PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀԱԿ հանրահավաք 2010 թ. հունվարի 8-ին



Chuk
23.12.2009, 19:58
Հայ Ազգային Կոնգրեսը 2010թ. հունվարի 8-ին, ժամը 3-ին, Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակում հրավիրում է հանրահավաք՝ նվիրված ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներին եւ ի պաշտպանության ԱԺ մասնական ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածության:


ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Chuk
06.01.2010, 22:27
Հիշեցնեմ, որ հանրահավաքին մնացել է երկու օր:
ՀԱԿ ակտիվիստներն արդեն սկսել են թռուցիկների բաժանումը:
Հանրահավաքին ազատ մարդու ներկայությունը պարտադիր է:
Հիշենք, որ սա նաև բողոքի նշան է անմեղ մարդկանց անազատության պահելու մեջ ու նախնական փուլ՝ մինչ 10-րդ ընտրատարածքում Նիկոլի ընտրությունը:
Մի փոքրիկ լուր.

Այսօր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները քաղաքի կենտրոնում բաժանում էին հունվարի 8–ին կայանալիք հանվահավաքի մասին իրազեկող թռուցիկներ և փակցնում նույնաբովանդակ պաստառներ: Թռուցիկներ բաժանելու և պաստառներ փակցնելու ընթացքում, քաղաքի տարբեր հատվածներում ոստիկանները մոտենում էին երիտասարդներին և ասում, որ պոկեն այդ պաստառները ու էլ չփակցնեն: Երբ երիտասարդները և լրագրողները բացատրում էին, որ դա օրենքով չի արգելվում, ոստիկաններից ոմանք դժկամությամբ լռում էին, ոմանք էլ զանգահարում, հավանաբար, վերադասին և տեղեկացնում` ինչ է կատարվում:

«Երիտասարդական» մետրոյի անցումի մոտ կանգնած ոստիկանները շատ ագրեսիվ կերպով դիմավորեցին երիտասարդներին` ասելով հետևյալը. « Էս ի՞նչ մոմենտա »: Դրան ի պատասխան` երիտասարդներից մեկը ոստիկանին խորհուրդ տվեց գնել անցումի մուտքի մոտ` սեղանիկի վրա վաճառվող այն գիրքը, որը կբացատրի` ինչպես խոսել հայերեն: Չհաշված ոստիկանների հետ տեղի ունեցող ոչ հաճելի երկխոսությանը, երիտասարդներն այսօր բարեհաջող կերպով բաժանեցին թռուցիկները և փակցրեցին պաստառները:

Նշենք, որ հունվարի 8–ի հանրահավաքը տեղի կունենա Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակում, ժամը 15:00: Այն նվիրված է մարդու իրավունքներին, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներին, և ի պաշտպանություն 2010թ. հունվարի 10-ին ԱԺ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:


Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2010/01/05/irazekum/)

Հանրահավաքին եկողները կարող են կապվել ինձ հետ, որպեսզի միասին գնանք:

Chuk
08.01.2010, 13:56
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻ ՇՏԱԲԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Այսօր Երեւանի ոստիկանության պարեկային վաշտի ոստիկանները առավոտից խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ակտիվիստների աշխատանքները, ովքեր քաղաքացիներին իրազեկում են առաջիկա ընտրության մասին: Հիշեցնենք, որ ԱԺ մեծամասնական թիվ 10 տարածքում պատգամավորի թափուր տեղի ընտրությունը տեղի է ունենալու հունվարի 10-ին: Վաշտի հրամանատարը մասնավորապես փորձել է արգելել բարձրախոսով իրազեկելը: Նիկոլի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը փորձել է պարզաբանում ստանալ Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանից: Վերջինս մոտավորապես պատասխանել է, թե հանգստյան օրերին չի կարելի բարձրախոսով շրջել փողոցներով, այդպես էլ չմատնանշելով, թե որ օրենքով է դա արգելվում:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country-lrahos31509.html)

Տեղեկացնեմ, որ չնայած խոչընդոտներին ակտիվիստները կարողանում են իրազեկումը կազմակերպել:

Norton
08.01.2010, 20:24
«Այնքան հիմար են, որ անգամ իրենց շահը չեն հասկանում»



http://www.youtube.com/watch?v=HHJVVwJ0Qnc
Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին այսօրվա հանրահավաքի մասնակիցները դիմավորեցին շնորհավորանքներով եւ մաղթանքներով: Վաղը ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է: Այսօրվա հանրահավաքը Տեր-Պետրոսյանը գնահատեց աննորմալ երեւույթ` նկատի ունենալով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում իր իսկ քարոզարշավին: «Աննորմալ բան, որն այսօրվա մեր երկրի ցուցանիշն է, հատկանիշն է: Մենք մասնակցում ենք քարոզչական հանրահավաքի. քարոզչության սուբյեկտն այսօր այստեղ ներկա չէ: Պատկերացրեք պետություն, որտեղ պատգամավորության թեկնածուն գոյություն չունի այն հարթակում, որտեղ քարոզչություն է իրականացվում: Դա կոպտագույն խախտում է: Այս ընտրությունները խախտված են հենց առաջին օրվանից»,- ասաց Տեր-Պետրոսյանը` նշելով, որ Փաշինյանը պետք է ազատ արձակվեր իր պատգամավորի թեկնածու գրանցվելու պահից:
http://a1plus.am/content/301x168/f73de996be0f2711c46bff4d92a02ff3.jpghttp://a1plus.am/content/301x168/ad2cfad8396030a0e10272352fba36a6.jpghttp://a1plus.am/content/301x168/08dc91532018385a0c6795221d39899d.jpg

Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը ազատության մեջ պետք է գտնվեր ընդհատակից դուրս գալու պահից. «Այնքան կարճատես են, որ նույնիսկ չեն հասկանում, որ դրանով կարող էին միջազգային վարկ շահել: Այնքան կարճատես, այնքան հիմար են, որ անգամ իրենց շահը չեն հասկանում»:

Ի դեպ, այսօրվա հանրահավաքում Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե Ոստիկանությունն իր վերջին հավաքներից մեկում ասել է, թե իրենց պատվի խնդիրն է, որ Նիկոլ չդառնա պատգամավոր: «Ի՞նչ պատիվ: Դա գողական պատվի հարցն է: Որեւէ քաղաքական իշխանություն այս չափանիշներով չի կարող առաջնորդվել, այդ չափանիշներով առաջնորդվել»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է, այն տեսակետին, թե Կոնգրեսի հաղթանակները միայն բարոյական է, ապա Տեր-Պետրոսյանը վստահեցրեց. «Մեր բոլոր հաղթանակները եղել են իրական հաղթանակներ: Ամենամեծ իրական հաղթանակն այն է, որ նախագահական ընտրություններից 2 տարի հետո մեր ժողովուրդը նույնքան միահամուռ է, նույն լիցքերով շարունակելու է իր պայքարը: Ցույց տվեք մի պետություն, որտեղ չնայած մարտի 1-ի գնդակահարումներին, չնայած հարյուրավոր մարդկանց ձերբակալություններին, ամենօրյա ահաբեկումներին, ժողովուրդը մինչեւ վերջ կանգնած մնա: Էլ ի՞նչ բարոյական հաղթանակի մասին է խոսքը : Սրանից ավելի իրական հաղթանակ դուք որտե՞ղ եք տեսել: Դուք եք այս երկրի հարստությունը: Եթե մեր երկիրը որեւէ հպարտանալու բան ունի,եւ եթե աշխարհը Հայաստանում ինչ-որ արժեք է տեսնում, ապա այդ արժեքը միայն ու միայն դուք եք: Այս ժողովուրդն է, որը երկու տարի շարունակ պայքարում է իր իրավունքների համար»:

Տեսնելով ոգեւորություն` Տեր-Պետրոսյանը դիմեց հավաքվածներին. «Ես շատ ուրախ եմ, որ, թեեւ Նիկոլը բանտում է եւ, եւս 14 քաղբանտարկյալ բանտերում են, սակայն այսօր այստեղ տոնական տրամադրություն է: Ես ուզում եմ, որ մեր պայքարը երբեք ջղային պայքար չլինի, երբեք նյարդային չլինի, լինի տոնական պայքար; Դա է մեր ինքնավստահության եւ ճշմարտության գիտակցության չափանիշը: Երբեք մռայլություն, վհատություն չպետք է լինի մեր շարքերում, անկախ այն բանից, թե որքան երկար կտեւի այդ պայքարը: Որքան երկար, այնքան թանկ»:

Տեր-Պետրոսյանը այսօր հատուկ ողջունեց Սուրեն Սուրենյանցին եւ Հմայակ Հովհաննիսյանին, որոնք իրենց թեկնածությունները հանեցին` հօգուտ Նիկոլ Փաշինյանի:
Առաջին նախագահը ներկաններին վստահեցրեց, որ շատ շուտով կհանդիպեն համապետական հանրահավաքում` ասելով. «Այն տեղի կունենա մարտի 1-ին, որտեղ մենք կներկայանանք ավելի հստակ, համակողմանի քաղաքական ծրագրով, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ ամբողջ տարվա ընթացքում»: Նկատի ունենալով այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը` Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հաղթել է: «Ձեզ համբերություն, հաջողություն: Վհատությունն ու նեղսրտությունը նվիրում ենք իշխանություններին»,- իր այսօրվա ելույթն ավարտեց ՀՀ Առաջին նախագահը:

Կոչ արեց «ոչ» ասել մարտի 1-ի սպանդը իրականացնողներին

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքում բոլորին կոչ արեց հունվարի 10-ին մեկ մարդու նման գնալ ընտրության եւ իրենց ձայնը տալ Նիկոլ Փաշինյանին:

Պարոն Դեմիրճյանը հավաքվածներին կոչ արեց տարին սկսել ակտիվ եւ մասնակցել բոլոր իրական բարեփոխումներին: «Հունվարի 10-ին սոսկ մանդատի հարց չի լուծվելու: Այս ընտրություններն ունեն, թե բարոյական եւ թե քաղաքական նշանակություն: Ընտրելով Նիկոլ Փաշինյանին` դուք «ոչ» եք ասում մարտի 1-ի սպանդը իրականացնողներին, դուք «ոչ» եք ասում անարդար դատավարություններ իրականացնողներին: Արդեն երկու տարի է իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարտի 1-ի պատասխանատվությունը գցեն ընդդիմության վրա, սակայն փաստ է` մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին հանգեցրեց իշխանությունն ամեն գնով պահելու վարչախմբի գործելակերպը: Մարտի 1-ի էջը փակված չէ: Այդ էջը կփակվի այն ժամանակ, երբ պատասխանատվության կենթարկվեն մարտի 1-ի իրական մեղավորները»:

Մարտի 1-ի ողբերգական դեպքերին իր ելույթում անդրադարձավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: «Հոգեւորը շատ ու շատ ավելի առաջնային է: Մարդիկ երդում են տալիս Աստվածաշնչի ու Սահմանադրության վրա: Ըստ Էության Աստվածաշնչի գլխավոր միտքն է` «մի սպանիր», իսկ Սահմանադրության մեջ նշված է, որ երկրի ղեկավարն է այս ժողովրդի անվտանգության ապահովողն ու երաշխավորը: Իսկ դրանից հետո նրանք մարտի 1 են անում ու բանտարկում Նիկոլ Փաշինյանին: Հոգեւոր արժեքներով ապրող մարդը հունվարի 10-ին իր ձայնը միանշանակ կտա Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Արամ Սարգսյանը: Նա հավաքվածներին վստահեցրեց, որ այս տարի հայ ժողովրդին լուրջ հաջողություններ եւ հաղթանակներ են սպասվում:

Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/01/8/levon-ter-petrosyan#)