PDA

Դիտել ողջ տարբերակը : Գինեսի գրքի տարբեր ժամանակների ռեկորդները

Գալաթեա
12.12.2009, 16:21
Աշխարհի ամենացածրահասակ մարդու՝ Խե Պինպինի հանդիպումն աշխարհի ամենաերկարոտն կնոջ՝ Սվետլանա Պոնկրատովայի ոտքերի հետ

Չինացի Խե Պինպինի հասակը 74.81 սանտիմետր է, իսկ ռուս աղջկա ոտքերի երկարությունը՝ 131 սանտիմետր:
Պինպինը 16 տարով փոքր է Սվետլանայից: Նա 20 տարեկան է:

Պատմական հանդիպումը կայացել է Լոնդոնում, Տրաֆալգարի հրապարակի աստիճանների վրա:

42686

A.r.p.i.
12.12.2009, 16:26
Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը` Ռոբերտ Պերշինգ Վադլոու 2.72մետր
Ամենաերկար վարսերը` Հի Քուիպինգ 5,627 մետր

Արևհատիկ
12.12.2009, 16:33
Երեւանի պետական կրկեսի արտիստներ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյաններն ընդգրկվել են Գինեսի գրքում` 2 րոպեի ընթացքում 16 կոստյումներով կերպարանափոխվելու ռեկորդ սահմանելու համար: «Արմենպրեսին» Երեւանի Պետկրկեսից տեղեկացրել են, որ սեպտեմբերի 2-ին Գերմանիայում հայկական դուետը, ներկայացնելով հագուստների փոփոխման համարը, անմիջապես արժանացել է ժյուրիի գնահատանքին. Գինեսի ռեկորդների գրքի լոնդոնյան ասոցիացիան ներկայացումից հետո հենց ստուդիայում համարը ճանաչել է ռեկորդային եւ գրքում գրանցել որպես ամենաարագ հանդերձավորումն աշխարհում:

Գալաթեա
12.12.2009, 16:35
Հարսանեկան փառատոն E-Marriage Բուխարեստում

Ռումինացի դիզայներ Իոանա Կոմանեսկուն հարսանեկան փառատոնին ցուցադրել է ունիկալ հարսանեկան զգեստ:

Զգեստի փեշի երկարությունը մոտ մեկ կիլոմետր է, և դրա վրա կարված են և 7 հազարից ավելի Սվարովսկի թանկարժեք քարեր:

Զգեստը կարելու վրա Իոանան իր խմբի հետ ծախսել է 70 օր և 5.15 միլլիոն դոլլար:

42687

Գալաթեա
12.12.2009, 16:49
Աշխարհի ամենաթանկարժեք բջջային հեռախոսը` GoldVish Piece Unique

Լոնդոնում, 2009-ի մարտի 12-ին, հանրությանը ներկայացվեց շվեյցարական GoldVish Luxury Communications ֆիրմայի թանկարծեք բջջային հեռախոսը:

Հեռախոսի դիզայները Էմանուիլ Գեյթն է, որ հայտնի է ժամացույցների և թանկարժեք իրերի ունիկալ դիզայներական լուծումներով:

Հեռախոսն արժե 1 միլիոն Եվրո և նման բարձր գնի պատճառը բարձր մաքրության ադամանդե քարերի քանակությունն է, որոնցով զարդարված է հեռախոսը:

42688

Գալաթեա
12.12.2009, 17:06
Աշխարհի ամենամեծ լողավազանը կառուցված է Չիլիում

Մայրաքաղաքից՝ Սանտյագոյից 100 կմ-ի վրա գտնվող Սան Ալֆոնսո դել Մառ կուրորտը կառուցել է աշխարհի ամենամեծ լողավազանը:

Այն ձգվում է մոտ մեկ կիլոմետր և գրավում է 8 հեկտար տարածք:
Լողավազանը լցնելու համար անհրաժեշտ է 2.5 միլիոն լիտր ջուր, որը բերվում է Խաղաղ օվկիանոսից:

Կառուցմնան վրա ծախսվել է 1.5 միլիարդ դոլար:
Այն կառուցել են, քանի որ օվկիանոսում չափազանց վտանգավոր է շնաձկների մոտիկ հարևանությունը:

42689

Գալաթեա
12.12.2009, 18:00
Ռեկորդների օր Լոնդոնում

Լոնդոնում տոնեցին Գինեսի գրքի ռեկորդների օրը:
Այդ օրը Լոնդոնի փողոցներում փորձեցին սահմանել հերթական ռեկորդները, որ հետո կգրանցվեին գրքում:

Օրինակ, Միացյալ Թագավորության ամենաուժեղ մարդը, Մանգիտ Սինխն իր ականջներից կապած, բավականին բարձր արագության վրա, քաշ տվեց լոնդոնյան հայտնի երկհարկանի ավտոբուսը:

42690

Հարդ
12.12.2009, 18:16
Օրինակ, Միացյալ Թագավորության ամենաուժեղ մարդը, Մանգիտ Սինխն իր ականջներից կապած, բավականին բարձր արագության վրա, քաշ տվեց լոնդոնյան հայտնի երկհարկանի ավտոբուսը:

Ու ինքը գրանցվեց? Մեր Լեննականցին մի ականջով ավելի մեծ բաներ ա քաշում:hands:

*e}|{uka*
12.12.2009, 20:42
Աշխարհի ամենաթանկարժեք բջջային հեռախոսը` GoldVish Piece Unique

Լոնդոնում, 2009-ի մարտի 12-ին, հանրությանը ներկայացվեց շվեյցարական GoldVish Luxury Communications ֆիրմայի թանկարծեք բջջային հեռախոսը:

Հեռախոսի դիզայները Էմանուիլ Գեյթն է, որ հայտնի է ժամացույցների և թանկարժեք իրերի ունիկալ դիզայներական լուծումներով:

Հեռախոսն արժե 1 միլիոն Եվրո և նման բարձր գնի պատճառը բարձր մաքրության ադամանդե քարերի քանակությունն է, որոնցով զարդարված է հեռախոսը:

42688

Մի տեղ կարդացեմ եմ, որ նույնիսկ զանգում ա : :D

1. Աշխարհի ամենաերկար եղունգները: :[
2. Աշխարհի ամենաչռած աչքերով մարդը: :o
3.Աշխարհի ամենապուճուր ձիուկը :love ու աշխարհի ամենամեծ ձին:

Farfalla
12.12.2009, 22:00
Աշխարհի ամենաերկար մազերով կինը
http://s49.radikal.ru/i126/0912/d1/d8ad0bde2624.jpg

Աշխարհի ամենաերկար բեղերով մարդը
http://s43.radikal.ru/i102/0912/8e/d4b39def9e4a.jpg

Աշխարհի ամենաերկար քիթը
http://i070.radikal.ru/0912/9c/de23bc84e8bc.jpg

Աշխարհի ամենաերկար ունքերը
http://i009.radikal.ru/0912/67/3e2643b88161.jpg

Jarre
13.12.2009, 00:09
ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆ
http://www.armtown.com/img/photo/pan_am_32816.jpg

1990-ին դարձել է «Գինեսի» ռեկորդակիր 10 լեզուներից թարգմանած 1000 անծանոթ բառեր մեկ անգամ լսելուց հետո հիշելու համար։

Գերհիշողության դպրոցի հիմնադիր է:

90-ականների սկզբերին ես իր կուրսերին գնացել եմ :P

Gayl
13.12.2009, 00:12
ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆ
http://www.armtown.com/img/photo/pan_am_32816.jpg

Հալալա:o
Էտ մենակ հայից էր սպասելի:)

Jarre
13.12.2009, 00:23
Հուսով եմ ոջիլների անեկդոտը գիտեք։ Ուրեմն մի ուսանող է լինում, որը գիտի միայն ոջիլների մասին։ Հարցաթերթիկը քաշում է շան մասին է, ասում է, որ շները ունեն մորթի, իսկ մորթու մեջ կա ոջիլ, իսկ ոջիլները լինում են երեք տեսակի.... Ու տենց ինչ կենդանի քաշում է այդպես է պատասխանում։ Հետո ձկան մասին հարցաթերթիկ է ընկնում, և այդ ժամանակ ասում է, որ ձկները բնակվում են ջրում, մորթի չունեն, բայց եթե ունենային մեջը հաստատ ոջիլ կլիներ, իսկ ոջիլները լինում են երեք տեսակի....

Հա, ուրեմն այսպես.

Ժան Միշել Ժառ
http://www.smh.com.au/ffximage/2008/04/02/jeanmichaeljarre_wideweb__470x312,0.jpg

4 անգամ գրանցվել է «Գինեսի»-ի գրքում՝ ամենաշատ հանդիսատես ունեցող համերգ կատեգորիայով, ամեն անգամ գերազանցելով իր իսկ սահմանած ռեկորդը։
1979 Paris la Concorde 1.000.000 ներկաներ
1986 Rendez-Vous Houston 1.300.000 ներկաներ
1990 Paris la Defense 2.500.000 ներկաներ
1997 Oxygene in Moscow 3.500.000 ներկաներ

Ուլուանա
13.12.2009, 00:27
Աշխարհի ամենաերկար քիթը
http://i070.radikal.ru/0912/9c/de23bc84e8bc.jpg
Էս քիթն էնքան էլ տպավորիչ չէր։ Ինձ թվում է՝ սրանից ավելի երկար քթեր շատ են լինում։ Ինքս բազմիցս տեսել եմ։ Իմ կարծիքով, սովորական մեծ քիթ է, ոչ ավելին։

ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆ
http://www.armtown.com/img/photo/pan_am_32816.jpg

1990-ին դարձել է «Գինեսի» ռեկորդակիր 10 լեզուներից թարգմանած 1000 անծանոթ բառեր մեկ անգամ լսելուց հետո հիշելու համար։

Գերհիշողության դպրոցի հիմնադիր է:

90-ականների սկզբերին ես իր կուրսերին գնացել եմ :P
Վայ, հիշում եմ՝ մի ժամանակ շատ էին խոսում նրա մասին։ :) Երևի հենց իննսունականներին էր։

Աբելյան
13.12.2009, 01:52
1. Աշխարհի ամենաերկար եղունգները: :[
տենաս ո՞նց ա գոյատևում:think

3.Աշխարհի ամենապուճուր ձիուկը :love ու աշխարհի ամենամեծ ձին:
լավն ա:love

Farfalla
13.12.2009, 13:25
Էս քիթն էնքան էլ տպավորիչ չէր։ Ինձ թվում է՝ սրանից ավելի երկար քթեր շատ են լինում։ Ինքս բազմիցս տեսել եմ։ Իմ կարծիքով, սովորական մեծ քիթ է, ոչ ավելին։

Ես էլ զարմացա, որ էս քիթը տեսա, ավելի մեծ էի պատկերացնում:

*e}|{uka*
13.12.2009, 20:26
Աշխարհի ամենամազոտ մարդը: :scare
Վիկտոր Լարրի Ռամոս Գոմես Մեքսիկայից- մարմնի 98% մազապատ է, միայն ձեռքի ափերն են զերծ մազածածկույթից:

Vagho95
13.12.2009, 20:52
Ամենամեց կատուն

Marine-24
13.12.2009, 21:18
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՐ ՄԱՐԴԸ ՆԻՀԱՐԵԼ Է 230 ԿԳ-ՈՎ
«Գինես»-ի գրքի տվյալներով, աշխարհի ամենագեր մարդը` 42-ամյա մեքսիկացի Մանուել Ուրիբեն է: Նա այժմ նիհարել է 230 կգ-ով: Մինչ այդ Մանուելը կշռում էր 570 կգ:

Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, նա մշտապես գամված էր Մոնտերիերում գտնվող իր բնակարանի անկողնում: Մանուելը սկսել է նիհարել 2 տարի անընդմեջ դիետա պահելու հետևանքով: «Ես պատրաստվում եմ մեծ երեկույթ կազմակերպել և դուրս գալ զբոսանքի»,- հայտարարել է Ուրիբեն:

Norton
13.12.2009, 21:46

Ի դեպ, նկարը ակումբում կա
http://www.akumb.am/showpost.php?p=1876282&postcount=85

A.r.p.i.
13.01.2010, 13:16
Աշխարհի ամենափոքր մարդը՝ Խագենդրա Տապա Մագարը, վերջերս տոնել է իր 18-ամյակը: Նա այդ հիշարժան իրադարձությունը տոնել է ընտանիքի և ընկերների հետ Հիմալայներում գտնվող փոքրիկ գյուղակում:
Խագենդրա Տապայի հասակը 60 սմ է, քաշը՝ 4,6 կգ: Նա ավելի ցածրահասակ է, քան Գինեսի ռեկորդների գրքի ներկայիս տիտղոսակիր Խե Պինգպինգան, որի հասակը 73 սմ է: Աշխարհի ամենացածրահասակ մարդու երազանքը Գինեսի գրքում հայտնվելն ու ամուսնանալն է:
«Առաջին հերթին՝ կցանկանայի հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, այնուհետև երբ հայտնի և հռչակավոր դառնամ, ինձ հետ ամուսնանալ ցանկացողների թիվը կմեծանա»,- հայտարարել է Խագենդրա Տապան:
Նա բազմիցս հայտ է ներկայացրել Գինեսի գրքում գրանցվելու համար, սակայն մերժում է ստացել անչափահաս լինելու պատճառով:

A.r.p.i.
28.01.2010, 13:00
Դավիթ Ֆահրադյանը` Գինեսի ռեկորդների գրքում

Երեկ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված մարմնամարզության ռեկորդակիր, նույն բուհի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանի` Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն:
Հարկ է նշել, որ ԵրՊԼՀ-ն Գինեսի կենտրոնական գրասենյակի հասցեով համապատասխան նամակ էր ուղարկել դեռևս 2009 թ. ամռանը` Դավիթ ֆահրադյանի ռեկորդը պաշտոնապես գրանցելու համար: Նա «մեկ պտույտ հետ տար» մարզաձևում պտտաձողի վրա կատարել է 350 պտույտ:
Նախորդ ռեկորդը նա սահմանել է Հայաստանում` գրանցվելով «Հայկական դյուցազնագրքում»: Գինեսի գրքում գրանցման ենթակա համաշխարհային ռեկորդի սահմանման Ֆահրադյանի փորձն արձանագրվել է տեսաժապավենի վրա և ուղարկվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրանցման հանձնաժողով:
Երևանի պետական լեզվաբանական համալսարանում երկար սպասեցին պատասխանին: Բայց ավելի լավ է ուշ, քան երբեք: Դեկտեմբերի վերջին երևանյան բուհն ստացավ ռեկորդը հաստատող վկայականը…

Marine-24
28.01.2010, 16:24
Լավ կլինի, որ իմանանք թե ինչպես է առաջացել գինեսի գիրք ստեղծելու գաղափարը:
1951թ. նոյեմբերին սըր Հյու Բիվերը` իր ընկերներով որսի է դուրս գալիս Իռլանդիայի Սլենի գետի մերձակայքում:Որսորդներին չի հաջողվում խփել ոսկեգույն դաշտակտցար: Անհաջողակ որսորդները նույն օրը հավաքվելով սեղանի շուրջը, աշխատում էին իրենց անհաջողությունը կապել ոսկեգույն դաշտակտցարի թռիչքի բարձր արագության հետ: Եվ անսպասելիորեն նրանք պարզեցին, որ չկա այնպիսի տեղեկատու,որը պատասխանի իրենց հուզող հարցին.արդյոք այս թռչունը աշխարհի ամենաարագ թռչող թռչունն է: 1954 թ. նման մի վեճ ծագեց ցախաքլորի վերաբերյալ: Սըր Հյու, որը <<Գինես>> հրատարակչության կառավարիչ-տնօրենն էր, մտածեց, որ նմանատիպ հարցեր հետաքրքրում են նաև շատ մարդկանց:

Marine-24
28.01.2010, 16:33
1954թ. սեպտեմբերին սըր Հյուն հանդիպեց Լոնդոնի լրատվական գործակալության ներկայացուցիչներին` պարզելու համար, թե կարո՞ղ են, արդյոք, նրանք օգնել ռեկորդների գիրք ստեղծելու գործում:Արդյունքը եղավ այն, որ լոնդոնում բացվեց հատուկ գրասենյակ և սկսվեց աշխատանքը:Գրքի առաջին օրինակը` 198 էջանոց, լույս տեսավ 1955թ. օգոստոսի 27-ին:Ընդհանուր առմամբ գիրքը լույս է տեսել ավելի քան 35 լեզվով և ունեցել է 300-ից ավելի հրատարակություն: Վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ, որոնք եթե իրար վրա դասենք, կստացվի Էվերեստից 200 անգամ բարձր մի <<լեռ>>:

Ռուֆուս
28.01.2010, 17:38
Գինեսի ռեկորդների գիրքը իր սեփական ռեկորդն էլ է սահմանել: Այն աշխարհի գրադարաններից ամենաշատ գողացված գիրքն է: :)

Enigmatic
28.01.2010, 19:29
Աշխարհի ամենաբարակ մեջք ունեցող կինը
http://ckyka.ru/uploads/posts/2008-09/1222181321_kniga_00007.jpg

Enigmatic
28.01.2010, 19:33
Այս մարդը իր վրա կրում է 227 հատ շապիկ:))
http://assets2.lookatme.ru/1258742766/assets/article_image-image/60/1a/539461/article_image-image-article.jpg

Enigmatic
28.01.2010, 19:39
Աշխարհի ամենաթանկարժեք բջջայինը, որի արժեքը կազմում է 1000 000 Եվրո, այն պատված է բազմաթիվ ադամանդներով

http://www.etoday.ru/uploads/2008/03/13/goldvish_piece_unique01.jpg

Marine-24
31.01.2010, 00:11
Ամենամեծ օժիտը իր աղջկա համար տվել է Կոլումբիական մեծահարուստ Սիմոն Պատինյոն (1861-1947) : Այդ օժիտը հավասար է եղել ութ միլիոն ֆունտ ստեռլինգի::o

Kuk
23.03.2010, 01:20
Աշխարհի ամենացածրահասակ մարդու՝ Խե Պինպինի հանդիպումն աշխարհի ամենաերկարոտն կնոջ՝ Սվետլանա Պոնկրատովայի ոտքերի հետ

Չինացի Խե Պինպինի հասակը 74.81 սանտիմետր է, իսկ ռուս աղջկա ոտքերի երկարությունը՝ 131 սանտիմետր:
Պինպինը 16 տարով փոքր է Սվետլանայից: Նա 20 տարեկան է:

Պատմական հանդիպումը կայացել է Լոնդոնում, Տրաֆալգարի հրապարակի աստիճանների վրա:

42686

Խե Պինպինը 21 տարեկանում մահացել է: (http://cifrovik.ru/formula/post/1/433)

Սերխիո
23.03.2010, 09:44
Խե Պինպինը 21 տարեկանում մահացել է: (http://cifrovik.ru/formula/post/1/433)

Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…:(

Yeghoyan
11.11.2010, 19:50
Բոյով-բուսաթով Կովիկ :)) ընդամենը 80սմ:

Ապե Ջան
12.06.2011, 13:58
386 պտույտ պտտաձողի վրա. Գինեսի ռեկորդակիր Հայկ Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանից ավտոմեքենա ստացավ

http://news.am/pic/news/62870.jpg

Այսօր, հունիսի 10-ին Ա.Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում մեկնարկեց «Ալբերտ Ազարյանի անվան գավաթ» մրցաշարը:

Մրցաշարի բացման ժամանակ 14-ամյա Հայկ Պետրոսյանը պտտաձողի վրա կատարելով 386 պտույտ՝ սահմանեց նոր միջազգային ռեկորդ, որն էլ նվիրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որին ի պատասխան ՀԱՕԿ նախագահը ռեկորդակրին նվիրեց ավտոմեքենա ՝ մաղթելով նոր հաղթանակներ եւ նվաճումներ:

Պետրոսյանի ռեկորդը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում:

News.am

VisTolog
12.06.2011, 14:35
4 տարի էլ պիտի սպասի, որ քշի էդ մեքենան: