PDA

Դիտել ողջ տարբերակը : Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմները

StrangeLittleGirl
12.12.2009, 22:13
Հարևան թեմային համանման: Հայկ, հույս ունեմ՝ էս մեկը պոստ անելու մտադրություն չունեիր :D
Ինձ մոտ էլ դեժավյու ա, չգիտեմ ինչու՝ թվում ա, թե սենց թեմա էլի էղել ա, ընդ որում բացողն էլի ես եմ էղել: :D Բոլոր դեպքերում, էս քանի օրը էս բաժնում լավ զբոսնել եմ, ոնց որ սենց բան աչքովս չի ընկել:

Էս ձեզ տասնյակը
1. Sgt. Pepper's Lonely Hearts Club Band, The Beatles

2. Pet Sounds, The Beach Boys

3. Revolver, The Beatles

4. Highway 61 Revisited, Bob Dylan

5. Rubber Soul, The Beatles

6. What's Going On, Marvin Gaye

7. Exile on Main Street, The Rolling Stones

8. London Calling, The Clash

9. Blonde on Blonde, Bob Dylan

10. The Beatles ("The White Album"), The Beatles

Էս էլ ձեզ շարունակության տեղը (http://www.rollingstone.com/news/story/5938174/the_rs_500_greatest_albums_of_all_time/):

Ես էլ ուսումնասիրեմ, տեսնեմ մեջը ինչ կա-չկա, սկսենք մի քիչ քննարկել-մննարկել:

StrangeLittleGirl
12.12.2009, 22:22
Բայց չէ, էս Փաթին լավ էլ հարգված ա էրևում: Ստեղ էլ կա, էն էլ բավական բարձր տեղում.
44. Horses, Patti Smith

Radiohead-ս...
110. The Bends, Radiohead
162. OK Computer, Radiohead

Երգերի մեջ չկար, լավ... Բայց որ ստեղ էլ չլիներ, կկախվեի.
327. Jagged Little Pill, Alanis Morissette

Ճի՞շտ եմ հիշում, որ երգերի մեջ իրանք էլ չկային.
337. Aqualung, Jethro Tull

Վույ :))
473. A Rush of Blood to the Head, Coldplay

Աչքիս ստեղ Բոբ Դիլանն էլի նենց հավեսով առաջ ա: Հայկ, ստատիստիկաներն էլ քո վրա :D

_DEATH_
12.12.2009, 22:29
Ինձ հետաքրքիր ա ոնց են ընդհանրապես որոշել որն ա լավագույն ալբոմ :think
Նենց փախած երգիչներ կա, որոնց ալբոմը էտ ցուցակի մեջ կա, նենց էլ լավ երգիչներ կան, որոնց ալբոմներից ընդհանրապես էդ ցուցակում չկա:

StrangeLittleGirl
12.12.2009, 22:34
Ինձ հետաքրքիր ա ոնց են ընդհանրապես որոշել որն ա լավագույն ալբոմ :think
Նենց փախած երգիչներ կա, որոնց ալբոմը էտ ցուցակի մեջ կա, նենց էլ լավ երգիչներ կան, որոնց ալբոմներից ընդհանրապես էդ ցուցակում չկա:

Օրինակ ո՞վ ա փախածը

Albus
12.12.2009, 23:01
Հետաքրքիրա էդ մարդկանց ճաշակը, որ նույնիսկ Մայքլ Ջեքսոնի Thriller-ը չկա...:[ Ի նկատի ունեմ գոնե(!) տասնյակում...

Ուլուանա
12.12.2009, 23:05
Հետաքրքիրա էդ մարդկանց ճաշակը, որ նույնիսկ Մայքլ Ջեքսոնի Thriller-ը չկա...:[ Ի նկատի ունեմ գոնե(!) տասնյակում...
Քսաներորդն է, քի՞չ է։ :o Իմ կարծիքով, քո պահանջներն են մի քիչ մեծ։ :think
Մայքլ Ջեքսոնի մի քանի ալբոմ ընդգրկված է։ Կարծում եմ՝ նորմալ է։ ;)

Ուլուանա
12.12.2009, 23:06
Իսկ ինձ դուր չեկավ էն հանգամանքը, որ Queen-ից ոչ մի ալբոմ չկար։ :angry

Albus
12.12.2009, 23:09
Քսաներորդն է, քի՞չ է։ :o Իմ կարծիքով, քո պահանջներն են մի քիչ մեծ։ :think
Մայքլ Ջեքսոնի մի քանի ալբոմ ընդգրկված է։ Կարծում եմ՝ նորմալ է։ ;)

Կարծում եմ էդ երգչի համար ոչ մի պահանջ մեծ չի կարող լինել

Ուլուանա
12.12.2009, 23:12
Կարծում եմ էդ երգչի համար ոչ մի պահանջ մեծ չի կարող լինել
Ես ինքս էլ բավական մեծ կարծիքի եմ Մայքլ Ջեքսոնի երգերի ու հատկապես որոշ ալբոմների մասին, բայց ամեն դեպքում չեմ կարծում, թե էդքան մանրանալը տեղին է, նկատի ունեմ, օրինակ, էն բողոքը, որ առաջին տասնյակի մեջ չի, այլ երկրորդի։

Albus
12.12.2009, 23:19
Որպեսզի չթվա որ իմ ցավալի կողմին են կպել Ջեքսոնի առումով, ուրիշ բան ասեմ: Բիթլզի Hey Jude երգը ցուցակում ավելի առաջ է քան Yesterday-ը: Սրա հետ համաձայն եք? Ես էդ էրգը հենց նոր առաջին անգամ լսեցի ու առանձնապես տպավորություն չթողեց...:think Նույնը կարող եմ ասել ցուցակում լավ դիրքեր բռնած ևս մի քանի երգերի մասին...

Նոր նկատեցի որ երգերն առանձին թեմայում են քննարկվում...

StrangeLittleGirl
12.12.2009, 23:22

Խնդրեմ, վառ օրինակ, որ բոլոր դեպքերում ամենապոպուլյարները չեն ընտրվում

Albus
12.12.2009, 23:26
Խնդրեմ, վառ օրինակ, որ բոլոր դեպքերում ամենապոպուլյարները չեն ընտրվում

Բայց էդ երգն էլ իմ վրա սովորական շարքային երգի տպավորություն թողեց, ու լսելուց հետո միանգամից ջնջեցի: Ինչևէ, համոզվեցի որ իմ ու էդ ցուցակի հեղինակների ճաշակները 178 աստիճանով տարբեր են:

StrangeLittleGirl
12.12.2009, 23:39
Բայց էդ երգն էլ իմ վրա սովորական շարքային երգի տպավորություն թողեց, ու լսելուց հետո միանգամից ջնջեցի: Ինչևէ, համոզվեցի որ իմ ու էդ ցուցակի հեղինակների ճաշակները 178 աստիճանով տարբեր են:

Կոնկրետ ինձ ավելի ա դուր գալիս: Yesterday-ը չափից դուրս շատ ա ծեծվել:

Ուլուանա
12.12.2009, 23:43
Կոնկրետ ինձ ավելի ա դուր գալիս: Yesterday-ը չափից դուրս շատ ա ծեծվել:
Բայց դե ծեծվելը հո չափանիշ չի։ Դա երգի որակի հետ կապ չունի։ Երգն ի՞նչ մեղք ունի, որ իրեն շատ են ծեծել։ :D Էդպես որ նայենք, բազմաթիվ հրաշալի երգեր պիտի «աղբը գցենք», ինչ է, թե շատ են ծեծվել։ Հա, պարզ է, որ ոնց էլ լինի՝ էդ ծեծված լինելու երևույթն ազդում է ընկալման վրա, բայց ամեն դեպքում գնահատելիս դրա վրա հիմնվելը սխալ է։

StrangeLittleGirl
12.12.2009, 23:45

Դե էդ եմ ասում էլի: Ծեծվելը չափանիշ չի: Այսինքն, եթե երգը ծեծված է, դա բոլորովին չի նշանակում, որ այն պետք է 500-ում չլինի կամ էլ պետք է ամենաբարձր տեղերում լինի:

_DEATH_
13.12.2009, 00:45
Մի քիչ մանրամասն ուսումնասիրեցի էտ Rolling Stone-ը, ամեն ինչ պարզ դարձավ:
Based in New York City

Ես ավելի շատ հավատում եմ List of best-selling music artists (http://en.wikipedia.org/wiki/List_of_best-selling_music_artists), Billboard 200 (http://en.wikipedia.org/wiki/Billboard_200) տվյալներին, որոնք պարզ ա, որ լրիվ օբյեկտիվ են:

Նախ ուշադրություն դարձրեք քանի New York-ցի երգիչ կա էտ ցուցակում:

Օրինակ 133. Ready to Die, The Notorious B.I.G.
Էտ ալբոմը Billboard 200 (http://en.wikipedia.org/wiki/Billboard_200)-ում 15-րդ տեղ ա բարձրացել, իսկ նույն երգչի Life After Death ալբոմը, որը մի ամիս Billboard-ի գագաթում ա եղել, Diamond (http://en.wikipedia.org/wiki/RIAA_certification) ալբոմ ա, էտ ցուցակում չկա:

Իսկ 2Pac-ը աբսուրդ բան ա ընդհանրապես էտ ցուցակում չկա, պատճառը էն ա որ Կալիֆորնիայի երգիչ ա, չնայած Նյու Յորքում ա ծնվել:
Ով որ պատմությունը գիտի, արդեն հասկցավ երևի, բանը էն ա, որ Կալիֆորնիայի (2Pac) ու Նյու Յորքի (Notorious B.I.G.) միջև իսկական պատերազմ էր ընդհանում: Նյու Յորքցիք դրա համար մեռնեն էլ 2Pac-ին էդ ցուցակի մեջ չեն թողի լինի: Երևի թե ծաղրելու համար երգերի մեջ կա 346. California Love, Dr. Dre and 2Pac

The Notorious B.I.G.-ն ընդհանրապես List of best-selling music artists (http://en.wikipedia.org/wiki/List_of_best-selling_music_artists)-ում չկա,

2Pac-ի Me Against the World ալբոմի նման ալբոմը Billboard 200-ի գագաթում (http://en.wikipedia.org/wiki/Number-one_albums_of_1995_(U.S.)) ա մնացել մի ամիս, մենակ էտ ալբոմի Dear Momma երգը հերիք ա, որ 500 լավագույն ալբոմների մեջ մտնի, մորը նվիրված տենց անկեղծ ու հոյակապ լիրիկայով ուրիշ երգ ուղակի գոյություն չունի: Էտ ալբոմից բացի էլի 4 հատ ալբոմ ունի, որ Billboard 200-ի գագաթում ա եղել, մնացած տեղերի մասին չեմ ասում: Էլ չեմ խոսում ֆիլմերի սաունդթրեքերի մասին, որոնք էլի երկար ժամանակով գագաթում են գտնվել:

StrangeLittleGirl
13.12.2009, 01:21
Իմ համեստ կարծիքով, էդ ցուցակներից ոչ մեկում չպիտի ռեպերներ լինեին, ու եթե նույնիսկ կան, ընդամենը լավություն են արել, որ չասեն՝ կողմնապահություն ա :oy

_DEATH_
13.12.2009, 02:31
Իմ համեստ կարծիքով, էդ ցուցակներից ոչ մեկում չպիտի ռեպերներ լինեին, ու եթե նույնիսկ կան, ընդամենը լավություն են արել, որ չասեն՝ կողմնապահություն ա :oy

Քո համեստ կարծիք ոչ մի բան չի ասում:
Ընդհանրապես սենց ցուցակները շատ սուբյեկտիվ են:
Էտ Rolling Stone-ը Լոսի լիներ լրիվ ուրիշ պատկեր էր լինելու:

Pagan_Angel
13.12.2009, 02:41
Rolling Stone-ը վաղուցվանից արդեն փոփ մշակույթը ներկայացնող պարբերական է, կամ էլ քաղաքական լավագույն դեպքում:

StrangeLittleGirl
13.12.2009, 02:50
Քո համեստ կարծիք ոչ մի բան չի ասում:

Իսկ ես ասեցի, որ ասու՞մ ա :)

Հայկօ
13.12.2009, 03:51
43. The Dark Side of the Moon, Pink Floyd

87. The Wall, Pink Floyd

Գոնե տեղերով փոխեին...

Իսկ իրականում՝ այսպիսի ցուցակներն անիմաստ են: Ամեն մարդ ունի իր սուբյեկտիվ կարծիքը, իր ուրույն մոտեցումը, և կազմել մի այնպիսի ցուցակ, որը կբավարարի բոլորին, պարզապես անհնար է: Առավել ևս, որ ալբոմները չափվում ու համեմատվում են մի այնպիսի հեղեղուկ չափանիշով, ինչպիսին «լավագույնությունն» է: Եթե լիներ «ամենաշատ վաճառված» կամ «ամենամեծ եթերաժամանակն ունեցած» ալբոմները, հերթականության ցուցակ կազմելը արդարացված կլիներ, քանի որ գործ կունենային չափելի՝ թվային մեծությունների հետ: Իսկ այստեղ ամեն ինչ բոլորի համար անպայման վիճելի է, ու դա նորմալ է:

Ռեդ
13.12.2009, 13:18
Machine Head-ը ու՞ր ա :sad

Ռուֆուս
14.12.2009, 00:02
Աչքիս ստեղ Բոբ Դիլանն էլի նենց հավեսով առաջ ա: Հայկ, ստատիստիկաներն էլ քո վրա :D

Խնդրեմ ;)

500 ալբոմից
11 ալբոմ The Beatles (որից 4-ը լավագույն տասնյակում)
10 Bob Dylan (որից 2-ը լավագույն տասնյակում)
10 The Rolling Stones (որից 1-ը լավագույն տասնյակում)
8 Bruce Springsteen
7 The Who
6 David Bowie
6 Elton John
5 Led Zeppelin
5 Neil Young
5 The Byrds
5 U2
5 Bob Marley and the Wailers
4 Pink Floyd
4 The Velvet Underground
4 Madonna
4 Talking Heads

Ըստ տասնամյակները վիճակագրությունը հետևյալն է.

1950ականներ և ավելի վաղ – 29 ալբոմ (5.8%)
1960ականներ – 126 (25.2%) (որոնցից 7-ը լավագույն տասնյակում)
1970ականներ – 183 (36.6%) (որոնցից 3-ը լավագույն տասնյակում)
1980ականներ – 88 (17.6%)
1990s – 61 (12.2%)
2000s – 13 (2.6%)

StrangeLittleGirl
14.12.2009, 00:06

Փաստորեն ճիշտ էի նկատել, որ ցուցակ կազմողները ոչ միայն ազգային-լեզվական, այլև ժամանակային խտրականություն են դրել: Դե լավ, ոչինչ, 60-70-ականներին իրանց ջահելությունն ապրած բիձաներին էկեք ներենք :))

Ռուֆուս
14.12.2009, 00:37
Փաստորեն ճիշտ էի նկատել, որ ցուցակ կազմողները ոչ միայն ազգային-լեզվական, այլև ժամանակային խտրականություն են դրել: Դե լավ, ոչինչ, 60-70-ականներին իրանց ջահելությունն ապրած բիձաներին էկեք ներենք :))

Ես 60-70ականներին դեմ ոչ մի բան չունեմ, ընդհակառակը երաժշտական առումով իմ ամենասիրած ժամանակաշրջանն է, բայց նոր ժամանակներին էդքան քիչ ուշադրություն դարձնելը մեղմ ասած ճիշտ չի :)

Փաստորեն էս հազարամյակում ընդամենը 13 ալբոմ ա ձայնագրվել, որոնք լավագույնը կոչվելու իրավունք ունեն, ծիծաղելի է :))

StrangeLittleGirl
14.12.2009, 00:51
Ես 60-70ականներին դեմ ոչ մի բան չունեմ, ընդհակառակը երաժշտական առումով իմ ամենասիրած ժամանակաշրջանն է, բայց նոր ժամանակներին էդքան քիչ ուշադրություն դարձնելը մեղմ ասած ճիշտ չի :)

Փաստորեն էս հազարամյակում ընդամենը 13 ալբոմ ա ձայնագրվել, որոնք լավագույնը կոչվելու իրավունք ունեն, ծիծաղելի է :))

Ճիշտն ասած, նոր հազարամյակի մասին ես էլ եմ համարյա նույն կարծիքին, բայց 90-ականները հավեսով արհամարհել են, թե չէ ես էլ 60-70-ականների հանդեպ բան չունեմ: Ցուցակում նույնիսկ տեսա էդ ժամանակների դեմքերի՝ 90-ականների ոչ այնքան հաջող ալբոմները: