PDA

Դիտել ողջ տարբերակը : ՄԱԿԿ-ի կամավորներ



Ֆոտոն
08.12.2009, 18:24
Դարձիր կամավոր
Դառնալ կամավոր նշանակում է պաշտպանել ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները, այն է` աշխատելով միասին` մենք կարող ենք ավելի լավը դարձնել աշխարհը: Կամավորությունն ընդհանրապես օգուտ է բերում հասարակությանը և մասնավորապես բարելավում անհատների, ներառյալ` իրենց իսկ կամավորների կյանքը:
ՄԱԿԿ-ի կամավորները նպաստում են Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը` ամբողջ աշխարհում նվազեցնելով աղքատությունը և նպաստելով տնտեսական, սոցիալական ու քաղաքական զարգացմանը, խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև միլիոնավոր մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը: Նրանք բարելավում են իրենց հնարավորությունները ակտիվ մասնակցության համար և նշանակալի նպաստ բերում հասարակության զարգացմանը թե՛ տեղական, թե՛ ազգային մակարդակներում:
Ինչպես ծավալել կամավորական գործունեություն
Այս գրքույկում ներկայացված են ՄԱԿԿ-ի կամավորների հետ կամ համանման ուղղություններով աշխատանքի հնարավոր տարբերակները, ինչպիսիք են.

● ՄԱԿԿ-ի միջազգային կամավորներ
● ՄԱԿԿ-ի ազգային կամավորներ
● Առցանց կամավորներ
● Այլ

ՄԱԿԿ-ի կամավորներ Ամեն տարի 170 ազգությունների ավելի քան 7 000 բարձր որակավորում ունեցող և փորձառու տղամարդ և կին որպես կամավոր ծառայում են 140 երկրներում: Նրանք նպաստում են Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը` նվազեցնելով աղքատությունը, օժանդակելով ժողովրդավարական կառավարմանը, աջակցելով էներգետիկ և բնապահպանական քաղաքականությանը, ամրապնդելով ճգնաժամի և ճգնաժամի արձագանքի կանխման պաշարները և պայքարելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ:
ՄԱԿԿ-ի միջազգային կամավորներ ՄԱԿԿ-ի կամավորների 60 տոկոսն աշխատում է իր հայրենիքից դուրս: Նրանց հավաքագրում են զարգացման առանձին ծրագրերի համար, հիմնականում խաղաղարարության, մարդասիրական օգնության և ՄԱԿ-ի օժանդակությամբ իրականացվող ընտրական գործընթացների ոլորտներում:
ՄԱԿԿ-ի ծրագիրը բովանդակում է այդ ոլորտում նշանակալի փորձ ունեցող թեկնածուների ցուցակը: Ծրագիրն ընդգրկում է ավելի քան 100 մասնագիտական որակավորում, այդ թվում՝ ծրագրի կամ նախագծի մշակում, վարչական աշխատանք, հաղորդակցություն, սոցիալական զարգացում, զորացրում և վերաինտեգրում, աղետների կանխարգելում, մարդասիրական և քաղաքացիական հարցեր, ճարտարապետություն, բնապահպանություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, բժշկություն, մարդու իրավունքներ, կազմակերպական հարցեր և ընտրական գործընթացների աջակցություն:
ՄԱԿԿ-ի ազգային կամավորներ ՄԱԿԿ-ի կամավորների 40 տոկոսը ծառայում է հենց իր հայրենիքում և օգնում ազգային կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, աջակցում տեղական ցանցերի ստեղծմանն ու տեղեկատվության փոխանակմանը:
ՄԱԿԿ-ի ազգային կամավորների հավաքագրումն իրականացվում է տեղական մակարդակում: Շահագրգիռ և բարձր որակավորում ունեցող անձինք հետագա հնարավորությունները պարզաբանելու համար պետք է դիմեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեղական գրասենյակ:
ՄԱԿԿ-ն Հայաստանում ՄԱԿԿ-ի երևանյան գրասենյակը սկսել է գործել 2008 թվականի օգոստոսից, ՄԱԶԾ-ի աջակցությամբ: ՄԱԿԿ-ի ծրագիրը Հայաստանում նպատակ ունի ազգային և միջազգային մակարդակներում փորձի փոխանակման և պաշարների համախմբման ճանապարհով օգնել քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալու սեփական երկրի զարգացման գործընթացներում: 2010-2015 թթ. ՄԱԿԿ-ն ակտիվորեն կմասնակցի ՄԱԿ-ի Զարգացման նպատակներով աջակցության շրջանակային ծրագրին: Հայաստանի ՄԱԿԿ-ին աջակցում է կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի` Հայաստանում գործող տարբեր հաստատությունների այլ ծրագրեր, ինչպիսիք են ՄԱԶԾ-ի <Գիտելիքների հաղորդում արտերկրում ապրող հայրենակիցների միջոցով< ծրագիրը (TOKTEN) և Ազգային կամավորական սխեման (National Volunteer Scheme):
ՄԱԿԿ-ի կամավորների հավաքագրում
ՄԱԿԿ-ի կամավոր դառնալու համար պետք է համապատասխանել հետևյալ նվազագույն պահանջներին.

● համալսարանի կամ բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատության դիպլոմ,
● աշխատանքային փորձ,
● տարիք` նվազագույնը 25 տարի (առավելագույն տարիքային սահմանափակում չկա),
● ՄԱԿ-ի երեք աշխատանքային լեզուներից առնվազն մեկի՝ անգլերենի կամ ֆրանսերենի կամ իսպաներենի լավ իմացություն,
● նվիրվածություն կամավորության արժեքներին և սկզբունքներին,
● օտար մշակութային միջավայրում աշխատելու ունակություն,
● դժվարին կենսական պայմաններին հարմարվելու ունակություն,
● միջանձնային հաղորդակցության լավ ունակություններ և կազմակերպչական հմտություններ,
● նախկին կամավորական ծրագրերում աշխատանքի փորձ կամ զարգացող երկրներում աշխատանքի փորձ:


Այլ հնարավորություններ

Կամավորական գործունեության հնարավորությունները նախ հարկ է փնտրել սեփական համայնքում: Ներգրավվե՛ք ձեր համայնքի և բնակավայրի այլ համայնքների ու խմբերի գործունեության մեջ: Ուսումնասիրե՛ք տեղի նախաձեռնությունները և համայնքային խմբերը, բացահայտե՛ք այն թաքնված խնդիրները, հարցերը և նախագծերը, որոնց լուծմանը կարող եք նպաստել ձեր խանդավառությամբ ու ձեռքերով:
Կարող եք նաև միանալ ձեր երկրում գործող ազգային կամավորական կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկին կամ պարբերաբար առաջարկել ձեր ծառայությունները (ունենալով փորձ ու հմտություններ):
Եթե ցանկանում եք ձեր փորձն ու գիտելիքները հաղորդել այլ երկրներում բնակվող մարդկանց, առաջին հերթին պետք է ուսումնասիրեք ձեր երկրում գործող այն կամավորական կազմակերպությունների գործունեությունը, որոնք կամավորներ են ներգրավում արտերկրում աշխատելու համար: Գոյություն ունեն արտասահմանում աշխատանքի տարբեր տեսակի, տևողության, բնույթի և նպատակների կամավորական ծրագրեր:
Կամավորական դառնալու մի շարք մատչելի հնարավորություններ կան: Ձեր բանիմացությունը, հնարամտությունը և հետաքրքրասիրությունը կօգնեն գտնելու համապատասխան առաքելություն: Կամավորության հեռանկարների մասին տեղեկատվության աղբյուր է նաև աշխարհի կամավորների մասին ինտերնետային կայքը, որը ստեղծվել է ՄԱԿ-ի կամավորների կողմից: Սեղմեք նաև www.worldvolunteerweb.org (http://www.worldvolunteerweb.org/) կայքի „Take Action’ կոճակը:

ՄԱԿԿ-ի կամավորների առցանց ծառայություն

ՄԱԿԿ-ի կամավորների առցանց ծառայությունը ամբողջ աշխարհում կամավորներին միավորում է զարգացման կազմակերպությունների հետ և աջակցում նրանց արդյունավետ համագործակցությանը: Այս կամավորները չեն ճանապարհորդում և ֆիզիկապես չեն հանդիպում: Նրանք իրենց հայտերը ուղարկում և բոլոր հանձնարարությունները կատարում են ինտերնետի միջոցով: Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ առցանց կամավորները ՄԱԿԿ-ի կամավորներ չեն հանդիսանում, և նրանց նկատմամբ սահմանված պահանջները տարբերվում են: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.onlinevolunteering.org (http://www.onlinevolunteering.org/) կայք:

Կամավոր լինելու առավելությունները

Կամավոր լինելու առավելություններն այդ գործունեությունից ստացվող եկամուտներից շատ ավելի կարևոր են: Նախ` դա անձնական ու մասնագիտական բավարարություն է բուն ՄԱԿԿ-ի կամավորների առաքելությունից: Այն կարող է խթանող և օգտակար գործոն դառնալ և թելադրել մարդուն գործադրել իր բոլոր հմտությունները նոր միջավայրում: Կամավորները կարող են օգտակար գիտելիքներ հաղորդել ուրիշներին և միաժամանակ առավել խորությամբ ըմբռնել այն մարդկանց խնդիրները, որոնց օգնելուն են կոչված իրենք:
Իրենց ծառայությունների դիմաց ՄԱԿԿ-ի կամավորները ձեռք են բերում նաև՝

● դրամաշնորհների մի մասը, կենսապահովման միջոցներ,
● միջոցներ արտասահմանյան ուղևորությունների համար,
● ամենամյա արձակուրդ,
● կյանքի, առողջության ապահովագրություն և ապահովագրություն մշտական անաշխատունակության /հաշմանդամության/ դեպքում,
● առաքելության իրականացման ընթացքում կենսապահովման միջոցներ` կախված դրա տևողությունից:


Միավորված ազգերի կազմակերպության կամավորների մասին
ՄԱԿԿ-ն աջակցում է «Կամավորություն հանուն զարգացման» ծրագրին, դա ենթադրում է կամավորության տարբեր ձևերի կիրառում, ինչպիսիք են փոխօգնությունը և ինքնօգնությունը, մարդասիրությունը և սոցիալական ծառայությունները, ինչպես նաև քարոզարշավները` ուղղված նախաձեռնության զարգացման աջակցությանը ՄԱԿ-ի զարգացման և խաղաղապահության ծրագրի շրջանակներում:
ՄԱԿԿ-ն ազգային և միջազգային մակարդակներում համախմբում է կամավորներին` ՄԱԿ-ի մարմինների, կառավարությունների այլ գործընկերների միջոցով իրականացվող զարգացման ծրագրերին մասնակցելու համար: ՄԱԿԿ-ի կամավորները ընդգրկված են նաև ՄԱԿ-ի խաղաղարարական և մարդասիրական առաքելություններում, ինչպես նաև ընտրական ծրագրերում: Նրանք զարգացման արդյունավետության նշանակալի ներդրում են անում հետևյալ երեք ուղղություններով.
● ծառայություններից օգտվելու և ծառայությունների մատուցման հնարավորությունների բարելավում,
● ներգրավում և մասնակցություն,
● համայնքների համախմբում կամավորական միջոցառումների միջոցով:
Լրացուցիչ տեղեկատվություն
ՄԱԿԿ-ի կամավոր դառնալու և դիմում ներկայացնելու մասին ավելին իմանալու համար խնդրում ենք դիմել UNV COT.
Պետրոս Ադամյան 14, 0010 Երևան, Հայաստան
Հեռախոս: (374 10) 56 60 73 + 224
Email: sara.sangoi@undp.org
Ինտերնետային կայք` http://www.un.am/?laid=1&com=module&module=static&id=815
http://un.am/unv/apply.php
Զարգացող երկրների քաղաքացիները դիմումի ձևը ստանալու համար կարող են դիմել ՄԱԶԾ-ի տեղական գրասենյակ:
Հ.Գ. Ավելի մանրամասն կարելի է իմանալ կայքերից ու նշված հեռախոսահամարով: Քանի որ էստեղ նշված չի, ինքս նշեմ, որ կամավորների մի ծրագիր էլ կա, որտեղ կամավորն առնվազն 21 տարեկան պիտի լինի: Նրանից աշխատանքային փորձ կամ դիպլոմ չի պահանջվում: ;) Հետո չասեք. սենց բան գիտեիր, մեզ էլ ասեիր: