PDA

Դիտել ողջ տարբերակը : ,,Մեծ Հայք,,ի Հիմնադիրը:



Արեն
12.12.2009, 14:50
Ո՞վ էր ,,Մեծ Հայք,,ի Հիմնադիրը:

Արեն
12.12.2009, 15:31
Ո՞վ էր ,,Մեծ Հայք,,ի Հիմնադիրը:

Տիգրան 2 Մեծը միավորեց ողջ Հայաբնակ տարածքները,եվ ստեղծեց Ծովեծով Հայաստանը:
ՈՒրեմն,նա է Մեծ Հայքի հիմնադիրն:

Norton
12.12.2009, 18:09
Տիգրան 2 Մեծը միավորեց ողջ Հայաբնակ տարածքները,եվ ստեղծեց Ծովեծով Հայաստանը:
ՈՒրեմն,նա է Մեծ Հայքի հիմնադիրն:
Օօ, :D:D
օվկեան օվկեան Հայաստան

Norton
12.12.2009, 18:09
Ի դեպ,ըստ իս փակելու ենթական թեմա է, մեծարգո մոդերներ ջան::)

Հարդ
12.12.2009, 18:10
Չէ: Սխալվում ես: Տիգրանը ճիշտ ա միավորեց նաև ոչ հայաբնակ տարածքներ, բայց չկարողացավ դրանք պահպանել, իսկ Արտաշես առաջինը համ միավորեց, համ պահեց:

Lion
12.12.2009, 23:53
Քանի չեն փակել թեման, արտահայտվեմ: Մեծ Հայքի թագավորության "սկզբի" պահը սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված, գուցե այդպիսի միանշանակ սկիզբ, ինչպես օրինակ Անիի թագավորության պահով, չի էլ եղել: Այս հարցին մեր պատմագիտություն մի տեսակ չի էլ անդրադարձել:

Բայց ես կարծում եմ, ու հենց այդ մոտեցումն է տեղ գտել իմ գրքում, որ "Մեծ Հայք"-ի հիմնադիրը եղել է Տիգրան I Աշխարհակալի (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522) որդի


Վահագն Վիշապաքաղը (մ.թ.ա. 522-493)

իսկ ինքը, փաստը, տեղի է ունեցել մ.թ.ա. 520 թ-ին: Հենց այս թվականին էր, որ Հայ-Պարսկական I պատերազմի (մ.թ.ա. 521-520) ավարտի արդյունքում Արիական Եռադաշինքում գերագահությունը կրկին անցավ պարսիկներին, իսկ արդեն ձևավորված Մեծ Հայքի թագավորությունը իր իշխանությունը պահպանեց Հայաստանի 14 նահանգների և 2 նահանգների կեսերի վրա, այն դեպքում, երբ, հենց նոր ստեղծված Փոքր Հայքը, ինչպես նաև Հայոց Միջագետքի հարավային ոը արևմտյան մասերը և Անդրեփրատյան Ծոփքը, թեև ստացան լայն ներքին ինքնավարություն, այնուհանդերձ միացվեցին Պարսկաստանին ու Հիդարնյանների տոհմի ժառանգական գլխավորությամբ կազմեցին նրա XIII սատրապությունը:

Այսինքն Մեծ Հայքը ստեղծվեց հենց այս պատճառով, քանի որ Հայաստանի մի լայն հատվածի` Պարսկաստանին միանալու ու "Փոքր Հայք" կոչվելու հետևանքով անհրաժեշտություն առաջացավ տարանջատել նաև "Մեծ Հայք"-ը:

Հ.Գ. Դե իսկ Կիլիկիան, որտեղ պահպանվեց տեղի Սիենիսների ժառանգական կառավարումը, իր հերթին ևս միացվեց Աքեմենյան Պարսկաստանին ու կազմեց նրա IV սատրապությունը:

Elmo
12.12.2009, 23:59
Մոդերատորական: Քննարկման նյութ չունեցող թեման փակվում է: Մեկ հարց և մեկ պատասխան պարունակող թեման Ակումբում գոյություն ունենալու իրավունք չունի: Օրինակներ: «Ո՞վ էր 1943 թ -ին ԽՍՀՄ բանակի գլխավոր հրամանատարը», «Ո՞ր թվականին է տեղի ունեցել Ակցիումի ծովային ճակատամարտը», «Ի՞նչ էր Ալեկսանդր Մակեդոնացու ձիու անունը» և այլն...