PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա հարցում



Kita
21.12.2009, 01:04
Ձեզ դու՞ր է գալիս Ձմեռ պապու նոր՝ ամերիկյան, Սանտայի կարմիր հանդերձանքը: Չնայած նրան, որ հնում կարմիր էլ էր ձմեռ պապը հագնում, բայց տվյալ հարցման համար ավելի կարևոր է հագուստի ձևը, շորն ու ատրիբուտները, այսինքն քուրքը, ձեռնափայտը:

ՍԱ կարմիր հանդերձանքն է
http://www.for-foto.ru/uploads/posts/2009-11/1258025929_santa60.jpg

Սա հին ավանդական` կապույտ
http://open.az/uploads/posts/2008-12/1230187872_43942137.jpg

ministr
21.12.2009, 01:06
.az? Ես տենց էլ գիտեի որ դրանց ձմեռ պապը ԳՅԱԼԸԲՈՅԱ :)))))

Բայց ովա ասում որ ավանդականը կապույտնա? Սովետի ժամանակ երկու գույնի շոր էլ հագնում էին

Նարե
21.12.2009, 01:06
Ինձ կարմիրն է դուր գալիս: Ինչու՞… դե ուղղակի կապույտը տվյալ դեպքում սառը գույն է, իսկ ձմռանը առանց այդ էլ սառնությունը ամենուր է, իսկ ես կարիք եմ զգում տաք գույների, համել կարմրած դեմքի հետ ավելի սազական է:)

Հայկօ
21.12.2009, 01:14
Դե կապույտն էլ ավելի շատ ռուսականն ա :): Հայկականը Կաղանդ պապին ա՝ սև-քյոմուր դուբլյոնկով, ծիծակ սապոգներով, ձեռնափայտի տեղն էլ՝ թզբեխ:

Ռուֆուս
21.12.2009, 01:15
Սանտա Կլաուսի կարմիր հանդերձանքը իրականում Կոկա Կոլայի գովազդ է: 30-ական թվականներին Կոկա Կոլան սկսեց Սանտա Կլաուսներին կարմիր հանդերձանք հագցնել, իր ըմպելիքները գովազդելու համար, դրանից առաջ Սանտաները ինչ գույն ուզում հագնում էին: Իսկ Ձմեռ Պապը կապույտ էր հագնում, որովհետև Սովետի ժամանակներով մոդա էր ամեն ինչով կապիտալիստ ամերիկոսներին հակադրվելը: :)

Հ.Գ» Ինձ կարմիրն ավելի շատ ա դուր գալիս: :)

*e}|{uka*
21.12.2009, 01:19
Կապույտ գույնը թող ձյունեանուշիկը հագնի :
Միանշանակ կարմիրը: :aha

Հայկական տարբերակում կաղանդ պապին սպիտակ հանդերձանքով եմ ավելի շատ տեսել : :))

Pagan_Angel
21.12.2009, 01:22
թռու ձմեռ պապը պտի սեվ հագնվի

Աթեիստ
21.12.2009, 09:30
Կապույտն ավելի լավ է ասոցացվում ձմեռվա հետ։
Երկար քուրքն էլ ավել եմ հավանում։

masivec
21.12.2009, 09:33
Կարմիրը սիրուն ա:)

Ուլուանա
21.12.2009, 10:23
Ինչ վերաբերում է գույնին, կարմիրը հաստատ ավելի շատ է ինձ դուր գալիս։ Նախ, կարծում եմ, ավելի լավ է համադրվում ձմեռվա սպիտակի հետ՝ հակադրվելով սառնությանը, քանի որ կարմիրն ամեն դեպքում ջերմության, տոնականության ու ուրախ տրամադրության հետ է ասոցիացվում ու դրանով նաև սազում է Նոր տարվա տոնին։ Իսկ կապույտը լրացուցիչ սառնություն է կարծես։

Իսկ ինչ վերաբերում է հագուկապի ձևին՝ քուրքին ու ձեռնափայտին, ապա հինը, որը տվյալ նկարում կապույտ է, ավելի հարազատ է զուտ այն պատճառով, որ մեր մանկության Ձմեռ պապին միշտ էդ հանդերձանքով է եղել, բայց՝ կարմիր։ Ընդհանրապես շատ քիչ դեպքերում եմ կապույտ հանդերձանքով Ձմեռ պապ մտաբերում, չգիտեմ։ :esim

Մի խոսքով՝ իմ ճանաչած Ձմեռ պապիկը կարմիր ու երկար քուրքով ու գավազանովն է, այսինքն՝ ներկայացված երկու պապերի խառնուրդը։ :))

Միքո
21.12.2009, 11:09
ընդհանրապես պետքա կապույտ լինի, բայց դե деньги правят миром, լավա Ձմեռ Պապիների վրա գովազդ չեն կպցնում, կամ ասենք վազող տող:D

Էդուարդ_man
21.12.2009, 14:47
Կարմիրի կապույտի հարցում չեմ կողմնորոշվում, բայց հագուստի ձևը հաստատ երկար քուրքն է դուր գալիս: Ձեռքին էլ իհարկե գավազանը: Ընդհանրապես դուրս չի գալիս որ Ձմեռ պապիկին սարքել են Սանտա: Սանտան թող մնա նրանց, մերը Ձմեռ պապն է:

Ռուֆուս
21.12.2009, 15:10
Կարմիրի կապույտի հարցում չեմ կողմնորոշվում, բայց հագուստի ձևը հաստատ երկար քուրքն է դուր գալիս: Ձեռքին էլ իհարկե գավազանը: Ընդհանրապես դուրս չի գալիս որ Ձմեռ պապիկին սարքել են Սանտա: Սանտան թող մնա նրանց, մերը Ձմեռ պապն է:

Չէ, մերը ոչ Սանտա Կլաուսն է, ոչ էլ Ձմեռ Պապին: Եթե Սանտան եվրոպացիների նորամուծությունն է, Ձմեռ Պապին էլ ռուսների նորամուծությունն է, կոմունիստների ժամանակ Ձմեռ Պապին դարձավ հայկական Նոր Տարու անբաժանալի մասը:

Մերը վաղուց մոռացված Կաղանդ Պապին է...

ministr
21.12.2009, 15:47
Էդ կաղանդը առաջին անգամ լսեցի անկախության առաջին տարիներին ու հասկացա կաղամբ պապ :))
Ու պատկերացրեցի քուրքը հագին, գավազանը ձեռքին, մորուքով....հայկական ՔՅԱԼԱՄԻ ԹՈՒՓ!!!!! :D Հետո նոր իմացա, որ կաղամբ չի կաղանդա :)

Էդուարդ_man
21.12.2009, 16:00
Չէ, մերը ոչ Սանտա Կլաուսն է, ոչ էլ Ձմեռ Պապին: Եթե Սանտան եվրոպացիների նորամուծությունն է, Ձմեռ Պապին էլ ռուսների նորամուծությունն է, կոմունիստների ժամանակ Ձմեռ Պապին դարձավ հայկական Նոր Տարու անբաժանալի մասը:

Մերը վաղուց մոռացված Կաղանդ Պապին է...
Իսկ էտ կաղանդը երբա եղել՞՞՞ ովա՞ հիշում: Կոնկրետ իմ տատուպապերը տենց բան երբեք չեն հիշատակել: Ամեն դեպքում Ձմեռ պապը շատ հաճելի ու հայկական է հնչում: Բացի այդ էլ ռուների ձեդ մառոզը ձմեռ պապ չի թարգմանվում:

Ռուֆուս
21.12.2009, 16:24
Իսկ էտ կաղանդը երբա եղել՞՞՞ ովա՞ հիշում: Կոնկրետ իմ տատուպապերը տենց բան երբեք չեն հիշատակել: Ամեն դեպքում Ձմեռ պապը շատ հաճելի ու հայկական է հնչում: Բացի այդ էլ ռուների ձեդ մառոզը ձմեռ պապ չի թարգմանվում:

Տարօրինակ չի, որ չեն հիշատակում, երբ Հայաստանը մտավ ԽՍՀՄ-ի մեջ, կոմունիստները արգելեցին թե Կաղանդ Պապին, թե Ձմեռ Պապին, թե Սանտա Կլաուսին: Միայն 1935թ-ին որոշում կայացվեց թույլատրել Ձմեռ Պապին Նոր Տարվան նվերներ բերել :)) Հայաստանում էլ Дед Мороз-ը թարգմանեցին Ձմեռ Պապ:

Իսկ եթե հետաքրքրում Կաղանդ Պապի ստուգաբանությունը, հիմքում ընկած է լատիներեն Kalendae բառը (այս բառից է առաջացել կալենդար բառը), որը նշանակում է յուրաքանչյուր ամսվա առաջին օրերը: Քանի որ հին հայերեն կոշտ "լ"ն դառնում էր "ղ", Կալենդան դարձավ Կաղանդ

Արևհատիկ
21.12.2009, 16:33
Ինձ կարմիր գույնը ավելի ա դուր գալիս: :love

Էդուարդ_man
21.12.2009, 16:36
Ինչ ուզում է լինի ձմեռ պապն ինձ ավելի հարազատ է: Ու ոչ միայն ինձ: Սանտա կլաուսը իմ մեջ ասոցացվում է որպես ձմեռ պապու «թեթև սոլիկ» տեսակը:


Ամեն դեպքում կաղանդին վերադառնալ չի լինի արտասանելն անգամ տհաճ է:

Աինի
22.12.2009, 03:18
Սանտան սիրուն է, բայց մերը չի լավն է վատն է Ձմեռ պապը մերն է հարգեք հայրենական արտադրանքը

*e}|{uka*
27.12.2009, 19:29
Ֆալշիվկա: :sad

Marine-24
27.12.2009, 21:25
Եթե ցանկանում ենք մեր երեխաները հայեցի դաստիարակություն ստանան, ապա անհրաժեշտ է վերականգնել մեր հին հայկական ավադույթները: Պետք է վերադաձնենք մեր Կաղանդ պապին, որի մասին շատերս լսած ենք, բայց շատ բան չգիտենք, կարելի է ասել ոչինչ չգիտենք: