PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հայաստանի Դեղին Էջեր» բջջային Java ծրագիր



Moon
14.12.2009, 15:56
«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը թողարկել է «Հայաստանի Դեղին Էջեր» բջջային հրատարակումը: Այն իրենից ներկայացնում է Java հավելված (ծրագիր)՝ նախատեսված բջջային հեռախոսների համար: Պարունակում է տեղեկություններ մոտ 3000 Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կազմակերպությունների մասին: Ծրագիրն անվճար է: Ես ինքս օգտվում եմ ու շատ հարմար է, հատկապես. հենց դուրսն եմ ու շտապ համար ա պետք լինում, միանգամից բջջայինիս ծրագրով նայում եմ::hands

Բջջային հրատարակման ընդհանուր նկարագիրը
1. ունի որոնման հնարավորություն՝ կազմակերպության անվանումով
2. հնարավորություն է տալիս ուղղակիորեն զանգահարել ընտրված կազմակերպությանը
3. եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն
4. թողարկվում է տարեկան 3 անգամ
5. ծավալը՝ 200 կԲ
6. ծրագիրն անվճար է
Ծրագրից օգտվելիս ինտերնետ չի պահանջվում:

Ծրագիրը կարելի է բեռնել www.spyur.am/mobile հասցեից: Վերջին 4 ամսվա ընթացքում գրանցվել է 2500-ից ավելի բեռնում:
Բջջային հրատարակման ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: (http://spyur.am/htmfix/products/mobile_edition_a.htm)

Արիացի
14.12.2009, 16:31
Հետաքրքիր ու հարմար բան են մտածել, ապրեն: Հաճախ եմ տեղեկություն ստանալու համար զանգում Սփյուռ, սենց ավելի հեշտ կլինի:
Լավ է, որ մի քանի լեզվով է, դրանով օգտագործողների քանակն էլ կշատանա:

Moon
14.12.2009, 16:35
Հետաքրքիր ու հարմար բան են մտածել, ապրեն: Հաճախ եմ տեղեկություն ստանալու համար զանգում Սփյուռ, սենց ավելի հեշտ կլինի:
Լավ է, որ մի քանի լեզվով է, դրանով օգտագործողների քանակն էլ կշատանա:
ահամ, շատ հարմար ա, մի քանի ամսից նոր թողարկում կլինի՝ արդեն 8000 կազմակերպություններով: Ամենակայֆն էն ա էս ծրագրի, որ միանգամից կարող ես զանգել հենց միջից: