PDA

Դիտել ողջ տարբերակը : Տոնավաճա՞ռ, թե՞ Խանութ



Սերխիո
23.12.2009, 21:04
Հարգելի՛ ակուբցիներ,ուզում եմ մի հարց քննարկենք, որը ,ինչ մեղքս թաքցնեմ ,ինձ համար կարևոր է:;)

Հիմա ես մի քանի հարցեր կգրեմ,որոնք կապված են հիմնականում ջինսերի և , ընդահանրապես գնումների հետ...

1.Ջինսեր գնում եք խանութից ,թե տոնավաճառներից

2.Ինչ գնի սահմաններում եք նախընտրում.
7000-12000 , 12000-16000 , 16000-20000

3.Որ երկրի արտադրանքին եք տալիս նախապատվությունը

4. Բրենդ կարևոր է ձեր համար...
Հ.Գ.

ու ոչ միայն ջինսերի մասին կարելի է խոսել:B

Ձայնալար
24.12.2009, 12:24
Համոզվել եմ, որ հայաստանում որակյալ ջինս չկա, ուստի վերջերս ավելի շատ սկսել եմ տոնավաճառներից ջինս գնել՝ նախապատվությունը տալով էժանին: Ու որքան էլ որ տարօրինակ թվա, 7-8 հազարանոց ֆիրդուսյան ջինսերը ավելի երկար են դիմանում, քան 17-18 հազարանոց ջինսերը խանութներից: Խանութներում պարզապես ավելի հարմար է ընտրելը, փորձելը և այլն: Ըստ այդմ, եթե տրամս լավ չի լինում, խանութից եմ առնում: Ջինս գնելիս, նայում եմ, որ լավ նստի վրաս ու գույնն ու ձևը դուրս գա: Բրենդին չեմ նայում, քանզի համոզվել եմ, որ անգամ Լիվայսը գնված ֆիրմային խանութից որակյալ չէ:

3-րդ կետի մասին մոռացա գրել. ամեն տեղ թուրքական ա, այլընտրանք գրեթե չկա ու ընտրությունն էլ էնքան մեծ չի, որ նայեմ թե ինչականն եմ գնում: Մի խոսքով՝ արտադրող երկիրը դեր չի խաղում:

Ռուֆուս
24.12.2009, 12:44
Մի հատ լավ խանութ կա Թումանյանի վրա՝ Celio, իմ ջինսերը վերջին մի երկու-երեք տարին իրենց մոտից եմ գնում: Գները բավականին թանկ են 15000-35000, բայց սեզոնային զեղչերի ժամանակ կես գնով էլ կարելի է գնել: Շատ գոհ եմ, համ իմ ճաշակով է, համ էլ շատ որակյալ է:

Ungrateful
24.12.2009, 12:50
Համարյա միշտ, ինչ որ հագուստ գնելուց առաջ, երկար փորփրում եմ ինտերնետը` բռենդային խանութների տեսականին / բայց ոչ հայկական խանութների/, իսկ հետո, եթե ինչ որ բան հավանում եմ, սկսում եմ այդ ոճի բան փնտրել Երևանում: Փորձս ցույց է տվել, որ ասենք Ֆրանսիական խանութի կայքում տեսածս կուրտկան` ստեղի խանութներում ավելի հեշտ է գտնելը` քան տոնավաճառում:
Ամառային մայկաներ` հաճախ առնում եմ "Տեռանովաից" /լավ բաներ շատ ա լինում/:
Celio - ից եմ շատ օգտվում, /լավ խանութ ա, համարյա միշտ ուզածս գտել եմ/ : :)

Artgeo
24.12.2009, 14:48
1.Ջինսեր գնում եք խանութից ,թե տոնավաճառներից

2.Ինչ գնի սահմաններում եք նախընտրում.
7000-12000 , 12000-16000 , 16000-20000

3.Որ երկրի արտադրանքին եք տալիս նախապատվությունը

4. Բրենդ կարևոր է ձեր համար...
Հ.Գ.

ու ոչ միայն ջինսերի մասին կարելի է խոսել:B

1. Տոնավաճառից, բայց ոչ Հայաստանում։ Մի անգամ եմ առել Հայաստանում, ոչ մի անգամ դուրսը չեմ հագել էդ ջինսը…
2. 10 000-12 000
3. Թուրքիա
4. Թուրքական Ռեդստարն էր լավը, մի քանի ֆիրմա կա, որի արտադրանքի վրա գրված ա Մեյդ ին Թուրքի։ Դրանք որակով են։ Եթե ուրիշ բան են գրում, անորակ արտադրանք ա լինում։

Հ.Գ. Ու ոչ միայն ջինսերի ա վերաբերում։ :)

Ariadna
24.12.2009, 15:27
Ես Հայաստանում դեռ խանութից ջինս առած չկամ։ Կամ բերում եմ ԱՄՆ–ից, եթե բախտի բերմամբ հայտնվում եմ այն կողմերում, կամ գնում եմ տոնավաճառից, քանզի եթե արտաքինով ջինսը ինձ դուր է գալիս, լավ է նստում, առիթ չեմ տեսնում չորս անգամ ավել վճարելու։

ministr
24.12.2009, 15:36
Հայաստանում ջինս չեմ գնել: Կամ ԱՄՆ կամ Կանադա: Գնում եմ ՄԻԱՅՆ Levi's, իհարկե ոչ այստեղինը: Տարիներով հագնում եմ, լավն են: Իսկ ստեղի Levi's-ը էլի գալիսա Թուրքիայից, դրա համար էլ մեկ տարուց ավել դժվարա ձգում :)

ministr
24.12.2009, 15:47
Իսկ ընդհանրապես հագուստ գնելու համար հիմնականում գնում եմ Տաշիր.. միայն թե պարզ չի դա տոնավաճառա թե խանութ :))

One_Way_Ticket
24.12.2009, 16:09
1. Խանութից
2. 12000-20000
3. Արտադրող երկիրն այնքան չեմ կարևորում
4. Այո, շատ կարևոր է: Միայն Levi's եմ գնում:

Նախարարի ասածի հետ մասամբ համաձայն եմ, մասամբ ոչ: Ունեմ թե այստեղից` հենց Մաշտոցի վրայի Լեվիսի (Լեվայսի՞) խանութից գնված, թե ԱՄՆ-ից գնված ջինսեր: 501 մոդելների մեջ տարբերությունը էական է: 507(527) մեդելների մեջ տարբերություն չեմ զգացել:

Ընդհանրապես, միշտ էլ նախապատվությունը տալիս եմ խանութին: Հանգիստ նայում ես, ընտրում, փորձում, իսկ տոնավաճառում գլուխդ տանում են: Հետո խանութում գինը գրված է, գիտես, որ չեն խաբի, թանկով վաճառեն: Բայց վերջերս սվիտերներ էի ուզում գնել, լիքը խանութներ շրջեցի, ոչ մի հարմար բան չգտա: Ստիպված Մալաթիա գնացի:

Սերխիո
24.12.2009, 20:59
1. Տոնավաճառից, բայց ոչ Հայաստանում։ Մի անգամ եմ առել Հայաստանում, ոչ մի անգամ դուրսը չեմ հագել էդ ջինսը…
2. 10 000-12 000
3. Թուրքիա
4. Թուրքական Ռեդստարն էր լավը, մի քանի ֆիրմա կա, որի արտադրանքի վրա գրված ա Մեյդ ին Թուրքի։ Դրանք որակով են։ Եթե ուրիշ բան են գրում, անորակ արտադրանք ա լինում։

Հ.Գ. Ու ոչ միայն ջինսերի ա վերաբերում։ :)

Արթ,որպես Վրաստանի քաղաքացի ,հաստատ կոճակով ջինս ես սիրում ճի՞շտ եմ :P
ետ Ռեդստարից բերել եմ Լիլոյի բազարից, հիմա չես ճարի ետ ֆիրմեն , հիմա մենակ Թուրքիայից են բերում…
իսկ Մեյդ ին Թուրք գրվում ա համարյա բոլորի վրա մեջ, բացի Լիվայսից

Սերխիո
24.12.2009, 21:03
բայց ամերիկայից բերված Լիվայսի մեջ էլ գրավածա Չայնա:

Artgeo
24.12.2009, 21:40
Արթ,որպես Վրաստանի քաղաքացի ,հաստատ կոճակով ջինս ես սիրում ճի՞շտ եմ :P
ետ Ռեդստարից բերել եմ Լիլոյի բազարից, հիմա չես ճարի ետ ֆիրմեն , հիմա մենակ Թուրքիայից են բերում…
իսկ Մեյդ ին Թուրք գրվում ա համարյա բոլորի վրա մեջ, բացի Լիվայսից

Ուհու :love Գժվում եմ կոճակների համար ու Հայաստանում այդպիսի ջինսեր միայն 10-13 տարեկանների համար կա... Մեկ էլ Հայաստան տոնավաճառում 20 000 http://www.akumb.am/attachment.php?attachmentid=32861&d=1226488016

Հա, Ռեդստար էլ չկա :( Բայց լավ ջինսեր էին, լվալուց չէին լենանում: Մի մոմենտ ՆԱՌՏ-ի ջինսերից էի առնում, մեկը լավն էր, երկուսը լվալուց լայնացան...

Հիմա մի տարի առաջ առած River Island -ի Boot Cut տիպի ջինսնա հագս, դա էլ ա լավը: Մեկ էլ ինչ-որ JJ75 տենց էլ չհասկացա ինչ ջինսա, բայց լավն ա: Ախպորս ջինսերը լրիվ ուրիշ պատմություն ա: Սենց թե նենց իրա համար ընտրությունը ավելի մեծ ա: Իմ չափսի ջինսեր քիչ կա: :(

Սերխիո
24.12.2009, 21:55
Արթ, քեզ խորհուրդ կտամ NCS ֆիրման կարգին բան ա;) բայց կոճակով չի , մեկել Լիվայսի կարծեմ 610 մոդելն ա կոճակով...

River Island , Boot Cut , JJ75 բայց էս ֆիրմեքը ծանոթ չեն ,երևի Լիլոյի են, իմիջայլոց լիլոյի ջինսեր մեծ մասը վրացական են

One_Way_Ticket
24.12.2009, 23:41
Այ մարդ, Levi's-ի 501 մոդելը կոճակներով է, ու իրենց խանութում լիքն է :)

Սերխիո
25.12.2009, 19:00
Այ մարդ, Levi's-ի 501 մոդելը կոճակներով է, ու իրենց խանութում լիքն է :)

հա ,իսկականից, շփեթել էի ,501 մոդելն ակոճակով:think
իսկ ինչքա՞ն ա խանությում

One_Way_Ticket
25.12.2009, 19:05
Ավելի քան մի տարի առաջ եմ գնել, 15000-ի կողմերն էր:

Սերխիո
25.12.2009, 19:07
Ավելի քան մի տարի առաջ եմ գնել, 15000-ի կողմերն էր:

ուրեմն չինականն ա ,կամ թուրքականը:think

Սերխիո
09.02.2010, 22:46
Ակումբցիներ ջան , էլ ջինս հագնող չկա?:o , ձեր մեջ, մի քիչ օգնեք ձեր կարծիքներով:

Ֆոտոն
09.02.2010, 23:05
Նախընտրում եմ խանութներից գտնել իմ ուզածը, ցանկացած իրի առումով, բայց հաճախ շատ դժվար ճարվող բաներ եմ փնտրում, այդ պատճառով Երևանի բոլոր խանութներում և տոնավաճառներում էլ փնտրում եմ: Ամռանը 5000 դրամով պատահեց սպիտակ ջինս զեղչով: ՄԵծ մասամբ 12-16 000 դրամի սահմաններում եմ գտնում փնտրածս, որը նաև հնարավոր է գնել: ֆիրմային ուշադրություն չեմ դարձնում երևի ֆիրմաների մասին վատատեղյակությունից: Որ լավ խանութներ իմանամ, էդ գների սահմաններում, անպայման կօգտվեմ: Կոշիկն եմ շատ դժվար գտնում, որակյալ ու միջին գնի բան առանց փայլփլուն անճաշակությունների, մի շաբաթ փնտրում եմ, հետո էլ ուղղակի մի բան առնում::)

Հ.Գ. Ձգվող ջինսերը կարծեմ իսկական չեն չէ՞: :oy

Ուլուանա
09.02.2010, 23:31
Հայաստանում համարյա միշտ տոնավաճառից եմ գնել։ Ես ընդհանրապես ամեն ինչ ուշ եմ մաշում, դրա համար չգիտեմ՝ ինձնից էր, թե նորմալ որակի էին, համենայնդեպս, համարյա բոլոր ջինսերս առնվազն մի 5 տարի հագել եմ, մինչև հիմա էլ ունեմ մի քանի հատ, որոնք հագնում եմ արդեն հինգ տարուց ավել։ Ընդհանրապես կարծում եմ, որ եթե չքավորության մեջ չես, ուրեմն մի քանի տարվա կյանք ունեցող հագուստ հագնելու մեջ ոչ մի անհարմար բան չկա։ Վերջիվերջո, մարդ երկար ժամանակ նույն հագուստը կրելուց համ էլ հոգնում է, ու երբեմն նույնիսկ լավ է, որ մաշվում է, ազատվում ես, ստիպված գնում, նորն ես առնում։ :)) Ինչ խոսք, միշտ էլ կարող են պատահել էնպիսի շորեր, որոնց մեջ քեզ էնքան լավ ես զգում, էնքան ես սիրում, որ պատրաստ ես ամբողջ կյանքդ էլ հագնել, բայց դե, իմ կարծիքով, մեծ մասամբ էդպես չի լինում, ու հագուստը թարմացման կարիք է ունենում։ Օրինակ, ես կոշիկներ ունեի (ботинки, հայերեն նորմալ բառ չկա կարծեմ), որ մի տասներկու տարի առաջ 5000 դրամով ինչ–որ էժան խանութից էի առել, բայց էնքան հարմար էր, ու էնքան էի սիրում դրանք, որ ութ տարի հագա, ընդ որում հագնում էի տարվա բոլոր եղանակներին, բացի ձմռան մեծ մասից, ու համարյա ամեն տեղ։ Տեսքը մինչև վերջ էլ պահպանվել էր, ուղղակի ութերորդ տարում արդեն տակերը ճաքել էին։ :D :( Թե չէ մինչև հիմա էլ կհագնեի։ Բայց ավելի հաճախ կոշիկներ են լինում, որ սպասում եմ, թե երբ պիտի մաշվեն, ազատվեմ վերջապես, էն էլ չեն մաշվում թարսի պես։ :D

Yeghoyan
09.02.2010, 23:33
Ակումբցիներ ջան , էլ ջինս հագնող չկա?:o , ձեր մեջ, մի քիչ օգնեք ձեր կարծիքներով:

ո՞նց չկա:P
Ես միշտ ջինսեր եմ առնում, առնում եմ որտեղից պատահի, կարևոր չի խանութ լինի թե տոնավաճառ, մենակ թե իմ ուզած ձևն ու գույնը լինի, գինն էլ 10 000-15 000դր.:pardon

Իսկ ձեզ ի՞նչն է հետաքրքրում, ինչի՞ մասին է կարծիք պետք, հասկացանք որ ջինսի, բայց կոնկրետ ի՞նչն է հետաքրքրում

Սերխիո
09.02.2010, 23:42
Իսկ ձեզ ի՞նչն է հետաքրքրում, ինչի՞ մասին է կարծիք պետք, հասկացանք որ ջինսի, բայց կոնկրետ ի՞նչն է հետաքրքրում

Խնդիրը նրանում ա, որ ես հիմա տոնավաճառում եմ աշխատում, բնականաբար ջինսերի ուղղությամբ:) , ու գնալով ավելի քիչ մարդիկ են այցելում տոնավաճառներ` գերադասելով խանութները, ես էլ մտադիր եմ խանութ վարձել , չնայած թանկ հաճույք ա:
դրա համար էլ մեր ջահելության կարծիքը շատ կարևոր ա իմ համար ;)

Yeghoyan
09.02.2010, 23:53
Խնդիրը նրանում ա, որ ես հիմա տոնավաճառում եմ աշխատում, բնականաբար ջինսերի ուղղությամբ:) , ու գնալով ավելի քիչ մարդիկ են այցելում տոնավաճառներ` գերադասելով խանութները, ես էլ մտադիր եմ խանութ վարձել , չնայած թանկ հաճույք ա:
դրա համար էլ մեր ջահելության կարծիքը շատ կարևոր ա իմ համար ;)

պարզա:)

Ուրեմն նայի, խանութ - հանգիստ մթնոլորտ, առանց իրար վրա քայլող հաճախորդներ, հաճելի արտաքինով վաճառողուհի կամ վաճառող /նայած ում համար/,բազմազան տեսականի, ու հիմա պատկերացրու տոնավաճառ - ու ամեն ինչ նախորդի ճիշտ հակառակը: Դու, ինչպես նաև մենք՝ բոլորս էլ որպես հաճախորդ բնականաբար ընտրում ենք երկրորդ տարբերակը, մանավանդ եթե նույն ապրանքը, նույն գնով կարող ենք ձեռք բերել խանութից, ինչի՞ գնանք տոնավաճառ հլա որ մի հատ էլ ոտքի տակ ընկնեք:

Մնաց ճիշտ ու հարմար տեղում խանութ վարձես:)երևի

Gayl
09.02.2010, 23:54
Խնդիրը նրանում ա, որ ես հիմա տոնավաճառում եմ աշխատում, բնականաբար ջինսերի ուղղությամբ:) , ու գնալով ավելի քիչ մարդիկ են այցելում տոնավաճառներ` գերադասելով խանութները, ես էլ մտադիր եմ խանութ վարձել , չնայած թանկ հաճույք ա:
դրա համար էլ մեր ջահելության կարծիքը շատ կարևոր ա իմ համար ;)
Չեմ հիշում երբ եմ տոնավաճառից վերջին անգամ ջինս գնել, խանութներում կամ նույն գներն են կամ ավելի էժան:Սերխիո խանութ դնելն էլ հեշտ գործ չի, պետք է գեղեցիկ ույուտ ստեղծես, դե կողից զեղչեր և այլն և այլն տանջանք ա, մանավանդ քաղաքը ողողված է անուն հանած խանութներով և ոչ թե թանկ այլ շաաաաաաաատ թանկ հաճույքա:D, իսկ եթե ուզում ես տոնավաճառ ուրեմն խորհուրդ կտամ հետաքրքվես Հրազդանի բիրիքնոցով, եթե կարաս Չինաստանից կամ թուրքիայից ինքդ ապրանք բերես ուրեմն էնքան որ հետաքրքրվի:

Նարե
09.02.2010, 23:55
Խնդիրը նրանում ա, որ ես հիմա տոնավաճառում եմ աշխատում, բնականաբար ջինսերի ուղղությամբ:) , ու գնալով ավելի քիչ մարդիկ են այցելում տոնավաճառներ` գերադասելով խանութները, ես էլ մտադիր եմ խանութ վարձել , չնայած թանկ հաճույք ա:
դրա համար էլ մեր ջահելության կարծիքը շատ կարևոր ա իմ համար ;)

Օրինակ ես խորհուրդ կտամ, որ այդպես էլ վարվես: Բայց մոտս միտք առաջացավ, ախր ես ի՞նչ գիտեմ, որ մի հատ էլ խորհուրդ տամ: Լավ ամեն դեպքում գրեմ, տեսնեմ ինչ կստացվի: Ջահելների մեծ մասը (չքարկոծեք ինձ՝ այդպես էլ կա) ամաչում է ասել, որ շուկայից է գնել,մի մասին էլ պարզապես անհարմար է գնալ շուկաներ, որտեղ ամենագեշ շորն էլ այնպես են համոզում, որ ամոթից առնում ես, բայց նաև այդ նույն մարդիկ ֆինանսապես այնքան ապահով չեն, որ գնեն ասենք Մանգոյից կամ նմանատիպ խանութներից ու հիմնականում օգտվում են միջին տարբերակից: Բայց ես նկատել եմ սենց մի տենդենց, միգուցե կրկին սխալ, հիմա շատերը ավելի ձգտում են մի հատ լավն առնեն, ֆիրման առնեն, թեկուզ և երկար ժամանակ չառնեն: Օրինակ նման մի խանութ գիտեմ, Տերյան փողոցում է գտնվում, ջինսերի գինը մոտ 12-15.000 են ու բավական լավ որակի. ինքս մեկն առել եմ մի տարի առաջ ու մինչև այսօր հագնում եմ:Ասելիքս ինչ է, փորձիր թեկուզ փոքր տարածք վարձել Աբովյան-Մանուկյան-Տերյան փողոցների շրջանում՝ այնտեղ, որտեղ ուսանողությունն է շատ լինում և միջին գներով աշխատիր բերել շուկայի ապրանքից ավելի տարբերվող՝ թե մի փոքր ավելի որակով, թե տեսքով ապրանք:

Gayl
10.02.2010, 00:00
Օրինակ ես խորհուրդ կտամ, որ այդպես էլ վարվես: Բայց մոտս միտք առաջացավ, ախր ես ի՞նչ գիտեմ, որ մի հատ էլ խորհուրդ տամ: Լավ ամեն դեպքում գրեմ, տեսնեմ ինչ կստացվի: Ջահելների մեծ մասը (չքարկոծեք ինձ՝ այդպես էլ կա) ամաչում է ասել, որ շուկայից է գնել,մի մասին էլ պարզապես անհարմար է գնալ շուկաներ, որտեղ ամենագեշ շորն էլ այնպես են համոզում, որ ամոթից առնում ես
Բացեց:D:D կամ էլ որ ասում են ախպեր 10.000 էր ասում 5000 ով առա:lol:lol

Նարե
10.02.2010, 00:04
Բացեց:D:D կամ էլ որ ասում են ախպեր 10.000 էր ասում 5000 ով առա:lol:lol

ուֆֆֆֆֆֆֆ տենց էլ գիտեի, որ գրածս խնդալու էր ստացվելու, բայց մեկա տենց մարդիկ շատ են:

Kuk
10.02.2010, 00:11
Ինձ համար տարբերություն չկա, թե որտեղից կգնեմ, մենակ թե փորձելու տեղը հարմար լինի, ոչ թե մի հատ կնիգ՝ անպայման մեծ ծիծիկներով, գա մի հատ պռոսծին բռնի, ասի հագի տղա ջան, ես չեմ նայում:)) Չնայած շատ դեպքերում չեմ փորձում:( Կարևորը, որ վաճառողը չհամոզի ինձ ինչ-որ բան: Իսկ բրենդին ուշադրություն չեմ դարձնում, հիմա ջինսերիցս ոչ մեկը չգիտեմ, թե ինչ բրենդ ա:)) Կարևորը տեսքը դուրս գա, որակին էլ ուշադրություն չեմ դարձնում, որտև մեկա մի սեզոն եմ հագնում, կամ երկու, էդքանի համար մի հատ կլորիկ գումար վճարելու իմաստը չեմ տեսնում, էնքան հնարավորություն էլ չունեմ, որ ամեն սեզոնին 500 դոլար տամ երկու հատ ջինս առնեմ, ինչ ա թե հայտնի ֆիրմայի ջինս լինի: Գներն էլ խառը՝ մի հատ ջինս ունեմ, 11 հազար եմ առել, մի հատ ունեմ՝ 42 հազար եմ առել, մնացածի գները չեմ հիշում: Միջին գինը երևի 15-20 հազարն ա էլի, բայց դե իմ կարծիքով թանկ ա, մարդիկ էդքան փող չունեն:

Gayl
10.02.2010, 00:17
Չնայած շատ դեպքերում չեմ փորձում:(
Մի անգամ աչքաչափով առանց փորձելու առա վրիցս ընկնում էր:D

Gayl
10.02.2010, 00:18
ուֆֆֆֆֆֆֆ տենց էլ գիտեի, որ գրածս խնդալու էր ստացվելու, բայց մեկա տենց մարդիկ շատ են:

Հա բայց ճիշտ ես ասել:

One_Way_Ticket
10.02.2010, 00:22
Ես տոնավաճառները հիմնականում երկու պատճառով չեմ սիրում: Մեկը Կուկն արդեն ասաց` փորձելն անհարմար է: Մյուսն էլ` չեն թողնում գոնե մի քանի վայրկյան հանգիստ ուսումնասիրես տեսականին, միանգամից դեմքիդ են թռնում` "ասա", "ինչ ես ուզում", "բոլորը էժան, որակյալ ապրանքներ են", և այլն:

Kuk
10.02.2010, 00:22
Մի բան էլ ասեմ. տոնավաճառում լավ չի, եթե պակ ա լինում, նորմալ լուսավորություն չի լինում, շորերի գույները նորմալ չի հասկացվում. գնում ես մի բան, տանում ես տուն, տեսնում ես մեկ այլ բան: Խանութի հիմնական առավելությունը հարմարավետությունն ա՝ լուսավորություն, հանգիստ միջավայր, տեսականին նորմալ ա ներկայացված, ընտրությւոնը հեշտ ա կատարելը, տոնավաճառում տեղը փոքր ա լինում հիմնականում, շորերն իրար վրա, դժվար ա կողմնորոշվելը, ընտրելը:

One_Way_Ticket
10.02.2010, 00:31
Մի բան էլ ես ավելացնեմ: Խանութում գինը նախապես գրված է և ի տարբերություն տոնավաճառի կախված չէ գնորդի հագ ու կապից և բազար անելու հմտությունից :)

Սերխիո
10.02.2010, 00:42
Սերխիո խանութ դնելն էլ հեշտ գործ չի, պետք է գեղեցիկ ույուտ ստեղծես, դե կողից զեղչեր և այլն և այլն տանջանք ա, մանավանդ քաղաքը ողողված է անուն հանած խանութներով և ոչ թե թանկ այլ շաաաաաաաատ թանկ հաճույքա:D, իսկ եթե ուզում ես տոնավաճառ ուրեմն խորհուրդ կտամ հետաքրքվես Հրազդանի բիրիքնոցով, եթե կարաս Չինաստանից կամ թուրքիայից ինքդ ապրանք բերես ուրեմն էնքան որ հետաքրքրվի:
Գիտեմ ,որ հեշտ չի , լավ տեղ ,լավ տարածքը 5000 $ ա, նորմալ տեղ, նորմալ տարածք 2500$ ա :( իսկ տենց խանութը չես կարա տոնավաճառային մանեկեններով ու դարակներով , պարզ ա որ ճաշակով պետք ա լինի, դիզայնն ու հարմարությունները լինի , իսկ ես լավ գաղափարներ ունեմ ետ ուղղությամբ :)
Իսկ հրազդանի բիրիքնոցի տեղը 14 տարի գիտեմ :) քանի որ ետքան ժամանակ ` սաղ ջահել կյանքս հրազդան տոնավաճառում անցավ :))
բայց ոչ բիրիքնոցում , ենի լրիվ ուրիշ կատեգորիայա , բայց մերսի առաջարկի համար ;)

Սերխիո
10.02.2010, 00:46
մենակ թե փորձելու տեղը հարմար լինի, ոչ թե մի հատ կնիգ՝ անպայման մեծ ծիծիկներով, գա մի հատ պռոսծին բռնի, ասի հագի տղա ջան, ես չեմ նայում:))
լավ , ետ մեր մոտ չի սպառնում , ետի լրիվ Մալաթիայի վիճակ ա :))

Gayl
10.02.2010, 00:53
Գիտեմ ,որ հեշտ չի , լավ տեղ ,լավ տարածքը 5000 $ ա, նորմալ տեղ, նորմալ տարածք 2500$ ա :( իսկ տենց խանութը չես կարա տոնավաճառային մանեկեններով ու դարակներով , պարզ ա որ ճաշակով պետք ա լինի, դիզայնն ու հարմարությունները լինի , իսկ ես լավ գաղափարներ ունեմ ետ ուղղությամբ :)
Իսկ հրազդանի բիրիքնոցի տեղը 14 տարի գիտեմ :) քանի որ ետքան ժամանակ ` սաղ ջահել կյանքս հրազդան տոնավաճառում անցավ :))
բայց ոչ բիրիքնոցում , ենի լրիվ ուրիշ կատեգորիայա , բայց մերսի առաջարկի համար ;)
Բիրիքնոցը իսկական գժանոցա:D, ամեն ուրբաթ երեկոյան ընկերոջս հետ մի երկու ժամով գնում եմ իրանց տոչկեն մենակ տենաք ինչա կատարվում, ոնց որ ձրի բրինձ բաժանելուց լինեն:D ապեր բայց ինչքան գիտեմ էտ բիրիքնոցի ամսական գինը էտ քո ասած խանութի վարձի գիննա ու իրանք էլ շաբաթվա մեջ համարյա երկու օր են կանգնում ու կողից էլ ինչի փող ասես չեն վեկալում, եթե չեմ սխալվում 60.000 ամիսը տալիս են որ գազելը հետևի կողմից ներս մտնի, մի 20 կամ 30 000 էլ երկաթներից պալատկեն հավաքելու համար:
Գործերիդ հաջողություն, բոլորիցս լավ գիտես ինչ պետք է անես;)

Ֆոտոն
10.02.2010, 01:08
Ասեմ, թե ինքս ինչից եմ խուսափում ու ծնողներս էլ:
Տոնավաճառ բախտիս չբերումով լինում եմ, արդեն ասացի: Բայց խանութներում էլ հաճախ էդ խանգարիչ հանգամանքը կա: Շատ բարձր դք-ցկան երաժշտություն, իբր հաճելի, բայց գլխացավի պատճառով ավելի շուտ ես դուրս գալիս, քան կուզեիր: Տոնավաճառի մեջ (մալաթիայի), խանութանման տեղեր էլ կան, որ հաճախ էի մտնում ու հենց իմ ուզած բաները շատ արագ գնում, մի տեսակ արդեն որակին վստահելով: Մի անգամից բլուզն էլ շալվարի հետ ընտրում էի: (Ցանկալի է, որ վաճառողն ապրանքի որակից մի փոքր հասկանա, հակառակ դեպքում հիմար ու շաբլոն նախադասություններ չասի):
1 Կարևորը ուտելիքների տեղերից հեռու լինի:
2 Վաճառողը հաճախորդի դիմելուց հետո սկսի խոսել ու միայն տրված հարցին հակիրճ պատասխանելով:
3 Լուսավորությունը բնական լույսին մոտ, առանց հատուկ էֆեկտների:
4 Գները կարելի է ամեն ապրանքի պիտակին կպցնել: Հաճախ գին հարցնելն էլ հաճելի չի: Մանավանդ եթե վաճառողն ուրիշ հաճախորդով է զբաղված:
(Վագոն ֆիրմայի խանութների սպասարկումն եմ սիրում՝ չհաշված երաժշտական ձևավորումը)

Հմմ... շատախոսեցի ահագին: :))

Սերխիո
10.02.2010, 01:16
ապեր բայց ինչքան գիտեմ էտ բիրիքնոցի ամսական գինը էտ քո ասած խանութի վարձի գիննա ու իրանք էլ շաբաթվա մեջ համարյա երկու օր են կանգնում ու կողից էլ ինչի փող ասես չեն վեկալում, եթե չեմ սխալվում 60.000 ամիսը տալիս են որ գազելը հետևի կողմից ներս մտնի, մի 20 կամ 30 000 էլ երկաթներից պալատկեն հավաքելու համար:

Աղաբաբյանը իրա գազելները ունի , դրա համար էլ , եթե քոնն ես մտցնում, պետք ա փող տաս, կամ իրանց գազելներից օգտվես , խնդիրը դրանումն ա, բայց աբսուրդ ա

Gayl
10.02.2010, 01:27
Աղաբաբյանը իրա գազելները ունի , դրա համար էլ եթե քոնն ես մտցնում պետք ա փող տաս, կամ իրանց գազելներից օգտվես , խնդիրը դրանումն ա, բայց աբսուրդ ա
Դիլիջա՞նը:D:D իրանց գազելներից մի երկու անգամ ենք օգտվել, միշտ զանգել ենք ասել են մեքենա չկա, բայց լավ գործ ա լինում, չնայած նեռվերդ խաղտվումա, մի անգամ ընգերս հելավ գնաց դվիժոկի համար յուղ առնելու մնացի մենակ, մինչև մեին բացատրեցի, որ իմ ապրանքը չի ո՞նց էժան տամ նեռվերս խաղտվեց:D կամ էլ որ դիմացինիդ դվիժոկի ծուխը փչումա վրեդ:D ասում ես խի խողովակով վերև չես բարձրացնում ասումա ախպեր տենց փչանումա:D կարճ ասած խանութից լավը չկա միայն կարողանալ ա պետք:

Ուլուանա
10.02.2010, 07:02
Ես տոնավաճառները հիմնականում երկու պատճառով չեմ սիրում: Մեկը Կուկն արդեն ասաց` փորձելն անհարմար է: Մյուսն էլ` չեն թողնում գոնե մի քանի վայրկյան հանգիստ ուսումնասիրես տեսականին, միանգամից դեմքիդ են թռնում` "ասա", "ինչ ես ուզում", "բոլորը էժան, որակյալ ապրանքներ են", և այլն:
Որակյալ չէ, է, ընտի՛ր։ :D Տոնավաճառում էդ բառն է տարածված։ Ում ապրանքը նայես, ինչ նայես, միանգամից վրա են տալիս, թե՝ ընտի՛ր ապրանքներ են, ասա՛, աղջիկ ջան, էս ունենք, էն ունենք... :{

Մի բան էլ ասեմ. տոնավաճառում լավ չի, եթե պակ ա լինում, նորմալ լուսավորություն չի լինում, շորերի գույները նորմալ չի հասկացվում. գնում ես մի բան, տանում ես տուն, տեսնում ես մեկ այլ բան: Խանութի հիմնական առավելությունը հարմարավետությունն ա՝ լուսավորություն, հանգիստ միջավայր, տեսականին նորմալ ա ներկայացված, ընտրությւոնը հեշտ ա կատարելը, տոնավաճառում տեղը փոքր ա լինում հիմնականում, շորերն իրար վրա, դժվար ա կողմնորոշվելը, ընտրելը:
Հիշում եմ՝ մի անգամ մամաս ու Արշակը տոնավաճառից Արշակի համար ինչ–որ վերնաշապիկ էին առել, դե, իրենց կարծիքով, կանաչ գույնի, բայց բերեցին տուն, պարզվեց՝ շագանակագույն էր։ :o :D Կամ էլ հակառակն էր, հաստատ չեմ հիշում։

Դեկադա
16.02.2010, 17:57
Էս վերջի մի քանի տարին հիմնականում գնումներ կատարում եմ խանութնորից/ աչքիս տակ մի քանիսը կան որոնց տերերը ծանոթ են ու էնտեղ շատ հանգիստ մթնոլորտում ընտրում և գնում եմ այն ինչը հենց ինձ համար է/: Ջինսերի հարցում կապ չունի որտեղից կառնեմ՝ կարևորը որակով ու իմ ուզածի լինի՝ թե չէ պատահել է խանութից եմ գնել ու պարզվել է, որ շատ անորակ է: Էս վերջի ջինսս էլ գնել եմ պասիլկայից/ սրա հայերենը չգտա/ գերմանակ էր, ու էնքան եմ հագել, որ բերան ունենար կբողոքեր, բայց որակը լավն է: Տոնավաճառները չեմ սիրում նրա համար, որ չորս կողմից « էստի համեցեք» են անում, չնայած խանութներում էլ երբեմն չափից ավելի սիրալիր ու ձևականությունն է գերակշռում: Բայց վերջին հաշվով կապ չունի տոնավաճառ է թե խանութ՝ կարևորը գնվելիք ապրանքը իմ ուզած չափորոշչիներում տեղավորվի:

Սերխիո
23.03.2010, 12:34
Քանի որ թեման մենակ ջինսի չի վերաբերում, այլ խանութ-տոնավաճառ տարբերությանը , ուզում եմ ձեր կարծիքները իմանալ վերջերս Roberto խանութի առաջարկած զեղչերի մասին :Արդյոք հավատում եք այդ էժանացումներին ,գոհ եք որակից ու տեսականիից ?

Farfalla
23.03.2010, 13:42
Roberto խանութից ինքս երբեք չեմ օգտվել, բայց ընկերներիցս շատերն են օգտվել ու դժգոհություններ չեմ լսել:

Զեղչերը դրել էին, որ ձմեռային տեսականին վաճառվի, բայց շատ վատ էին ամեն ինչ կազմակերպել: Ոչ մտնել էր լինում, ոչ դուրս գալ: Ներսում էնքան մարդ կար, էնքան տոթ էր, որ 5 րոպեից ավել մնալ չէր լինում: Վաճառողներն էլ շատ քիչ էին,չէին հասցնում սպասարկել: Կես ժամ պետքա սպասեիր, ինչ -որ բան հարցնելու համար: Դրամարկղի մոտի իրարանցումի մասին էլ չեմ ասում:

Էտ ամենից հետո էլ ոչ մի ցանություն մոտս չկա, որ Roberto խանութից օգտվեմ:

Ariadna
23.03.2010, 13:58
Ես օգտվել եմ նոյեմբերին, երբ 30% զեղչ էր, դրան գումարած ունեի 15%-անոց զեղչի քարտ, մի խոսքով 45%-ով ձմեռային սապոգներ առա ու շատ գոհ եմ, նոյեմբերից մինչև այսօր հագնում եմ, համ սիրուն են, համ որակով։

Սերխիո
14.01.2011, 23:46
թեման թարմացնելու համար,մի անգամ էլ առաջարկեմ մեր ակումբի են անդամներին ,ովքեր չեն մասնակցել հարցմանը , եթե դժվար չի պատասխանեք

Մանուլ
15.01.2011, 00:25
1. Ջինսեր գնում եք խանութից ,թե տոնավաճառներից
Խանութից, ուղղակի ավելի հարմար ա: Չնայած հաճախ էական տարբերություն չկա ապրանքի մեջ: Նույն զգեստը «Պալերմո»-ում զեղչով 24,000 ա, «Տաշիրում»՝ 17,000, Մալաթիայի տոնավաճառում՝ 12,000 :o: Հորաքույրս ա տեսել: Դե, ես Պալերմոյից գնումներ չեմ անում, բնականաբար: Հարմար խանութներ կան, որ համարյա չեն տարբերվում տոնավաճառի գներից, էլ ինչի՞ ինձ անհարմարություն պատճառեմ:
2. Ինչ գնի սահմաններում եք նախընտրում.
7000-12000 , 12000-16000 , 16000-20000
12000-16000-ի սահմաններում:
3. Որ երկրի արտադրանքին եք տալիս նախապատվությունը
Կարևոր չէ:
4. Բրենդ կարևոր է ձեր համար...
Ոչ:

V!k
15.01.2011, 00:38
1. հիմնականում խանութներից, հիմա խանութները ենքան են շատացել, որ առաջվա նման չի, որ գնի էական տարբերություն տա,
2. 7000-20000, նայած տրամադրության :))
3. երկրին էդքան էլ կարևորություն չեմ տալիս, կարևորը որակը տեղը լինի ու տեսքը դուրս գա,
4. բրենդին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում...

Norton
15.01.2011, 00:39
1. Հիմնականում խանութից եմ գնում, եթե հարմար բան չի լինում տոնավաճառ:
2.Գինը տատանվումա 10000-25000, չնայած փորձը ցույց ա տալի, որ որակի առումով Հայաստանում գինը այնքան էլ էական չի:
3.Երկիրը կարևոր չի, քանի որ մեծը մասը Թուրքիայա կամ Չինաստան:
4.Բրենդը կարևոր ա այնքանով, որ վրան պետքա գրված չլինի DG, Ferre, Armani և այլն, մնացածը էական չի:

Մանուլ
15.01.2011, 00:51
4.Բրենդը կարևոր ա այնքանով, որ վրան պետքա գրված չլինի DG, Ferre, Armani և այլն, մնացածը էական չի:
Ահա, էս մոռացել էի նշել: Վրան կարող ա գրված լինել միայն էն դեպքում, եթե արտասահմանից ա ուղարկած :)):

Norton
15.01.2011, 02:13
Ահա, էս մոռացել էի նշել: Վրան կարող ա գրված լինել միայն էն դեպքում, եթե արտասահմանից ա ուղարկած :)):

Իսկ ինձ էտ բրենդները նեռվայնացնում են, իսկ հիմա Armani օրիգինալով չես զարմացնի, սաղ քաղաքը էտ ա հագնում մեծ-մեծ տառերով գրած:))

Rammstein
15.01.2011, 10:23
1. Նայած երբ ոնց, բայց նախընտրում եմ խանութից գնել:

2. 12000-16000:

3. Ցանկացած` բացի թուրքականից:

4. Չկա: