PDA

Դիտել ողջ տարբերակը : Արամ Ասատրյան

Շինարար
12.12.2009, 20:04
Սկզբում մտածում էի, որ նման թեմա բացեմ, սիրածս երգչին անտեղի հարվածների տակ եմ գցելու, դե այստեղ Ֆրեդի Մերկուրի ու Սթիվի Ուանդեր են լսում, բայց հետո տեսա, թե ինչ կինոներ են քննարկվում կինոյի բաժնում, ինչ ստեղծագործողներ են քննարկվում գրականության բաժնում, որոշեցի, որ ես էլ իմ սիրած երգչի մասին թեմա բացեմ, որում կգովերգեմ նրան, երգերից կտեղադրեմ, իսկ մյուսներն էլ, թե ինչ կարծիք կհայտնեն, իրենք գիտեն… Մի խոսքով, ես էլ զուրկ չեմ արատավոր հակումներից:oy Առաջ ժամանակակից ու առաջադեմ երևալու համար ես էլ չէի սիրում Արամ Ասատրյան, քիչ է ասել՝ չէի սիրում, բայց հետո պարզեցի, որ իրականում՝ մտքիս մեջ անընդհատ իր երգերն են, և ինչքան էլ բարձրաձյնեմ, թե Փինք Ֆլոյդը վերջն ա, ու իսկապես վերջն ա, իմ վերջը Արամ Ասատրյանն ա::))

Շինարար
12.12.2009, 20:50
Ծնվել է հայ փախստականների ընտանիքում: Երաժշտությամբ զբաղվել է մանկուց, սակայն հայտնի է դարձել 1984-85 թթ.: Ելույթներ է ունեցել հայ կամավորականների մոտ` բարձրացնելով Արցախի պաշտպանների մարտական ոգին: Ելույթներ է ունեցել Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, արաբական երկրներում, ԱՄՆ-ում և Հայաստանի ու Արցախի բազմաթիվ բնակավայրերում: Ավելի քան 500 երգերի հեղինակ է: 2003 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է գուսանի կոչման:

Gayl
12.12.2009, 20:52
Սկզբում մտածում էի, որ նման թեմա բացեմ, սիրածս երգչին անտեղի հարվածների տակ եմ գցելու, դե այստեղ Ֆրեդի Մերկուրի ու Սթիվի Ուանդեր են լսում, բայց հետո տեսա, թե ինչ կինոներ են քննարկվում կինոյի բաժնում, ինչ ստեղծագործողներ են քննարկվում գրականության բաժնում, որոշեցի, որ ես էլ իմ սիրած երգչի մասին թեմա բացեմ, որում կգովերգեմ նրան, երգերից կտեղադրեմ, իսկ մյուսներն էլ, թե ինչ կարծիք կհայտնեն, իրենք գիտեն… Մի խոսքով, ես էլ զուրկ չեմ արատավոր հակումներից:oy Առաջ ժամանակակից ու առաջադեմ երևալու համար ես էլ չէի սիրում Արամ Ասատրյան, քիչ է ասել՝ չէի սիրում, բայց հետո պարզեցի, որ իրականում՝ մտքիս մեջ անընդհատ իր երգերն են, և ինչքան էլ բարձրաձյնեմ, թե Փինք Ֆլոյդը վերջն ա, ու իսկապես վերջն ա, իմ վերջը Արամ Ասատրյանն ա::))
Երգերը վատը չեն շատերն են սիրում Արամին,միայն համաձայն չեմ գուսան կոչման հետ,հա շատ շատ երգեր ունի,բայց կան երգեր որոնք թուրքական երաժշտություն ունեն:

Շինարար
12.12.2009, 20:55
Պարգևներ
Առաջին ազգային երաժշտական մրցանակ
Երկրորդ ազգային երաժշտական մրցանակ
Երրորդ ազգային երաժշտական մրցանակ
Արխիստրատեգ Միխայիլի օրդեն
Հովհաննես Այվազովսկու օրդեն
Խարկով քաղաքի պարգև
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի օրդեն
Հայկական ազգային մշակութային կենտրոնի օրդեն

Հարդ
12.12.2009, 21:02
Իհարկե, ես ինձ ռոք լսող մարդ եմ համարում, բայց էտ չի նշանակում, որ պետք ա ուրիշ չակերտավոր ռոք լսողների նման անտեղի հիվանդագին վերաբերվեմ ռաբիս երաժշտությանը, մանավանդ երբ խոսքը գնում ա Արամ Ասատրյանի մասին: Ինքն էր, որ հայ ժողովրդի ծանր պահին հայ ազգի կողքին էր ու ուրախությունների լավագույն ընկերը: Մանկությունս նաև իր երաժշտության տակ ա անցել: Մեծ գործ ա արել, ուղղակի համաձայն չեմ գուսան կոչման հետ:

Հետագա քննադատողները, որ Անի երգը մեկ անգամ լսեին, լավ կանեին:

Gayl
12.12.2009, 21:11
Պարգևներ
Առաջին ազգային երաժշտական մրցանակ
Երկրորդ ազգային երաժշտական մրցանակ
Երրորդ ազգային երաժշտական մրցանակ
Արխիստրատեգ Միխայիլի օրդեն
Հովհաննես Այվազովսկու օրդեն
Խարկով քաղաքի պարգև
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի օրդեն
Հայկական ազգային մշակութային կենտրոնի օրդեն
:D
«Սև-Սև աչեր»ը լսե՞լ ես:

Շինարար
12.12.2009, 21:23
Դիսկոգրաֆիա

1. "Անկախ Հայաստան", 1992
2. "Փուչ աշխարհ" 1993
3. "Ինձ համար" 1993
4. "Նայիր աշխարհին", 1994
5. "Հայաստան", 1995
6. "Հայ ես դու", 1996
7. "The Golden Album", 1997
8. "Super Dance", 1997
9. "In Los Angeles", 1998
10. "10 տարի բեմում", 1999
11. "Հետ դարձեք, տարիներ", 1999
12. "2000", 1999
13. "Millenium", 2000
14. "Աշխարհում ինչքան հայ կա, այնքան էլ կա Երևան", 2000
15. "2001 Remix", 2000
16. "The very Best of 2000", 2000
17. "Անկախ Հայաստան", 2001
18. "Իմ երգը", 2001
19. "Ասեմ, թե չասեմ", 2001
20. "Սկիզբ", 2002
21. "Best of 1989-2002", 2003
22. "Դու աշխարհ եկար", 2003 :love Այս ալբոմից սկսած եմ սիրել Արամի երգերը, հիմա էլ ամենասիրածս ալբոմն ա
23. "Անունդ", 2005
24. "My Sons", 2006
25. "Golden Oldies", 2007

Այս ցանկը խիստ թերի ա:

Շինարար
12.12.2009, 21:27
:D
«Սև-Սև աչեր»ը լսե՞լ ես:

Այո, "Սև-սև աչերը" իննսունականների ամենամեծ ժողովրդականություն վայելող հայալեզու երգն էր, ողջ հայ երաժշտական աշխարհը վրդովված իր բողոքն էր արտահայտում այդ երևույթի դեմ, սակայն չէր կարողանում ստեղծել մի այնպիսի երգ, որը կարողանար իր վայելած ժողովրդականությամբ (չշփոթել ժողովրդական երգի հետ) հակակշռեր այդ երգին: Բա:))

Gayl
12.12.2009, 21:28
Այո, սև-սև աչերը իննսունականների ամենամեծ ժողովրդականություն վայելող հայալեզու երգն էր, ողջ հայ երաժշտական աշխարհը վրդովված իր բողոքն էր արտահայտում այդ երևույթի դեմ, սակայն չէր կարողանում ստեղծել մի այնպիսի երգ, որը կարողանար իր վայելած ժողովրդականությամբ (չշփոթել ժողովրդական երգի հետ) հակակշռեր այդ երգին: Բա:))

Իսկ թուրքականը լսե՞լ ես:Ես լսել եմ,հըբը;)

Yeghoyan
12.12.2009, 21:29
:D
«Սև-Սև աչեր»ը լսե՞լ ես:

Կասկածում եմ, թե հայերի մեջ կգտնվի մեկը, որ այդ երգը լսած չի լինի;)

Արամի երգերից մի քանիսը ես էլ եմ սիրում:oy

Շինարար
12.12.2009, 21:29
Իսկ թուրքականը լսե՞լ ես:Ես լսել եմ,հըբը;)

Չեմ լսել, բայց չեմ կասկածում որ կլինի, ոչինչ, ես էլ "Ադանայի ողբի" ու "Կիլիկիայի" թուրքականն եմ լսել, հետո՞:

Gayl
12.12.2009, 21:35
Չեմ լսել, բայց չեմ կասկածում որ կլինի, ոչինչ, ես էլ "Ադանայի ողբի" ու "Կիլիկիայի" թուրքականն եմ լսել, հետո՞:
Հետո այն որ էտ կոչումներին էտքան էլ արժանի էլի երգեր կան որոնք թուրքական ծագում ունեն,ախպերս ուներ էտ երգերը,դե իհարկե էտքան հաճելի չի թուրքերեն լսելը դրա համար էլ զոռով էտ մի երգն եմ լսել:
Քո ասած երգերը երևի չեմ էլ լսել,ովքեր են երգում:

Farfalla
12.12.2009, 21:38
Արամ Ասատրյան չեմ լսում, բայց քեֆերի ժամանակ հավեսով պարում եմ նրա երգետի տակ: Շատ դրական կարծիք ունեմ նրա մասին :)

Շինարար
12.12.2009, 21:39
Հետո այն որ էտ կոչումներին էտքան էլ արժանի էլի երգեր կան որոնք թուրքական ծագում ունեն,ախպերս ուներ էտ երգերը,դե իհարկե էտքան հաճելի չի թուրքերեն լսելը դրա համար էլ զոռով էտ մի երգն եմ լսել:
Քո ասած երգերը երևի չեմ էլ լսել,ովքեր են երգում:

Շատերն են երգում, հին երգեր են, դպրոցական "Երգեցողության" ծրագրի մեջ էլ են ընդգրկված, արի այստեղ չքննարկենք որս ինչ երգ ա լսել, կարող ես քննադատել, գովել կամ պախարակել Արամին, իսկ այն որ իր շատ երգեր թարգմանված են թուրքերենից ոչ ոքի համար էլ գաղտնիք չի…

Gayl
12.12.2009, 21:44
Կասկածում եմ, թե հայերի մեջ կգտնվի մեկը, որ այդ երգը լսած չի լինի;)

Արամի երգերից մի քանիսը ես էլ եմ սիրում:oy
Իհարկե հավեսով երգեր շատ ունի,ես էլ իրա երգերից շատերը մինչև հիմա կլսեմ,բայց որ ես ինչա այ դրա հետ համաձայն չեմ:

Շինարար
12.12.2009, 21:48
Իմ ամենասիրած երկու երգերը՝

Առաջինը`

http://www.youtube.com/watch?v=TnGdIuoF-Rk

Երկրորդը չեմ կարողանում գտնել:))

Yeghoyan
12.12.2009, 21:49
Իհարկե հավեսով երգեր շատ ունի,ես էլ իրա երգերից շատերը մինչև հիմա կլսեմ,բայց որ ես ինչա այ դրա հետ համաձայն չեմ:

բայց ոչ մեկ էլ չասեց եսիմ ինչա;) մարդա երգումա, մեկին դուրա գալիս, մյուսին ոչ, բայց շատերը պարում են երգածի տակ, նենց որ նորմալ է կարծում եմ:8

Gayl
12.12.2009, 22:00
իսկ այն որ իր շատ երգեր թարգմանված են թուրքերենից ոչ ոքի համար էլ գաղտնիք չի…
:o ես չգիտեի որ կան երգեր,որոնք թուրքերենից են թարգմանվել,որտեղից քեզ այդ ինֆորմացիա՞ն:

Gayl
12.12.2009, 22:00
բայց ոչ մեկ էլ չասեց եսիմ ինչա;) մարդա երգումա, մեկին դուրա գալիս, մյուսին ոչ, բայց շատերը պարում են երգածի տակ, նենց որ նորմալ է կարծում եմ:8

Խոսքս էտ կոչումների մասինա,ի դեպ Վանաձորցու տեղադրած երգն էլ եմ սիրում:

Շինարար
12.12.2009, 22:01
:o ես չգիտեի որ կան երգեր,որոնք թուրքերենից են թարգմանվել,որտեղից քեզ այդ ինֆորմացիա՞ն:

Թուրքիա գնացած-եկած մեր հայրենակիցներից:)

Gayl
12.12.2009, 22:13
Թուրքիա գնացած-եկած մեր հայրենակիցներից:)
Դա ի՞նչ կապ ուներ Արամի երգերը ինչ լեզվով ուզում են երգած լինեն,մենք դրա մասին չէինք խոսում,այլ Արամը ունի երգեր,որոնց բառերը ինքն է գրել,իսկ երաժշտությունը օրինակ վերձրել է Իբրահիմի երգերից;)

Gayl
12.12.2009, 22:18
Իմ ամենասիրած երկու երգերը՝

Երկրորդը չեմ կարողանում գտնել:))

Ասա ինչ երգա կարողա ունենամ կոմպիս մեջ,բայց առանց վիդեո:

Շինարար
12.12.2009, 22:19
Ասա ինչ երգա կարողա ունենամ կոմպիս մեջ,բայց առանց վիդեո:
Էս էլ երկրորդը, գտա:))

http://www.youtube.com/watch?v=GzZOXq7Ly3A

Շինարար
12.12.2009, 22:21
Դա ի՞նչ կապ ուներ Արամի երգերը ինչ լեզվով ուզում են երգած լինեն,մենք դրա մասին չէինք խոսում,այլ Արամը ունի երգեր,որոնց բառերը ինքն է գրել,իսկ երաժշտությունը օրինակ վերձրել է Իբրահիմի երգերից;)

Ես էլ էդ եմ ասում էլի, Գայլ եղբայր, երաժշտությունը վերցնում ա Իբրահիմից կամ չգիտեմ Մուհամմադ Եսիմինչօղլուից, բառերը փոխում հայերենի, բոլորն էլ դա գիտեն::)

Կաթիլ
12.12.2009, 22:22
Իսկ «Մասիս» երգի երաժշտության հեղինակն ո՞վ ա, կասե՞ք
մենակ սա էլ թուրքերից վերցված չլինի :}

Շինարար
12.12.2009, 22:25
Իսկ «Մասիս» երգի երաժշտության հեղինակն ո՞վ ա, կասե՞ք
մենակ սա էլ թուրքերից վերցված չլինի :}

Թե տեղադրածս երկու երգերի, թե Մասիս երգի հեղինակը Արամն է, համենայն դեպս ալբոմի վրա այդպես է նշված:)

Gayl
12.12.2009, 22:26
Ես էլ էդ եմ ասում էլի, Գայլ եղբայր, երաժշտությունը վերցնում ա Իբրահիմից կամ չգիտեմ Մուհամմադ Եսիմինչօղլուից, բառերը փոխում հայերենի, բոլորն էլ դա գիտեն::)

Հա համաձայն եմ,թե չէ ով ուզումա բառերը թարգմանի մեզ ինչ,չնայած էլի սիրուն բան չի երբ հայը թարգամնում է թուրքերեն որ թուրքերին հաճոյանա,թուրքերը տենց բաներ չեն անում:

Gayl
12.12.2009, 22:28
Իսկ «Մասիս» երգի երաժշտության հեղինակն ո՞վ ա, կասե՞ք
մենակ սա էլ թուրքերից վերցված չլինի :}
Եթե կարող ես դիր լսենք,որովհետև այս պահին տեղը չեմ բերում որ երգի մասինա խոսքը

Կաթիլ
12.12.2009, 22:31
Թե տեղադրածս երկու երգերի, թե Մասիս երգի հեղինակը Արամն է, համենայն դեպս ալբոմի վրա այդպես է նշված:)

դե ուրեմն ասեմ կարծիքս… միայն «Մասիս» երգի երաժշտության համար արժեր էդ կոչումները տալ Արամին

Էդ երաժշտությունը մի տեսակ… շատ տխուր ա ու իմ կողմից անչափ սիրելի :love :oy

Gayl
12.12.2009, 22:37
Կաթիլ Հայկոն էտ երգը երգելա՞:

Կաթիլ
12.12.2009, 22:40
Կաթիլ Հայկոն էտ երգը երգելա՞:

Հայկոն ո՞վ ա :blin , կարծեմ էդ երգը Արամից հետո միայն Արմենչիկն ա երգել, բայց էդ էլ հաստատ չի… ես Արամի կատարումն եմ միշտ լսել:

Շինարար
12.12.2009, 22:40
Եղոյանի համար՝

http://www.youtube.com/watch?v=qhZgLDZvH-0
Կաթիլի համար: Հարդ, քո ասած երգը սա՞ յա:

http://www.youtube.com/watch?v=FWmb4ARebFQ

Հարդ
12.12.2009, 22:42
Հա համաձայն եմ,թե չէ ով ուզումա բառերը թարգմանի մեզ ինչ,չնայած էլի սիրուն բան չի երբ հայը թարգամնում է թուրքերեն որ թուրքերին հաճոյանա,թուրքերը տենց բաներ չեն անում:

Համոզված ես? Բոլորս էլ գիտենք, որ թուրքերը, վրացիները մեր մշակույթի հաշվին են կիսամարդ դառել, դու ասում ես տենց բան չեն անում:

Շինարար
12.12.2009, 22:44
Համոզված ես? Բոլորս էլ գիտենք, որ թուրքերը, վրացիները մեր մշակույթի հաշվին են կիսամարդ դառել, դու ասում ես տենց բան չեն անում:

Ասածիդ ավելացնեմ հենց իմ օրինակ բերած "Ադանայի ողբը" և "Կիլիկիան"…

Հարդ
12.12.2009, 22:46
Կաթիլի համար՝
http://www.youtube.com/watch?v=C_mg_W5AfbQ
Եղոյանի համար՝
http://www.youtube.com/watch?v=qhZgLDZvH-0
Հարդի ասած երգը՝
http://www.youtube.com/watch?v=FWmb4ARebFQ

Դե առաջինն ու երրորդը նույն երգն են:hands:

Հարդ
12.12.2009, 22:47
Հայկոն ո՞վ ա :blin , կարծեմ էդ երգը Արամից հետո միայն Արմենչիկն ա երգել, բայց էդ էլ հաստատ չի… ես Արամի կատարումն եմ միշտ լսել:

Արմենչիկի կատարումն էլ շատ լավը, ես լսել եմ: Դուդուկ ա ավելացրած:
Ես Կզգամն էլ եմ շաաաաաաատ սիրում:
Վանաձորցի, ճիշտ ա:

Նաիրուհի
12.12.2009, 22:50
Համոզված ես? Բոլորս էլ գիտենք, որ թուրքերը, վրացիները մեր մշակույթի հաշվին են կիսամարդ դառել, դու ասում ես տենց բան չեն անում:

Հա, դե ինչ կա՞։ Իրենք մերը վերցնում են, մենք էլ հետ ենք վերցնում:D

Իսկ իմ իրական կարծիքը՝ հետո՞ ինչ, ուրիշներն էլ շատ բաներ են անում, պիտի կրկնե՞նք։
Արամ Ասատրյանի հանդեպ մի տեսակ ներքին հակակրանք ունեմ, որը երևի պայմանավորված է նաև իր էս ամբողջ «կայսրությամբ»՝ տղաներով, սանիկներով, թոռնիկով... Գուցե եթե միայն ինքը երգեր, էդքան էլ վատ չվերաբերվեի։ Բայց գնահատում եմ այն, որ վատ տարիներին թեկուզ երգերով ժողովրդի կողքին է եղել։
(Մի պահ մտածեցի, որ Ամերիկա գնալու համար էլ չեմ սիրում, բայց հասկացա, որ ուրեմն շատերին պիտի էլ չսիրեմ. Հարութին, Ներսիկին... Տխուր է... Բայց ՀԱ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԴՐԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ԱՌԱՋՎԱ ՆՄԱՆ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ... )
Իրենից քիչ երգեր եմ լսել (կամ էլ լիքը լսել եմ, բայց չեմ իմացել՝ ի՞նքն է, թե՞ իրեն նմանակող ու քթի մեջ երգող մեկ ուրիշը)։ Բայց էն հայտնի «Հայ եմ ես, հայ ես դու»-ն ու էդ շարքի էլի 1-2 երգ սիրով լսել եմ ու երևի հիմա էլ կլսեմ, եթե միացրած լինի։

Լուսաբեր
12.12.2009, 22:51
Գուսա՞ն :think չէ մի չէ, լավ էլի, հասկացանք կոչումներ ունի/ոչ մեկն էլ եսիմ ինչ լուրջ բան չի ինչքան հասկացա, եսիմ ինչերա երգում, բայց դասել գուսանների շարքին....
Իմ կարծիքով չափազանցությունա :)

Հարդ
12.12.2009, 22:53
Հա, դե ինչ կա՞։ Իրենք մերը վերցնում են, մենք էլ հետ ենք վերցնում:D

Իսկ իմ իրական կարծիքը՝ հետո՞ ինչ, ուրիշներն էլ շատ բաներ են անում, պիտի կրկնե՞նք։
Արամ Ասատրյանի հանդեպ մի տեսակ ներքին հակակրանք ունեմ, որը երևի պայմանավորված է նաև իր էս ամբողջ «կայսրությամբ»՝ տղաներով, սանիկներով, թոռնիկով... Գուցե եթե միայն ինքը երգեր, էդքան էլ վատ չվերաբերվեի։

Չէ, դրա համար էլ ես իրա գուսան կոչումը չեմ ընդունում:
Մի մասով ճիշտ ես, որ ընտանիքն իրա անունն օգտագործելով չարաշահում ա:

Գուսա՞ն չէ մի չէ, լավ էլի, հասկացանք կոչումներ ունի եսիմ ինչերա երգում, բայց դասել գուսանների շարքին....
Իմ կարծիքով չափազանցությունա

Չափազանցություն չի, ուղղակի սխալ ա իրան դասել ժողովրդական գուսանների շարքին:

Շինարար
12.12.2009, 22:57
Գուսա՞ն :think չէ մի չէ, լավ էլի, հասկացանք կոչումներ ունի/ոչ մեկն էլ եսիմ ինչ լուրջ բան չի ինչքան հասկացա, եսիմ ինչերա երգում, բայց դասել գուսանների շարքին....
Իմ կարծիքով չափազանցությունա :)

Լավ, հիմա դասեցին, ինքն էլ դրանով գուսան չդարձավ, ինձ թվում ա յուրաքանչյուրի համար էլ հասկանալի է, որ գուսանը ով է, գուսանական երաժշտությունն էլ որն է, Արամն էլ անկախ այդ կոչումից մնում ա Ռաբիզ, սա արդեն երևի մշակույթի նախարարության խնդիրն է, թե չէ ում գուսանի կոչում տան, որ հրաժարվի:)

Շինարար
12.12.2009, 23:04
Մի դիտարկում անեմ, երևի մի ժամ չի անցել, ինչ թեման բացել եմ, արդեն 152 այցելու, թեժ թեմա է դարձել:) Իսկ ահա Հրանտ Մաթևոսյանին, Ալբերտ Մկրտչյանին, Պետրոս Դուրյանին, Ղազարոս Աղայանին նվիրված թեմաներին ամենաքիչը մի շաբաթ է հարկավոր եղել նման քանակի այցելու հավաքելու համար, նույնիսկ մինչև մի ամիս:) Այս տարի եմ բանակից զորացրվել, բանակում, երբ մեկը արձակուրդ էր գալիս, հարցնում էինք` ինչ են լսում հիմա, բոլոր արձակուրդից եկողներն էլ ասում էին, որ Արամ Ասատրյան: Ընդունենք, թե ոչ, Արամի երաժշտությունը մեր հոգու մեջ արդեն մտել է, այն մերն է:)

Լուսաբեր
12.12.2009, 23:05
Որովհետև շատերին զարմացրելա թե ով է այդ ԳՈՒՍԱՆ Արամը ;)

Արիացի
12.12.2009, 23:06
Սկզբում մտածում էի, որ նման թեմա բացեմ, սիրածս երգչին անտեղի հարվածների տակ եմ գցելու, դե այստեղ Ֆրեդի Մերկուրի ու Սթիվի Ուանդեր են լսում, բայց հետո տեսա, թե ինչ կինոներ են քննարկվում կինոյի բաժնում, ինչ ստեղծագործողներ են քննարկվում գրականության բաժնում, որոշեցի, որ ես էլ իմ սիրած երգչի մասին թեմա բացեմ, որում կգովերգեմ նրան, երգերից կտեղադրեմ, իսկ մյուսներն էլ, թե ինչ կարծիք կհայտնեն, իրենք գիտեն… Մի խոսքով, ես էլ զուրկ չեմ արատավոր հակումներից:oy Առաջ ժամանակակից ու առաջադեմ երևալու համար ես էլ չէի սիրում Արամ Ասատրյան, քիչ է ասել՝ չէի սիրում, բայց հետո պարզեցի, որ իրականում՝ մտքիս մեջ անընդհատ իր երգերն են, և ինչքան էլ բարձրաձյնեմ, թե Փինք Ֆլոյդը վերջն ա, ու իսկապես վերջն ա, իմ վերջը Արամ Ասատրյանն ա::))

Վանաձորցի ջան, եթե ինչ-որ մարդիկ Ֆրեդի Մերկուրի ու Սթիվի Ուանդեր են լսում, էդ չի նշանակում, թե քո` Արամ լսելը վատ է կամ ամոթ: Ամեն մարդ իրա ճաշակը ունի ու ինչպես ասում են` ճաշակին ընկեր չկա::)
Ի տարբերություն քեզ, ես առաջ էի Արամ լսում: Գիտեի թե սաղ հայ ազգը իրեն լսում ա, բայց Լուսաբերը մինչև ինձ հետ ծանոթանալը Արամ Ասատրյանին չէր ճանաչում:)) Հիմա դադարել եմ նրան լսել ու նրանից ավելի շատ հիասթափվել եմ, երբ էս վերջերս մի թուրքական հարսանիք էի նայում ու այդ հարսանիքում հնչում էր Արամի "Ջան բալես"-ի երաժշտությունը նույնությամբ: Հետո էլ նրա երգերը լսելուց նկատում եմ հայոց լեզվի մի շարք աղավաղումներ, որոնցից ամենանկատելին դա համբույր բառը "համբյուր" արտասանելն է ու գրեթե բոլոր երգերում: Նենց որ, ռաբիզը մնում է ռաբիզ;)

Հարդ
12.12.2009, 23:09
Որովհետև շատերին զարմացրելա թե ով է այդ ԳՈՒՍԱՆ Արամը ;)

Ընկերներ, հանգիստ թողեք էտ կոչումը: Ասենք թե տվել են, հետո? Ոչ մեկ էլ Շերամի կողքին Արամ չի ասում:

Շինարար
12.12.2009, 23:10
Հիմա դադարել եմ նրան լսել ու նրանից ավելի շատ հիասթափվել եմ, երբ էս վերջերս մի թուրքական հարսանիք էի նայում ու այդ հարսանիքում հնչում էր Արամի "Ջան բալես"-ի երաժշտությունը նույնությամբ: Դե Արամը ինչ մեղավոր ա, որ իր երգը թուրքերն էլ են հավանել, կոնկրետ էդ երգի հեղինակության հետ կապված, կասկած չի կարող լինել, որ Արամինն ա, որովհետև էն ռուսների շոկոլադնի երգիչը, որ երգում էր, որպես հեղինակ նշվում էր Արամի անունը, եթե թուրք հեղինակ լիներ, անպայման կբողոքեր…

Հետո էլ նրա երգերը լսելուց նկատում եմ հայոց լեզվի մի շարք աղավաղումներ, որոնցից ամենանկատելին դա համբույր բառը "համբյուր" արտասանելն է ու գրեթե բոլոր երգերում: Նենց որ, ռաբիզը մնում է ռաբիզԴե ինչ ռաբիզ՝ առանց համբյուրի:))

Gayl
12.12.2009, 23:12
Համոզված ես? Բոլորս էլ գիտենք, որ թուրքերը, վրացիները մեր մշակույթի հաշվին են կիսամարդ դառել, դու ասում ես տենց բան չեն անում:
Ովքերով գիտե՞ք,դե լավ ընդամենը մեկ օրինակը չէր խանգարի:

Հարդ
12.12.2009, 23:15
Ովքերով գիտե՞ք,դե լավ ընդամենը մեկ օրինակը չէր խանգարի:

Գայլ, միթե դու չգիտես? Եթե չգիտես, ուրեմն պիտի ծայրաստիճան անտեղյակ լինես մեր պատմությունից ու հարևաններից:

Կաթիլ
12.12.2009, 23:15
հայոց լեզվի մի շարք աղավաղումներ

Հենց էս պատճառով ես էլ նշել էի միայն երգի երաժշտությունը:

Իսկ գուսան կոչումի մասին… իրոք պետք չէ այդքան սրտին մոտ ընդունել էդ կոչումը, կան չէ՞ բանաստեղծներ, գրողներ, որ հատ ու կենտ պիտանի ստեղծագործություններ ունեն, բայց ՄԵԾ-երի կողքին իրենց անուններն էլ կան :)

Gayl
12.12.2009, 23:16
Գայլ, միթե դու չգիտես? Եթե չգիտես, ուրեմն պիտի ծայրաստիճան անտեղյակ լինես մեր պատմությունից ու հարևաններից:

Պատկերացրու ծայրաստիճան անտեղյակ եմ:
Ռոմիկ Ավետիսյան լսե՞լ ես:

Հարդ
12.12.2009, 23:17
Պատկերացրու ծայրաստիճան անտեղյակ եմ:
Ռոմիկ Ավետիսյան լսե՞լ ես:

Չէ:

Gayl
12.12.2009, 23:21
Չէ:

Ուրեմն Ռոմիկը,եթե չեմ սխալվում Իզմայիլի սանն ա,ունի նրա նման բարակ ձայն,բոլոր երգերի երաժշտությունները թուրքական են,չկա հայկականի և թուրքականի խառնուրդ և գոնե ես չեմ կարող այդ երաժշտությունների մեջ գոնե մի փոքր հայկական մասիկ գտնել,կարող ես ինքդ լսել,գուգլ ով օրինակ փնտրի նրա Զինվորները երգ,հոյակապ երգա,ինչքան լսել եմ փշաքաղվել եմ,բայց երաժշտությունը ոչ մի դեր չի խաղացել,որովհետև թուրքական ա ու հարազատ չի:

Ռուֆուս
12.12.2009, 23:24
Մոդերատորական: Թեմայի վերնագիրը խմբագրված է: Թեմա բացելիս այնպիսի վերնագիր գրեք, որ ընթերցողները ստիպված չլինեն գուշակել, թե ում կամ ինչի մասին է թեման:

Գուսան Արամ կարդացի, մտածեցի, ինչ-որ նոր ժող. երգիչ է, պարզվեց Արամ Ասատրյանն է...

Նաիրուհի
12.12.2009, 23:30
Դե ինչ ռաբիզ՝ առանց համբյուրի

Ախր համբյուր էլ չի, համփյուր է

Yeghoyan
12.12.2009, 23:33
Ախր համբյուր էլ չի, համփյուր է

ի՞նչ կարևորա ինչ ձևով եք գրում կամ ասում:8

Ամեն դեպքում ճիշտ է երգվում, բ-ով չես ասի /երգի/ տվյալ բառը;)

Շինարար
12.12.2009, 23:34
Ախր համբյուր էլ չի, համփյուր է

Սա իհարկե լեզվական խնդիր է, բայց մի՞թե տվյալ բառի մեջ բ տառը փ չի կարդացվում…

Enigmatic
12.12.2009, 23:38
Մի երգ կա " Ես կմեռնեմ ու կգնամ" այ դա եմ սիրում, երաժշտություններ ա շատ լավը:

Legolas
13.12.2009, 01:38
Լավ երգեր ունի:
Վերջին My Sons ալբոմի մեջ օրինակ Երևան երգ կա , շատ լավ երգ ա:

Աբելյան
13.12.2009, 02:34
Որպես երգիչ առանձնապես չեմ հավանում, բայց որպես մարդ՝ իմ համար մեծություն ա:

Հարդ
13.12.2009, 12:13
Ուրեմն Ռոմիկը,եթե չեմ սխալվում Իզմայիլի սանն ա,ունի նրա նման բարակ ձայն,բոլոր երգերի երաժշտությունները թուրքական են,չկա հայկականի և թուրքականի խառնուրդ և գոնե ես չեմ կարող այդ երաժշտությունների մեջ գոնե մի փոքր հայկական մասիկ գտնել,կարող ես ինքդ լսել,գուգլ ով օրինակ փնտրի նրա Զինվորները երգ,հոյակապ երգա,ինչքան լսել եմ փշաքաղվել եմ,բայց երաժշտությունը ոչ մի դեր չի խաղացել,որովհետև թուրքական ա ու հարազատ չի:

Ես հո չասեցի, որ թուրքականը հայկականի կրկնությունն ա: Թուրքականը հայկականի, պարսկականի ու թուրքական ազգերի (Մոնղոլ, Սելջուկ, Ադրբեջանցի) մշակույթների անդուր համադրություն ա: Մի հատ թուրք կլարնետիստ կա (անունը Հուսնու), մի հատ թուրքական երաժշտություն ա նվագում, էնքան ճաշակով ա էտ գործն արված, որ ես շատ եմ սիրում:

Նաիրուհի
13.12.2009, 12:24
Մի երգ է գլխումս պտտվում, բայց հաստատ չգիտեմ՝ Արամն է երգում, թե ուրիշ մեկը։ Ո՞վ կասի։ Չգիտեմ վերնագիրը, բայց այսպիսի տող կար
«Հայաստան անուշ է, սիրենք Հայաստան»

Gayl
13.12.2009, 16:34
Ես հո չասեցի, որ թուրքականը հայկականի կրկնությունն ա: Թուրքականը հայկականի, պարսկականի ու թուրքական ազգերի (Մոնղոլ, Սելջուկ, Ադրբեջանցի) մշակույթների անդուր համադրություն ա: Մի հատ թուրք կլարնետիստ կա (անունը Հուսնու), մի հատ թուրքական երաժշտություն ա նվագում, էնքան ճաշակով ա էտ գործն արված, որ ես շատ եմ սիրում:
Դե հա տենց էլ պետք է լիներ,էս մի քանի դարա էլի ինչ գոյություն ունեն ու կողից ամեն ինչ պտի վեկալեին:

ministr
13.12.2009, 16:48
Սիրում եմ Արամի երգերը: Ափսոս որ շուտ հեռացավ կյանքից:
Իսկ ինչ վերաբերում է թուրքական-չթուրքականին, ինչի եք մտածում որ Արամնա թխել և ոչ հակառակը?
Վրացիները որ մեկից մեկ են copy անում:

Վերջին զանգիս ժամանակ էլ տժժում էինք "Սև-սև աչերի" տակ :)
Թաթային չգիտես ինչի հայտարարել են Չռաբիզ, ու ընդունում են ցանկացած երգ, իսկ մնացածին հայտարարել են քխ: Հա հասկանում եմ, որ Թաթուլի կլկլոցներին դիմանալու համար ներվերա պետք, նման երգիչների մասին չի խոսքը:

Life
13.12.2009, 18:36
Որտեղից կարամ իրա սաղ երգերը քաշեմ?:)

Արևհատիկ
14.12.2009, 16:49
Ես ինքս ոչ մի անգամ իմ կամքով չեմ միացնում Արամ Ասատրյանի երգերից որևէ մեկը լսեմ: Բայց, որ միացրած ա լինում (մեծ եղբայրս լսում ա) ես դեմ չեմ ու մեծ հաճույքով պարում եմ:

Ինչ վերաբերում է լեզվական աղավաղումներին՝ հիմիկվա հայկական, ավելի ճիշտ հայերեն երգերից տենց մի երգ չկա, որ մեջը լեզվական սխալներ չլինեն: Հատկապես էս տեսակ սխալներ են՝ օրինակ, իմ սերս: Ընտրեցի սեր բառը, որովհետև հայկական շոու բիզնեսի բոլոր երգերը սիրո մասին են :D

ministr
14.12.2009, 17:12
Մյուս երգիչների մոտ էլա համարյա նույն բանը :)

Արմենչիկ - "Իմ աչքերը որ քեզ տեսան, միանգամայն զարմացան " :D
Թաթա - "Ձյունանուշ, էս գիշեր մեր տուն արի տոնածառս զարդարի" NO COMMENTS :D

Թաթայի երգերի մեջ նման "երկիմաստ" տողեր եթե ուշադիր լինեք լիքն են :))

Հարդ
14.12.2009, 17:17
Արմենչիկ - "Իմ աչքերը որ քեզ տեսան, միանգամայն զարմացան " :D

Սխալը որն ա?:o

ministr
14.12.2009, 17:18
Հարդ ջան միանգամայն զարմանալը որնա :)) Այն էլ աչքերի :)

Yeghoyan
14.12.2009, 17:22
Ասել կուզի միանգամից, էլի, ոչ դես, ոչ դեն վերցնում զարմանումա:oy

դե որ օրվա ռաբիզնա, եթե պիտի ամբողջը գրական լինի:8 կդառնա Անտաշի պոեզիան:oy:D

Հարդ
14.12.2009, 17:37
Հարդ ջան միանգամայն զարմանալը որնա :)) Այն էլ աչքերի :)

Լավ, հասկացա: Ես ուրիշ բառի վրա էի գնում՝:hand:

Շինարար
19.12.2009, 00:32
Բարդիները խշշացին,
Ուռիները լաց եղան,
Տխուր իրար նայեցին
Ջահել աղջիկն ու տղան:
Տղան ասաց, - Հեռացի՛ր,
Մեր միջև էլ սեր չկա:
Արցունքները լվացին
Թուխ աչքերն աղջկա:

Yeghoyan
19.12.2009, 00:34
Բարդիները խշշացին,
Ուռիները լաց եղան,
Տխուր իրար նայեցին
Ջահել աղջիկն ու տղան:
Տղան ասաց, - Հեռացի՛ր,
Մեր միջև էլ սեր չկա:
Արցունքները լվացին
Թուխ աչքերն աղջկա:

էս երգի հենց էս տողերը ոնց եմ սիրում:love
տխուր երգա, բայց լավնա:oy

Շինարար
19.12.2009, 00:36
էս երգի հենց էս տողերը ոնց եմ սիրում:love
տխուր երգա, բայց լավնա:oy

Ո՞վ կարա ասի, թե ո՞վ ա բառերի հեղինակը:

Շինարար
19.12.2009, 00:37
Էս էլ ձմեռային

http://www.youtube.com/watch?v=2PlMT402GOk

Շինարար
19.12.2009, 04:16
http://www.youtube.com/watch?v=ULcag9I98J8
Մայրիկ:love

Ես տուն եմ գալիս հեռավոր երկրից,
Տարիներ են անցել իմ ջահել կյանքից,
Մի լույս է վառվում փոքրիկ խրճիթում,
Իմ վերադարձին մայրս էր սպասում:

Այս կյանքից հոգնած
Ողջ աշխարհն է քնած,
Արթուն է միայն մայրս,
Մայր աստվածը մեր տան:

Ճերմակ մազերը սև էին այնժամ,
Ներիր ինձ, մայրիկ, որ եղա դաժան,
Էլ չեմ լքի, խնդրում եմ՝ ներես,
Չէ, որ դու, մայրիկ, մեծ հոգու տեր ես:

Այս կյանքից հոգնած
Ողջ աշխարհն է քնած,
Արթուն է միայն մայրս,
Մայր աստվածը մեր տան:

Քնքուշ է, հզոր, մայրական սերը,
Մանկական ճիչով է լցնում երկիրը,
Եկեք՝ լավ պահենք, քանի կան նրանք,
Մեր խղճի առաջ, որ մաքուր մնանք:

Այս կյանքից հոգնած
Ողջ աշխարհն է քնած,
Արթուն է միայն մայրս,
Մայր աստվածը մեր տան:

Դատարկություն
23.12.2009, 23:58
Ո՞վ կարա ասի, թե ո՞վ ա բառերի հեղինակը:
Ես:)
Խոսքերի հեղինակը, եթե չեմ սխալվում Գեղամ Սարյանն է <<Բարդիները Պուրակում>>

Սերխիո
25.12.2009, 23:21
Բարդիները խշշացին,
Ուռիները լաց եղան,
Տխուր իրար նայեցին
Ջահել աղջիկն ու տղան:
Տղան ասաց, - Հեռացի՛ր,
Մեր միջև էլ սեր չկա:
Արցունքները լվացին
Թուխ աչքերն աղջկա:

Ընտիր գործ ա:ok ժամանակին սիրում էի քթիս տակ երգել հենց այս երգը
հետո սենց մի տող էլ կար՝
Իջավ խաղաղ իրիկուն.... էլ չեմ հիշում:(

Շինարար
26.12.2009, 13:46
Բարդիների պուրակում

Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Տխուր իրար նայեցին.
Ջահել աղջիկն ու տղան:

Տղան ասաց՝ մոռացիր,
Մեր միջև էլ սեր չկա,
Արցունքները լվացին
Թուխ աչքերը աղջկա:

Ու կանգնեցին նրանք լուռ,
Անջատման վիշտը հոգում
Եվ գլխահակ ու տխուր`
Բարդիների պուրակում:

Իջավ խաղաղ իրիկուն,
Ստվերները չքացան.
Եվ մի ուրիշ լռություն.
Ու երկու սիրտ քարացան:

Տղան զգում էր ամոթ,
Աղջիկը` խոր մի կսկիծ,
Եվ երեկոն էր աղոտ`
Նրա վշտին կարեկից:

Տղան գտավ ուրիշ սեր,
Մոռացավ այն աղջկան.
Մի ուրիշն էր շիկահեր.
Որ հմայել էր նրան:

Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Բաժանվեցին գնացին.
Ջահել աղջիկն ու տղան:

Գեղամ Սարյան

Mephistopheles
03.01.2010, 02:42
Արամ Ասատրյանն իմ ամենասիրած երգիչն է… ամբողջ օրը ես նրան եմ լսում ու բոլոր երգեն էլ անգիր հիշում եմ… ուղղակի աշխատանքի ժամերին պարելը մի քիչ դժվար է

Gayl
06.03.2010, 23:57
Այս երգը մի տեսակ շատ ա դուրս գալիս:)

http://www.youtube.com/watch?v=An3wNvOY4Cg

Vook
07.03.2010, 01:21
Հ 1 ով մի նախագիծ են բացել ՙերգ երգոց՚ ։երևի շատերդ դիտած կլինեք։ Էս շաբաթ Ալլա Լևոնյանը կատարեց Արամ Ասատրյանի բավական հանրահայտ երգերից մեկը ՙՏարիներ տարիներ կսահեն՚ (խոսք՝Վ.Տերյան) Դահլիճում հավաքված էլիտար զանգվածը իբր չեր լսել այս երգը ու չգիտեր, թե ով է կատարել։Նունե եսայանն էլ չարաչար սխալվեց, ասելով որ սա Ձախ Հարութի երգն է։Ամոթ է։:angry
երգը առաջինը կատարել է Արամը 1989 թ ալբոմում։

Gayl
07.03.2010, 01:33

Էտ որ երգնա՞, ոչ մի կերպ չեմ կարողանում հիշեմ:

Vook
07.03.2010, 02:05
Էտ որ երգնա՞, ոչ մի կերպ չեմ կարողանում հիշեմ:

http://www.youtube.com/watch?v=8PRVku2Ey_QՄիայն թէ այս կատարումը արդեն 1993 թվականի թարմացում է

Gayl
07.03.2010, 02:11
http://www.youtube.com/watch?v=8PRVku2Ey_QՄիայն թէ այս կատարումը արդեն 1993 թվականի թարմացում է

Հա հիշեցի անչափ գեղեցիկ երգ է, ես էլ եմ Ձախ Հարութի կատարմամբ լսել:
Շնորհակալ եմ:

Արծիվ
10.03.2010, 10:54
Ովքեր սիրում են Արամի երգերը և ցանկանում քաշել (Download MP3) դրանք, ահա խնդրեմ՝
http://www.mayrhayrenik.com/audio/doam2.php?q=f&f=%2FArmenian%2FAram+Asatryan

Vook
10.03.2010, 13:42
Ովքեր սիրում են Արամի երգերը և ցանկանում քաշել (Download MP3) դրանք, ահա խնդրեմ՝
http://www.mayrhayrenik.com/audio/doam2.php?q=f&f=%2FArmenian%2FAram+AsatryanԱրծիվ ջան էս կյաքի տեղը կորցրել էի։Իսկապես լավագույն հասցեն է սա։

jeko777
11.03.2010, 02:35
Խնդրեմ (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1928225) Արամ Ասատրյան սիրողներ, դժվար թե սենց արխիվ շատ մարդիկ ունենան
20 ալբոմ, ինձ թվումա քիչ չի:

Արծիվ
11.03.2010, 06:23
Արծիվ ջան էս կյաքի տեղը կորցրել էի։Իսկապես լավագույն հասցեն է սա։

Շատ լավ կայքա, ցանկացած երգչի երգերը կարող ես քաշել ստեղից Վուկ ջան: Օրինակ իմ ավտոմեքենայի միջի երգերի 90% ստեղիցա download արած, MP3 շատ լավ որակով :good

Vook
16.03.2010, 21:23
http://www.youtube.com/watch?v=mZqB21oSzIQ
18 տարի անց էս երգը նորից սրտի թրթիռով եմ լսում։:oy

Աթեիստ
13.03.2014, 12:28
Փաստորեն սենց թեմա էլ կա ։)

Ու թեև իմ կողմից շատ հարգված Տիրանն ա բացել, մեկ ա պտի ասեմ։

Զզվում եմ Արամի երգերից, ահավոր զզվում էր իրա ձայնից ու իրա «գործը շարունակող» սերունդից (իրա երեխաներից)։
Ասենք Արմենչիկն էլ ա ռաբիզ, բայց գոնե ձենը տենց զզվելի չի։

Փոքր ժամանակ ռաբիզ էի համարում էն տարիներին շատ տարածված Ձախ Հարութին ու իրա՝ ամեն անկյունում հնչող «Պաղ աղբյուրի մոտ» երգը։
Արամից հետո հասկացա, որ «Պաղ աղբյուրը» ռաբիզ չի, ազգային ազատագրական երգ ա ։)
Արամի ռաբիզը եթե մնար Թաթուլի հետ նույն շարքերում էդքան ուշադրություն չէի դարձնի, բայց ցավն էն ա, որ դա արժանանում ա ազգային երաժշտական մրցանակների։
Չեմ ընդունի, որ էս ա մեր ազգայինը, որտև մինչև էդ չեմ լսել նման վատ «երաժշտություն»։

Դե «գուսան» կոչման մասին արդեն շատ ասեցին, բայց ես էլ ասեմ։
Ասենք Սայաթ Նովան էլ ա գուսան, որի երգերի բառերը հայոց լեզվի դասերին էինք ուսումնասիրում, Արամն էլ, որ երգում ա «Հայ ես դու, հայ եմ ես ...»։
Նենց չի, որ Սայաթ Նովայի երգերի համար խելքս գնում ա, էլի չեմ հասկանում ու չեմ լսում, բայց զզվանքի զգացում երբեք չի առաջացրել, ու ոչ մի կերպ ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ «ցավդ տանեմ ես»-ով ու «պիցցա-պիցցա»-ով արժանանում են գուսանի կոչման։
Կարող ա, եթե իմանամ, որ Սայաթ Նովան էլ իրա հայտնի գործերի կողքին երգել նաև նման сортирный մակարդակի երգեր, ավելի թեթև տանեմ էդ փաստը, բայց դե հավատալս չի գալիս։

Հ.Գ.
Նոր տեսա, որ էս թեմային մի պիտակ ա կպցրած՝ «դասական երաժշտություն»։
Խնդալու չէր։

Ռուֆուս
13.03.2014, 14:58
Ինձ առաջին էջի գրառումների տակի Saggitarius-ի շնորհակալություններն են անհանգստացնում :))

Saggitarius, Ակումբի դատարանը բացատրություն է պահանջում :))

Լեո
15.03.2014, 20:10
Ասենք Արմենչիկն էլ ա ռաբիզ, բայց գոնե ձենը տենց զզվելի չի։

Լու՞րջ… Բա ինչի՞ եմ ես տենց զզվում :8

Աթեիստ
15.03.2014, 20:34
Լու՞րջ… Բա ինչի՞ եմ ես տենց զզվում :8

Բայց դու ի՞նչ գիտես, թե ես ոնց եմ զզվում, որ համարես թե դու էլ ես տենց զզվում:

Լեո
15.03.2014, 21:29
Բայց դու ի՞նչ գիտես, թե ես ոնց եմ զզվում, որ համարես թե դու էլ ես տենց զզվում:

Դե ուղղակի չէի կարող անտարբեր մնալ էն մտքի նկատմամբ, որ Արմենչիկի երգերը ինչ-որ ուրիշ բանի հետ համեմատած էնքան էլ զզվելի չեն… Զզվելին զզվելի ա էլի…

Աթեիստ
15.03.2014, 21:58
Իմ համար միակ ոչ զզվելի ռաբիզ երգիչը Թաթան ա։
Մնացածի մեջ կան նենցները, որ եթե հարսանիքի ժամանակ դնում են պարզապես անտեսում եմ, սպասում թե երբ պտի վերջանա (Արման Հովհաննիսյան, Արմենչիկ), ու կան էն աստիճանի զզվելի, որ կամ դուրս եմ գալիս, կամ դնում ականջակալներս (թաթուլ, արամ ասատրյան)

Տրիբուն
19.03.2014, 16:36
Մի բան էլ ստեղ պատմեմ, ոչ մեկդ չհավատաք :D

Մի օր էս վերջերս, մի հատ հեռավոր աֆրիկյան աղքատ, փախած, կորած-մոլորած երկրում մի հատ լիբանանյան կաֆեի պես տեղ գտանք, որ նամուսով հաց ուտենք :D Նստած սնվում ենք, ու նենց մանրից լիբանանցիներ են հավաքվում: Պարզվեց իրանց համայնքային ինչ-որ միջոցառում ա: Երաժշտություն միացրեցին, իրանց հավեսին շուխուռ արեցին, մեկ էլ, տնից-տեղից հեռու, Արամ Ասատրյանի «Պաղ աղբյուրի մոտ կանգնած մի աղջիկ»-ը միացրեցին: Տրբուն ջանը հայ-հայ գլուխը կորցնում էր, հելներ զուլուսների հետ տրնգի տար :D

Ռուֆուս
19.03.2014, 18:25
Տրիբուն ո՞ր երկրում էր, ասա էլի ։))

Տրիբուն
19.03.2014, 19:49
Տրիբուն ո՞ր երկրում էր, ասա էլի ։))

Չեմ ասի: Որ ասեմ, Շինարարն ու Saggitarius-ը կգնան ընգեդ: Իսկ էտ հենց իրանց գնալու տեղը չի :D