PDA

Դիտել ողջ տարբերակը : Լենինականի Երեխաները..



Գաղթական
14.12.2009, 17:42
Վերջերս գրադարանում հանդիպեցի գերմանացի գրող Ռոբերտ Կլեմենտի «Լենինականի Երեխաները» գրքի հոլանդալեզու թարգմանությանը:

Ճիշտն ասած՝ այնտեղ, ինձ համար, բացահայտեցի մի դրվագ, որի մասին առաջ չէի լսել..

Նկարագրվում էր, թե Երկրաշարժից հետո տարբեր կազմակերպություններ՝ հիմնականում ռուսական, անօթևան չմնալու պատրվակով շատ Հայ ընտանիքների հորդորում էին իրենց երեխաներին «ժամանակավոր» ուղարկել Սովետական Միության տարբեր շրջաններ՝ հոգատար ընտանիքներում ապաստան գտնելու, մինչև սեփական ընտանիքի վիճակը փոքր-ինչ կարգավորվի..

ու, քանի որ, չէին հստակեցվել այդ «ժամանակավոր»-ի կոնկրետ ժամկետները.. ամիսներ ու տարիներ հետո դեռ գլխիկոր ընտանիքները անհույս փնտրում էին իրենց երեխաներին..
իսկ մի երեխայի էլ, որին էվակուացիայի էին ենթարկել Սպիտակից՝ բավականին երկար ժամանակ հետո հայտնաբերեցին Վիետնամում..

ընդհանուր հաշվով, ըստ գրքի, 22.000 երեխաների էին ենթարկել էվակուացիայի..
որոնցից հազարավորի հետագա որոնումները անհույս արդյունքների էին բերել..




Հարցեր.
- ծանո՞թ է արդյոք որևէ մեկը այս ստեղծագործությանը (ինձ հանդիպել է հոլանդալեզու թարգմանությունը գերմաներենից, բայց չգիտեմ, թե քանի այլ լեզուներով է այն թարգմանված)
- արդյո՞ք որևէ մեկը լսել էր սրա մասին նախկինում.. համապատասխանո՞ւմ է արդյոք նկարագրվածը իրողությանը..
- եթե այո՝ կա՞ն դեռ ընտանիքներ, որոնց այդպես էլ չհաջողվեց գտնել երեխաներին.. նրանց հարցով զբաղվե՞ց երբևէ պաշտոնական Երևանը..

Հարդ
14.12.2009, 18:00
Առաջին անգամ եմ նման բան լսում...:o

One_Way_Ticket
14.12.2009, 18:13
Ես էլ եմ առաջին անգամ լսում:

One_Way_Ticket
14.12.2009, 18:16
Իսկ եթե հաշվի առնենք, որ Լենինականի բնակչությունը 200.000-ի կարգի էր, Սպիտակինը` շատ ավելի քիչ, ապա 22.000 կորած երեխայի մասին խոսելը Լեռնային Ղարաբաղում 65 միլլիոնանոց ադրբեջանական համայնքի կարգի աբսուրդ է:

Գալաթեա
14.12.2009, 18:17
Ոնց էլ լիներ՝ ծնողներն աղմուկ կբարձրացնեին...նման բանը գաղտնի պահել կլինի՞..
Կասկածում եմ շատ:

Հարդ
14.12.2009, 18:20
Հա, ես էլ չեմ հավատում, ու բացի էտ՝ պետությունը պտի շահագրգռված լիներ երեխաներին գտնել, քանի որ բանակ պտի տանեն:

Ռուֆուս
14.12.2009, 18:22
22000-ը իմ կարծիքով շատ է չափազանցված, բայց լսել եմ, որ նման բաներ տեղի են ունեցել: Հնարավոր է, որ էդ երեխաների մեծ մասը ծնողներին ու հարազատներին երկրաշարժի ժամանակ կորցրել են, դրա համար էլ համար էլ աղմուկ չի բարձրացվել: Կամ էլ ծնողները կամ հարազատները մտածել են, թե երեխաները զոհվել են...

Չգիտեմ, ամեն ինչ էլ հնարավոր է...

Cassiopeia
14.12.2009, 18:24
Հա, ես էլ չեմ հավատում, ու բացի էտ՝ պետությունը պտի շահագրգռված լիներ երեխաներին գտնել, քանի որ բանակ պտի տանեն:
Մարդկային վերաբերմունքը հեչ, պետության բանակ տանելը մե՞ջ:

Ինքս կարծես թե նման բան լսել եմ տարիներ առաջ, բայց հաստատ ոչինչ ասել չեմ կարող:

Տատ
14.12.2009, 19:15
Ես լսել եմ հակառակը, ընդ որում հենց այն ժամանակ: Որ պետությունը մերժում էր այդպիսի «օգնությունը» և մերժում էր էվակուացիան Հայաստանից դուրս: Միայն եթե բարեկամներն էին կանչում՝ իհարկե ամբողջ ՍՍՀՄ ով ցրված:
Մի պահ մասսայական որդեգրման ցանկության ալիք բարձրացավ, բայց դա էլ չէին թույլ տալիս:

Չգիտեմ, ստույգ տեղեկություններ չունեմ, բայց այդ հեղինակին չէի հավատա...

NetX
14.12.2009, 20:58
Լսել եմ միայն որդեգրման մասին, այն էլ կարծում եմ պարզա որ ծնողազուրկ երեխաների

Աթեիստ
14.12.2009, 21:58
Ես էլ կարծես թե այն ժամանակ նման բան լսել եմ:

Benadad
01.03.2010, 14:19
Անկեղծ ասաց առաջին անգամ եմ լսում սրա մասին, բայց կարծում եմ ,որ եթե նման բան իրականում տեղի ունեցած լիներ ,եթե ոչ հայկական ,ապա գոնե ռուսական աղբյուրներում կլիներ որևիցե հիշատակություն

Գաղթական
06.03.2010, 04:09
Испытание декабрем (http://noev-kovcheg.1gb.ru/article.asp?n=57&a=41)



С.А.Шалаев (председатель ВЦСПС): В Ленинакане встречались и с жителями, и с руководителями города, обсуждали вопрос, как ускорить эвакуацию детей и родителей с детьми... Будут прежде всего вывозиться те семьи, которые третьи-четвертые сутки ночуют под открытым небом...
Н.И.Рыжков: Берите ситуацию в руки. Убеждайте. Надо отправлять детей и женщин. Мужчины пусть остаются на расчистке, на строительстве...»



20 декабря 1988 года:

С.А.Шалаев: Всего на сегодняшнее утро эвакуировано 78415 человек. Из них за пределы республики - 42377 человек.

Գաղթական
06.03.2010, 04:37
Декабрь 1988 года: трагические дни армянского народа (http://acher.ru/2007/12/07/print:page,1,dekabr-1988-goda-tragicheskie-dni.html)



Главной, самой важной заботой было спасение людей. Каждая, даже одна-единственная сохраненная жизнь была для нас большой победой. Благодаря быстрой концентрации спасательных отрядов, опытных специалистов, современных технических средств удалось в сжатые сроки, в течение декабря месяца, завершить первый и очень сложный этап работы – извлечь из-под завалов около 40 тыс. человек, спасти жизнь 15254 наших сограждан. Из зоны бедствия было эвакуировано 110 тыс. человек – детей, женщин, стариков.