյանքում չեմ փոխվի երկրիս հադնդեպ, կյանքում մյուս ազգը չի դառնա իմը, ես հայ եմ , հայ եմ մնալու, բայց...Փարիզն եմ ուզում, էս տարի էլի~:love

murmushka
10.12.2012, 18:35
Վայ Ձմեռ Պապ ջան,անցած տարվա խնդրանքս իրականանլու վրա է… Խնդրում եմ ուժ տուր,որ կարողանամ դիմանալ,համբերություն, որ չշտապեմ, կարողանամ պահպանել այն ինչ ունեմ ու այն ինչ ձեռք եմ բերելու… Ու շնորհակալություն, պարզապես շնորհակալություն

ARMbrain
11.12.2012, 16:20
Ձմեռ պապ ջան ինձ միհատ սրանից բեր,բայց նայի հա թամթազեն կբերես, ուրիշ ոչմի բան չեմ ուզում քեզնից :)
54973

Անվերնագիր
11.12.2012, 22:33
էն օրը, որ ես ծնվեցի, դու արդեն այս ««նվերը»» նախագծել էիր ինձ համար, ինչպես հասկացար էս տարի բանակ եմ գնում: Ով-ով, բայց դու լավ գիտես, որ Հայրենիքիս համար կյանքս չեմ խնայի, ուղղակի խնդրում եմ, որ ամեն ինչ բարեհաջող հունով ընթանա:Խնդրում եմ հեռու պահիր ինձ՝ տհաճ, տգետ զիվորասպաներից: Հա մեկել ինչ կլնի, թող հետս Շվեյկի նման տղա ծառայի, որ ծառայությունս մի քիչ թեթև անցնի :)

հիշում ես Ձմեռ Պապ, որ քեզ նակներ էի գրում, ուրեմն էս տարի էտ նամակները գտել եմ,(սրանից հետո ավելի հարմար տեղ պահի :))) ու պատկերացրու միանգամից միտս էկան ամեն մեկի պատմությունը, հիշում եմ առաջին նամակս գրելու օրը :love,:Խնդրում եմ, շատ եմ խնդրում, ինձ հնարավորություն տուր այդ օրը կրկին վերապրել, կամ գոնե կողքից դիտել: Հերիքա անողոքի կերպարը քեզնով անես, ես գիտեմ որ դու այդպիսին չես

Հ.Գ. մյուս Նոր տարվան որ գաս մեր տուն, հանկարծ էս սևացրած տողերը հարազատներիս չասես, որքան էլ հպարտության զգացում լինի, այնուամենայնիվ գիտեմ, որ տխրելու են

Ambrosine
12.12.2012, 01:58
Ձմեռ պապի, չգիտեմ քրիստոնյա ես, ջհուդ, թե մուհամեդ, բայց մեր Անվերնագրին լավ կնայես: Իրեն կզորակոչես այնպիսի զորամաս, որտեղ կգնահատվեն մարդկային արժանիքները, ոչ թե կիշխեն չինքնահաստատված սպաները: Իրեն լավ ընկերներ կապահովես զորամասում, որ իրար թիկունք լինեն, ոչ թե էդ չինքնահաստատված սպայի աչքը մտնելու համար իրարից խոսք տանեն-բերեն, իրարից ատամի խոզանակ գողանան, փողի մասին էլ չասեմ: Մեկ էլ էս նամակը օրենքի ուժ թող ունենա զորակոչման պահից մինչև զորացրում: Նայի հա, նամակը` առանց որևէ նախապայմանի, ընդունում ես ու ընթացք տալիս:

Լցոնենք Ձմեռ պապու փոստարկղը :)):

Mephistopheles
12.12.2012, 05:22
Ձմեռ պապի, չգիտեմ քրիստոնյա ես, ջհուդ, թե մուհամեդ, բայց մեր Անվերնագրին լավ կնայես: Իրեն կզորակոչես այնպիսի զորամաս, որտեղ կգնահատվեն մարդկային արժանիքները, ոչ թե կիշխեն չինքնահաստատված սպաները: Իրեն լավ ընկերներ կապահովես զորամասում, որ իրար թիկունք լինեն, ոչ թե էդ չինքնահաստատված սպայի աչքը մտնելու համար իրարից խոսք տանեն-բերեն, իրարից ատամի խոզանակ գողանան, փողի մասին էլ չասեմ: Մեկ էլ էս նամակը օրենքի ուժ թող ունենա զորակոչման պահից մինչև զորացրում: Նայի հա, նամակը` առանց որևէ նախապայմանի, ընդունում ես ու ընթացք տալիս:

Լցոնենք Ձմեռ պապու փոստարկղը :)):

Ախչի Աստղո, Ձմեռ Պապին քո համար Աստվածը չի որ ընգած եքյա ցուցակ ես սարքել… էնի տարի մի օր ա աշխատում էն էլ գիշերը՝ երկրորդ սմեն ու մնացած 364 օրը ոռն ա հաստացնում…

էսի Ձմեռ Պապին ա… խաղալիք ուզի…

Մինա
12.12.2012, 14:39
Ես իմ Նոր տարվա նվերը ստացել ,իմ կողմից էլ իմ ամենասիրած օծանելիքն առել եմ,էնպես որ ,Ձմեռ պապ ,չես բերում մի բեր,պահ...
Որ քո հույսին մնայի,Նարեկիս էլ չէի ունենա::P
Հ.Գ. Ռեվազի ոչխարները հիշեցի.ոտքերը բռնել է Ավագը,մորթել է Պավլեն...

Ambrosine
12.12.2012, 15:35
Ախչի Աստղո, Ձմեռ Պապին քո համար Աստվածը չի որ ընգած եքյա ցուցակ ես սարքել… էնի տարի մի օր ա աշխատում էն էլ գիշերը՝ երկրորդ սմեն ու մնացած 364 օրը ոռն ա հաստացնում…

էսի Ձմեռ Պապին ա… խաղալիք ուզի…
Մեֆ ջան, ես խաղալիքի տարիքից վաղուց եմ անցել, մի ոտս էն աշխարհում ա արդեն, մյուսն էլ` չալիկի հույսին :)):

Ձմեռ պապ, հեչ չուրախանաս, թե Մեֆը ինձ մտափոխեց. նամակս մնում ա անփոփոխ ու ենթակա` կատարման:

Վոլտերա
12.12.2012, 21:52
Երկու ժամով գնամ Գերմանիա:love Կլինի?

Katka
13.12.2012, 00:10
Ձմեռ պապ,
Մեր դիմացի շենքում մի տղա կա, գժվել է մանկուց: Բոլորից ինքը միշտ կասետ է ուզում` երգել սովորելու համար: Լավ երաժշտական կենտրոն իրա համար բեր ու մեկ էլ ամռանը սիրում է ձկնորսություն անել իր հայրիկի հետ, մին հատ էլ ձկնորսական կարթ:
Հ.Գ. Հա, Ձմեռ պապ, էս ու՞ր ես արդեն 23 տարի է չես երևում:))

Mephistopheles
13.12.2012, 00:19
Ձմեռ պապ, այ բիձա, գոնե էս տարի արի… մենակ արի, բան չեմ ուզում…

Katka
13.12.2012, 00:24
Ձմեռ պապ, այ բիձա, գոնե էս տարի արի… մենակ արի, բան չեմ ուզում…
Մեֆ, որ գա, կասես էլի:)

Mephistopheles
13.12.2012, 00:39
Մեֆ, որ գա, կասես էլի:)

որ եկավ, էլ դրան թողող չկա… պահելու եմ մինչև մյուս տարի, հաստատ… ասա դու էլ հո Քրիստոսը չե՞ս որ պապադ չի թողում…

Katka
13.12.2012, 00:58
որ եկավ, էլ դրան թողող չկա… պահելու եմ մինչև մյուս տարի, հաստատ… ասա դու էլ հո Քրիստոսը չե՞ս որ պապադ չի թողում…
Ձյունանուշիկի հետ խառն ա: Կնամոլի մեկն է:

Freeman
13.12.2012, 15:04
հ.գ. Գեյբ Նյուելին էլ ինչ ուզում ա տուր,մենակ half life 2 episode 3-ը գոնե մյուս տարի դնեն վաճառքի,ու ավելի լավը լինի քան նախորդները

Էս ուժի մեջ ա:

Avira
20.12.2012, 23:49
ձՄեռ ՊԱՊ ...լսել եմ երջանկությունը առողջ լինելն է ու վատ հիշողությունը ...բայց ..այս նոր տարվա սկզբում առաջին անգամ տատիկ եմ դառնալու,,,տատիիիիկ ...կնիկ չդառա տենց էլ ((բարեբախտաբար հըն?),բայց տատիկ ուզում եմ ,,,ուզում եմ առողջ լինեն աղջիկներս,,,մերսի ՍԱՆՏԱ ջան:)

kivera
21.12.2012, 00:44
Սիրելի Ձմեռ պապիկ ջան.. ուզում եմ, որ էս տարի նվերներդ մի քիչ շուտ բերես, ուղիղ 21.12.2012-ին, ուզում եմ, որ «աշխարհի վերջը լինի» ու սկսվի աշխարհի նոր Սկիզբը, ուզում եմ, որ մարդիկ ավելի բարի դառնան :oy, ավելի ժպտան :) ու ավելի սիրեն :love, ուզում եմ, որ իմ տղուկը ամեն տարի քեզ հավատա ու իմ նման նամակներ գրի . ու չմոռանաս խնդրում եմ, ուզում եմ Ակումբում ավելի ակտիվ լինեմ :hands

Վոլտերա
21.12.2012, 20:36
Ձմեռ պապիի, ուզում եմ. որ դու իրականում գոյություն ունենաս:love

Մինա
21.12.2012, 21:38
https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/382013_308466089254350_226367378_n.jpg

Ձմեռ պապիկից էս տարի երևի մենակ էս ստանանք::tomato
Հ.գ. շուտ եմ ասել ,խփել չկա:

Mephistopheles
21.12.2012, 21:51
https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/382013_308466089254350_226367378_n.jpg

Ձմեռ պապիկից էս տարի երևի մենակ էս ստանանք::tomato
Հ.գ. շուտ եմ ասել ,խփել չկա:

Մին, էս ի՜նչ գեղեցկություն ա… էս ի՜նչ ռոմանտիզմ ա… էս ի՜նչ փիլիսոփայություն ա… էս ի՜նչ արվեստ ա… էս ի՜նչ սիմֆոնիա ա… դու որտեղի՞ց ես գտնում սենց լավ գործեր…

կարաս մի հատը գտնես որ տակից սաղ երևում ա…

Smokie
26.12.2012, 11:34
Սիրելի Ձմեռ պապ, թող եկող տարի կատարվի հրաշքների հրաշքը: Իրականանան մարդկանց նոր ու վաղեմի երազանքները: Թող մարդիկ ինքնավստահության պակաս ու ինքնահաստատման կարիք չզգան` ժպտան ու պայծառ աչքերով նայեն ապագային: Հույս, սեր, հավատ: Ամեն::)

CactuSoul
27.12.2012, 18:53
Մինչև մի քանի օր առաջ չգիտեի, թե ինչ եմ ուզում էս տարի, բայց հիմա հասկացել եմ. լիարժեք առողջություն եմ ուզում կլոր տարին, Պապ, սովորական, ֆիզիկական առողջություն: Որ միշտ ինձ ֆիզիկապես լավ զգամ: Հոգեպես լավ զգալն էդ դեպքում ինքս կապահովեմ ինձ համար, խնդիր չի: Կբերես, չէ՞ :)

Աբելյան
03.12.2013, 11:37
Ձմեռ Պապ ինձ աշխատանք տուր, կամքի մեծ ուժ, մեկ էլ ինտերնետային կախվածությանս դեմ մի հատ դեղ ճարի:
Մեշոկիդ մեջ էլ էս հրաշքին (http://vk.com/photo138469608_311837294) կքցես կբերես::love:love:love

Արամ
03.12.2013, 11:43
Մեշոկիդ մեջ էլ էս հրաշքին (http://vk.com/photo138469608_311837294) կքցես կբերես::love:love:love

Ես էլ եմ էդ մոտոյից ուզում: :love

One_Way_Ticket
03.12.2013, 11:49
Իսկ ես չգիտեմ, հիմա ձմեռ պապին պիտի նամակ գրեմ, թե ամառ պապին :esim

Աբելյան
03.12.2013, 11:57
Ես էլ եմ էդ մոտոյից ուզում: :love
Ավտոն էլ վեկալ:;)

ArmenianMetal
03.12.2013, 15:12
Հարգարժան Ձմեռ պապ քանի շուտա ու դու դեռ ողջ առողջ ես Հայաստանի մոտով զգույշ անցի կարողա միամիտ ՏԱՔՍՈՒ վարորդ դառնաս :P

Այբ
07.12.2013, 15:54
Սիրելի՛ Ձմեռ պապ, այս տարի քեզանից ոչինչ չեմ ուզում...միայն ուզում եմ, որ այն ինչ ունեմ՝ ՉԿՈՐՑՆԵՄ...
:)

Այբ
07.12.2013, 16:27
Սիրելի՛ Ձմեռ պապ
Քեզ շատ եմ կարոտում...:loveՈւ մեծ սիրով եմ հիշում, թե ինչպիսի հավատով էի Նոր տարվա զանգերից հետո քնում, որ դու գաս: Ու դու գալիս էիր, և բերում էիր միշտ այն նվերները, որոնք նամակով քեզանից խնդրել էի: Միայն թե քեզ էդպես էլ չտեսա...Հեքիաթ էիր ինձ համար: Հեքիաթն էլ, սակայն մի օր ավարտվեց, երբ իմացա, որ իրականում հայրիկն ու մայրիկնն են նամակներս կարդում:
Ինչևէ: Հիմա արդեն մանկությունը հուշ է դարձել՝ գեղեցիկ, ժպիտ արթնացնող... :)
Հիմա էլ եմ հավատում, որ դու, այնուամենայնիվ, գոյություն ունես, ու կարևոր չէ՝ իրականության մեջ կաս, թե չէ, բայց թեկուզ երևակայական գոյությունդ բավական է, որ ինչ-որ չափով Նոր տարվան հրաշքի սպասեմ...
Հա՛, նորից հիշեցնեմ՝ չմոռանաս... այս տարի քեզանից ոչինչ չեմ ուզում...միայն ուզում եմ, որ այն ինչ ունեմ՝ ՉԿՈՐՑՆԵՄ...

Հ.Գ. Բայց տխրում եմ, որ այս նամակս էլ (տարիներ առաջ գրած նամակներիս պես) չես կարդալու...:(

Alphaone
07.12.2013, 17:01
Պուճուր ժամանակ, պատմում են, ձմեռ պապից տուն եմ ուզել, չէ, տիկնիկային տնակ չէ, հենց տուն՝ տաք, հարմարավետ, հարազատ... Ցանկությունս շատ չի փոխվել, էլի տուն եմ ուզում, էս անգամ ավելի մեծ մասշտաբով, ուզում եմ իմ երկրում ինձ տանը զգալ, ոչ թե ՌԴ-ում, ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում... Ձմեռ պապիկ, ինձ տուն բեր...

VisTolog
07.12.2013, 20:00
Ձմեռ պապ ջան, պստոներին առողջություն բեր էլի, առանց տիկնիկի ու մեքենայի էլ յոլա կգնան:

Ambrosine
08.12.2013, 15:44
Եկեք այս ընտանիքի Ձմեռ պապին էլ մենք դառնանք`

Շտապ. Ապագա զինվորին տաք հագուստ է հարկավոր (http://life.panorama.am/hy/news/2013/12/07/zinvor/52646)

(094) 36-41-67
Ժաննա (տղայի մայրն է)

Նիկեա
17.12.2013, 18:12
Բարև իմ շատ սիրելի Ձմեռ պապ ջան:Քեզ էնքան եմ կարոտել,էնքան:Փոքր ժամանակ երազում էի Ձյունանուշ դառնալ:Երազանքս մասամբ իրականանում է,հանդեսի ժամանակ Ձյունանաուշ եմ,բայց ուզում էի որ Ձմեռ պապը դու լինեիր,ոչ թե դնովի բեղերով մեկը:Ինչ կլինի մի օր քո թոռնիկին Լապլանդիայում թող,արի ինձ վերցրու ու իրար հետ նվերները էրեխեքին տանք:էս մյուս Նոր տարվա համար ի նկատի ունեցի:Իսկ էս տարվա համար լիքը հետաքրքիր ցանկություններ ունեմ:Տես որը կարաս կատարես, կատարի,
Ուրեմն սենց.
Իսկական եղևնի եմ ուզում տոնածառի համար:Արհեստական կանաչ հսկան ձանձրացրել ա:Ուզում եմ իմ բոյին կանաչ եղևնի:Եղևնու մեջ նոր տարվա շունչ կա:
Հետո ուզում եմ,որ բոլորի ձմեռային կոշիկները սահեն,բայց ոչ մեկը ընկնելուց ոտ ու ձեռ չջարդի:Էս ամեն ինչի նպատակն էն ա,որ մարդիկ հասկանան,սահել ընկնելով չեն կոտրվում:
Ուզում եմ,որ բոլորի մեքենաները փչանան ձմռանը.առանց ավտոմեքենայի ավտովթար չի կարա լինի:Ուզում եմ,որ բոլոր խոզուկներին Նոր տարվա շեմին տանես մի տեղ պահես,թե չէ մեղք են էդ խեղճերը,ինչ է թե համով ոտեր ունեն,զանգվածայի սպանդի են ենթարկվում:Չի կարելի, չէ:
Հետո ուզում եմ,որ գրիպ կպնելիս մարդիկ մենակ փռշտան,առանց այլևայլությունների:Ուֆ,առայժմ էսքանը:Կարծում եմ էս նոր տարվա համար էս լրիվ հերիք է:
Դե հաջող,իմ շատ սիրելի Ձմեռ պապիկ ջան:Գիտեմ,որ էս սիրելին ու ջանը իրար հետ չեն բռնում,բայց երեկ փոքր ժամանակ քեզ գրած նամակս էի կարդում ու էդ նամակում էլ էի ըտենց գրել:Ու գիտես,միշտ քեզ ըտենց եմ դիմելու:
Դե լավ մնա,Ձյունանուշիկի թուշիկը կպաչես ու կբարևես::viannen_15:

Հ.Գ.Մեկ-մեկ սահնակովդ անցի երկնքով,որ էս անհավատները հավատան քո գոյությանը,թե չէ,թաքուն-թաքուն էս ինձ հյուր գալիս ու երբ քո մասին եմ խոսում մարդիկ գժի տեղ են դնում:

Նաիրուհի
17.12.2013, 20:00
Ձյուն եմ ուզում, Ձմեռ պապի, լի՜քը ձյուն բեր, էլի, գոնե ծնունդիս օրը ձնագնդի խաղամ...
Ու էնպես արա, որ իմ սիրելի մարդիկ երջանիկ լինեն, ու իրենց էդ երջանկության մեջ ես էլ տեղ ունենամ... Էլ բան չեմ ուզում...

Փոխակերպելով երազանքները՝

Ու էնպես արա, որ ես երջանիկ լինեմ, ու դրա մեջ իմ սիրելի մարդիկ էլ տեղ ունենան։

John
17.12.2013, 22:54
բան էլ մի բեր ապեր, գոհ եմ... դու ուղղակի լավ PR մենեջեր ունես, իրականում մատդ մատիդ չես տալիս, բայց քո կայֆերով ապրում ես... ցոպ ու շվայտ կյանքով: Ո՞ւմ հաշվին... ՄԵՐ ՎՃԱՐԱԾ հարկերի հաշվին, արա՛

մարիօ
17.12.2013, 23:21
Ձմեռ պապԱ ջան, էս 3 տարի ա արդեն ռոլիկ եմ ուզում քեզնից այ մարդ. մեռա սպասելով. դու իմ ընկնելու, ոտ ու ձեռ ջարդելու մասին հեչ մի մտածի, էդ թող ինձ: Մենակ թե բեր ռոլիկներս::oy

Արամ
18.12.2013, 00:53
բան էլ մի բեր ապեր, գոհ եմ... դու ուղղակի լավ PR մենեջեր ունես, իրականում մատդ մատիդ չես տալիս, բայց քո կայֆերով ապրում ես... ցոպ ու շվայտ կյանքով: Ո՞ւմ հաշվին... ՄԵՐ ՎՃԱՐԱԾ հարկերի հաշվին, արա՛
անհավա՛տ, Ձմեռ Պապիկի հետ ապերով ե՞ս խոսում...

Smokie
18.12.2013, 12:45
Ձմեռ պապ ջան, աշխատանք եմ ուզում:(

My World My Space
19.12.2013, 12:36
Ձմեռ պապ ջան, խնդրում եմ, էս տարվա նվերս տոնածառի տակ չդնես, միանգամից կանգնացրա գարաժում. դրսում ցուրտ ա….

Արամ
19.12.2013, 13:14
Ձմեռ պապ ջան, խնդրում եմ, էս տարվա նվերս տոնածառի տակ չդնես, միանգամից կանգնացրա գարաժում. դրսում ցուրտ ա….
Ձմեռ պապ ջան իմ նվերն էլ կանգնացրա իրա գառաժում, ես կգնամ կվեկալեմ:

Փոքրիկ շրջմոլիկ
20.12.2013, 21:38
Ուզում եմ,որ բոլոր խոզուկներին Նոր տարվա շեմին տանես մի տեղ պահես,թե չէ մեղք են էդ խեղճերը,ինչ է թե համով ոտեր ունեն,զանգվածայի սպանդի են ենթարկվում:Չի կարելի, չէ:

Կոկորդիլոսների համար էլ տեղ պահի էլի Ձմեռ պապ )) Բայց խոզուկների հետ նույն տեղը չպահես :)

մարիօ
20.12.2013, 22:00
Հեղափոխություն եմ ուզում այ Ձմեռ պապ :ok բայց, որ հաղթանակով ավարտվի:

keyboard
20.12.2013, 22:50
Ձմեռ պապ, բանկում ասեց ազգանւոնս սխալ են գրել, չկարողացա ստանամ, մի հատ ուղղի նորից ուղարկի էլի

Vardik!
28.12.2013, 14:41
Ձմեռ պապ ջան,ինձ ու պստոներիս առողջություն բեր:Մեկ էլ հեռավոր սիրելիների հետ հանդիպում: Մնացածը մի կերպ կլնի: :vaii::Santatip:

Այբ
31.12.2013, 19:45
Ձմեռ պապ ջան, աստղիկները՝ ծ... եմ ուզում:oy

StrangeLittleGirl
31.12.2013, 19:53
Ձմեռ պապ, նորմա՞լ ա, որ քեզնից ուզելու չունեմ: Առաջ մեծ-մեծ երազանքներ էի պահում, իսկ հիմա ուզածս հողեղեն ա, տարվա սկզբին իրականանալի: Բայց արի ուզեմ էլի: Արի առանց ավելորդ քաշքշուկների ինձ վիզա տուր, ասել կուզեմ՝ Ուկրաինա չգնամ էլի:

Վոլտերա
31.12.2013, 19:55
Ես իմ երազների դիսկն եմ ուզում :love

Վոլտերա
31.12.2013, 20:01
Ձմեռ պապի, մեկ էլ ուզում եմ որ ակումբն էնքան ակտիվանա, անցուդարձի հոսքն էնքան ավելանա, որ ստիպված մենակ ինձ հետաքրքրող թեմաները կարդամ, չէ, թող էնքան ակտիվանա, որ չիմանամ որից սկսեմ, որը կարդամ, որը չէ, ու տենց ոչ մեկն էլ չկարդամ, էնքան շատ լինի, որ չհասցնենք կարդալ, տենց մտնենք ու շվարած դուրս գանք :kiss

Աբելյան
10.01.2014, 14:31
Ձմեռ պապ ջան, խնդրում եմ, մյուս Նոր Տարուն որ ինձ նվեր ուզենաս անես, մի հատ լավ ծանրութեթև կանես ինչ նվիրես, որ իմ դուրը գա: Մի տարի ժամանակ ունես մտածելու:

melancholia
10.01.2014, 14:34
ձմեռ պապ ջան, էէէէն որ ուզել էի , ուժի մեջ ա, տես եթե չես բերելու, ես տեսնեմ ինչ եմ անում

Լեդի Վարդ
10.01.2014, 21:25
Ձմեռ պապ ես ուզում եմ որ էս տարին շուտ անցնի,որ ընդամենը աչքերս հասցնեմ թարթել որպեսզի ամեն ինչ անցնի մի վայրկյանի մեջ:)

Տրիբուն
10.01.2014, 21:36
Ձմեռ Պապի ջան, մեզ էնքան դուխ ու էնքան խելք տուր, որ կարանանք նենց անենք, որ մեր երեխեքը մեր ուզած Հայաստանում ապրեն:

Այբ
26.11.2014, 16:19
Սիրելի՛ Ձմեռ պապ,
ինչպես անցած տարիներին, ես մի քիչ շտապել եմ, ու հիմա եմ գրում իմ նամակը։ Եվ դա այն դեպքում, երբ նույնիսկ դեկտեմբեր ամիսը չի եկել։ Բայց մի՞թե դա նշանակություն ունի, երբ իրականում հաշված օրեր են մնացել, որ օրացույցում նոյեմբերին հաջորդի դեկտեմբերը․․․էլ չասեմ, որ փողոցներում, խանութներում արդեն զգացվում է, որ շուտով Նոր տարի է։ Այսինքն՝ իրականում բնավ էլ չեմ շտապել, որ քեզ հիմա եմ գրում։

Առանձնապես շատ բան չեմ ուզում, առանձնապես շատ բան չեմ էլ գրելու։ Մի երկու խոսք․․․ընդամենը։ Հիշու՞մ ես, երբ ես քեզ առաջ նամակներ էի գրում՝ երկա՜ր, երկա՜ր․․․էջերով․․․իսկ հիմա մի էջ հազիվ գրեմ։ Քի՞չ երազանքներ ունեմ։ Բնա՛վ։ Ուղղակի հիմա գիտեմ, որ նամակս չես կարդալու։
Իսկ առաջ կարդու՞մ էիր։ Չէ՛, չէիր կարդում, բայց դա իր դրական կողմը ուներ։ Կարևորը ես, ես էի հավատում, որ դու կարդում ես իմ նամակները։ Ավելին՝ վստահ էի, որ դու կարևորություն ես տալիս յուրաքանչյուր երեխայի, և համոզված էի , որ ես քեզ համար յուրահատուկ, առանձնահատուկ երեխա եմ։ Ո՜նց էի սխալվում։ Ես ընդամենը քեզ նամակ գրող հազարավոր երեխաներից մեկն էի, թվերի մեջ մի թիվ։

Գիտե՞ս, երբ դադարեցի հավատալ "ամանորյա հրաշք" կոչվածին, երբ հասկացա, որ իմ նամակները մաման ու պապան են կարդում, որ նվերները իրենք են դնում տոնածառի տակ, որ Նոր տարի կոչվածը ոչ այլ ինչ է, քան ամբողջ օրը ոտքի վրա վազելու, հարևանի հետ սեղանի մրցույթի մեջ մտնելու, պարտքերի ու ծախսերի տակ ընկնելու շրջան, և այն բոլոր մուլտֆիլմերն ու կինոները, որտեղ գլխավոր հերոսը դու ես, հորինվածք են, մարդկանց երևակայության արդյունք․․․

Հետաքրքիր է, չէ՞, բայց դու կաս, քո չգոյության մեջ գոյություն ունես։ Մարդիկ իրենց երկայությամբ կյանք են տվել քեզ՝ Ձմեռ պապ։ "ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔ" կոչվածն էլ հենց գո գոյության փաստի հետ է, որ կապվում է։

Նոր տարին, սակայն մի ուրիշ կողմ էլ ունի։ Մարդիկ հավատում են, որ Նոր տարվա հետ մի բան փոխվելու է դեպի լավը, որ վերջապես իրականանալու է այն, ինչ դեռ չի իրականացել։ Բայց երբ սկսում ես մտածել, թվում է, թե Նոր տարին, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ տարեթվի փոփոխությունը, 12 ամիսներին հաջորդող "սովորական օր" է, "օր", որը առաջ ընթացող կյանքի մեջ, այդ ընթացքի շարունակությունն է։ Ուղղակի պետք է, որ մենք դրան այսքան մեծ կարևորություն տանք։ Մեր կյանքի ընթացքին էլ է երևի "դասամիջոց" անհրաժեշտ։

Հիմա կասես՝ էդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Նոր տարին, և ինչու՞ եմ դեռ քեզ գրում։ Ասեմ։ Ինձ համար Նոր տարին սկսվում է դեկտեմբերից և ավարտվում հունվարի մեկի առավոտյան: Դեկտեմբերի ամանորյա թոհուբոհն է իսկական տոնը, երբ քաղաքի տոնական տեսքին զուգահեռ, զգում ես, որ մարդիկ անկախ ամեն ինչից, մի ինչ-որ ուրախ բանի են սպասում: Ու կարևոր չէ, որ շատերը բողոքում են ավելորդ ծախսերից, մեկ է՝ մագիա կա, որը օդի մթնոլորտը փոխում է դեպի դրականը, և բացասական նեգատիվը մի տեսակ վերանում է...Տոնածառ, գնումնամոլություն, տարին ժպիտով ու ուրախությամբ դիմավորելու ցանկություն ու հավատ, թե եկող Նոր տարին իրականացնելու է մեր նպատակները...
Ամանորի "կախարդական մագիան" ավարտվում է հունվարի մեկի առավոտյան, երբ դադարում ես արդեն սպասել... չեմ սիրում հունվարի մեկը...Նոր տարին հիմա է, երբ սպասում ու հավատում ենք , որ միապաղաղ առօրյայի մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ «հրաշք» է տեղի ունենալու։

Սպասելը իրականում վատ բան չէ, երբ սպասելը դրական էմոցիաներ է քո մեջ արթնացնում։ Ու դա է երևի քեզ "ծնունդ տվել" Ձմեռ պապ։ Ու երևի նշանակություն էլ չունի, որ դու հորինվածք ես։ Չէ՛, դու իրական ես։

Ի՞նչ եմ ես ուզում։ է՜հ, կարևոր չէ։ Մենակ ուզում եմ, որ դու այս կեղտոտ, զզվելի, անարդար․․․ աշխարհում միշտ քո չգոյությամբ գոյություն ունենաս, որ մարդկանց կյանքի սպասելիք "դասմիջոցը" վերածես մեծ հույսի, որ նրանք քո միջոցով և նոր տարեթվի հետ հավատան, որ իրենց մոտ ամեն ինչ ստացվելու է․․․

Հ․Գ․ Ի՜նչ լավ կլիներ, Ձմեռ պապ, որ դու իրականության մեջ գոյություն ունենայիր:( Ունես։:)

Գորտուկ
26.11.2014, 20:45
Ձմեռ Պապ ես երկար մտածեցի ու որոշեցի, որ դու ինքդ «քո ճաշակով» ինձ նվեր բերես: Ցանկալի է նվերի գումարը…;)

Նիկեա
27.11.2014, 17:17
Բարև պապի :) ես համարյա մի ամիս մտածում էի ու վերջապես գիտեմ ինչ ուզել։ Ինձ մի քանի կարևոր հեռախոսահամարներ էին պետք բայց դրանք ինքնուրույն էլ եմ ճարել, մի երկու հատ դեռ կա, որ չունեմ բայց կիմանամ։ Չմտածես թե էսքանով սահմանափակվելու եմ, չէ :)) ես կախարդական թեյի բաժակ եմ ուզում, էնպիսի բաժակ որ միջի թեյը ոչ պրծնի, ոչ էլ սառի :) կբերես, չէ՞։ Բեր, խնդրում եմ։ Խոսք եմ տալիս էնպես կանեմ որ քո նկատմամբ հավատը կորցրած տատիկ֊պապիկներն անգամ սկսեն հավատալ քեզ ու ամանորյա հրաշքին, թե ոնց էդ իմ գործն ա։ :)
Անցնենք գլոբալ ցանկություններին, եթե կարելի է էդպես ասել :) ուզում եմ որ մարդիկ զգան ձմռան ջերմությունը ու ջեռուցման հարցը չխանգարի ձմռան հրաշքին :) ձմեռ եմ ուզում ւ

Յոհաննես
29.11.2014, 17:51
Ողջույն պարոն ձմեռ պաապ:Դե քեզնից ինչ որ նվեր չեմ ուզում(չեմ ուզում ֆինանսական լուրջ հարված հասցնել քեզ),բայց չեմ թաքցնի որ շատ լավ կլիներ եթե էդ նոր տարվան ինձ մինչև մեր տուն հասցնեիր ու ես նոր տարին մեր տանը դիմավորեի,ամեն անգամվա նման անկապ ձևով,որ 12 անց 10 րոպե արդեն քնած էի,բայց էս անգամ էդ անկապությունից հաստատ չեմ բողոքվի :pardon

Freeman
29.11.2014, 19:12
Թող 2015-ը արագ անցնի, նենց թռնի, որ չզգամ ոնց մյուս նոր տարին հասավ

Meme
03.11.2015, 00:13
Ընդհանուր վիճակագրական տվյալներով ստեղ ինչ գրել եմ իրականացելա...ինձ թվումա հավատնել կապ ունի...ինչևէ;)


Ձմեռ պապիիիի էս տարի իրա հետ եմ ուզում նոր տարին նշել..:flower..կլինի չէ՞...այ սենց :drinksկողքս կանգնած..նայեմ ու չհավատամ, որ կողքսա :oy

Smokie
30.12.2016, 15:23
Բարև սիրելի Ձմեռ Պապ:



Գիտես ուզում էի օրագրումս գրել, բայց ավելի լավ կլինի էս թեման էլ ակտիվանա:;) Դու իրականացրեցիր նախորդ տարվա վերջերին բանավոր կերպով հայտնածս ցանկությունը: Անչափ ուրախ եմ և շնորհակալ եմ քեզանից, իսկ եթե այս տարեվերջին էլ նմանատիպ բան եմ ուզել` խնդրում եմ մոռացիր դա, հիմա ես ավելի ճիշտ և օգտակար ցանկություն ունեմ:

Փոխիր ինձ սիրելի Ձմեռ Պապ: Այնպես արա, որ հաջորդ տարի կորի իմ եսակենտրոնությունն ու եսասիրությունը: Թող ոչ կամա, ոչ էլ ակամա չցավեցնեմ մարդկանց, հանիր իմ միջից բոլոր բացասական մտքերն ու լիցքերը: Թող ինքս չզայրանամ մանրուքներից և չլինեմ այսքան ալարկոտ: Եթե ես ինքս չեմ կարող ու կարծես չեմ ուզում փոխվել` թող դա տեղի ունենա հրաշքով: Եւ թող արդյունքում ոչ ես դժգոհ լինեմ, ոչ էլ դիմացինը ցավ զգա: Թող չուզենամ վերադարձնել հիմիկվա եսին::) Այս պահին ես սրտանց հավատում եմ, որ դու կիրականացնես երազանքս::roll

CactuSoul
30.12.2016, 16:58
Ձմեռ Պապ ջան, առողջություն ու պայծառություն եմ ուզում, մնացածից ինքս գլուխ կհանեմ։
Դու էլ լավ եղի :*

Նիկեա
31.12.2016, 00:38
Ձմեռ պապ ջան, ես մի տեսակ ոչ մի բան չեմ ուզում քեզանից էս տարի` ոչ կախարդական բաժակ, ոչ կախարդական փայտիկ, ոչ ատոմային ռումբ, ոչ էլ Ակունամատատայի ուղեգիր։ Ես ոնց որ թե ամեն ինչ ունեմ։ :))

ivy
08.12.2019, 14:17
Հիշում եմ, 20-երի սկզբում մի օնլայն կայք էի գտել ու էնտեղ ամեն տարի նամակ էի գրում ձմեռ պապին: Էն հարցին, թե ինչ եմ ուզում իրենից ստանալ, միշտ նույն բառն էի գրում: Տարիներ շարունակ:
Էդ նամակները ոնց որ թե վերջը հասան իրեն, բայց երբ արդեն երեսուններում էի: Ու ոնց որ թե մի բան էն չէր հասկացել... Սխալ էր էլի մի բառ գրելը՝ առանց բացատրության:
Christmas experiment gone wrong շարքից:
Մի խոսքով, էլ նամակներ չեմ գրում էդ տարօրինակ պապիկին:

Բայց եթե գրողներ կան, դրեք էստեղ, հետաքրքիր կլինի կարդալ, թեման էլ կթարմացնենք: