PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր հայկական թարգմանության ծրագիր

Alik-V
06.12.2009, 20:46
Ձեզ եմ ներկայացնում Avdict-ի առաջին տարբերակը http://upwap.ru/preview/200912/06/659898-cb480143.jpg , որը պարունակում է մոտ 9400 բառ (հայերեն-անգլերեն): Ծրագիրը Java-ով եմ գրել, հետևաբար նրա աշխատանքի համար անհրաժեշտ է JRE: կարող եք ներբեռնել այստեղից http://upwap.ru/d/659885/78128420f0aaea8ecb99eba0e34581bf/6b444e3990fad2/Avdict-v1.rar Ծրագրի աշխատանքի համար անհրաժեշտ է նաև Arial Armenian տառատեսակ:
Բառը պետք է գրել Armenian Phonetic-ով:

Gayl
06.12.2009, 20:58

Ուստանովիտ եմ անում,հետո յառլիկի վրա կտցնում եմ չի բացում,այսինքն ոչինչ չի փոխվում,ոնց որ հեչ էլ կտցրած չլինեմ:

_DEATH_
06.12.2009, 21:15
Ուստանովիտ եմ անում,հետո յառլիկի վրա կտցնում եմ չի բացում,այսինքն ոչինչ չի փոխվում,ոնց որ հեչ էլ կտցրած չլինեմ:

Ուրեմն JRE (http://network.am/More/JavaSERE) չկա կոմպիդ վրա:

Alik-V
06.12.2009, 21:17
Ուստանովիտ եմ անում,հետո յառլիկի վրա կտցնում եմ չի բացում,այսինքն ոչինչ չի փոխվում,ոնց որ հեչ էլ կտցրած չլինեմ:
Պրոբլեմը JRE-ի հետա կապված

_DEATH_
06.12.2009, 21:26
Alik-V ջան լավ էլ բառարան ա :hands

Թերություններից մենակ էն ասեմ որ մի քիչ դանդաղ ա բացում, չնայած java-ի համար էտ արագությամբ էլ որ բացում ա ընտիր ա, մեկ էլ որ unicode-ով լիներ ավելի լավ կլիներ: :)

Chuk
07.12.2009, 00:37
Ձեզ եմ ներկայացնում Avdict-ի առաջին տարբերակը http://upwap.ru/preview/200912/06/659898-cb480143.jpg , որը պարունակում է մոտ 9400 բառ (հայերեն-անգլերեն): Ծրագիրը Java-ով եմ գրել, հետևաբար նրա աշխատանքի համար անհրաժեշտ է JRE: կարող եք ներբեռնել այստեղից http://upwap.ru/d/659885/78128420f0aaea8ecb99eba0e34581bf/6b444e3990fad2/Avdict-v1.rar Ծրագրի աշխատանքի համար անհրաժեշտ է նաև Arial Armenian տառատեսակ:
Բառը պետք է գրել Armenian Phonetic-ով:

Գովելի է նման ծրագրեր ստեղծելու ձգտումը ու իրագործումը: Այդ առումով շնորհակալություն:

Իսկ հիմա ասեմ, թե ինչու չեմ օգտագործի ծրագիրն ու անգամ չեմ բեռնի.
1. Բառերի բազան աղքատիկ է, ամենայն հավանականությամբ վերցված է մեկ այլ առկա էլեկտրոնային բառարանի բազայից, հեղինակային իրավունքները ըստ ամենայնի պաշտպանված չեն լինի,
2. Ծրագրի աշխատանքի համար անհրաժեշտ է «Arial Armenian» տառատեսակ, ինչը նշանակում է, որ ծրագիրը գրված է ոչ թե Unicode, այլ ArmSCII կոդավորմամբ, ինչը կարելի է բնորոշել արդեն նախնադարյան, ոչ հարմարավետ տարբերակ,
3. Վերջին նախադասությունը «Բառը պետք է գրել Armenian Phonetic-ով» որոշ հարցերի տարածված սխալ ընկալում է, ինչը արդեն իմ մոտ ծրագրի լրջության մասին կասկածներ է առաջացնում: Թե ինչն է սխալ, կարող եք կարդալ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?p=1873506#post1873506), երկու օր առաջ եմ գրել:

Այս դիտողություններովս բոլորովին չեմ ուզում նսեմացնել կատարված աշխատանքը:

Alik-V
07.12.2009, 01:31
Ես ոչ մեկին չեմ ստիպում և ոչ էլ խնդրում որ օգտագործի իմ ծրագիրը, ինձ լրիվ բավարարում ա եթե ծրագիրը օգտակար լինի նույնիսկ 10 հոգու, կոնկրետ էս տարբերակը հետաքրքրության համար եմ գրել, J2ME տարբերակում http://www.akumb.am/showthread.php?t=48876 սկզբից Unicode-ի
տառերի նկարներով էր բայց մարդիք Arial-ով ուզեցին, դրա համար էլ էս տարբերակում
Arial-ով եմ արել, իսկ բազաի ծավալը մեծացնելը ժամանակի հարցա

Chuk
07.12.2009, 01:40
տառերի նկարներով էր բայց մարդիք Arial-ով ուզեցին, դրա համար էլ էս տարբերակում
Arial-ով եմ արել, իսկ բազաի ծավալը մեծացնելը ժամանակի հարցա
Նայեցի թեման: Մարդիկ առաջարկել են այն, ինչ ես առաջարկեցի նոր:
Ծրագիրն արված էր նկարներով, հասկանալի պատճառներով, բայց դա ամենահարմար տարբերակը չի: Մարդիկ առաջարկել էին անել ֆոնտով:

Ֆոնտերը լինում են տարբեր կոդավորումների, մասնավորապես հին ու լիքը անհարմարություններով ArmSCII և նոր ու ճկուն Unicode: Խորհուրդ կտամ, քանի որ ծրագրավորումով ես զբաղվում, սրանց մասին մանրամասն ինֆորմացիա ճարել ու ծանոթանալ:

Բացի դրանից Աթեիստը առաջարկել էր անել Arial կամ Tahoma ընտանիքի ֆոնտերով: Ֆոնտերի ընտանիքը չի վերաբերվում կոդավորմանը, այլ վերաբերվում է տառերի գծագրությանը:

Օրինակ Arial ընտանիքի տառատեսակներ են Arial Armenian և Arial AM-ը, երկուսն էլ ArmSCII կոդավորմամբ, և նույն ընտանիքի տառատեսակներ են Arial Unicode-ը և Arian Amu-ն, երկուսն էլ պարունակում են հայերեն տառերը՝ համապատասխան տիրույթում, երկուսն էլ Unicode կոդավորման են:

Վաղուց անցել են ArmSCII կոդավորման գործածման ժամանակները, դրանց վաղուց հրաժեշտ տալու ժամանակն է:

Ես շատ կուզեի, որպեսզի քննադատությունս ու խորհուրդներս սրտին մոտ չընդունվեին, դրանք արվում են հուսով, որ հաշվի կառնվեն, ինչի արդյունքում կշահես թե՛ դու, թե՛ ծրագիրը:

Alik-V
07.12.2009, 14:07
Ես շատ կուզեի, որպեսզի քննադատությունս ու խորհուրդներս սրտին մոտ չընդունվեին, դրանք արվում են հուսով, որ հաշվի կառնվեն, ինչի արդյունքում կշահես թե՛ դու, թե՛ ծրագիրը:
Ամեն ինչ նորմալ ա ;)
Էս էլ Unicode-ով տարբերակը http://upwap.ru/d/660600/c602f479af337605e9d2f602988e258f/a50096eba68b89/Avdict_v1.rar
Փոփոխություններից նշեմ,որ էսի ի տարբերություն նախորդի զգայուն չի մեծատառերի և փոքրատառերի նկատմամբ, այսինքն բառը կարաք համ մեծատառերով գրեք,համ էլ փոքրատառերով, իրա համար մեկա

Chuk
07.12.2009, 16:05

Շնորհակալություն :)
Ի դեպ նշածդ Unicode-ի առավելություններից ևս մեկն ա :)

Alik-V
08.12.2009, 13:18
Ժողովուրդ ջան եթե ցանկացողներ կան օգնելու ծրագրի համար բառարաններ սարքելու գործում գրեք, միասին աշխատելն ավելի հաճելի կլինի: Ձեռի տակ տենց հաջող բառարաններ էլ չկա... Կնդունեմ ծրագրի հետ կապված ցանկացած դրական առաջարկություն:

Jerry
31.03.2010, 21:46
Բարև: Ես մեծ հաճույքով կքգնեմ, ես վաղուց էի ուզում մասնակցել, և հետագայում ինքս ծրագրեր գրել, բաից գրականության և ուսուցչի պատճառով չստացվեց,:

AMzone
01.04.2010, 02:22
բա ոնց անենք եսել քաշեմ ետ ծրագիրը՞ իմ մոտ չի բացում լինկերը: