PDA

Դիտել ողջ տարբերակը : Վտանգավոր այլընտրանքային էներգետիկա



Elmo
14.12.2009, 14:33
Ճիշտն ասած վաղուց էի ուզում այս թեման ստեղծել, բայց ամեն օր վաղվան թողնելով մեկ տարի ուշացա:

Խոսքը գնում է այլընտրանքային էներգետիկայի մասին: Ամեն օր, կամ համարյա ամեն օր մենք լսում ենք այլընտրանքային էներգետիկային անցնելով բնության փրկության մասին: Բայց ոչ ոք լրջորեն չի էլ տիտարկել այլընտրանքային էներգետիկայի ՈՐՈՇ տեսակների կործանարար ազդեցությունը բնության վրա:
Իհարկե որոշ այլընտրանքային էներգոկայաններ իրոք անվտանգ են, կամ գոնե 0-ի ձգտող վտանգավորության աստիճան ունեն, բայց դրանցից որոշները ավելի սարսափելի են բնության համար, քան քարածուխով աշխատող ՋԷԿ-ը:

Ներկայացնեմ մի քանիսը, իսկ մնացածը ընթացքում կքննարկենք թեմայում:

Քամու ուժի օգտագործում:
Բավականին շատ են թմբկահարում քամու հողմակներով էլեկտրոկայանների կառուցման ծրագրերը: Նույնիսկ որոշ բնապահպանական կառույցներ են 2 ձեռքով կողմ այս ծրագրին, բայց նրանք կամ չեն գիտակցում հողմակների ավերիչ ուժը, կամ չեն ուզում գիտակցել:
Ընթերցողի մոտ հարց է առաջանում: Իսկ ինչո՞վ են վնասակար առանց այրման ու ծխի, առանց վնասակար ու ռադիոակտիվ արտանետումների «անմեղ» հողմակները:
Պարզաբանեմ:
Նախ հողմակները տեղադրվում են ոչ թե մի քանի հատով, այլ մի քանի տասնյակից, մինչև մի քանի հարյուր հատանոց խմբերով: Փաստացի ստեղծվում են հողմակների արտեր: Այսինքն նրանք զբաղեցնում են հսկայական տարածքներ:
Սկսենք նրանից, որ իրենց արգելախող ուշով նրանք բավականին թուլացնում են քամու բնական ուժն ու արագությունը, այն վերածելով էլեկտրոէներգիայի: Բայց քամին ինքնանպատակ չի փչում, ինչպես ամեն ինչը ինքնանպատակ չէ բնության մեջ: Քամիների նորմալ ընթացքը խախտելու հետևանքները բավականին զգալի են: Սկսած միկրոկլիմայական փոփոխություններից, մինչև բույսերի սերմերի վատ տարածում, որը կարող է առաջացնել որոշ բույսերի քանակության կտրուկ նվազում:
Բայց սա չարիքի փքրագույնն է: Առավել հսկայական հարվածը գալիս է աղմուկի և վիբրացիայի տեսքով: Հողմակները սարսափելի աղմուկ ու վիբրացիա են ստեղծում հողում: Ու ոչ միայն իրենց տեղակայման շրջանում, այլ նաև մի քանի կիլոմետր շառավղով: Վիբրացիան տարածվելով հողի մեջ ստիպում է այնտեղ բնակվող միջատներին հեռանալ տվյալ տարածքից: Ո՞ր մի իրեն հարգող միջատը կապրի այդպիսի վիբրացիայի պայմաննրում: Բայց միջատները հողը քանդող, փխրեցնող, օդանցներ բացող միակ արարածներն են: Նրանց հեռանալը բերում էհողի կարծրացման, իսկ կարծր հողում բույսերը չորանում են: Այսինքն հողմակները իրենց շրջակայքում հսկա անապատ են ստեղծում:
Էկոհամակարգը խախտված է: ևս մի քանի տարի և այս փսփոխությունների հետևանքները դառնում են ահռելի:

Երկրաջերմային էլեկտրոկայաններ:
Բազմաթիվ «բնապահպաններ» էլ պնդում են, որ երկրի ընդերքի ջերմության օգտագործումը լավ գաղափար է: Այո լավ գաղափար է, եթե ցանկանում եք խախտել երկրի ջերմային բալանսը, և ապակայունացնել երկրի արտաքին շերտը: Զրկելով ընդերքը ջերմաստճանից, մենք այն կդարձնռնք ավելի կարծր, իսկ ավելի կարծքր ապարները չեն կարող այնպես տեղաբաժված մնալ, ինչպես որ կային տաք վիճակում: Այսինքն ընդամենը մի քանի տարում նրանք կխզվեն: Ապարների հանկարծակի խզումը մեզ բոլորիս ծանոթ երկրաշարժն է: Այսինքն մի քանի տարում ձեր սարքած երկրաջերմային էլեկտրոկայանը կփլվի երկրաշարժից: Եվ ոչ միայն էլեկտրոկայանը, որովհետև երկարկեղևի ապակայունացումը երբեք լոկալ բնույթի չի լինում: Անկանխատեսելի երրաշարժերի մարդածին աղբյուրը իրենց հենց այդպես էլ կպահի՝ անկանխատեսելի:
Բացի վերը նշվածը: Երկրի ընդերքի ջերմաստիճանային խախտումը իր հետ կբերի բուսականության և տվյալ պայմաննրում տիպիկ միկրոօրգանիզմների մահվան, որը իր հետ կքանդի սննդի շղթան, իր բոլոր հետևանքներով:

Մակընթացային էլեկտրոկայաններ:
Այստեղ բավական է ընդամենը մեկ բան նշել: Մակընթացությունն իր հետ ափ է բերում ծովային ու երկկենցաղ կենդանիների սնունդը: Մակընթացային ալիքները բազմաթիվ միջատներ են ափ հանում, որոնցով մի քանի հարյուր տեսակ այլ կենդանիներ են սնվում: Կանգնեցնելով մակընթացությունը, մենք նրանց պարզապես սովի կմատնենք: Իսկ քանի՞ կենդանիներ են սնվում այդ կենդանիներով: Դժվար է հաշվել: Սննդի շղթան կրկին կքանդվի:

Իհարկե ցուցակը այսքանով չի սահմանափակվում:
Հոռետեսության նոտան թեմայից հանելով ասեմ, որ այլընտրանքային իսկական էներգիայի աղբյուր ներկա պահին հանդիսանում է արեգակնայինը, բայց դեռ մենք չենք սովորել շահավետ ծրագրեր իրականացնել: Արեգակնային մարդկոցները դեռևս իրենց ինքնարժեքից աննշան ցածր էլեկտրոէներգիա են արտադրում, մինչև վերջնական շարքից դուրս գալը: Իսկ սպառված մարդկոցի ուտիլիզացիան բնության վրա ավելի թանկ է նստում, քան ասենք 2 տարի աշխատած ուրանի մարդկոցինը: Նույն հաշվարկով ուրանը 100 ապատկի ավելի շատ է հոսանք արտադրում, քան արեգակնային մարդկոցը:

Շարունակեք թեման: Ընդունվում են քննադատություններ և դիտողություններ:

Արիացի
14.12.2009, 14:54
Քամու ուժի օգտագործում:
Բավականին շատ են թմբկահարում քամու հողմակներով էլեկտրոկայանների կառուցման ծրագրերը: Նույնիսկ որոշ բնապահպանական կառույցներ են 2 ձեռքով կողմ այս ծրագրին, բայց նրանք կամ չեն գիտակցում հողմակների ավերիչ ուժը, կամ չեն ուզում գիտակցել:
Ընթերցողի մոտ հարց է առաջանում: Իսկ ինչո՞վ են վնասակար առանց այրման ու ծխի, առանց վնասակար ու ռադիոակտիվ արտանետումների «անմեղ» հողմակները:
Պարզաբանեմ:
Նախ հողմակները տեղադրվում են ոչ թե մի քանի հատով, այլ մի քանի տասնյակից, մինչև մի քանի հարյուր հատանոց խմբերով: Փաստացի ստեղծվում են հողմակների արտեր: Այսինքն նրանք զբաղեցնում են հսկայական տարածքներ:
Սկսենք նրանից, որ իրենց արգելախող ուշով նրանք բավականին թուլացնում են քամու բնական ուժն ու արագությունը, այն վերածելով էլեկտրոէներգիայի: Բայց քամին ինքնանպատակ չի փչում, ինչպես ամեն ինչը ինքնանպատակ չէ բնության մեջ: Քամիների նորմալ ընթացքը խախտելու հետևանքները բավականին զգալի են: Սկսած միկրոկլիմայական փոփոխություններից, մինչև բույսերի սերմերի վատ տարածում, որը կարող է առաջացնել որոշ բույսերի քանակության կտրուկ նվազում:
Բայց սա չարիքի փքրագույնն է: Առավել հսկայական հարվածը գալիս է աղմուկի և վիբրացիայի տեսքով: Հողմակները սարսափելի աղմուկ ու վիբրացիա են ստեղծում հողում: Ու ոչ միայն իրենց տեղակայման շրջանում, այլ նաև մի քանի կիլոմետր շառավղով: Վիբրացիան տարածվելով հողի մեջ ստիպում է այնտեղ բնակվող միջատներին հեռանալ տվյալ տարածքից: Ո՞ր մի իրեն հարգող միջատը կապրի այդպիսի վիբրացիայի պայմաննրում: Բայց միջատները հողը քանդող, փխրեցնող, օդանցներ բացող միակ արարածներն են: Նրանց հեռանալը բերում էհողի կարծրացման, իսկ կարծր հողում բույսերը չորանում են: Այսինքն հողմակները իրենց շրջակայքում հսկա անապատ են ստեղծում:
Էկոհամակարգը խախտված է: ևս մի քանի տարի և այս փսփոխությունների հետևանքները դառնում են ահռելի:
Վազգեն ջան, քննադատությունդ մի քիչ չափազանցված է իմ կարծիքով: Նույնն է, թե ջրէկ-ները քննադատենք նրա համար, որ նրանք դանդաղեցնում են գետի ընթացքը ու հզոր աղմուկ են առաջացնում, որի հետևանքով տվյալ շրջանի ջրային կենդանական համակարգը խախտվում է, դու ինքդ նշեցիր, որ քամու էներգիան օգտագործելու համար ամբողջ արտեր են ստեղծում, իսկ եթե տվյալ տարածքում էդ արտը ստեղծում ես, ապա հողագործական աշխատանքների մասին պետք է մոռանալ: Հետևաբար պետք ա ուղղակի քամու կայաններ ստեղծել մեկուսի մի տեղ, որտեղ հողագործական աշխատանքներ չեն կատարվում:

Չնայած այնուամենայնիվ քամու էներգիան, որպես այլընտրանքային էներգիա օգտագործելը չեմ համարում լուրջ, քանի որ նրա արդյունավետությունը շատ փոքր է:


Մակընթացային էլեկտրոկայաններ:
Այստեղ բավական է ընդամենը մեկ բան նշել: Մակընթացությունն իր հետ ափ է բերում ծովային ու երկկենցաղ կենդանիների սնունդը: Մակընթացային ալիքները բազմաթիվ միջատներ են ափ հանում, որոնցով մի քանի հարյուր տեսակ այլ կենդանիներ են սնվում: Կանգնեցնելով մակընթացությունը, մենք նրանց պարզապես սովի կմատնենք: Իսկ քանի՞ կենդանիներ են սնվում այդ կենդանիներով: Դժվար է հաշվել: Սննդի շղթան կրկին կքանդվի:
Նույնը կարելի է էստեղ ասել: Մի քիչ չափազանցեցված ա::)


Հոռետեսության նոտան թեմայից հանելով ասեմ, որ այլընտրանքային իսկական էներգիայի աղբյուր ներկա պահին հանդիսանում է արեգակնայինը, բայց դեռ մենք չենք սովորել շահավետ ծրագրեր իրականացնել: Արեգակնային մարդկոցները դեռևս իրենց ինքնարժեքից աննշան ցածր էլեկտրոէներգիա են արտադրում, մինչև վերջնական շարքից դուրս գալը: Իսկ սպառված մարդկոցի ուտիլիզացիան բնության վրա ավելի թանկ է նստում, քան ասենք 2 տարի աշխատած ուրանի մարդկոցինը: Նույն հաշվարկով ուրանը 100 ապատկի ավելի շատ է հոսանք արտադրում, քան արեգակնային մարդկոցը:

Այ սա համաձայն եմ: Արեգակնային էներգիան իրոք կարող է դառնալ այլընտրանքային, չնայած ինչպես նշեցիր տեխնոլոգիաները էստեղ այնքան էլ զարգացած չեն: Բայց կարծում եմ այս ասպարեզում մարդկությունը լուրջ պոտենցիալ ունի:
Խոսում են նաև գրավիտացիոն դաշտի էներգիան օգտագործելու մասին, բայց դեռևս նույնիսկ գրավիտացիոն դաշտը չի փորձնականորեն հայտնաբերված ու սա մոտակա ապագայի բան չի:

Կարող ա մի քիչ տարօրինակ հնչի, բայց էսօրվա դրությամբ ամենառեալ էլեկտրաէներգիայի աղբյուրը համարում եմ ատոմային էներգետիկան:

Elmo
14.12.2009, 15:10
Հետևաբար պետք ա ուղղակի քամու կայաններ ստեղծել մեկուսի մի տեղ, որտեղ հողագործական աշխատանքներ չեն կատարվում:

Քամիները հիմնականում լեռնային տարածքներում են լինում, որտեղ հողը հարուստ է բուսականությամբ և կենդանիներով:
Անապատային տարածքներում հողմակները պարզապես փոշուց փչանում են: Աբողջ հարցը սրանում ա:

Իսկ երկարջերմայինի մասին փորձնական ճանապարհով հաստատված իրողություն եմ ներկայացնում: Ճիշտն ասած ինձ մի լեկցիայի ժամանակ են մանրամասն բացատրել էդ պրակտիկան, բայց դա մի 6 տարի առաջ էր, հիմա չեմ հիշում:

Elmo
14.12.2009, 15:13
Կարող ա մի քիչ տարօրինակ հնչի, բայց էսօրվա դրությամբ ամենառեալ էլեկտրաէներգիայի աղբյուրը համարում եմ ատոմային էներգետիկան:

Հա, անխոսք: Ատոմակայանը ճիշտ շահագործման դեպքում ամենաանվնասն ու ամենաէֆեկտիվն ա: Պարզապես պայթյունի դեպքում հետևանքները միանգամից գերազանցում են բոլոր մեզ հայտնի աղտոտման հետևանքներին:
Շուտով սառը սինթեզով ռեակտորներ էլ կկարողանան շահույթով ստեղծել: Այ դա կլինի իսկական փրկություն: Ջրածնի տրոհում, արհեսատակն արեգակ երկրի վրա: Արդյունքում մաքուր հելիումի տեսքով մնացորդ ու մաքսիմալ էներգիա: Բայց կառավարելի ռեակցիա չն կարողանում ստանալ: Մի հատ էսքպերեմենտալ ռեակտոր կա, էն էլ ավելի շատ ծախսում ա, քան արտադրում:

Արիացի
14.12.2009, 15:24
Քամիները հիմնականում լեռնային տարածքներում են լինում, որտեղ հողը հարուստ է բուսականությամբ և կենդանիներով:
Անապատային տարածքներում հողմակները պարզապես փոշուց փչանում են: Աբողջ հարցը սրանում ա:

Ճիշտն ասած քամուց էլեկտրաէներգիա ստանալը համարում եմ թիթիզ մի բան, քանի որ դրա տված պրակտիկ օգուտը համարյա 0 է ու հարցը նրանում չէ, որ տեխնոլոգիաներին չենք տիրապետում: Ուղղակի քամին այդքան ուժ չունի որ նրանից բավարար քանակությամբ էներգիա ստանանք: Նույնը վերաբերվում ա նաև մակընթացության էներգիային:

Մենուա
14.12.2009, 16:02
Ոչ մի օգտակար բան, ինչքան էլ կատարելագործված լինի, չի կարող առանց թերությունների կամ անուղղակի վնասների լինել։ Ես ավելի կարևոր եմ համարում այն, որ այլընտրանքային էներգիայի մասին հիմա ավելի ու ավելի շատ են մտածում, սկսել են օգտագործել, հաշվարկներ են անում, զարգացումը ու հղկումը ապագայինն է։ ՋԷԿ–երի ու ԱԷԿ–ների համեմատ նշված վտանգները շատ չեն, պարզապես պետք է դրանք ընտրել ըստ տեղանքի նպատակահարմարության։ Մեր պարագայում, ասենք, խելամիտ չէ նախալեռնային բերրի հողերը ծածկել հողմակների «արտով», բայց կարելի է ասենք այդ ճյուղը զարգացնել, որպեսզի որևէ լեռնային կայան կամ ասենք անասնապահական տնտեսություն ունենա ինքնաբավ տնտեսություն։

terev
18.12.2009, 22:10
Ինձ թվում է էներգետիկայի ապագան պլազմային էլեկտրոկայաններինն է:
Կարդացեք ITER (http://ru.wikipedia.org/wiki/ITER) և Термоядерная Ривьера (http://www.lenta.ru/articles/2006/11/22/iter/)

Elmo
18.12.2009, 22:13
Ինձ թվում է էներգետիկայի ապագան պլազմային էլեկտրոկայաններինն է:
Կարդացեք ITER (http://ru.wikipedia.org/wiki/ITER) և Термоядерная Ривьера (http://www.lenta.ru/articles/2006/11/22/iter/)

Սառը սինթեզն ու Արեգակնային էներգետիկան ավելի ակտուալ են: Պրզապես նավթային մագնատները կխոչնդոտեն ցանկացած այլընտրանքային նածագիծ, քանի չեն վայելել վերջին օրերի թանկացող նավթի եկամուտները: Հետո կգնեն այլընտրանքային էներգետիկայի նախագծերն ու էլի կսկսեն վայելել: