Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արիական տենդենցներ

Rhayader
15.12.2009, 20:36
http://images4.wikia.nocookie.net/wikiality/images/1/1f/AirAryan.jpg
Ժողովուրդ, ինչքան ազգ կա, որ թերարժեքության կոմպլեքսով ա տառապում, իրան արիացի ա հայտարարում, որ ինքնահաստատվի: Անէներբեն «նորդիկ» արիացու միֆն էր առաջ բերել:

http://www.rabenclan.de/attachments/Magazin/MagazinSvenScholzAryanE_Arier_ns-prop03.jpg
Բայց դե ոչ Հիտլերը, ոչ Հիմլերը, ոչ էլ Գեբելսը այս իդեալներին չէին համապատասխանում: Չնայած հենց Հիմլերն էր եվգենիկայի մեծ ջատագով:

AniwaR
15.12.2009, 20:38
Ժողովուրդ,

Հը՞ն: :))

Հարդ
15.12.2009, 20:42
Ժողովուրդ, ինչքան ազգ կա, որ թերարժեքության կոմպլեքսով ա տառապում, իրան արիացի ա հայտարարում, որ ինքնահաստատվի:

Կարող ա մենք էլ?

Rhayader
15.12.2009, 20:50
Հը՞ն: :))

պատահմամբ ցույց տալու տեղն ուղարկեցի: Շարունակեմ:
Իրենց արիական ծագում են վերապահում.
հնդիկները
պարսիկները
գերմանական ծագմամբ ազգերը (եթե մի կողմից ունեն սկանդինավյան-պրոտոգերմանիկ արյուն, նրանց մեջ մեծ է նաև հոնա-վանդալական գենաֆոնդը)
սկանդինավյան ծագմամբ ազգերը (մ.թ.ա. 2-րդ դարից ինտենսիվորեն խառնվում են էտրուսկների ու այլ լատինական ու կելտա-գալլական ցեղերի հետ)
իտալացիները (թյուրիմացություն է, Կոնստանտինոսին անվանում էին Արիական կայսր քրիստոնեության վանական Արիուսի քարոզած ուղղությանն աջակցելու համար)
սլավոնները (սկանդինավածված հոներ)
հայերը (դե, ինչ-որ բաներ ժառանգել են Խուռիա-Միտանիի արիական բնակչությունից, ինչպես նաև պարսիկներից)

Եթե խորանանք, ապա արիական մշակույթն իր էությամբ կենդանի է մնացել միայն հնդիկների մոտ (գենոֆոնդը չափանիշ չի, այն գրեթե ոչ մի ազգի մոտ անփոփոխ չի մնացել): Այսպիսով, լեգիտիմ կարող է համարվել միայն նրանց պնդումը:

Մյուս կողմից՝ սխալ կարծիք կա, թե արիացիները ռասսա են: Սուտ է, դա հնդևրոպական լեզվաընտանիքին պատկանող մի քանի ցեղախմբերի հավաքական անվանում է:

Վերջերս մեկը սենտիմենտալ կարծիք հայտնեց, թե արիացիները Սուրտ հսկայի թրի կրակից են ծնվել: Սուտ է, այն էլ՝ ժամանակակից:

Մարդիկ երկու տեսակի են լինում. արիացիներ ու գնացիներ (քոփիռայթ) :D

Pagan_Angel
15.12.2009, 20:52
առաջ ես էլ էի «արիական թեզիսի» կողմնակից, այն էլ, որ իմացա թե մեր հարգարժան գիտնականները ինչ հիմման վրա են բացականչում, որ երբեմնի արիական ռասսան էսպես-էնպես ... հասկացա, որ չարաչար սխալվում եմ: սրանք ասում են, բա թե արիացնիները միակ զարգացած ռասսան են եղել, եվ որ սրանք են ամբողջ մարդկությանը քաղաքակրթություն սովորացրել: ավելի կոնկրետ՝ գրերի գյուտի հեղինակը արիացիներն են, եվ հենց նրանց արշավանքներով է պայմանավորված գրերի տարածումը/հայտնագործումը: մինչեվ վերջին 2 տասնամյակը այսպես մտածելու հիմքեր կային, քանզի ըստ «փաստերի» արիացիները ապրել-ստեղծագործել են :think մթա 6-րդ հազարամյակի կողմերում, էն էլ չգիտես որտեղից բռնեցին ու Բանգլադեշի ջունգլիներում, մեկ էլ Տրանսիլվանիայի մոտերքը, մթա 9-րդ հազարամյակով թվագրվող քաղաք գտան, էն էլ սեփական գիր-գրականությամբ, կայֆն էլ էն էր, որ սրանք իրար բավականին նման էին: էստեղից հետեվություն, որ արիացիներն ավելի հին ծագում ունե՞ն: չէ, հետեվություն, որ սկզբնական տեսակետն էր սխալ

Ռուֆուս
15.12.2009, 20:55
Երբ որ չինացիները քաղաքակրթություն ունեին, արիացիները ծառերի վրա էին ապրում:

Rhayader
15.12.2009, 20:56
http://cricketnow.in/wp-content/uploads/2006/12/navjot-singh-sidhu.jpg
Արիացի՝ հնդիկների պատկերացմամբ

http://www.dac.neu.edu/holocaust/images/nordic_ideal.JPG
Արիացի՝ գերմանական պատկերացմամբ

http://www.hotlist.am/wp-content/uploads/2009/10/rabiz-1.jpg
Արիացի՝ հայկական պատկերացմամբ

:D

Հարդ
15.12.2009, 20:59
Ես կնտրեի 3 - րդ տարբերակ՝ Արիացի Հայկական պատկերացմամբ::D
Իմ պատասխանը վերջնական է:

Lion
15.12.2009, 22:38
պատահմամբ ցույց տալու տեղն ուղարկեցի: Շարունակեմ:
Իրենց արիական ծագում են վերապահում.
պարսիկները

Իրավացի են, թեև իսլամի ու թյուրքական տարրի հետ գենետիկ խառնման արդյունքում նրանք այլևս և ոչ մի արիական "բան" չունեն;

հնդիկները

Մասսամ, այն էլ Հյուսիսային Հնդկաստանում: Իսկ հիմնականում հնդիկների մեջ մեծ են դրավիդյան ծագմամբ ժողովուրդները, որոնք ոչ մի կապ չունեն արիների հետ:

գերմանական ծագմամբ ազգերը (եթե մի կողմից ունեն սկանդինավյան-պրոտոգերմանիկ արյուն, նրանց մեջ մեծ է նաև հոնա-վանդալական գենաֆոնդը)

Ճիշտ են, թեև հոնական պահը գերագնահատված է, իսկ վանդալներն էլ ընդամենը գերմանական մի ցեղ են եղել:

սկանդինավյան ծագմամբ ազգերը (մ.թ.ա. 2-րդ դարից ինտենսիվորեն խառնվում են էտրուսկների ու այլ լատինական ու կելտա-գալլական ցեղերի հետ)

Դրանք բոլորն էլ արիական ծագում ունեն, թեև սկանդինավները բավականին "խառնվել" են ֆիննո-ուգրների հետ:

իտալացիները (թյուրիմացություն է, Կոնստանտինոսին անվանում էին Արիական կայսր քրիստոնեության վանական Արիուսի քարոզած ուղղությանն աջակցելու համար)

Ճիշտ է:

սլավոնները (սկանդինավածված հոներ)

Ճիշտ է, թեև այնքան էլ ապացուցված չէ հոների հետ կապը:

հայերը (դե, ինչ-որ բաներ ժառանգել են Խուռիա-Միտանիի արիական բնակչությունից, ինչպես նաև պարսիկներից)

Ավելին: Այդ "Արի" կոչվածները հենց հայեր էին...

Եթե խորանանք, ապա արիական մշակույթն իր էությամբ կենդանի է մնացել միայն հնդիկների մոտ (գենոֆոնդը չափանիշ չի, այն գրեթե ոչ մի ազգի մոտ անփոփոխ չի մնացել):

Հնդիկների մի մասի մոտ, ինչպես նաև մեզ մոտ:

Այսպիսով, լեգիտիմ կարող է համարվել միայն նրանց պնդումը:

Ոչ բոլոր հնդիկների և հայ ժողովրդի:

Մյուս կողմից՝ սխալ կարծիք կա, թե արիացիները ռասսա են:

Ի դեպ - "արիացի" չէ, այլ "արի": Նույնն է, որ ասես "հայացի", այլ ոչ թե "հայ":)

Շինարար
15.12.2009, 22:42
Եթե խորանանք, ապա արիական մշակույթն իր էությամբ կենդանի է մնացել միայն հնդիկների մոտ (գենոֆոնդը չափանիշ չի, այն գրեթե ոչ մի ազգի մոտ անփոփոխ չի մնացել): Այսպիսով, լեգիտիմ կարող է համարվել միայն նրանց պնդումը:Իսկական արիները իրանական ժողովուրդներն են՝ անկախ այն բանից, թե ինչքան ա իրանց գենոֆոնդը փոխվել, իսկ հնդիկները իրանական ժողովուրդներին հնդեվրոպական մյուս ժողովուրդներից առավել մոտ են կանգնած, դրա համար եթե լեգիտիմությունից ենք խոսում, պարսիկներին, տաջիկներին, քրդերին և մյուսներին եկ, չասեմ՝ արի, չմոռանանք::)

Ռուֆուս
15.12.2009, 22:48
Կներեք, էլի, էդ արիական գենոֆոնդի մեջ էդ ի՞նչ մի յուրահատուկ բան կա, որ իբր թե չկա մյուս բոլոր ազգերի գենոֆոնդի մեջ:

Իսկ եթե ինչ-որ մեկը այնուամենայնիվ պնդի, որ արիական գենոֆոնդը ավելի լավն է քան մյուս ազգերի գենոֆոնդը ՌԱՍԻՍՏ է :)

Շինարար
15.12.2009, 22:49

Ոչ մի առանձնահատուկ բան էլ չկա, ոնց որ սլավոնները, հնդիկները, հայերը, հնենց էլ արիները կամ որ նույնն ա՝ իրանական ժողովուրդները:)

Ռուֆուս
15.12.2009, 22:53
Ոչ մի առանձնահատուկ բան էլ չկա, ոնց որ սլավոնները, հնդիկները, հայերը, հնենց էլ արիները կամ որ նույնն ա՝ իրանական ժողովուրդները:)

Ես մենակ դա ի նկատի չունեմ, այլ այն որ այսպես կոչված «արիացիները» իրենց ավելի «լավն» են համարում, քան ասենք չինացիները, սևամորթ ազգերը, թուրքական ազգերը, հրեաները, արաբները...

Շինարար
15.12.2009, 22:56
Ես մենակ դա ի նկատի չունեմ, այլ այն որ այսպես կոչված «արիացիները» իրենց ավելի «լավն» են համարում, քան ասենք չինացիները, սևամորթ ազգերը, թուրքական ազգերը, հրեաները, արաբները...

Իսկական արիները, ասել է թե՝ պարսիկները, քրդերը, տաջիկները և նմանատիպ այլ ազգերը, նման կոմպլեքս չունեն, ուրիշ բան ա իրենց արի վնուշատ արածները, ասենք ոնց որ ես ու դու ասենք մենք պապուաս ենք ու սկսենք պապուաս լինելը ամեն ձև գովերգել, բայց իսկական պապուասները իրանց համար բանից բեխաբար ընդեղ մարդու մսից քյաբաբ են անում:D ծիծաղելի ա նույնիսկ:)

Արիացի
15.12.2009, 22:57
Միակ ճշմարիտ արիացին ես եմ ու մեկ էլ իմ սերունդներն են ըլնելու:apeape

Տրիբուն
15.12.2009, 23:16
Միակ ճշմարիտ արիացին ես եմ ու մեկ էլ իմ սերունդներն են ըլնելու:apeape
Բա Լիոնը ? Լիոն էս ինչ ա ասում ?

Տրիբուն
15.12.2009, 23:19
Որ Հիտլերը ժամանակին իրա սադիստությունը ու ուրիշներին կոտորելու անհագ ցանկությունը հիմնավորելու համար արիացիների վերին ռասա լինելու մասին ախմախություններ գրած չլիներ, հիմա ոչ մեկս առանձնապես դրանով չէինք տառապի: Ոչ էլ կմտածեինք էտ ուղղությամբ: Իսկ հիմա սաղ ուզում են արիացի լինել: Եղեք:

Տրիբուն
15.12.2009, 23:35
Չեմ կողմնորոշվում, էս տղեն խուռի-միտանի ա, հայ ա, թե գերմանացի:

http://demotivators.ru/media/posters/828110_on-ariets.jpg

Տրիբուն
15.12.2009, 23:38
Ու լավ կանեք սպորտով զբաղվեք, թե չէ արիացի կդառնաք:

http://kp.md/upimg/photo/145958.jpg

Արիացի
15.12.2009, 23:45
Ու լավ կանեք սպորտով զբաղվեք, թե չէ արիացի կդառնաք:

Տենց բան չկա: Իմ օրինակով ասեմ, սպորտով զբաղվելը դրա հետ կապ չունի :B

Տրիբուն
15.12.2009, 23:49
Իսկ էս մի արիացին, արիացի ըլնեմ, համ էլ ԱԺ "Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի" անդամ ա:

http://www.parliament.am/photo.php?source=deputy&size=big&id=870

Տրիբուն
16.12.2009, 23:22
Չեմ կողմնորոշվում, էս տղեն խուռի-միտանի ա, հայ ա, թե գերմանացի:

http://demotivators.ru/media/posters/828110_on-ariets.jpg
Արա, էս նկարի լինքը փոխվել ա, ուրիշ բան էի դրել, հիմա ուրիշ բան ա :))))))

Հենրիկ Բաբաջանյան
17.12.2009, 00:28
Իրենց արիացիներ են համարում հնդիկները, պարսիկները, հայերը վրացիները, գերմանները և այլն… Ինչպե՞ս դա կարող է ռասսա լինել, երբ հնդիկները սևամորթ են, իսկ գերմանները սպիտակամորթ… Այատեղից կարելի է գալ այն եզրակացության, որ դա հավատ է արևապաշտների, որտեղ միակ աստվածը Արևն է ՄԱՅՐ ԱՐԵՎԸ, մարդիկ Արևի որդիներըը, նրա մասնիկները… Երբ մարդու մեջ մարում է արևը, ապա նա մահանում է… Դրա համար մենք՝ հայերս երդվում ենք արևով «ԻՄ ԱՐԵՎԸ ՎԿԱ»…Դա մարդու համար ամենաթանկն է, կյանքի հիմքը… Արիների հիմնական դերը եղել է արյան մաքրությունը՝ ԱՐԻՆԸ, կամ ԱՐԻՈՒՆԸ… Այստեղից է երևի ԱՐԻստոկրատ բառը…
Այս ամենի գաղտնիքը պահված է մեր լեզվի մեջ, որը կարելի է ուսումնասիրել և ամեն ինչ պարզել… Մի քանի տարի առաջ ես մի հետաքրքիր հոդված էի գրել, ցավոք այժմ տեղը չգիտեմ…

Ռուֆուս
17.12.2009, 00:34
Արիների հիմնական դերը եղել է արյան մաքրությունը՝ ԱՐԻՆԸ, կամ ԱՐԻՈՒՆԸ… Այստեղից է երևի ԱՐԻստոկրատ բառը…
Բլահ, բլահ, բլահ....

Արիստոկրատ բառը առաջացել է հունարեն արիստոս - լավագույն ու կրատիա - կառավարել արմատներից, արևի, արյան և արով սկսվող մնացած «արիական ազգանվեր» բառերի հետ բացարձակ կապ չունի :}

Հենրիկ Բաբաջանյան
17.12.2009, 00:43
Այո, լավագույն… Ես գրել էի- ԵՐԵՎԻ- Դուք հաստատեցիք որ դա այդպես է… Արիացիները համարվել են լավագույնը, քանի որ ունեցել են լավագույն արյուն…

Pagan_Angel
17.12.2009, 00:44
ինչ-որ առումով Հենրիկ Բաբաջանյանը ճիշտ է ասում.
եթե ուշադիր լինենք, ապա գրեթե բոլոր «հին» լեզուներում հիմնական բառարմատները համընկնում են, աստղ, կով, կատու, ստեղծել, ու էլի շատ բառեր, բայց կարծում եմ, որ դրա պատճառն այն է, որ բոլոր հին քաղաքակրթությունները իրենց բանավոր խոսքը ժառանգել են ինչ-որ ավելի հին կամ արտերկրյա քաղաքակրթությունից, ինչի գոյությունը բացատրում է բազմաթիվ բացթողումներ, որոնք հնարավոր չէր բացատրել արիական ռասսայի գոյության թեզիսով

Հայկօ
17.12.2009, 00:50
Ռուֆուս +1: Հարկավոր է քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել՝ «ար» տառազույգը պարունակող բառերի ճնշող մեծամասնության լեզվաբանական դաժան բռնաբարության համար:

Pagan_Angel, Հենրիկ Բաբաջանյանը ոչ մի առումով ճիշտ չի ասում:

Նախքան մտքային պայծառացումներ ունենալը, նախքան հին ու, մանավանդ, չափազանց արտերկրա քաղաքակրթությունների զարմանահրաշ երևույթին անդրադառնալը փորձեք հիշել «հնդևրոպական նախալեզու» բառակապակցությունն ու ընդունել, որ լեզվաբանները մեխի գլուխ չեն, լեզվաբանությունն էլ լրջագույն գիտություն է, որբի գլուխ չի, որ յուրաքանչյուր ոք վրան դալլաքություն սովորի:

Ռուֆուս
17.12.2009, 00:51
Այո, լավագույն… Ես գրել էի- ԵՐԵՎԻ- Դուք հաստատեցիք որ դա այդպես է… Արիացիները համարվել են լավագույնը, քանի որ ունեցել են լավագույն արյուն…

բլահ-բլահ-բլահ...

Դա էլ ենք լսել հազար անգամ: Կակռազ հենց ԱՅԴՊԵՍ չէ, հերիք է ամեն լավ բաները արիացիների հետ կապեք.... Ե՞րբ եք կոմպլեքսներից դուրս գալու :{

Ի դեպ ի՞նչ ա նշանակում լավագույն արյուն, էնքան հետաքրքիր ա իմանալը... Ռասիստական ու նացիստական մեկնաբանություններ չառաջարկել, կուշտ եմ :nyam

Pagan_Angel
17.12.2009, 00:54
ախր էտ լեզվաբաններն իրենք են ընդունում, որ ոմն քաղաքակրթություն, այն է արիական կամ ոնց ուզւոմ եք անվանեք դա, հանդիսացել է այդ լեզվի տարածողը, կարող ես նայել էստեղ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D0%BD%D0%B4%D0%BE%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5_%D1%8F%D0%B7%D1%8B%D0%BA%D0%B8#.D0.9D.D0.B0.D0.B7 .D0.B2.D0.B0.D0.BD.D0.B8.D0.B5), էնպես որ չհամաձայնվելով իմ հետ համաձայնում ես Հենրիկ Բաբաջանյանի հետ

Gayl
17.12.2009, 00:57
Ե՞րբ եք կոմպլեքսներից դուրս գալու

Կոմպլե՞քս:Հերիք ա հավատաք հրեաների ստեղծած միֆին,ազատվեք կոմլեքսներից:Ոնց որ համարժեք բան ասացի:

Ռուֆուս
17.12.2009, 01:00
ախր էտ լեզվաբաններն իրենք են ընդունում, որ ոմն քաղաքակրթություն, այն է արիական կամ ոնց ուզւոմ եք անվանեք դա, հանդիսացել է այդ լեզվի տարածողը, կարող ես նայել էստեղ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D0%BD%D0%B4%D0%BE%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5_%D1%8F%D0%B7%D1%8B%D0%BA%D0%B8#.D0.9D.D0.B0.D0.B7 .D0.B2.D0.B0.D0.BD.D0.B8.D0.B5), էնպես որ չհամաձայնվելով իմ հետ համաձայնում ես Հենրիկ Բաբաջանյանի հետ
Pagan_Angel ջան, դա ոչ ոք էլ չի ժխտում, բայց ժխտում ենք այն, որ այդ «արիական», կամ շատ ավելի ճիշտ է ասել հնդեվրոպական նախաժողովուրդը ու իրենից ծագած ազգերը որևէ առավելություն ունեն մնացած բոլոր ազգերի նկատմամբ

Կոմպլե՞քս:Հերիք ա հավատաք հրեաների ստեղծած միֆին,ազատվեք կոմլեքսներից:Ոնց որ համարժեք բան ասացի:

Կոմպլեքսավորված անձին խիստ բնորոշ գրառում :)) Հրեական միֆը ո՞րն ա :))

Pagan_Angel
17.12.2009, 01:05
Pagan_Angel ջան, դա ոչ ոք էլ չի ժխտում, բայց ժխտում ենք այն, որ այդ «արիական», կամ շատ ավելի ճիշտ է ասել հնդեվրոպական նախաժողովուրդը ու իրենից ծագած ազգերը որևէ առավելություն ունեն մնացած բոլոր ազգերի նկատմամբ:))

կներեք իհարկե ռասիստական գրառմանս համար, բայց քա՞նի սեվամորթ գիտնական գիտեք:
սեվամորթներն ու սպիտակները իրենց մարմնակառուցվածքով հաստատ մի գլուխ տարբերույուն ունեն, թեկուզ համոզված եմ ասելու եք բա սեմիթները սպիտակ չե՞ն:
մի խոսքով արդեն անձամբ էլ եմ հոգնել էսպիսի խոսակցություններից

Արեն
17.12.2009, 01:10
Թեման շուտափույթ փագել է պետք:
Կեղծարարությանը չեմ դիմանում:Եվ ես մեծ ռիսկով եմ գալիս այստեղ:
Կասեմ մի փաստ,,,Արի,, բառը հայկական է,նշանակում է՝քաջարի,ռազմիկ,քաջ,տղամարդ:
Հիմա չհասկացա,Ձեր կարծիքով՝Հիտլեռը իր պահվածքով Տղամարդ էր՞:
Անիմաստ խոսակցություններ են,:

Ռուֆուս
17.12.2009, 01:11
կներեք իհարկե ռասիստական գրառմանս համար, բայց քա՞նի սեվամորթ գիտնական գիտեք:
սեվամորթներն ու սպիտակները իրենց մարմնակառուցվածքով հաստատ մի գլուխ տարբերույուն ունեն, թեկուզ համոզված եմ ասելու եք բա սեմիթները սպիտակ չե՞ն:
մի խոսքով արդեն անձամբ էլ եմ հոգնել էսպիսի խոսակցություններից

Ախր հատուկ խնդրել էի
Ռասիստական ու նացիստական մեկնաբանություններ չառաջարկել, կուշտ եմ Եթե դու չգիտես, դա չի նշանակում, որ գոյություն չունեն:

Համ էլ ես էլ եմ անձամբ հոգնել էսպիսի խոսակցություններից, որովհետև ակումբում արիացիների ներկայությունը սեզոնային ա, մի քանի ամիսը մեկ գալիս են, նույն բաներն ասում գնում...

Համ էլ թեման ոնց որ թե զվարճանքի համար է բացված, էլ գրառումներ չեմ անի, կսպասեմ, մինչև Ռեյադերը կգա էլի զվարճալի նյութեր կտեղադրի արիացիների մասին :))

Pagan_Angel
17.12.2009, 01:14
Ռուֆուս ջան, թեման չի կարող զվարճանքի համար շարունակվել, քանզի էս թեման նույնն է, ինչ մի տեղ բացվի քրիստոնեությանը ձեռ առնող թեմա

Շինարար
17.12.2009, 01:16
կներեք իհարկե ռասիստական գրառմանս համար, բայց քա՞նի սեվամորթ գիտնական գիտեք:
սեվամորթներն ու սպիտակները իրենց մարմնակառուցվածքով հաստատ մի գլուխ տարբերույուն ունեն, թեկուզ համոզված եմ ասելու եք բա սեմիթները սպիտակ չե՞ն:
մի խոսքով արդեն անձամբ էլ եմ հոգնել էսպիսի խոսակցություններից

Գիտություններով չեմ խորացել, չգիտեմ, բայց սևամորթ մի վախտ արվեստագետ ու մարդասիրության ու խաղաղության ջատագով գիտեմ: Իսկ սեմիտ մտածողների մասին էլ չեմ խոսում, բայց արի չմոռանանք, որ Մովսեսը, Հիսուսը, Մուհամմադը սեմիտներ էին ու երեք խոշորագույն կրոնների հիմնադիրներ, իհարկե սրանով իրանք հայերից ավելի լավը չդառան, բայց երբ պարծենալու բան չունենք, լավ կլինի համեստորեն լռել: Ճիշտ է թեման զվարճալի բաժնում է, բայց այս գրառմանը չէի կարող չպատասխանել:

Հենրիկ Բաբաջանյան
17.12.2009, 01:18
Արիացիները արգելել են ամուսնություն արյունակից բարեկամների միջև՝ ներառյալ յոթերորդ սերունդը՝ инцест, որը եղել է տհասության, դիբիլիզմի և այլ ժառանգական հիվանդությունների պատճառ… Դա նկատվում է մերձավոր արևելքի շատ երկրներում…
Այսպես է մաքրվել արյունը…

Gayl
17.12.2009, 01:18
Կոմպլեքսավորված անձին խիստ բնորոշ գրառում :)) Հրեական միֆը ո՞րն ա :))
Ռուֆուս գոյություն ունի սահման,էտ սահմանից չի կարելի անցնել,որովհետև տվյալ դեպքում թույլատրողը ես եմ,մի տարի կլինի ակումբցիների հետ շփվում եմ,բայց ոչ ոքին թույլ չեմ տվել հետս հանաք անեն կամ էլ թեկուզ չնչին չափով վիրավորեն,ջան ասողին էլ ջան եմ ասել:Մյուս անգամ էլ տենց բան չկրկնես,արի իրար շատ սիրուն ձևերով ջան ասենք ջան լսենք ու լավ կլինի հարց ու պատասխանի առաջ չկանգնենք,եթե ինչ որ թեմայի վերաբերյալ պտի իրար հետ զրուցենք ուրեմն արի մեր զրուցը շարունակենք:
Հրեական միֆի անունը կարաս Քրիստոս դնես,նույն ինքը Էմանուելը

Pagan_Angel
17.12.2009, 01:18
սեվամորթերն ունեն ռիթմի լավ զգացողություն, հազիվ թե սպիտակները կարողանան էնպես կլկլացնեն, ինչպես որոշ սեվամորթեր :ok բայց դե իրենց հաջողությունները սահմանափակվում են միայն մշակույթով

Լուսաբեր
17.12.2009, 01:18
Հեսա Արիացիս որ եկելա է :goblin :))

հ.գ. Ի դեպ, թեման զվարճալիում չի ամենևին, այլ դեսից-դենից-ում ;)

Շինարար
17.12.2009, 01:21
Արիացիները արգելել են ամուսնություն արյունակից բարեկամների միջև՝ ներառյալ յոթերորդ սերունդը՝ инцест, որը եղել է տհասության, դիբիլիզմի և այլ ժառանգական հիվանդությունների պատճառ… Դա նկատվում է մերձավոր արևելքի շատ երկրներում…
Այսպես է մաքրվել արյունը…

Իսկ ես գիտեմ, որ արիները մինչև հիմա էլ ազգակցական կապերով ամուսնանում են, քանի որ հիմնականում դավանում են իսլամ;)

Հենրիկ Բաբաջանյան
17.12.2009, 01:25
Ես գրել եմ, որ դա կրոն է և ոչ թե՝ ինչ որ մի գլուխ գովելու ազգայնամոլություն կամ Ֆաշիզմ… Հիտլերը այդ կրոնի հետ ոչ մի կապ չունի, կրոնի, որը եղել է քաղաքակրթության հիմքը, ոչ թե նրա դահիճը

Ռուֆուս
17.12.2009, 01:26
Ռուֆուս ջան, թեման չի կարող զվարճանքի համար շարունակվել, քանզի էս թեման նույնն է, ինչ մի տեղ բացվի քրիստոնեությանը ձեռ առնող թեմա
Ես արիականության ու ֆաշիզմի մեջ որևէ տարբերություն չեմ տեսնում: Մեր պապերը երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիզմի ու ֆաշիզմի դեմ այն բանի համար չեն պայքարել ու զոհվել, որ տարիներ անց իրենց սերունդները գան ու նույն գաղափարները առաջ քաշեն, ինչի դեմ պայքարելով իրենք իրենց կյանքն են տվել:

Արիացիները արգելել են ամուսնություն արյունակից բարեկամների միջև՝ ներառյալ յոթերորդ սերունդը՝ инцест, որը եղել է տհասության, դիբիլիզմի և այլ ժառանգական հիվանդությունների պատճառ… Դա նկատվում է մերձավոր արևելքի շատ երկրներում…
Այսպես է մաքրվել արյունը…
Հա շատ լավ են մաքրել, մանավանդ հայոց Էրատո թագուհին, ով ամուսնացած էր հարազատ եղբոր հետ: Էլ չասեմ Հին Հունաստանում, Հին Հռոմում, միջնադարյան Իսպանիայում և այլ երկրներում եղած ինցեստի դեպքերի մասին:

Ռուֆուս գոյություն ունի սահման,էտ սահմանից չի կարելի անցնել,որովհետև տվյալ դեպքում թույլատրողը ես եմ,մի տարի կլինի ակումբցիների հետ շփվում եմ,բայց ոչ ոքին թույլ չեմ տվել հետս հանաք անեն կամ էլ թեկուզ չնչին չափով վիրավորեն,ջան ասողին էլ ջան եմ ասել:Մյուս անգամ էլ տենց բան չկրկնես,արի իրար շատ սիրուն ձևերով ջան ասենք ջան լսենք ու լավ կլինի հարց ու պատասխանի առաջ չկանգնենք,եթե ինչ որ թեմայի վերաբերյալ պտի իրար հետ զրուցենք ուրեմն արի մեր զրուցը շարունակենք:
Հրեական միֆի անունը կարաս Քրիստոս դնես,նույն ինքը Էմանուելը

Կներես, եթե կոպիտ եմ խոսել, եթե իմ գրառումը քո համար վիրավորական էր, խոսքերս հետ եմ վերցնում: :)

Հենրիկ Բաբաջանյան
17.12.2009, 01:27
Իսլամ դավանողը արիացի լիել չի կարող, ինչպես նաև քրիստոնյան, դա ուրիշ հավատ է

Շինարար
17.12.2009, 01:28
Ես գրել եմ, որ դա կրոն է և ոչ թե՝ ինչ որ մի գլուխ գովելու ազգայնամոլություն կամ Ֆաշիզմ… Հիտլերը այդ կրոնի հետ ոչ մի կապ չունի, կրոնի, որը եղել է քաղաքակրթության հիմքը, ոչ թե նրա դահիճը

:think Զրադաշտականությու՞նը նկատի ունեք, որին հիմնականում դավանում էին արիական ժողովուրդները, արիները ժողովուրդների խումբ են իրականում այնպես, ինչպես սլավոնները, անկախ կրոնական պատկանելությունից, ամեն դեպքում այսօր հիմնականում մուսուլման են:)

Pagan_Angel
17.12.2009, 01:30
Ես արիականության ու ֆաշիզմի մեջ որևէ տարբերություն չեմ տեսնում: Մեր պապերը երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիզմի ու ֆաշիզմի դեմ այն բանի համար չեն պայքարել ու զոհվել, որ տարիներ անց իրենց սերունդները գան գան ու նույն գաղափարները առաջ քաշեն, ինչի համար իրենք իրենց կյանքն են տվել:

Նժդեհը, ով հանդիսանում է Հայաստան պետության գոյության միակ մեղավորը, Դրոն, կռվել են նացիստական դրոշի տակ, թե՞ քո համար ավելի կարեվոր է, թե Ստալինն ինչ դրոշ է տվել մերոնց ձեռները: առաջարկում եմ թեման չշարունակել, թե չէ ընդհարումն ապահովված է

Շինարար
17.12.2009, 01:31
Հա շատ լավ են մաքրել, մանավանդ հայոց Էրատո թագուհին, ով ամուսնացած էր հարազատ եղբոր մասին: Հայոց Էրատո թագուհին, Ռուֆուս ջան, հայ էր, ոչ արի, արի ասել է թե պարսիկ, տաջիկ և այլոք, դու լեզվաբան ես, քեզ տեղեկացնելու կարիք էլ չկա: Հարգելի Հենրիկ Բաբաջանյան, իսկ ի՞նչ կրոն են դավանում արիական, ասել է թե՝ իրանական ժողովուրդները, լուսավորեք ինձ, որովհետև ինքս արևելագետ լինելով՝ մինչև օրս համոզված եմ եղել, որ նրանք մուսուլմաններ են:

Հենրիկ Բաբաջանյան
17.12.2009, 01:31
Ամենինչ խառնեցինք իրար…

Շինարար
17.12.2009, 01:33
Ամենինչ խառնեցինք իրար…

Այո, բայց հոգ չէ, կփորձենք նորից ամեն ինչ իր տեղը դնել:)

Հենրիկ Բաբաջանյան
17.12.2009, 01:36
Այդ հավատը եղել է ավելի վաղ ժամանակներում … Այն ժամանակ իրանացինեը եղել են արիացիններր, արևապաշտներ, հետո ընունել են իսլամ… Սրանք իրար չեն հակասում

Շինարար
17.12.2009, 01:41
Այդ հավատը եղել է ավելի վաղ ժամանակներում … Այն ժամանակ իրանացինեը եղել են արիացիններր, արևապաշտներ, հետո ընունել են իսլամ… Սրանք իրար չեն հակասում

Այսինքը արիները առաջ եղել են արևապաշտ, հետո ընդունել են իսլամ ու էլ արի՞ չեն, այսինքը նույնկերպ կարող ենք ասել, որ հայերը, որ առաջ արևապաշտ էին, հետո ընդունեցին քրիստոնեություն ու էլ հայ չեն:

Gayl
17.12.2009, 01:42
:think Զրադաշտականությու՞նը նկատի ունեք, որին հիմնականում դավանում էին արիական ժողովուրդները, արիները ժողովուրդների խումբ են իրականում այնպես, ինչպես սլավոնները, անկախ կրոնական պատկանելությունից, ամեն դեպքում այսօր հիմնականում մուսուլման են:)
Շինարար ջան էտ ինֆորմացիան որտեղի՞ց:Արիացին ժողովու՞րդ:Արիականությունը չի կարելի անգամ հեթանոսության հետ շփոթել,անգամ նրանց մեջ տարբերություն ունեն լավ այսպես ասեմ,ուրեմն շատ վաղուցվանից մարդիկ նկատել են,որ Արևը իրանց սնունդ ա տվել,Արևը համարել են կյանքի աղբյուրը ու սկսել են սիրել Արևին,Հենրիկ Բաբաջանյանը մի հատ լավ բան գրեց,կրկնեմ նրա ասածը,ուրեմն մինչև հիմա մենք հայերս երդվելուց հետո Արև ենք ասում,իմ Արև,այսինքն արևից բարձր ոչինչ չկա:Հետո մարդիկ սկսեցին Աստվածացնել,Արարիչ բառին ուշադրություն դարձրու ԱրԱրիչ,այսինքն ստեղծող,սկիզբ,այսօր գրեթե բոլոր կրոնների հիմքը Ար ն է,թե հեթանոսության և թե Քրիստոնեությունը:

Gayl
17.12.2009, 01:45
Այսինքը արիները առաջ եղել են արևապաշտ, հետո ընդունել են իսլամ ու էլ արի՞ չեն, այսինքը նույնկերպ կարող ենք ասել, որ հայերը, որ առաջ արևապաշտ էին, հետո ընդունեցին քրիստոնեություն ու էլ հայ չեն:
Բայց օրինակդ սխալ էր,օրինակ ժամանակին հայերը հեթանոս էին հիմա Քրիստոնեա ու այժմ նրանք հայ են բայց հեթանոս չեն:)

Շինարար
17.12.2009, 01:45
Շինարար ջան էտ ինֆորմացիան որտեղի՞ց: Բազմաբնույթ ու բազմալեզու լեզվաբանական աշխատություններից, որ ուսումնասիրել եմ համալսարանում ուսանելիս::) Շատ չխորանալու համար կարդա թեկուզ լեզվաբանության ներածություններ, հերիք է:)

Շինարար
17.12.2009, 01:46
Բայց օրինակդ սխալ էր,օրինակ ժամանակին հայերը հեթանոս էին հիմա Քրիստոնեա ու այժմ նրանք հայ են բայց հեթանոս չեն:)

Գայլ ջան, որտե՞ղ ես սովորում:

Gayl
17.12.2009, 01:56
Բազմաբնույթ ու բազմալեզու լեզվաբանական աշխատություններից, որ ուսումնասիրել եմ համալսարանում ուսանելիս::) Շատ չխորանալու համար կարդա թեկուզ լեզվաբանության ներածություններ, հերիք է:)
Այդպիսի բաներից գլուխ չեմ հանում,բայց այստեղ կապը ո՞րն է:Վանաձորցի հեչ եկեղեցիներում չես տեսել Քրիստոսի դեմքը Արևի ֆոնի վրա,:

Chuk
17.12.2009, 01:57
Մոդերատորական.
Արև, արև, ե´կ, ե´կ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր, հեռացե´ք,
Արևին ճամփա տվեք։