PDA

Դիտել ողջ տարբերակը : Dj Վակցինա/Dj Vakcina



Kita
21.12.2009, 01:42
Ճանաչու՞մ եք արդյոք DJ Vakcina-ին: Ի՞նչն է ձեզ ամենաշատը հիշվել նրա կերպարում: Ի՞նչ կարծիք ունեք նրա իմիջի և նրա ստեղծագործությունների մասին:

helium
21.12.2009, 02:07
DJ Վակցինային ճանաչում եմ՝ որպես միակ իգական սեռի հայ DJ, ինչպես նաեւ բազմաթիվ ակումբային միջոցառումների՝ թե՛ որպես հյուր եւ թե՛ որպես DJ հանդես եկող անձնավորության…
Ամենաշատը հիշվել են նրա աչքերը :)՝ միշտ սեւ եւ միաձեւ ներկված, իսկ ինչ վերաբերվում իմիջին, ապա ասեմ, որ հետաքրքիրն է, բայց կրկնվող, ի նկատի ունեմ, որ գրեթե միշտ նույն տեսքով է հանդես գալիս…Գուցե «Իմիջ» հասկացողությունն էլ հենց կրկնողությու՞ն է ենթադրում իր մեջ, չգիտեմ…

Ungrateful
21.12.2009, 02:54
Արուսիկի հետ անձամբ ծանոթ եմ:
Լավն ա Արուսը, համ որպես DJ, համ էլ որպես Մարդ:):
Ակտիվ կերպով պայքարում է, ծխախոտի և թմրանյութի դեմ: Հենց այդ կարգախոսով էլ (No drugs, no sigarets), ամռանը կազմակերպել էր իր առաջին Mеga Fеst - ը` Համալիրում "Vakcinology" անվանմամբ:
Մեծամասամբ, իր կազմակերպած միջոցառումները` առողջ ապրելակերպի թեմայով են լինում:

Սա էլ DJ Vakcina - ի անձնական կայքը՝ www.djvakcina.com/

ChildOfTheSky
21.12.2009, 11:35
Շատ գովելի ա, որ Հայաստանում անունով (Հայաստանի մասշտաբով) աղջիկ դիջեյ կա: Հավանում եմ Վակցինայի ոճը: Բայց ափսոս, որ ամեն ինչ սահմանափակվում ա միքսերով. լավ կլիներ նաև լսեինք Վակցինայի գրած տրեկերը: Էտ առումով կարծում եմ, որ Վակցինան չափից ավելի հայտնի ա: Միգուցե ունի գրած տրեկեր, բայց որ լավը լինեին կիմանայինք :) : Չափից ավելի հայտնի լինելու մասին ա նաև վկայում, որ վակցինոլոջիի, Իվ Լարոքի ու Բոբ Սինկլարի համերգների տոմսի գինը նույնն էր: Վակցինան դեռ ժամանակ շատ ունի, ու եթե չմտնի հայկական շոու բիզնես կոչեցյալ բացասական երևույթի մեջ, կդառնա Երևանի լավագույն դիջեյներից մեկը:
ապրի Վակցինան

StrangeLittleGirl
21.12.2009, 17:57
Հա, ոնց չեմ ճանաչում :) Տարիներ առաջ կողմնորոշվում էր բիոֆակ դիմի, թե բժշկական, հեռախոսով կենսաբի հարցեր էինք քննարկում: :) Հե˜յ գիտի ջահել վախտեր: Հիմա լսել եմ, որ լավ դվիժենիներ ա անում: Հալալ ա իրան :)

Ungrateful
21.12.2009, 20:17
Ճանաչում եմ նաև մի քանի սկսնակ աղջիկ DJ-ների, որոնք իմ կարծիքով հենց Վակցիանայի օրինակին են հետևվում, քանի որ առաջինը նա էր: Ապրի ինքը` նաև դրա համար: :)
Արուսիկի մի քանի սեթերը կարող էք բեռնել հենց իր կայքից, նաև ծանոթանալ իր կենսագրության և զանազան ինֆորմացիա ստանալ իր գործենեության մասին: :)
Վակցինան ակումբային DJ է, չի թողարկում սեթեր, տռեկեր և ալբոմներ: Նվագում է միայն ակոմբներում: Ուզում եմ ասել, DJ Serjo-ի նման չի... Սերժող ավելի շատ կոմպոզիտոր է քան DJ, ավելի շատ թողարկում է քան նվագում: :)