PDA

Դիտել ողջ տարբերակը : Հովհաննես Գրիգորյան



Raf
17.12.2009, 12:42
,,Բոլորովին ուրիշ աշուն,,-1979թ
,,Անձրև մի տխուր առիթով,,-1982թ
,,Դանդաղ ժամեր,,-1986թ
,,Հրեշտակներ մանկության երկնքից,,-1992թ
,,Երկու ջրհեղեղի արանքում,,-1996թ
,,Կես ժամանակ,,-2002թ

Երկու մանկական ժողովածուներ`
,,Քո առաջին բառերը,,-1980թ
,,Ամենա,ամենա Սոնան,,-1987թ

Ինչ գիտեք Հովահաննես Գրիգորյանի պոեզիայի մասին, ծանոթ եք արդյոք նրա բանաստեղխություններին

Raf
17.12.2009, 12:45
ՆՈՐ ՏՈՂԻՑ

Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
Քրոջս, որին ի՜նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ՝
Ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ...
...Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
Վաղ առավոտեյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում...

Raf
17.12.2009, 12:48
ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպէս նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ...
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ...


Հոգեհանգիստ



Դու այս դատողությունը կհամարես պարզունակ:
Թող այդպես լինի:
Վինսենթ Վան Գոգ



Ամեն անգամ ինչ-որ բան կորցնելիս ես հիշում եմ քեզ.
Ամենադժվարը քեզ կորցնելն էր-ես ոչինչ չէի հիշում,
Իսկ հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ`
Ոչ ոք չի խոցի ինձ թիկունքից:

Այդ ե՞րբ էր`առաջին անգամ վառեցին գրքերը…
Կիսամերկ մարդիկ էին վազում փողոցներով,
Ցեխաջրի մեջ լողում էին վարդերը,
և ոսկեզօծ կառքեր էին սուրում
երջանկությունից խելագարված:

Ամեն անգամ ինչ-որ բան գտնելիս ես կորցնում եմ քեզ,
Ամենահեշտը քեղ գտնելն էր-ես ոչինչ չէի հիշում:
Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:

Իսկ անտառը կամաց-կամաց սափրվում է երկրի երեսից,
Կապիկներին մարդ դառնալուց զատ ուրիշ ոչինչ չի մնում.
Անխելք կենդանիներ,զգում եք ձեր անխոհեմ քայլը`
Դուք վեպերի հերոսներ կդառնաք,
Դուք վերարկուներ կհագնեք,
Ինտրիգներ կսարքեք,
Կիսիրահարվեք և կխորտակվեք վերջնականապես:
Ես երգում եմ այս երգը ամենավերջին անգամ:
Իսկ վաղը գուցե պատերազմ սկսվի.
Կապիկները վառվելով `թիթեռների թեթևությամբ
կթափեն ծառերից,
և կիսամերկ մարդիկ կվազեն փողոցներով:

Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:

StrangeLittleGirl
17.12.2009, 17:05
Հըմ... Իմ համեստ կարծիքով բավական թույլ է: Շատ ավելի թույլ, քան այս բաժնում ներկայացված այլ ստեղծագործողներ: Ու ընդհանրապես, չեմ հասկանում. ժամանակակից հայ արձակագիրներ չկա՞ն: Էս բաժնում որ թեման նայում եմ, բոլորը լավ թե վատ չափածո են գրում: Այսինքն, ժամանակակից հայ գրականությանը սպառնում է նու՞յնը, ինչ դասականին. լեն ու բոլ որակյալ ու անորակ չափածո, որակյալ արձակի (գրեթե) բացակայություն:

Sona_Yar
17.12.2009, 20:21
ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպէս նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ...
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ...


Այս բանաստեղծությունը լեհերեն թարգմանությամբ(Անժեյ Շիմանսկի) իմ ձեռքն է ընկել տարիներ առաջ: Հեղինակն անծանոթ էր, բայց շատ հավանեցի, համենայն դեպս՝ լեհերենով շատ գեղեցիկ է հնչում: Մի քանի անգամ օգտագործել ենք դպրոցի միջոցառումների ժամանակ: Կարծես Հայաստանի այցեքարտ լինի:):
Համեմատում եմ հայերեն ու լեհերեն տարբերակները, տարբերություն համարյա չկա: Միայն լեհերենում այսպիսի տողեր կան՝քարտեզի վրա այնքան փոքր է իմ երկիրը, որ կարելի է համբույրով գրկել(փաթաթվել);
Եթե հետաքրքիր է՝ խնդրեմ թարգմանությունը:


Armenia

Oto mój kraj. Jest tak niewielki,
że gdy wyjeżdżam gdzieś daleko-
bez żadnego kłopotu mogę go zabrać se sobą.
Mój kraj jest malutki jak noworodek,
mój kraj jest tak maleńki jak matka- staruszka.
Na mapie
można go objąć pocałunkiem.
Oto mój kraj. Jest tak niewielki,
że z łatwością zmieściłem go w sercu.

Raf
18.12.2009, 00:27
Սիրտ

Հին բառեռի մեջ ամենաշատը դու կարող էիր խաբվել,
Դու, թեև այնպես
Խնամքով ու հոգատար թաքնված էիր մարմնի
Ամենախորքում, ամուր ու ճկուն ոսկորներով ցանկապատված:
Դու, ամենանուրբն ու զգայունը ու նաև
Անհրաժեշտն ու խաբվածը բոլորից:
Դու ցանկացել ես տեսնել,
և աչքերը փակել են աչքերդ,
դու ցանկացել ես գրկել,
և ձեռքերը բռնել են ձեռքերդ,
իսկ ձեռքերը կախվել են խաչված` դատապարտված
ստրուկների նման` հին Հռոմի ճանապարհին:
Դու ցանկացել ես լսել,
և ականջները խուլ են ձևացել,
դու ցանկացել ես վազել,իսկ ոտքերը
տարել են քեզ բոլորովին ուրիշ ճանապարհով…
Դու անվերջ ինչ-որ բաներ ես ցանկացել,
Բայց քեզ խաճախ խեղդել են ծխախոտի ծխի մեջ
և կամ թմրացրել գինով և օղիով դաղել:
Դու,անզոր ու անօգնական,
Ինչպես երեխա`բարուրի մեջ փաթաթված:


Վերջին խոսք
Կարծում եք հե՞շտ է ապրել
Երբ քաղաքը ուր ծնվել ես-չկա,
Իսկ դու շարունակում ես ապրել:
Կարծում եք հե՞շտ է հիշել,
Երբ մոռացումն է փրկություն-չկա,
Իսկ դու շարունակում ես հիշել:
Կարծու՞մ եք հեշտ է քնել.
Երբ ականջներդ լցված են ճիչերով,
Երբ աչքերդ արցունքով են լցված,
Երբ ուրախ պատկերները հիմա
Տեսնում ես միայն երազում-
Կարծու՞մ եք, հեշտ է արթնանալ…

Raf
22.12.2009, 11:09
Հովհաննես Գրիգորյանը անցյալ դարի 60-ական թվականների գրական շարժման ամենակակնառու ներկայացուցիչներից մեկն է: Նրա բանաստեղծությունները արձակ բանաստեղծության լավագույն նմուշներ են,բայց խնդիրը միայն արձակայնությունը չէ.Հովհաննես Գրիգորյանի պոեզիան հիմնված է մտային ամուր հենքի վրա, առօրեական բառապշար,առօրեկաան թեմանների քննարկում`սարկազմի ու լիրիզմի շատ նուրբ համակցումներով: Գրիգորյանը բանաստեղծական հերոսը պաթետիզմով ու կեղծ մեծությամբ խոսող ,,մեծ մարդը,, չէ,այլ մարդկային բոլոր թերություններով ընդգծված անհատը,այսպես կոչված ,,փոքր մարդ,,,ում խորթ չեն ասենք ձմերուկի հերթում կանգնած մտորումնները գործակատարի մասին,բայց միևնույն ժամանակ նրա հերոսը մտածում է կյանքի փիլիսոփայության մասին: Այսքան պրոզայիկ թեմայի մեջ համակցել այդպիսի խորը մտորումներ ու նաև ձգված պահել լիրիզմի նուրբ արտահայտված լարը,հավատացեք`քչերին է դա հաջողվում:Հովհաննես Գրիգորյանը հերթական անուն չէ մեր պոեզիայում,որ գալու է ու մոռացվի, այսպիսի մեծության բանաստեղծներ այսօր աշխարհում շատ հազվադեպ են հանդիպում:Ու ես չեմ չափազանցեցնում իմ գնահատականը:

Invisible man
22.12.2009, 11:33
Հովհաննես Գրիգորյանը անցյալ դարի 60-ական թվականների գրական շարժման ամենակակնառու ներկայացուցիչներից մեկն է:

Չէ միչե գրականության Նոբելյան մրցանակակիրն ա:D:D:D

Philosopher
22.12.2009, 12:31
Գաճաճ երկրի գաճաճ պոեզիա:

Նաիրուհի
07.02.2013, 11:42
Հովհաննես Գրիգորյանի ծնունդն ու մահը...

***

Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
Քրոջս, որին ի՜նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ՝
Ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
Վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք

մեր կյանքի լավագույն շրջանում…


***

Ես գիտեմ` կմեռնեմ ձմռան առաջին օրը:
Մարդիկ կթփթփացնեն ձյունոտված ոտները
դռան շեմի փալասին և զարմանքով կնայեն,
թե ինչպես է ձյունը հալվում սառած այտերիս վրա:
Հանկարծակի ծերացած կինս կորոնի
և չի գտնի վառարանի ունելին`
վաղուց սատկած կատվին սենյակից դուրս քշելու համար,
հետո հուսահատ կնստի, կօրորի գլուխը`
քմահաճ կատվի և իմ անխոհեմ քայլից ընկճված:
Քույրս, որը ծնվել էր ինձ հետ և մահացել մի քանի ժամ հետո`
թեյ կբաժանի մրսած հյուրերին
և ազատ ձեռքով կուղղի
կրծքիս դարսված ձմեռային ծաղիկներն ու թեքված մոմը,
որի հալված կաթիլներն ուղիղ ճակատիս էին ծորում
և ուր որ է լցվելու էին աչքերս…Եվ հենց այդ պահին
բոլորը միանգամից կելնեն ոտի և աղմուկ-
աղաղակով ինձ դուրս կհանեն տանից
ձեռների վրա բարձր, շատ բարձր բռնած,
և այդ ահռելի բարձունքից կտեսնեմ կյանքս ծայրեծայր,
որ մնացել էր ներքևում` ամբողջովին ձյան մեջ կորած,
և այդ հրաշալի տեսարանից քար կտրած`
խոսքեր չեմ գտնի հիացմունքս արտահայտելու համար…


:(

Malxas
07.02.2013, 14:32
Շատ լավ բանաստեղծ էր Հովհաննես Գրիգորյանը, ցավոք նա այլևս մեզ հետ չէ, հանգստություն նրա հոգուն:

Այբ
03.03.2013, 20:58
Ոստիկանական լրատու

Ուշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն,
20–րդ դարի վերջին, ժամը 16 անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել...
Արտաքին նշանները՝ բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ
սիրտը կոտրված մի քանի տեղից...
Տեսնողներին խնդրում ենք շտապ հայտնել պառլամենտ, որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր
նոր ընտրությունների համար...
Հովհաննես Գրիգորյան

Այբ
04.03.2013, 17:15
ԹՂԹԵ ՆՈՐ ՏԱՐԻ

Եվ երբ անցնում էի փողոցով, հիշեցի զարմանալիորեն պարզ
Նոր տարվա վաղուց անցած մի գիշեր: Սա բոլորովին էլ
սովորական պատմություն չէ, և բավականին դժվար է
վերակենդանացնելը, բայց այս անգամ, չգիտես ինչու,
չափազանց հեշտ ստացվեց...: Պայծառ վառվեցին
հսկայական տան բոլոր լույսերը և պատերը դարձան
թափանցիկ: Ահա, հայրս գալիս է ՝ հսկայական եղևնին
քարշ տալով (ես մտնում եմ մի անկյուն, որպեսզի ինձ
չնկատի, թե չէ շատ կզարմանա, թե ինչու եմ այսքան ծերացել),
ահա, նա մտնում է բակի դռնով (ձգվում եմ ոտիս մատներին
և լուսամուտից նայում եմ ներս), քույրերս սոսկալի
ուրախացած թռչկոտում են, ես էլ եմ թռչկոտում՝ մի փոքրիկ,
մինուճար տղա... Մյուս սենյակից դուրս է գալիս մայրս,
նա վերցնում է հորս՝ դեռևս պատերազմից շատ առաջ
գնված վերարկուն, և գլխարկը, որն արդեն ետպատերազմյան
ծագում ուներ, և հետո ինչ-որ բաներ է ասում, որոնք վաղուց
մոռացել եմ: Սեղանի վրա օղու շշեր էին՝ ջրով լցված, և
լիմոնադի շշեր՝ լցված ջրով, շշերը պարպված էին պատերազմից
շատ առաջ և միայն ջուրը ետպատերազմյան ծագում ուներ:
Հետո եղևնին ամրացնում ենք հատակին, իսկ ես քարշ եմ
տալիս խաղալիքների արկղը և պետք է, որ սոսկալի աղմուկ
լինի (ականջս մոտեցնում եմ լուսամուտի ապակուն, բայց
ոչ մի ձայն չի հանում): Մայրս բարկանում է քույրերիս վրա,
իսկ հայրս ինչ-որ բաներ է որոնում գրպաններում, հետո ես
բարձրանում եմ աթոռին, եղևնու ճյուղերին շարում խաղալիքները՝
թղթե շոկոլադներ, թղթե խնձորներ, թղթե մանդարիններ, թղթե
կոնֆետներ և մի Ձմեռ պապի՝ շքեղ ու հրաշալի, որ գնված էր
պատերազմից շատ առաջ, իսկ մնացյալ թուղթը
ետպատերազմյան ծագում ուներ:
(Քիչ հետո ես պիտի ընկնեմ
Աթոռից, դա լավ եմ հիշում, ճակատիս սպին մինչև հիմա կա):
Եվ ահա կռանում եմ խաղալիք վերցնելու, և ահա քույրերս
Ճչում են վախից և մայրս վրա է վազում իմ լացի ձայնից,
և հայրս, որ կարկամած նայում էր իր վիրավոր ձեռքին, որով
չկարողացավ ինձ պահել, երբ ընկնում էի, վիրավոր ձեռքին,
որը դեռ նվվում ու ցավում է՝ վիրակապերի մեջ, վիրակապերը՝
նվերը միակ, որ հայրս բերել է պատերազմի դաշտից, և հիմա
փաթաթում էին ճակատիս, որ արյունը դադարի...: Եվ հետո
հանկարծ լույսերը հանգում են, և հսկայական տունը
թաղվում է մթության մեջ...:
Հետո, ես շարունակեցի քայլել
փողոցով, շփելով ճակատիս սպին, որը խճճվել է կնճիռների
մեջ, զարմանալիորեն պարզ հասկանալով, որ ուր որ է
բարձրաձայն կհեկեկամ:

Հովհաննես Գրիգորյան

Այբ
04.03.2013, 17:16
Ամանոր- 95, 96,97...ևլն

Զարդարեք տոնածառը:
Կյանքն անցնում է:
Շուտով նոր թվեր կշարվեն կողք-կողքի,
Նոր ձյուն կտեղա հին փողոցների վրա,
և խավարը կծածկվի փափայված երազներով:
Զարդարեք տոնածառը`
Ով ինչով կարող է:
Նոր խաղալիքներ են հայտնվել հին խանութներում`
Փոքրիկ նավթավառներ, չենջի կրպակներ,
Մուրացկաններ փոքրիկ և ստահակներ մեծ:
Նավթի բիդոններ, հացի կտրոններ,
Բարեգործական ճաշարաններ, անշարժ տրոլեյբուսներ,
Պայթած գազատարներ,փլված կամուրջներ,
Փախսատկաններ ու գաղթականներ,
Կաշառակերներ բոլոր չափերի, և բոլորն այնքան
Փայլուն ու սիրուն, հմուտ պատրաստված`
Ոսկե ծոպերով, երիզներով գույնզգույն...

Խավար է ու ցուրտ: Բայց մի վհատվեք:
Սառած մատներով ու դողդողալով
Զարդարեք տոնածառը` ով ինչով կարող է:

Զարդարեք տոնածառը:
Բայց դե նորերը ինչքան էլ փայլուն ու սիրուն լինեն,
Դուք չմոռանք կախել ճյուղերից
Խաղալիքներ հին`
Հույսը, հավատը ու սերը
Կրկին...

Հովհաննես Գրիգորյան

Նաիրուհի
10.03.2013, 15:36
Գրիգոր Պըլտյանի հոդվածը. « (http://cultural.am/hy/gradaran/tester/grigor-pltyan-hovh-grigoryany-jamanakin-dimac-dandagh-jamer)Հովհ. Գրիգորյանը ժամանակին դիմաց. «Դանդաղ ժամեր»» (http://cultural.am/hy/gradaran/tester/grigor-pltyan-hovh-grigoryany-jamanakin-dimac-dandagh-jamer)