PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնետ առևտուր



terev
11.12.2009, 22:14
Այս թեմայում կուզեի քննարկենք ինտերնետ առևտրի հետ կապված խնդիրները:
1. Ինտերնետային խանութներ
2. Սուրհանդակային ծառայություններ
3. Մաքսայինի հետ կապված խնդիրներ

Ես ուզում եմ գնել արբանյակային ընդունիչ AzBox HD Elite այս ինտերնետային խանութից:
http://ayojaya.com/index.php?act=viewProd&productId=60
Այդ խանութում AzBox HD Elite գինը 220 $ է: Իսկ տեղափոխման համար սուրհանդակային ծառայությանը պետք է մուծեմ 45.90 $: Եվ այսքանին գումարած մաքսատուրքը:

Ներկայացնեմ թե ինչպես է կատարվում ինտերնետ առևտուրը Ռուսաստանում:
Գնորդը պահանջում է խանութից, որ չհաշվեն ԱԱՀ-ն: Այսինքն եթե գնում են Գերմանական խանութից, ապրանքի գնից հանում են 19 %;
Պահանջում են , որ սուրհանդակային ծառայության վճարը նշվի առանձին, որ այն չմտնի ապրանքի գնի մեջ:
Իսկ մաքսայինը հիմք ընդունելով այդ փաստաթղթերը կատարում է մաքսազերծում:
Եվ եթե ապրանքի արժեքը չի գերազանցում 10000 ռուբլին, ապա մաքսազերծման ենթակա չե: Իսկ եթե ենթադրենք, որ ապրանքի գինը 13000 ռուբլի է, ապա մաքսազերծումը արվում է 3000 ռուբլուց: Այսինքն 3000*30 %=900 ռուբլի:

Իսկ հիմա ներկայացնեմ, թե Հայաստանում ինչպես է կատարվում մաքսազերծումը:
Հայաստանում չի մաքսազերծվում մինչև 50000 դրամանոց և 20 կգ. չգերազանցող ապրանքները, այն էլ 180 օրը մեկ անգամ:
http://www.customs.am/index.php?menuID=245&tid=2&pid=&lng=9
Ապրանքի գինը որոշում է մաքսայինի աշխատողը, ելնելով Հայաստանում այդ ապրանքի մանրածախ գնից (իրականում ամենաթանկ մանրածախ գնից): Իսկ եթե այդ ապրանքից Հայաստանում չկա, ուրեմն պետք է սպասես 1-3 շաբաթ, մինչև գինը որոշեն (այդ ընթացքում ապրանքը մնում է մաքսայինի պահեստում, որի համար օրեկան տուգանք ես վճարում ապրանքի գնի 0.2%-ի չափով): Իրականում որոշված մաքսային արժեքը 2-3 անգամ թանկ է իրականից:
Մաքսավճարը գանձվում է ապրանքի ամբողջ գնից: Այսինքն եթե ապրանքը արժի 60000 դրամ, մաքսավճարը կազմում է 60000*30 %=18000 , այլ ոչ թե (60000-50000)*30 %=3000;
Գումարած սրան պարտավոր ես մաքսային ձևակերպումների համար վճարել 15000 դրամ:

Այսքանը իմ իմացածից: Ուրախ կլինեի, որ սխալված լինեի:
Եթե կան մարդիկ, որոնք ինտերնետ [անութներից առևտուր են արել և ընկել են մաքսային (այսինքն ապրանքի գինը գերազանցել է 50000-ը), թող այստեղ գրեն թե ինչ վճարումներ են կատարել մաքսայինում:

Աթեիստ
11.12.2009, 22:25
Մոդերատորական, թեման փակվում է, հետագա քննակումները Օնլայն գնումներ (http://www.akumb.am/showthread.php?t=42643) թեմայում: