PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարմիր թե Սև

Marduk
15.12.2009, 16:38
Հաճույքով նայում եմ Կարմիր թե Սև խաղը որը ավելի հայտնի է Մաֆիա անունով:
Ցույց են տալիս Արմենիայով կիրակի օրերը

Ճիշտն ասած Արմենիա ալիքը չեմ սիրում բայց այս մի խաղը լավ են կազմակերպել, ավելի լավ քան ռուսական տարբերակը:

Ինչ կարծիքի եք:
Ինձ օրինակ գրավում է մարդկանց հոգեբանությունը ու խաբելու ունակությունը ուսումնասիրելը

Ով չի տեսել խաղը կարող է նայել այստեղ (http://masis.tv/component/option,com_afm/pid,131/vfile,1187/)

Այս բաժնում (http://masis.tv/component/option,com_afm/Itemid,395/task,files.show/pid,131/cid,1095/limitstart,0/limit,50/lang,ru/)

Հարդ
15.12.2009, 16:39
Հայկական հիմնական անիմաստ հաղորդումների ծաղիկը (լավ իմաստով):
Միշտ մեծ հետաքրքրությամբ եմ նայում:

Մանուլ
15.12.2009, 16:43
Ժամերը կասե՞ք :)
Առաջ անպայման ամեն շաբաթ նայում էի, հիմա ժամերը փոխել են, երբ աչքովս ընկնում ա, նայում եմ:
Մեկ-մեկ անհետաքրքիր ա լինում, բայց հիմնականում հավեսով եմ նայում :)

Gayl
15.12.2009, 16:44
Շատ հետաքրքիր խաղա,բայց փչացրեցին հեռուստադիտողին չպետք է մասնակից սարքեին:

Marduk
15.12.2009, 16:51
Գայլ

Հա համաձայն եմ
Հենց մի հաղորդման մեջ մտցնում են վճարովի ՍՄՍ, քվեարկություն ու նման բաներ միանգամից սկսում է լրիվ ուրիշ բան դառնալ:
Բայց կարծեմ վերջին անգամ չկար

Վերջին անգամ ժամը 23.00-ին տեսա կիրակիր օրը , բայց այդ օրը Միսս աշխարհ կար միգուցե դրանից էր

Gayl
15.12.2009, 16:56

Վերջինը չեմ տեսել,երևի մի շաբաթ առաջ տեսա այդպես էր ու դուրս ընդհանրապես չեկավ,որովհետև խաղացողները հեռուստադիտողին էր համոզում,եթե հին մեթոդով են խաղում նորից կարելի ա նայել:

Elmo
15.12.2009, 20:06
Չեք նեղանա չէ՞, որ ասեմ ներվերիս վրա ազդում ա էդ խաղը: Համ խաղն ա ազդում, համ դրա հեռուստատեսային տարբերակը, համ էլ SMS քվեարկությամբ գումար աշխատելը:

Adam
15.12.2009, 22:04
Խաղը իմ ներվերի վրա էլ ա ազդում: Հեչ չսիրեցի: Իբր ի՞նչ...
նախ չեմ հասկանում, թե ինչումն ա էդ խաղի հետաքրքրությունը, որ մարդիկ տենց հիացական հայացքով խաղում են, դիտում են և այլն:
Գիտեմ, որ ակումբցիներից շատ շատերն են սիրում այդ խաղը: Նույնիսկ հանդիպման ժամանակ շատ է եղել, որ խաղացել են: Բայց, իրոք անկեղծ եմ ասում. չեմ հավանում:

Հ.Գ. Կարծիքս ստեղծվել է հեռուստատեսային տարբերակը մի քանի անգամ դիտելուց հետո:

Մանուլ
15.12.2009, 22:07
Նախ չեմ հասկանում, թե ինչումն ա էդ խաղի հետաքրքրությունը, որ մարդիկ տենց հիացական հայացքով խաղում են, դիտում են և այլն:
Այ երբ որ դու կխաղաս, էն ժամանակ էլ կհասկանաս :): Ուղղակի պիտի բոլորը գոնե միջին մակարդակի խաղացողներ լինեն, թե չէ դառնում ա շիլա-շփոթ:

*e}|{uka*
15.12.2009, 22:15
Խաղը իմ ներվերի վրա էլ ա ազդում: Հեչ չսիրեցի: Իբր ի՞նչ...
նախ չեմ հասկանում, թե ինչումն ա էդ խաղի հետաքրքրությունը, որ մարդիկ տենց հիացական հայացքով խաղում են, դիտում են և այլն:
Գիտեմ, որ ակումբցիներից շատ շատերն են սիրում այդ խաղը: Նույնիսկ հանդիպման ժամանակ շատ է եղել, որ խաղացել են: Բայց, իրոք անկեղծ եմ ասում. չեմ հավանում:

Հ.Գ. Կարծիքս ստեղծվել է հեռուստատեսային տարբերակը մի քանի անգամ դիտելուց հետո:

Թյուր կարծիք ա առաջացնում հեռուստատեսային տարբերակը, ոնց որ ռոբոտներ լինեն, այսպես ասած մեր հանրապետության շատ հայտնի մարդիկ էլ//մասնակիցները// խայտառակ են լինում մեղմ ասած ՝ ցույց տալով իրենց կատարյալ տխմարության աստիճանները :pardon :
Խաղը ինքնին ըստ ինձ լավն ա, հոգեբանական ա : Սիրում եմ տենց խաղեր, մարդկանց հետևել՝ ո՞նց են իրենց պահում, մտածում, խաղում, կեղծում, խաբում, քցում :)), ի՜նչ ասես կտենաս էտ խաղի մեջ: :oy

Ուրվական
15.12.2009, 22:23

+1
Բայց ես սիրում եմ նաև խաղալ: Խաղը լրիվ տրամաբանության, հիշողության, հոգեբանության խառնուրդ ա: Ինչպես նաև մտքերը ճիշտ ու դիպուկ արտահայտելու:
Հիանալի խաղ ա, շատ: Բայց հեռուստատեսային տարբերակը շատ վատն ա, չնայած միտքը վատը չի: Վատն ա, որովհետև խաղացողներն են շատ վատ խաղում: Մարդ, որը առաջին անգամ ա նայում խաղը, էս հաղորդումով շատ թյուր կարծիք կարա կազմի:

Մանուլ
15.12.2009, 22:27

Համաձայն եմ :): Բայց մենակ տրամաբանությամբ ու հիշողությամբ չի: Օրինակ՝ Տիգրան Պետրոսյանը իր շախմատիստ հալով ընդհանրապես խաղալ չի կարողանում :pardon

Ուրվական
15.12.2009, 22:28
Համաձայն եմ :): Բայց մենակ տրամաբանությամբ ու հիշողությամբ չի: Օրինակ՝ Տիգրան Պետրոսյանը իր շախմատիստ հալով ընդհանրապես խաղալ չի կարողանում :pardon

Բայց ես ասեցի մենակ տրամաբանությամբ ու հիշողությա՞մբ:esim

Adam
15.12.2009, 22:34
Այ երբ որ դու կխաղաս, էն ժամանակ էլ կհասկանաս :): Ուղղակի պիտի բոլորը գոնե միջին մակարդակի խաղացողներ լինեն, թե չէ դառնում ա շիլա-շփոթ:

Թյուր կարծիք ա առաջացնում հեռուստատեսային տարբերակը, ոնց որ ռոբոտներ լինեն, այսպես ասած մեր հանրապետության շատ հայտնի մարդիկ էլ//մասնակիցները// խայտառակ են լինում մեղմ ասած ՝ ցույց տալով իրենց կատարյալ տխմարության աստիճանները :pardon :
Խաղը ինքնին ըստ ինձ լավն ա, հոգեբանական ա : Սիրում եմ տենց խաղեր, մարդկանց հետևել՝ ո՞նց են իրենց պահում, մտածում, խաղում, կեղծում, խաբում, քցում :)), ի՜նչ ասես կտենաս էտ խաղի մեջ: :oy

Մեկ ա... մի տեսակ ա իմ համար... չգիտեմ :8

Մանուլ
15.12.2009, 22:35
Բայց ես ասեցի մենակ տրամաբանությամբ ու հիշողությա՞մբ:esim
Չէ, նաև հոգեբանությամբ :))
Կարծում էի, որ եթե մարդու տրամաբանությունը լավ ա զարգացած, ուրեմն էս խաղը լավ կխաղա, բայց պարզվեց՝ սխալվել եմ :}

Էս նկատի ունեի:

Farfalla
15.12.2009, 22:42
Մաֆիա խաղի մեծ երկրպաագու եմ: Շատ եմ սիրում և խաղալ և նայել, թե ինչպես են խաղում: Բայց հեռուստատեսային տարբերակը շատ անհաջող է: Մասնակիցներն էլ են շատ անհաջող ընտրված: Օրինակ` Հասմիկ Կարապետյանը, ոչ տրամբանելա կրողանում, ոչ երկու բառ իրար հետևից ճիշտ ասել, ոչ էլ խաբել:
Իսկ էտ սմս քվեարկությամբ ոնց որ մարդկանց ձեռ առնեն:[

Hamshentsi
15.12.2009, 23:49
"Կարմիր, թե սևը" ընդհանուր առմամբ հետաքրքիր խաղ է և հետաքրքիր է նաև հեռուստատեսային տարբերակը: Վերջինիս մեխը բոլոր խաղացողների խաղաքարտերը տեսնողի` հեռուստադիտողի տեսանկյունն է: Դա հնարավորություն է տալիս հետևելու, մասնավորապես, ստելու հոգեբանությանը: Բայց երբեմն խաղն անհետաքրքիր է դառնում անհաջող խաղացողների պատճառով:
Իսկ ինչ կարծիքի եք "Բանակում" հեռուստասերիալի մասին ("Շանթ" հեռուստաալիք): Դրա վերաբերյալ հակասական կարծիքներ արտահայտվեցին: Մասնավորապես, ՊՆ-ն քննադատեց սերիալը: Բայց իմ կարծիքով, սերիալն ունի նաև արժանիքներ, մասնավորապես` դերասանների մեծ մասի (հատկապես ժամկետային զինծառայողների) հաջող խաղը: Ըստ իս` հաջողված են նաև հումորը, մի շարք իրավիճակների բնական պատկերումը:
Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը:

*e}|{uka*
15.12.2009, 23:56
Չէ, նաև հոգեբանությամբ :))
Կարծում էի, որ եթե մարդու տրամաբանությունը լավ ա զարգացած, ուրեմն էս խաղը լավ կխաղա, բայց պարզվեց՝ սխալվել եմ :}

Էս նկատի ունեի:

Մենակ տրամաբանությունը քիչ ա, պիտի խաբել իմանաս, ուշադիր լինես, խորամանկ, մասնակիցների ուղեղի մեջ մտնես, :D ձևես-չափես բոլորի հնարավորությունները :
Տիգրան Պետրոսյանի տրամաբանության վրա ոչ մեկ չի էլ կասկածում, ուղղակի էտ խաղը իր տիպի մարդկանց համար չի, ինքը միամիտ ա: :))

gegham2009
26.01.2010, 21:24
Մոդերատորական. տրանսլիտով գրառումը ջնջվել է:

Adriano
26.01.2010, 22:07
Իրոք որ հաճելի խաղա, ես էլ մեծ հաճույքով, երբ ժամանակա լինում նայում եմ: Կարծում եմ հաջողված նախագիծա: Մաֆիան ընդհանրապես կարծում եմ լավ խաղա, և հայերին բնորոշ: Մեծ հաճույքով, եթե հնարավորություն լինի կարելիա կազմակերպել խաղանք ակումբով, ես օրենքները լավ չեմ հիշում, սակայն շատ եմ սիրում այդ խաղը:

hayk-1992
27.05.2010, 16:07
Համաձայն եմ :): Բայց մենակ տրամաբանությամբ ու հիշողությամբ չի: Օրինակ՝ Տիգրան Պետրոսյանը իր շախմատիստ հալով ընդհանրապես խաղալ չի կարողանում :pardon

ես կասեյի Տիգրան պետրոսյանին անիմաստ քարշ են տալի նկարվելու:եդի արդեն իրա դեբիլության գագաթնակետին ահասել,զարմանում եմ վոնց է շախմատ խաղում

hayk-1992
27.05.2010, 16:09
բայց համաձայն չեմ վոր մյուսները վատ են խաղում լավ խաղացողներ կան ,,,Հա խաղը խի էլ ցույց չեն տալի