PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Մեծ մաքրում



Ուլուանա
17.01.2007, 16:11
ՄԵԾ ՄԱՔՐՈՒՄ

Սիրտս զգաստացավ բանականության`
Հերթական անգամ, իր իսկ կարծիքով,
Ճիշտ ժամանակին զարկած ապտակից,
Եվ դառնահամը հպարտ մենության
Լուռ ներս սողոսկեց կարկատած սրտիս
Մաշված պատերի մանր անցքերից:
Երազանքներիս բեկորներն անզոր
Բախվեցին սրտիս անհարթ հատակին.
Չդիմացան ստացած ապտակին...

Եվ հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
Մի քիչ խնամքով, մի քիչ ձանձրացած,
Իրար եմ կցում, ապա սոսնձում
Մեքենայաբար, արդեն վարժված։

Ապտակն ուժեղ չէր, պարզապես նրանք
Արդեն այնքան են այսպես սոսնձվել,
Որ ամենամեղմ ապտակը անգամ
Կարող է նրանց իսկույն բաժանել:

Ու հավաքում եմ փշուր առ փշուր
Երազանքներս երբեմնի աշխույժ,
Իսկ այժմ դժգույն ու արդեն անուժ,
Նայում եմ նրանց ու մի պահ ցնցվում.
Այս ի՞նչ գույնի են, այս ի՞նչ են դարձել,
Մի՞թե փոխվել են... թե՞ մի ժամանակ
Ես հենց այդպես եմ նրանց երազել...

Եվ որոշեցի հին թափոններից
Հոգնատանջ սիրտս հիմնովին մաքրել,
Լավ օդափոխել ու ձերբազատվել
Նամշաբույրերից, խամրած գույներից,
Վերքերը կոծկող, բայց չապաքինող
Այն հին սոսնձից, որի սուր հոտից
Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
(Ճիշտ էլ անում է), և ինչ-որ տեղից
Անհայտ որակի ու անհայտ ծագման
Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են,
Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...

06.2005թ.

StrangeLittleGirl
17.01.2007, 16:22
Լավն էր :hands
Ահավոր քննադատական տոնով կարդացի, որ մեջը բան-ման գտնեմ, էն էլ չգտա: :D Մյուս անգամ ավելի ուշադիր կկարդամ: Բայց դե միտքը հետաքրքիր էր ;)

Simon
17.01.2007, 16:24
ՄԵԾ ՄԱՔՐՈՒՄ

Սիրտս զգաստացավ բանականության`
Հերթական անգամ իր իսկ կարծիքով
Ճիշտ ժամանակին զարկած ապտակից,
Եվ դառնահամը հպարտ մենության
Լուռ ներս սողոսկեց կարկատած սրտիս
Մաշված պատերի մանր անցքերից:
Երազանքներիս բեկորներն անզոր
Բախվեցին սրտիս անհարթ հատակին՝
Չդիմացան ստացած ապտակին...

Եվ հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
Մի քիչ խնամքով, մի քիչ ձանձրացած,
Իրար եմ կցում, ապա սոսնձում
Մեքենայաբար, արդեն վարժված։

Ապտակն ուժեղ չէր, պարզապես նրանք
Արդեն այնքան են այսպես սոսնձվել,
Որ ամենամեղմ ապտակը անգամ
Կարող է նրանց իսկույն բաժանել:

Ու հավաքում եմ փշուր առ փշուր
Երազանքներս երբեմնի աշխույժ,
Իսկ այժմ դժգույն ու արդեն անուժ,
Նայում եմ նրանց ու մի պահ ցնցվում.
Այս ի՞նչ գույնի են, այս ի՞նչ են դարձել,
Մի՞թե փոխվել են...թե՞ մի ժամանակ
Ես հենց այդպես եմ նրանց երազել...

Եվ որոշեցի հին թափոններից
Հոգնատանջ սիրտս հիմնովին մաքրել,
Լավ օդափոխել ու ձերբազատվել
Նամշաբույրերից, խամրած գույներից,
Վերքերը կոծկող, բայց չապաքինող
Այն հին սոսնձից, որի սուր հոտից
Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
(Ճիշտ էլ անում է), և ինչ-որ տեղից
Անհայտ որակի ու անհայտ ծագման
Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են
Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...

06.2005թ.

Շատ է առարկայական:

ՀԳ. ԻՆձ թվում է ինձ կհասկանաս: Հակառակ դեպքում եթե կուզես կհիմնավորեմ խոսքս:

Ուլուանա
17.01.2007, 16:33
Շատ է առարկայական:

ՀԳ. ԻՆձ թվում է ինձ կհասկանաս: Հակառակ դեպքում եթե կուզես կհիմնավորեմ խոսքս:
Հա, կխնդրեի, որ հիմնավորես։
Մի բան էլ ասեմ. նման դեպքերում ավելի ճիշտ է հենց միանգամից հիմնավորելը։ ;)

Simon
17.01.2007, 17:34
Հա, կխնդրեի, որ հիմնավորես։
Մի բան էլ ասեմ. նման դեպքերում ավելի ճիշտ է հենց միանգամից հիմնավորելը։ ;)

Երազանքների բեկորներ

Երազանքներիս անզոր բեկորներն
Չդիմացան ապտակին...
հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
Իրար եմ կցում, ապա սոսնձում
հավաքում եմ փշուր առ փշուր
Երազանքներս աշխույժ,
դժգույն անուժ,
Այս ի՞նչ գույնի են,
Անհայտ որակի ու անհայտ ծագման
ին?չ համի են
նրանց բույրը ինձ դուր է գալիս...

Աշխատանքի վայրում եմ , եթե բավարար չի հետո ժամը 10-ից հետո կասեմ

Մելիք
17.01.2007, 18:33
Սիմոն ջան, չնայած, որ քո նախորդ գրառումը ընդհամենը Անահիտի բանաստեղծության անդամահատված տարբերակն էր, և ես այնտեղ առարկայականության ոչ մի հիմնավորում չգտա, բայց թույլ տուր հարցնել, ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե առարկայականությունը ինչո՞ւ է բացասական որակ համարվում, բանաստեղծությունների գնահատման քո արժեհամակարգում:

Ինձ շատ դուր եկավ:ok :
Ան ջան, չլինի՞ Էն տիկինը էլի այցելել ա, իսկ ես կարծում էի, թե էդ անտանելի հանդիպումները հանդուրժելը մենակ իմ խաչն ա:

Simon
17.01.2007, 18:47
Սիմոն ջան, չնայած, որ քո նախորդ գրառումը ընդհամենը Անահիտի բանաստեղծության անդամահատված տարբերակն էր, և ես այնտեղ առարկայականության ոչ մի հիմնավորում չգտա, բայց թույլ տուր հարցնել, ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե առարկայականությունը ինչո՞ւ է բացասական որակ համարվում, բանաստեղծությունների գնահատման քո արժեհամակարգում:

Ինձ շատ դուր եկավ:ok :
Ան ջան, չլինի՞ Էն տիկինը էլի այցելել ա, իսկ ես կարծում էի, թե էդ անտանելի հանդիպումները հանդուրժելը մենակ իմ խաչն ա:

Առաջին հերթին ես չեմ ասել,որ առարկայականությունը բացասական է, երևի ուշադիր չես:

Իմ մեջբերումներն էլ, ի սկզբանե ակնհայտ պետք է լիներ, որ Անահիտի բանաստեղծությունից պետք է անդամահատված լիներ:

Իսկ դու չե?ս նկատում, որ կտրտած մասերը դիտարկում են որպես առարկա <Երազանքի բեկորները>:
Եթե չի նկատվում, կարող եմ մի քանի առարկա էլ առանձնացնել, իր առարկայական նկարագրություններով, ոչ թե առարկան որպես երևույթ և երևույթի նկարագրություններով:

Բարեկամ
17.01.2007, 18:54
Լավն էր, Ուլուանա: Պատկերավոր էր /երևի է՞դ ի նկատի ուներ Սիմոնը առարկայականությամբ/ ու ճշգրիտ, սար ու ձոր չես ընկել:

Մելիք
17.01.2007, 19:03
Առաջին հերթին ես չեմ ասել,որ առարկայականությունը բացասական է, երևի ուշադիր չես:
Հնարավոր ա, էդ դեպքում կներես:

Իմ մեջբերումներն էլ, ի սկզբանե ակնհայտ պետք է լիներ, որ Անահիտի բանաստեղծությունից պետք է անդամահատված լիներ:
Ես էլ էդ եմ ասում, ես ուղղակի այլ բան էի ակընկալում, ուղղակի ուզում էի հասկանալ, թե ինչ ես ուզեցել ասել, նշելով որ բանաստեղծությունն առարկայական ա, բայց ընդհամենը նույն բանաստեղծությունը տեսա՝ մասնատված:

Իսկ դու չե?ս նկատում, որ կտրտած մասերը դիտարկում են որպես առարկա <Երազանքի բեկորները>:
Եթե չի նկատվում, կարող եմ մի քանի առարկա էլ առանձնացնել, իր առարկայական նկարագրություններով, ոչ թե առարկան որպես երևույթ և երևույթի նկարագրություններով:Կներես, կարող ա ես եմ անհասկացող, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ես ուզում ասել:

StrangeLittleGirl
17.01.2007, 19:08
Ճիշտն ասած ես էլ չհասկացա :think

Վազգեն
17.01.2007, 20:29
Լավն էր::) Շատ հաջող ալեգորիաներ ես արել, կարկատված սրտով իմ աչոնիկ: :)

Արսեն
17.01.2007, 20:43
Շատ լավ ես գրել, դիպուկ և մանրակրկիտ շարադրելով հասել ես ուզշիդ՝ հասցնել կարդացողին քո զգացածը: ապրես:

Simon
17.01.2007, 21:26
Չնայած, որ այսպիսի դեպքերում են ծնվում առակները: :)
Իմ մոտ միքիչ այլ ստացվեց` օրինակով:

Երկրորդ օրինակում փորձել եմ «առարկայացնել» առաջին նախադասությունը:
Սրանից ավել ի զորու չեմ::)

Զուգահեռները դուք անցկացրեք Անահիտի ստեղծագործութան մեջ:

1) Վերցրեցի սև գրիչը, օրերն էին այդպիսի: Ես գոնե կարող եմ գրել, իմ մութ խրճիթում փակված: Իսկ քանիսը մնացին փողոցներում անօթևան:

2) Վերցրեցի սև գրիչը, գրքի այս թերթին սևն էր սազում: Թերթը պինդ կառչել է սեղանից և գրիչը սևագրում է այն: Իսկ քանի~ քանի~ այսպիսի թերթեր պարում են փողոցներում քամուց:

«առարկայական»-ը իմ տերմիններից մեկն է երևի, դրա համար միտքս հասկանալի չի լինում:

kiki
17.01.2007, 21:48
շատ հավանեցի, ու մի անգամ էլ ապրեցի այն, ինչ հիմա եմ ապրում, բացի վերջին մի քանի տողից...հուսով եմ էդ վերջին մի քանի տողն էլ շուտով կապրեմ...

Ծով
19.01.2007, 00:41
Շատ լավն է:)
Ինձ առավ իր մեջ…
Ապրե՛ս…:hands :love :love :love

CactuSoul
02.02.2007, 15:10
Նոր կարդացի:) : Վերջապես: Շատ լավն էր… Սիմոնին էլ շատ լավ հասկանում եմ:P . ճիշտ է ասում:) :

Taurel. . . .
02.02.2007, 17:09
ՄԵԾ ՄԱՔՐՈՒՄ

Սիրտս զգաստացավ բանականության`
Հերթական անգամ իր իսկ կարծիքով
Ճիշտ ժամանակին զարկած ապտակից,
Եվ դառնահամը հպարտ մենության
Լուռ ներս սողոսկեց կարկատած սրտիս
Մաշված պատերի մանր անցքերից:
Երազանքներիս բեկորներն անզոր
Բախվեցին սրտիս անհարթ հատակին՝
Չդիմացան ստացած ապտակին...

Եվ հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
Մի քիչ խնամքով, մի քիչ ձանձրացած,
Իրար եմ կցում, ապա սոսնձում
Մեքենայաբար, արդեն վարժված։

Ապտակն ուժեղ չէր, պարզապես նրանք
Արդեն այնքան են այսպես սոսնձվել,
Որ ամենամեղմ ապտակը անգամ
Կարող է նրանց իսկույն բաժանել:

Ու հավաքում եմ փշուր առ փշուր
Երազանքներս երբեմնի աշխույժ,
Իսկ այժմ դժգույն ու արդեն անուժ,
Նայում եմ նրանց ու մի պահ ցնցվում.
Այս ի՞նչ գույնի են, այս ի՞նչ են դարձել,
Մի՞թե փոխվել են... թե՞ մի ժամանակ
Ես հենց այդպես եմ նրանց երազել...

Եվ որոշեցի հին թափոններից
Հոգնատանջ սիրտս հիմնովին մաքրել,
Լավ օդափոխել ու ձերբազատվել
Նամշաբույրերից, խամրած գույներից,
Վերքերը կոծկող, բայց չապաքինող
Այն հին սոսնձից, որի սուր հոտից
Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
(Ճիշտ էլ անում է), և ինչ-որ տեղից
Անհայտ որակի ու անհայտ ծագման
Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են,
Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...

06.2005թ.

Շատ լավն էր… Նույնիսկ նախանձեցի, որ ես չեմ գրել(Իմ մեծահոգի անկեղծությունից). . . . Մանավանդ ՍՐՏԻՏ ՍԻՐՏԸ ահավոր հարազատ էր : Մի պահ պոկեցիր էս ներկայից ու շպրտեցիր հուշերիս գիրկը. . . .

Arisol
02.02.2007, 17:33
Հետարքիր էր, մոլոդեց:hands :
Հ.Գ. Իրինա Դուբցովայի առաջին երգի նման էր «собираюсь все осколки» նման խոսքեր կային մեջը, մի քիչ էդ երգին նմանեցրեցի:) :

ivy
04.09.2008, 22:42
ՄԵԾ ՄԱՔՐՈՒՄ

Սիրտս զգաստացավ բանականության`
Հերթական անգամ իր իսկ կարծիքով
Ճիշտ ժամանակին զարկած ապտակից,
Եվ դառնահամը հպարտ մենության
Լուռ ներս սողոսկեց կարկատած սրտիս
Մաշված պատերի մանր անցքերից:
Երազանքներիս բեկորներն անզոր
Բախվեցին սրտիս անհարթ հատակին՝
Չդիմացան ստացած ապտակին...

Եվ հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
Մի քիչ խնամքով, մի քիչ ձանձրացած,
Իրար եմ կցում, ապա սոսնձում
Մեքենայաբար, արդեն վարժված։

Ապտակն ուժեղ չէր, պարզապես նրանք
Արդեն այնքան են այսպես սոսնձվել,
Որ ամենամեղմ ապտակը անգամ
Կարող է նրանց իսկույն բաժանել:

Ու հավաքում եմ փշուր առ փշուր
Երազանքներս երբեմնի աշխույժ,
Իսկ այժմ դժգույն ու արդեն անուժ,
Նայում եմ նրանց ու մի պահ ցնցվում.
Այս ի՞նչ գույնի են, այս ի՞նչ են դարձել,
Մի՞թե փոխվել են... թե՞ մի ժամանակ
Ես հենց այդպես եմ նրանց երազել...

Եվ որոշեցի հին թափոններից
Հոգնատանջ սիրտս հիմնովին մաքրել,
Լավ օդափոխել ու ձերբազատվել
Նամշաբույրերից, խամրած գույներից,
Վերքերը կոծկող, բայց չապաքինող
Այն հին սոսնձից, որի սուր հոտից
Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
(Ճիշտ էլ անում է), և ինչ-որ տեղից
Անհայտ որակի ու անհայտ ծագման
Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են,
Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...

06.2005թ.

Շատ լավն էր։ Ու մի տեսակ տարբերվում էր քո մնացած բանաստեղծություններից։ Թեև նրանք էլ եմ շատ հավանում, բայց այս մեկից առանձնապես եմ տպավորված։ Ոնց որ սրտիս վրա զգայի նկարագրածդ բոլոր պատկերները՝ իրենց ողջ խորությամբ...

impression
04.09.2008, 22:54
ինձ էլ դուր եկավ շատ, Ան ջան, ապրես, սա չէի կարդացել, շատ-շատ լավն էր :)

Վարպետ
14.09.2008, 12:41
Ես էլ եմ նոր կարդում: Էլի եմ կարդալու: Ան, անկեղծ եմ լինելու, տես հա~, ասել եմ;) Ու էս մեկից հենց սկզբից ահավոր տպավորված եմ:)

Վարպետ
15.09.2008, 23:59
Էլի եմ կարդում, ու էլի եմ ուզում կարդալ:) Ինքը էնքան տաղանդավոր գործ ա, որ Բյուրի ասած` քթիմազություն անգամ չես կարողանում անել:) Գիտեք ինչը դուրս եկավ? Թումանյանական պարզությունը ու փոխաբերությունների կատարելությունը: Կարդալիս ուզում ես ասես` վայ Ան ջա~ն, արի օգնեմ, ու կռանաս` հավաքելու: Շա~տ բնական էր, պարզ, բնական ու մատչելի:

Apsara
01.10.2008, 02:53
հետաքրքիր էր, բայց ես էլ եմ նոր կարդում, ու ահավոր լավնա, ուղակի կայֆա առանց կանգ առնելու մի շնչով կարդացի

Chuk
21.04.2009, 02:50
Ժամանակին կարծիք չէի գրել: Երևի որտև խոսքեր չկային ասելու, պարզ «Լավն ա» երևի չեմ ուզել ասել: Նոր չգիտես ինչի հիշեցի էս գործդ ու նորից կարդացի: Ու նորից կարդացվեց շատ լավ, ու նորից շատ հարազատ էր, լավն էր, հզոր էր: Լավ գործ ա, Ան :)

comet
21.04.2009, 09:42
Ժամանակին կարծիք չէի գրել: Երևի որտև խոսքեր չկային ասելու, պարզ «Լավն ա» երևի չեմ ուզել ասել: Նոր չգիտես ինչի հիշեցի էս գործդ ու նորից կարդացի: Ու նորից կարդացվեց շատ լավ, ու նորից շատ հարազատ էր, լավն էր, հզոր էր: Լավ գործ ա, Ան :)

Ապրես, որ թեման թարմացրիր:) Հրաշալի առիթ էր էս հրաշալի ստեղծագործությունը կարդալու համար:love

Եկվոր
21.04.2009, 18:38
Լավն էր:
Ի՞նչ էր պահանջվում քո կողմից, որ կատարի այս բանաստեղծությունը: Որպեսզի փոխանցի՞ ինձ քո զգացածը: Այն դա մեծ հաջողությամբ կատարեց: Ճիշտն ասած ես լինելով ոչ մասնագետ լիարժեք չգիտեմ ինչ է նշանակում «առարկայական»: Եթե Սիմոնի բացատրությունից հասկացածս ճիշտ է, ապա Եսենինի «Շագանե տի մայա, Շագանե» բանաստեղծությունը սակավ առարկայական կլիներ, եթե գրվեր «Միլայա տի մայա, միլայա» : Սակայն ինձ Շագանե-ովն է դուր գալիս: Իսկ եթե սխալ եմ հասկացել Սիմոնին, ապա խնդրում եմ ներեք ինձ իմ դիլետանտական ճոռոմաբանությունը: Լավ ստեղծագործություն էր:hands

Միքայէլ
24.06.2009, 20:36
Էլի եմ կարդում, ու էլի եմ ուզում կարդալ:) Ինքը էնքան տաղանդավոր գործ ա, որ Բյուրի ասած` քթիմազություն անգամ չես կարողանում անել:) Գիտեք ինչը դուրս եկավ? Թումանյանական պարզությունը ու փոխաբերությունների կատարելությունը: Կարդալիս ուզում ես ասես` վայ Ան ջա~ն, արի օգնեմ, ու կռանաս` հավաքելու: Շա~տ բնական էր, պարզ, բնական ու մատչելի:
Ընդհանուր առմամբ համաձայն եմ այս կարծիքի հետ, միայն այն տարբերությամբ, որ ես զուր չէի փորցի օգնել նրան հավաքել այդ բեկորները, բայց կդիտեի այդ գործընթացը մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ: Քանի որ, եթե այդ գործին վիճակված է գլուխ գալ, ապա միայն ու միայն նրա ջանքերի շնորհիվ:
Իսկ այ անհայտ որակի ու անհայտ ծագման նոր երազնքները համտես անելու գորընթացին իհարկե կմասնակցեի մեծ հաճույքով, միայն թե համոզված եմ, որ այս անգամ էլ նա ինքը ինձ մոտ չէր թողնի… և ոչ ոքի մոտ չէր թողնի:

Manya
24.06.2009, 20:47
ՄԵԾ ՄԱՔՐՈՒՄ

Սիրտս զգաստացավ բանականության`
Հերթական անգամ, իր իսկ կարծիքով,
Ճիշտ ժամանակին զարկած ապտակից,
Եվ դառնահամը հպարտ մենության
Լուռ ներս սողոսկեց կարկատած սրտիս
Մաշված պատերի մանր անցքերից:
Երազանքներիս բեկորներն անզոր
Բախվեցին սրտիս անհարթ հատակին.
Չդիմացան ստացած ապտակին...

Եվ հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
Մի քիչ խնամքով, մի քիչ ձանձրացած,
Իրար եմ կցում, ապա սոսնձում
Մեքենայաբար, արդեն վարժված։

Ապտակն ուժեղ չէր, պարզապես նրանք
Արդեն այնքան են այսպես սոսնձվել,
Որ ամենամեղմ ապտակը անգամ
Կարող է նրանց իսկույն բաժանել:

Ու հավաքում եմ փշուր առ փշուր
Երազանքներս երբեմնի աշխույժ,
Իսկ այժմ դժգույն ու արդեն անուժ,
Նայում եմ նրանց ու մի պահ ցնցվում.
Այս ի՞նչ գույնի են, այս ի՞նչ են դարձել,
Մի՞թե փոխվել են... թե՞ մի ժամանակ
Ես հենց այդպես եմ նրանց երազել...

Եվ որոշեցի հին թափոններից
Հոգնատանջ սիրտս հիմնովին մաքրել,
Լավ օդափոխել ու ձերբազատվել
Նամշաբույրերից, խամրած գույներից,
Վերքերը կոծկող, բայց չապաքինող
Այն հին սոսնձից, որի սուր հոտից
Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
(Ճիշտ էլ անում է), և ինչ-որ տեղից
Անհայտ որակի ու անհայտ ծագման
Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են,
Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...

06.2005թ.Հոյակապ ընտրված բառեր:Կարծես դու քո գրածով մաքրեցիր իմ սրտիս ցավն ու դեն նետեցիր ու բացեցիր մի դուռ:Ու տեղիք տվեցիր մտածել նոր գունեղ երազների մասին:

Ուլուանա
24.06.2009, 23:52
Ընդհանուր առմամբ համաձայն եմ այս կարծիքի հետ, միայն այն տարբերությամբ, որ ես զուր չէի փորցի օգնել նրան հավաքել այդ բեկորները, բայց կդիտեի այդ գործընթացը մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ: Քանի որ, եթե այդ գործին վիճակված է գլուխ գալ, ապա միայն ու միայն նրա ջանքերի շնորհիվ:
Իսկ այ անհայտ որակի ու անհայտ ծագման նոր երազնքները համտես անելու գորընթացին իհարկե կմասնակցեի մեծ հաճույքով, միայն թե համոզված եմ, որ այս անգամ էլ նա ինքը ինձ մոտ չէր թողնի… և ոչ ոքի մոտ չէր թողնի:


Հոյակապ ընտրված բառեր:Կարծես դու քո գրածով մաքրեցիր իմ սրտիս ցավն ու դեն նետեցիր ու բացեցիր մի դուռ:Ու տեղիք տվեցիր մտածել նոր գունեղ երազների մասին:
Շնորհակալ եմ։ :)

Dayana
21.08.2009, 19:32
Շատ, շատ սիրուն ա Ան ջան: Քանի որ ես անտաղանդ եմ, դու իմ փոխարեն ես գրել: Շնորհակալ եմ: :)

Jarre
02.10.2009, 21:45
Ուլուանա, անչափ շնորհակալ եմ հիանալի, պատկերավոր նկարագրության համար։ Շա՜տ հավանեցի։ Հետաքրքիր էր հատկապես այն, որ այս լուրջ թեման ավարտում ես սկզբից սարկաստիկ,

Այն հին սոսնձից, որի սուր հոտից
Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
(Ճիշտ էլ անում է)

...իսկ հետո էլ դրական մեկնաբանություններով

Անհայտ որակի ու անհայտ ծագման
Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են,
Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...
Այ այս խոսքերը դրական սպասումի ինչ որ զգացում են առաջացնում։

Մի խոսքով, շնորհակալություն :)