PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընկերովի մահը հարսանիք է

enam
10.12.2009, 00:26
Մեզանից յուրաքանչյուրը իր կողքին ունի շատ վստահելի մեկը, ով կոչվում է ընկեր: Ենթադրվում է, որ այդ ընկերը( ընկերական շրջապատը) ցանկացած պահի «հասնող ա», «ձեռ քցող, օգնող ա», հարկ եղած դեպքում «զոհ գնացող»::okԿյանքում լինում են պահեր, որ դժվարություններ են լինում և դրանք երբ հաղթահարում ես ընկերոջդ կամ ընկերներիդ հետ ավելի հեշտ է լինում::handsԵրբ լավ եք հաղթահարում, չեմ կարա ասել` լավ էդ քո համար, թե չէ, բայց երբ անհաջողության ես մատնվում:angry, զգում ես, որ մենակ չես ընկերդ կամ ընկերներդ էլ են էդ վիճակում ու էդ անհաջողությունը էդքան քո վրա չի ազդում, վատ չես զգում, նույնիսկ հավեսով կատակներ անում ընկերովի ու ուրախանում: :DԻնչն է պատճառ, արդյոք էնքան «լավ» ընկեր ես, որ ուզում ես քո հետ ընկերդ էլ տառապի, թե…:think

*e}|{uka*
10.12.2009, 00:37

Իսկ ի՞նչ կապ ուներ թեման սեր, զգմացմունքներ, ռոմանտիկա բաժնի հետ, միգուցե՞ հարսանիք բառը: :))

Ուլուանա
10.12.2009, 00:39
Մոդերատորական։ Թեման «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնից տեղափոխվել է «Հոգեբանություն և փիլիսոփայություն»։

Interdenominational
10.12.2009, 00:51
enam: Ըստ իս, եթե ճիշտ հասկացա՝ «ֆորսմաժորային» իրավիճակներում դաշնակցի ու համախոհի ներկայությունը կարող է գոտեպնդել «տուժող կողմին»…նամանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ տվյալ պարագայում նրա՝ թեկուզ և պասիվ, թեկուզ և ոչ իրատեսական գնահատականը կարող է լինել ուղղորդիչ :)
Իսկ ընկերովի մահը…հիմարություն է: /իմ կարծիքով/

Anais
11.12.2009, 16:19

Շատ ինդիվիդուալիստ չեք դարձել, ընկերովի ինչ-որ փորձության մեջ չեք ընկել, ու հավես աեղել.

Marine-24
11.12.2009, 16:44
Լավ խոսք է, բայց ամեն անգամ չէ, որ ընկերովի մահը հարսանիք է, որոշ դեպքերում դա վեր է ածվում հիմարության:

Մենուա
11.12.2009, 18:09
Լավ խոսք է, բայց ամեն անգամ չէ, որ ընկերովի մահը հարսանիք է, որոշ դեպքերում դա վեր է ածվում հիմարության:

Ասացվածքները փոխաբերական իմաստ ունեն ու եթե այս դարձվածքը «թարգմանենք» , կստացվի «դժվարությունը միասին հաղթահարելն ավելի դյուրին ու հեշտ է: Այս դեպքում արդեն ամեն ինչ ընկնում է իր տեղը:

Agni
04.01.2010, 20:45
Ասացվածքը իսկապես փոխաբերական իմաստ ունի ու կարծում եմ էստեղ խնդիրը այդքան էլ այն չի , որ եթե դո տառապում ես ապա ընկերդ էլ պետք է տառապի քեզ հետ: Կարծում եմ էստեղ "ես"-երի խնդրն է, այսինքն երբ մարդիկ տեսնում են որևէ բարդ իրաավիճակում իրենք միայնակ չեն ու ունեն "բախտակիցներ" , որոնց հետ միասին պայքարոմ են այդ ամենի դեմ, ապա բեռը ավելի թեթև է թվում ու ինքը մենակ չէ այդ բարդ իրավիճակում:

Մանոն
05.01.2010, 20:07
88-ի երկրաշարժի օրը կանգնել էինք փլված շենքերի մեջտեղում ու լուռ հետևում էինք, թե փլատակից հանվող դիակը չլինի՞ մեր հարազատն է: Շունչներս կանգ էր առնում այդ պահին, դարդն ու ցավը բոլորինս էր, ու հաստատ հարսանիք չէր հիշեցնում: Ամեն տեղ չէ, որ այդ արտահայտությունը իմաստ ունի ու կարելի է ասել:

ministr
05.01.2010, 20:13
Ժողովուրդ ջան, չհասկացա թե ինչի եք ասացվածքը բառացի հասկացել ու փորձում քննարկել թե այսպես ասած օրթախ մեռնելու մեջ ինչ հարսանիք կա :)
Խոսքը նրա մասին ա, որ դժվար պահին, եթե ընկերդ հետդ ա, ապա ամեն ինչ հեշտանում ա, թեթևանումա... ոնց որ մահից մինչև հարսանիք...