Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի հարց ու պատասխան
Ուլուանա
21.03.2006, 18:09
- Բժիշկ, ճի՞շտ է, որ մազածածկույթն ամենաարագը նյարդային հողի վրա է աճում։
- Հիմարություն։ Ամենաարագը դեմքի վրա է աճում։
- Կարո՞ղ է ազնիվ մարդը շատ բարձր պաշտոն զբաղեցնել։
- Եթե նա միայն տեսականորեն է ազնիվ, ապա կարող է։ Իսկ եթե նա իրոք ազնիվ է, ապա էլի կարող է, բայց միայն տեսականորեն։
- Ո՞վ է զոքանչը։
- Ընտանեկան դրամաների բեմադրող ռեժիսորը։
- Ի՞նչ պետք է առաջին հերթին անի պարտաճանաչ պատգամավորը կարևոր քվեարկությունից առաջ։
- Արթնանա։
– Ի՞նչ է նշանակում կարծիքների փոխանակում պետի և ստորադասի միջև։
– Դա այն է, երբ ստորադասը մտնում է պետի մոտ իր սեփական կարծիքով, բայց դուրս է գալիս պետի կարծիքով։
Ուլուանա
11.04.2006, 12:16
Լավ, ինչքան սրամիտ երկխոսություններ լսեցիք, հերիք է, հիմա կարդացեք այս տափակությունը, որի վրա, սակայն, ես ահագին ծիծաղել եմ :D
- Ինչպե՞ս կարելի է մեծ հեռավորությունից նայելով իմանալ՝ կանգնածը մա՞րդ է թե՞ կապիկ։
- Վրան կրակում ես, եթե մեռավ, ուրեմն մարդ էր, եթե սատկեց, ուրեմն կապիկ էր։
– Ինչու՞ են վանեցի տղաներին դուր գալիս մինի–յուբկաները։
– Որովհետև մինի–յուբկաները մինիմում ծախսերով տալիս են մաքսիմում ինֆորմացիա աղջիկների մասին։
Ուլուանա
09.05.2006, 10:19
- Ինչո՞վ են իրար նման լավությունը, խոսքը, տոկոսը։
- Դժվար է ասել, բայց երեքի տակ էլ չարժե մնալ։
- Անտառում ինչպե՞ս իմանալ, թե որտեղ է հարավը։
- Պետք է նայել ծառին։ Եթե ծառը արմավենի է, ուրեմն հարավն այստեղ է։
Ուլուանա
31.07.2006, 11:24
Բանակային
- Ինչու՞ բանակում ՈՒՀԱ (Ուրախների ու հնարամիտների ակումբ) (КВН) չկա։
- Որովհետև ամենաուրախ զինվորները կալանատանն են, իսկ ամենահնարամիտները՝ բուժկետում։ :P
-Արևիկ ջան պապային ես շատ սիրում թե մամային?
-որ ասեմ պապան կնեղանա
-Արևիկ ջան որ քեռուն ես սիրում?
- Սեդա ( Սեդան քեռւ կինն է)
Հայրը ասում է աղջկան
-Արևիկ ջան այդ կեղտոտ տեղը չնստես, ձեռքեռդ շորերիդ մի քսի, մաման մեղկա, լվացքից ձեռքեռը ցավում են
Աղջիկը շարունակելով իր փնթի գործը ասաց
- ոչինչ դու կլվանաս
-Ինչու՞ են գորիլաի քիթը և քթի ծակերը այդքան մեծ.
-Որովհետև մատերը հաստ են:P :D
-Ինչով է տարբերվում պրոֆեսիոնալ ծրագրավորողը, ոչ պրոֆեսիոնալից:
- ոչ պրոֆեսիոնալ ծրագրավորողը մտածում է թե 1KB-ում 1000B է, իսկ պրոֆեսիոնալ ծրագրավորողը՝ 1Kmում 1024m:
Annushka
30.09.2006, 11:07
-Ի՞նչ տարբերություն ասեղի և ձիու մեջ…
-Ձիուն թռնում ես , նոր նստում, իսկ ասեղին նստում ես, նոր թռնում:)
-ի՞նչ կլինի եթե խաչասերենք կենգուրուին և փղին.
-շատ մեծ փոսեր Ավստրալիաով մեկ
-ի՞նչ կլինի եթե խաչասերենք կենգուրուին և փղին.
-շատ մեծ փոսեր Ավստրալիաով մեկ
Կամ էլ հնդկաստանը երկրաշարժից կանցներ ծովի տակ:
StrangeLittleGirl
03.11.2006, 22:06
- Ինչո՞վ են սպերմատոզոիդներն ու իրավաբաններն իրար նման:
- Հազարից մեկն է մարդ դառնում:
Ուլուանա
23.11.2006, 18:25
***
- Ո՞ր ատամերն են ամենաուշը ի հայտ գալիս։
- Արհեստական։
***
- Ի՞նչ բա է չինական դիետան։
- Չինական փայտիկներով սպաս ուտելը։
***
- Ինչի՞ համար են ստեղծել սպիտակ շոկոլադը։
- Որ նեգրերը կարողանան առանց մատները կծելու շոկոլադ ուտել։
ինչ ընդհանրություն կա արդար իրավաբանների ու այլմոլորակաինների մեջ
մենք անընդհատ դրանց մասին լսում ենք, բայց երբեք չենք հանդիպում
Ի՞նչ է փորագրված Չինաստանի ծննդատան պատերի վրա.
-Հերիքա(ХВАТИТ)
Ուլուանա
04.12.2006, 19:59
- Ինչի՞ց է, որ արևը մայր մտնելիս կարմրում է։
- Ցերեկվա տեսածները հիշելու պատճառով։ :oy
Կներեք, այստեղ ստիպված եմ ռուսերեն գրել, որովհետև հետաքրքրությունը հենց դրա մեջ է...:oy
_Почему ветер поднимает юбку?????;) ;) ;)
_Потаму что ветер мужского рода.:D :D :D :D
– Ի՞նչ կստացվի, եթե խաչասերենք օձին ու ոզնուն։
– Մի քանի մետր փշալար։
– Իսկ արծվին ու կրիայի՞ն։
– Թռչող ափսե :D
StrangeLittleGirl
26.12.2006, 15:05
- Ինչու՞ կապանցի աղջիկները ժամագործ չեն դառնում:
- Որովհետև ինչի ձեռք են տալիս, կանգնում ա :D
-Թանկագինս ինչ գեղեցիկ ատմներ ունես
-Շնորակալություն, դիր տեղը:angry
–Բժիշկ արդյոք ոչ մի հույս չկա?
-Ոչ ոչ ինչ եք ասում , եթե ես ձեզ բուժեմ , ինձ կտան Նոբելյան մրցանակ:P
Իրական դեպքեր.
Տիգրան Կարապետյանը հարցնում ա շոգեքարշի մասնակիցներից մեկին.
-Անձրևի ժամանակ կաթիլ է, իսկ ձյան ժամանա՞կ
-Կարկուտ
-------------
հարց դահլիճին
-Որն է ամենադաժան պատիժը եկեղեցական օրենքներով
-Կախաղանը
-Չէ
-Հրկիզումը
-Ոչ
մեկ էլ մեկը
-Աշխատանքից հեռացնելը
------------
-Ուրեմն ուշադիր լսեք հարցս. Արագած լեռը ունի 4 գագաթ, այդ պատճառով էլ նրան անվանում են...
-Մասի՞ս
:D
Cleopatra
12.01.2007, 16:12
Մի ռեժիսոր հարցրեց Բեռնարդ Շոուին, թե ինչ տարբերություն կա կատակերգության, դրամայի և ողբերգության միջև:
-Այն փաստը, որ Դուք չգիտեք այդ տարբերությունները, ինձ համար կատակերգություն է, հանդիսատեսի համար` դրամա, իսկ Ձեզ համար ողբերգություն: ;)
Հիվանդը.
- Բժի՜շկ, ես կապրե՞մ:
Բժիշկը.
- Իսկ իմաստը ո՞րն է:
----------------------------------------
Բժիշկը - բժշկին.
- Վեցերորդ սենյակի հիվանդին բուժե՞նք, թե՞ թողնենք ապրի:
- ... ՞՞՞
----------------------------------------
Գլխավոր բժիշկը.
- Ինչպե՞ս անցավ վիրահատությունը:
Վիրահատող բժիշկը.
- Վիրահատությունը նորմալ անցավ...
... հիվանդը չդիմացավ:
----------------------------------------
Երկու մահացածներ դիահերձարանում.
- Ո՞նց ես:
- Դիահերձումը ցույց կտա:
Ինչի փիխը պոչ ունի՞
Որ հանկարցակի չվերջանա:D :D
Անունտ ոնցա՞
Լավա!:D :D :D
Ոնցես՞՞՞
Ոնց ուզեմ!!:D :D
ինչու հավը չունի կրծքեր
որտև աքլորը չունի ձեռքեր
Դասախոսի խոսքերից.
Ապացույցը անապացուցելի ե:think :D
Պետավտոտեսուչը վարորդին՝
-Էս Mersedes-ը քեզ ո՞րտեղից:
-Դե, ժամանակին BMW ունեի, ծախեցի վրան մի քիչ փող դրեցի, էս Mersedes-ը առա:
-Բա էդ BMW ո՞րտեղից:
-Դե ժամանակի վոլգա ունեի, ծախեցի վրան մի քիչ փող ավելացրեցի BMW առա:
-Բա էդ վոլգան ո՞րտեղից:
-Դե, ժամանակի հեծանիվ ունեի ծախեցի վրան փող ավելացրեցի վոլգա առա: Էլ չհարցնես հեծանիվը որտեղից, դրա համար ես արդեն «նստել եմ»: :))
Չգիտեմ համապտասխանում է թեոմային թե որ, բայց պատմեմ:
Արամ դու ընկերուհի ունես?
Ոնց չունեմ?
Շատ ես հետը մոտիկ?
Հա շատ:
Բա ինչքան ես մոտիկ?
Ենքան որ արդեն մոտը ազատ տռում եմ:
-ի՞նչ տարբերություն կա պորնոգրաֆիկ ֆիլմերի և Բրիթնի Սփիրսի կլիպների մեջ.
-պորնոգրաֆիկ ֆիլմերում երաժշտությունը ավելի լավնա:P
-ինչու՞ կայծակը երկու անգամ նույն տեղը չի խփում
-որտև մի անգամ խփելուց հետո էդ տեղը էլ չկա:)
-Որտե՞ղ անցկացրեցիր անցկացրեցիր արձակուրդդ:
-Կեսը լեռներում:
-Իսկ մյուս կես՞ը:
-Գիպսի մեջ
-ինչ տարբերություն մարթկանցի(ակումուլյատոր) ու զոքանչի միջև
-մարթկանցը գոնե մի հատ պլյուս(+) ունի:D
ով զոքանչ ունի ինձ կհասկանա;)
Ուրվական
19.03.2007, 23:16
-Ե՞րբ են գուլպաները համարվում կեղտոտ.
-Երբ ձախը սկսում է տարբերվել աջից:
:D :D :D
-Ինչո՞ւ են ապարանում ծիրանի ծառերը ծաղկում, բայց բերք չեն տալիս:
-Որովհետև ապարանցիները կարծում են, թե ծառի վրայինը ադի-բուդի է ու ուտում են:)
գյումրեցի աղջիկ
25.04.2007, 09:06
-Ինչպե՞ս կարելի է շփոթեցնել շիկահեր աղջկան:
-Առաջարկիր նրան հաշվել էսկալատորի աստիճանները,,,,
Ուրվական
25.04.2007, 17:56
-Ինչու՞ են ապարանցիները "ապահովիչ" բառը սկսել գրել փոքրատառով:
-Որովհետև իմացել են, որ "ապահովիչ"-ը ազգանուն չի::D
գյուղացի
09.05.2007, 12:40
Ղարաբաղցին` Երևանցուն
-Ոնց էս, ապէ.
-Հունց ասես.
- Հա ինչ անեմ՞
- Կեսը խաշլամա, կեսը խորոված… :D
–Ինչու՞ են ապարանցու նասկիները միշտ ծակ
–Եղունգները նասկիների վրաիցա կտրում:D
հարց.
–Ի՞նչ տարբերություն օդապարիկի և պահպանակի մեջ:
Պատասխան.
–Երբ պատռվում է օդապարիկը, ևս մի կյանք է կորում, իսկ երբ պատռվում է պահպանակը ևս մի կյանք է ստեղծվում:
Djavaxhq
20.07.2007, 10:38
Հարց Բրիթնի Սպիրսին՝ որն է ձեր զենքը
պատասխան՝ այո, ոռն է իմ զենքը
-Օղի խմո՞ւմ ես:
-Խմո~ւմ եմ, բժիշկ ջան, չի' օգնում:
Ավելացվել է 4 րոպե անց
-Ո՞վ է զոքանչը:
-Իրա` մերը:
Ուրվական
18.03.2008, 13:37
Հարց Հայկական Ռադիոյին.
-Ինչո՞վ են տարբերվում պոռնոֆիլմերը Բրիթնի Սպիրսի տեսահոլովակներից:
Հայկական Ռադիոյի պատասխանը.
-Պոռնոֆիլմերում, սովորաբար, երաժշտությունն ավելի որակով է լինում:
-ինչու հեռակառավարվող ռակետների վրա microsoft ծրագիր չեն դնում...
-որովհետև դրանք , կամ կկախեն, կամ էլ հետ կգան` հրամանի հաստատման համար...
ChildOfTheSky
21.03.2008, 02:53
Բանակում՝
–Արա քեզ խելոք պահի , թե չէ նասկիս կկոխեմ փորդ :angry :
–Չես կարա , մայկես հագս ա :P :
Հարց.ապարանցին ինչի ա ժպտում, երբ կայծակ ա լինում?
Պատասխան. մտածում ա, թե նկարում են վերևից::)
Lider2006
01.07.2008, 21:27
Հարց: Ինչովա տարբերվում թաղումը հարսանիքից?
Պատասխան: Թաղման վախտ չեն հարցնում ԲԱ ԴՈՒ ԵՐԲ
-Ինչո՞վ է տարբերվում մետաղյա վեդռոն պլասմասե վեդռոյից:
-Մետաղյա վեդռոյի մեջ կարան կրակ անեն::viannen_09:
-Ինչո՞վ է տարբերվում մետաղյա վեդռոն պլասմասե վեդռոյից:
-Մետաղյա վեդռոյի մեջ կարան կրակ անեն::viannen_09:
Ինչ նմանություն ունեն ինքնաթիռն ու մահճակալը?
-երկուսով էլ հնարավոր չի թրաշվել...
-Ինչո՞վ ա տարբերվում "ԱՊԱՐԱՆ" ավիաընկերության ինքնաթիռը այլ ինքնաթիռներից:
-"ԱՊԱՐԱՆ" ավիաընկերության ինքնաթիռի թևերի տակ մազ կա:D
-Ինչո՞վ են տարբերվում պահպանակը և պարաշյուտը
- որ պարաշյուտի պատռվելուց մարդ ա մեռնում ,իսկ պահպանակի պատռվելուց մարդ ա ծնվում…
-Ինչո՞վ են տարբերվում պահպանակը և պարաշյուտը
- որ պարաշյուտի պատռվելուց մարդ ա մեռնում ,իսկ պահպանակի պատռվելուց մարդ ա ծնվում…
Մեկ-մեկ կարողա նույնիսկ մահանալ էլ, սպիդ կա, բան կա:D
-Ի՞նչ կարելի է հանել լիրվ մերկ քարտուղարուհու վրայից:
-Լրիվ մերկ շեֆին :lol
Ղարաբաղցին զրուցելիս...
-Ա, Մեռյալ ծովը գիդու՞մ ես: Ա, մունկ ենք է՜ սպանիլ…:D :D :D
Ասում են, որ էս զրույցը կռվի տարիներից ա եկել, երբ մերոնք հաջողություններ էին ունենում…
Ավելացվել է 3 րոպե անց
Մի հատ էլ իրական դեպք: Ավոն կռվի տարիներին անհանգստացած զանգում ա Սերժին: Ասում ա.
-Ա, մերոնք լրիվ հիմար են, դիրքերն 100մ հետ են տվել, ինչ ենք անելու?:
-Բա որ մերոնք հետ են տվել, ադրբեջանցիք առաջ չեն եկել?
-Չէ, դրանք էլ էլ բեթար հիմար են: :)
Ապարանցուց հարցնում են հեռախոսի համարը, նա պատասխանում է.
-Երեք, մեկ, մեկ, մեկ-մեկ էլ երեք: :D
Իրական պատմություն է:
–Արա՛, քո հետ եմ, շու-շուտ ասա, որն ա՞ կոչվում գլան: Թե չէ, էսա տամ սենց…
–Կասեմ-կասեմ, ընկեր…………, փեչի տռուբեն կոչվում է գլան…:D:D
-Բարև Ձեզ, Ձեզ աշխատող պետք չի՞:
-Ո՛չ:
-Իսկ աշխատացնո՞ղ:
Yellow Raven
30.07.2008, 12:30
-Տատդ աշխատումա?
-Չէ:
-Բա տարեք սարքել տվեք
chiburgen
30.07.2008, 12:41
"Նու-Պագաձին" էտի նապաստակնա, թե՞ գելը:
-Նապաստակ, նապաստակ ի՞նչ ես անում ծառի տակ:
-Թուխտ տուր, ասեմ:
I love love
28.08.2008, 13:31
Իրական դեպք`
Հարց`գտիր արտահայտության արժեքը sinx=1
Պատասխան`x=1/sin
- Ինչո՞վ է լավ պաշտոնավորը տարբերվում վատից:
- Վատն առանց կաշառքի ոչ մի բան չի անում, իսկ լավը կաշառքի համար ամեն ինչ կանի:
- Ինչո՞վ է լավ քաղաքական գործիչը տարբերվում վատից:
- Վատը միշտ խաբում է ժողովրդին, իսկ լավը երբեք ճիշտը չի ասում:
- Ինչո՞վ է լավ օլիգարխը տարբերվում վատից:
- Վատ օլիգարխի փողերը կեղտոտ են, իսկ լավինը՝ լվացած:
- Ինչո՞վ է լավը տարբերվում վատից:
- Վատն այն է, երբ ավելի վատ է, քան էր, իսկ լավը՝ երբ ավելի լավ է, քան կլինի: :)
Morpheus_NS
13.10.2008, 23:49
Հարց-Ի՞նչ տարբերություն կա էգ եւ որձ գնդլիկ բոքոնիկների միջեւ:
Պատասխան-Էգ գնդլիկ բոքոնիկը գլորվում, գլորվում, գլորվում ա, իսկ որձը գլորվում ա, վեր ցատկում, գլորվում ա :D
-ի՞նչ կլինի եթե խաչասերենք կենգուրուին և փղին.
-շատ մեծ փոսեր Ավստրալիաով մեկ
-Ինչ կստացվի եթե խաչասերենք օձին եվ ոզնուն?
-Կստացվի փշալար
Իրական դեպք`
Հարց`գտիր արտահայտության արժեքը sinx=1
Պատասխան`x=1/sin
մեր մաթեմի խմբից մեկն էլ կար տենց էր արել...դասախոսս հանեց:)
– Ինչպե՞ս է փիղն իջնում ծառից:
– Նստում է տերևին ու սպասում աշնանը։
Ուլուանա
14.01.2010, 10:32
– Ինչու՞ են բոլոր հեքիաթներն ավարտվում այն ժամանակ, երբ հերոսներն ամուսնանում են։
– Որովհետև ամուսնությամբ հեքիաթն ավարտվում է, և սկսվում է կյանքը։ :}
CactuSoul
29.01.2010, 13:19
Իրական եղելություն.
- Արմե՛ն, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու:
- Պապա:
- Չէ, նկատի ունեմ՝ ի՞նչ ես աշխատելու:
- Փող:
Հերոսը մեր տնօրենի տղան է: Սա ինձ պատմել է ընկերուհիս, ով վերջում ավելացրեց. «Հա բա ի՞նչ ասի էդ երեխեն. ինչ ծնվել ա, տեսել ա, որ իրա պապան պապա ա ու փող ա աշխատում…»:D:
Ուլուանա
29.01.2010, 22:56
– Ի՞նչ պատիժ կստանա զոքանչին Սևանա լիճը գցող փեսան։
– Երկուսից երեք տարի։
– Ինչու՞։
– Բնության հրաշքն ապականելու համար։
My World My Space
15.02.2010, 19:02
Մեր բանակային ԿՎՆ-ից
ինչ նմանություն կա սպայական անձնակազմի և ամպերի միջև
Ոչ մի, պարզապես երբ նարանք երկուսն էլ անհետանում են հիանալի օր ա լինում....
-Ինչու՞ չի կարելի հրապարակում սեքսով զբաղվել:
-Գնացող-եկողը խորհուրդներով զահլա կտանեն...;)
-Ինչու՞ չի կարելի հրապարակում սեքսով զբաղվել:
-Գնացող-եկողը խորհուրդներով զահլա կտանեն...;)
Ու սրա «իրապատում» շարունակությունը: Հայաստանում բնակվող բարեկամիս հարցրի .« Գիտե՞ս չէ, որ հրապարակում սեքսով չի կարելի զբաղվել»:
-Ինչու՞ չէ, մեր իշխանավորները լավ էլ զբաղվում են:
-Դրա համար էլ 80 կուսակցություն եք ստեղծել, որ խորհուրդներով նրանց գլուխը տանեն:
Հարց Հայկական ռադիոյին.
-Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2010-ին:
-Անունը չեմ կարող ասել, բայց ջութակ կամ չմուշկ հաստատ կունենա:
-Ինչո՞ւ են ոմանք գեր, մյուսները՝ նիհար, չնայած, որ նույն մակարոնն են ուտում:
-Որովհետեւ մի մասը այն ուտում է լայնությամբ, մյուսները՝ երկարությամբ...
Ի՞նչ անել, երբ աշխատել ես ուզում:
-Մի քիչ պառկիր, եւ ամեն ինչ կանցնի:
-Ինչպիսի՞ն պետք է լինի գիշերանոթը փոքր բնակարանում:
-Սովորականի նման, միայն բռնիչները ներսից:
-Ո՞վ է ամուսինը:
-Սիրեկանի օգնականը տնտեսական գծով:
-Ի՞նչ է կրկեսը:
-Դա մի տեղ է, որտեղ կապիկներն իրենց պահում են մարդկանց նման, իսկ մարդիկ` կապիկների:
-Ո՞րն է բիզնեսի ռուսական տարբերակը:
-Գողանալ մի արկղ օղի, վաճառել այն եւ շահույթով գնել օղի:
-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը:
-Պոլիկլինիկայի նման. մաքուր, մատչելի եւ ձրի:
-Ովքե՞ր են հեռավոր ազգականները:
-Դրանք ամենալավ բարեկամներն են. ինչքան հեռու, այնքան լավ:
-Ի՞նչ է խնայողությունը:
-Խնայողությունը ծախսելու արվեստ է` դրանից հաճույք չստանալով:
Հայկական ռադիոյին հարց են տալիս.
-Ի՞նչ է նշանակում Իլյիչ-Իլյիչ, առանց ինֆարկտ ու պարալիչ:
-Անաստաս Միկոյան...
-Ինչո՞ւ հայերը տիեզերք չեն թռչում, - հարցնում են Հայկական ռադիոյին.
-Դա չի կարելի անել, որովհետեւ այդ դեպքում բոլոր հայերը կմեռնեն հպարտությունից, վրացիները` նախանձից, եւ ի՞նչ, ողջ Անդրկովկասը պիտի մնա ադրբեջանցիների՞ն...
Հայկական ռադիոյին հարցնում են.
-Ի՞նչ է նշանակում բարձրաստիճան կին:
-Բարձրաստիճան կինն այն կինն է, ում բռնաբարել են շենքի 101-րդ հարկում:
-Ինչո՞ւ են մեր շատ հայրենակիցներ մնում արտասահմանում:
-Ասում են,հետ դառնալը վատ նշան է:
-Ինչու՞ է "Զապորոժեց"-ի շարժիչը հետեւում տեղադրված:
- Ինչով մտածել են, այնտեղ էլ դրել են:
- Ինչո՞վ կարող է ավարտվել հրեայի ու հայի դատը:
- Դատավորը կստանա 10 տարի:
-Ինչի՞ մասին է մտածում կողոպտիչը:
- Թալանել բանկն ու այնտեղ թողնել զոքանչի մատնահետքերը:
-Ինչու՞ են կանայք ավելի շատ ապրում, քան տղամարդիկ:
- Որովհետեւ նրանք երբեք զոքանչ չեն ունենում:
- Ինչո՞վ է պատժվում երկկնությունը:
-Երկզոքանչությամբ:
Հայկական ռադիոին հարց են տալիս
- կարող է կինը ամուսնուն դարցնել մեկ միլիոնի տեր :
- այո , եթե ամուսինը մինչև ամուսնանալը ունենա երկու միլիոն :
Հայկական ռադիոին հարց են տալիս
- կարող է կինը ամուսնուն դարցնել մեկ միլիոնի տեր :
- այո , եթե ամուսինը մինչև ամուսնանալը ունենա երկու միլիոն :
- Կարո՞ղ է արդյոք կինը ամուսնուն դարձնել միլիոնատեր:
- Այո, եթե ամուսինը մինչև ամուսնանալը եղել է միլիարդատեր:
_Ե՞րբ է ստեղծվել ֆուտբոլը:
_Երբ պապիկը հասել է գնդլիկ-բոքոնիկի հետեւից:
-Ի՞նչ պետք է անել, երբ վագրը հարձակվում է զոքանչի վրա:
-Ոչ մի բան. ոնց հարձակվել ա, թող տենց էլ պաշտպանվի:
_Ինչու՞ են փղի աչքերը կարմիր:
_Որպեսզի լոլիկի մեջ լավ թաքնվի:
Ինչ տարբերություն կա հավի և լրագրողի միջև?
Հավը կեղտոտ տեղը մաքուր բան է փնտրում, լրագրողը` մաքուր տեղը կեղտոտ բան:
***
Ինչ տարբերություն կա խափան տրակըորի և ոստիկանի միջև?
Ոչ մի:
_Ինչու՞ են փղի աչքերը կարմիր:
_Որպեսզի լոլիկի մեջ լավ թաքնվի:
- Քանի՞ անգամ ես տեսել լոլիկի մեջ թաքնված փղի։
- Դե, լավ ա թաքնվում, դրա համար էլ չես տեսել։
_Ինչպե՞ս էին հիիիիին ժամանակներում փորձարկում կառուցված կամուրջների վրա:
_Աշխարհի բոլոր զոքանչներին բերում կանգնեցնում էին կամուրջի վրա: Եթե դիմացավ ծանրությանը, լավ կամուրջ է, իսկ եթե ոչ հիանալի կամուրջ է:
Հարց. Ի՞նչ ընդհանուր բան կա տուրիստական ընկերության և գինեկոլոգի միջև:
Պատասխան. «Մենք աշխատում ենք այնտեղ, որտեղ մյուսները հանգստանում են:» :D:D
_Լսի, ժամերը որ առաջ են տվել, էսօր կատուս ինձ հին ժաով ա արթնացրել, ո՞նց իրան սովորեցնեմ նոր ժամին:
_Կոշիկով:
_Ի՞նչ է նշանակում С.С.С.Р:
_Смерть Сталина спасет Россию:
_Ի՞նչ է անում բոմժը համակարգչի առաջ:
_Աղբամանն է փորփրում (Resycle bin: )
Ուլուանա
04.06.2010, 20:05
– Ճգնաժամն ինչպե՞ս է ազդել հրեաների վրա։
– Նրանք սկսել են ավելի հաճախ հյուր գնալ։
My World My Space
04.06.2010, 20:29
- հայրիկ, ճգնաժամը մեր վրա կազդի՞
- Կազդի հարուստների վրա, բալես, մենք պարզապես կոչնչանանք
My World My Space
05.06.2010, 11:55
***
- Ի՞նչից են առաջանում բոլոր հիվանդությունները
- Բոլոր հիվանդությունների առաջացման պատճառը նյարդերն են, իսկ սիֆիլիսինը` հաճույքը....
***
-Ի՞նչ է նշանակում "կրիտիկա ներքևից" արտահայտությունը
- Չես կարող` հել վրայիցս....
***
- Ո՞վ է ամուսինը
- Սիրեկանի տնտեսական գծով տեղակալը
***
- Ովքե՞ր էին երկրի առաջին մարդիք
- հայտնի է, որ մարդիկ առաջացել են կապիկներից, ուստի առաջին մարդիք եղել են` Հրեա Արոն Գուտանը, Վրացի Շիմպանզեն ու Ուկրաինացի Գավրիլան....
***
- Ինչ տարբերություն կնոջ և արձանի միջև
- Արձանը ընկնում է նոր կոտրատվում, կինը` հակառակը....
***
- Ի՞նչ նմանություն կա հեռուստաաշտարակի ու կանացի ոտքի միջև
- Երկու դեպքում էլ ինչքան վերև ես բարձրանում, այնքան շունչդ կտրվում է....
***
- Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա
- Չէ՛, այնտեղ էլ չկա....
***
- Ի՞նչն է կանացի կաթի մեջ ամենաթանկը
- Տարան...
***
- Ի՞նչ տարբերություն տնօրենի և ամուսնու միջև
-Տնօրենը միշտ գիտի իր տեղակալներին, ամուսինը` ոչ միշտ....
***
- Ավելի լավ է ի՞նչից մեռնելը` սիֆիլիսի՞ց, թե՞ դիզինտերիայից
- Ավելի լավ է մեռնել որպես տղամարդ, քան....
***
- Ի՞նչով է տարբերվում կինը առագաստանավից
- Առագաստանավի վրա սկզբից տեղադրում ես կայմը, ապա բարձրացնում ես առագաստը, իսկ կնոջ մոտ հակառակը....
***
- Ինչով է տարբերվում կաղինը` ամուսնուց
- կաղին կրծում են երբ փող ունեն, իսկ ամուսնուն` երբ փող չունեն....
***
- ի՞նչու երբ քրտնում են ոտքերը, հոտ է գալիս, իսկ երբ քրտնում են ձեռքերը` ոչ
- հարց տալուց առաջ ուշադիր նայեք, թե որտեղից են սկսվում ոտքերը, որտեղից` ձեռքերը...
***
- Կարելի է քնել բաց պատուհանի տակ
- կարելի է , եթե հարմար այլ թեկնածու չկա
Ուլուանա
05.06.2010, 20:22
Մոդերատորական. «Անեկդոտներ. «Հայկական ռադիոյին հարցնում են...»» նորաբաց թեման միացվել է «Զվարճալի հարց ու պատասխան» թեմային, քանի որ թեմաներն, ըստ էության, նույնն են։
Ուլուանա
07.06.2010, 20:31
– Ե՞րբ է ծնվել ժողովրդավարությունը։
– Երբ Աստված Ադամին տարավ Եվայի մոտ և ասաց. «Կին ընտրիր քեզ համար»։
– Ինչո՞ւ է արաբական երկրներում խմիչքն արգելված։
– Ինքնապաշտպանական բնազդ է։ Պատկերացրու՝ ուշ գիշերով հարբած գալիս ես տուն, իսկ այնտեղ քեզ գրտնակներով դիմավորում է վեց կին։
– Ի՞նչ է երրորդ սերնդի ավտոմեքենան։
– Դա մի մեքենա է, որի համար գումար են կուտակել նախորդ երկու սերունդների ներկայացուցիչները։
Ուլուանա
13.06.2010, 20:19
– Ինչպե՞ս կարելի է հանգստանալ ամբողջ ընտանիքով, եթե կա ընդամենը մեկ հոգու ուղեգիր։
– Ուղարկել զոքանչին։
– Ի՞նչ էին անում հին հռոմեացի զինվորականները, որ ժամանակն արագ անցնի։
– Լայնացնում էին ավազի ժամացույցի անցքը։
– Վտանգի պահին ի՞նչ է անում ղեկի մոտ նստած կինը։
– Թաքնվում է ղեկի հետևում։
Ուլուանա
26.06.2010, 23:20
– Ի՞նչ տարբերություն ռուսական հարսանիքի և ռուսական թաղման միջև։
– Թաղման ժամանակ մի հարբած պակաս է լինում։
«Գլամուռը կփռկի աշխառհը...»:think
Ինչու՞...:)) Բրյուս Ուիլիսն արդե՞ն մեռել ա, որ «գլամուռը փռկի»:;)
Ուլուանա
01.07.2010, 02:25
– Ինչո՞ւ է «Զապորոժեցի» բեռնոցն առջևից։
– Որովհետև նման արագության դեպքում իրերը պետք է աչքի առաջ լինեն, որ չգողանան։
– Ի՞նչ տարբերություն բրազիլական և հայկական ֆուտբոլների միջև։
– Բրազիլիայում ժողովուրդը նստում է հեռուստացույցի առջև ու մտածում. «Տղաների բախտը ո՜նց է բերել. հավաքականում են խաղում»։ Հայաստանում ֆուտբոլիստները վազում են դաշտում ու մտածում. «Տղաների բախտը ո՜նց է բերել. նստած են հեռուստացույցի առջև, գարեջուր են խմում»։
Ուլուանա
08.07.2010, 21:30
– Ի՞նչն է կնոջ մոտ լինում ամսական մեկ անգամ և վերջանում 4-5 օր հետո։
– Ամուսնու աշխատավարձը։
Հայկական ռադիոին հարցնում են
1 - ինչ է դրաման
2 - ինչ է կատակերգությունը : և
3 - ինչ է ողբերգությունը :
Հայկական ռադիոն պատասխանում է :
Դրաման դա այն է , երբ կա որտեղ կա ինչով բայց չկա ում:
կատակերգությունը դա այն է , երբ կա ում կա ինչով բայց չկա որտեղ :
ողբերգությունը դա այն է , երբ կա ում կա որտեղ բայց չկա ինչով :
Գաղթական
11.07.2010, 13:52
Հայկական ռադիոյին հարցնում են.
- հնարավո՞ր է արդյոք սրբիչով սպանել զոքանչին..
- այո, իհարկե, եթե այդ սրբիչի մեջ փաթաթված կա արդուկ..
_Ինչու՞ են կանայք տղամարդկանցից երկար ապրում:
_Որովհետեւ կին չունեն:
:D
Ժունդիայի
05.08.2010, 08:21
Հ. Ո՞րն է ամուսնացած տղամարդու և անմշակ հողամասի նմանությունը:
Պ. Երկուսն էլ լքված են: Հերիք մեկը հետաքրքրվի նրանով, տերը միանգամից կհայտնվի::love
-Ո՞րն է պոկերի ու սեքսի ընդհանրությունը:
-Երկու դեպքում էլ, եթե չունես լավ գործընկեր, ուրեմն պետք է ունենաս հաջողակ ձեռք:
Հ.-Ե՞րբ է փորձառու տղամարդը ընկնում փորձանքի մեջ::o
Պ.-Երբ հանդիպում է անփորձ աղջկա:;)
Ինչու սկզբում Աստված արարեց տղամարդո՞ւն։
Որ կինը ամախ-զամբախ չխոսար ու խորհուրդներ չտար թէ ոնց ստեղծի տղամարդուն։:P
Ուլուանա
28.09.2011, 21:00
– Ո՞րն է ամենամեծ կասկածամտությունը։
– Դա այն է, երբ հայելու առջև կանգնած՝ նայում ես ինքդ քեզ ու մտածում, որ դիմացինդ ակնհայտորեն ինչ–որ բան է նյութում քո դեմ։
-Պապ 2000$ փող եմ ուզում կրծքերս մեծացնելու համար:
-Էս ճգնաժամին 2000?,վարյանտ չկա Արսեն ջան:
specialist
26.05.2012, 22:56
Հարց: Ովա եղել Խաչատուր Աբովյանը
Պատասխան: Առաջին սփյուռքահայը , ով գնաց ու էկ չեկավ :)))
- Պապ 500 կտա՞ս
- 500 ի՞նչ, Դրա՞մ
- Չէ
- Դոլլա՞ր
- Չէ
- Եվրո՞
- Չէ
- Բա ի՞նչ, 500 ի՞նչ
- Հազար
Էս թեման էլ ես թարմացնեմ: Ապրանքների սովորական օնյալն խանութ է (http://www.vat19.com/dvds/soda-bottle-flavored-lip-balm-pepsi-mountain-dew.cfm): Սրա առաձնահատկություններից մեկն այն է, որ ցանկացած հաճախորդ կարող է ապրանքների հետ կապված ցանկացած հարց տալ խանութին` ակնկալելով պարտադիր պատասխան: Վաճառվող ապրանքը շրթունքների համար նախատեսված բուժիչ բալզամն է` սոդայի/գազիրովկա/ համով: Ու հաճախորդի հարցերը: Անգլերեն չիմացողների համար արագ-մարագ թարգմանել եմ`
Հարց` Կարո՞ղ եմ ես ուտել այն
Պատասխան: Դա շուրթերի բուժիչ բալզամ է: Հետևաբար`ոչ:
Հարց: Հմմ, ես դեռ բավարաված չեմ այդ պատասխանով, ուստի հարցս տամ այլ ձևով: Եթե ես ուտեմ այն` համը սոդայի համին նման կլինի՞:
Պատասխան: Դա շուրթերի բուժիչ բալզամ է: Հետևաբար`ոչ:
Հարց: Բայց դուք ասում եք, որ դա սոդայի նման համ ունի: Ուրեմն, ինչու՞ չեմ կարող ես ուտել այն:
Պատասխան: Դա շուրթերի բուժիչ բալզամ է:
Հարց: Դրանից սոդայի հոտ է՞ գալիս:
Պատասխան: Այո:
Հարց: Եթե ես այն իմ շուրթերին քսեմ, ես պետք է սոդայի համ զգամ ամեն դեքում, ճիշտ ե՞մ
Պատասխան: Այո:
Հարց: Այդ դեպքում, ինչու ես չե՞մ կարող ուտել այն:
Պատասխան: Որովհետեւ դա շուրթերի բուժիչ բալզամ է:
Հարց: Բայց դա հենց այստեղ` իմ շուրթերին է չէ՞:
Պատասխան: Ես գիտեմ, որ սա դժվար է լսել, բայց դա շուրթերի բուժիչ բալզամ է: Հետևաբար, դուք չեք կարող ուտել այն:
http://savepic.org/5273180.jpg