PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ծիածանագույն ոտանավորներ»



Ֆոտոն
14.12.2009, 04:58
Այս թեմայով միավորելու եմ փոքրաքանակ «բանաստեղծություններս», որոնք ուսանողական տարիներին եմ գրել: Ե՛վ իմաստային, և՛ ձևի մեջ, և՛ լրջության աստիճանով բազմազան են:

Այս թեման նախատեսված չէ պոեզիայի ակնկալիք ունեցողների համար: Այդ պատճառով այն չեմ պիտակել արձակ կամ պոեզիա: ;)

Ֆոտոն
14.12.2009, 05:00
Թռե՜ք, հրեշտակներ

Փախչել, հեռանալ, ամեն ինչ մոռանալ,
Ննջել, քնանալ, լոկ մեկ անգամ մեռնել,
Կամ դրախտում, կամ էլ դժոխքում լինել,
Կամ մահկանացուների շարքում տանջվել:

Սպիտակ աղավնիներ, թռե՜ք անկաշկանդ,
Թռե՜ք ազատորեն դեպ անհունություն,
Տարե՜ք, հասցրեք իմ բարի լուրը
Իմ անուշ, իմ քնքուշ, հուշ դարձած սիրուս:

Ասացե՛ք նրան, որ ես կամ, սպասում եմ,
Որ ես անհամբեր լալիս եմ այստեղ,
Հոգնատանջ ձայնով կանչում եմ նրան,
Թե` արի՛, առանց քեզ չունեմ ես կյանք:

Դե թռե՜ք, հրեշտակնե՛ր, սպասում եմ, շտապեք,
Նրար ահարկու սարսափով վախեցրեք,
Համոզեք, թող գա, տառապում եմ ես շատ,
Էլ ապրել չեմ կարող, շտապե՜ք, սլացե՜ք…

Ֆոտոն
14.12.2009, 18:54
Հիմա՞ր, թե՞ խելոք եմ ես...
«Մոլորություն»


Ինչքա՜ն ապուշ ու հիմարն եմ ես, որ... :think
-------------------------------------------
-------------------------------------------
------------------------------------------

Բայց նույնքան էլ խելացի եմ, որ գիտեմ, թե
Ինչքա՜ն ապուշ ու հիմարն եմ ես, որ... :8
-------------------------------------------
------------------------------------------


Բայց ինչքա՜ն հիմարն եմ, որ կարծում եմ, որ
Խելոք եմ, որ գիտեմ, թե
Ինչքա՜ն ապուշ ու հիմարն եմ ես, որ...
------------------------------------------

Բայց եթե ես հիմար լինեի,
Ինձ չէիր սիրի դու՛, հենց դո՛ւ,
Իսկ եթե խելացի լինեի,
Էդքան չէիր հիմարացնի ինձ դու՛, ախր հենց դո՛ւ:

Բայց, նույնիսկ եթե խելացի եմ ես,
Դա երբևէ չի բացառում, որ ես
Կարող է՝ հիմար ու ապուշ եմ նաև:
-----------------------------------------


Արդյունքում՝ ես չգիտեմ.
Խելացի՞, թե՞ ապուշ եմ ես:
Ու հիմա կռվում եմ ես, կռվում,
Հաղթում եմ ե՛ս, պարտվում եմ ե՛ս, ապու՛շ,
Որովհետև կռվում եմ ինքս ինձ հետ,
Լսո՞ւմ ես, դու՛, անցո՛րդ, սիրելի՛ս:
Այսինքն՝ կռվում եմ, բայց...
Արդյունք չկա, ........, զրո:...

Դե՛, օգնի՛ր վերջապես, մի՛ քարացիր այդպես:
Ասա՛ քո անօգուտ կարծիքը գոնե,
Հիմա՞ր, թե՞ խելոք եմ, թե՞ և՛ մեկը, և՛ մյուսը:
Միգուցե ուրի՞շ բան է, հը՞ ... :unsure

Ֆոտոն
15.12.2009, 01:31
Ոչ մի բան :unsure

Հանկարծ դու չլացե՛ս, :cry2
Չէ՞ որ դու ուժեղ ես,
Կամ էլ թե ի՞նչ է,
Դիմացինի՞դ մեղքն է:

Երբ որ դու նեղված ես,
Ազդում են քեզ վրա
Ե՛վ անմիտ խոսքերը,
Ե՛վ հայացքներն անլվա:

Մի՞թե դու անուժ ես
Ու այդքան տկար ես,
Որ լալով պաշտպանվես`
Արդարությունդ երգես:

Բավական է, լռի՛ր,
Թաքցրո՛ւ անզորությունդ,
Հաշվի՛ր հաղթանակներդ,
Ե՛տ նայիր վերջապես:

Մի՞թե չես տեսնում, որ
Մարդիկ գազաններ են,
Որ եղել են, կան,
Ջունգլիում էլ կապրեն:

Մարդիկ անաստված են,
Մի՞թե դեռ պարզ չէ քեզ,
Ախր դու գիտես նրանց
Բավականին երկար:

Ճանաչում ես նրանց,
Շփվում ամեն վայրկյան,
Բայց միևնույնն է, հա՞,
Չես հավատու՞մ դու քեզ:

Չես էլ հավատում, որ
Ճիշտը տեսածդ է,
Երազում ես անվերջ`
Կյանքը տհաճ մղձավանջ:

Դե՛, իջի՛ր վերջապես,
Իջի՛ր երկրային կյանք,
Իրականը դառն է,
Անարդար, գայլային:

Վերջ չկա այս կյանքին,
Շուրջն ամենն իրականն է,
Ամենուր օրենքն այլ է,
Պիտ ընդունես լոկ այսպես:

Կյանքը պարզ խնդիր է,
Մեկ անգամ մեկի պես,
Օրենքն էլ մեկն է ու
Ամենադյուրինը:

Կյանքը կռիվ հավետ
Ուժեղի ու թույլի,
Ապրում է հաղթողը,
Ուժեղն ու լկտին:

Ընդունի՛ր այս միտքը,
Ընտրի՛ր դերդ այս կյանքում,
Կա՛մ թու՞յլ և կա՛մ ուժե՞ղ,
Տե՛ս կյանքն ինչպես այն կա:

Դարձի՛ր լկտի, ուժեղ,
Կամ մնա՛ թույլ ու խեղճ,
Ընտրությունը քոնն է,
Միայն թե շտապի՛ր, ընկե՛ր:

Ֆոտոն
15.12.2009, 02:43
«Ոչ մի բան» - ը, ինչպես նկատեցի, կամ էլ դեռ շուտ է, էդքան էլ դուրեկան չէ, երևի իր ավարտի պատճառով:

Սա գրել եմ աշխատանքի ընթացքում, շատ լկտի միջավայրում, որտեղ արդարություն, ճիշտ ու նման ուրիշ հասկացությունների չկային:
Սա կոչ էր ինքս ինձ. հուսահատ վիճակից ինքնուրույն ելք գտնելու փորձ: :)

Ֆոտոն
15.12.2009, 02:47
Պատը

Պատը արգելք է, պատերը պաշտպանում են,
Պատը հարթ է, պատերը դատարկ են,
Պատերը պտտվում են, պատերը ճնշում են,
Պատերը մեկուսիչ են, պատերը գրկում են,

Պատը սպիտակ է, սենյակը լուսավոր է,
Պատը իմն է, սենյակը հաճելի է,
Պատն ամուր է, սենյակն ապահով է,
Պատը վստահված է, սենյակում հանգիստ է:

Պատերը լուռ են ու իմաստուն են,
Պատերն ուժեղ են, քանի միասին են,
Պատերն ընկերներս են, սրտակիցներս են,
Պատերը տեսել են իմ արցունքները,
Իմ ուրախությունն ու իմ լռությունըշ
Լսել են իմ երգն ու ահավոր ճիչը,
Գիտեն իմ բոլոր գաղտնիքներն ու դասերը,
Դժվար է ասել, թե ինչ չգիտեն իմ մասին:

Պատերն ազնիվ են ու սրտաբաց,
Պատերն անկեղծ են ու շատ համեստ,
Պատերն ավելի հավատարիմ են,
Քան ցանկացած մեկ այլ էակ:

Պատերն իմ պաշտպաններն են,
Պատերն իմ ընկերներն են,
Պատերն իմ ջերմությունն են,
Պատերն իմ մթնոլորտն են,
Պատերն իմ կյանքն են,
Պատերն իմ տունն են,
Պատերն իմ ուժն են,
Պատերն այսքա՜նն են, իսկ դու՞ք:

Ֆոտոն
15.12.2009, 07:15
***

Ես կրկին փակում եմ աչքերս
Ու կյանքին նայում եմ սրտանց,
Ժպտում եմ խաղաղ ու սիրով,
Վերստին ապրում եմ, շնչում:

Ահա կրկին իմ մեջ ծաղկում է
Լույսը, հույսն ու կյանքի սերը,
Կրկին լցվում եմ ջերմ արևով,
Ճախրում, սավառնում ամպերում:

Րոպեն վարարուն բնություն,
Ժպիտս անսպառ, բերկրալի,
Միտքս հանդարտ, պարզ` մանկան պես,
Ծաղիկները ժպտուն, նազելի:

Շունչս բացվում է թարմությամբ,
Աչքերս բացվում են սիրով,
Քնքշանքն է պարուրում հոգիս.
Սերս ինձ իր մոտ է կանչում: :love

Ֆոտոն
15.12.2009, 07:27
Թեմայից փոքրիկ շեղում:

«Ես կրկին փակում եմ աչքերս» գրելուց մի քանի ամիս անց, շատ անսպասելի, ծնվեց մեղեդին: :love
Իմ ամենասիրելի երգերից է հիմա, որ ցանկացած տրամադրության ժամանակ էլ երգում եմ::)

http://www.youtube.com/watch?v=i41wdk7rCUE

Ծով
15.12.2009, 13:24
բարի ա շատ:):love

Ֆոտոն
15.12.2009, 14:43
Բացասական վարկանիշեր, բողոքներ ու բացասական կարծիքներ էի ակնկալում, էլի ակնկալում եմ:

Ծով ջան, շնորհակալ եմ առաջին մեկնաբանության համար: :) Քո ամեն բառը կարևոր է ինձ համար: Չնայած ես գրական հավակնություններ չունեմ: ;)

Yevuk
15.12.2009, 14:58
Ֆոտոն ջան, շատ գեղեցիկ ու անուշ ես գրում…:) Ապրե՛ս::oy Ես ճիշտ է գրականագետ չեմ, բայց ինձ անչա՜փ դուր եկան, շատ հոգեհարազտ էին ինձ…:love

Ֆոտոն
15.12.2009, 15:16
Կերե՛ք ինձ :angry

Ծծե՛ք, փորե՛ք ինձ, ի՛մ մտքեր,
Կերե՛ք, լափե՛ք ինձ, ա՛յ մտքեր,
Ու հոշոտե՛ք իմ պիղծ հոգին,
Ես ձեզ ողջ կյանքն եմ իմ տալիս:

Բզկտե՛ք ինձ, հոշոտե՛ք ինձ,
Մերկացրե՛ք ու անզգայացրե՛ք,
Ես խենթ եմ, գիժ, էլ չգիտեմ ինչ եմ,
Սպանե՛ք, որ փրկվեմ իմ նամշած կյանքից:

Հ.Գ. Զայրույթի ամենաթեժ պահիս եմ գրել:
Էսքան հազվադեպ եմ ջղայնանում: :oy

Ֆոտոն
15.12.2009, 16:28
Ա՛յ ... անանուն :(

Երբ քեզ տեսա, դու չգիտես, թե ինչ եղավ
ինձ հետ, ա՛յ ... անանուն:

Դու չես էլ պատկերացնում, թե ինչքան
ընկավ իմ տրամադրությունը...
Ո՛չ խոսել, ո՛չ ժպտալ էլ չեմ ուզում,
նույնիսկ ուղեղս դադարել է մտածել:

Դու անցար այնպես, կարծես չես ուզում
խոսել հետս, կարծես միևնույնն է. Կա՞մ, թե՞ չկամ ես:

Անցար ու չբարևեցիր, անցար ևս մեկ անգամ,
բայց կրկին չասացիր ոչինչ.
Մի՞թե ասելիք չունես:

Կարծես ինձ չես ճանաչում, կարծես ես
վտանգավոր եմ քեզ համար,
Մի բառ ասել էլ չե՞ս կարողանում:

Բուժեցիր իմ վերքերը, նվիրեցիր սեր,
Բայց ավա՜ղ...
Նոր տեղերից վերքեր բացեցիր ու հեռացար դաժանաբար:
Մի՞թե դա տղամարդկություն է:

Չասել մի բառ, չկիսվել, չպատասխանել
Մինչև ե՞րբ, մի՞թե դա հարցի լուծում է:

Միևնույնն է, ես քեզ պես չեմ վարվի.
մի օր կասեմ ասելիքս:
Հետո, ինչպես կուզես, շարունակիր ճանապարհդ:
Ոչինչ էլ չեմ մաղթում քեզ:


Հ.Գ. Վաղուց չէի թերթել: Շատ պարզունակ եմ գրել: Ապրված, բայց անտաղանդ տողեր են ըստ իս: ;)

Ֆոտոն
15.12.2009, 16:38
Ներողություն եմ խնդրում ձեր համբերությունը չարաշահելու համար: Էլի անտաղանդ, ապրված, կիսասիրահարված ուսանողական տողեր: ;)



***

Հիշում եմ ես քեզ,
Տանջվում առանց քեզ,
Կոչում եմ ապուշ, քե՛զ,
Ուզում եմ տեսնել քեզ:

Անում եմ հիմա ես դաս,
Լսում ծանոթ ձայնդ,
Ինձ բորբոքում է անհոգ ձայնդ,
Արդյոք դու զգու՞մ ես ինձ հիմա:

Քո ձայնի ներքո չեմ կարող կարդալ,
Չեմ հասկանում այլևս մի բառ,
Թքած լաբորատորի վրա,
Մի՞թե դու ինձ չես մոտենա:

Կարծում էի՝ լավ ես ինձ հասկանում,
Կարծում էի ճիշտ ես հասկանում,
Բայց, թերևս, սխալվեցի ես.
Երևի դու ինձ չես էլ հասկանում.

Ո՛չ հիշում, ո՛չ զանգում, ո՛չ էլ մոտենում ու խոսում ես հետս: :(

Ֆոտոն
15.12.2009, 16:41
Փախուստ

Փախչե՛լ, սուրա՛լ, սլանա՛լ այստեղից,
Փախչե՛լ, փրկվե՛լ, վերքն ապաքինել,
Փախչե՛լ, լքե՛լ այս մութ անկյունիկը,
Փախչե՛լ, որ կորչեն բոլոր հուշերը:

Եվ մտածել, թե մի փախուստով
Կբուժվի վերքը երբևէ չեղած,
Եվ մտածել, թե այդ փախուստով
Կփոխվի այս մութ աշխարհը լույսով:

Ո՛չ, կյանքը նույնն է ամեն-ամեն տեղ,
Թե երեկ, թե այսօր, կամ էլ մեկ այլ օր,
Այստեղ, թե այնտեղ, կամ էլ մեկ այլ տեղ,
Եղել է, կա, այդպես կլինի հավետ:

Փախուստը հույս չէ, իսկ կյանքը հրաշք չէ,
Թե կարող ես լքել, հեռանալ հավետ,
Թե դյուրին ճամփով երկնքում սավառնես,
Թռի՜ր, իմ հոգյակ, թռե՜ք, իմ երազներ,

Բարո՜վ մնաք…

Ֆոտոն
15.12.2009, 16:57
*42746*

Ինչքա՞ն, ինչքա՞ն, ինչքա՞ն դիմադրել,
Ինչու՞, ինչու՞, ինչու՞ տանջվել,
Ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս պայքարել,
Ու մինչև ե՞րբ դիվոտած ապրել:

Ու մինչև ե՞րբ լսել անսահման,
Անսկիզբ, անվերջ այս երկար շղթան,
Ամենուր, անընդհատ, ամենքից
Իմ այդքա՜ն մեծ թերության մասին:

Լսել ու լռել, հասկանալ՝ չասել,
Ապրել ու չապրել, լինել կամ չլինել,
Դիմանալ, պայքարել, անվերջ դատվել,
Եվ միևնույնն է. Անընդհատ կրկնել...

Այսպիսով վե՛րջ, վե՛րջ ամեն ինչին,
Կգնամ, կամպրեմ մենաստանում
Իմ մտքերով անհոգ աշխարհում,
Դարդոտ կյանքովս, բայց առանց դարդի:

Թույլ տվե՛ք քնել ու վերածնվել,
Ապրել իմ սիրով ու կյանքով բազմատենչ,
Թույլ տվե՛ք թռչեմ դեպ անսահմանություն,
Վիրավոր ճախրե՜մ, երգե՜մ ու երգե՜մ...

Ֆոտոն
15.12.2009, 17:09
Ես ներում եմ բոլորիդ

Ես ներում եմ բոլորիդ ու տխրում եմ իմ մեջ,
Վերագրում եմ ինձ մեղքեր, որոնք դուք եք գործել,
Ներում եմ ձեզ, մարդի՛կ, բայց երբեք ինձ չեմ ներում,
Խոնարհում եմ ես գլուխս՝ ինչպես մեղսագործ:

Ու քայլում եմ ես տխուր, ոչ մի կերպ ինձ չեմ ներում,
Ես ձեզ լավ եմ հասկանում, ինձ երբեք չեմ հասկանում:
Ձեզ տալիս եմ ես այն սերը, որը դուք եք միշտ փնտրում,
Դուք ինձ սխալ եք հասկանում, իսկ ես երբեք ինձ չեմ ներում:

Ֆոտոն
15.12.2009, 17:17
Մայրիկ :love

Մի մանուկ՝ ծվարած
կիսափուլ ներքի մոտ,
Խաղում է քարակույտի
Ու ավազի հետ:
Նա ունի մի իղձ,
Մի մեծ ցանկություն.
Գտնել մայրիկին իր բարի:

Տղան հիշում է, երբ
նստած խավարում՝
Սևացած վառարանի մոտ,
Մայրը խրատում էր իրեն,
Իսկ ինքը խռով
հայացք էր նետում ու
թաքուն լալիս,
Քիթը վեր քաշում:

Բացում էր դուռն ու
Անտես փախչում,
Որ չլսի անդադար
Հանդիմանանքը մոր:
Իսկ հիմա հիշում է,
Ափսոսում, որ
Մոռացել է մոր
Դիմագծերը քնքուշ...

Ուլուանա
15.12.2009, 19:50
Թեմայից փոքրիկ շեղում:

«Ես կրկին փակում եմ աչքերս» գրելուց մի քանի ամիս անց, շատ անսպասելի, ծնվեց մեղեդին: :love
Իմ ամենասիրելի երգերից է հիմա, որ ցանկացած տրամադրության ժամանակ էլ երգում եմ::)
http://www.youtube.com/watch?v=i41wdk7rCUE
Որպես բանաստեղծություն՝ դուրս չեկավ :oy, բայց երգը շա՜տ հավանեցի։ :love Լուսավոր, ջերմ ու պուպուշ երգ էր։ Ձայնդ էլ է շատ լավը։ :love
Սեյվ արեցի, որ պարբերաբար լսեմ։ :P

Ֆոտոն
15.12.2009, 21:53
Որպես բանաստեղծություն՝ դուրս չեկավ :oy, բայց երգը շա՜տ հավանեցի։ :love Լուսավոր, ջերմ ու պուպուշ երգ էր։ Ձայնդ էլ է շատ լավը։ :love
Սեյվ արեցի, որ պարբերաբար լսեմ։ :P

Շնորհակալ եմ: :oy

Ճիշտն ասած, նույնիսկ ես էդ երգը պարբերաբար յութուբում լսում եմ, ո՛չ իմ համակարգչից: :) Ինքս էլ հաջողված երգերիս շարքն եմ դասում:

Ֆոտոն
15.12.2009, 21:57
*42746*


Ներողություն եմ խնդրում, որ 16-րդ գրառման բանաստեղծության վերնագիրը մաթեմատիկական տեսքով է ու շատերին անհասկանալի: Ուղղակի չուզեցա խմբագրել: ;)

Ֆոտոն
15.12.2009, 22:26
Ահա և ես

Օ՜, ինչքա՜ն տարօրինակն է նա,
Այդքա՜ն հասարակ ու սովորական,
Եվ այդքա՜ն արտասովոր ու անբացատրելի,
Այդքա՜ն մատչելի ու այդքա՜ն հեռու:

Կախարդուհի՜ է նա, սրտակեր հրեշտակ,
Ավելի ճիշտ` սիրտ կոտրող հրեշտակ:
Գեղեցիկ, հմայիչ ու շատ խելացի է նա,
Լեզվի ճկունության, մտքի առոգանության վարպետ:

Իդեալի իսկական բնութագրիչ:
Աշխարհն էլ տաս, քոնը չի լինի երբեք:
Անվե՜րջ, անսահմա՜ն մտքերի կարաս,
Դրախտի բնակիչ – ահա և ես`
Հրեշտակ Անուն Ազգանունս:



Հ.Գ.Անհամեստ հումոր է ստացվել::oy

Ֆոտոն
15.12.2009, 22:30
Գիտեմ :unsure

Օ՜, զգացմունքներ,
Հիմար ու անիմաստ զգացմունքներ,
Կորչե՛ք գրողի ծոցը վերջապես:

Սե՜ր, դատարկ,
Այդքան ավելորդ ու այդքան ցանկալի,
Ձգողություն ու վանողություն միաժամանա՞կ....

Կարոտ, տաղտկալի,
Երկար ու ձգված վայրկյաններ,
Ծախսված ժամանակ շվայտորեն վատնված թանկարժեք կյանքի….

Մտքեր, ձանձրալի,
Ապուշ, անհեթեթ, ուղեղի անվերջությունը լցնող,
Անդադար, անհանգիստ, անցյալի աղբակույտով գերբեռնված:

Ջա՜զ, երազանք,
Տխրության փրկիչ, կյանքի երգիչ,
Ականջներով ուղեղը լցվող միակ մաքրող լուծույթ:

Քաղաքականություն,
Ամեն ինչ քանդող, կառուցող,
Կեղծ ճիշտ ու սուտ, փոփոխական կեղտ:

Ու՞ր ես, կյանք,
Դե գրկի՛ր ինձ….
…. Չհեռանա՛ս այլևս: :love

Chuk
16.12.2009, 01:31
Հրեշտուկս, գիտես, ես գրածներիդ գեղարվեստական արժեքը բարձր չեմ գնահատում, բայց դրանք իմ համար շատ անուշն են, որտև երգեցիկ են, անուշ են ու... քո մի մասն են... արդեն իմ մի մասն էլ են :love

Ֆոտոն
16.12.2009, 15:08
Հրեշտուկս, գիտես, ես գրածներիդ գեղարվեստական արժեքը բարձր չեմ գնահատում, բայց դրանք իմ համար շատ անուշն են, որտև երգեցիկ են, անուշ են ու... քո մի մասն են... արդեն իմ մի մասն էլ են :love

Ի՜նչ մեղմ եք վերաբերվում: Ոչ մի քննադատություն չկա::( :beee

Շնորհակալ եմ, Չուկ: :love

Yeghoyan
16.12.2009, 15:21
Ի՜նչ մեղմ եք վերաբերվում: Ոչ մի քննադատություն չկա::( :beee

:D
Ջուլ ջան, եթե ուզում ես քննադատեն, այ :8 սենց լուրջ դեմքով սկսի մտածել գրող դառնալու մասին:oyպիտի որ օգնի:P

Ջուլ ի՞նչ քննադատություն պիտի լինի, առաջին հերթին հենց դու ես հասկանում, որ դրանք գրում ես պարզապես գրած լինելու համար /համենայն դեպս ես տենց եմ հասկացել, կներես եթե սխալ եմ:oy

Ֆոտոն
16.12.2009, 16:18
:D
Ջուլ ջան, եթե ուզում ես քննադատեն, այ :8 սենց լուրջ դեմքով սկսի մտածել գրող դառնալու մասին:oyպիտի որ օգնի:P

Ջուլ ի՞նչ քննադատություն պիտի լինի, առաջին հերթին հենց դու ես հասկանում, որ դրանք գրում ես պարզապես գրած լինելու համար /համենայն դեպս ես տենց եմ հասկացել, կներես եթե սխալ եմ:oy

Հասկացա: :) :B
Քննադատվելու համար պետք է ինձ գրող հայտարարեի, չէ՞:

Գրում եմ, բայց գրող չեմ:

Ֆոտոն
17.12.2009, 01:31
Երկու տափակ ոտանավոր դնեմ: Բլթի պես մի բան: Ուղղակի ԱՄՆում աշխատելիս ավելին հնարավոր չէր. միտքս տափակացել էր: :)




***

Ինչպես ուտելիքն է ամերիկյան
Դարձնում մարդկանց փքված ու հիմար,
Այնպես նաև միտքն է բոլորում,
Սահմանափածում լոկ աշխատանքով:

Ինչքան ավելի շատ ես աշխատում,
Այլևս ուրիշ բան մտածել չի ստացվում:
Բոլոր-բլոր մտքերը միմիայն պտտվում են
Աշխատանքի շուրջն անընդհատ:

Ինչքան շատ ես խրվում այդ բոլոր
Հիմար մտքերի մեջ անիմստ,
Չես կարող դուրս գալ այդ անմեղ խցից՝
Զգալով ամենայն ապուշն աշխարհիս: :unsure


***

Ախր հայը ուրիշ բան ա,
Ախր հայերենն ուրիշ քաղցրություն ունի,
Ախր հայի չի ասում «պանիր՜ր»,
Հայը ասում ա՝ «մի հատ նայեք ստեղ»...

Ախր հայը ապուշ չի,
Ախր հայը գրպանի ժպիտ չունի,
Ախր հայը սրտանց ա ժպտում,
Հայը համ էլ էդքան չաղ չի լինում:

Իսկականը հայը գիտի, որ էս՝ Ամերիկան
Երկիր չի, ու ստեղ էլ մնալու տեղ չի,
Հայի կնճիռները գրպանի ժպիտից չեն,
Այլ զգացմունքի հետքեր են...

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում::pardon Խնդրում եմ չնեղանալ անկապ մտքերիցս: Հիմա ես հեչ էդպես չեմ մտածում: ;)

Ֆոտոն
17.12.2009, 20:51
Մնաց մեկը: Այն արագ պետք չէ կարդալ՝ կարծում եմ: Մեղեդային նվագակցություն էլ ունի (ո՛չ թվային տեսքով, դեռ): 7 մասից է բաղկացած: Անձամբ կարդում եմ շատ դանդաղ, բառ առ բառ: ;)


Խաբկա՞նք, թե խաբեություն :love
14.2.2006թ


1
Խաբկա՞նք, թե խաբեություն,
Ինքնակա՞մ, թե թելադրանքով,
Կամա՞, թե ակամա,
Այսպես՞, թե այնպես:
Ծնվում, ապրում, ուտում, քնում
Եվ նույն հաջողությամբ մեռնում:

Ձանձրու՞յթ, իհարկե ոչ, իմ կյանքը չի կանգնում,
Տխրությու՞ն, միգուցե, թեև մասնակիորեն պատճառաբանված,
Հուզմու՞նք, թերևս առանց դրա անհնար է,
Սե՞ր, դա է կյանքի շարժիչ ուժը,
Բոլորն իրար հե՞տ, գուցե մոտ է դա:

Հանգստություն, անբնական հանգստություն՝
Գիտակցական աշխարհի ներմուծմամբ,
Լա՞վ, թե վատ, ճի՞շտ, թե սխալ,
Բնակա՞ն, թե կեղծ,
Այսպե՞ս, այնպե՞ս, այլապե՞ս..

Կարծես մթագնած գիտակցություն,
Բայց, սխալ է, ամենն այնքա՜ն պարզ է,
Այնքա՜ն բնական, ոչ մի պայմանի խախտում չկա.
Գոյություն ունի, անընդհատ է, բխում է, չի հակասում, ակնհայտ է ….

2
Բոլորը քաջատեղյակ են,
Լուրերը դաշտի պես տարածվում,
Ազդում, փոխում ուղղությունը,
Շրջանցում, անցնում, մարում, ուժեղանում ….

Հեռու՜, հեռու՜, …
Հանգի՜ստ ու հանդա՜րտ,
Ջեր՜մ ու մշտախաղա՜ղ,
Լույս, ճառագայթ, էներգիա, լիցք,
Ամեն ինչի տարածում, ամեն-ամենի,
Կարծես վերադրված ալիքների
սկզբունքով կյանքը անընդհատ
ծորում է անվե՜րջ, անվե՜րջ …


3
Չափազանց շփվող ու չափազանց ինքնամփոփ,
Չափազանց ջերմ ու չափազանց սառը,
Չափազանց հանդարտ ու չափազանց փոթորկուն,
Չափազանց թեթև ու չափազանց խորը,
Չափազանց պարզ ու չափազանց բարդ,
Բոլորը միասին, միաժամանակ, …, չափազա՜նց …




շարունակելի

Ֆոտոն
18.12.2009, 01:55
շարունակություն...




4
Այսօր այսպես, վաղն այնպես,
Մի օր մի պես, ուրիշ օր՝ ուրիշ,
Կյանք, տատանում, փոփոխություն,
Անջատված ջերմություն և հաճույք:
Հաճույք ամեն ինչից, ամենտեղ, անընդհատ:

5
Տենչ, սպասում, հաճույք, …
Տխրություն, կարոտ, հաճույք, …
Ուրախություն, սեր, հաճույք, …
Հուսաաբություն, ցասում, …

Վերածնունդ, երջանկություն,
Կյանք, վայելք, տե՛ս լավը,
Ճիշտը, անմտություն,
Անմտությու՜ն, հաճու՜յք ու
Էլ վերջ չկա, հասա՛ր, մի՛ կանգնիր:

6
Միգուցե փորձես, կատարվի,
Մի՛ հեռացիր, փորձիր, ես քեզ կօգնեմ,
Դու ուզում ես, կարող ես, մի՛ կարկամիր,
Կյանքից չես փախչի, ես կյանքն եմ,
Կանգնի՛ր, ես քեզ կյանք կտամ, սեր,
Լույս, էներգիա վերերկրային, երկնային,
Ես ամենուր եմ, որ օգնեմ քեզ,
Թուլացի՛ր վերջապես:

7
Փնտրիր քո մեջ քեզ,
Հասիր ինքդ քեզ ու քո բնությանը,
Գտիր հրաշքը, բնության հրաշալիքը,
Դա քո մեջ էլ կա,
Հեռու տեղեր զուր մի՛ փնտրիր,
Դա քո մեջ է, …

Շինարար
18.12.2009, 02:03
Սիրում և հարգում եմ, երբ մարդիկ ազնիվ են լինում, ոչ ոք չի կարող ստիպել ինչ-որ մեկից տաղանդավոր լինել, բայց ազնվությունը և անկեղծությունը, որ մեծ տաղանդ են պահանջում, միշտ հաճելի է: Շնորհակալություն բարի ոտանավորների համար, հավեսով ու այ այս դեմքով՝ :)), կարդացի: Քանի որ սիրում եմ քիթս խոթել գրականության հետ առնչվող բոլոր թեմաների մեջ, բնականաբար էս մեկն էլ չէի կարող անտեսել, էս էլ իմ քննադատությունը:))