PDA

Դիտել ողջ տարբերակը : Գերմանական "Betamax GmbH & Co.KG" ընկերությունը դատարանի առջև: Միացիր դատին:



Hay_XY
21.12.2009, 19:34
Գրեթե բոլոր եվրոպաբնակ հայերին արդեն քաջ հայտնի "Betamax GmbH & Co.KG" գերմանական VOIP-կապ ապահովվող ընկերությանը դատի տալու կապակցությամբ կոչ եմ անում բոլոր եվրոպաբնակ հայերին միանալ նույն ընկերության հանդեպ իրականացվող դատական հայցի դիմումին՝ անուն-ազգանուններով, հասցեներով և ստորագրություններով: ՏԵղեկացնում եմ բոլորին, որ այդ ընկերությունը խաբում է իր հաճախորդներին հետևյալում՝
Հաճախորդը մուծում է կանխավճար արտերկիր զանգահարելու նպատակով՝ մուծման պահին հաստատված ծառայության գնին համապատասխան: "Betamax GmbH & Co.KG" ընկերությունը մուծման պահից հետո իրավունք է վերապահում փոփոխման ենթարկելու գները (թանկացնելու): Ստացվում է, որ մուծում ենք մի բանի համար, բայց ստանում՝ մեկ այլ բան:
Հաշվի առնելով իմ դատական փորձը՝ telecom-ոլորտում, ինձ վրա եմ վերցնում իրավաբանական, հաշվապահական և ֆինանսական ամբողջ պատասխանատվությունը: Եթե ցանկանում եք, որ Ձեզ այլևս չխաբեն, միացեք դատին: Դրա համար պարզապես կապնվեք ինձ հետ hayk@live.de էլեկտրոնային փոստի միջոցով:
Անօրինական գործարքի դատական հիմքի առկայությունը կփորձեմ բացատրել առավել պարզ և հասկանալի եղանակով:
Դուք այցելում եք ձմերուկ վաճառող ինտերնետային կայք, որտեղ ձմերուկի գինը հաստատված է 3 եվրո արժողությամբ: Պատվիրում եք 10 ձմերուկ, ինչի համար նախապես կատարում եք 30 եվրո մուծում, բայց մատակարարը ձեզ է մատակարարում 5 ձմերուկ՝ քանի որ (ինչպես իրենք են փորձում արդարանալ) մուծման և մատակարարման արանքում ընկած ժամանակահատվածում ձմերուկի գինը կրկնապատկվել է: Դա անօրինական է: Դուք պարտավոր եք ստանալ ապրանքը այն գնով և այն քանակությամբ, որի մասին դուք տեղյակ եք եղել պատվիրելու և մուծման պահին:
Դատն արվում է հայերի անունից և հայերի համար:
Շնորհակալություն:
Որպես հիշեցում՝ Betamax GmbH & Co.KG ընկերության ապրանքներն են`
FreeCall
InternetCalls.com
LowRateVOIP
NetAppel
poivY
SIP Discount
SparVOIP
VOIP Buster
VOIPCheap.co.uk
VOIP Cheap
VOIP Discount
VOIP Stunt
WebCall Direct
VOIPRaider
12VOIP
և այլն
Betamax GmbH & Co.KG ընկերության տվյալներն են՝
--------
Betamax GmbH & Co. KG
Im Mediapark 8, 50670 Köln
Tel: (0221) 55 40 55 64
TAV: DE814570978
--------
Դատական պրոցեսի առաջին քայլը՝ համաձայն օրենքի, հայցադիմումի ներկայացումն է Telecom Եվրոպական օմբուդսմենին՝ Բրյուսելում: Օմբուդսմենի որոշմանը գերմանական ընկերության կողմից ընթացք չտալու դեպքում դատը շարունակվում է եվրոպական դատարանում:
Դատին կարող են միանալ բոլորը՝ անկախ քաղաքացիությունից և բնակության երկրում ունեցած կարգավիճակից: