PDA

Դիտել ողջ տարբերակը : Oպերացիոն համակարգի նախընտրելի լեզուն

Rammstein
18.12.2009, 22:58
Մարդկանց մեծ մասը հիմնականում օգտագործում են Windows օպերացիոն համակարգի զանազան տարբերակներ: Քանի որ դեռեւս ամբողջապես հայերեն Windows չկա, իսկ միջերեսի փաթեթների թարգմանություններից էլ շատ-շատերը (այդ թվում ես) մեղմ ասած գոհ չեն, շատերն էլ պարզապես տեղյակ չեն LIP-երի (միջերեսի փաթեթ) մասին, ուստի մարդկան մի ստվար մասը օգտագործում են օտարալեզու ՕՀ, որոնք լինում են հիմնականում անգլերեն եւ ռուսերեն:
Ինձ հետաքրքիր է, թե ով ինչ լեզվով է նախընտրում ՕՀ-ը, եւ ինչու:

Իհարկե վերեւում գրվածից չի բխում, որ ով Windows չի օգտագործում, չպետք է մասնակցի հարցմանը: :)

BOBO
18.12.2009, 23:04
Ես անգլերեն օգտագօրծել ու տենցել օգտագործելու եմ, հայերենը ինչքան էլ լավ հանեն մեկա չեմ դնի

Արամ
18.12.2009, 23:04
Միշտ անգլերեն եմ օգտագործել լիարժեք հայերեն էլ լինի անգլերեն եմ օգտագործելու

Աթեիստ
18.12.2009, 23:06
1. Զզվում եմ որոշ բառերի հայերեն թարգմանություններից
2. մի համոզմունք ունեմ, որ ցանկացած ծրագիր լավ աշխատում է այն լեզվով, ինչ ազգ ստեղծել է այդ ծրագիրը: Այլ կերպ ասած ռուսերեն լավ կաշխատի ռուսի գրած ծրագիրը, հայերեն` հայինը, քանի դեռ հայը չի ստեղծել (մրցունակ) ՕՀ, օգտվելու եմ ամերիկացու ստեղծած անգլերենից:

Pagan_Angel
18.12.2009, 23:10
Գիտեի՞ք մատրիցա հայերեն ոնց են թարգմանել. թվամայր:

Պատկերացրեք թե համակարգչային տերմինների հերը ոնց են անիծել:

Albus
19.12.2009, 00:52
Գիտեի՞ք մատրիցա հայերեն ոնց են թարգմանել. թվամայր:

:hands Վերջնա:D

terev
19.12.2009, 01:13
Նախընտրում եմ ռուսերենը, քանի որ անգլերեն մի 30 հատ բառ գիտեմ, բայց անգլերեն ՕՀ-ի վրա :

Ապե Ջան
19.12.2009, 01:42
Անգլերեն, ճիշտա ավելի քիչ եմ հասկանում, բայց հենց սկզբից հիմքը դրվելա անգլերենով երևի էտ պատճառովա հիմանական մասին մոտ ավելի հոգեհարազատ անգլերեն օպերացիոն համակարգը, այ որ հենց սկզբից մենք օգտագործեինք հայերեն տարբերակը հավատացած եղեք որ չէինք էլ ուզենալու լսել ռուսերեն կամ անգլերեն օպերացիոն համակարգի մասին, Իսկ հիմա այդ բոլոր տերմինները մեզ անծանոթ են երևի զուտ միայն այդ պատճառով է որ ավելի նախըտրելի է անգլերենը հիմանական 90 տոկոսի մոտ:

terev
19.12.2009, 01:57
անգլերենը հիմանական 90 տոկոսի մոտ:

Մի քիչ իջի Apeh Jan: Իմ շրջապատում ես կասեի 90 տոկոսը ռուսերեն է օգտագործում:

Ապե Ջան
19.12.2009, 02:05
Մի քիչ իջի Apeh Jan: Իմ շրջապատում ես կասեի 90 տոկոսը ռուսերեն է օգտագործում:
արի ճշտենք թե որ երկրների մասին է խոսքը, դու կոնկրետացնում երևի ռուսներին որոնք արդեն քանի տասնամյակ են օգտագործում իրենց իսկ հայրենի լեզվով օպերացիոն համակարգը, կոնկրետ ռուսները քին թիվ չեն կազմում ամբողջ աշխարհում ու միայն նրանք էլ մեծ ազդեցություն ունեն համաշխարհային հաշվարկների սանդղակի վրա:

terev
19.12.2009, 02:09
Apeh Jan ես գրել եի իմ շրջապատում, ռուսները ինձ ինչ՞ շրջապատ : Ես նկատի ունեի իմ շրջապատի մի 25-30 հոգու, ովքեր կոմպ ունեն:

Ապե Ջան
19.12.2009, 02:13
Apeh Jan ես գրել եի իմ շրջապատում, ռուսները ինձ ինչ՞ շրջապատ : Ես նկատի ունեի իմ շրջապատի մի 25-30 հոգու, ովքեր կոմպ ունեն:
Հասկանալիա, բայց ռուսերենի ու անգլերենի մինչև կլինեն հարցումներ երևի հարցումներ Google-ում

_DEATH_
19.12.2009, 11:53
Անգլերեն, ճիշտա ավելի քիչ եմ հասկանում, բայց հենց սկզբից հիմքը դրվելա անգլերենով երևի էտ պատճառովա հիմանական մասին մոտ ավելի հոգեհարազատ անգլերեն օպերացիոն համակարգը, այ որ հենց սկզբից մենք օգտագործեինք հայերեն տարբերակը հավատացած եղեք որ չէինք էլ ուզենալու լսել ռուսերեն կամ անգլերեն օպերացիոն համակարգի մասին, Իսկ հիմա այդ բոլոր տերմինները մեզ անծանոթ են երևի զուտ միայն այդ պատճառով է որ ավելի նախըտրելի է անգլերենը հիմանական 90 տոկոսի մոտ:

Եթե հայերեն լիներ հենց սկզբից, ես կոմպի դեմը մի երկու օր նստելուց հետո էլ հավես չէի անի միացնեմ: Տերմինների 80%-ը թարգմանել են հայերեն իրանց հորինած անգրագետ բառերով, գոնե ոլորտի մասնագետի հորինած բառեր լիներ, կամ հորինելը որն ա, ոչ մի լեզվում բացի հայերենից էտ բառերը չի թարգմանվել:

Հայկօ
19.12.2009, 11:55
Աթեիստի հետ համաձայն եմ, գերադասում եմ ըստ կարելվույն յուրաքանչյուր արտադրանք օգտագործել իր օրիգինալ լեզվով՝ լինի կինո, խաղ, թե օպերացիոն համակարգ:

Ապե Ջան
19.12.2009, 12:50
Եթե հայերեն լիներ հենց սկզբից, ես կոմպի դեմը մի երկու օր նստելուց հետո էլ հավես չէի անի միացնեմ: Տերմինների 80%-ը թարգմանել են հայերեն իրանց հորինած անգրագետ բառերով, գոնե ոլորտի մասնագետի հորինած բառեր լիներ, կամ հորինելը որն ա, ոչ մի լեզվում բացի հայերենից էտ բառերը չի թարգմանվել:
չեմ կարծում, կոնկրետ ես եթե սկզբից սովորեի հայերենի վրա հետպ ցանկություն էլ անգամ չէի ունենա փոխել օպերաացիոն համակարգս անգլերենի կամ մի ուրիշ լեզվով, բայց համամիտ եմ քեզ հետ, որ լավ թարմագնություն չեն կարողանում անել մեր հայերը, տեխնիկայի բնագավառում:

Ապե Ջան
19.12.2009, 12:52
Աթեիստի հետ համաձայն եմ, գերադասում եմ ըստ կարելվույն յուրաքանչյուր արտադրանք օգտագործել իր օրիգինալ լեզվով՝ լինի կինո, խաղ, թե օպերացիոն համակարգ:
եթե քո ասած տրամաբանությամբ շարժվենք ուրեմն պետք է առանց հասկանալու դիտել ֆիլմեր, խաղալ խաղեր կամ եթե չէ պետքա անցնել այդ բոլոր լեզուների ուսումնասիրությանը:

A.r.p.i.
19.12.2009, 12:56
Հայերեն Windows երբեք չեմ օգտագործի: Այժմ օգտագործում եմ ռուսերեն, բայց ավելի շատ նախընտրում եմ անգլերեն:

Ապե Ջան
19.12.2009, 13:05
Հայերեն Windows երբեք չեմ օգտագործի: Այժմ օգտագործում եմ ռուսերեն, բայց ավելի շատ նախընտրում եմ անգլերեն:
բայց քանի որ ավելի քիչ եմ հասկանում անգլերեն օգտագործում եմ ռուսերեն տարբերակը:

Հայկօ
19.12.2009, 13:10
եթե քո ասած տրամաբանությամբ շարժվենք ուրեմն պետք է առանց հասկանալու դիտել ֆիլմեր, խաղալ խաղեր կամ եթե չէ պետքա անցնել այդ բոլոր լեզուների ուսումնասիրությանը:

Ապե ջան ջան, ինձ չգիտես ինչու թվում է (կներես, էլի), որ դու այս ֆորումն էլ ես երբեմն առանց հասկանալու կարդում :): «Ըստ կարելվույն» նշանակում է «հնարավորության դեպքում, եթե կարող եք» և այլն: Բնականաբար՝ այստեղ սա ունի «եթե գիտեք տվյալ լեզուն» իմաստը: Նաև՝ բոլոր լեզուների ուսումնասիրությանը անցնելու կարիք չկա, բայց ես համոզված եմ, որ զարգացող մարդն այսօր ուղղակի պարտավոր է հասկացական մակարդակով իմանալ գոնե անգլերեն ու ռուսերեն:

Իսկ առանց հասկանալու խաղ խաղալ կամ կինո նայել ոչ ոք, իհարկե, չի ստիպում, սակայն օրիգինալով խաղ խաղալը կամ կինո նայելը ինձ համար շատ ավելի հաճելի է, քան՝ թարգմանությամբ: Նույնը՝ օպերացիոն համակարգերի կամ ցանկացած ծրագրի համար:

Արևհատիկ
19.12.2009, 16:43
Ինձ միայն անգլերեն տարբերակն ա դուր գալիս: Էս պահին ռուսերենա Windows-ս, բայց շուտով փոխելու եմ:

Ապե Ջան
19.12.2009, 18:10
Ապե ջան ջան, ինձ չգիտես ինչու թվում է (կներես, էլի), որ դու այս ֆորումն էլ ես երբեմն առանց հասկանալու կարդում :): «Ըստ կարելվույն» նշանակում է «հնարավորության դեպքում, եթե կարող եք» և այլն: Բնականաբար՝ այստեղ սա ունի «եթե գիտեք տվյալ լեզուն» իմաստը: Նաև՝ բոլոր լեզուների ուսումնասիրությանը անցնելու կարիք չկա, բայց ես համոզված եմ, որ զարգացող մարդն այսօր ուղղակի պարտավոր է հասկացական մակարդակով իմանալ գոնե անգլերեն ու ռուսերեն:

Իսկ առանց հասկանալու խաղ խաղալ կամ կինո նայել ոչ ոք, իհարկե, չի ստիպում, սակայն օրիգինալով խաղ խաղալը կամ կինո նայելը ինձ համար շատ ավելի հաճելի է, քան՝ թարգմանությամբ: Նույնը՝ օպերացիոն համակարգերի կամ ցանկացած ծրագրի համար:

Չէ քեզ սխալա թվացել, կոնկրետ դու արտահայտում ես քո տեսակետը, բայց ես խոսում եմ ամոբղ աշխարհի վիճակագրության մասին, ու քեզ թե ինչա թվում կամ ինչ ես մտածում իմ մասին, արի էտ քո մեջ պահի

Հայկօ
19.12.2009, 20:17
Չէ քեզ սխալա թվացել, կոնկրետ դու արտահայտում ես քո տեսակետը, բայց ես խոսում եմ ամոբղ աշխարհի վիճակագրության մասին, ու քեզ թե ինչա թվում կամ ինչ ես մտածում իմ մասին, արի էտ քո մեջ պահի

Ապեհ ջան ջան, էդ վիճակագրությունը որտեղի՞ց ես վերցրել ու, մանավանդ, որտե՞ղ ես գրել դրա մասին:

Ի դեպ՝ մենակ ուրախ եմ քո համար, եթե դու գիտեիր, թե ինչ ա նշանակում «ըստ կարելվույն» արտահայտությունը: Ես էդ բառերը գրել էի հենց նրա համար, որ իմ գրառմանը չպատասխանեին՝ ասելով, որ խաղերը, կինոները ու ծրագրերը անպայման հարկավոր ա առանց հասկանալու նայել:

Ապե Ջան
19.12.2009, 21:39

արի թեման փակենք