PDA

Դիտել ողջ տարբերակը : Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը



StrangeLittleGirl
12.12.2009, 02:07
...ըստ «Ռոլինգ Սթոունս» ամսագրի:
Ներկայացնում եմ լավագույն տասնյակը.

1. "Like a Rolling Stone", Bob Dylan
2. "Satisfaction", The Rolling Stones
3. "Imagine", John Lennon
4. "What's Going On?", Marvin Gaye
5. "Respect", Aretha Franklin
6. "Good Vibrations", The Beach Boys
7. "Johnny B. Goode", Chuck Berry
8. "Hey Jude", The Beatles
9. "Smells Like Teen Spirit", Nirvana
10. "What'd I Say", Ray Charles

Է˜հ.
14. Blowin' in the Wind, Bob Dylan

Ընդհանրապես, ամբողջ 500-ում Բոբ Դիլանը չորս երգ ունի, Beatles-ը՝ 10: Մնացածը չեմ հաշվել: Կարաք մտնեք ստեղ (http://www.rollingstone.com/news/coverstory/500songs):

Ռուֆուս
12.12.2009, 02:17
...ըստ «Ռոլինգ Սթոունս» ամսագրի:
Ներկայացնում եմ լավագույն տասնյակը.

1. "Like a Rolling Stone", Bob Dylan
2. "Satisfaction", The Rolling Stones
3. "Imagine", John Lennon
4. "What's Going On?", Marvin Gaye
5. "Respect", Aretha Franklin
6. "Good Vibrations", The Beach Boys
7. "Johnny B. Goode", Chuck Berry
8. "Hey Jude", The Beatles
9. "Smells Like Teen Spirit", Nirvana
10. "What'd I Say", Ray Charles

Է˜հ.
14. Blowin' in the Wind, Bob Dylan

Ընդհանրապես, ամբողջ 500-ում Բոբ Դիլանը չորս երգ ունի, Beatles-ը՝ 10: Մնացածը չեմ հաշվել: Կարաք մտնեք ստեղ (http://www.rollingstone.com/news/coverstory/500songs):

Բյուր, սպանելու եմ քեզ :angry Մի շաբաթ քաշում էի էդ անտեր տոռենտը, որ երգերը լսեի ու Ակումբում թեմա բացեի: Էսօր ուզում էի բացել, էն էլ հավեսս փախավ: Հենց հիմա էլ նստած էդ երգերն եմ լսում, հասել եմ 36-ին, U2-One.

Հա, ինչ էի ուզում ասել, ընդհանուր առմամբ ցուցակը շատ լավն է, լիքը ընտիր երգեր են հավաքել, չնայած իմ ձեռը որ լիներ R&B-ոտ երգերը ու հիպ-հիպը մեծ հաճույքով ցուցակից ռադ կանեի: :)) Հնությունները մի քիչ շատ, բայց լսվում են :)

Մեկ էլ Bob Dylan-ի Like A Rolling Stone երգին առաջին տեղը չէի տա, Լեննոնի Imagine-ը, կամ Rolling Stones-ի Satisfaction-ը ավելի արժանի են :)

հասա #37 Bob Marley-No Woman No Cry

Ռուֆուս
12.12.2009, 02:37
Էս էլ մի փոքր վիճակագրություն ցուցակի վերաբերյալ.

500 երգից
352 երգ ներկայացնում է ԱՄՆը
117 Մեծ Բրիտանիա
12 Իռլանդիա
10 Կանադա
6 Ճամայկա
3 Ավստրալիա
1 Շվեդիա

Ցուցակում միայն մի երգ կա, որը անգլերեն չէ - "La Bamba" Ritchie Valens-ի կատարմամաբ: 21-րդ դարի երգերից երեքն են "Lose Yourself" Eminem, "Stan" Eminem և "Hey Ya!" OutKast:
1940ականներից երկու երգ կա "Rollin' Stone" Muddy Waters և "I'm So Lonesome I Could Cry" Hank Williams:

Ցուցակում ամենաշատ երգ ունեցող երաժիշտներն են.
The Beatles - 23 երգ
The Rolling Stones - 14 երգ
Bob Dylan - 12 երգ
Elvis Presley - 11 երգ
Beach Boys - 7 երգ
The Jimi Hendrix Experience - 7 երգ
Chuck Berry, U2, James Brown, Prince, Led Zeppelin, Sly & the Family Stone - 6 երգ յուրաքանչյուրը
The Clash, The Who, The Drifters, Elton John - 5 երգ յուրաքանչյուրը

Ջոն Լեննոնը միակ արտիստն է, ով երկու անգամ է հայտնվում լավագույն տասնյակում՝ մի անգամ առանձին, մյուսը Բիթլզի կազմում:

Երեք երգ ցուցակում ներկայացվել են երկու անգամ՝ տարբեր արտիստների կատարմամբ.
"Mr Tambourine Man" - Bob Dylan-ի և The Byrds-ի կատարմամբ
"Blue Suede Shoes" - Elvis Presley-ի և Carl Perkins-ի կատարմամբ
"Walk This Way" - Aerosmith-ի և Run-DMC-ի կատարմամբ

Ցուցակում տեղ գտած երգերից ամենաերկար տևողությունը ունի The Doors-ի The End երգը - 11:43, ամենակարճը Jerry Lee Lewis-ի "Great Balls Of Fire" և Buddy Holly-ի "Rave On" երգերը, երկուսն էլ 01:50.

Բա, սենց բաներ :)

Farfalla
12.12.2009, 19:18
Ցուցակը շատ լավ է կազմված :hands : Երգերի 90% իմ համար մեծատառով երգեր են: Մենակ մի քանի տեղ կա, որ էտքան էլ համաձայն չեմ: Օրինակ`
163. Queen - Bohemian Rhapsody ,
169. R.E.M. - Losing My Religion
Էս երգերը գոնե քսանյակի մեջ պետք է լինեին :)

Արամ
12.12.2009, 19:48
Ռուֆ տորենտը քանի գիգա՞

ministr
12.12.2009, 19:55
Բյուր, սպանելու եմ քեզ Մի շաբաթ քաշում էի էդ անտեր տոռենտը, որ երգերը լսեի ու Ակումբում թեմա բացեի: Էսօր ուզում էի բացել, էն էլ հավեսս փախավ: Հենց հիմա էլ նստած էդ երգերն եմ լսում, հասել եմ 36-ին, U2-One.

Քցիպություն մի արա հլա կիսվի տորրենտովդ :)

StrangeLittleGirl
12.12.2009, 22:09
Աաա, նոր նկատեցի, որ ես մենակ առաջին 100-ն էի նայել: :D Ես էլ ասում եմ՝ ինչու՞ իմ ու Ռուֆի Բոբ Դիլաններն ու Բիթլզները չեն բռնում :D

Մտածում էի՝ ինչու՞ սա չկա.
122. House of the Rising Sun, The Animals

Ջենիսս :love
148. Me and Bobby McGee, Janis Joplin

Վա˜յ, նույնիսկ Շինեդը.
162. Nothing Compares 2 U, Sinead O'Connor

Իսկ էս երգը վերջիվերջո ու՞մն ա
245. The Night They Drove Old Dixie Down, The Band

Ուրեմն Radiohead-ի լավագույն երգն է՞ս ա
256. Paranoid Android, Radiohead
էս հլը ոչինչ
376. Fake Plastic Trees,Radiohead

Ստեղ աչքերս թռնում են ճակատիս.
323. Dancing Barefoot, Patti Smith Group
...որովհետև ես կարծում էի, որ աշխարհում սարսափելի քիչ են Փաթի Սմիթ լսողները:

Էս երգի անունը բացեց :D
379. Radio Free Europe, R.E.M.

Ինձ թվում ա՝ շատ հետ ա.
353. Tears in Heaven, Eric Clapton

Իսկ ընդհանրապես, ինձ թվում ա՝ էս ցուցակները կազմողներն 90-ականներին արդեն բիձաներ էին, որովհետև մեր ջահելության 90-ականներից շատ քիչ երգեր կային:

AniwaR
12.12.2009, 22:36
Մի խոսքով, երկար ուսումնասիրելն էլ իմաստ չունի, որովհետև, ինչպես գրեթե բոլոր նմանատիպ ցուցակներում, ամենապոպուլյար ստեղծագործություններն են ընդգրկվել: Դա միգուցե և ճիշտ է, որովհետև այդպես օբյեկտիվ է::) Սակայն ինձ համար չեն կարող օբյեկտիվ չափանիշներ գոյություն ունենալ մի բանի, ինչն ընկալում եմ այդքան սուբյեկտիվորեն::)

Արշակ
12.12.2009, 22:42
Իսկ հայտնի՞ է, թե ինչ չափանիշներով են ընտրվել լավագույնները։

StrangeLittleGirl
12.12.2009, 22:50
Մի խոսքով, երկար ուսումնասիրելն էլ իմաստ չունի, որովհետև, ինչպես գրեթե բոլոր նմանատիպ ցուցակներում, ամենապոպուլյար ստեղծագործություններն են ընդգրկվել: Դա միգուցե և ճիշտ է, որովհետև այդպես օբյեկտիվ է::) Սակայն ինձ համար չեն կարող օբյեկտիվ չափանիշներ գոյություն ունենալ մի բանի, ինչն ընկալում եմ այդքան սուբյեկտիվորեն::)

Մի քիչ համաձայն չեմ, որովհետև էնքան էլ պոպուլյար ստեղծագործություններ չեն: Այսինքն, կան պոպուլյարներ, բայց ամենաները չեն էլի: Դե հա, եթե ինձ ասեին կազմի ըստ քեզ 500 լավագույն երգերի ցուցակը, հաստատ լրիվ ուրիշ տեսք կունենար, հաստատ մի 50-ը Ալանիս Մորիսեթ կլիներ, 50-ն էլ Թորի Ամոս, հաստատ էդ աստիճանի ազգային խտրականություն չէի դնի, բայց այդքանով հանդերձ երբեք չէի պնդի, թե օբյեկտիվ եմ, ավելին՝ կնշեի, որ ամենայն սուբյեկտիվությամբ եմ աշխատել: Իսկ այ այս ցուցակն իմ աչքին հնարավորինս օբյեկտիվ է երևում, թեկուզ նկատվում է, որ ավելի մեծ շեշտ է դրված 60-70-ականների երաժշտության վրա:

AniwaR
12.12.2009, 23:09
Մի քիչ համաձայն չեմ, որովհետև էնքան էլ պոպուլյար ստեղծագործություններ չեն: Այսինքն, կան պոպուլյարներ, բայց ամենաները չեն էլի:

Դե ես կասեի պոպուլյար են երաժշտասերների շրջանակներում (ի վերջո, բավական որակյալ ցուցակ է, անշուշտ). ավելի կոնկրետ՝ եթե որևէ կատարողից որևէ ստեղծագործություն է ներառված, ապա երկրպագուների մեծամասնությունը սկսում են իրենց ծանոթությունը հենց դրանցից, կամ նրանք լայն ճանաչում են ձեռք բերել հենց այդ ստեղծագործություններով: Օրինակ՝ եթե ներառված է AC/DC, ապա դա պետք է լինի հենց Back in Black-ը, ոչ թե, ասենք, Squealer-ը: Եթե ներառված է Pink Floyd, դա պետք է լինի հենց Confortably Numb, Wish You Were Here, Education-ը և ոչ մի դեպքում գոնե Careful With That Axe, Eugene::love Եթե ներառված է Jimi Hendrix, դա պետք է լինի Purple Haze կամ Hey Joe (ի միջի այլոց, ես երգի հեղինակը ոչ էլ ինքն է) և ոչ, ասենք, Little Wing::love և այսպես շարունակ...


Դե հա, եթե ինձ ասեին կազմի ըստ քեզ 500 լավագույն երգերի ցուցակը, հաստատ լրիվ ուրիշ տեսք կունենար, հաստատ մի 50-ը Ալանիս Մորիսեթ կլիներ, 50-ն էլ Թորի Ամոս,

Ես էլ սա նկատի ունեի:


հաստատ էդ աստիճանի ազգային խտրականություն չէի դնի,

Իմ կարծիքով՝ մեր դեպքում էս ազգային խտրականությունն էլ է օբյեկտիվ: :))


ավելի մեծ շեշտ է դրված 60-70-ականների երաժշտության վրա:

Իսկ սա օբյեկտիվության գերագույն դրսևորումն է, հեհե: :)) (խիստ սուբյեկտիվ կարծիք :P)

Ռուֆուս
13.12.2009, 00:03
Ռուֆ տորենտը քանի գիգա՞
2.8ԳԲ

Քցիպություն մի արա հլա կիսվի տորրենտովդ :)
Խնդրեմ :)

http://thepiratebay.org/torrent/3515163/The_Rolling_Stone_Magazines_500_Greatest_Songs_Of_All_Time