PDA

Դիտել ողջ տարբերակը : Անքնություն



Narek Ktoyanc
17.01.2007, 23:16
Կյանքումս երեբք նման զգացմունք չեմ ունեցել, բայց արի ու տես, որ կյանքիս այս արտասովոր ու հետաքրքիր շրջանում պատուհանս թակեց նա` անքնությունը: Ես ամբողջ հոգով, մարմնով ու էությամբ դարձա ուրիշ մարդ: Ինձ հետ մի արտասովոր երևույթ էր կատարվում ու այն ինչ զգում էի դժվար է բառերով բնութագրել ես շարու-նակ քո մասին էի մտածում, ահավոր երազկոտ էի դարձել, ամբողջ օրը նկարներս էի թերթում, հիշում ամեն մի պահ ամեն վայրկյան ու միայն նկարդ տեսնելով սկսում էի ահավոր երազել, հաճախ այդ երազը ժամեր էր տևում ես լուսավոր ժպիտդ էի տես-նում, աչքերիդ փայլից կուրանում էի, դա կարծես հրաշալի մղձավանջ լիներ: Ես չէի հասկանում թե ինչ էր կատարվում ինձ հետ, բայց միառժամանակ ահավոր տենչում էի նուրբ ձայնիդ ելևէջները: Սիրտս ամեն անգամ տեղահան էր լինում անունդ լսե-լիս, ու ամեն անգամ լույս պատկերդ հեռվում նշմարելով ես կարծես նորից էի ծնվում ու ամեն անգամ նույն միտքն էր պտտվում գլխումս. «Միայն թե նա այնտեղ լինի»: Գիտես ես այն ժամանակ դեռ չէի պատկերացնում թե ինչ է սիրելը…
Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ…
Այո, երբ առաջին անգամ տեսա նրան` այդ նուրբ ու հետաքրքիր էակին կարծեցի թե հոգումս բույն հյուսած զգացմունքը սեր է: Միգուցե չգիտեմ թե կարելի է այն տարի-քային համարել, թե ուղղակի հրապուրանք, բայց ես ամբողջ հոգով նվիրվել էի նրան մի ամբողջ աշխարհ թողնելով նրանից հետ: Ու այս մի քանի տարիների ընթացքում` ինչ ճանաչում եմ նրան, երբեք նման հրաշալի ու միառժամանակ ահավոր զգաց-մունք չէի ունեցել, այս ընթացքում երբեք ինձ անքնությունը չէր անհանգստացրել, միգուցե ես շատ հանգիստ էի, հնարավոր է չգիտեմ, բայց արի ու տես, որ հիմա այս անքնությունը ավելի հաճելի է քան այն օրերի անվրդով քունը: Ես նրան էի տեսնում երազում: Նա այնքան անհոգ էր, այնքան եռանդուն, իսկ նրա սիրո մեջ մի տեսակ անսովոր պարզություն էր նկատվում: Այդ պարզությունը ինձ համար շատ չնչին բան էր, երկինքը ինձ համար այլ բան էր նախատեսել: Ու մի պահ հասկանալով այդ ամե-նը, անկախ ինձանից սկսեցի հիշել ապրածս օրերը, բայց չգիտեմ ինչն էր պատճառը, որ գիշերային այդ լռության մեջ ես միայն քեզ էի հիշում: Գիտեմ, հրաշալի պահ էր, երկնքի աստղերը կարծես ապրածս օրերը լինեյին ու այդ աստղերը բուրում էր քեզ-նով, վառվում էին քո լույսի պես, նրանց բոլորի մեջ քո ժպիտը կար, ու հենց այդ ժպիտն էր իմ անքնության պատճառը: Ես անհամբեր սպասում էի առավոտվան ու պատեհ-անպատեհ առիթների դեպքում դեպի քեզ էի գալիս: Գիտես, հետաքրքիր զգացմունք է, ոչ միայն ցավոտ, այն կարծես ոչնչացնում է քեզ, ես քեզ էի փնտրում: Սակայն դու չկայիր: Ամեն անգամ այն հին խոսքերը հանգչում էին շուրթերիս. «Միայն թե նա այնտեղ լինի»:

kiki
18.01.2007, 00:33
Նարեկ ջան, երևի սխալ բաժին ես ընտրել, միգուցե ճիշտ կլիներ Ստեղծագործողի անկյու՞ն տեղաձոխել թեման...

Cleopatra
18.01.2007, 15:09
Նարեկ ջան, երևի սխալ բաժին ես ընտրել, միգուցե ճիշտ կլիներ Ստեղծագործողի անկյու՞ն տեղաձոխել թեման...Միգուցե դու իրավացի ես, բայց համաձայնվիր, որ հիանալի ու հուզիչ է Նարեկի շարադրանքը:love

kiki
18.01.2007, 15:25
Միգուցե դու իրավացի ես, բայց համաձայնվիր, որ հիանալի ու հուզիչ է Նարեկի շարադրանքը:love
ես հենց այդ պատճառով եմ ասում կարելի է տեղափոխել...

Angelina
18.01.2007, 15:42
Նարեկ իրոք, շատ լավն էր:

Simon
19.01.2007, 00:18
Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ…


Կներես, որ նման հարց եմ տալիս.
Այս երկու տողը եթե դու ես գրել, հրաշալի է:



Գիտե՞ս, հետաքրքիր զգացմունք է, ոչ միայն ցավոտ ...


Գրվածքդ հավանեցի այս տողի համար: :)

rainbow
19.01.2007, 16:28
Անզուգական էր, ապրես, ու շնորհակալություն քեզ քո ռոմանտիզմի համար....

Narek Ktoyanc
22.01.2007, 23:31
Շնորակալ եմ Հաս ջան
Քո գործերն էլ պակաս ռոմանտիկ չեն

Ավելացվել է 4 րոպե անց

Կներես, որ նման հարց եմ տալիս.
Այս երկու տողը եթե դու ես գրել, հրաշալի է:



Գրվածքդ հավանեցի այս տողի համար: :)

Այդ տողերը պատկանում են Պետրոս Դուրյանի գրչին <<Սիրել>> բանաստեղծությամբ,
Ուղղակի ինձ շատ եմ հեգեհարազատ բացի դրանից ստեղծագործությունը իմ անքնության մասին է: Համենայն դեպս շնորակալ եմ

Ավելացվել է 7 րոպե անց

Անզուգական էր, ապրես, ու շնորհակալություն քեզ քո ռոմանտիզմի համար....

Քեզ էլ շնորհակալություն քո ջերմ խեսքերի համար
Բայց էլ համեստություն մի արա դու էլ պակաս ռոմանտիկ չես գրում
Էդպես էլ շարունակի:D

Ավելացվել է 13 րոպե անց

Նարեկ իրոք, շատ լավն էր:
Շնորհակալ եմ... ... ... ... ...:hands

Ավելացվել է 16 րոպե անց
Բոլորիցդ շնորհակալություն
Անքնություն ստեղցագործության շարունակությունը կարող եք գտնել ստեղծագործողի անկյուն բաժնում:

Narek Ktoyanc
22.01.2007, 23:50
...Այո, երբ առաջին անգամ տեսա նրան` այդ նուրբ ու հետաքրքիր էակին կարծեցի թե հոգումս բույն հյուսած զգացմունքը սեր է: Միգուցե չգիտեմ թե կարելի է այն տարի-քային համարել, թե ուղղակի հրապուրանք, բայց ես ամբողջ հոգով նվիրվել էի նրան մի ամբողջ աշխարհ թողնելով նրանից հետ: Ու այս մի քանի տարիների ընթացքում` ինչ ճանաչում եմ նրան, երբեք նման հրաշալի ու միառժամանակ ահավոր զգաց-մունք չէի ունեցել, այս ընթացքում երբեք ինձ անքնությունը չէր անհանգստացրել, միգուցե ես շատ հանգիստ էի, հնարավոր է չգիտեմ, բայց արի ու տես, որ հիմա այս անքնությունը ավելի հաճելի է քան այն օրերի անվրդով քունը: Ես նրան էի տեսնում երազում: Նա այնքան անհոգ էր, այնքան եռանդուն, իսկ նրա սիրո մեջ մի տեսակ անսովոր պարզություն էր նկատվում: Այդ պարզությունը ինձ համար շատ չնչին բան էր, երկինքը ինձ համար այլ բան էր նախատեսել: Ու մի պահ հասկանալով այդ ամե-նը, անկախ ինձանից սկսեցի հիշել ապրածս օրերը, բայց չգիտեմ ինչն էր պատճառը, որ գիշերային այդ լռության մեջ ես միայն քեզ էի հիշում: Գիտեմ, հրաշալի պահ էր, երկնքի աստղերը կարծես ապրածս օրերը լինեյին ու այդ աստղերը բուրում էր քեզ-նով, վառվում էին քո լույսի պես, նրանց բոլորի մեջ քո ժպիտը կար, ու հենց այդ ժպիտն էր իմ անքնության պատճառը: Ես անհամբեր սպասում էի առավոտվան ու պատեհ-անպատեհ առիթների դեպքում դեպի քեզ էի գալիս: Գիտես, հետաքրքիր զգացմունք է, ոչ միայն ցավոտ, այն կարծես ոչնչացնում է քեզ, ես քեզ էի փնտրում: Սակայն դու չկայիր: Ամեն անգամ այն հին խոսքերը հանգչում էին շուրթերիս. «Միայն թե նա այնտեղ լինի»:
Ամեն անգամ խենթ ժպիտիդ փայլը տեսնելով ես չէի համարձակվում պատկերացնել, որ սիրում եմ քեզ, որովհետև գիտեմ, որ այս ամնեը անհնար է, անիրական ցնորք, ահավոր ցավագին մի երազ, որի ճիրաններից չես ուզում պոկվե, ու այդ անքնությունն էլ դարձավ ահավոր, ես տանջվում էի ոչ անպատասխան կամ մերժված սիրուց, ո՛չ, ես տանջվում էի այն սիրուց, որը աշխարհի ամենաչքնաղ, ամենահրաշալի ու ամե-նաահավոր զգացմունքն էր, ես սիրում էի ու սիրում եմ քեզ ամբողջ հոգով, բայց ամեն անգամ հասկանալով, որ այս ամենը կատարյալ ցնորք էր, անիրական վառոդի մեջ վառվող մի աբսուրդ, այդ ամենը անիրական էր, անհնար, ես ապրում էի միայն քեզնով, այդ գիշերային անքնությունը քեզնով էր առաջնորդվում, ես քո աչքերով, քո ժպիտով, քո չնաշխարիկ բույրով էի ապրում: Ու ամեն անգամ սիրող, մտերիմ, բարի ու միառժամանակ օտար ու անտարբեր ժպիտդ ինձ սպանում էր: Ու ամեն անգամ, ես գիտեմ դու չէիր ուզի, բայց ես դրժում էի զգում…
Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դժողք մ'անեծք խոցեց հոգյակս…

շարունակելի

Narek Ktoyanc
23.01.2007, 00:03
Այո ես հասկանում էի այդ անիրականության պատճառը: Տարիներդ, կյանքդ չգիտեմ, նրանք որևէ խոչընդոտ երևի չհանդիսանային, եթե չլիներ մի այլ արժեք, որը վեր էր ամեն ինչից, այն անհնար է բնութագրել բառերով, այն պետք է զգալ հոգու, ուղեղի ու սրտի հատման ամենախոր կետում, որպեսզի հասկանաս իսկական դառնության ու մեղրից էլ ավելի քաղցրության համը: Դա հրաշալի է: Ու քեզ սիրելն ու այդ անքնութ-յունը ավելի հաճելի է դառնում:
Ամեն անգամ քեզ տեսնելով, նորովի եմ սկսում ապրել ու քեզանից չբաժանված սկսում եմ քեզ կարոտել, ու այդ անքնության մեջ կարծես դարձած մի լուսավոր բու ես նստում եմ պատուհանիդ գոգին ու սկսում երջանիկ հսկել հանգիստ քունդ, սկսում եմ զգալ քաղցր շունչդ, ու արևի առաջին շողերի հետ հեռանում եմ քեզ թողնելուվ արևի, լույսի ու իրական կյանքի հետ…
Կյանքումս երբեք չէի պատկերացնի, որ անքնությունը կարող է այսքան հաճելի լինել: Գիտես այն նման է մի վարակի, որի հարուցիչը քո բույրն է, այն ամբողջությամբ մխրճվում է մարմնիս մեջ, ու սկսում հաճելի ցավով տանջել այն: Այն չի բուժվում, այն ավելի է խորանում քո ժպիտից, քո աչքերի նուրբ խաղից, քո մի թեթև հայացքից: Շա-տերին է նա վարակել այո՛, ես առաջինը չեմ, բայց գիտես ինձ չափազանց գոհացած եմ զգում, որ քեզ չեմ հանդիպել այն ժամանակ, երբ սիրտդ նոր էր սկսում փթթել, չէ չկարծես ես դժվարություններից չեմ վախենում, ուղղակի ես քեզ այսպիսին եմ սի-րում, քո ներկայիս կերպարով, քո տարիքով, ու այն բոլոր հրաշալի արժանիքներով հանդերձ, որոնք այսօր բույն են դրել այդ աստվածային էությանդ մեջ:
Քու էշխն ինձ մաստ արավ, յիս զարթուն իմ, սիրտս է քնած,
Աշխարհս աշխարհով կշտացավ, իմ սիրտը քիզնից սով մնաց…
…Հուտով հիլ, միխակ, դարչին, վարթ, մանուշակ, սուսամբար իս
Կարմրագույն դաշտի ծաղիկ, հովտած շուշան իս ինձ ամա:
Ու ամեն անգամ անունդ հիշելիս այս փնջի բույրն է հասնում ուղեղիս, համոզված եմ, որ այն զգում ես հիմա նաև դու, չէ ես երջանիկ եմ, քեզնուվ, ինձնով, նաև նրանով: Գի-տես ինչքան եմ երազել ու սպասել, որ ապրեմ այս օրերը, այս անքնությունը: Ու այսքան ժամանակ քեզ ճանաչելով նոր պիտի հասկանամ, որ քեզնից եմ վերցրել այս աշխարհում ապրելու ուժը: Հիմա հասկանում եմ, որ երկինքը մեզ դեռ շուտ էր միացրել, ու էլ ոչ ոք չի բաժանի, չնայած տարածությանը, ժամանակին, չնայած ոչ մեկին: Մեզ լուսինն է միցրել, քո լուսինը, այն լուսինը: Մեզ մեր երկիրն է միացրել, մեր հողն ու մեր արևը:
…Սուտ է, նազելիս, չի զատել երբեք,
Երբեք չի զաետլ մեր կյանքը դաժան,
Քո՛ւյր իմ, ամոքիր սիրտըս վշտաբեկ,
Տե՛ս, քո՛նն եմ ես միշտ, քո՛նն եմ հավիտյան:

շարունակելի

Narek Ktoyanc
23.01.2007, 00:09
Ինչ խոսք կյանքս շարունակվում է, ես շարունակում եմ ապրել, ապրել քեզնով, կերպարդ իմ մեջ սուրբ մասունքի պես պահելով:
Բան չմնաց, որ այս գիշերը ավարտվի, չնայած այդ ամենին անքնությունս չի ուզում նահանջել: Ես դեռ տեսնում եմ այն աչքերդ, հավերժ կայտառ ու ժպտացող քո աչքերը: Ես տեսնում եմ նրանց այս կիսամութ երկքում, թեև գիտեմ, որ դու հիմա լուռ ննջում ես, ու միայն ես եմ տեսնում քո աչքերը…
Սև աչքերեն շատ վախեցիր,
Են մութ, անծեր գիշեր է:
Մութն ահ է, չարքեր շատ կան,
Սև աչքերը մի սիրե:
Չէ, թող ասեն, չեմ վախենում, քո աչքերից վախենալն անհնար է, ով չի ուզի գերվել քո աչքերի մութ գիշերին, քո աչքերի ծով լազուրին, քո աչքերի գերող խաղին և վաստա-կել այս աստվածային անքնություը:
Արդեն կամաց-կամաց լուսանում է, ու ես պիտի գամ քեզ փնտրելու: Ժպիտդ աչքերիս մեջ դրոշմած մի արտասովոր ձգողության ուժով պիտի գամ քեզ մոտ, որ ինձ ժպտաս: Տես արդեն լուսաբացի նուրբ հովը ինձ զգացնել տվեց քո բուրմունքը, ուրեմն դու հենց այնտեղ ես, որտեղ երեկ վերջին անգամ տեսել եմ քեզ, ու ես արդեն գալիս եմ քեզ մոտ, չէ որ ես ապրել եմ ուզում, իսկ դրա համար ինձ քո ջերմությունն է անհրաժեշտ:
Իսկ ով է ասել «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարո-տով…», ո՛չ ու հազար անգամ ո՛չ. «Ծնվում ենք ժպտալով, ապրում ենք սիրելով, ու երբեք, երբեք, չե՛նք մեռնում»:

Վերջ առաջին ստեղծագործությանը

<< Իռեն >> գրական ակումբ-2007