PDA

Դիտել ողջ տարբերակը : Google Mapmaker Գծենք Հայաստանի քարտեզը

Ռուֆուս
07.12.2009, 14:07
Հարգելի ակումցիներ, ձեր բոլորի օգնության կարիքը ունենք, որպեսզի Հայաստանի ու հայկական քաղաքների քարտեզները գծենք Google Maps-ի համար: Մեր քարտեզները ուրիշներն են գծում կիսատ պռատ, առանց փողոցների անունները գրելու, Երևանի վրա ահագին աշխատանք կատարվել է, բայց մյուս քաղաքներում վիճակը ավելի տխուր է:

Եթե ցանկություն ունեք օգնել, մտեք www.google.com/mapmaker գրանցվեք ձեր Google-ի հաշվով և օգնեք արագ վերջացնենք Հայաստանի քարտեզագրումը:

Եթե հարցեր լինեն դիմեք Ներսեսին ու ինձ:

Ես հիմա Գյումրիի քարտեզի վրա եմ աշխատում, ուրախ կլինեի, եթե էլի մարդիկ միանային ու օգնեին: :)

Ռուֆուս
07.12.2009, 15:35
Եթե քարտեզ գծելու հավես չունեք :)) գոնե փոքրիկ բանում օգնեք :)

Մտեք այստեղ (http://code.google.com/p/google-mapmaker/issues/list) և 231 կետի դիմաց աստղ դրեք: Ինչքան աստղերը շատ լինեն, այդքան շուտ Գուգլը կլուծի այս խնդիրը:

Okamigo
07.12.2009, 16:11
Եթե քարտեզ գծելու հավես չունեք :)) գոնե փոքրիկ բանում օգնեք :)

Մտեք այստեղ (http://code.google.com/p/google-mapmaker/issues/list) և 231 կետի դիմաց աստղ դրեք: Ինչքան աստղերը շատ լինեն, այդքան շուտ Գուգլը կլուծի այս խնդիրը:

Աստղը դրեցի

Life
07.12.2009, 16:34
Լավ բան եք մտածել,ես ել աստղ դրեցի:}:pardon

Ֆոտոն
07.12.2009, 16:47
Էսպես փոքրիկ բաներով կօգնենք: :)
Էլի լինի, ասեք:

Մեծ առումով դժվար կարողանամ օգնել: :oy

davidus
07.12.2009, 18:56
Հարգելի ակումցիներ, ձեր բոլորի օգնության կարիքը ունենք, որպեսզի Հայաստանի ու հայկական քաղաքների քարտեզները գծենք Google Maps-ի համար: Մեր քարտեզները ուրիշներն են գծում կիսատ պռատ, առանց փողոցների անունները գրելու, Երևանի վրա ահագին աշխատանք կատարվել է, բայց մյուս քաղաքներում վիճակը ավելի տխուր է:

Նախ կուզենայի իմ անունից մի հատ մեծ շնորհակալություն հայտնեի ձեզ...... շատ օգտակար ու ճիշտ գործ եք անում տղերք ջան..... ապրեք..... ես էլ կփորձեմ ձեզ ձեռք մեկնել....

Հարցեր կան ու շատ...... հեսա ՊՄ կգրեմ..

Kuk
07.12.2009, 19:31
Շատ լավ ա, ինձ դուր եկավ միտքը:)
Ես էլ ձեր չափ հասկանայի, ես էլ կօգնեի անպայման:)

Էն աստղ դնելու ձևն էլ չհասկացա:oy Ո՞նց եք դնում, ինձ մոտ աստղ չկա:(

Ռուֆուս
07.12.2009, 19:32
davidus ջան, մնացած հարցերը խնդրում եմ թեմայում գրիր, որ ուրիշներին էլ օգտակար լինի :)

ars83
07.12.2009, 19:35
Շատ լավ ա, ինձ դուր եկավ միտքը:)
Ես էլ ձեր չափ հասկանայի, ես էլ կօգնեի անպայման:)

Էն աստղ դնելու ձևն էլ չհասկացա:oy Ո՞նց եք դնում, ինձ մոտ աստղ չկա:(

Այսօր մի քանի հոգի առնչվել են այս խնդրին: Ես նկատեցի, որ աստղը չկա, երբ մուտք գործած չես: Փորձիր, օրինակ, gmail մտնել login/password-ովդ, հետո թարմացնել այդ էջը: Աստղիկը պիտի որ հայտնվի:

Ռուֆուս
07.12.2009, 19:35
Շատ լավ ա, ինձ դուր եկավ միտքը:)
Ես էլ ձեր չափ հասկանայի, ես էլ կօգնեի անպայման:)

Էն աստղ դնելու ձևն էլ չհասկացա:oy Ո՞նց եք դնում, ինձ մոտ աստղ չկա:(

Արթուր ջան, Գուգլի ըքաունթ ունե՞ս: Պետք է Google-ում login եղած լինես, որ թողնի աստղ դնես: Մտի www.gmail.com գրանցվիր, ձեռքի հետ էլ նոր email կունենաս :)

AniwaR
07.12.2009, 19:40
Street and Avenue abbreviation in Armanian

:oyՈւղղել չի՞ լինի:

Հ.գ. Ես դրեցի աստղիկ: :)

Ռուֆուս
07.12.2009, 19:42
:oyՈւղղել չի՞ լինի:

Չէ :D Բայց issue-ի երկրորդ գրառման մեջ ասվել ա, որ տառասխալ կա վերնագրի մեջ:)

davidus
07.12.2009, 19:51
հարց 1. աշխատանքը արվում ա միայն օնլայն, թե օֆլայն գործիքներ էլ կան????

Ներսես_AM
07.12.2009, 19:52
հարց 1. աշխատանքը արվում ա միայն օնլայն, թե օֆլայն գործիքներ էլ կան????
Միայն օնլայն

Ռուֆուս
07.12.2009, 19:54
հարց 1. աշխատանքը արվում ա միայն օնլայն, թե օֆլայն գործիքներ էլ կան????

Աշխատանքը միայն օնլայն ռեժիմով է:

Ի դեպ սկսնակ անդամները շատ փոփոխություններ չեն կարող անել ու իրենց բոլոր փոփոխությունները պետք է հաստատվեն մոդերատորների կողմից: Բայց որոշ ժամանակ անց որոշ թվով հաստատված փոփոխություններից հետո ձեռք ես բերում auto-moderation հնարավորություն, որից հետո քո կատարված փոփոխությունները ավտոմատ հաստատվում են:

davidus
07.12.2009, 19:56
հարց 2. որ բրաուզերով ա ամենահեշտ ու արագ աշխատել, թե կապ չունի???? նոր քիչ առաջ ինչ որ Geers գործիք էր, ինչ էր, չնաըեցի, բայց ինքը մենակ IE-ի ու մոզիլլայի համար էր..... chrome-ը արդեն ունի էտ գործիքը???

Ներսես_AM
07.12.2009, 19:59
Այո ունի, բայց կարող ես նաև առանց դրա աշխատել ինչքան գիտեմ, անձամբ խորհուրդ չեմ տա օգտագործել IE, որոշակի պրոբլեմներ կարծեմ ունի, ինքս օգտագործում եմ կամ Ֆայրֆոքս կամ Քրոմ,
Օպերան նույնպես պրոբլեմներ ունի

davidus
07.12.2009, 20:04

շատ լավա, ես քրոմից եմ օգտվում.....
հլը որ էսքանը..... հենց գործիքները ակտիվանան, էլի կգրեմ.....

BOBO
07.12.2009, 20:12
Редактирование в настоящий момент недоступно, так как Картограф находится в профилактическом режиме. Повторите попытку позднее.

Բա էս խիա սենց գրում

Ռուֆուս
07.12.2009, 20:14
Բա էս խիա սենց գրում

Պրոֆիլակտիկա է, Bobo ջան, էսօր ավելի ուշ, կամ վաղը կդզվի: :)

Ներսես_AM
07.12.2009, 20:14
Թարսի պես հենց թեման բացեցինք վրեն սկսին գործ անել: Ցերեկվանից խմբագրման ռեժիմն անջատել են, ինչ-որ բան են անում: Հուսով եմ շուտ կվերջացնեն, Էսքան երկար վաղուց չէին անջատել :(((

BOBO
07.12.2009, 20:16
Դե եսել էտ վախտվանից մտնումեմ միշտ էտա գրում մտածեցի մենակ իմ մոտա

davidus
07.12.2009, 20:35
հարց 3. հիմա նայում եմ քարտեզը, կան փողոցներ, որոնք չկան գուգլի քարտեզի վրա.... մենք կարանք փողոցներ ավելացնենք???? կամ շենքեր, ու դրանց էլ հասցեներ տանք?

BOBO
07.12.2009, 20:48
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=42585&stc=1&d=1260204346
Էս մայրուղիներնել անուն ունեն?:o
մի մասնել չկա:))

Ռուֆուս
07.12.2009, 21:32
հարց 3. հիմա նայում եմ քարտեզը, կան փողոցներ, որոնք չկան գուգլի քարտեզի վրա.... մենք կարանք փողոցներ ավելացնենք???? կամ շենքեր, ու դրանց էլ հասցեներ տանք?
Կարող ենք, ես արդեն մի երեք փողոց ավելացրել եմ: :)

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=42585&stc=1&d=1260204346
Էս մայրուղիներնել անուն ունեն?:o
մի մասնել չկա:))

Չէ, էդ սխալ են edit արել, դրանից ա: Էսօր ես էլ Գյումրու միջով անցնող մայրուղու մի մասը ուզում էի փոխեի փողոցի անունով, սխալ արեցի, արդյունքում ամբողջ Երևան-Գյումրի մայրուղին դարձավ Մ. Խորենացի փողոց :))

Էնտեղ ինչ-որ ուրիշ ձև կա edit անելու, Ներսեսը կբացատրի

Elmo
07.12.2009, 23:22
Ուցեզա քարտեզ կազմելու գործում օգների, տեսա խելքիս բանը չի:
Ձեռիցս չեկավ:
Բայց Արսենի խնդրանքով աստղը դրեցի: Գոնե էդքանով օգտակար եղա:

Արամ
07.12.2009, 23:28
ես էլ չկարացա...

Ներսես_AM
07.12.2009, 23:36
Ժողովուրդ էս պահին խմբագրումը փակ է, ինչ որ բան են փոխում ծրագրում, կանգնացրել են որ բազա սխալ տվյալներ չմուտքագրվեն, հենց միացնեն ես այս թեմայում կտեղեկացնեմ:

Արա էս Գուգլն էլ ոնց որ թարս լինի, հենց թեման բացեցինք 1 ժամ հետո ստոպ տվին: :angry

Արամ
07.12.2009, 23:38
Ներսես ջան կարաս մանրամասն բացատրես ինչը ոնց անեմ՞ չեմ կարում, բայց ուզում եմ օգնած լինեմ

Ներսես_AM
07.12.2009, 23:46
Արամ ջան Էս պահին մենակ կարող ես նայես, ուրիշ ոչ մի բան անել հնարավոր չի :)

Կաթիլ
08.12.2009, 13:40
Արամ ջան Էս պահին մենակ կարող ես նայես, ուրիշ ոչ մի բան անել հնարավոր չի :)

ինձ առայժմ ընդամենն աստղիկ դնելն ա հաջողվել :)

BOBO
08.12.2009, 14:56
Ձախ մասը խի չի նոռմալ բացում
http://s60.radikal.ru/i167/0912/31/626253606373.jpg

Ռուֆուս
08.12.2009, 15:02
Ձախ մասը խի չի նոռմալ բացում
http://s60.radikal.ru/i167/0912/31/626253606373.jpg

կապիցդ է երևի, լրիվ լոուդ չի անում...

համ էլ թարսի պես պրոֆիլակտիկան դեռ չեն վերջացրել :angry Մի քիչ էլ համբերեք, տեսնենք երբ ա Գուգլը խելքը գլուխը հավաքում...

BOBO
08.12.2009, 15:08
կապիցդ է երևի, լրիվ լոուդ չի անում...

համ էլ թարսի պես պրոֆիլակտիկան դեռ չեն վերջացրել :angry Մի քիչ էլ համբերեք, տեսնենք երբ ա Գուգլը խելքը գլուխը հավաքում...
earth-ով երբ մտելեմ տենցա, նոր էլ իրանց սայթով բացեցի տենց էր, որ մի քիչել ուվիլեչիտ արի գրեց էտ մասշտաբի նկարներ չունենք, բայց գոնե սենց նոռմալ ցույց տա, կապից դժվար լինի քանի անգամ ռեֆրեշ արի

Ռուֆուս
08.12.2009, 15:12
earth-ով երբ մտելեմ տենցա, նոր էլ իրանց սայթով բացեցի տենց էր, որ մի քիչել ուվիլեչիտ արի գրեց էտ մասշտաբի նկարներ չունենք, բայց գոնե սենց նոռմալ ցույց տա, կապից դժվար լինի քանի անգամ ռեֆրեշ արի

էդ ո՞ր մասն է, տեղն ասա մի հատ իմ մոտից էլ նայեմ:

BOBO
08.12.2009, 15:19
էդ ո՞ր մասն է, տեղն ասա մի հատ իմ մոտից էլ նայեմ:
Բերդի մոտերը, Berd պոիսկ տու կբերի,

davidus
08.12.2009, 16:54
կապիցդ է երևի, լրիվ լոուդ չի անում...

Ռուֆուս ջան, Գյումրիի հյուսիսում էլ ա նույն պատմությունը...... շենքի կեսը իդեալական մաքրության բերում ա, մնացածը չէ.... ես էլ եմ earth-ով նայել, նույն բաննա....... կարող ա կամաց-կամաց նոր նկարած տեղանք են դնում??

http://img30.imageshack.us/img30/9303/clipboard01cs.jpg

Ռուֆուս
08.12.2009, 17:09

եսիմ, հնարավոր է ափդեյթ են անում նկարները, դրա համար նորմալ չի բացում... Մի քանի օր առաջ ամեն ինչ նորմալ էր ցույց տալիս:

davidus
08.12.2009, 17:12
այ մարդ, ոնց որ իսկականից հայի բախտ լինի... հենց ուզեցինք թափով գործի կպնեինք, սկսեցին "նորոգումները"..... :angry

BOBO
08.12.2009, 18:12
Իմ մոտ ինչքան կանաչ տարածք կա նոռմալ չի բացում, Ջերմուկնելա տենց

Ֆրեյա
08.12.2009, 18:12
Միայն օնլայն

Ներսես, դեմք ես դու :D Երևանի քարտեզի վրա քո անունն էլ էր գրած՝ որպես գլավնի էդիթ անողներ :)

Մի քանի հատ սխալ գրած անուններ նկատեցի, բայց ձևը չգտա, ոնց են էդիթ անում :(

BOBO
09.12.2009, 11:02
http://s46.radikal.ru/i113/0912/7d/4fb61ca34c05.jpg

Ստեղ սահմանը սխալ չի գծած? ոնց կարա էտ խաչմերուկը սահմանից դուրս լինի:think
Earth-ով ել խաչմերուկը սահմանի վրայա բայց ճանապարհի ահագին մաս սահմանից դուրսա:))

davidus
09.12.2009, 11:09
ժողովուրդ, ես դրանք որոշել են մի շաբաթ "նորոգումներ" անեն????

Ռուֆուս
09.12.2009, 11:32
ժողովուրդ, ես դրանք որոշել են մի շաբաթ "նորոգումներ" անեն????

Արդեն վերջացրել են նորոգումները ;)

Bobo ջան, էդ կարո՞ղ է էլի Նոյեմբերյանի մոտերն են: Ինչքան գիտեմ էնտեղ մի հատված կա, որտեղ մայրուղին հենց սահմանի կողքով է անցնում: Ընդհանրապես միշտ Hybrid mode-ով առաջնորդվեք, որպեսզի փողոցներն ու մայրուղիները հնարավորինս չափ ճիշտ գծվեն: :)

davidus
09.12.2009, 11:50
Արդեն վերջացրել են նորոգումները

բայց իմ մոտ ակտիվ չի...... էլի ցույց ա տալիս, որ նորոգումներ են իրականացվում....

Ռուֆուս
09.12.2009, 11:54
բայց իմ մոտ ակտիվ չի...... էլի ցույց ա տալիս, որ նորոգումներ են իրականացվում....

հա, իմ մոտ էլ ա նույնը... Բայց մի կես ժամ առաջ նորմալ աշխատում էր :(

davidus
09.12.2009, 11:57
անընդհատ մոռանում էի հարցնել...... էս Թուրքիայի քարտեզը ինչի չի երևում??? թե էտքան անմխիթար վիճակ ա նրանց մոտ?? :)

Ռուֆուս
09.12.2009, 12:06
անընդհատ մոռանում էի հարցնել...... էս Թուրքիայի քարտեզը ինչի չի երևում??? թե էտքան անմխիթար վիճակ ա նրանց մոտ?? :)

Թուրքիան ու էլի շատ երկրներ չեն երևում, որովհետև կամ իրենց քարտեզը վաղուցվանից գծված է, կամ էլ չեն ուզում, որ իրենց քարտեզը Գուգլում երևա քաղաքական ու ռազմական պատճառներով (օրինակ Վրաստանը):

Հա, ի դեպ ֆորումում գրված էր, որ Գուգլը սերվերներն է թարմացնում ու էսօրվա մեջ թարմացումները կավարտեն :)

BOBO
09.12.2009, 12:22
Արդեն վերջացրել են նորոգումները ;)

Bobo ջան, էդ կարո՞ղ է էլի Նոյեմբերյանի մոտերն են: Ինչքան գիտեմ էնտեղ մի հատված կա, որտեղ մայրուղին հենց սահմանի կողքով է անցնում: Ընդհանրապես միշտ Hybrid mode-ով առաջնորդվեք, որպեսզի փողոցներն ու մայրուղիները հնարավորինս չափ ճիշտ գծվեն: :)
Իջևանից մինչև սահման գնացող ճանապարհնա, դե սպուտնիկով որ նայումեմ ճանապարհը ճիշտա գծած, սահմանը հենց էտ խաչմերուկի վրայա, բայց իրանք հերիք չի խաչմերուկնեն դուրս քցել ճանապարհի ահագին մասնելա դուրս, ըտենց որ լինի օրը եսիմ քանի 100 մարդ սահմանը կխախտի

Ներսես_AM
09.12.2009, 12:49
Միացրեցին էլի :yahoo

Ժող եթե ինչ որ կտորի մասին հարց ունեք ապա ոչ թե սքրինշոթ արեք այլ ինչպես ցւցադրված է կցորդում ու փեյսթ արեք URL-ը, որ կարողանանք բացել նայել:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ մշտապես աշխատեք Hybrid ռեժիմում

BOBO
09.12.2009, 12:53
Ճանապարհ էի գծում ասումա պերեվիշաետ դլինու:think

Արիացի
09.12.2009, 13:53
Ես էլ եմ միանում էս գործին:
Կապանը իր շրջակա գյուղերով իմ վրա::ok

Կաթիլ
09.12.2009, 15:25
Ես էլ վերջապես հասկացա թե ոնց պետք ա արվի, Վանաձորն էլ իմ վրա, ինչքան գիտելիքներս ու կապս կհերիքեն, կանեմ :oy

Արամ
09.12.2009, 17:24
որ ինձ էլ բացատրեք անչափ շնորհակալ կլինեմ

BOBO
09.12.2009, 17:37
Ես էլ վերջապես հասկացա թե ոնց պետք ա արվի, Վանաձորն էլ իմ վրա, ինչքան գիտելիքներս ու կապս կհերիքեն, կանեմ :oy
Էս դու էս շենքերի վրով ճամփեք տարել:D

davidus
09.12.2009, 18:41
Ժողովուրդ, կարող ա իմ մոտից ա.... էլի ակտիվ չի.... :(
հլը ձեր մոտ էլ նայեք, էլի....

Կաթիլ
09.12.2009, 18:43
առավոտյան, որ դեռ չգիտեի, որ հիբրիդով ա պետք աշխատել, մի հատ փողոց սխալ եմ գծել :oy հիմա չեմ կարողանում ջնջեմ, կամ էդիտ անեմ… ո՞նց ուղղեմ :(

Արիացի
09.12.2009, 18:46
Ժողովուրդ, կարող ա իմ մոտից ա.... էլի ակտիվ չի.... :(
հլը ձեր մոտ էլ նայեք, էլի....

Իմ մոտ նորմալ ա:ok

Ներսես_AM
09.12.2009, 19:17
Ժող թախանձագին խնդրում եմ եթե հարց կամ պրոբլեմ ունեք, մի հատ էլ կարդացեք այս գրոռումս http://www.akumb.am/showpost.php?p=1878088&postcount=50
ու լինկը դրեք որ իմանանք ոնց օգնել

BOBO
09.12.2009, 19:52
Ժող թախանձագին խնդրում եմ եթե հարց կամ պրոբլեմ ունեք, մի հատ էլ կարդացեք այս գրոռումս http://www.akumb.am/showpost.php?p=1878088&postcount=50
ու լինկը դրեք որ իմանանք ոնց օգնել
http://www.google.com/mapmaker?ll=40.760976,44.64509&spn=0.026265,0.058022&z=15
Էս կարաս aprove անես? սխալ գծեցի էտ ճանապարհը, ջնջելեմ, պտի էն մյուսը եդիթ անեի երկարացնեի չէ?

Ռուֆուս
09.12.2009, 19:55
http://www.google.com/mapmaker?ll=40.760976,44.64509&spn=0.026265,0.058022&z=15
Էս կարաս aprove անես? սխալ գծեցի էտ ճանապարհը, ջնջելեմ, պտի էն մյուսը եդիթ անեի երկարացնեի չէ?

Ջնջեցի :)

Ներսես_AM
09.12.2009, 20:01
ժող Էտ Վանաձորի Թումանյան փողոցի համար, ուրեմն պետքա ինքը անվանափոխվի Մ-8 -ի հետո պետքա քաղաքի մեջի հատվածը ջնջվի նորից գծվի:

Ներսես_AM
09.12.2009, 20:12
Կաթիլ ջան էն փողեցները որ սխալմամբ գծել ես, մտի ու Undo արա, միանգամից լրիվ կջնջվեն, ու նորից կգծես արդեն ճիշտ:

BOBO
09.12.2009, 20:20
ժող Էտ Վանաձորի Թումանյան փողոցի համար, ուրեմն պետքա ինքը անվանափոխվի Մ-8 -ի հետո պետքա քաղաքի մեջի հատվածը ջնջվի նորից գծվի:
ավելի լավա էտ դատարկ մասը կպցվի սաղ անունը փոխվի M-8 հետո վանաձորի մեջ մաս-մաս եդիթ անելով անունը փոխվի

http://www.google.com/mapmaker?gw=10&hl=ru&ll=40.887563,45.460074&spn=0.013107,0.029011&z=16&t=h
մեկել ստեղ մի հատ պրասմոտր տվեք մի գյուղի տոչկեն կենտրոնում չի դնում ինչիցա?

Ռուֆուս
09.12.2009, 20:20
Ժողովուրդ, մի հատ օգտակար խորհուրդ կարող եմ տալ:

Եթե ուզում եք իմանաք, թե ձեր տարածքում (ասենք թե Վանաձորում), ինչ փոփոխություններ են տեղի ունենում ու մոդերավորման ենթակա ինչ խնդիրներ կան, ստեղծեք neighborhood:

Նախ քարտեզը մեծացրեք Վանաձորի վրա, հետո My Mapmaker-ի մեջ կա Neighborhoods, էստեղ սեղմեք add a neighborhood. Subscribe to-ի մեջ ընտրեք Vanadzor, անունը գրեք (ձեր համար), alertները ընտրեք ինչ հաճախականությամբ եք ուզում ստանալ, ու վերջ: Հետո ընտրելով այդ neighborhood-ը կարող եք տեսնել մոդերավորման ենթակա բոլոր փոփոխությունները: Մի խոսքով բավականին հարմար է: Կարող եք նույնիսկ ամբողջ Հայաստանը ընտրել որպես neighborhood ու հետևել Հայաստանում կատարվող փոփոխություններին:

Դատարկություն
09.12.2009, 20:24
ժող Էտ Վանաձորի Թումանյան փողոցի համար,
համել էտ փողոցը շատ են երկարացրել, հենց շրջադարձից էտ փողոցի Անունը արդեն Զորավար Անդրանիկա,:)

Ներսես_AM
09.12.2009, 20:26
ավելի լավա էտ դատարկ մասը կպցվի սաղ անունը փոխվի M-8 հետո վանաձորի մեջ մաս-մաս եդիթ անելով անունը փոխվի

http://www.google.com/mapmaker?gw=10&hl=ru&ll=40.887563,45.460074&spn=0.013107,0.029011&z=16&t=h
մեկել ստեղ մի հատ պրասմոտր տվեք մի գյուղի տոչկեն կենտրոնում չի դնում ինչիցա?
Բոբ, մաս մաս հնարավոր չի փողոցի անուն փոխել, մի մասինը փոխում ես ամբողջինը փոխվումա: Դրա համար եմ ասում: էն արանքի մասը կկպցնես, հետո անունը կդարձնենք Մ-8:
Հետո արդեն քաղաքի մեջ կսկսենք ջնջել Մ-8-ի հատվածները ու նոր փողոց գծել
Հենա նույնիսկ կեսից լրիվ ուրիշ փողոցա :)

davidus
09.12.2009, 20:33
ինչի ա փողոցները կետագծերով գծում?

BOBO
09.12.2009, 20:35
Բոբ, մաս մաս հնարավոր չի փողոցի անուն փոխել, մի մասինը փոխում ես ամբողջինը փոխվումա: Դրա համար եմ ասում: էն արանքի մասը կկպցնես, հետո անունը կդարձնենք Մ-8:
Հետո արդեն քաղաքի մեջ կսկսենք ջնջել Մ-8-ի հատվածները ու նոր փողոց գծել
Հենա նույնիսկ կեսից լրիվ ուրիշ փողոցա :)
Հա փաստորեն տենաց, չգիտեի, բա հաստատված գյուղը որ փոխեմ կլնի?, 2 գյուղ իրար հետեի վերցրել

Ներսես_AM
09.12.2009, 20:36
ինչի ա փողոցները կետագծերով գծում?
էն օբյեկտները որ սպասում են մոդերավորման կետագծերով են նշվում

Հա փաստորեն տենաց, չգիտեի, բա հաստատված գյուղը որ փոխեմ կլնի?, 2 գյուղ իրար հետեի վերցրել
չհասկացա ինչի հետ ես

davidus
09.12.2009, 20:38
ուրեմն սենց մի հարց... կա մի հատ փողոց. որը կիսած ա 2 մասի.... հիմա ուզում եմ անուն տամ, ընտրում եմ entire road, բայց ստացվում ա որ փողոցի կեսին եմ տալիս..... ոնց անեմ, որ կարողանամ էտ փողոցը մի փողոց սարքեմ?

BOBO
09.12.2009, 20:41
էն օբյեկտները որ սպասում են մոդերավորման կետագծերով են նշվում

չհասկացա ինչի հետ ես
http://www.google.com/mapmaker?gw=10&hl=ru&ll=40.887563,45.460074&spn=0.013107,0.029011&z=16&t=h
Դե ստեղ 2 գյուղ իրար հետ վերցրելեի որպես մի գյուղ սխալ նշելեի հաստատվելեր հիմա փոխեցի 2 հատ սարքեցի բայց մեկի տոչկեն որ վրեն պահում ես տարածքը ցույցա տալիս ծերնա ոչ թե մեջ տեղը

BOBO
09.12.2009, 20:50
Սաղ խառնիմ իրար ջնջեցի ափրով արեք թազա կգծեմ

Ներսես_AM
09.12.2009, 20:54
Սաղ խառնիմ իրար ջնջեցի ափրով արեք թազա կգծեմ
Բոբ ես մեկը սահմանները ուղղակի փոխի: Հետո հաստատվելուց հետո կողքինը կգծես: Ու պատճառը ջնջելու աշխատի անգլերեն գրես որ ուրիշներնել տեսնեն խելքին մոտա գրածդ իրանք էլ հաստատեն:

Ռուֆուս
09.12.2009, 20:54
Ժողովուրդ, խնդրում եմ սա ուշադիր կարդացեք:

Ուշադի՛ր եղեք փողոցների անունները գրելիս:

Փողոցները գրեք երկու լեզվով - նախ հայերեն, հետո անգլերեն: Դրա համար add/edit details մտեք, Overview-ի մեջ գրեք հայերեն անվանումը (ասենք թե Թումանյան փողոց (փողոց բառը ամբողջությամբ)), կողքը ընտրեք Armenian, Preferred (սա մի փոխեք ոչ մի դեպքում), տակը ընտրեք Add Name, գրեք անգլերեն անվանումը (հիշեք հայերեն ազգանունների վերջանում են yan-ով), ընտրեք English, Preferred:

Վանաձորում ավելացվել է Usanoghakan Street Russian, սենց բաներ մի արեք :)

BOBO
09.12.2009, 21:00
Բոբ ես մեկը սահմանները ուղղակի փոխի: Հետո հաստատվելուց հետո կողքինը կգծես: Ու պատճառը ջնջելու աշխատի անգլերեն գրես որ ուրիշներնել տեսնեն խելքին մոտա գրածդ իրանք էլ հաստատեն:
Լավ պասի տենց անեմ բայց որ փոխումեմ սահմանները էտ անտեր տոչկեն մեջ տեղը չի դնում
Փողոցները գրեք երկու լեզվով - նախ հայերեն, հետո անգլերեն: Դրա համար add/edit details մտեք, Overview-ի մեջ գրեք հայերեն անվանումը (ասենք թե Թումանյան փողոց (փողոց բառը ամբողջությամբ)), կողքը ընտրեք Armenian, Preferred (սա մի փոխեք ոչ մի դեպքում), տակը ընտրեք Add Name, գրեք անգլերեն անվանումը (հիշեք հայերեն ազգանունների վերջանում են yan-ով), ընտրեք English, Preferred:

Վանաձորում ավելացվել է Usanoghakan Street Russian, սենց բաներ մի արեք
բա գյուղերը հայերեն գրենք էլի?

Ռուֆուս
09.12.2009, 21:03
բա գյուղերը հայերեն գրենք էլի?
Էդ մի երկու ժամ սպասի, Ներսեսը կգա կպատասխանի :) Երկու լեզվով գրելու հնարավորություն չկա՞:

BOBO
09.12.2009, 21:10
Էդ մի երկու ժամ սպասի, Ներսեսը կգա կպատասխանի :) Երկու լեզվով գրելու հնարավորություն չկա՞:
Կա բայցի խի perfered? օֆիցիյալ անուններ չեն?

Ներսես_AM
09.12.2009, 21:19
Լավ պասի տենց անեմ բայց որ փոխումեմ սահմանները էտ անտեր տոչկեն մեջ տեղը չի դնում
բա գյուղերը հայերեն գրենք էլի՞

տոչկեն ինքնիրան կգա երբ հաստատվի. մեկ-մեկ հաստատումից մի օրվա մեջա տեղը գնում որտև հաստատված բաները քեշ են լինում. էտ նորմալ ա. Ժող ամեն ինչն էլ պիտի հայերեն գրվի, մեր համար ա չէ վերջիվերջո

Ռուֆուս
09.12.2009, 21:28
Կա բայցի խի perfered? օֆիցիյալ անուններ չեն?

Իրենց ֆորումում Գուգլի ադմիններից մեկն էր ասել, որ միշտ առաջին անունները preferred գրվի :)

BOBO
09.12.2009, 21:37
Իրենց ֆորումում Գուգլի ադմիններից մեկն էր ասել, որ միշտ առաջին անունները preferred գրվի :)
էտ փերֆերեդը ռուսերեն գրածա նեոֆիցալնիյ:8

Արիացի
09.12.2009, 21:45
Ժողովուրդ օբյեկտների անունը որ փոխում եմ, պտի սպասվի մոդերատորի հաստատմանը, որ նոր հայտնվի?

BOBO
09.12.2009, 21:52
Թազա գծած հաստատված ճանապարհներով մառշրուտները խի չի տալի? ու խի էն սպիտակ գույն?

Ռուֆուս
09.12.2009, 21:54
Ժողովուրդ օբյեկտների անունը որ փոխում եմ, պտի սպասվի մոդերատորի հաստատմանը, որ նոր հայտնվի?

Հա, ու եթե Ներսեսը հաստատի լավ կլինի, իր հաստատածը միանգամից կընդունվի :)

Որոշակի քանակությամբ փոփոխություններից հետո auto-moderation-ը կմիանա, այսինքն քո կատարած փոփոխությունները միանգամից կհաստատվեն:

Կաթիլ
09.12.2009, 22:00
Նոր մի հատ փողոցի անուն գրեցի, հայերեն ու անգլերեն, բայց մենակ հայերեն անունն ա երևում, էլի սխալ բան եմ արե՞լ :8

Ռուֆուս
09.12.2009, 22:07
Նոր մի հատ փողոցի անուն գրեցի, հայերեն ու անգլերեն, բայց մենակ հայերեն անունն ա երևում, էլի սխալ բան եմ արե՞լ :8

Կաթիլ ջան, լինքը դիր, որ տեսնենք :)

Եթե Ռուսթավի փողոցի մասին է խոսքը, անգլերեն անունը դրել ես Obscure, դրա համար չի երևում: Պետք է դարձնես Preferred:

Մեկ էլ street, փողոց, avenue, պողոտա, մայրուղի, նրբանցք և այլն բառերը ամբողջությամբ գրեք :)

Rammstein
09.12.2009, 22:08
Ժող մի հատ սխալ փողոց գտա, որը շենքի վրայով էր անցնում: Մի ծայրը ուղղեցի, հիմա ուզում եմ մյուս ծայրն էլ ուզզեմ, որ գա իրա տեղը, սենց բան է ասում` «A section of the Road needed by your request is being moderated, please try again later»: Սա ի՞նչ է նշանակում, որ իրանք պիտի մոդերավորեն, հետո ես նոր կարողանամ ինչ-որ բան փոխե՞լ: :think

Արիացի
09.12.2009, 22:08
http://www.google.com/mapmaker?hl=en&ctype=0&gw=11&ll=39.211042,46.38608&spn=0.046153,0.095444&z=14

Էս չհաստատված ճանապարհը որպես առաջնային ճանապարհ է գծվել ու հիմա չեմ կարում ջնջել, եթե կարող եք, ջնջեք, ես ճիշտը կգծեմ::)

Ռուֆուս
09.12.2009, 22:09
Ժող մի հատ սխալ փողոց գտա, որը շենքի վրայով էր անցնում: Մի ծայրը ուղղեցի, հիմա ուզում եմ մյուս ծայրն էլ ուզզեմ, որ գա իրա տեղը, սենց բան է ասում` «A section of the Road needed by your request is being moderated, please try again later»: Սա ի՞նչ է նշանակում, որ իրանք պիտի մոդերավորեն, հետո ես նոր կարողանամ ինչ-որ բան փոխե՞լ: :think

Հա, նոր յուզեռները ամեն փոփոխությունից հետո պետք է սպասեն մոդերավորման, որ կարողանան էլի փոփոխություն անեն: Լինքը դիր էստեղ, Ներսեսը կնայի:

Ռուֆուս
09.12.2009, 22:12
http://www.google.com/mapmaker?hl=en&ctype=0&gw=11&ll=39.211042,46.38608&spn=0.046153,0.095444&z=14

Էս չհաստատված ճանապարհը որպես առաջնային ճանապարհ է գծվել ու հիմա չեմ կարում ջնջել, եթե կարող եք, ջնջեք, ես ճիշտը կգծեմ::)

Եթե դա քո գծածն ա, կարող ես undo անես, էլ ջնջելու կարիք չի լինի:

Արիացի
09.12.2009, 22:32
Եթե դա քո գծածն ա, կարող ես undo անես, էլ ջնջելու կարիք չի լինի:

Հայկ ջան, ասում ա This edit is unavailable for moderation as it is waiting for other features to be published. Էդ undo-ն որտեղից պտի անեմ?:8

Rammstein
09.12.2009, 22:36
Հղում! :)

http://www.google.com/mapmaker?hl=en&fll=40.208582,44.54613&fr=0.000082,0.000107&mpp=0.228027&gw=39&ll=40.208567,44.546398&spn=0.00159,0.003626&t=h&z=19&iwloc=0_0&fid=4641701423434651929:8689015354022074539

Մի հատ փողոց կա, հենց շենքի վրայով ա գնում, այնինչ պետք ա դրա ներքեւի մասով (հարավով) գնա:

Rammstein
09.12.2009, 22:41
ասենք թե Թումանյան փողոց
Մի անգամ լեզվի մասին մի հատ հաղորդում էր, ու ասվեց, որ սխալ է ասելը «Թումանյան փողոց, Կոմիտաս պողոտա», պիտի ասվի «Թումանյանի փողոց, Կոմիտասի պողոտա»:

հիշեք հայերեն ազգանունների վերջանում են yan-ով
Ես էդ «yan»-ը տենց էլ չմարսեցի: :nea

davidus
09.12.2009, 22:48
Ես էդ «yan»-ը տենց էլ չմարսեցի

բայց ինչի????

Rammstein
09.12.2009, 23:02
բայց ինչի????
Եսի՞մ, «ian»-ին ավելի կողմնակից եմ: Սենց ասեմ, «yan»-ը, էդ «յան»-ն ա, իսկ «ian»-ը` «եան»-ն ա: Իսկ ես դասական ուղղագրության կոմնակից եմ:

Իսկ ընդհանրապես ես իմ ազգանունը լատինատառով (եթե կոնկրետ անգլերենի պահանջ չկա) գրում եմ գերմաներեն այսինքն` «jan»-ով: :)

Արիացի
09.12.2009, 23:28
չեմ կարում սարքածս undo անեմ :8

Կաթիլ
09.12.2009, 23:42
չեմ հասկանում, եթե պահանջվում ա, որ street բառն ամբողջությամբ գրվի, գրելուց հետո ինչի՞ ա դառնում St :oy

Ռուֆուս
10.12.2009, 00:59
Եսի՞մ, «ian»-ին ավելի կողմնակից եմ: Սենց ասեմ, «yan»-ը, էդ «յան»-ն ա, իսկ «ian»-ը` «եան»-ն ա: Իսկ ես դասական ուղղագրության կոմնակից եմ:

Իսկ ընդհանրապես ես իմ ազգանունը լատինատառով (եթե կոնկրետ անգլերենի պահանջ չկա) գրում եմ գերմաներեն այսինքն` «jan»-ով: :)
Ռամշտայն ջան, շատ ուրախ եմ, որ դու դասականի, այլ ոչ թե փոփի կողմնակից ես, բայց հայկական ազգանունները անգլերեն գրվում են yan-ով, թե քո անձնագրում, թե ամենուր :) Եթե մի բանը ուզում ենք նորմալ անենք, բոլորս պետք է նույն կանոններով առաջնորդվենք:

չեմ հասկանում, եթե պահանջվում ա, որ street բառն ամբողջությամբ գրվի, գրելուց հետո ինչի՞ ա դառնում St :oy

Կաթիլ ջան, գաղտնիքն էլ հենց դրանում է, դու Street-ը ամբողջությամբ ես գրում, իսկ Google-ը ավտոմատ այն կրճատում է: Էն issue-ն էլ, որ աստղիկներ դրեցիք, նրա համար է, որ հայերեն փողոց, պողոտա բառերն էլ Google-ը ավտոմատ կրճատի :) Դրա համար հայերենն էլ պետք է ամբողջովին գրենք, որ երբ էդ փոփոխությունը լինի, հայերեն բառերն էլ ավտոմատ կրճատվեն:

Կաթիլ
10.12.2009, 14:38
մի հատ հարց էլ տա՞մ
կառույցների անուններն էլ 2 լեզվով պետք ա գրվի, թե՞ մենակ անգլերենով, նոր պոլիտեխնիկը 2 լեզվով գրեցի, նույն ձևով, ոնց փողոցների դեպքում ենք գրում, մենակ հայերենն էր երևում
մի հատ էլ հարց
հապավումներ կարող ենք գրել, թե՞ բառերն ամբողջությամբ պետք ա գրվեն
օր.՝ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղ, թե՞ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

Արշակ
10.12.2009, 21:28
Մի անգամ լեզվի մասին մի հատ հաղորդում էր, ու ասվեց, որ սխալ է ասելը «Թումանյան փողոց, Կոմիտաս պողոտա», պիտի ասվի «Թումանյանի փողոց, Կոմիտասի պողոտա»:

Ինչքան հիշում եմ, ինչ–որ դեպքերում սեռական հոլովով է գրվում, ինչ–որ դեպքերում՝ ուղղական։ Կարծեմ ինչ–որ սկզբունք կա դրա հետ կապված, բայց չեմ հիշում։

Rammstein
10.12.2009, 23:34
Ռամշտայն ջան, շատ ուրախ եմ, որ դու դասականի, այլ ոչ թե փոփի կողմնակից ես, բայց հայկական ազգանունները անգլերեն գրվում են yan-ով, թե քո անձնագրում, թե ամենուր Եթե մի բանը ուզում ենք նորմալ անենք, բոլորս պետք է նույն կանոններով առաջնորդվենք:
Հեռու չգնամ, կոնկրետ ես դպրոցում անցել եմ, որ երկու ձեւն էլ ճիշտ ա: Պրծավ գնաց: :)

Նաեւ ասեմ, որ մարդ գիտեմ, որը իր անձնագրում որոշակի հիմնավոր պատճառներով փոխել ա տվել էդ ձեւը:

քաղաքացի
11.12.2009, 11:48
Բարև բոլոր քարտեզագծողներին։

Մի խնդիր ունեմ, չգիտեմ ես եմ գժվել, թե գուգլը։ Ուրեմն Երևանի մանկական երկաթուղու թունելների ճանապարհն եմ գծել (էն որ փոչտայի տակով ա անցնում) և նշել եմ, որ դա «թունել» կարգի է։ Հիմա էս գուգլը առաջարկում ա խաչերուկներ դնել Սարյանի ու Պռոշյանի հետ։ Ի՞նչ անեմ :esim

Մոդերատորը թունելներից մեկը հաստատել ա, պրիչոմ էն մեկն ա, որ չի գործում։ :'

Օգնեցե՛ք :oy

Ներսես_AM
11.12.2009, 14:31
Սաս էտ փողոցը որ գծել ես ինքը հատվելա մյուսների հետ, հասկացելա իբր վերևովա գնում: քանի ափրուվ չեն արել թափով անդու արա էլի:

քաղաքացի
11.12.2009, 14:41
ուշ ա արդեն:
Բայց գոնե ատրիբուտները փոխեի: Հիմա ի՞նչ կարամ անեմ:

Ներսես_AM
11.12.2009, 14:51
Հիմա մուտքի մոտը ինչ որ բան դու եդիթ արած ունես էտ ինչա՞: Անդու չի լինում անել:

davidus
11.12.2009, 18:03
Մի խնդիր ունեմ, չգիտեմ ես եմ գժվել, թե գուգլը։ Ուրեմն Երևանի մանկական երկաթուղու թունելների ճանապարհն եմ գծել (էն որ փոչտայի տակով ա անցնում) և նշել եմ, որ դա «թունել» կարգի է։ Հիմա էս գուգլը առաջարկում ա խաչերուկներ դնել Սարյանի ու Պռոշյանի հետ։ Ի՞նչ անեմ

ժողովուրդ, իսկ եթե թունելները չգծենք??? ամեն դեպքում դրանք նաև ռմբապաստարաններ են, ու հեչ պարտադիր չի, որ սաղ աշխարհը դրանց մասին իմանա...
ինչ կասեք?? :think

davidus
11.12.2009, 21:07
մի հատ ապուշ ադրբեջանցի Ստեփանակերտի տվյալները մտել, փոխել ա, թուրքերեն անուններ ա դրել..... մոդերավորման ա սպասում....... մտեք, հերքեք.... :angry :angry :angry

http://www.google.com/mapmaker?gw=26&hl=en&ll=39.826929,46.761589&spn=0.036913,0.059738&z=14&t=h

BOBO
12.12.2009, 01:04

Ես էրեգ փոխեցի Ստեփանակերտ, դրանից հետո ցույց տվեց որ փակա չենք կարա խմբագրենք:))

Հարդ
20.12.2009, 16:48
Մի հատ հարց էլի՝ գուգլի քարտեզում մի անգամ շենքի պոիսկ էի տվել , հետո էտ շեքը ցույց տվեց նաև եռաչափ նկարով, իրա բակով: Հիմա որ շենքը պոիսկ եմ տալիս, էլ էտ ձև չեմ կարում նայեմ, կարող եք օգնել?

tikopx
27.12.2009, 17:19
ես ուրիշ ձեվ եմ ուզում օգնած լինեմ շենքերը 3D սարքեմ հեշտ ծրագիր կա դրա համար լինկը տվեք մեկ ել ձև ասեք

davidus
28.12.2009, 01:17
ես ուրիշ ձեվ եմ ուզում օգնած լինեմ շենքերը 3D սարքեմ հեշտ ծրագիր կա դրա համար լինկը տվեք մեկ ել ձև ասեք

google sketchup

դրանով համ էլ միանգամից ափլոդ ես անում

tikopx
30.12.2009, 20:43
արդեն աշխատելու ձևը հասկացա մնաց տեկստուրները սարքեմ ու փորձեմ քցեմ

terev
10.02.2010, 23:13
Ժողովուրդ, ով՞ գիտի «Լինում է չի լինում» խանութի տեղը, հասցեն Զորավար Անդրանիկ 24ա:
Կխնդրեի http://maps.google.com/maphp?hl=ru -ից էս ֆորմատով 40.181682,44.447848 , տեղը ցույց տա:

Ներսես_AM
10.02.2010, 23:35
կոնկրետ չհասկացա ինչ ես ուզում, քո տված կոորդինատներով ստեղ ա ցույց տալիս
http://maps.google.com/maps?f=q&source=s_q&hl=en&geocode=&q=40.181682,+44.447848&sll=40.18197,44.447954&sspn=0.009476,0.01929&ie=UTF8&ll=40.181816,44.44784&spn=0.004738,0.009645&t=h&z=17&iwloc=near

terev
10.02.2010, 23:43

Իմ տված կոորդինատները անկապ տեղա էտ փողոցի վրա: Ես ուզում եմ ետ հասցեի կոորդինատները տաք:

Ներսես_AM
11.02.2010, 01:20
իմ մոտի եղած քարտեզով 24ը էսա http://maps.google.com/maps?q=40.182472,44.446853&num=1&t=h&sll=40.182197,44.447744&sspn=0.002369,0.004823&hl=en&ie=UTF8&ll=40.182488,44.446853&spn=0.004738,0.009645&z=17
24ա-ն էլ կողքերը կլինի

Tornado
03.05.2010, 18:21
Ժողովուրդ ջան, մի բան ասեմ. Դավթաշենի մոտի Դավթաշեն գյուղի վրա գրված ա Հուսո ավան, բայց Հուսո ավանը իրականում մի քիչ վերեւա, 16 կվառտալի 3-րդ շղթայի մոտ: Եթե ժամանակ կունենաք փոխեք: Ես փորձել եմ փոխեմ, բայց նոր յուզեռ էի, ինձ չթողեց:

tikopx
03.05.2010, 22:28
Բանգլադեշում ել մի հատ տենց տեղ կա

BOBO
12.12.2010, 19:50
http://maps.google.ru/maps?client=opera&oe=utf-8&ie=UTF8&hl=ru&ll=40.083292,43.933554&spn=0.025546,0.055747&z=15
էս ում մտքի թռիչքնա:D

Ներսես_AM
12.12.2010, 21:34
Mapmaker-ում բագ կա, հայերեն որ գրում ես սեյվ անելուց ցխվում ա սենց մեկ մեկ, պետք ա բացել դզել նորից

Rammstein
28.05.2011, 00:20
Ժող, բարլուս: :) Էս երկու օրը մի քիչ բզբզում էի, մի քանի հարց առաջացավ. ասենք` օբյեկտ եմ դնում ու իրա աշխատանքային օրերն ու ժամերն եմ գրում, պիտի ժամը պարտադիր AM-PM ֆորմատով ու օրերը անգլերեն գրե՞մ (ուղղակի 12 ժամանի համակարգը ատում եմ :oy):
Մյուս հարցը. եթե օբյեկտը շենքի մի հատվածում ա, ոչ թե ամբողջ շենքում, ապա պիտի Point դնե՞մ, թե՞ կարամ իրա մակերեսով Shape գծեմ: Ու ընդհանրապես, ի՞նչ դեպքում են point ու ինչ դեպքում shape օգտագործում:

Մեկ էլ կարող ա՞ իմանաք` երբ են հայերենը չինարեն դառնալու խնդիրը լուծելու էս կացին ախպերները ու ինչ անենք, որ շուտ լուծեն: