PDA

Դիտել ողջ տարբերակը : Գնում եմ զուգարան..



Գաղթական
18.12.2009, 18:12
Երբ երեկ գործընկերս հարցրեց, թե Հայաստանում ինչպես են գնում զուգարան, առաջին միտքը, որ մոտս ծագեց՝ թե սա տեսել է մեր գյուղի տեսարժան փոսերը..

հետո, միտքը ավելի լավ ձևակերպելով, բացատրեց, թե ինչ-որ հայտնի Բելգիական ամսագրում է կարդացել Հայաստանի մասին հոդված, որտեղ հարցազրույց վարողի հարցերին բավականին հետաքրքիր արձագանքներ են գրանցվել..

լրագրողը նշել էր նաև՝ «այս Հայերը շատ հետաքրքիր ժողովուրդ են.. նույնիսկ զուգարան գնալուն ասում են՝ գնամ թուրքական դեսպանատուն..» :):)


Հետաքրքիր է՝ իսկ ինչ այլ տարբերակներ ենք մենք օգտագործում մեր աշխարհից առանձնանալու երևույթը նկարագրելիս..

--» հայտնի է նաև «գնամ մոլլայի մոտ» արտահայտությունը..
--» ես ինքս հաճախ ասում եմ «գնամ Շուշոյի մոտ».. :pardon

Pagan_Angel
18.12.2009, 18:22
ես օրինակ գնում եմ սեվ գործ անելու :sad

Արամ
18.12.2009, 18:24
իսկ ես գնում եմ դատարկվեմ

LoK®
18.12.2009, 18:24
"Գնամ Հիտլերին տեսնեմ" - ընկերներիցս մեկն ա ասում :)
Ես մեկ մեկ ասում եմ "գնամ կերած-խմածս անուշ անեմ" :D

Nareco
18.12.2009, 18:24
Սերժի մոտ: :)

Փոքրիկ
18.12.2009, 18:25
Զոյայի մոտ :))

Շինարար
18.12.2009, 18:44
Միշիկնոց կամ Միշիկ ձյայի մոտ կամ ՕՕ կաբինետ:))

aerosmith
18.12.2009, 22:34
դեկանատ

masivec
18.12.2009, 23:24
Զուգարան:pardon

ministr
18.12.2009, 23:29
Միզամուղ :))

*e}|{uka*
18.12.2009, 23:42
Խի՞ ծաղիկ հավաքելուց բացի էլի՞ տարբերակներ կան: :o:D

Ֆոտոն
18.12.2009, 23:43
Lսել եմ էսպիսի տարբերակներ:

Փուչիկի մոտ: :oy

Աշխատասենյակ: :))

Ծաղիկ հավաքելու: :flower (երբ քաղաքից դուրս արշավ, ճամփորդություն է լինում)

ministr
18.12.2009, 23:48
"Քաղաքից դուրս"-ի դեպքում ` արջի մոտ :))

բրդուճ
18.12.2009, 23:49
Ես էլ ասում եմ գնամ մուլտիկ նայելու:o

Enigmatic
18.12.2009, 23:50
Ես միշտ տուալետ եմ գնացել::esim

Հարդ
18.12.2009, 23:51
Ես ամեն առավոտ գնում եմ կրակը վառելու:

Pagan_Angel
18.12.2009, 23:54
սրտի՞

Լուսաբեր
18.12.2009, 23:56
Գնացի Զինայի պարտքերը տալու:)) 00 և այլն

Ամոթ թեմայա:oy

*e}|{uka*
18.12.2009, 23:57
Աչքիս զուգարանի դռները շուտով փակվեն... :oy

Yellow Raven
18.12.2009, 23:57
Զուգարան ասելուց բացի մեկ էլ տոիլետ եմ ասում:))
Կամ հազարից մեկ՝ գողտրիկ անկյուն:)

Zangezur
18.12.2009, 23:58
Թուղթ ճմռելու:D

Հարդ
18.12.2009, 23:58
սրտի՞

Որոշ մարդկանց կյանքի:hands

AniwaR
19.12.2009, 00:15
Ընկերուհի ունեմ, ինքը գնում է Բուդդայի մոտ:

Իսկ ես այցելում եմ բեռնաթափման խցիկ: :B(c)

davidus
19.12.2009, 00:18
իմ մոտ այդ տեղը "խորհրդարանն" ա..... :( :(

Աթեիստ
19.12.2009, 00:21
Ես գնում եմ գրելու (писа՛ть - пи՛сать):

Աթեիստ
19.12.2009, 00:22
Բանակում շռայլում էինք:

Kuk
19.12.2009, 00:23
Քանի որ մտավախություն ունեմ, որ էս զուգարանային թեման կարողա փակվի, մի տարբերակ էլ ես հասցնեմ ասել, բայց ոչ բոլորը կհասկանան: Էս տարբերակի համար շատ կարևոր ա վայրը, դա մի վայր է, որտեղ հաճախ հավաքվում ենք ակումբցիներով, այդտեղ եղած ժամանակ, երբ շատ գարեջուր ենք խմած լինում, ասում ենք՝ գնում եմ Ֆ***-ի մոտ:D

Հ.Գ. Անտեղյակները թող ինձ ներեն:pardon

Գալաթեա
19.12.2009, 00:26
Քանի որ մտավախություն ունեմ, որ էս զուգարանային թեման կարողա փակվի, մի տարբերակ էլ ես հասցնեմ ասել, բայց ոչ բոլորը կհասկանան: Էս տարբերակի համար շատ կարևոր ա վայրը, դա մի վայր է, որտեղ հաճախ հավաքվում ենք ակումբցիներով, այդտեղ եղած ժամանակ, երբ շատ գարեջուր ենք խմած լինում, ասում ենք՝ գնում եմ Ֆ***-ի մոտ:D

Հ.Գ. Անտեղյակները թող ինձ ներեն:pardon

:D :D
Մեկ էլ Ֆ-ն չէ :D՞

Pagan_Angel
19.12.2009, 00:31
ծառ ծառ ծառ, գոռում էր մի անգամ ընկերս փողոցի մեջտեղը

Մարկիզ
19.12.2009, 00:36
Քանի որ մտավախություն ունեմ, որ էս զուգարանային թեման կարողա փակվի, մի տարբերակ էլ ես հասցնեմ ասել, բայց ոչ բոլորը կհասկանան: Էս տարբերակի համար շատ կարևոր ա վայրը, դա մի վայր է, որտեղ հաճախ հավաքվում ենք ակումբցիներով, այդտեղ եղած ժամանակ, երբ շատ գարեջուր ենք խմած լինում, ասում ենք՝ գնում եմ Ֆ***-ի մոտ:D

Հ.Գ. Անտեղյակները թող ինձ ներեն:pardon
Ես Քեթրինի մոտ եմ գնում:

Lion
19.12.2009, 00:37
լրագրողը նշել էր նաև՝ «այս Հայերը շատ հետաքրքիր ժողովուրդ են.. նույնիսկ զուգարան գնալուն ասում են՝ գնամ թուրքական դեսպանատուն..» :):)


Թող աշխարհն այդպես իմանա, լավ է:) Իմ տարբերակը -


Գնամ Զինա տոտայենց ;)

թեև լսել եմ նաև "գնամ վրացական դեսպանատուն" արտահայտությունը...

Pagan_Angel
19.12.2009, 00:39
դպրոցի վախտերով կասկադի պառավի մոտ էինք գնում :D

Մարկիզ
19.12.2009, 00:40
Ես Քեթրինի մոտ եմ գնում:
Ամեն մեկդ չեք կարա էթաք էլի… Քեթրինի մոտ: Դերասան ա:

:)))

Ռուֆուս
19.12.2009, 00:50
Մայր բնությունը ջրելու :)

StrangeLittleGirl
19.12.2009, 00:55
Մեր ընկերական շրջապատի տարբերակներից մի քանիսն արդեն ասվեց, մի քանիսն էլ ավելացնեմ.
1. Գնամ Ուինսթոն Չերչիլի մոտ (WC)
2. Գնամ նախարարի մոտ
3. Գնամ էն լավ տեղը

Արամ
19.12.2009, 00:57
գնամ գերագույնին տենամ

Chuk
19.12.2009, 01:20
Օ՜ֆ, օ՜ֆ, գնամ տիրումայրիկ անեմ :(

Հայկօ
19.12.2009, 05:19
Ջրահեռացում-գազամատակարարում (պոլիտեխնիկի ֆակուլտետներից ա) :D

Գաղթական
19.12.2009, 05:30
չեմ հիշում, թե որտեղ էի կարդացել մի կոնկուրսի մասին..

պետք էր օրիգինալ պատասխան տալ հարցմանը.
«մի շքեղ կնոջ հետ առաջին հանդիպման ժամանակ ռեստորանում ահավոր շատ զուգարան գնալու կարիք ունեք: ինչպե՞ս դա կբացատրեք ձեր ընկերուհուն..»

հաղթած տարբերակը մոտավորապես էսպիսին էր..
«ինձ շատ կներեք, այժմ շտապ պետք է տեսակցեմ լավագույն ընկերոջս, որի հետ ձեզ հետո կծանոթացնեմ..»

Միքո
19.12.2009, 10:58
գնամ մի քիչ լիցքաթափվեմ:pardon

A.r.p.i.
19.12.2009, 12:01
Վերջերս սենց մի տարբերակ եմ լսել… Մեր տուն մի ծանոթ փոքր երեխա էր եկել, չգիտեր ոնց հարցներ, որտեղա զուգարանը, գալիս ու հարցնում ա.
- Ձեր բենզակալոնկեն որտեղա:

Ուլուանա
21.12.2009, 12:16
Հատուկ արտահայտություններ չեմ ասում, ուղղակի մեր ընտանիքում հաճախ զուգարանին զՔո ենք ասում կամ զՔիկ։ :))

Բայց նոր մտածեցի, որ կարելի ա զՔուկ ասել։ :roll

Վազգեն
21.12.2009, 16:20
Մեկ–մեկ այս տարբերակներն էի օգտագործում.
1) գնում եմ այնտեղ, ուր արքաներն էլ են ոտքով գնում
2) գնում եմ զրո–զրո
3) գնում եմ թեթևանամ։

Ձայնալար
21.12.2009, 16:38
Ես ասում եմ գնամ չիշիկ անեմ կամ շ**մ, կախված խմածության չափից, իսկ եթե խմած չեմ, սուս ու փուս գնում եմ :))

Lion
21.12.2009, 17:15
Ընկերներիցս մեկը գնում է ջրերը թափելու...

LoK®
21.12.2009, 17:19
Մի հատ էլ հիշեցի :) Բնությունն ա կանչում... :)

cold skin
21.12.2009, 17:22
Զինաիդան կանչել ա իրենց տուն:

Ձայնալար
21.12.2009, 17:33
Ընկերներիցս մեկը գնում է ջրերը թափելու...

Վայ քու արա :o

Հայկօ
21.12.2009, 22:17
Գնամ զուգվեմ գամ :D:

Artgeo
22.12.2009, 10:37
Պապս ա գնում «թուրքիայի դեսպանատուն», «արտասահման» կամ «թերթ կարդալու»

Դե ես պապիս կամ ոմանց նման իզվրաշենեց չեմ, սուս ու փուս, հանգիստ, առանց հայտարարելու գնում եմ զուգարան :oy

Նախապատրաստական կուրսում արտասահմանցի հայեր կային, նրանք «պետքարան» էին գնում… Առաջին անգամ էի լսել էդ անվանումը, դուրս շատ էր եկել:

Աբելյան
24.12.2009, 16:06
Գնում եմ դասի…:))

Lion
24.12.2009, 16:53
Ծանոթներիցս մեկը գնում է տնքարան:)

Hayk Avetisyan
24.12.2009, 18:58
Գնամ ալիեվին պարտքս տամ գամ

Աբելյան
25.12.2009, 00:25
Գնամ վերվարածները նայելու…:oy

Գաղթական
25.12.2009, 06:56
մի անիկդոտ հիշեցի՝ թեմայի շրջանակներում..

մեկին հարցնում են.
- դու թերթ գնում ե՞ս..
- բա կարողա՞ գիտես հետևս ռադիոյով եմ մաքրում..

Մանուլ
25.07.2010, 02:12
Ճամբարում էինք, գիշերը ժամը մեկին գնում ենք զուգարան (ես զուգարան եմ ասում): Քանի որ ուշ էր, տղաներն ուղեկցում էին մեզ: ՈՒ էդ տղաներից մեկը զուգարանին ասում էր «ապօրինի շինություն». բանակային ընկերոջից էր լսել: Տեղն էլ լավ չգիտենք :)): Գնացինք, գնացինք, մի մարդու հանդիպեցինք: Մեկ էլ էդ տղան ասում ա.
- Չէիք ասի՞, ստեղ ո՞րտեղ ապօրինի շինություն կա:
- Ինչի՞, դուք կադաստրից ե՞ք :)):
:D

Mephistopheles
25.07.2010, 02:20
գնամ մեղքերս քավեմ…
կամ ապաշխարհեմ (հատկապես երբ խնդիրը լուրջ )

Հարդ
25.07.2010, 09:41
Վերջերս Մարտունիի գյուղերից մեկու մհամերգի էինք, գնացել էինք մեկի տուն, քեֆի, երգիչներից մեկը հարցրեց.
-ԹայԼենդը որտեղ ա (տուալետ էլի:D)?

Hda
25.07.2010, 09:58
Միշտ ասել եմ -գնամ զանգեմ գամ:Դեռ հարցնում էի 2 կոպեկանոց ունեցող կա՞:Դա նշանակում էր -հետս էկող կա՞:
Էս սոտովիներից հետո զավեշտալի իրավիճակներ է ստեղծվեց:Նստած ես մի տեղ ու
-գնամ մի հատ զանգեմ գամ
-հեսա վեկալ ստեղ զանգի-ենթադրելով որ բջջայինս մոռացել եմ,կամ րոպե չունեմ..
:D

Դեկադա
25.07.2010, 10:02
Չեմ հասկանում խուճուճացնելու իմաստը որնա ;): Նորմալ ասեք գնում եմ զուգարան էլի::)

Սամսար
25.07.2010, 11:04
Գնամ...

Երեք օր է չեմ նստել յարիս,
Սղմում ա, ոնց որ տասը տարի ա...

Ձմեռով գյուղի զուգարան գնալու պատմությունը հիշեցի։

Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ։
Ծաղղղղղիկ։
Սմբա՛տ։
Շուշշշշշշշշան։
Շողիկ, Ցողիկ, Շողիկ,Ցողիկ, Շողիկ,Ցողիկ։
Սոֆֆֆի, Սոֆֆֆի, Սոֆֆի (համենայնդեպս)։
Ծաղղիկ։
Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ, Շուշիկ-Շավարշ։

Shah
25.07.2010, 11:06
թեմա եք գտել... :))

Donor
25.07.2010, 11:22
..գնամ Ֆորմատ ըլնեմ գամ :oy

Արամ
16.08.2010, 11:14
լօլ ժողովուրդ մի հատ հլա կարդացեք էլի ինչ էր եք գրում, շատ մեծ երեվակայություն ունեք, լոլ կներես էլի Դոնոռ, որ շրջապատով նստած եք ասում ես գնամ ֆառմատ ըլնեմ գամ՞, դրա համար մինիմում գինեկոլոգ ա պետք՝ ֆոռմատ լինելոը…

Միքո
16.08.2010, 11:19
գնում եմ չոլ, բան ըլնի խաբար կանեք

Հովհաննես
16.08.2010, 13:08
Ես էլ ասում եմ`
Գնամ հոգիս թեթևացնեմ, իսկ մյուս դեպքում հելա թուխս նստեմ

Kuk
16.08.2010, 13:11
Գնում եմ ազատիչի (http://www.akumb.am/showthread.php/26653-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4%D5%B8%D6%80?p=2066317&viewfull=1#post2066317) մոտ:

Երվանդ
16.08.2010, 13:12
Գնում եմ ազատիչի (http://www.akumb.am/showthread.php/26653-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4%D5%B8%D6%80?p=2066317&viewfull=1#post2066317) մոտ: ազատվելու...

VisTolog
16.08.2010, 13:19
Հա բայց ի՞նչ պարտադիրա մի բան ասեք գնալուց առաջ::D
Ես բան էլ չեմ ասում…:}

Լեո
16.08.2010, 13:25
-Տատիկ, ես որտեղի՞ց եմ եղել :roll
-Քեզ արագիլն ա բերել, բալես :)
-Բա ապերի՞կը :8
-Ապերիկին էլ կաղամբի մեջից ենք գտել :)
-Իսկ քուրի՞կը :think
-Նրան էլ առվակն ա բերել :)
-Ես չեմ հասկանում, էս տանը ոչ ոք նորմա՞լ չի ծնվել :esim


Ասածս ինչ ա... Էս ֆորումում ոչ ոք նորմալի չի ասում՝ «գնամ զուգարան *ա*ելու» :lol

Հովհաննես
16.08.2010, 14:04
Հա բայց ի՞նչ պարտադիրա մի բան ասեք գնալուց առաջ::D
Ես բան էլ չեմ ասում…:}

Գյուղերում, որ զուգարանը տնից մի 20 մետր հեռու է, մեկ-մեկ գնալուց հարցնում են այս ուր ես գնում?
Իմ կարծիքով սա է պատճառներից մեկը, որ Հայաստանում զուգարան գնալը շատ են ծաղկացրել:

Jerry
03.09.2010, 20:02
Ես ասում եմ պետքարան

Ուլուանա
03.09.2010, 23:26
Հետաքրքիր է, Հայաստանում հասուն մարդը, ասենք, թեկուզ ընկերների միջավայրում երբեք չի ասի, չէ՞. «Գնամ չիշիկ անեմ, գամ», բայց նկատել եմ, որ ԱՄՆ–ում նման կերպ արտահայտվելը շատ սովորական է ու հեչ էլ ամոթ չի համարվում :blin։ Մի անգամ լսեցի, թե ոնց մեր հայ ծանոթ աղջիկներից մեկն ասեց՝ գնամ չիշիկ անեմ, գամ :o։ Մեկ ուրիշ աղջկանից էլ մի օր լսեցի անգլերեն՝ I have to pee։ Ճիշտն ասած՝ շշմել էի, որ լսեցի... Առաջինը, որը շատ ավելի վաղուց է Ամերիկայում ապրում, երևի չգիտեր, որ հայերեն էդպես ասելն անհարմար է։ Բայց, փաստորեն, Ամերիկայում էդ լրիվ նորմալ է համարվում :8։Ի դեպ, երկու ասողներն էլ չափահաս մարդիկ են։

Գանգրահեր
04.09.2010, 11:32
Գնամ էն աշխարհ,գամ:::oy

romanista
04.09.2010, 11:40
ի՞նչ պարտադիր ա անպայման սաղին բարձրաձայն հայտնել թե գնում ես զուգարան:esim լուռ գնա մտի քո համար զուգարան, *ա*ի էլ, *ռի էլ))) հայ ենք չ՞է, պիտի ասենք անպայման))

Գանգրահեր
04.09.2010, 11:43
ի՞նչ պարտադիր ա անպայման սաղին բարձրաձայն հայտնել թե գնում ես զուգարան:esim լուռ գնա մտի քո համար զուգարան, *ա*ի էլ, *ռի էլ))) հայ ենք չ՞է, պիտի ասենք անպայման))

Հա բայց չեմ մտածում,որ որևէ մեկը ասում է ուր է գնում,ուղղակի հնարավոր տարբերակներն են ասում:

romanista
04.09.2010, 11:49
Հա բայց չեմ մտածում,որ որևէ մեկը ասում է ուր է գնում,ուղղակի հնարավոր տարբերակներն են ասում:

դե, եթե տենց, ասեմ, որ ես օրինակ, մեկ-մեկ կատակի համար ասում եմ "էթամ դատարկվեմ, գամ":D

Գանգրահեր
04.09.2010, 11:52
դե, եթե տենց, ասեմ, որ ես օրինակ, մեկ-մեկ կատակի համար ասում եմ "էթամ դատարկվեմ, գամ":D

Դա ուրիշ,թե չէ օրինակ ես հաստատ ոչինչ չեմ ասում,եթե շատ մոտիկ մարդ չէ,մյուս դեպքերում ուղղակի կատակի եմ տալիս:

Ստեգոզավր
04.09.2010, 13:42
Խի՞ ծաղիկ հավաքելուց բացի էլի՞ տարբերակներ կան: :o:D

Իմիջիայլոց, ծաղիկ հավաքելու հետ կապված՝ մեր գյուղի բարբառով միայն (по маленькому) չիշիկ անելուն ասում են՝ ցամաք ցեթել…

Տղա - աղջիկ բնության գրկում ման են գալիս, մեկ էլ.
Տղան.
-Արի ծաղիկ հավաքենք…
Աղջիկը.
-Ցամա՞ք…

Գանգրահեր
04.09.2010, 13:53
Իմիջիայլոց, ծաղիկ հավաքելու հետ կապված՝ մեր գյուղի բարբառով միայն (по маленькому) չիշիկ անելուն ասում են՝ ցամաք ցեթել…

Տղա - աղջիկ բնության գրկում ման են գալիս, մեկ էլ.
Տղան.
-Արի ծաղիկ հավաքենք…
Աղջիկը.
-Ցամա՞ք…
Ո՞ր գյուղնա:

Ստեգոզավր
05.09.2010, 10:04
Մի անգամ մի առիթով մտա զուգարա՛ն… … …;)

Lusinamara
15.06.2012, 00:18
:D
Այ, մերոնք, էս ինչ թեմաներ ունեք գանձարանում:D

Սև հումոր թեման էի փնտրում, պատահական տեսա, ասի էս գրառումն էլ անեմ ու գնամ զուգվելու:D:oy

armen9494
15.06.2012, 13:14
Մեր մոտ "յոլլա եմ գնում" տարբերակն էր շատ ակտուալ :))

Նարե91
15.06.2012, 13:28
էս թեման, որ տեսա ակամայից այ էս սմայլիկից դարձա => :o

մտածեցի տեսնես ինչի մասին են խոսում էս թեմայում:D էն էլ լավ էր... հիմա հանգիստ խղճով կարող եմ գնալ այն վայրը, որտեղ թագավորները ոտքով են գնում:D

John
15.06.2012, 14:12
ուշոտ ժամերին, քաղաքի կենտրոնում. <<քայլենք Մեղեդի...>>

Ռուֆուս
15.06.2012, 16:15
Հիմա մոտս արդիական ա դառել. գնում եմ գիրք կարդամ/ինտերնետ մտնեմ/խաղ խաղամ (հեռախոսով, ուրիշ բան չմտածեք :)))

VisTolog
15.06.2012, 16:18
Կինո Մոսկվա, կասկադ, մեղեդի, համալսարան...:D

CactuSoul
15.06.2012, 16:35
Հիշում ե՞ք, որ 90-ականներին փոշի-հյութեր կային՝ "ZUKO": Այ էդ ժամանակներում եղբայրս մեր խոսք ներմուծեց «զուկո գնալ» արտահայտությունը :D

Մի քանի տարի առաջ գյուղում երեխաներից լսեցի՝ «Զինա տադը կանչում ա»: Սկզբում փորձում էի մտաբերել Զինա տատիկին, չէր ստացվում, մինչև ասացին, թե ինչ նկատի ունեն: :} Հետո արդեն ես էլ էի ճանաչում «նրան», բայց «Զինա տոտա» էի «դիմում»:
Համալսարանում մեր մասնաշենքի՝ աղջիկների զուգարանի վրա փակցվել էր հերթական սենյակի համարը՝ 101, այնպես որ համալսարանական տարիներին գնում էինք «101 լսարան»: Էդտեղից Զինա տոտան ավելի մեծ հարգանք ձեռք բերեց ու դարձավ «Զինաիդա Պավլովնա». գնում էի «101 լսարան՝ Զինաիդա Պավլովնայի մոտ»: Հիմա էլ «այցելում/տեսնում եմ Զինային կամ Զինաիդա Պավլովնային»: :pardon

Ձայնալար
15.06.2012, 20:43
Մութ տարիներին որ «արագի մեջ» էր պետք զուգարան գնալ, մեկ-մեկ ալարում էինք մոմ վառել, ասում ինք ԶՄԿ ու դուռը մի փոքր բաց էինք թողում, որ մութ չլինի: ԶՄԿ նշանակում էր զուգարանում մարդ կա:

Մինչ ԶՄԿ հապավումին անցնելը ամբողջական էինք ասում. միօր տանը ես, քուրս, մամաս ու մորքուրս էինք, սենյակում նստած էինք ես, մամաս ու մորքուրս, մեկ էլ քուրս գլուխը մցրեց սենյակ ասեց. «զուգարանում մարդ կա», մեկ էլ մորքուրս սփրթնեց, ինքը չգիտեր թե դա ինչ ա նշանակում ու մտածեց, որ զուգարանում օտար մարդ կա :D:D

Գաղթական
31.08.2017, 13:28
աաա, հլա ինչ թեմա եմ գտել ))))

ՈՒ, քանի մտել եմ, զուգարան գնալու նոր տարբերակի մասին էլ պատմեմ..

Աշխատավայրում ինձ կցված ստուգողը կարող է պարբերաբար փոխվել, բայց, եթե մի խնդիր ծագի, պիտի անպայման ինձ տեղյակ պահի, քանի որ պատասխանատուն ես եմ:

Սա է պատճառը, որ, ուզած-չուզած, պետք է իրեն լուսավորեմ զուգարան գնալուս փաստով:

Իսկ ֆլամանները բարձրաձայն են հայտարարում կոնկրետ գործողությունը, թե ինչ են պատրաստվում անել:
Բայց ընդունված են նաև ձեռքի շարժումներով նշան տալու ձևերը:
Օրինակ՝ լուրջ գործով գնալու դեպքում փորի շրջակայքում շրջանաձև շարժումներ են անում՝ դեմքը ծամածռելով:
Իբր փորնա ցավում էլի..
Կամ էլ՝ կողքը կախված երևակայական թելից են քաշում..
Իբր ջուրը քաշեցին՝ էն հիին զուգարանային վերնամասում ամրացված ջրի բաչոկների կողքից կախված թելից..

Ինչ էլ վերաբերում է միզելուն՝ կանայք կույրաղիքի հատվածն են շփում..
Էս մեկի իմաստը հասկանալու համար երևակայությունս չի հերիքել:
Իսկ տղամարդիկ՝ դիմացից կախված երևակայական միզամուղն են բռնում՝ իբր ձեռքով դեպի զուգարան ուղղորդելով..


Էս ամենը որպես նախաբան...
Հիմա ես էլ՝ Հայաստանի մենթալիտետային զուգարանաամոթի կրող լինելով, սկզբից միայն համեստաբար վայրն էի նշում, թե ուր եմ պատրաստվում գնալ՝ ի տարբերություն իրենց, որոնք, եթե պիտի բառերով ասեն, ուրեմն կատարվելիք գործողությունն են հայտարարում:
Բայց հետո սկսեցի իրենց ձեռքի շարժումներով ցույց տալ:

Ավելի շատ նպատակ հետապնդելով ծաղրել տղամարդկանց միզագործունեության ցուցադրումը.. ինչ մեղքս թաքցնեմ՝ մի քիչ էլ հայավարի հումորախառը չափազանցություն խառնելով.. սկսեցի երևակայական գործողությունը, իրենց մի ձեռքով բռնելու փոխարեն, երկու ձեռքով բռնել ցույց տալ..

...չգիտեմ, թե ինչից կլինի, բայց հիմա բավականին շատ նախանձոտ ու հիացական հայացքներ եմ սկսել նկատել...

My World My Space
31.08.2017, 15:18
Ես սովորաբար ասում եմ՝ հանդիպում ունեմ Ադրբեջանի դեսպանատանը :)

Ցոյ
01.09.2017, 18:39
մի հատ անկապ հարց տամ, ադրբեջանի կամ թուրքիայի վրա տենց անկապ կայֆեր բռնելն ինչ ա տալիս ձեզ

StrangeLittleGirl
01.09.2017, 18:59
Ես ասում եմ՝ գնում եմ չիշիկ անելու։

Ցոյ
01.09.2017, 19:03
ես չեմ ասում, անում եմ ։Դ

Աթեիստ
01.09.2017, 20:58
Ցոյի գրառման հետ կապված մի հատ թեմատիկ անեկդոտ։

Ապարանցու երեխեն գալիս, ասում ա «պապ, չիշիկ եմ ուզում», հերն էլ չիշիկ ա անում վրեն։

Ցոյ
01.09.2017, 21:27
Ցոյի գրառման հետ կապված մի հատ թեմատիկ անեկդոտ։

Ապարանցու երեխեն գալիս, ասում ա «պապ, չիշիկ եմ ուզում», հերն էլ չիշիկ ա անում վրեն։

։Դ ։Դ աախ
լավն էր ։Դ ։Դ

Ռուֆուս
01.09.2017, 22:31
Ցոյի գրառման հետ կապված մի հատ թեմատիկ անեկդոտ։

Ապարանցու երեխեն գալիս, ասում ա «պապ, չիշիկ եմ ուզում», հերն էլ չիշիկ ա անում վրեն։


https://www.youtube.com/watch?v=D49vvl7BPro

Chuk
02.09.2017, 00:14
Ընկերոջս մեքենայում մի 5 հոգով «խցկված» քաղաքից դուրս մի տեղ ենք գնում ենք: Մյուսներն էլ ուրիշ մեքենաներով են, Հայկն ուզում ա անպայման առաջինը տեղ հասնի: Ասում եմ.
- Հայկ ջան, մի րոպեով ստեղ պահի, ծաղիկ հավաքեմ, գամ:
Ներվայնացած նայում ա վրաս, թե յանիմ ես ուզում եմ արագ գնամ, ի՜նչ վախտն ա որ: Ասում ա.
- Արտ ջան, մի քիչ դիմացի էլի, հեսա կհասնենք, ինչքան սիրտդ ուզում ա ծաղիկ կհավաքես:
Շարունակում ենք ճամփեն, 5 րոպե, 10 րոպե, 15 րոպե... տեսնում եմ չեմ դիմանում, ասում եմ.
- Հայկ, դե լավ, ջհանդամ թե առաջինը չենք հասնի, ստեղ պահի արագ ծաղիկ հավաքեմ:
Հայկն էլ ներվայնացած, թե.
- Ի՜նչ էս է կպել ստեղի ծաղիկներին, ուր որ գնում ենք, ընտեղ էլ լիքը սիրուն ծաղիկներ կան:

Էստեղ նոր հասկանում եմ, որ մեր Հայկը չգիտի «ծաղիկ հավաքել» արտահայտությունը ու գիտի, թե իրա խփո ընկերն իսկապես ծաղիկ ա ուզում հավաքի: Նույնը ավտոյի մեջի մյուսներն են հասկանում ու հո մի ծիծաղ ու խինդ չի, հո մի քրքջոց չի :))

Նենց որ էդ արտահայտությունները պետք ա ղրկել գրողի ծոցը: Չիշիկ ես ուզում, ասա՝ չիշիկ եմ ուզում: Եթե մոտիկ տղերքով եք, ուրիշ բառով էլ կարաս ասես :))