PDA

Դիտել ողջ տարբերակը : Իտալական Մաֆիա



Adriano
08.12.2009, 12:26
Հարգելի ակումբացիներ իմ կարծիքով Մաֆիան, մաֆիոզները ժամանակին եղել են կարևոր օղակներ հասարակության զարգացման ինչ-որ ժամանակահատվածում: Իհարկե վերնագրում գրված է իտալական Մաֆիա, սակայն սա վերաբերում է նաև աշխարհի բազմաթից երկրներում գործող նմանատիպ կազմակերպությունների: Թվում էր, թե մաֆիան, մաֆիոզները արդեն անցել են պատմության խոր անկյունները և այժմ նման կարգի խմբավորումներ, նույնիսկ չգիտեմ ճիշտա խմբավորում ասելը, համարյա թե չկան: Սակայն հեռուստացույցով նորություններ նայելիս ես ուշադրություն դարձրի իտալական Կոզա Նոստռա մաֆիայի վրա, ըստ վերջին լուրերի հանցվոր խմբավորման որոշ ակտիվիստների բռնել են, սակայն հետաքրքիրն այն է, որ հենց բռնողներին մեղադրում են մաֆիայի հետ կապի մեջ, մասնաորապես իատալիայի մեծարգո վարչապետ Սիլվիո Բեռլոջսկոնիին: Ինչ շատ է հետաքրքրում մաֆիայի առաջացման պատմությունը: Եկեք , գնալով պատմության խորքերը և վերադառնալով ժամանակակից պատմևթյան, այստեղ քննարկենք մաֆիայի առաջացման հարցերը, սկզբնակենտրոնը, առաջացման պատճառները, մաֆիա երույթի դրական և բացասական կողմերը, մաֆիայի օրենքները և այլն: Իմ կարծիքով հետաքրքրիր կլինի:
Ահա մի օրենք մաֆիայի այսպես կոչված սահմանադրությունից.
<Մեր գործը> կազմակերպությունը (մաֆիա) ստեղծված է պաշտպանելու համար մեր կազմակերպությունը և նրա անդամներին թշնամական կառույցներից պաշտպանելու համար: Կազմակերպության(մաֆիա) գործունեությունը ծավալվում է ողջ աշխարհում:
հոդված 1
ա. մեր նպատակն է ավելի արդար աշխարհի ստեղծումը
բ.մեր միջոցներն են մեր օգնականներին և անդամներին հավատալը և օգնելը
գ.մեր էությունն է մաֆիայի անդամների պատիվը
Եկեք քննարկենք այս կետերը և եթե ունեք այլ հոդվածներ դուք ել ներկայացնեք:

Մենուա
08.12.2009, 12:54
հոդված 1
ա. մեր նպատակն է ավելի արդար աշխարհի ստեղծումը
բ.մեր միջոցներն են մեր օգնականներին և անդամներին հավատալը և օգնելը
գ.մեր էությունն է մաֆիայի անդամների պատիվը
Եկեք քննարկենք այս կետերը և եթե ունեք այլ հոդվածներ դուք ել ներկայացնեք:


Ցանկացած կազմակերպություն, իմ կարծիքով, ստեղծման օրը շատ ավելի ազնիվ մղումներ է ունենում, քան զարգացման ընթացքում։ Երեք կետերն էլ համարում եմ շղարշ, որով քողարկված են բուն նպատակները։ Իսկ բուն նպատակն է կազմակերպության անդամների միջոցով ապահովել իշխանություն և եկամուտ։

Ջուզեպե Բալզամո
08.12.2009, 12:55
Սակայն հեռուստացույցով նորություններ նայելիս ես ուշադրություն դարձրի իտալական Կոզա Նոստռա մաֆիայի վրա

Կոզա Նոստրա - ԱՄՆ կազմակերպված հանցավոր կառույցի անունն է: Իտալականն հենց մաֆիան է: Սա իմիջիայլոց…
Քվեարկելուց առաջ կուզեի ինձ համար մի ճշտում անել: Ինչ ասել է պատմական անհրաժեշտությամբ առաջացած մաֆիա: Խոսում ես ֆրանսաավստրահունգարաևայլա բռնազավթիչների դեմ պայքարելու համար ոտքի ելած սիցիլացիների՞ մասին, թե՞ տասիններորրդ դարավերջն հայտնված և հենց նույն այդ սիցիլացիներին հարստահարող սիցիլացի հանցագործների …

Adriano
08.12.2009, 13:02
Քվեարկելուց առաջ կուզեի ինձ համար մի ճշտում անել: Ինչ ասել է պատմական անհրաժեշտությամբ առաջացած մաֆիա: Խոսում ես ֆրանսաավստրահունգարաևայլա բռնազավթիչների դեմ պայքարելու համար ոտքի ելած սիցիլացիների՞ մասին, թե՞ տասիններորրդ դարավերջն հայտնված և հենց նույն այդ սիցիլացիներին հարստահարող սիցիլացի հանցագործների …
Ես ընդհանուր մաֆիա գաղափարի մասին եմ խոսում, ինչ է արդյոք ինչ-որ զավթիչների դեմ դուրս գալու համար պետք է ստեղծել այսպես բարդ կառուցվածք ունեցող կազմակերպություն?

Մենուա
08.12.2009, 13:05
Ես ընդհանուր մաֆիա գաղափարի մասին եմ խոսում, ինչ է արդյոք ինչ-որ զավթիչների դեմ դուրս գալու համար պետք է ստեղծել այսպես բարդ կառուցվածք ունեցող կազմակերպություն?

Բարդ կառուցվածքը մի օրում չի ստեղծվում։

Adriano
08.12.2009, 13:30
Հոդված2
Կազմակերպության օրենքներն են ընտանիքի պատիվը, օմերտան ,վենդետտան և պաշտպանությունը:
Ընտանիքի պատիվը անխոս ենթակա է պաշտպանության և համապատասխան հակահարվածի, այն ոտնահարելու դեպքում
Դոնը վերջին դեպքում հանդես է գալիս ընտանիքի անունից:
Տանք որոշ սահմանումներ
դոն- ընտաանիքի ղեկավարը
օմերտա-լռության օրենք
վենդետտ-"кровная месть"

Adriano
08.12.2009, 15:32
Ասեմ թե, որտեղից է առաջացել մաֆիա բառը: Շատ պատմաբաններ գտնում են, որ մաֆիայի արմատները գնում են դեպի միջնադար, երբ 13-րդ դարում Սիցիլիայի ժողովուրդը դուրս եկավ պայքարի ընդդեմ իտալական օկուպանտների: 1282 թ-ին հակաֆրանսիական ցույցերի կոչը դարձավ <Смерть Франции, вздохни Италия> կամ իտալերենով <"Morete Alla Francia, Italia Anela">, եթե իտալերեն գրված արտահայտության բառերի առաջին տառերը վերցնենք կստանանք մաֆիա անվանումը:

DavitH
08.12.2009, 17:15
իմ կարծիքով մաֆիան առաջացավ աստիճանաբար ու իրա վերջնական տեսքի եկավ արդեն երբ որ պետք էր բայց պատճառի վերանալուց հետո ինքը մնաց....
եթե մաֆիոզական ընտանիքները ապրեն իրենց օրենքներով ամեն ինչ լավ կլինի բայց իրանցից մի երկուսը կամ համարյա բոլորը մյուսների տակն են փորում դրա համար էլ վենդետաներ են լինում

ministr
08.12.2009, 17:33
Ասեմ թե, որտեղից է առաջացել մաֆիա բառը: Շատ պատմաբաններ գտնում են, որ մաֆիայի արմատները գնում են դեպի միջնադար, երբ 13-րդ դարում Սիցիլիայի ժողովուրդը դուրս եկավ պայքարի ընդդեմ իտալական օկուպանտների: 1282 թ-ին հակաֆրանսիական ցույցերի կոչը դարձավ <Смерть Франции, вздохни Италия> կամ իտալերենով <"Morete Alla Francia, Italia Anela">, եթե իտալերեն գրված արտահայտության բառերի առաջին տառերը վերցնենք կստանանք մաֆիա անվանումը:

Դպրոցական տարիներին "3-րդ ալիք" հաղորդման վիկտորինայում հաղթել էի ու հրավիրել էին հաղորդմանը եզրափակիչ փուլ: Նույն հարցը ստուդիայում տվեցին, թե ինչ ծագում ունի մաֆիա բառը, ես ասեցի իտալական բայց ասեցին որ ոչ, արաբական ծագում ունի...

Life
08.12.2009, 17:46
Ասում են որ կա 2 լեգենդ կապված մաֆիա բառի առաջացման հետ`առաջինը,որը նշեց հեղինակը և երկրորդը...1282թվ. մի սիցիլացի աղջկա բռնաբարում է/են ֆրանսիացի զինվոր/ներ և աղջկա մայրը խելակորույս դուրս է գալիս փողոց և գոռում է "Ma fia! ma fia!",որը թարգմանաբար նշանակում է "Իմ աղջիկը"

BOBO
08.12.2009, 18:06
Մի տարբերակել վիքիփեդիայից:)

В романе Марио Пьюзо «Крестный отец» указывается, что слово «мафия» на сицилийском диалекте озаначает «убежище»

*e}|{uka*
08.12.2009, 18:07
Ինձ իտալական մաֆիայի կոդեքսն ա դուր գալիս՝ Օմերտան ու Վենդետտան: Հենց դրանց վրա էլ մաֆիան կանգնած է եղել: Երբեք, ոչ մի հանգամանքներում ընտանիքի անդամին չմատնել, ոչ մի դեպքում չդիմել ոստիկանության օգնության:Դավաճանները դաժանորեն պատժվում են: Ընտանիքի անդամները կարող են հույս դնել կլանի պաշտպանությանը և հովանավորությանը: :B

*e}|{uka*
08.12.2009, 18:20
Դպրոցական տարիներին "3-րդ ալիք" հաղորդման վիկտորինայում հաղթել էի ու հրավիրել էին հաղորդմանը եզրափակիչ փուլ: Նույն հարցը ստուդիայում տվեցին, թե ինչ ծագում ունի մաֆիա բառը, ես ասեցի իտալական բայց ասեցին որ ոչ, արաբական ծագում ունի...

Ահա, շատերը ասում են մաֆիայի անունը գալիս ա արաբական ցեղերի մեկի անունից՝ maafir:
Ասում են նաև, որ կապ կա marfa արաբական բառի հետ, որը նշանակում է թաքստոց: Նաև կապում են արաբական mu'afar բառի հետ, որը նշանակում է պաշտպանություն, անվտանգություն, ինչպես նաև արաբական ma fi'at բառի հետ :
Իտալական շատ լեզվաբաններ այն կապում են արաբական maehfal բառի հետ, որը նշանակում է - հավաքատեղի:

Վարկածները շատ են, ստույգ հայտնի չէ: :B

Kuk
08.12.2009, 18:32
Ահա, շատերը ասում են մաֆիայի անունը գալիս ա արաբական ցեղերի մեկի անունից՝ maafir:
Ասում են նաև, որ կապ կա marfa արաբական բառի հետ, որը նշանակում է թաքստոց: Նաև կապում են արաբական mu'afar բառի հետ, որը նշանակում է պաշտպանություն, անվտանգություն, ինչպես նաև արաբական ma fi'at բառի հետ :
Իտալական շատ լեզվաբաններ այն կապում են արաբական maehfal բառի հետ, որը նշանակում է - հավաքատեղի:

Վարկածները շատ են, ստույգ հայտնի չէ: :B

Մա ֆիա - Իմ գործը: Չգիտեմինչերենից ա թարգմանված:))

*e}|{uka*
08.12.2009, 18:34
Մա ֆիա - Իմ գործը: Չգիտեմինչերենից ա թարգմանված:))

Կոզա Նոստրան ա թարգմանաբար նշանակում Իմ գործը , ավելի շուտ նշանակում ա ՝ Մեր գործը ::P

Adriano
08.12.2009, 19:15
Կոզա Նոստրան
Ուրեմն Կոզա Նոստրան դա ԱՄՆ տարածքում գործող ամենահին հանցավոր խմբավորման անվանումն է, այն նման է Սիցիլիական մաֆիային, բայց այնուամենայնիվ կրել է մեծ փոփոխություններ:

Adriano
08.12.2009, 19:29
Հարգելի ակումբցիներ ներկայացնեմ մաֆիայի կառուցվածքը իտալական բնորոշումով: Մաֆիայի հիմնական կորիզը կամ հիմքը ընտանիքն է, որի մեջ մտնում են հեռավոր և/կամ մոտիկ ազգականները: Ընտանիքի ղեկավարին անվանում են հայր: Ընտանիքները ներքին և նույնիսկ հեռակա ղեկավարվում են Կոսկայով: Կոսկաների խմբի ղեկավարին անվանում են <capo> կամ Դոն, կամ քավոր: Դոնին անմիջականորեն ենթարկվում են այսպես կոչված Պիչոտտիները: Դոնի և պիչիոտտիների միջև գործում են Կապորիջեմերը,նրանց ամերիկայում անվանում են լեյտենանտներ; Սակայն սիցիլիայում նման լեյտենանտներ գոյություն չունի: Կոսկաները իրար կարող են օգնել, հատկապես շատ են արյունակցական կապերը, այսինքն ամուսնական կապերը: Սակայն հնարավոր են նաև ընդհարումներ, որոնց հարցերը լուծվում են ըստ համապտասխան կոդեկսի:
հոդված 3
ա. Դոների բարձրագույն խորհուրդը ղեկավարվում է բոլոր դոների դոնի կողմից
բ. Դոների դոնը ընտրվում է ամենազդեցիկ ընտանիքից և համարվում է ամենամեծ համբավն ունեցող մարդը, այն ընտրվում է դոների բարձրագույն խորհրդի կողմից
գ.Դոնը պետք է լինի 40 տարեկանից բարձր և այսպես կոչված ավտարիտետ պետք է ունենա, հատկապես կապված կազմակերպության գործերի իրականացման հետ:

*e}|{uka*
08.12.2009, 19:38
Ուրեմն Կոզա Նոստրան դա ԱՄՆ տարածքում գործող ամենահին հանցավոր խմբավորման անվանումն է, այն նման է Սիցիլիական մաֆիային, բայց այնուամենայնիվ կրել է մեծ փոփոխություններ:


:)) Սիցիլիական մաֆիան էլ է կոչվում Կոզա Նոստրա, բացի Կոզա Նոստրայից հիմնական տարածքային խմբակներն էին՝ նեապոլական Կամորրան, կալաբրիական Նդրանգետան:

Adriano
08.12.2009, 20:37
Սիցիլիական մաֆիան էլ է կոչվում Կոզա Նոստրա, բացի Կոզա Նոստրայից հիմնական տարածքային խմբակներն էին՝ նեապոլական Կամորրան, կալաբրիական Նդրանգետան:
Այո ես քեզ հետ համաձայն եմ, որ իտալերենից թարգմանաբար դա նշանակումա մեր գործը, սակայն համամիտ չեմ, որ Կոզա Նոստրան հենց իտալական մաֆիայի արմատնա: Իմ կարծիքով այն ԱՄՆ-ում հայտնի իտալո-ամերիկյան անդամներով հանցավոր խմբավորման անունն է, այլ կերպ ասած իտալական մաֆիայի մասնաճյուղը ԱՄՆ-ում: որոնց գլխավորին անվանում են Բոսս:

*e}|{uka*
10.12.2009, 01:43
Այո ես քեզ հետ համաձայն եմ, որ իտալերենից թարգմանաբար դա նշանակումա մեր գործը, սակայն համամիտ չեմ, որ Կոզա Նոստրան հենց իտալական մաֆիայի արմատնա: Իմ կարծիքով այն ԱՄՆ-ում հայտնի իտալո-ամերիկյան անդամներով հանցավոր խմբավորման անունն է, այլ կերպ ասած իտալական մաֆիայի մասնաճյուղը ԱՄՆ-ում: որոնց գլխավորին անվանում են Բոսս:
Հենց իտալական մաֆիայի արմատն ա, ի՞նչ կապ ունի Ամերիկայում էին ապրում թե մեկ այլ տեղ, իտալացիներ էին ուրեմն իտալական մաֆիա է: Կոզա Նոստրայի հենքը դրել էին 20-րդ դարի սկզբներին Ջենովեզաների ընտանիքը, որոնց կազմի մեջ էին մտնում Նյու-Յորքի սիցիլիական փողոցային հանցավոր խմբավորումների մի քանի անդամներ: Ընտանիքը այն հինգից մեկն էր, որը ղեկավարում էր Նյու-Յորքի հանցավոր գործունեությունները:

Եկեք բոսսերից խոսենք: :love
Ալ' Կապոնե
Շռամով մարդը, Չիկագոյի թագավորը, Գանգստեր համար 1-ին::B Մաֆիայի ամենադաժան բոսսերից:
Իսկանան անունը Ալֆոնս Ֆ' յորելլո Կապոնե, ծնվել է Նեապոլում, հետո ընտանիքի հետ ներգաղթել է Նյու-Յորք: Կապոնեն վաղ մանուկ հասակից դպրոցը թողել էր՝ ուսուցչին ջարդուխուրդ անելու պատճառով: Մինչև կյանքի վերջ էլ անգրագետ էր: Ի՜նչ ասես աշխատել էր մանուկ հասակում, է՛լ մսավաճառ, է՛լ բարմեն, է՛լ բորդելում գլուխջարդող: :))
Իր կարիերան սկսելով ամենաներքևներից ՝ Կապոնեն երեսուն տարեկան հասակում արդեն իր կրիմինալ իմպերիան ուներ: :B Կահույքի բիզնեսի թաքստոցի տակ` Կապոնեն ինչ հանցավոր բիզնեսով ասես զբաղվել է: Իր կարողության մեծամասնությունը ուրիշ մարդկանց անունի տակ էին գրանցված: Չիկագոյում Կապոնեյի 14 տարիների գործունեությունների ընթացքում կատարվել էին 1000-ից ավելի մաֆիոզական սպանութնուններ: Կապոնեն անընդմեջ գնում էր բարձր պաշտոնյա ոստիկաններին, դեպուտատներին, քաղաքապետին:
Կապոնեն շատ էր սիրում երեք բան՝ լավ սիգար , լավ (ամենաթանգարժեք կոստյում ) և լավ վիսկի:Կապոնեն նույնիսկ հասցրեց բանտ նստել` հարկերը չվճարելու պատճառով: Ալ'կատրաս բանտում անցկացնելով յոթ տարի՝ Կապոնեն դուրս եկավ բանտից, բայց այդ տարիներին Ամերիկայում սիֆիլիսի համաճարագ էր, որը անտարբեր չգտնվեց Կապոնեի նկատմամբ: Կապոնեն մահացավ ՝ 1947թվականին, գլխուղեղի արյան զեղումից:

Lion
10.12.2009, 08:32
Դեռևս Հին աշխարհում և Միջնադարում բոլոր տարածաշրջաններում և երկրներում գոյություն ունեին կազմակերպված խմբեր, որոնք զբաղվում էին ավազակություններով, սպանություններով և այլն: Գերմանական կրիմինոլոգ ՈՒ. Զիբերը կատարելով հատուկ ուսումնասիրություն, պնդում է, որ ժամանակակից կազմակերպված հանցավորության նախատիպ հանդիսացել է 18-19-րդ դարերում Գերմանիայի տարածքում գործող լավ կազմակերպված ավազակների բանդաները, որոնք հաճախ չունեին ձևական անդամություն և հիմնականում հիմնվում էին անդամների` իրար ճանաչելու վրա:

Սակայն մեր կարծիքով սխալ է միանշանակորեն պնդել, որ ժամանակակից կազմակերպված հանցավորության նախատիպը միայն Գերմանիայում գործող վերոհիշյալ բանդաներն են: Օրինակների համար հեռու չգնալով կարելի է միայն նշել, որ Հին աշխարհում և Միջնադարում (մինչև 18-րդ դարի երկրորդ կեսերը) գոյություն ուներ և բուռն զարգացում էր ապրում ըստ էության կազմակերպված հանցավորության այնպիսի վտանգավոր տեսակ, ինչպիսին ծովահենությունն էր: Այն իր գոյության ընթացքում ունեցավ բուռն ծաղկման ժամանակաշրջաններ` հատկապես միջազգային ծովային առևտրի աճի դարաշրջաններում (օրինակ մ.թ.ա. առաջին դարում` Միջերկրական ծովի ավազանում, կամ 16-17-րդ դարում` Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում): Ավելին` նշված ժամանակաշրջանում գոյություն ունեին լիովին ծովահենական բազմաթիվ պետություններ (օրինակ` Ալժիրը և Թունիսը 16-18 դդ) և ծովահենների կողմից հիմնված միություններ, որոնք պարունակում էին պետության գրեթե բոլոր հատկանիշները (օրինակ` Հայաստանի Կիլիկիա նահանգը, որտեղ. “Շատ տեղերում ծովահենները ունեին խարսխակայաններ և ամուր դիտաշտարակներ” և բանը հասավ նրան, որ Հռոմն նրանց դեմ ստիպված ուղարկեց ռազմական նավատորմ, կամ Կարիբյան ծովի ավազանում գոյություն ունեցող ծովահենների միությունը): Այսպիսով, մեր կարծիքով սխալ է պնդել կազմակերպված հանցավորության “սկզբի” կոնկրետ ժամանակաշրջան:
Սակայն կարելի է գրեթե միանշանակ ասել, որ երևույթը հատկապես բուռն զարգացում ապրեց և սկսեց ներկայիս տեսքը ընդունել միայն բուրժուական հեղափոխությունների դարաշրջանում (17-18-դդ), երբ տեղի էր ունենում կապիտալի նախասկզբնական կուտակում: Հենց այս ժամանակաշրջանում առաջացավ “կազմակերպված հանցավորություն” երևույթը ժամանակակից իմաստով: Ընդ որում հատկանշական է, որ վերջինս առաջացավ հենց տնտեսապես զարգացած բուրժուական երկրներում, (օրինակ` Անգլիա, Ֆրանսիա և այլն) որտեղ դրանց առաջացման համար ստեղծվել էին սոցիալ-տնտեսական բոլոր անհրաժեշտ պայմանները, (հասարակության սկսված և խորացող սոցիալական շերտավորումը, քաղաքների բուռն զարգացումը, նրանց բնակչության թվի աճը և այլն): Երևույթը հատկապես ծաղկեց նոր զարգացող խոշոր քաղաքներում: Փարիզում դարերով գոյություն ունեցող աղքատների ասոցիացիան կազմող հանցավոր խմբերին միավորեց հայտնի Կարտուշը (1693-1721): Վերջինիս հանցավոր հեղինակությունն այնքան մեծ էր, որ մայրաքաղաքի այն թաղամասերում, ուր նրա խումբը գործում էր, իշխանության ներկայացուցիչներն ուղղակի չէին համարձակվում մտնել:
Ֆրանսիական Մեծ հեղափոխության սկզբնական շրջանում, օգտվելով առաջացած անիշխանությունից, Փարիզում սկսեցին գործել “ջեռուցողների” բանդաները, որոնք մադկանց տանջելով եռացրած ջրով, զբաղվում էին շորթումներով:
Հետաքրքիր է, որ որոշ դեպքեր և որոշ դարաշրջաններ ուսումնասիրելիս շատ դժվար է հստակ սահմանազատում տանել այն հարցում, թե կազմակերպված խմբերը, որոնք զբաղվում են հարձակումներով, ըստ էության հանցավոր խմբավորումներ են, թե նրանք իրականացնում են ազգային-ազատագրական պայքար, կամ դա սոցիալական ընդդիմության արտահայտություն է:
Ասվածի դասական օրինակ մեր կարծիքով կարող է հանդիսանալ 1806 թվականից մոտ 10 տարի Կալաբրիայում (Հարավային Իտալիա) գործող Ֆրա Դյուբոլոյի խումբը: Նրա գործունեությունը ըստ էության հանդիսանում էր ճանապարհներին կատարվող հանդուգն հարձակումների և պարտիզանական կռվի մի խառնուրդ: Սակայն այն վայելում էր տեղական բնակչության լիակատար աջակցությունը և դրա շնորհիվ մնալով անորսալի և ձեռք բերելով հսկայական հեղինակություն, ի վերջո ստիպեց ֆրանսիական իշխանություններին նրանց դեմ ուղարկել մի ամբողջ բանակ` մարշալ Մասսենայի գլխավորությամբ :
Այս ուշագրավ պարադոքսն հետաքրքիր զարգացումներ է արձանագրում հենց Հայոց պատմության էջերում: Բազում օրինակներից հատկապես կարելի է առանձնացնել 1750-ական թվականների սկզբից մինչև 19-րդ դարի սկիզբը Արցախի մելիքների ծավալած պայքարը դավաճանությամբ և խաբեությամբ Շուշի ամրոցին բռնատիրած Փանահ և հետագայում Իբրահիմ խաների դեմ: Մելիքների ծավալած պայքարը կրում էր խանական տարաբնույթ քարավանների վրա հարձակումների, առանձին անհատներին պատժելու, թշնամու պաշարների ավարառության և գիշերային հարձակումների բնույթ: Սակայն առայժմ մենք խնդիր չունենք մանրամասն վերլուծել այս պարադոքսը: Միայն կցանկանայի նշել հետևյալը. ծավալվող գործունեությունը որպես կազմակերպված հանցավորություն կամ և ազգային ազատագրական պայքարի արտահայտություն բնորոշելիս (թեև դա այնուամենայնիվ կրում է քաղաքական բնույթ), մեր կարծիքով սահմանազատման չափանիշ կարող է հանդիսանալ տեղական ազգաբնակչության վերաբերմունքը, որը հստակ ցույց է տալիս` մղվող պայքարը ունի հանցավոր, թե ազգային-ազատագրական բնույթ: Չխոսելով նույնիսկ մելիքների ծավալած պայքարի վերաբերյալ Արցախի ազգաբնակչության վերաբերմունքի մասին, նշենք, որ նույն Իտալիայում հետագա տասնամյակներում գործող կազմակերպված բանդաները, արդեն այնքան էլ չէին վայելում ազգաբնակչության համակրանքը և աջակցությունը, քանի որ արդեն գրեթե վերացել էր օտարերկրյա տիրապետության դեմ պայքար մղելու անհրաժեշտությունը, ուստի նշված խմբերը արդեն լիովին զբաղվում էր հանցավոր գործունեությամբ...

Adriano
10.12.2009, 13:15
Հարգելի ակումբացիներ ես կարծում եմ, որ մաֆիայի հանրաճանաչ դեմքերին ներկայացնելը և վերջիններիս մասին խոսելը բավականին հետաքրքիր առաջարկա: Ու ես էլ կգրեմ մեկի մասին: Սակայն մինչ այդ, իմ կարծիքով, մաֆիան ճիշտ ընկալելու համար հետաքրքիր կլինի դիտարկել այդ կազմակերպության կառուցվածքը և ահա այն.
ա.Capo di Tutti Capi -Կապո դի տուտտի կապի-Բոսսերի բոսսը-բոլոր ընտանիքների ղեկավարը
բ.Capo di Capi Re-Կապո դի կապի ռե-Թագավոր բոսսերի բոսսի-այս կոչումը տրվում է, թոշակի անցած Բոսսերի բոսին, որպես հարգանքի նշան
գ.Capofamiglia -Կապոֆամիլիա-Դոն-ընտանիքի գլխավորը
դ.Consigliere-Կոնսիլիեռե-Դոնի խորհրդական-իրական իշխանություն չունի խորհրդականը, սակայն դոնը լսում է վերջինիս խորհուրդները և կարող է որոշ խնդիրներ նաև ինքը լուծել
ե.Sotto Capo-Սոտտո կապո-դոնի տեղակալն է կամ ֆորմալ ընտանիքի երկրորդ մարդը
զ.Capodecina, Caporigeme, Capo -Կապոդեչինա, կապոռիջեմե, կապո-բոլոր բառերը նշանակում են կապիտան, պատվո մարդկանցկամ մաֆիայի զինովորների կապիտան
է.Uomini D'onore, Sgarrista, Soldato-Ուոմինի դոնոռե, սգառռիստա, սոլդատո-պատվի մարդիկ կամ մաֆիայի զինվորներ, փաստացի մաֆիոզի կարիերան սկսում է այստեղից
ը.Picciotto- Պիկիոտո-բառացի նշանակում է փոքր մարդ, և այսպես կոչում են այն մարդկանց, որոնք ցանկանում են դառնալ մաֆիայի անդամ, սակայն դեռ չեն դարձել
թ.Giovane D'Onore -Ջիովանե դոնոռե- պատվի ջահելներ կամ երիտասարդներ,մաֆիայի բարեկամներ, աջակիցներ, որոնք իտալական արմատներ չունեն,այստեղ մտնում են կոռումպացված պետական մարմինները,մաֆիայի բանկիրները և բոլոր այն մարդիկ, որոնք աջակցում են մաֆիային:
Ներկայացնեմ ևս մեկ հոդված մաֆիոզիոյի կոդեկսից.
1.Ոչ մեկ չի կարող ինքն իրեն ներկայացնել մաֆիային կամ մեր ընկերներին, պետք է լինի երրորդ անձ դա կատարելու համար
2.Երբեք մի կարևորի կանանց և ընկերներին
Քննարկենք այս երկուսը, հատկապես հասկանանք երկրորդի իմաստը: Բացի այդ եկեք քննարկենք նաև թե վերը գրված կառուցվածքի մեջ կոչումով մարդկանց ով է նշանակում և կոնկրետ ինչի համար են պատասխանատու: