PDA

Դիտել ողջ տարբերակը : Վաղ ամուսնություն

mukik
18.01.2007, 11:08
Ի՞նչ եք մտածում վաղ ամուսնության մասին… Ո՞ր տարիքն եք համարում ճիշտ ամուսնության համար…

Cassiopeia
18.01.2007, 12:42
Ես դեմ եմ վաղաժամ ամուսնությանը, երիտասարդները նախ պետք է ապրեն իրենց կյանքով, վայելեն կյանքի քաղցրություններն ու դառնությունները, հետո նոր ամուսնան ու ապրեն ոչ միայն իրենց, այլև իրենց ամուսնու համար…
Տղամարդու համար ամուսնության օպտիմալ տարիքը ըստ իս 25-ի մոտ է և բարձր, քանի որ այդ ժամանակ տղամարդն արդեն հասուն է և կարող է սեփական աշխատանքով պահել իր ընտանիքը…
Աղջկա համար այդ տարիքը 22-ից բարձրն է… Աղջիկն էլ չէ՞ իրավունք ունի մի քիչ ապրել;)

otar
18.01.2007, 13:47
վաղը մսի որ կբաժանվեք զատո կյանքներդ դեմներդ ա :D
իսկ եթե լուրջ ... մարդու անձնական պրոբլեմն ա

*K*A*T*U*
18.01.2007, 14:39
Ըստ իս, ամուր ընտանիք ընդունակ է կազմել կայացած, հասուն ու հաստատուն մարդը: Իսկ պատանեկան, վաղ հասակում նախապատվություններն ու ցանկությունները, նպատակները դեռևս հաստատուն չեն, առկա է նաև ծայրահեղական, մաքսիմալիստական մտածելակերպը, որն այդքան էլ նպաստավոր նախադրյալ չէ ամուր ու հաստատուն ընտանիք կազմելու համար:

Մի խոսքով, դեմ եմ:

John
18.01.2007, 18:43
Մոտական 10 տարիներին հաստատ չեմ ամուսնանա… կարծում եմ ամուսնանալու տարիքը տղայի համար 23-30, իսկ աղջկա համար 20-26… բայց եթե մարդը 19 տարեկան է ու արդեն պատրաստ է ամուսնանալու՝ խնդիր չեմ տեսնում…

Մանե
18.01.2007, 18:54
Չեմ կարող միանշանակ պատասխան տալ ուրիշների համար,սակայն իմ համար տղայի տարիքը 24-ից հետո ա,իսկ աղջկա համար 22-ից հետո.

StrangeLittleGirl
18.01.2007, 18:56
Կախված է մարդու հասունությունից: Oրինակ ես հաստատ այս տարիքում չէի ամուսնանա, բայց գիտեմ մարդկանց, որ իմ տարիքում ամուսնացել են, և լրիվ նորմալ եմ համարում: Շատ էլ լավ կյանքն ու երիտասարդությունը վայելում են ;)

Ուլուանա
18.01.2007, 19:54
Ես դեմ եմ վաղաժամ ամուսնությանը, երիտասարդները նախ պետք է ապրեն իրենց կյանքով, վայելեն կյանքի քաղցրություններն ու դառնությունները, հետո նոր ամուսնան ու ապրեն ոչ միայն իրենց, այլև իրենց ամուսնու համար…
Տղամարդու համար ամուսնության օպտիմալ տարիքը ըստ իս 25-ի մոտ է և բարձր, քանի որ այդ ժամանակ տղամարդն արդեն հասուն է և կարող է սեփական աշխատանքով պահել իր ընտանիքը…
Աղջկա համար այդ տարիքը 22-ից բարձրն է… Աղջիկն էլ չէ՞ իրավունք ունի մի քիչ ապրել;)
Համաձայն եմ։ Ընդհանուր առմամբ ես էլ եմ այդ տարիքը համարում ամուսնանալու համար ամենահարմարը, չնայած որ, ինչպես Բյուրակնը նշեց, դա նաև անհատական է. մարդ կա ավելի շուտ է հասունանում, մարդ կա՝ ավելի ուշ, բայց միջինով եթե նայենք, ապա Cassiopeia-ի նշած տարիքին եմ կոմնակից։

Իմ կարծիքով, վաղաժամ ամուսնությունները հազվադեպ են հաջողությամբ պսակվում, քանի որ մարդկանց ճաշակն ու հայացքները այդ տարիքում դեռ հստակ ձևավորված չեն լինում և հաճախակի փոփոխվում են, ինչն, իհարկե, ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, եթե արդեն ամուսնացել են...

Gohar
18.01.2007, 20:05
Աղջկա համար այդ տարիքը 22-ից բարձրն է… Աղջիկն էլ չէ՞ իրավունք ունի մի քիչ ապրել;)
ԼՕԼ: Բայց ի՞նչից եզրակացրեցիր, որ եթե աղջիկը 22-ից ցածր տարիքում ամուսնանա, ուրեմն էլ չի ապրում:
Իսկ ընդհանրապես, եթե աղջիկը համարում է, որ ինքը պատրաստ է ամուսնության, ուրեմն, որ տարիքում ուզում է, թող ամուսնանա ;)
Իսկ տղան ցանկալի է, որ ամուսնանա հասուն տարիքում, բայց իրենց ասենք 7-8 տարի փոքր աղջկա հետ:

բայց գիտեմ մարդկանց, որ իմ տարիքում ամուսնացել են, և լրիվ նորմալ եմ համարում: Շատ էլ լավ կյանքն ու երիտասարդությունը վայելում են
Ճիշտ էլ գիտես ;)

Աբելյան
19.01.2007, 13:06
Ոչ վաղ ամուսնությունն ա լավ բան, ոչ էլ ուշ ամուսնանալը: Իմ կարծիքով, տղու ամուսնանալու տարիքը 22-30-ն ա, աղջկանը 21-28:
Վաղ ամուսնությունը նշանակում ա մարդիկ հլա նորմալ կյանք չմտած ամուսնանում են, իսկ ուշ ամուսնությունը, ինչքան լսել եմ, լավ հետևանքներ չի ունեցել:
Մի տեղ կարդացել էի, մարդիկ լրիվ սեռահասուն են դառնում 23-25 տարեկանում, ու շուտ տարիքում ամուսնանալը վնաս ա 2-ին էլ, երեխուն էլ:

StrangeLittleGirl
19.01.2007, 13:13
Մի տեղ կարդացել էի, մարդիկ լրիվ սեռահասուն են դառնում 23-25 տարեկանում, ու շուտ տարիքում ամուսնանալը վնաս ա 2-ին էլ, երեխուն էլ:
Սխալ ես կարդացել: Իրականում դա 18 տարեկանն է ;)

aniko
19.01.2007, 13:30
վաղաժամ ամուսնություն ասելելով պետք ե ըստ իս հասկանանք տարիքտ մինչեվ 17, հակառակ դեպքում եդ արդեն վաղաժամ չէ, եթե խոսքը վերաբեվի երեխա ունենալուն, բժիշկները ասում են իդեալական է 20-28 տարեկան հասակաը, բայց դա չի նշանակում որ մինչ այդ, կամ դրանից հետո լավ չէ, լավ չե 40ից հետ, բայց զարգացած երկրներում դա էլ է նորմալ, կինը կարող է երեխա ունենալ քանի նրա օրգանիզմը սեռական տեսակյունից նայած մեռած չէ

Kita
19.01.2007, 13:40
Սխալ ես կարդացել: Իրականում դա 18 տարեկանն է ;)
ես էլ էի այդպես լսել:o իսկով ինչո՞վ է բացատրվում:

Cleopatra
19.01.2007, 14:25
Իմ կարծիքով դա մարդուց է գալիս, ես շատ մեծահասակ մարդկանց եմ ճանաչում, որ իրենցից փոքր տարիքի մարդկանցից ավելի անլուրջ և անպատասխանատու են, իսկ ամուսնությունը դա մեծ պատասխանատվություն է, կապ չունի վաղաժամ է թե....

John
20.01.2007, 00:08

Նենց որ ես հանգիստ կարամ հենց վաղը ամուսնանամ :)

StrangeLittleGirl
20.01.2007, 00:17
Տենց որ լինի, ես կյանքում չեմ ամուսնանալու :D

Ծով
20.01.2007, 01:22
Օրինակ ես կամուսնանամ միայն այն ժամանակ,երբ նա սկսի անհանգստանալ,որ ինքը տանն է մնալու…:D
Բարի՛ բախտ բոլորին…
Հարսանիքիս էլ նախապես հրավիրում եմ…:)

asho
23.01.2007, 18:46
Ես դեմ եմ վաղաժամ ամուսնությանը, երիտասարդները նախ պետք է ապրեն իրենց կյանքով, վայելեն կյանքի քաղցրություններն ու դառնությունները, հետո նոր ամուսնան ու ապրեն ոչ միայն իրենց, այլև իրենց ամուսնու համար…
Տղամարդու համար ամուսնության օպտիմալ տարիքը ըստ իս 25-ի մոտ է և բարձր, քանի որ այդ ժամանակ տղամարդն արդեն հասուն է և կարող է սեփական աշխատանքով պահել իր ընտանիքը…
Աղջկա համար այդ տարիքը 22-ից բարձրն է… Աղջիկն էլ չէ՞ իրավունք ունի մի քիչ ապրել;)
Շատ համաձայն եմ: Շատ ճիշտ ա: Ամենաճիշտ տարիքներն են և տղայի, և աղջկա համար:

Ավելացվել է 3 րոպե անց

Նենց որ ես հանգիստ կարամ հենց վաղը ամուսնանամ :)
Այսինքն դու քեզ պատասխանատու մարդ ես համարում?

Նանե
21.02.2007, 11:24
Անձամբ ես դեմ եմ վաղաժամ ամուսնություններին, բայց երբ հանդիպում ես երիտասարդների, որոնք շարունակ պնդում են, թե պատրաստ են ամուսնության, ապա խանգարելն անիմաստ է:B Բայց մեկ է փոշմանելու են :angry
Մի աֆորիզմ հիշեցի չեմ հիշում ով է ասել:think
ՍԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԼՈՒՅՍՆ Է, ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ` ԱՅԴ ԼՈՒՅՍԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ....

Cassiopeia
21.02.2007, 11:36
Հիմա սկսել եմ կասկածել, արդյո՞ք վաղաժամ ամուսնությունները սխալ են…
Եղբայրս կնոջ հետ մահացավ 23 տարեկան հասակում, նա հասցրել էր ամուսնանալ ու վայելել ամուսնական երջանկությունը…
Երեկ մահացավ 32 տարեկան մի անձնավորություն, որն ամուսնացել վաղ հասակում և ուներ 2 երեխա… նա էլ էր վայելել ամուսնական երջանկությունը, իսկ նրա երեխաները մնացին որբ…:( Հիմա ո՞րն է ճիշտը…

Черный~Ангел
21.02.2007, 17:32
Հիմա սկսել եմ կասկածել, արդյո՞ք վաղաժամ ամուսնությունները սխալ են…
Եղբայրս կնոջ հետ մահացավ 23 տարեկան հասակում, նա հասցրել էր ամուսնանալ ու վայելել ամուսնական երջանկությունը…

Գիտես ես չեմ գտնւմ թե կապ ունի ինչ տարիկում ենք ամուսնանում:Մենք ոչ մեկս էլ ամուսնանալուց առաջ չենք մտածում,թե վաղը կամ մյուս օրը մեզ հետ բան կպատահի դրա համար:Ես չեմ գտնում ,թե դա ինչ որ կապ ունի:Եթե տղան պատրաստ է պահել իր ստեղծած ընտանիքը,այսինքն չասի պապան աշխատումա էլի :Եթե ունի այդպիսի հնարավորություն Վաղ ամուսնությանը ուրեմն արժանի է:

shark_baby_girl
22.02.2007, 10:47
Գիտեք նոր սերունդը այնքան շուտ է հասունանում և այնքան շուտ են ինքնուրույն դառնում, որ շատ դժվար է ասել, թե երբ է պետք ամուսնանալ :
Օրինակ ես ինչքան մեծանում եմ այքան ուշ եմ ուզում ամուսնանալ:Եթե ինձ մնար կամուսնանայի 25-ից հետո:
Բայց նաև փաստ է չէ, որ մեր պապերը և տատերը շատ վաղ էին ամուսնանում և ,որպես կանոն, շատ ամուր ընտանիք էին կազմում:Իսկ հիմա ամեն քայլի լսում ենք ամուսնալուծությունների մասին ու հենց այն զույգերն են մեծամասնություն կազմում, ովքեր,այսպես ասած,հասուն տարիքում են ամուսնացել:
Այնպես որ շատ դժվար է ասել, թե ահա սա է այն տարիքը,որ ամուսնանաս շատ երջանիկ կլինես:
Հարգելիներս ամուսնացեք այն ժամանակ երբ գտնում եք, որ այլևս չեք կարող ապրել առանց մեկ-մեկու,այլ ոչ թե մտածելով, որ եկել է ժամանակը ամուսնանալու ու եթե հիմա չամուսնանամ ապա տանը կմնամ...;)

Ուլուանա
22.02.2007, 13:04

Համաձայն եմ, որ դժվար է կոնկրետ տարիք նշելը, քանի որ տարբեր մարդիկ տարբեր ժամանակ են հասունանում և հոգեպես իրենց պատրաստ զգում ամուսնանալու համար։ Մեկի համար դա կարող է 20 տարեկանը լինել, մյուսի համար՝ 30-ը։ Բայցևայնպես, կարելի է գոնե համաձայնել այն մտքի հետ, որ վաղ տարիքում՝ ասենք՝ 17-20, մարդիկ հազվադեպ են բավականաչափ հասուն և գիտակից լինում նոր ընտանիք կազմելու համար։ Խոսքը բացառությունների մասին չէ։

Իսկ մեր պապերի ժամանակ ամուսնալուծությունների անհամեմատ փոքր քանակը որպես հաջող ամուսնության ապացույց ներակայացնելը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ չամուսնալուծվելը, այսինքն՝ մի հարկի տակ գոյատևելը, միշտ չէ որ համերաշխության, փոխադարձ սիրո ու հարգանքի առկայության նշան է։ Բոլորս էլ շատ լավ գիտենք հայ կնոջ՝ դարեր շարունակ նվաստացած, իրավազուրկ ու հլու-հնազանդ կերպարի մասին, որի շնորհիվ կամ հետևանքով էլ շատ դեպքերում, այսպես ասած, պահպանվում էր ընտանիքը, և դրսից ամրության պատրանք էր ստեղծվում։

armenianhackers[info]
22.02.2007, 16:34
Սիրելիներս, ցավում եմ, սակայն ըստ ինձ այստեղ եւ ոչ ոք չպատասխանեց կոնկրետ...

եկեք հենց սկզբից պարզենք ՎԱՂ ասածը, իրենից ինչ է ներկայացնում, եւ ՈՎ Է ՈՐՈՇՈՒՄ այդ վաղը...

ես տեսնում եմ այստեղ ոչ ոք իրականում սիրահարված չի եղել, ասեք ինչու՞ մի թե տհաները մօռանում են այն զգացմունքների մասին, որ ժամանակին ունեին..
- Մորս արեւ ինչ կարգի եմ սիրահարված
- Ապե չեմ դիմանում, նատուռի ուզում եմ ամուսնանամ

Այդպիսի մտածելակերպ չկա ամուսնության համար, շուտ թե ուշ... Ցանկացած մարդ, ինքն է որոշում, երբ է իրա համար շուտ, եւ երբ ուշ.

Ավելացվել է 1 րոպե անց
:D ուշ է, երբ քուչի տղեքը ասում են
- ապէ սա ել ա անհույս 50 տարեկան կույս ))))

Черный~Ангел
22.02.2007, 17:12
;195489']Սիրելիներս, ցավում եմ, սակայն ըստ ինձ այստեղ եւ ոչ ոք չպատասխանեց կոնկրետ...

եկեք հենց սկզբից պարզենք ՎԱՂ ասածը, իրենից ինչ է ներկայացնում, եւ ՈՎ Է ՈՐՈՇՈՒՄ այդ վաղը...

ես տեսնում եմ այստեղ ոչ ոք իրականում սիրահարված չի եղել, ասեք ինչու՞ մի թե տհաները մօռանում են այն զգացմունքների մասին, որ ժամանակին ունեին..
- Մորս արեւ ինչ կարգի եմ սիրահարված
- Ապե չեմ դիմանում, նատուռի ուզում եմ ամուսնանամ

))))

Դու սխալվում ես ասելով թե էստեղ սիրահարված իրականում ոչ ոք չի եղել:Ամեն մարդ մտածում է տարբեր կերպ:Եվ եթե ասենք թե նրանցից մեկը սխալ է մտացում սուտ կլինի:
Այնպես որ ում երբ հարմարա թող էդ ժամանակ էլ ամուսնանա:

Ուլուանա
22.02.2007, 18:49
;195489']Սիրելիներս, ցավում եմ, սակայն ըստ ինձ այստեղ եւ ոչ ոք չպատասխանեց կոնկրետ...
Այսինքն՝ անպայման կոնկրետ թի՞վ պիտի նշեինք... :o

եկեք հենց սկզբից պարզենք ՎԱՂ ասածը, իրենից ինչ է ներկայացնում, եւ ՈՎ Է ՈՐՈՇՈՒՄ այդ վաղը...
Բայց կարծես թե այս թեմայում համարյա բոլոր պատասխանողներն էլ իրենց գրառումներում գրել են, թե ինչ են հասկանում ՎԱՂ ասելով և թե ով է ՈՐՈՇՈՒՄ այդ վաղ կոչվածը։

ես տեսնում եմ այստեղ ոչ ոք իրականում սիրահարված չի եղել
Հետաքրքիր է, թե հատկապես ում և որ մտքից եկար այդպիսի եզրակացության... :think

Այդպիսի մտածելակերպ չկա ամուսնության համար, շուտ թե ուշ... Ցանկացած մարդ, ինքն է որոշում, երբ է իրա համար շուտ, եւ երբ ուշ.

Այո, բնականաբար, ցանկացած մարդ ինքն է որոշում, թե երբ ամուսնանա, ուղղակի հարցն այն է, թե այդ որոշումը որքանով է ճիշտ դուրս գալիս հետագայում...

Narinfinity
22.09.2008, 13:04
Ամուսնություն

Սինդիի խոսքերից մեջբերում
--------------------------------------------------------------------------------
Հին ժամանակներում մարդիկ շատ փոքր հասակում էին ամուսանում:Որ տարիքն եք համարում հարմար ամուսնության համար?Ինչ եք կարծում,ճիշտ է,որ ամուսնանում են 16 կամ 17 տարեկան հասակում?
---------------------------------------------------------------------------------
Կարծում եմ, որ վաղ` 16,17 տարեկան հասակում ընդհանևրապես սխալ է ամուսնանալ,
Ամուսնանալ չի նշանակում միանշանակ անհոգ ու երջանիկ կյանքի շարունակություն,
Այդ քայլից հետո ավելի մեծ պատասխանատվություն է պահանջվում,
Ամուսնանալուց առաջ պետք է կողքից քեզ նայես, և տեսնես, թե այդյոք պատրաստ ես
թե հոգեպես, թե ֆինանսապես... Սա բարդ հարց է, քանի որ այս միությունը ամուր է իր հիմքերի ակունքներում... եթե երկկողմ ջանք ու եռանդ չեն խնայում իրար օգնելու և միասնական նպատակի հասնելու համար...
Իսկ վաղ տարիքում, դեռ ազատությունը գնահատել է պետք սովորել, հետո արդեն ժամանակը ինքը կայցելի...:B

ArmBoy
22.09.2008, 22:10
Վաղաժամ-բան չգիտեմ, սակայն զույգը պիտի ամուսնանա, երբ հստակ տեղյակ է ու ընկալում է, որ ամուսնանալը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է առաջին գիշերով:

Սելավի
23.09.2008, 06:39
Չգիտեմ վաղ ամուսնություն ասելով որ տարիքը ինիկատի ունեք: Սակայն ինձ թվումա որ ամեն մեկը պիտի ամուսնանա այն տարիքում որում արդեն գիտակցումա, թե ինչա նշանակում ընտանիք կազմել ու մտնել այդ քաղցր ու սուրբ հոգսի տակ: Ես մարդ գիտեմ որ ինքը 35 տարեկանա, բայց իրա համար դեռ վաղա ամուսնանալը, ու նաև գիտեմ 40 տարեկան մարդ որ ամուսնացելա, բայց ինքը դեռ չի գիտակցում, որտեղա սկսվում ընտանիքը՝ որտեղ իր «ախպերավատ» շրջապատը, ու ակամայից դժբախտացնումա այդ անուշ ու քնքուշ ընտանիքը:
Մի խոսքով ամեն մեկը ներքուստ պիտի զգա այդ քաղցր «բեռի» տակ մտնելու իր ժամանակը: Իսկ ինչ մնումա ֆինանսներ, հնարավորություն, լավ աշխատանք դրանք ժամանակավոր բաներ են, եթե սպասես դրանց իհայտ գալուն, հնարավոր է որ այդպես անժառանգ էլ մնաս, որովհետև դրանք «ֆինանսները, ...» այդպես էլ շատ հնարավոր է որ չգան ու չլինեն:
Ես ոչինչ էլ չեմ ունեցել, անգամ աշխատանք չեմ ունեցել, երբ ամուսնացել եմ դեռ 20-ըս չբոլորած, սակայն ամուսնանալով իմ սիրած աղջկա հետ՝ մենք միասին հասել ենք այն ամենին, ինչին հիմա կերազեն շատ ու շատ հասուն ու ստաժավոր ընտանիքներ:
Այնպես որ մի վախեցեք, թե իբր չկա, չգիտենք ինչ կլինի, բա հետո ոնց կլինի, զգում էս հասունացել էս այնքան որ իվիճակի էս կշռադատել ու ճիշտ որոշում կայացնե՞լ, ամուսնացի՛ առանց ապագային նայելու, թե չէ ինչքան նայես ապագային այնքան վախենալու էս, որովհետև ապագան միշտ անհայտա ու վախենալու:
Բայց երբ կհասնես էդ քո պատկերացրած էն ժամանակվա ապագայիդ, որը արդեն կլինի ներկա, կհամոզվես որ այդքան էլ վախենալու չէր այդ ապագան, որը քեզ վախեցնում էր «բավոր-ներով» դեմ հանդիման գնա էդ բավորներին ու կտենաս որ բավոր գոյություն չունի: Դա պարզապես դու էս քո պատկերացումների մեջ ստեղծում էդ բավորին ու սկսում էս վախենալ դրանից:
Սելավի:

Հ.Գ. Պատկերացրած վախը, իսկական վախից ավելի վախենալույա:

Narinfinity
23.09.2008, 08:22

Վաղաժամ նկատի է ունեցվել 16,17 տարեկանները , միգուցե և 18,19 ,
Սակայն, ինչ վերաբերում է <<Բավոր>>-ներին, ապա եթե ճիշտ չպատկերացնես ապագա իրավիճակները ի համեմատ ապագա հնարավորությունների հետ, ապա միգուցե և լավ բան չստացվի, բայց եթե ու գնահատում ես դիմացինի ազատությունը, կարող ես նրանից էլ պահանջել նույնը:
Ուզում եմ ասել, որ կյանքը շատ անակնկալ կարող է լինել, <<Տասը չափի մեկ կտրի>> սա նվազագույնն է որ պետք է անել... մնացածը դուք գիտեք...:think

Հակոբ Գեւորգյան
23.09.2008, 08:42
Ի՞նչ եք մտածում վաղ ամուսնության մասին… Ո՞ր տարիքն եք համարում ճիշտ ամուսնության համար…

Ամեն ինչ կապված է տվյալ ժամանակներից…

Սելավի
23.09.2008, 11:27
Վաղաժամ նկատի է ունեցվել 16,17 տարեկանները , միգուցե և 18,19 ,
Սակայն, ինչ վերաբերում է <<Բավոր>>-ներին, ապա եթե ճիշտ չպատկերացնես ապագա իրավիճակները ի համեմատ ապագա հնարավորությունների հետ, ապա միգուցե և լավ բան չստացվի, բայց եթե ու գնահատում ես դիմացինի ազատությունը, կարող ես նրանից էլ պահանջել նույնը:
Ուզում եմ ասել, որ կյանքը շատ անակնկալ կարող է լինել, <<Տասը չափի մեկ կտրի>> սա նվազագույնն է որ պետք է անել... մնացածը դուք գիտեք...:think

Բա լավա թող ամեն անակնկալներ էլ լինեն, եթե անակնկալների չհանդիպես կյանքում չես ուժեղանա, խոչնդոտները հաղթահարելու ձևերը չես սովորի, հենց էդ անակնկալ-խոչնդոտներն էլ տրվումա մարդկանց, որպիսզի հաղթահարեն և սովորեն:
Դպրոցում որ խնդիրներ էին տալիս ի՞նչ էինք անում, նստում լացում էի՞նք, թե լուծում էի՞նք, նույնն էլ կյանքումա, ամեն տեսակ խնդիրներ էլ լինում են, ու շատ անհետաքրքիր կդառնար կյանքը որ ոչ մի խնդիր չլիներ: Այնպես որ պետք չի վախենալով խնդիրներից հետաձգել կյանքի ամենակարևոր պահերից մեկը:
Իսկ ինչ վերաբերվումա ապագա իրավիճակներին ու հնարավորություններին ապա հաստատ չես կարող անգամ չնչին ճշգրտությամբ կանխատեսել այն:
Կյանքում նա չի հաղթում ով վազումա, այլ նա ում տրվածա, Իսկ տրվումա նրանց՝ ովքեր սիրում են կյանքը, ու կյանքն էլ փոխադարձ սկսումա սիրել նրանց:

Narinfinity
01.10.2008, 20:55

Սելավի, Ձեր ստորագրությունը ինձ շատ հարազատ է, քանի որ զգում եմ, որ մարդկանց օգնելով կյանքը իմաստավորվում է և դառնում բազմազան իր անակնկալներով հանդերձ...:hands

Mankik
05.01.2009, 03:53
Ի՞նչ եք կարծում լա՞վ է, թե՞ վատ վաղ տարիքի ամուսնությունները: Ասենք ամուսնությունը 16տ.-ում, եւ 17տ.-ում փոքրիկ բալիկ ունենալ (երբ ինքը դեռ երեխա է)::think
Եկեք քննարկենք լավ ու վատ կողմերը::oy

dvgray
05.01.2009, 04:01
եթե ամուսնացողը տղա է /ինակի ունեմ ժամանակակից հայ տղային/ ապա ամենամեծ ապուշությունն է: Նրա կինը դա կհասկանա շատ շուտով, երբ այդ տարիքի "երեխան" կգնա ժամերով իր ընկերների հետ "խաղալու" ;)

Mankik
05.01.2009, 04:09
եթե ամուսնացողը տղա է /ինակի ունեմ ժամանակակից հայ տղային/ ապա ամենամեծ ապուշությունն է: Նրա կինը դա կհասկանա շատ շուտով, երբ այդ տարիքի "երեխան" կգնա ժամերով իր ընկերների հետ "խաղալու" ;)

Իսկ եթե աղջիկ է՞:

Հայկօ
05.01.2009, 04:11
Իսկ եթե աղջիկ է՞:

Իսկ եթե աղջիկ է, ապա պիտի հասկանա, որ իր ու իր ամուսնու միջև տասը տարվա տարբերությունն այնքան էլ լավ բան չէ:

Էսպես թե էնպես՝ նվազագույն տարիքը 20-ն ա: Գոնե:

dvgray
05.01.2009, 04:13
Իսկ եթե աղջիկ է՞:

աղջկա դեպքում իմ հասկանալով տարբեր կարող է լինել:
Օրինակ աջարները իմացա, որ ամուսնանում են 13, 14 տսրռկանում, ու իրանց լավ են զգում դրանից իրենց ասելով: Բայց կարծում եմ հայերիս համար 22, 23 տարեկանը լավ տարիք է, երբ աղջիկը սկսում է ավելի լավ հասկանալ, թե իրեն ինչ է պետք ու ականջները չի կախում միայն խոսքերին

Mankik
05.01.2009, 04:19
Քույրս ամուսնացավ 16տ-ում, 17-ում աղջիկ ունեցավ, 19-ում էլ տղային: Հիմա աղջիկը այս տարի ավարտում է դպրոցը, իսկ տղան* 9-րդ դասարանում է: Քույրս հիմա 33 տարեկան է:

Ես 34տ. եմ: Իմ մեծը 8 տարեկան է: Ճիշտ է, ես չեմ դժգոհում, ինձ շատ է դուր գալիս երեխաներին խնամել, մեծացնել: Բայց եւ այնպես, ո՞րն է ավելի լավ:

Ուլուանա
05.01.2009, 04:23
Մոդերատորական։ «Վաղ տարիքի ամուսնություններ» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Վաղ ամուսնություն» թեմային։

Բարեկամ
05.01.2009, 04:24
Եթե ամուսնության տակ սեռական կյանք ունենալը նկատի ունեք, ուրեմն տխուր է, որ դրա համար պետք է ամուսնանալ, ինչը և անում էին ու երևի դեռ մեծ մասամբ անում են մեր հայկական իրականության մեջ:
Ամուսնությունը լրիվ ուրիշ էտապ է՝ բարդ ու հետևանքային:
Անձամբ ես գտնում եմ, որ ամուսինների մեջ տարբերությունը մեծ պետք է լինի 5-10 տարի, որոշ դեպքերում՝ նույնիսկ 15 :8
Ու գտնում եմ, որ պետք է ամուսնանալ շաատ հասուն տարիքում, այսինքն երբ իսկապես ուզում ես ունենալ ընտանեկան կյանք, նկատի ունեցեք՝ ոչ պարզապես ամուսնություն:
Կնոջ համար միայն մի "բայց" կա այդ դեպքում. երեխա ունենալու խնդիրը: Մեծ տարիքում առաջին երեխան ունենալը ռիսկի հարց է՝ տարբեր առումներով:
Այսպես, թե այնպես, ինչ էլ անեք՝ մեկ ա վերջում գոհ չեք լինելու ;)

Հայկօ
05.01.2009, 04:25
Քույրս ամուսնացավ 16տ-ում, 17-ում աղջիկ ունեցավ, 19-ում էլ տղային: Հիմա աղջիկը այս տարի ավարտում է դպրոցը, իսկ տղան* 9-րդ դասարանում է: Քույրս հիմա 33 տարեկան է:

Ես 34տ. եմ: Իմ մեծը 8 տարեկան է: Ճիշտ է, ես չեմ դժգոհում, ինձ շատ է դուր գալիս երեխաներին խնամել, մեծացնել: Բայց եւ այնպես, ո՞րն է ավելի լավ:

Քեզ համար այն է ավելի լավ, ինչը ընտրել ես :8:

Mankik
05.01.2009, 04:26
Մոդերատորական։ «Վաղ տարիքի ամուսնություններ» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Վաղ ամուսնություն» թեմային։

Շնորհակալություն տեղափոխելու համար:

Vaho
05.01.2009, 16:11
Չեմ կարող միանշանակ պատասխան տալ ուրիշների համար,սակայն իմ համար տղայի տարիքը 24-ից հետո ա,իսկ աղջկա համար 22-ից հետո.

Ես համաձայն եմ Մանեի հետ:)

Երկնային
05.01.2009, 16:37
Դե որ խորը մտածես հարցը էստեղ հոգեպես պատրաստ լինելու մասին էլ է:

Ես 20 տարեկան եմ, ու ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել, որ կարող է ամուսնացած լինեի հիմա: :oy Ինձ համար կարծում եմ 22-ից հետո նոր կգա էդ տարիքը:

Իսկ տղամարդու համար հանցագործություն է էդքան շուտ ամուսնանալը: Մինչև ինքը կայանա ու պատրաստ կլինի լինել ամուսին, հաստատ 26-ը կանցնի :P

Pianist
06.01.2009, 00:56
Իսկ տղամարդու համար հանցագործություն է էդքան շուտ ամուսնանալը: Մինչև ինքը կայանա ու պատրաստ կլինի լինել ամուսին, հաստատ 26-ը կանցնի :P
Համաձայն եմ.:ok Տղամարդը պետքա սկզբից հաստատվի(գործ, տուն) ու ինեն կարողանա ապահովի, հետո նոր մտածի ամուսնության մասին, քանի որ ընտանիք պահելը այդքան ել հեշտ բան չի.

nnaarreek
06.01.2009, 01:03
Ես 20 տարեկան եմ, ու ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել, որ կարող է ամուսնացած լինեի հիմա: :oy Ինձ համար կարծում եմ 22-ից հետո նոր կգա էդ տարիքը:

Ինչ արե չի արե էտ 2 տարին ա արե??
Թե ուղակի 20ը հլը միքիչ փոքր ա հնչում??;)

Ըստ իս տարիքը կարևոր չի, կարևորը ֆիզիկական ու հոգեկան հասունությունն ա: Բայց եթե վսյոտակի որոշում ես շուտ ամուսնանաս, գոնե պտի հասցնես 2 երեխա ունենաս բանակից ազատվես!!

Sunny Stream
06.01.2009, 01:08
Իսկ ես էնքան եմ սիրում 27-28 տարեկան չամուսնացած գործունյա աղջիկներին... առհասարակ դա որևէ արժեքավոր բան ստեղծելու ամենալավ տարիքն է` պատմությունն է ցույց տալիս: Տղամարդուն անհրաժեշտ է, որ մինչև դա ամուսնացած լինի` ոգեշնչման, եռանդի աղբյուր է... իսկ կանանց ամուսնությունը միանշանակ կխանգարի` տուն, երեխաներ, բլա-բլա-բլա... Կանանց պետք է մեծ կամքի ուժ, իսկ ոգեշնչումն ու եռանդը` կյանքից... կարծում եմ...

եթե մարդ որևէ էսպիսի "հեռահար" նպատակներ չունի, թող անի, ինչ ուզում է, ամուսնանա, երբ ուզում է... օրինակ իմ մի դասընկերուհին արդեն ամուսնացել է... դե, ամենասովորական, ԲՈՒՀ-ի հույս չունեցող աղջիկներից է: է, տանը մնար ի՞նչ էր անելու, գոնե հիմա հետաքրքրություն է մտել կյանքի մեջ, հետո բալիկներ կլինեն, կուրախանա, հետո` սերիալներ-սերիալնե~ր...

Mankik
06.01.2009, 01:13
Իսկ ես էնքան եմ սիրում 27-28 տարեկան չամուսնացած գործունյա աղջիկներին...
.

Տարիքի հետ մեծանում է նաեւ երեխա ունենալու դժվարությունները:

Sunny Stream
06.01.2009, 01:18
Տարիքի հետ մեծանում է նաեւ երեխա ունենալու դժվարությունները:

Կմեծանան կմոռանան :P դե... դա արդեն ինդիվիդուալ է, ուղղակի ինձ համար իդեալական է` 27-28-ում նոր ամուսնանալը... զուտ տեսականորեն, բայց, իհարկե, եթե գործնականում դա պիտի մեծ դժվարությունների հանգեցնի, ավելի լավ է` կոմպրոմիսի գնալ...

Pianist
06.01.2009, 01:20
Տարիքի հետ մեծանում է նաեւ երեխա ունենալու դժվարությունները:
Դե մարդիք 35-40 տարեկանում էլ երեխա ունենում.

Mankik
06.01.2009, 01:38
Կմեծանան կմոռանան :P դե... դա արդեն ինդիվիդուալ է, ուղղակի ինձ համար իդեալական է` 27-28-ում նոր ամուսնանալը... զուտ տեսականորեն, բայց, իհարկե, եթե գործնականում դա պիտի մեծ դժվարությունների հանգեցնի, ավելի լավ է` կոմպրոմիսի գնալ...

Նայած թե կնոջ համար որն է իր կյանքի իմաստը: Եթե ձգտի ինչ-որ բարձունքների հասնելու՝ երեխա, ընտանիք նրա համար երկրորդական են: Նրա համար թե՛ ֆիզիկապես, թե՛ ժամանկի առումով, որովհետեւ աշխատանքով զբաղված՝ նա գիտակցում է, որ երեխա ունենալը իր գործը չէ: Եթե նույնիսկ ոնենա էլ, անձամբ չի զբաղվի երեխայի հոգսերով:

Բայց եւ այնպես, 16 տարեկան աղջնակն էլ դեռ չի իմանում, որ վերելք բարձրանալ կա: Անտեսելով ծնողների խերհուրդներն ու հորդորները՝ ամուսնանում ու երեխա է ունենում: Տարիներ անց գիտակցում է, գիտության ու աշխատանքի պակասը:

Կան աղջիկներ, որոնք վաղ ամուսնանալով, կարողանում են նաեւ սովորել ու աշխատել՝ արդյունքում ունենալով արդեն մեծ երեխաներ, բարձրագույն կրթություն ու լավ աշխատանք:

Mankik
06.01.2009, 01:42
Դե մարդիք 35-40 տարեկանում էլ երեխա ունենում.

Ահա, 70 տարեկանում էլ են ունենում:
Պատկերացրու 40 տարեկանում երեխա ես ունենում: 20 տարի անց կլինես 60տ.: Ի վիճակի կլինե՞ս օգնելու ու օժանդակելու 20 ամյա զավակիտ:

Vaho
06.01.2009, 01:54
Ահա, 70 տարեկանում էլ են ունենում:
Պատկերացրու 40 տարեկանում երեխա ես ունենում: 20 տարի անց կլինես 60տ.: Ի վիճակի կլինե՞ս օգնելու ու օժանդակելու 20 ամյա զավակիտ:

60 տարեկանում ավելի լավ կոգնես զավակիտ առավել ևս 20 տարեկան

Dorian
06.01.2009, 02:05
60 տարեկանում ավելի լավ կոգնես զավակիտ առավել ևս 20 տարեկան

Հազիվ թե: 60 տարեկանում կունենաս նենց աշխատանք, որ զավակդ անհրաժեշտ կրթություն ստանա:
Սա ընդամենը մի օրինակ ա...
Բացի էդ ծնողների ու զավակների տարիքային մեծ տարբերությունը բացասական ազդեցություն ա ունենում ընտանեկան հարաբերությունների վրա: Մեծ ա իրար չհասկանալու ռիսկը: Ժամանակները փոխվում են, փոխվում են մարդիկ, սովորույթները, բարոյական արժեքները...

Երկնային
06.01.2009, 02:10

Բացարձակապես այդ կապը չեմ տեսնում… ;)

իմ ծնողները հիմա մոտ 60 տարեկան են. ես ստանում եմ էն կրթությունը, որ ուզում եմ, մեր ընտանեկան հարաբերությունները շատ լավ են: :love

Ասեմ, որ ունեմ շատ հասակակից ընկերներ, որոնց ծնողները հիմա մոտ 40 տարեկան են, բայց իրենք երանի են տալիս, որ իրենց ընտանիքում լինի էնպիսի մթնոլորտ ու իրար հասկանալու ունակություն, ինչպիսին իմ ընտանիքում ա: :)

Սա էլ ա ընդամենը օրինակ: Ընդհանրացնել պետք չի :P

Նարե
06.01.2009, 02:12

Արժեքների բախումն ու գաղափարների տարբերությունը բոլոր սերունդների, բոլոր ծնող-զավակ հարաբերությունների խնդիրն եղել է ու կմնա, իսկ ինձ համար ավելի անընդունելին այն է, որ մարդը ծնող է դառնում, երբ հենց ինքը դեռ երեխա է, դա առողջ ընտանիք չի կարող լինել:

Vaho
06.01.2009, 02:17

Հենց կակռազ այս տարիքային տարբերության ժամանակ էն շատ լավ փոխհամաձայնության գալիս երեխան և ծնողը, հավատա` ծնողի տարիքային տարբերությունը իչքան շատ եղավ երեխայից, այնքան նա ճիշտ մոտեցում ցույց կտա իր երեխայի յուրաքանչուր պռոբլեմին

Mankik
06.01.2009, 02:18
Արժեքների բախումն ու գաղափարների տարբերությունը բոլոր սերունդների, բոլոր ծնող-զավակ հարաբերությունների խնդիրն եղել է ու կմնա, իսկ ինձ համար ավելի անընդունելին այն է, որ մարդը ծնող է դառնում, երբ հենց ինքը դեռ երեխա է, դա առողջ ընտանիք չի կարող լինել:

Հաստատ կարող եմ ասել, որ քրոջս ընտանիքը առողջ ընտանիք է: Առաջին երեխային 16տ.-ում է ունեցել: Չնայած ես կողմնակից չեմ վաղ ամուսնության:

Ներսես_AM
06.01.2009, 02:24
Իսկ տղամարդու համար հանցագործություն է էդքան շուտ ամուսնանալը: Մինչև ինքը կայանա ու պատրաստ կլինի լինել ամուսին, հաստատ 26-ը կանցնի :P

Հիմա ես հանցագործություն եմ արե՞լ: :o Թե՞ հաստատ 26ս չլրացած չկայացած անպատրաստ ամուսին եմ :(

Mankik
06.01.2009, 02:24
Հենց կակռազ այս տարիքային տարբերության ժամանակ էն շատ լավ փոխհամաձայնության գալիս երեխան և ծնողը, հավատա` ծնողի տարիքային տարբերությունը իչքան շատ եղավ երեխայից, այնքան նա ճիշտ մոտեցում ցույց կտա իր երեխայի յուրաքանչուր պռոբլեմին

Փոխհարաբերությունների մասին ճիշտ ես ասում: Բայց ախր տարիքի հետ նաեւ առողջական խնդիրներ են առաջ գալիս: Նայում ես երեխատ օգնության կարիք ունի, բայց օգնել չես կարողանում:

Երկնային
06.01.2009, 02:25
Հիմա ես հանցագործություն եմ արե՞լ: :o Թե՞ հաստատ 26ս չլրացած չկայացած անպատրաստ ամուսին եմ :(
Ներս, ստեղ բացառությունների մասին չի խոսքը… :oy:P

Ներսես_AM
06.01.2009, 02:29
Ներս, ստեղ բացառությունների մասին չի խոսքը… :oy:P
Դե ուեմն «հաստատ» ու նմանատիպ մակդիրները լրիվ անտեղի են: Ախր ես անտերը խիստ անհատականա: Տարիքի հետ բացարջակ կապ չունի: Մարդ կա 40 տարեկանա հասնում բայց մեկա ամուսնանալու բան չի: Ամուսնանալը տարիքի հետ կապելը մեծագույն հիմարություն եմ համարում: կներեք :(

Մեկել էն որ ամբողջ ազգուտակով ընկնում հարս/փեսա են ման գալիս :[

Mankik
06.01.2009, 02:32
Մեկել էն որ ամբողջ ազգուտակով ընկնում հարս/փեսա են ման գալիս :[

:D Կներես, բայց լավ ուրախացրիր:hands

Նարե
06.01.2009, 02:33
Հաստատ կարող եմ ասել, որ քրոջս ընտանիքը առողջ ընտանիք է: Առաջին երեխային 16տ.-ում է ունեցել: Չնայած ես կողմնակից չեմ վաղ ամուսնության:

իսկ քո քույրը իրա կյանքից, իրա երիտասարդությունից ինչ է հասկացել, գոհ է ետ տարիներից, չէ՞ որ ընտանիքը հաստատ ոչ մի տեղ չէր փախչի, կամ ինքը գիտակցում էր , ինչ է ասել ընտանիք, սեռական կյանք, երեխա պահել դաստիրակել…եսիմմմմմմմմ

Vaho
06.01.2009, 02:35
Բայց ախր տարիքի հետ նաեւ առողջական խնդիրներ են առաջ գալիս: Նայում ես երեխատ օգնության կարիք ունի, բայց օգնել չես կարողանում:

Այսինքն:think չհասկացա ինչ նկատի ունեք

Mankik
06.01.2009, 02:41
իսկ քո քույրը իրա կյանքից, իրա երիտասարդությունից ինչ է հասկացել, գոհ է ետ տարիներից, չէ՞ որ ընտանիքը հաստատ ոչ մի տեղ չէր փախչի, կամ ինքը գիտակցում էր , ինչ է ասել ընտանիք, սեռական կյանք, երեխա պահել դաստիրակել…եսիմմմմմմմմ

Իհարկե երեխային մենակ չէր կարող պահել, մենք օգնել ենք: Բայց երիտասարդության մասին ինչ ասեմ… հիմա 33 տարեկան է: Աղջիկը այս տարի դպրոցը ավարտում է: Տղեն էլ 9-րդ դասարանում է, նաեւ սպորտում՝ չեմպիոն: Քույրս երիտասարդ է ու գեղեցիկ: Երեխաները մեծ են, էլ լյա-լյաների մասին չի մտածում

Mankik
06.01.2009, 02:44
Այսինքն:think չհասկացա ինչ նկատի ունեք

Օրինակ առողջական խնդիրների պատճառով հնարավոր չէ աշխատել, իհարկե բոլորի մասին չեմ ասում

Vaho
06.01.2009, 02:48
Օրինակ առողջական խնդիրների պատճառով հնարավոր չէ աշխատել, իհարկե բոլորի մասին չեմ ասում

Հա եթե խոսքը գնում է նյութականի մասին, էտ էլա հնարաոր բան չունեմ ասելու, իսկ հոգեպես ավելի կոգնի իր երեխային, քան ասենք երիտասարդ ծնողը:

Բայց ասեմ որ ես էլ եմ երիտասարդ ծնող ու վաղ էլ ամուսնացել էմ;)

Նարե
06.01.2009, 02:49
Իհարկե երեխային մենակ չէր կարող պահել, մենք օգնել ենք: Բայց երիտասարդության մասին ինչ ասեմ… հիմա 33 տարեկան է: Աղջիկը այս տարի դպրոցը ավարտում է: Տղեն էլ 9-րդ դասարանում է, նաեւ սպորտում՝ չեմպիոն: Քույրս երիտասարդ է ու գեղեցիկ: Երեխաները մեծ են, էլ լյա-լյաների մասին չի մտածում

դե մինչև ետքան եչեխաներին մեծացնելը շատ ավելի դժվար է եղել, կարծում եմ: Ես ցանկանում եմ, որ երբ գա իմ ընտանիք կազմելու ու երեխա ունենալու ժամանակը ինձ այնքան հասուն զգամ, որ եթե անգամ ոչ 100 տոկսով, այլ որքան հնարավոր է ,երեխաներիս խնամքը լինի իմ ու ամուսնուս վրա:

Ուլուանա
06.01.2009, 03:00
Էհ, ժողովուրդ, ամեն մեկդ մի ծայրահեղության գիրկն եք ընկնում։ :{ Թե՛ շատ վաղ, թե՛ շատ ուշ տարիքի ամուսնություններն ունեն իրենց և՛ առավելությունները, և՛ թերությունները։ Շատ վաղ ամուսնանալու դեպքում մարդ անփորձ է լինում բազմաթիվ առումներով, օրինակ՝ ինքը դեռ երեխա է, բայց արդեն պիտի իր երեխաներին դաստիարակի, զրկվում է լիարժեք պատանեկան–երիտասարդական կյանքից (նկատենք, որ շատ վաղ տարիքում ամուսնանում են հիմնականում ոչ կիրթ, նահապետական ընտանիքների զավակները, և միանգամից՝ մնաս բարով, ազատ կյանք)։ Ճիշտ է, երեխաներդ կհպարտանան ջահել մայրիկով ու հայրիկով։ Ավելի երկար ժամանակ ծնողներ կունենան, ինչպես նաև ծնողներն ավելի մեծ հնարավորություն կունենան տեսնելու իրենց ոչ միայն թոռներին, այլև ծոռներին։ Բայց ամեն դեպքում փորձառության պակասը չի կարող անէական լինել։ Սա, թերևս ամենակարևոր գործոնն է։

Ուշ ամուսնանալն էլ իր հերթին է խնդիրներ առաջացնում. նախ 30–ից հետո երեխա ունենալը հիմնականում արդեն ավելի դժվար է լինում, էդ տարիքում հղի կնոջ օրգանիզմը հաճախ արդեն բավականաչափ երիտասարդ չի լինում, որ կարողանա լիարժեք կերպով սնուցել երեխային, հաճախ ուշ հղիությունը նաև վտանգ կարող է ներկայացնել հենց հղի մոր համար։ Էլ չեմ ասում, որ շատ երեխաներ ունենալու հավանականությունը տխուր կերպով նվազում է։ Բացի դրանից, երեխաների համար միշտ էլ ավելի ցանկալի է հնարավորինս երիտասարդ ծնողներ ունենալ, տարիքային մեծ տարբերության պատճառով երեխաները վաղ հասակում արդեն կարող են զրկվել ծնողներից։ Փոխարենը, ինչպես ոմանք նկատեցին, ծնողներն ավելի փորձառու են ու այդ առումով մեծ է հավանականությունը, որ ավելի ճիշտ դաստիարակություն կտան իրենց երեխաներին, բայց այստեղ էլ տարիքի հետ թուլացող հավեսի ու եռանդի խնդրի հետ ենք բախվում։ Պարզ է, որ շատ քչերը 40 տարեկանում նույն եռանդով կզբաղվեն իրենց երեխաների հետ, ինչ որ, ասենք, 20-25 տարեկանում։
Էս բոլորն, իհարկե, որոշ չափով հարաբերական են, բայց մեծ մասամբ գործում են, այնպես որ, այնուամենայնիվ, նախընտրելի է հնարավորության դեպքում ոսկե միջինին ձգտելը։ ;)

Մեկել էն որ ամբողջ ազգուտակով ընկնում հարս/փեսա են ման գալիս :[
Սրա հետ կապված մի աֆորիզմ հիշեցի.
Եթե տղամարդն ամուսնանում է, որովհետև ժամանակն է, նշանակում է՝ արդեն ուշ է։ :))

Mankik
06.01.2009, 03:18
Հիմա մի հարց: Եթե ձեր աղջիկը, կամ տղան հակառակ ձեր հորդորների որոշի շուտ ամուսնանա (ասենք 16-19), կօգնե՞ք նրանց հետագա կյանքում, թե բարկացած կասեք «ոնց չլսեցիք, ինքներդ էլ գլուխ հանեք»:
Ինչու՞ է իմ էս հարցը… Շատերից եմ լսում, ասում են եթե չլսեն, ոնց ուզում են, թող ապրեն:

Ուլուանա
06.01.2009, 03:27

Ես կօգնեմ՝ անկախ ամեն ինչից։ Ամեն դեպքում իմ երեխան է, չէ՞։ Բայց մինչև այդ ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ նա ինքը չձգտի այդքան վաղ տարիքում ամուսնանալ։ Դա էլ շատ առումներով կախված է դաստիարակությունից։ Հուսով եմ՝ կկարողանամ երեխայիս այնպես դաստիարակել, որ բավականաչափ պատասխանատվություն ունենա ու ամուսնանալիս հստակ գիտակցի, թե ինչ կարևոր ու պատասխանատու քայլ է անում։

Արսեն
06.01.2009, 03:31
Էհ, ժողովուրդ, ամեն մեկդ մի ծայրահեղության գիրկն եք ընկնում։ :{ Թե՛ շատ վաղ, թե՛ շատ ուշ տարիքի ամուսնություններն ունեն իրենց և՛ առավելությունները, և՛ թերությունները։ Շատ վաղ ամուսնանալու դեպքում մարդ անփորձ է լինում բազմաթիվ առումներով, օրինակ՝ ինքը դեռ երեխա է, բայց արդեն պիտի իր երեխաներին դաստիարակի, զրկվում է լիարժեք պատանեկան–երիտասարդական կյանքից (նկատենք, որ շատ վաղ տարիքում ամուսնանում են հիմնականում ոչ կիրթ, նահապետական ընտանիքների զավակները, և միանգամից՝ մնաս բարով, ազատ կյանք)։ Ճիշտ է, երեխաներդ կհպարտանան ջահել մայրիկով ու հայրիկով։ Ավելի երկար ժամանակ ծնողներ կունենան, ինչպես նաև ծնողներն ավելի մեծ հնարավորություն կունենան տեսնելու իրենց ոչ միայն թոռներին, այլև ծոռներին։ Բայց ամեն դեպքում փորձառության պակասը չի կարող անէական լինել։ Սա, թերևս ամենակարևոր գործոնն է։

Ուշ ամուսնանալն էլ իր հերթին է խնդիրներ առաջացնում. նախ 30–ից հետո երեխա ունենալը հիմնականում արդեն ավելի դժվար է լինում, էդ տարիքում հղի կնոջ օրգանիզմը հաճախ արդեն բավականաչափ երիտասարդ չի լինում, որ կարողանա լիարժեք կերպով սնուցել երեխային, հաճախ ուշ հղիությունը նաև վտանգ կարող է ներկայացնել հենց հղի մոր համար։ Էլ չեմ ասում, որ շատ երեխաներ ունենալու հավանականությունը տխուր կերպով նվազում է։ Բացի դրանից, երեխաների համար միշտ էլ ավելի ցանկալի է հնարավորինս երիտասարդ ծնողներ ունենալ, տարիքային մեծ տարբերության պատճառով երեխաները վաղ հասակում արդեն կարող են զրկվել ծնողներից։ Փոխարենը, ինչպես ոմանք նկատեցին, ծնողներն ավելի փորձառու են ու այդ առումով մեծ է հավանականությունը, որ ավելի ճիշտ դաստիարակություն կտան իրենց երեխաներին, բայց այստեղ էլ տարիքի հետ թուլացող հավեսի ու եռանդի խնդրի հետ ենք բախվում։ Պարզ է, որ շատ քչերը 40 տարեկանում նույն եռանդով կզբաղվեն իրենց երեխաների հետ, ինչ որ, ասենք, 20-25 տարեկանում։
Էս բոլորն, իհարկե, որոշ չափով հարաբերական են, բայց մեծ մասամբ գործում են, այնպես որ, այնուամենայնիվ, նախընտրելի է հնարավորության դեպքում ոսկե միջինին ձգտելը։ ;)

Սրա հետ կապված մի աֆորիզմ հիշեցի.
Եթե տղամարդն ամուսնանում է, որովհետև ժամանակն է, նշանակում է՝ արդեն ուշ է։ :))

Համամիտ եմ այս կամ այն չափով գրածիդ հետ, բայց ոսկե միջին ասվածը այնքա՜ն հարաբերական Է: Երբեք միջին չի լինում, լինում է շուտ կամ ուշ՝ ում բախտն ինչքանով որ բերում է, եթե այդպես կարելի է ասել:

Ուլուանա
06.01.2009, 03:33
Համամիտ եմ այս կամ այն չափով գրածիդ հետ, բայց ոսկե միջին ասվածը այնքա՜ն հարաբերական Է: Երբեք միջին չի լինում, լինում է շուտ կամ ուշ՝ ում բախտն ինչքանով որ բերում է, եթե այդպես կարելի է ասել:
Գիտեմ, դրա համար էլ գրեմ եմ՝ հնարավորության դեպքում։ :) Այնուամենայնիվ, չի կարելի ժխտել, որ շատ դեպքերում էլ քեզնից է կախված լինում, թե երբ ամուսնանաս։ ;)

Արսեն
06.01.2009, 03:48
Գիտեմ, դրա համար էլ գրեմ եմ՝ հնարավորության դեպքում։ :) Այնուամենայնիվ, չի կարելի ժխտել, որ շատ դեպքերում էլ քեզնից է կախված լինում, թե երբ ամուսնանաս։ ;)

Հուսամ դեռ միջին ամուսնական տարիքս չեմ «առել» :D: ու իմ երեխաների դաստիարակությանը կամ ապագա կնոջ առողջությանը (թու թու թու) վտանգ չի սպառնում:think, չնայած լիովին ինձանից է կախված ամուսնանալուս ուշն ու շուտը:B

Dorian
07.01.2009, 05:48
Բացարձակապես այդ կապը չեմ տեսնում… ;)

իմ ծնողները հիմա մոտ 60 տարեկան են. ես ստանում եմ էն կրթությունը, որ ուզում եմ, մեր ընտանեկան հարաբերությունները շատ լավ են: :love

Ասեմ, որ ունեմ շատ հասակակից ընկերներ, որոնց ծնողները հիմա մոտ 40 տարեկան են, բայց իրենք երանի են տալիս, որ իրենց ընտանիքում լինի էնպիսի մթնոլորտ ու իրար հասկանալու ունակություն, ինչպիսին իմ ընտանիքում ա: :)

Սա էլ ա ընդամենը օրինակ: Ընդհանրացնել պետք չի :P

Իսկ կարաս ասես, որ քո ծնողը քո համար ընկեր ա եղել: Ցույց ես տվել նրան հոգուդ թաքունը: Թե ձեր ընտանիքում էլ նույն լռությունն ա եղել, ինչ բազմաթիվ հայ ընտանիքներում, որտեղ անկեղծությունը Կուբրիկի կինոների պես ցենզուրի տակ են դնում...

Dorian
07.01.2009, 05:53
Արժեքների բախումն ու գաղափարների տարբերությունը բոլոր սերունդների, բոլոր ծնող-զավակ հարաբերությունների խնդիրն եղել է ու կմնա, իսկ ինձ համար ավելի անընդունելին այն է, որ մարդը ծնող է դառնում, երբ հենց ինքը դեռ երեխա է, դա առողջ ընտանիք չի կարող լինել:

Խի՞ ա անընդունելի որ: 16-ում թող ամուսնանան, 17-ում երեխա ունենան, քցեն տունը մեծանա, իրանք էլ կայֆեր անեն, ոնց որ մյուս երիտասարդները...

Ուլուանա
07.01.2009, 07:02
Խի՞ ա անընդունելի որ: 16-ում թող ամուսնանան, 17-ում երեխա ունենան, քցեն տունը մեծանա, իրանք էլ կայֆեր անեն, ոնց որ մյուս երիտասարդները...
Ըհը, իրեն–իրեն մեծանա, չէ՞, «տունը քցած», մինչև ծնողներն էլ բախտի բերմամբ թե պատահմամբ մեծանան ու հանկարծ հայտնաբերեն, որ իրենք, այնուամենայնիվ, ծնող են, բայց իրենց երեխան, ո՜վ զարմանք, էդ ընթացքում մոլախոտի պես մեծացել է :o ու դարձել ինչ–որ օտար ու իրենց համար անհայտ տեսակի «բույս» :bad։

Grieg
07.01.2009, 13:16
մարդ կա 16 տարեկանում պատասխանատու մարդ է դառնում մարդ կա 70 տարեկանում ել դեռ անպատասխանատու և անգիտակից է մնում.. տարիքը գրեթե կապ չունի..

Երկնային
07.01.2009, 14:20
Իսկ կարաս ասես, որ քո ծնողը քո համար ընկեր ա եղել: Ցույց ես տվել նրան հոգուդ թաքունը: Թե ձեր ընտանիքում էլ նույն լռությունն ա եղել, ինչ բազմաթիվ հայ ընտանիքներում, որտեղ անկեղծությունը Կուբրիկի կինոների պես ցենզուրի տակ են դնում...

Հա կարող եմ: Պապաս իմ պապաս ա, իսկ մամաս` ընկերուհիս… :P համենայն դեպս դեռ խնդիր չի եղել անկեղծության, ու հենց ծնողներիս եմ ցույց տալիս հոգուս թաքունը, ու ոչ թե էստեղ-էնտեղ :)

Dorian
08.01.2009, 02:15
Ըհը, իրեն–իրեն մեծանա, չէ՞, «տունը քցած», մինչև ծնողներն էլ բախտի բերմամբ թե պատահմամբ մեծանան ու հանկարծ հայտնաբերեն, որ իրենք, այնուամենայնիվ, ծնող են, բայց իրենց երեխան, ո՜վ զարմանք, էդ ընթացքում մոլախոտի պես մեծացել է :o ու դարձել ինչ–որ օտար ու իրենց համար անհայտ տեսակի «բույս» :bad։

Ուլուանա ջան, ես ընդամենը հեգնում էի, ինքս էլ վաղ ամուսնության ջատագով չեմ:

Dorian
08.01.2009, 02:19
Հա կարող եմ: Պապաս իմ պապաս ա, իսկ մամաս` ընկերուհիս… :P համենայն դեպս դեռ խնդիր չի եղել անկեղծության, ու հենց ծնողներիս եմ ցույց տալիս հոգուս թաքունը, ու ոչ թե էստեղ-էնտեղ :)

Իսկ էստեղ ի՞նչ ես անում:

Երկնային
08.01.2009, 02:21
Իսկ էստեղ ի՞նչ ես անում:
ինչ որ բոլորը. շփվում եմ :)

Mankik
08.01.2009, 19:15
Ինչքան բազմազան են կարծիքները: Արդեն չեմ կողմնորոշում լավ ու վատ կողմերը: Ինձ միայն դրական կողմով է հանդիպել վաղաժամ ամուս.ը:

Առաջարկում եմ թեմային հարցում ավելացնել «դեմ ու կողմ», որպեսզի պարզ լինի, որն է կազմում գերակշռող կողմը: Հատկապես հայերի համար:

Ambrosine
08.01.2009, 23:12
Կտրականապես դեմ եմ այս երևույթին
իրենք այդ տարիքում ինչ են, որ իրենց դաստիարակածը ինչ լինի?:angry
բացառություններ լինում են, երևի :think

Նարե
09.01.2009, 00:39
Խի՞ ա անընդունելի որ: 16-ում թող ամուսնանան, 17-ում երեխա ունենան, քցեն տունը մեծանա, իրանք էլ կայֆեր անեն, ոնց որ մյուս երիտասարդները...

եեեեեեեե թող իրանց համար հանգիստ կայֆավատ լինեն, նոր ամուսնանան, ով՞ա իրանց հետեվից ընկել:

Երկնային
09.01.2009, 00:47
Ինչքան բազմազան են կարծիքները: Արդեն չեմ կողմնորոշում լավ ու վատ կողմերը: Ինձ միայն դրական կողմով է հանդիպել վաղաժամ ամուս.ը:

Առաջարկում եմ թեմային հարցում ավելացնել «դեմ ու կողմ», որպեսզի պարզ լինի, որն է կազմում գերակշռող կողմը: Հատկապես հայերի համար:
պարզապես պետք չի ծայրահեղությունների մեջ ընկնել :)

dvgray
09.01.2009, 03:58
Կտրականապես դեմ եմ այս երևույթին
իրենք այդ տարիքում ինչ են, որ իրենց դաստիարակածը ինչ լինի?:angry
բացառություններ լինում են, երևի :think

իմիջիայլոց, եթե ամուսինները պաշտպանվեն ու երեխաներ չունենան այդքան երիտասարդ տարիքում, ապա ոչ մի բան էլ չի պատահի: Բացատրեմ միտքս, նկարագրելով, թե կանադական օրենսդրությանբ ինչպես է: Այստեղ, անկախ նրանից, դուք "զագս" ընկել եք թե չէ, եթե ապրում եք միասին 6 ամիս և ավել, ապա ցանկացած պահին կինը կարող է հայց ներկայացնել դատարան ու պահանջել գույքի կեսը /իսկ որոշ դեպքերում նաև ամբողջը/: Իսկ որպես այդ 6 ամիս ապրելու վկայություն կարող է բերվել ցանկացած հարևանի վկայությունը, որը կվակայի որ դուք փաստացի համատեղ կյանք եք վարել: Այսպիսով այստեղ կինը անչափ պաշտպանված է կրիզիսային մոմենտներից:
Այնպես որ եթե երեխաներ չլինեն, ապա ամեն ինչ նորմալ է: իսկ եթե երեխաներ կան, ապա դա կարծում եմ շատ շուտ կբերի մեծ կոնֆլիկտների, եթե երկուսն էլ երիտասարդ են:

Քամի
11.01.2009, 23:11
Վաղ ամուսնությունը դեռ չի խոսում այն մասին որ կինը պետք է երտասարդ ու բարետես մնա..աղջիկը որը ամուսնացած լինի 25-30 տարեկան հասակում հնարավոր է պահպանվի շատ ավելի թարմ, գեղեցիկ. երիտասարդ, քան մանկության հաշվին ամուսնացած մեկ ուրիշը.

Փոքրիկ
09.05.2009, 18:04
:thinkես էլ եմ դեմ վաղ ամուսնությանը... անձամբ ինձ ծանոթ են դեպքեր, երբ ամուսնացել են օրինակ 16-17 տարեկանում... ունեցել են երեխա ու 2ամիս հետո բաժանվել... բա էտ խեղճ երեխան ի՞նչ կապ ունի ծնողների միմյանց չհասկանալու մեջ:

:oyչնայած, գիտեմ մի զույգի էլի վաղ տարիքում ամուսնացած, բայց շատ հաջող ու համերաշխ ընտանիք են կազմել:

:thinkեսիմ է, ճակատագիր ա:8

Արտիստ
09.05.2009, 20:33
Ես էլ դեմ եմ ամուսնությանը:erexa:))

Mankik
09.05.2009, 21:11
:thinkես էլ եմ դեմ վաղ ամուսնությանը... անձամբ ինձ ծանոթ են դեպքեր, երբ ամուսնացել են օրինակ 16-17 տարեկանում... ունեցել են երեխա ու 2ամիս հետո բաժանվել... բա էտ խեղճ երեխան ի՞նչ կապ ունի ծնողների միմյանց չհասկանալու մեջ:

:oyչնայած, գիտեմ մի զույգի էլի վաղ տարիքում ամուսնացած, բայց շատ հաջող ու համերաշխ ընտանիք են կազմել:

:thinkեսիմ է, ճակատագիր ա:8

Այո, ճկատագիր է: Քույրս 16-ում է ամուսնացել 16 տարի առաջ: Աղջիկը 16 տարեկան է, այս տարի դպրոցն ավարտում է: Տղան էլ 14 տարեկան է 9-րդ դասարանում է: Քույրս հիմա նոր 34 տարեկան է: Շատեր այս տարիքում նոր սկսում են ընտանիք կազմելու, երեխա ունենալու մաին մտածել:
Իհարկե ճակատագիր... Եզակի դեպքեր են միայն...

Փոքրիկ
09.05.2009, 23:56

:thinkՄանկիկ ջան, եթե 16տարի առաջ ա ամուսնացել, աղջիկը 16 տարեկան ա՞ :8 էս չլինի ամուսնական կյանքում ամեն տարին որպես 2 տարի են հաշվում՞ :o:8

:Dչէ աչքիո ուզում եմ ամուսնանամ, կյանքը եկարացնելու միջոց ա:8

ՀԳ.:(էսօր իմացա , որ դասընկերուհուս աղջիկն արդեն 1 տարեկան ա :( էլի տենց 16տարեկանում ա ամուսնացել

Mankik
10.05.2009, 00:02

16-ը դեռ չի լրացել: Եթե ցանկանում ես, ամուսնացի, մի գուցե դու էլ էդ եզակի երջանիկներից լինես;)

Հետաքրքրություն ջան
10.05.2009, 10:04
Ըստ ինձ տարիքը կապ չունի թե քանի տարեկանում ես ամուսնանում 16 թե 26 , պարզապես ամեն ինչ կախվածա նրանից թե մարդ վոնցա հասկանում ընտանիքի նշանսկությունը իրա կյանքում… Մարդ գիտեմ, որը ամուսնացելա 17 տարեկանում ու կազմելա շատ ամուր ընտանիք իսկ մարդել գիտեմ, որ ամուսնացելա բավականին հասուն տարիքում, բայց մինչև հիմա ընտանիքն ու «ախպերությունը» իրարից չի տարբերում

Սլիմ
11.05.2009, 12:37
Ըստ ինձ տարիքը կապ չունի թե քանի տարեկանում ես ամուսնանում 16 թե 26

Համամիտ չեմ, տարբեր տարիքներում մարդու պահանջները ու վերաբերմունքը կյաքի հանդեպ շատ տարբեր են լինում, իհարկե եթե մարդը ինչ որ աճա ունենում;) Հետևաբար դժվար կլինի ապրել 25 տարեկանու մի մարդու հետ ու, ընտրել ես 16-ում:

Լուսաբեր
11.05.2009, 15:20
... տարբեր տարիքներում մարդու պահանջները ու վերաբերմունքը կյաքի հանդեպ շատ տարբեր են լինում, իհարկե եթե մարդը ինչ որ աճա ունենում;) Հետևաբար դժվար կլինի ապրել 25 տարեկանոմ մի մարդու հետ ում, ընտրել ես 16-ում:

Բայց հո՞ մենակ դու չես աճում ու մենակ քո աշխարհայացքը չի փոխվում. Երկուսով էլ փոխվում են ու եթե իրոք սիրում են մարդիկ իրար միասին են փոխվում,մասամբ հարմարվելով /իդեալական մարդ չկա/ . Վերջնական արդյունքում մեկը մյուսի փոփոխությունը չի զգում:

Վաղ ամուսնություններին վերաբերմունքս...:think չգիտեմ... Եթե մարդ իրեն հասունա զգում ամուսնանալու համար,ապա խնդրեմ... ոչ մեկս ապահովագրված չենք անհաջողության բախվել թեկուզ 35 տարեկանում...
Մի ժամանակ ես մտածում էի,որ կամուսնանամ 24 և ավելի տարիքում, բայց հիմա օրերն եմ հաշվում, որ գա հարսանիքիս օրը:love,նենց որ ...դա կապ չունի ;)

Սլիմ
14.05.2009, 12:45
Բայց հո՞ մենակ դու չես աճում ու մենակ քո աշխարհայացքը չի փոխվում. Երկուսով էլ փոխվում են ու եթե իրոք սիրում են մարդիկ իրար միասին են փոխվում,մասամբ հարմարվելով /իդեալական մարդ չկա/ . Վերջնական արդյունքում մեկը մյուսի փոփոխությունը չի զգում:

Բայց համաձայնի որ պահանջները կյանքի հանդեպ փոխվում են ու ոչ միշտ զուգահեռ:

comet
14.05.2009, 12:57
Այո, ճկատագիր է: Քույրս 16-ում է ամուսնացել 16 տարի առաջ: Աղջիկը 16 տարեկան է, այս տարի դպրոցն ավարտում է: Տղան էլ 14 տարեկան է 9-րդ դասարանում է: Քույրս հիմա նոր 34 տարեկան է: Շատեր այս տարիքում նոր սկսում են ընտանիք կազմելու, երեխա ունենալու մաին մտածել:
Իհարկե ճակատագիր... Եզակի դեպքեր են միայն...

Ես էս գումարում հանումից բան չհասկացա: Երևի մաթեմատիկա էնքան էլ լավ չեմ անցել:8 Բայց ինչքան գումարեցի, հանեցի 16+16=32 Ոնց եղավ 34 տարեկան?:
:esim

nune'
14.05.2009, 14:02
միանգամից ասեմ դեմ եմ, տանել չեմ կարողանում, չեմ ընդունում, լուրջ չեմ վերաբերվում վաղահաս, վաղաժամ ամուսնություններին.......................
օյ, դե որ էդքան իրար սիրում եք կարող եք ուղղակի իրար հետ ապրել, կամ դիմանալ..........մինչև դառնաք կարգին սոցիալականացված անձինք, ոչ թե հղի-հղի համալսարան գաք ու ինքներդ երեխա ,երեխա ունենաք........ու ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ կյանքից բան չհասկանաք.........:B

Venus
14.05.2009, 14:47
Նայած ում մոտ ինչպես կդասավորվի կյանքը, ոչինչ չես կարոխ նախօրոք պլանավորել , ամեն ինչ էլ կաչող է պատահել, բայց թե ցանկալի կլիներ, մի քիչ մեծանալ, հասկանալ ճիշտն ու սխալը կայուն անձ դառնալ` որ առանց կողմնակի օգնության կարողանաս ապրել, նոր ամուսնության մասին մտածել, :)

Vaho
14.05.2009, 19:49
Վաղ ամուսնություն ասելով խոսքը գնումա՞ 16-18 տարեկան հասակում ամուսնանալու մասին::think

Աբելյան
14.05.2009, 23:06
Կողմնակից չեմ, բայց ուշ ամուսնությունից հազար գլուխ լավ ա:

Vaho
15.05.2009, 09:30
Ամուսնանալու համար ամենալավ տարիքներն են
Տղայի համար 23-26
Աղջկա համար 21-24

ԿԳԴ
15.05.2009, 09:50
Իմ կարծիքով էստեղ ոչ թե թվերն են էական,16, 19, 20, կամ 28 տարեկան, այլ մարդու հոգեբանորեն պատրաստված լինելը ամուսնական դաժան կյանքին: Պետք է մարդ գիտակցի, որ կարող է ընտանիք ստեղծի և երեխա ճիշտ դաստիարակի, եթե կարող է այդ անել 16 տարեկանում, թող անի, ով է իրեն խանգարում: Կոնկրետ ես կողմ եմ, որ թե տղան և թե աղջիկը ինչ որ բանի հասնեն կյանքում` կլինի դա ուսում, աշխատանք, հետո նոր իրենց կապեն ամուսնական շղթաներով::)

Vaho
15.05.2009, 10:25

Բայց և հոգեբանորեն և ֆիզիկապես դժվար թե մարդ պատրաստ լինի ամուսնանալուն 16-18 տարեկան հասակում, և այդ տարիքում երեխա ել չի կարող դաստիարակել:

Բայց խի՞ դաժան:think

ԿԳԴ
15.05.2009, 10:40
Բայց և հոգեբանորեն և ֆիզիկապես դժվար թե մարդ պատրաստ լինի ամուսնանալուն 16-18 տարեկան հասակում, և այդ տարիքում երեխա ել չի կարող դաստիարակել:Իմ կարծիքով ամուսնանալու համար նույնիսկ 21, 22 տարեկանն է փոքր, թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն, բայց մարդիկ գիտեմ` հատկապես աղջիկներ, որ դաստիարակվում են այն հոգեբանությամբ, որ հենց դարձար չափահաս, դու պետք է արդեն մտածես ամուսնության մասին, այդպիսի մարդկանց համար հեշտ կլինի վաղ հասակում ամուսնանալը, քանի որ նրանք բացի ամուսնանալուց կյանքում ուրիշ բանի չեն ձգտում
Բայց խի՞ դաժան: Չգիտեմ, իմ մեջ այդպիսի տպավորություն է, երբ նայում եմ ամուսնացած մարդկանց: :8

Vaho
15.05.2009, 12:47
Չգիտեմ, իմ մեջ այդպիսի տպավորություն է, երբ նայում եմ ամուսնացած մարդկանց: :8

Չե համաձայն չեմ, ես չգիտեմ թե խիա քո մոտ ըտենց տպավորություն ստեղծվել, բայց ամուսնանությունը դաժան համարելը սխալ է:
Դա Աստծու կողմից սահմանված կարգ է, իսկ ինչ սահմանված է Աստծու կողմից չի կարող դաժան լինել:
Մարդիկ են դաժան և նրանք են դաժանացնում այդ կնոջ և տղամարդու սուրբ միացումը:

armena
29.05.2009, 01:20
Իմ կարծիքով էստեղ ոչ թե թվերն են էական,16, 19, 20, կամ 28 տարեկան, այլ մարդու հոգեբանորեն պատրաստված լինելը

այո

Rhayader
29.05.2009, 01:55
այլ մարդու հոգեբանորեն պատրաստված լինելը ամուսնական դաժան կյանքին
Էս ազգը մենակ լացի՝ դաժան կյանք (իր բոլոր արտահայտումներով), դաժան մարդիկ, օհ, որքան եմ ես տառապում, տառապուուուում եմ, տառապուուուուուուուուուում:D
Ժող, յամայկացիք լավ խոսք ունեն՝ կասյակդ քաշիր, մարդկանց սիրիր, կյանքը վայելիր: Երեքից ոչ մեկն առանց մյուս երկուսի չի ստացվում:
Մի լացեք, մի տառապեք:
Ամուսնական կյանքն իրականում այնքան երջանիկ կարող է լինել: Անձնական փորձիցս եմ ասում:

Բարեկամ
29.05.2009, 05:15

դու ամուսնացա՞ծ ես

Rhayader
29.05.2009, 08:54
դու ամուսնացա՞ծ ես

:roll гражданский брак, բայց մնացածն էլ՝ բավականին շուտով:

Բարեկամ
29.05.2009, 15:51
:roll гражданский брак, բայց մնացածն էլ՝ բավականին շուտով:

Բլիսն ա՞ :oy

Apsara
29.05.2009, 16:08
:D մեռա, այդ ինչու ամուսնությունը դաժան համարվում, երբ ցանկացած հայ աղջկա ամենաներքին երազանքը ամուսնանալն է, հա հիմա շատերը կասեն չէ սուտա, օրինակ ես չեմ ուզում ամուսնանալ և այլն, հա ես էլ երբեք չեմ ուզել ամուսնանալ հիմա էլ չեմ ուզում, որովհետև արդեն ամուսնացած եմ:P

Իսկ եթե ավելի լուրջ վաղ ամուսնություններ չկան, կան միայն չհասունացած տղաներ և աղջիկներ, որոնք ամուսնանում են:ok դե հաճախ հենց սեռական զարգացման ամենակրիտիկական պահին, երբ բնությունը մի ուրիշ կարգի կանչում է հակառակ սեռին

Tig
29.05.2009, 16:20
Իմ կարծիքով էստեղ ոչ թե թվերն են էական,16, 19, 20, կամ 28 տարեկան, այլ մարդու հոգեբանորեն պատրաստված լինելը ամուսնական դաժան կյանքին: Պետք է մարդ գիտակցի, որ կարող է ընտանիք ստեղծի և երեխա ճիշտ դաստիարակի, եթե կարող է այդ անել 16 տարեկանում, թող անի, ով է իրեն խանգարում: Կոնկրետ ես կողմ եմ, որ թե տղան և թե աղջիկը ինչ որ բանի հասնեն կյանքում` կլինի դա ուսում, աշխատանք, հետո նոր իրենց կապեն ամուսնական շղթաներով::)

Հիմնականում համամիտ եմ մտքերիդ հետ, բացի «դաժան» որակումից: Եթե մարդիկ իրոք հասուն են, և իրոք գտել են իրար, այսինքն զգում են, որ պատկանում են իրար, ապա նրանց ամուսնությունը երջանկությունից բացի հաստատ դաժան կյանք չի բերի:
Իմ սեփական փորձից եմ ասում;)

Rhayader
29.05.2009, 17:14
Բլիսն ա՞ :oy

:roll ահամ)))

aerosmith
30.05.2009, 00:14
ճիշտն ասած ես էլ կարդում էի վերևի մի քանի գրառումներ, ու իմ մոտ էլ էդ հարցը առաջացավ, ինրի ա դաժան??? միթե աշխարհում կա այնպիսի գեղեցիկ ու հաճելի բան մ քան ամուսնությունն է, իր ողճ ամուսնական պարտականություններով(ներառյալ նաև ինտիմը), երեխաներ դաստիարակելը, մեծացնելը, կնոջդ հաճախ ուրախացնելը մի փունջ ծաղիկներ նվիրելով, կամ էլ որ աշխատանքից հոգնած գաս տուն, ընտանիքով հավաքվելով հեռուստացուցի դիմաց ինչ-որ ֆիլմ դիտելը.....
իսկ ինչ վերաբերվումա շուտ, կամ ուշ ամուսնությանը ապա այդ հարցում ես էլ կասեմ, եթե մարդ ի վիճակի է հաղթահարելու ամուսնական ՀԱՃԵԼԻ կյանքի ողջ դժվարություննրը, ապա միանշանակ կողմ եմ, տարիքը այստեղ իմ կարծիքով դեր չի խաղում։

Apsara
30.05.2009, 00:33
: Չգիտեմ, իմ մեջ այդպիսի տպավորություն է, երբ նայում եմ ամուսնացած մարդկանց: :8

ԿԳԴ ափսոս ինձ և իմ նորաստեղծ ընտանիքին չես ճանաչում, այդպես չէիր կարծի, կամ գոնե ասենք մեր Վերայի ու Աթեիստի ընտանիքը, որ արդեն փոքրիկ ունեն, Ուլուանան և Վազգենը հեռու են էլի ափսոս, բայց համոզված եմ, որ նրանք երջանիկ են:)

Ուզում եմ ասել, որ լավը տեսնես ու նախապես չտրամադրվես դաժան կյանքի, հակառակը՝ պատկերացրու, որ ամուսնացած դու էլ ավելի ազատ և երջանիկ պիտի լինես և կլինես, քան հիմա:love

Ungrateful
07.06.2009, 03:20
Չեմ կարող կոնկրետ ասել Ճիշտ է, թե սխալ.... տարբեր մարդիք - տարբեր մտածելակերպ...կփորձեմ ներկայացնեմ անձնական կարծիքս իմ կյանքից 1 օրինակ բերելով...
միտեղ արդեն նշել եմ, որ լուրջ հարաբերություն 1 անգամ եմ ունեցել... 17 էի, որոշել էի արդեն... նա էր այդ ժամանակ իմ իդեալը, կյանքիս կեսը, այն միակը.... Մեր հարաբերությունները նման չեին այդ տարիքի Տիպիկ "ընկեր - ընկերուհի" հասկացողությանը... (օրինակ բերեմ) ամեն առավոտ արդնանում էի նրա համբույրից, կողքս տեսնում էի սուրջ, ինչ որ ուտելու բան, սիգարետ, ու ընկերուհուս... նա էր այն մարդը, ում ես 1 տարի շարունակ ամեն առավոտ աչքերս բացելով տեսնում էի... երկար ժամանակ արդեն մենակեմ ապրում, եվ այդ միքանի մանրուքնել (սուրջը, ավանդական նախաճաշը) իմ համար մեեեծ ուշադրություն էր, եվ ուղղակի շաաաատ հաճելի բան....
մի խոսքով ուրիշ էր, նման չեր ոչմի բանի... երջանկություն էր...
սիրում էի, արդեն որոշել էի որ պետքա նշանվեմ և ուզում էի դա անել ամենա կարճ ու ամենա մոտ ժամանակում... (մեր ընտանիքների հետ կապված, պռոբլեմ չկար, իրա տնեցիները ինձ սիրում էին, նույննել մերոնք իրա հանդեպՃ) կարծես ամեն ինչ իդեալական էր....
անցավ մոտ 10 ամիս, մեր մեջ ինչ որ բան եղավ, աննդհատ կռիվներ, վեճեր, լարված վիճակ, բնականաբար հիասթափություններ երկուսիս կողմից... վերջ տվեցինք ամեն ինչին, հիմա հասկանում եմ եթե շտապեի ամուսնության հարձում - շատ էի փոշմանելու, շրջանցել այդ ամենը (վեճերը, ու հիասթափությունները) հնարաոր չեր լինի, բայց արդեն ուշ կլիներ...
հիմա չեմ մտածում, ու չեմ ընդունում "Վաղ" ամուսնությունը

Հ.Գ. գրածիս հետ կապ չունի... բայց վայելեք երիտասարդ տարիները... - դա էլ է իմ համար ԱՐԴԵՆ շատ մեծ պատճառ հանդիսանում "Վաղ" ամուսնություններին դեմ լինելու համար ;)

ԿԳԴ
07.06.2009, 09:23
ԿԳԴ ափսոս ինձ և իմ նորաստեղծ ընտանիքին չես ճանաչում, այդպես չէիր կարծի, կամ գոնե ասենք մեր Վերայի ու Աթեիստի ընտանիքը, որ արդեն փոքրիկ ունեն, Ուլուանան և Վազգենը հեռու են էլի ափսոս, բայց համոզված եմ, որ նրանք երջանիկ են

Ուզում եմ ասել, որ լավը տեսնես ու նախապես չտրամադրվես դաժան կյանքի, հակառակը՝ պատկերացրու, որ ամուսնացած դու էլ ավելի ազատ և երջանիկ պիտի լինես և կլինես, քան հիմաԿներեք, ես որոշ չափով սխալ եմ արտահայտվել, դաժան չպետք է ասեի, ուղղակի իմ ճանաչած ամուսնացած զույգերի մեջ երջանիկները ավելի քիչ են, հույս ունեմ, որ մի օր ձեզ կհանդիպեմ և կարծիքս ամուսնական դաժան կյանքի հանդեպ կփոխվի:
Հիմնականում համամիտ եմ մտքերիդ հետ, բացի «դաժան» որակումից: Եթե մարդիկ իրոք հասուն են, և իրոք գտել են իրար, այսինքն զգում են, որ պատկանում են իրար, ապա նրանց ամուսնությունը երջանկությունից բացի հաստատ դաժան կյանք չի բերի:
Իմ սեփական փորձից եմ ասումՔիչ քիչ կարծիքս փոխվում է ամուսնության մասին, ուրախ եմ ձեզ համար:

Melete
17.06.2009, 21:19
Ի՞նչ եք մտածում վաղ ամուսնության մասին… Ո՞ր տարիքն եք համարում ճիշտ ամուսնության համար…

Ամուսնուտյան համար կոնկրետ տարիք ես չեմ նշի, ուղակի կասեմ, որ յուրաքանչյուրս այդ քայլին դիմելուց առաջ պետք է գիտակցի պատրաստ է արդյոք տեղափոխվել կյանքի այդ էտապ,որը լի է բազմատիվ դժվարուտյուններով ու փորցուտյուններով

erexa
04.05.2011, 03:20
Ի՞նչ եք մտածում վաղ ամուսնության մասին… Ո՞ր տարիքն եք համարում ճիշտ ամուսնության համար…

Լավ բան չեմ մտածում :)), իսկ եթե ավելի լուրջ ապա ոչ մի կոնկրետ տարիք էլ չեմ կարող ճիշտ համարել: Ես ճիշտ համարում եմ, եթե տվյալ անձը կայացած է, ֆինանսապես և հոգեպես պատրաստ է ամուսնության համար:

Cassiopeia
29.10.2013, 21:10
Չէ, վաղ ամուսնություն հաստատ չարժե: Մանվանդ հիմա, երբ տեխնիկայի դար է: ժամանակակից երեխեն համակարգչից հեռու չի գնում: Էդ երեխեն ի՞նչ պիտի հասկանա կյանքից, որ մի բան էլ իր ընտանիքը ստեղծի ու երեխա դաստիարակի: Իրան հաստատ ժամանակ ա պետք կյանքին ինտեգրվելու համար: Մանավանդ հայ ընտանիքներում դպրոցահասակ երեխեքի վրա ծնողները շատ են դողում, ամեն ինչը սահմանների մեջ է (դա էլ իր դրական կողմն ունի) ու էդ երեխեքի կյանքը խիստ սահմանափակ է: Ամուսնանան, երեխա ունենան էն դեպքում, երբ իրանք էլ դեռ երեխա հոգեբանությունից դուրս չեն եկել, որովհետև էդ հնարավորությունը չեն ունեցել: Չէ, հաստատ չարժե:

Mephistopheles
29.10.2013, 21:46
ինչքան շուտ ամուսնանաք, էնքան շուտ կբաժանվեք, ինչքան շուտ բաժանվեք, էնքան շուտ ազապ կլինեք, ինչքան շուտ ազապ լինենք էնքան շատ աղջիկների հետ կարաք լինեք, ինչքան շատ աղջիկների հետ լինեք, էնքան շատ ընտրություն լունենաք, ինչքան շատ ընտրություն ունենաք, էնքան լավը կընտրեք, ինչքան լավն ընտրեք էնքան երկար կմնաք հետը ինչքան երկար մնաք հետը էնքան ուշ կբաժանվեք, ինչքան ուշ բաժանվեք էնքան ուշ ազապ կլինեք, ինչքան ուշ ազապ եղաք էնքան քիչ աղջիկների հետ կլինեք, ինչքան քիչ եղաք էնքան ընտրությունը քիչ կլինի, ինչքան քիչ եղավ ընտրությունը, էնքամ վատն ա լինելու, ինչքան վատը լինի, էնքան կարճ կտևի ամուսնությունը… ինչքան կարճ էնքան շուտ ազապ կլինեք…

…ու սենց մինչև մեռնելը…

Անվերնագիր
29.10.2013, 23:26

Մեֆ ջան, թազա խոտ ես ճարե՞լ