PDA

Դիտել ողջ տարբերակը : xHTML և CSS



քաղաքացի
06.12.2009, 17:15
Վերջերս շատ ուշադրություն են դարձնում կոդի վալիդությանը: Լինի դա HTML-ում թե CSS-ում: Այ ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք ճիշտ եք համարում W3C ստանդարտը:

Առավելություն տեսնո՞ւմ եք CSS-ով կայք հավաքելու մեջ: Նկատի ունեմ առանց table-ների։ Իսկապե՞ս թեթևացնում է կայքի կոդը։

Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ CSS–ը տարբեր բրաուզերներում տարբեր ձևերով է աշխատում։

քաղաքացի
07.12.2009, 23:45
Փաստորեն հարցեր չկային հա՞ :(
Ես էլ պատրաստ էի օգնեի :beee

Ներսես_AM
07.12.2009, 23:55
իրականում կոդի վրա այդքան էլ ազդեցություն չի ունենում քանակական տեսանկյունից:
Կոդի վալիդությունը շատ ավելի քչացնում է տարբեր բրաուզերների իրենց ձևով նուն ոչ վալիդ կոդը ինտերպրետացիա անելը, համենայն դեպս ինքս աշխատում եմ միշտ վալիդ կոդ գրել:
Բացի դրանից Գուգլը ուշադրություն է դարձնում կոդի վալիդությանը էջերի Ռանկավորման ժամանակ:
Tableներով էջերը ձեռք չի տալիս սարքել քանի որ քանի գնում լայն տարածում են գտնում փոքր էկրանով հեռախոսները ու նեթբուքերը, div-երի դեպքում սիրուն դիվերը ընկնում են իրար տակ ու հորիզոնական սքրոլլ չի առաջանում շատ դեպքերում: իսկ table-ների դեպքում անխուսափելիորեն առաջանումա հորիզոնական սքրոլը ու 5 տողից ավել բան կարդալը դառնում ա տանջանք:

քաղաքացի
08.12.2009, 00:03
Հմմմ։ Հետաքրքիր բան ես ասում Ներսես ջան։ Բայց այ գուգլի պահով միքիչ զարմանում եմ։ Ասեմ ինչի։ Գուգլի ցանկացած էջ W3C–ի ստանդարտների մեջ չի մտնում։ Հենց թեկուզ, եթե կայքէջումդ ուզում ես գուգլ մափը ինտեգրացնես, վալիդ չի համարվում:

Իսկ դիվերի դեպքում շատ հաճախ հանդիպում են խնդիրներ, որոնք մի բրաուզերով ուրիշ բան է ցույց տալիս, ուրիշ բրաուզերով՝ ուրիշ: Խոսքս տվյալ դեպքում CSS-ի մասին է: Հիմնականում այս խնդիրը լինում է Internet Explorer-ի, Safari-ի և Firefox-ի (Windows-ի և Linux-ի) տարբերակներ դեպքերում:

Ամեն դեպքում ես դեռ կողմ եմ դրան և աշխատում եմ հնարավորինս անել, որ բոլոր բրաուզերներով նույն տեսքը ստանամ: Բարդ դիզայնի դեպքում… լռում եմ :)

Ներսես_AM
08.12.2009, 00:23
Գիտեմ որ գուգլի շատ էջեր վալիդացիա չեն անցնի, բայց էտ նրանիցա որ իրանց պետք չի գուգլում ռանկ բարձրացնել :D

իրականում շատ տեղեր կարդացել եմ դրա մասին, ու մեր սայտի վրա էլ կոդը վալիդ դարձնելուց հետո որոշակի աճ եղավ: Հանայն դեպս մարդիկ գրում են դրա մասին, ու քանի որ SEO-ն փորձի վրա հիմնված «գիտություն» ա ուրեմն մի բան կա:

կոնկրետ մի հատ շատ մեծ խնդիր կա css-ի անհամատեղելիության առումով էտ IE6ն ա: Safari-ի հետ ճիշտն ասած չեմ աշխատումԲայց մնացածների 2.0-3.5 FF, IE 7-8, Chrome, Opera, հիմանականում ստացվումա առանց ինչ որ մեկի համար հատուկ այլանդակելու նորմալ հավաքել: 6ն էլ անտերը ենքան դանդաղ ա մահանում, ամսեկան ընդամենը մեկ տոկոս: մինչև մեռնի հոգիներս դուրսա գալիս:

քաղաքացի
08.12.2009, 00:33
Լավ էր ասված։ Ի դեպ, Սաֆարին նույն Քրոմն ա, ավելի ճիշտ հակառակը։ Գուգլ Քրոմը ագտվել ա Սաֆարիի կոմպիլատորից (սրա հայերենը չգիտեմ): Այ եթե IE6-ը չլիներ պատկերացում եմ png-ներով կայքերի քանակը ոնց կաճեր:

Տարբեր տեսակի խնդիրներ կան, որոնց մասին շատ քիչ գրականություն կան: Օրինակ թե ինչպես CSS-ով 100%-անոց բարձրություն սահմանես, ինչպես անես, որ գլխավոր բլոկդ գնտվի էկրանի կենտրոնում՝ հորիզոնական և ուղղահայաց:
Վերջերս օգտագործում եմ CSS-ի ահսպես կոչված Hacking-ը: Որը սխալ սինտաքսիսի դեպքում քո ուզածը կարողանում ես ստանալ, միայն IE-ի համար, կամ հակառակը` բացառես IE-ի համար: Լավ բան ա, բայց ափսոս, որ դա վալիդ չի համարվում: (կզարմանայի ճիշտն ասած :D)

Իսկ թե երբ կգա այն ժամանակը, որ բոլոր օգտագործողները կունենան այնպիսի բրաուզեր, որ CSS 3 հասկանան… ցավում եմ, որ ես այդ օրը կարող ա և չտեսնեմ: Համենայնդեպս Հայաստանում հույս չունեմ քանի դեռ 50%-ից ավել դեռ IE6 են օգտագործում:

Ներսես_AM
08.12.2009, 00:42
չէ իրականում հայերի մոտ գործը հեշտա հեսա շուշուտ մի տարվա մեջ 50%ից ավել windows 7 կլինի քանի որ ձրի ա, էտ հարցը կլուծվի :) իսկ այ արտասահմանում բարդա, զոռով շառով հազիվ-հազ պակասումա ամիսը 1%-ի չափով: իսկ IE-ն վառելը քիչ ա: Ի դեպ Քրոմը ինչքան էլ ՎԵբքիթա օգտագործում բայց ինչքան հասկանում եմ Սաֆարիի հետ ահագին տեղերում չի բռնում, չնայած հնարավորա սխալվում եմ: Ու շատա դուրս գալիս Քրոմի աձդեյթների մեխանիզմը: Սուսուփուս իրա համար տակից մի շաբաթում բոլոր ուզերների մոտ լինումա վերջին վերսիան: Կայֆ :love

Javakhk
10.12.2009, 00:42
CSSն շատ մեծ առավելություններ ունի: Որոշ դեպքերում կոդը կարող է կարճանա մի քանի անգամ, բայց եթե դա չլիներ էլ, միեւնույն է CSSի առավելությունները միայն կոդ կարճացնելու մեջ չեն: Հիմնական կետն այն է, որ CSSն կապում է կայքի կառուցման տրամաբանություն դիզայինի հետ: Ահա պար օրինակ. եթե կայքի վերեւում պիտի մի հատ մենյու լինի, ապա դա tableներով ու Javascriptով շատ լավ կարելի է անել, ներառյալ rollover էֆեկտները: Բայց այդ մենյուի վանդակների կլինեն մեկը մյուսի հետ տրամաբանորեն չկապված զուտ գրաֆիկական օբյեկտներ: Եւ եթե, ասենք մենյուին պիտի մի կնոպկա էլ ավելացվի, ապա հաճախ էջի այդ մասի դիզայնը պիտի քանդել, ու նորից սարքել: Իսկ CSSով կարելի է style սարքել, որ սահմանի մենյուի կնոպկայի վարքագիծը ու սովորական listին ստիպել, որ իրեն հորիզոնական մենյուի պես պահի: Օրինակ էսպես.


<ul class="Asenq_te_sa_menu_e">
<li><a href="http://google.com">Google</a>
<li><a href="http://yahoo.com">Yahoo</a>
</ul>

Ու եթե մի օր ուզենաք մենուին կոր կնոպկա ավելացնել, ապա ուղղակի.


<ul class="Asenq_te_sa_menu_e">
<li><a href="http://google.com">Google</a>
<li><a href="http://yahoo.com">Yahoo</a>
<li><a href="http://yandex.com">Yandex</a>
</ul>

***

Մյուս ակընհայտ առավելությունն այն է որ CSSով կարող եք դիզայնը սահմանել մի ֆայլում կայքի բոլոր էջերի հմար: Եւ եթե մի օր պետք լինի, ասենք, կայքի բոլոր 500 էջերում տառատեսակը փոխել, ապա դուք մի ֆայլ եք փոփոխում, այլ ոչ թէ 500Է

***

Validiation-ին դեռ առանձնապես մեծ կարեւորուրթյուն մի տվեք: Մի 2-3 տարուց կեռեվա, թէ դա ինչ կարեւորություն ունի: Առայժմ չունի: Եթե Validiatorով ստուգեք հայտնի կայքերի կոդը (Amazon, ebay, etc..) ապա մի տոննա "սխալներ" կգտնեք:

Egern.net
15.12.2009, 21:52
Բացի դրանից Գուգլը ուշադրություն է դարձնում կոդի վալիդությանը էջերի Ռանկավորման ժամանակ:
մեղմ ասած էնքան էլ տենց չի: Կոդի վալիդության ազդեցությունը ռեյտինգի վրա 0ի մոտ է: Այսինքն, սենց ասեմ, կարևորը ոչ թե w3c-ի validator-ի ցույց տված "Validation Passed"-ն է, այլ կոդի հասկանալիությունը: Եթե այնքան invalid է, որ չի հասկացվում ինչը ինչից հետո է, որ div-ը կամ p-ն ինչի համար են, դա կարող է վնասել: Բայց ասենք DOCTYPE չգրելը դժվար թե ազդի:

Ինչ վերաբերվում է CSS-ի խնդիրներին, IE-ի պրոբլեմները գալիս են նրանից, որ Microsoft-ի պատկերացումները HTML ու CSS-ի մասին "պատմականորեն" շատ տարբեր ստացվեցին W3C-ի պատկերացումներից: Նույնիսկ ամենասովորական, ամենաընդհանուր հարցերում (ասենք` box model): Իսկ մինչև Microsoft-ում հասկացան, որ սեփական "էշը" առաջ քշելը իմաստ չունի, բավական շատ ժամանակ անցավ: Հիմա արդեն IE8ից սկսած վերաբերմունքը ակնհայտ փոխվեց, բայց IE-ները ամենա"իներտ" բրաուզերներն են, իրենց վերսիաները շաատ դանդաղ են թարմացվում օգտագործողների մոտ: Ու դա շատ է դանդաղացնում ստանդարտների զարգացումը:

Իսկ թե երբ կգա այն ժամանակը, որ բոլոր օգտագործողները կունենան այնպիսի բրաուզեր, որ CSS 3 հասկանան… ցավում եմ, որ ես այդ օրը կարող ա և չտեսնեմ:
Քաղաքացու ասածը CSS3ի վերաբերյալ հասկացան նաև W3C-ում: Ու որոշեցին ոչ թե մի ընդհանուր ստանդարտ թողարկել (ինչը շատ երկար կտևեր), այլ` կտոր-կտոր: Որ գոնե մաս-մաս սկսի կիրառվել այս կամ այն բրաուզերում: Արդյունքները արդեն կան. Chrome3-ն ու FF3-ը մի շարք նորույթներ սկսել են հասկանալ (նոր selector-ներ, border-image, դրսից font-face և այլն):

EgoBrain
08.01.2010, 16:32
Ես վեբ ծրագրավորում նոր եմ սկսել սովորել, այնպես որ կխնդրեի օգնել ինձ: Ոչ մի գրքում չկարողացա գտնել form-ում "post" և "get" մեթոդների տարբերությունը: Եթե դժվար չի, կբացատրեք?;)

Alik-V
08.01.2010, 20:00
Ես վեբ ծրագրավորում նոր եմ սկսել սովորել, այնպես որ կխնդրեի օգնել ինձ: Ոչ մի գրքում չկարողացա գտնել form-ում "post" և "get" մեթոդների տարբերությունը: Եթե դժվար չի, կբացատրեք?;)
get-ում ինֆորմացիան ուղարկվումա որպես URL հասցեի մի մաս, իսկ post-ում էտ ինֆորմացիան չի երևում

Alik-V
08.01.2010, 20:40
Ավելի լավ պատկերացնելու համար կարաս նայես էս օրինակը
http://www.weblibrary.biz/php/html_forma/get_post

EgoBrain
08.01.2010, 20:40
get-ում ինֆորմացիան ուղարկվումա որպես URL հասցեի մի մաս, իսկ post-ում էտ ինֆորմացիան չի երևում
Օրինակ ինչ դեպքերում ա պետք գալիս օգտագործել get այլ ոչ թե post (ուղակի օրինակի վրա ավելի հեշտ ա պատկերացնել...)?

EgoBrain
08.01.2010, 20:46
Ավելի լավ պատկերացնելու համար կարաս նայես էս օրինակը
http://www.weblibrary.biz/php/html_forma/get_post
Մոտավորապես պատկերացրի:think, հուսանք հետագայում ավելի լավ կհասկանամ...:)

_DEATH_
08.01.2010, 20:53
Օրինակ ինչ դեպքերում ա պետք գալիս օգտագործել get այլ ոչ թե post (ուղակի օրինակի վրա ավելի հեշտ ա պատկերացնել...)?

get-ի դեպքում, հասցեն սենց տեսք ա ունենում xxx.php?popoxakan=arjeq&popoxakan2=arjeq2&popoxakan3=arjeq3
Իսկ post-ի դեպքում էտ կարմիր մասը չի երևում: Պատկերացրա մի հատ փոփոխականի արժեքը 2 mb ա, պարզ ա որ post պետք ա օգտագործես, կամ կարող ա օրինակ password-ը բաց ձևով ա, գաղտնագրված չի, պետք ա php-ն մշակի:
Էտ դեպքում էլի ցանկալի չի get-ը, թե չէ սենց կլինի ադրես բառում xxx.php?password=serjsarksyan
Այ get-ը օգտագործվում ա էն դեպքերում, երբ պետք ա օրինակ օգտագործողներին հնարավորություն տալ էջը bookmark անել:
Օրինակ xxx.php?category=music

EgoBrain
08.01.2010, 21:16
Լավ, դա հասկացա,օգնության համար էլ շնորհակալություն: Հիմա այլ հարց ունեմ: Իսկ հնարավորա նենց անել, որ էջի վրա ստեղծվի օրինակ checkbox-երի խումբ, որոնք սկզբում ակտիվ չլինեն, բայց կախված form-ը լրացնողի գործողություններից ակտիվանան?

EgoBrain
08.01.2010, 21:40
get-ի դեպքում, հասցեն սենց տեսք ա ունենում xxx.php?popoxakan=arjeq&popoxakan2=arjeq2&popoxakan3=arjeq3
Իսկ post-ի դեպքում էտ կարմիր մասը չի երևում: Պատկերացրա մի հատ փոփոխականի արժեքը 2 mb ա, պարզ ա որ post պետք ա օգտագործես, կամ կարող ա օրինակ password-ը բաց ձևով ա, գաղտնագրված չի, պետք ա php-ն մշակի:
Էտ դեպքում էլի ցանկալի չի get-ը, թե չէ սենց կլինի ադրես բառում xxx.php?password=serjsarksyan
Այ get-ը օգտագործվում ա էն դեպքերում, երբ պետք ա օրինակ օգտագործողներին հնարավորություն տալ էջը bookmark անել:
Օրինակ xxx.php?category=music
Շատ շնորհակալ եմ օգնության համար: :hands

_DEATH_
11.01.2010, 12:08
Ժող XHTML-ով փորձեցի մի հատ էջ գրել, նույն էջը HTML-ի դեպքում վալիդ ա համարվում: XHTML-ի դեպքում մեծատառերը ասեց փոքրատառ սարքի, մեկել էս տողը


<input type="radio" name="ser" value="m" checked />

սենց


<input type="radio" name="ser" value="m" checked="checked" />

Dreamweaver CS4-ը default-ով XHTML 1.0 Transitional ա տիպը գրում:
Հիմա ինչ խորհուրդ կտաք, արժի XHTML 1.0 Transitional-ով էջը գրել, թե փոխեմ HTML 4.01 Transitional ?

Freddie
29.06.2010, 10:43
UTF-8-ը պարզապես Unicode-ից ինչո՞վ է տարբերվում։

Աթեիստ
30.06.2010, 22:32
UTF-8-ը պարզապես Unicode-ից ինչո՞վ է տարբերվում։

http://www.gamedev.ru/code/forum/?id=34392

Freddie
08.07.2010, 19:44
Ժող, CSS-ի մեջ ո՞նց անեմ, որ նոր պարագրաֆ սկսելուց մի տող բաց չթողնի, եթե օգտագործում եմ

p {
text-indent: 30px;
}

Ներսես_AM
08.07.2010, 23:34
Ժող, CSS-ի մեջ ո՞նց անեմ, որ նոր պարագրաֆ սկսելուց մի տող բաց չթողնի, եթե օգտագործում եմ

p {
text-indent: 30px;
}





p {
margin:0;
}

Freddie
26.07.2010, 12:28
Ժող, li-երով լինկը գրելու դեպքում, ի՞նչ կոդ օգտագործեմ, որ լինկի վրա պահելու դեպքու այսպես բացի.

Freddie
26.07.2010, 13:32
Ժող, li-երով լինկը գրելու դեպքում, ի՞նչ կոդ օգտագործեմ, որ լինկի վրա պահելու դեպքու այսպես բացի.




Ա՜, ժողովուրդ, օգնեք :this