PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրակ և ճանճ. նոր խոսք



Chuk
22.12.2009, 03:53
Փրկված ճանճը

Ծիտ,
Ծառի ճյուղին,
Ամենավերին:

Տխուր է,
Աչքերում կարոտն է իր հայրենիքի,
Որն մնացել է սարերից անդին:

Ծիտ,
Հայրենիքի կարոտից ավել,
Սոված է:

Կուտեր,
Բուտերբրոդ,
Ու մեկ էլ քյաբաբ,
Իր հայրենիքի հոտը առնելով:

Սոված է,
Ոտքերը ջարդած:

Սոված է,
Թևերը հոգնած:

Սոված է:

Ճանճեր:
Որ տզվզում են:
Տիզ-տիզ, տուզ-տուզ:

Ալարում է,
Որ թռնի, բռնի ու.. ուտի,
Սոված է:
Հայրենիք...
Հեռու...
Էնտեղ կուշտ էր:

22.12.2009
03:53

Norton
22.12.2009, 04:08
Կարծում եմ, այս ստեղծագործության շնորհիվ Չուկի անունը, ոսկե տառերով է գրվելու հայ արդի գրականության պատմության մեջ:

Կուտեր,
Բուտերբրոդ,
Ու մեկ էլ քյաբաբ,
Իր հայրենիքի հոտը առնելով:
Այս մասը հզոր էր, մանավանդ վերջին 2 տողում ամբողջ հայկական շունչը զգացվում է:

Chuk
22.12.2009, 04:12
Հալիլա..

Հալիլա՛, հալիլա՜,
Քո անսայթաք շատ սայթաքուն ողորկի մեջ հայում եմ ինձ,
Իմ այն ձվիկ արտաքինին,
Որն նման է պատուհանագոգիս թառած այն հելհելին,
Սոված, ծարավ, նախորդ գրիս նման տափակ
Սեր եմ ուզում ձոնել այն նրբիրան հրեշտակին,
Բայց կհայի՞ նա ինձ՝ տրուպիս,
Ա՜խ, հող խնդրեմ ես այն Աստծուց,
Որն հոլնդեց ինձ այս մեղսագործն աշխարհն այսպես,
Թող հող դառնամ, կաշկառ լինի գերեզմանիս
Ու թսթսա բարակիրան աղջնակն իմ հետևից,
Ու թող մարի,
Գնա, կորի....


Բացատրական բառարան
Հալիլա - հայելի
Անսայթաք - հարթ
Ձվիկ - թեթևսոլիկ
Հելհել - ճնճղուկ,
Տրուպ - Նվաստ
Հող խնդրել - մեռնել
Հոլնդել - գցել, նետել
Կաշկառ - քարակույտ
Թսթսալ - լացել

Գալաթեա
22.12.2009, 04:20
Լրիվ նոր, թարմ խոսք գրականությամ մեջ, Արտ...
Կեցցես: Էդ նոր բառերը որ գրել ես, նենց համուհոտ են տալիս, յուրահատուկ են դարձնում, համարձակ... զգացվում ա, որ ասելիք ունես...իհարկե դեռ պարզ չի ինչ՝ բայց դե դա էլ իր ինտրիգն ունի:

Կսպասեմ ունիկալ էս ոճով նոր գործերիդ... ու լավ ա գիտես, որ Չուկչստանի բանակահոտ կապանքներից ազատվում ես... պետք ա միշտ առաջ գնալ:

Գովելի ա:

Գալաթեա
23.12.2009, 15:28
Մտորումներ

Սուրճս ծամեցի ու ատամիս տակ
մնացած երեկվա կինոյի կորեերեն սուբտիտրերը
թքեցի դուրս դեպի անցյալիս հոռի խորխորատը ու
վետվետուն մի կաղամախի աճեց
ներկապնակիս դատարկ կարմիրի
չորացած գրկում բայց
գնա՞նք մի քիչ ուրախանանք՝ ասեց
բանկայի կափարիչը որ դեռ անցյալ նոր տարուց
բարձիս մեջ էր կարած
խի՞

Շինարար
23.12.2009, 15:38
Մտորումներ

Սուրճս ծամեցի ու ատամիս տակ
մնացած երեկվա կինոյի կորեերեն սուբտիտրերը
թքեցի դուրս դեպի անցյալիս հոռի խորխորատը ու
վետվետուն մի կաղամախի աճեց
ներկապնակիս դատարկ կարմիրի
չորացած գրկում բայց
գնա՞նք մի քիչ ուրախանանք՝ ասեց
բանկայի կափարիչը որ դեռ անցյալ նոր տարուց
բարձիս մեջ էր կարած
խի՞

:think Փորձեմ վերլուծել այս գողտրիկ բանաստեղծական գլուգործոցը, որում հեղինակը իր ընդվզումը խտացրել է մի քանի հոգեբուխ տողերի մեջ՝ խորտակելով դասական պոեզիայի քարացած, միտքը կապանքների մեջ դնող օրենք-կալանաշղթաները և կարողացել է ճեղքել լեզուն՝ դուրս գալով ասելիքի ու բանականության սահմանագծին գտնվող մի նոր հարթություն: Բանաստեղծի պոետիկան աբողջովին կազմված է գույնի և նոտայի խաչասերումից ծնված մի նոր էությունից, որ դուրս գտնվելով ընկալումի թագավորությունից՝ միաժամանակ այնքան հարազատ և ծանոթ է թվում: Թերևս ապագայում հատորներ կգրվեն այս ստեղծագործության մասին, սակայն ես հպարտ եմ, որ դրա վերլուծության առաջին անկյունաքարը ես դրեցի:oy

Kuk
23.12.2009, 16:03
Չուկ, դու հանճար ես, համարձակ մի էակ, որի խոսքը միայն հանճարները կարող են հասկանալ: Աննկարագրելի, աննման ու անսահման խորություն եմ տեսնում տողերիդ մեջ, տողերիդ տակ ու տողերիցդ փոքր-ինչ դեպի ձախ ընկած հատվածում: Ես ապշած եմ այս թեմայում տեղադրածդ գլուխգործոցի խորաթափանց տողերի հորձանուտներում տեղակայված մաշտոցատառերի աներևակայելի դասավորությունից: Արդ, ինձ մնում է մի խոստովանություն անել, այն է՝ դու հայ գրականության համար բացեցիր մի նոր դարաշրջան՝ մի վերածննդի դարաշրջան, որի համար քիչ է ասված «Վերածնունդ» բառը, այն չի կարող ամբողջովին արտահայտել հայ գրականության համար կատարածդ այս մեծ գործն ամբողջովին նկարարագրելու համար: Ե՛կ այս դարաշրջանը կոչենք «Ճանճասատկության դարաշրջան». այն մի դարաշրջան է, երբ ստեղծագործություններն այնքան հանարեղ են, որ ուղղակի ոչնչացնում են տհաճությունը, սատկացնում են տհաճ երևույթներին՝ ճանճերին, սատկացնում են այդ կեղտոտ արարածներին, որոնք որոշակի ազդեցության տակ ընկնելով, կարծում եմ՝ հոտն է այդ ազդեցությունը, հավաքվում են կեղտերի վրա: Վստահի՛ր ինձ, և թող որ այս դարաշրջանն անվանվի ինչպես ես եմ ցանկանում, քանզի ես ևս հանճար եմ, ես ևս կարողանում եմ ընկալել խոսքերդ:

Rhayader
21.02.2010, 09:30
Ապրեք, լրիվ համաձայն եմ:hands (c)

խխունջ«»
24.02.2010, 12:54
Մլխել եմ մոնիտորին:
Պատուհանից էն կողմ
Հարևանս անվադողերը
Կսնեց «Լեքսուսի» մեջ:
Տեսնես բի՞ պիտի տանի...

մլխել- նայել
կսնել- դնել, տեղադրել
բի- ուր, որտեղ

Այս գրառումից հետո սպասում եմ արգելափակման:

Chuk
24.02.2010, 12:56
Մլխել եմ մոնիտորին:
Պատուհանից էն կողմ
Հարևանս անվադողերը
Կսնեց «Լեքսուսի» մեջ:
Տեսնես բի՞ պիտի տանի...

մլխել- նայել
կսնել- դնել, տեղադրել
բի- ուր, որտեղ
Հանճարեղ է:
Ի՞նքդ ես գրել:

Chuk
24.02.2010, 13:03
Մոդերատորական. Ժամկետնանց թեման տեղափոխվել է «Զվարճալի» բաժին:

խխունջ«»
24.02.2010, 13:05
Հանճարեղ է:
Ի՞նքդ ես գրել:

Քո վիլուտն է, հպալոդ Վիլումիչ:

վիլուտ- դպրոց, կրթարան
հպալոդ- վեհ, փառապանծ
վիլումիչ- ուսուցիչ, դասատու

Chuk
24.02.2010, 14:19
Քո վիլուտն է, հպալոդ Վիլումիչ:

վիլուտ- դպրոց, կրթարան
հպալոդ- վեհ, փառապանծ
վիլումիչ- ուսուցիչ, դասատու
Իմ «դպրոցը» չի նախատեսում հնարած բառերի կիրառումը: Իմ գրածում բոլոր բառերը հայերեն բառեր են՝ համապատասխան իմաստներով :)