PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաֆիկացված (հայերեն թարգմանված) ծրագրեր

Hrant
24.11.2006, 14:06
GOSURF 2.75

GoSURF-ը դիտարկիչ է կառուցված IE-ի հիման վրա,բայց ի տարբերություն վերջինիս GoSURF-ը ունի բազմաթիվ առավելություններ.

այն բացում է հղումները նոր էջում
արագորեն և հարմար պահպանում է վեբ էջերը
իրագործում է արագ փնտրում
կողփում է հայտնվող էջերը
և այլն

Ծրագրի տեսքը բավական գրավիչ ու պարզ է և շատ հարմար է օգտագործման համար։

http://freenet.am/~armsoft/images/CaptureWiz026.jpg

Hrant
25.11.2006, 15:58
Spider Player 1.85

Spider Player-ը բազմաֆունկցիոնալ ձայնային վերարտադրիչ է Windows-ի համար,որը վերարտադրման համար
օգտագործում է հայտնի` Bass audio library գրադարանը և նրա ընդլայնումները։

*Վերարտադրիչը ունի տարբեր ֆայլերի համար նախատեսված տեգերի հզոր խմբագիր։
*Կարողանում է ձևափոխել հետևյալ ֆայլերը.MP3, WMA, OGG, WAV,ընդ որում կարող եք ինքներդ որոշել
ձևափոխման ընտրանքները։
*Կա հնարավորություն վերցնելու շավիղները CD-ից։
*Վերարտադրչը ունի երգերի տեքստերի պարզ և հարմար խմբագիր։
*Ապահովվում է CD տեքստը,ցանցային ռադիո,շապիկներ և այլն։

http://freenet.am/~armsoft/images/CaptureWiz004.jpg

Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից.

...Spider Player 1.85... http://freenet.am/~x640/Spider_Player_1.85.exe (http://freenet.am/~x640/Spider_Player_1.85.exe)

Hrant
09.02.2007, 12:53
Hard Drive Inspector 1.99 build 1023

Hard Drive Inspector -ը ծրագիր է,որը հետևում է Ձեր համակարգչի կոշտ պնակների վիճակին՝ հիմնված
S.M.A.R.T. տեղխնոլոգիաների վրա։Ծրագիրը հաշշվում և մշակում է HDD-ի հետ կապված
S.M.A.R.T. տվյալները և հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան ցուցումներ է տալիս։
Ծրագիրը կարող է ցույց տալ ինչպես հավաք,այնպես էլ մանրամասն տեղեկություն կոշտ պնակների
և նրանց վիճակի մասին։
Ծրագիրը ունի պարզ և հասկանալի տեսք և անհատական կարգավորումների հնարավորություն։

Screenshot (http://freenet.am/~armsoft/images/CaptureWijjz004.jpg)
Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից. ArmSoft (http://freenet.am/~armsoft/harddrive.html)

Կարապետ
01.07.2009, 13:15
ViStart Հայերեն - Windows XP-ի համար

ViStart
http://www.lee-soft.com/vistart/vistart_graphic_front.jpg

aerosmith
01.07.2009, 16:36
ճիշտն ասած չհասկացա, դա իրանից նչա ներկայացնում։

Կարապետ
01.07.2009, 20:05
Հա հետո՞:8

Այն Windows XP-ի Start-ը դարձնում է Vista-ի պես:
VistaStart

Բեռնել (http://armweb.ucoz.net/programs/ViStart_Armenian.exe)
Եթե նիշքը բեռնելիս գրվի Warning! This file can contain VIRUSES. դա նշանակում է Զգուշացու՜մ: Այս նիշքում կարող է պարունակել ՎԻՐՈՒՍՆԵՐ: բայց այս նիշքում չկա վիրուսներ, սեղմեք Download file կոճակը

Hrant
23.08.2009, 16:42
Այժմ Դուք կարող եք բեռնել 7-Zip ծրագրի նոր տարբերակը (9.06), որի թարգմանությունը կատարվել է մեր կողմից և մի անչափ օգտակար և անվճար ծրագիր՝ SumatraPDF, որը, ինչպես անունն է ցույց տալիս, աշխատում է PDF ֆայլերի հետ…

7-Zip 9.06 և SumatraPDF 0.9.5 (http://freenet.am/~armsoft)

_DEATH_
28.08.2009, 12:43
CCleaner (http://www.ccleaner.com/)
Անվճար ծրագիր անպետք ֆայլերը մաքրելու համար: Բացի դրանից շատ ծրագրերի ժամանակավոր և անպետք ֆայլերն է մաքրում, ոնցոր թարգմանված ա հայերերն՝ գրանատեղին :D է մաքրում, ծրագրերի հեռացում, …
Արդեն քանի տարի է օգտվում եմ, էսօր հերթական թարմացումից հետո տեսա հայերեն են ավելացրել, շատ զարմացա: Հետաքրքիր ա ով ա թարգմանել: :think

Hrant
31.08.2009, 14:54
CCleaner-ի հայերեն թարգամությունը կատարել եմ ԵՍ (http://freenet.am/~armsoft)::)
Շուտով այն կտեղադրվի ԱՅՍ ԿԱՅՔՈՒՄ (http://freenet.am/~armsoft)::hands:hands:hands
Այո հայերեն թարգմանությունը նոր է` սկսած 2.23 տարբերակից և կապահովենք այն նաև հաջորդ տարբերակներում;

_DEATH_
31.08.2009, 16:43
Շատ լավ գործ ես սկսել Hrant ջան :hands
AIMP_ն էլ ես չէ դու թարգմանել? :) Բոլոր ծրագրերի մեջ Hrant ա գրած :))

Hrant
04.09.2009, 10:10
Շնորհակալություն!
Այո, AIMP-ը ևս ես եմ թարգմանել,վերջին տարբերակի մեջ արդեն առկա է հայերեն թարգմանությունը և այն ևս շուտով կտեղադրվի մեր ԿԱՅՔՈՒՄ (http://freenet.am/~armsoft):

Hrant
29.09.2009, 12:59
Արդեն հանրահայտ AIMP-ը ամբողջովին հայերեն:

Անցնել բեռնման էջին; (http://users.freenet.am/~armsoft/)

Hrant
05.11.2009, 13:03
Recuva 1.31 (http://users.freenet.am/~armsoft/recuva.html)

Այս ֆունկցիոնալ և որ ամենակարևորն է անվճար ծրագիրը հնարավորություն է տալիս.

* Գտնել և վերականգնել ցանկացած պնակից ջնջված ինֆորմացիա,
* փնտրում և գտնում է նկարներ,երաժշտական ֆայլեր,փաստաթղթեր,տեսաֆայլեր,արխիվներ և այլն,

DOWNLOAD (http://users.freenet.am/~armsoft/recuva.html)

aerosmith
05.11.2009, 14:24
ահագին լավ ծրագիր ա :hands , ապրես պետքական ինֆորմացիայի համար, ու կարևորը անվճարա

Isart
02.12.2009, 02:47
Հաճելի նորություն QIP Infium ծրագրից օգտվողների համար

Այսուհետ դուք կարող եք օգտվել ծրագրի հայերեն տարբերակից:

Ծրագրի հղումը: (http://fullnet.am)

:hands

Hrant
06.12.2009, 15:59
O&O Defrag 8 Professional (http://users.freenet.am/~armsoft/oo.html)

Դեֆրագմենտացիայի ծրագիր.

Աթեիստ
06.12.2009, 16:10
Քանի որ հայաֆիկացված ծրագրերի համար արդեն բացվել են բազմաթիվ թեմաներ, որոնցում սակայն ոչինչ չի քննարկվում դրանք բոլորը տեղափոխվում են այստեղ։
Հետագայում խնդրում եմ նոր ծրագրերի մասին ինֆորմացիան տեղադրել այստեղ։

Okamigo
12.03.2010, 22:45
Ստեղծվում է Linux օպերացիոն համակարգի հայկականացված տարբերակը
http://i.news.am/i/b/7/74b199a5e4ea13774147770f3c8fe361.jpg
Այժմ Սլավոնական համալսարանի համակարգային ծրագրավորման լաբորատորիայում ստեղծվում է Linux օպերացիոն համակարգի հայկականացված տարբերակը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Սլավոնական համալսարանի համակարգային ծրագրավորման լաբորատորիայի վարիչ Վահրամ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Linux-ի հայկականացված տարբերակը՝ Նուռ Linux-ը, ոչ թե հայերեն ինտերֆեյս է ունենալու, այլ հարմարեցված է լինելու հայ օգտագործողների կարիքներին։

«Նուռ Linux-ը իր մեջ հայկական տարրեր կունենա, օրինակ՝ ավելացնելու ենք ոչ unicode հայերեն կոդավորման հնարավորությունը (armscii), որը ի սկզբանե Linux-ը չուներ»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այլ օպերացիոն համակարգերի պարագայում հայերեն գրելու համար նոր ծրագիր է անհրաժեշտ տեղադրել, իսկ Linux-ի հայկականացված տարբերակի պարագայում նմանատիպ հարցեր չեն առաջանա։

«Linux-ի հայկականացված տարբերակը հնարավորություն կտա հայերեն գրել, ոչ unicode էլեկտրոնային փաստաթղթերը դարձնել unicode եւ հակառակը՝ առանց հավելյալ ծրագրերի կիրառման»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ բացի նշված հնարավորությունից օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը կպարունակի նաեւ որոշ նոր ծրագրեր, մասնավորապես՝ խաղեր, նվագարկիչի հեռակառավարման ծրագիր եւ այլն։
Մարտիրոսյանի տեղեկացմամբ, այժմ կատարված է աշխատանքի շուրջ 80 տոկոսը, իսկ համակարգի հայկականացված տարբերակը ամբողջովին պատրաստ կլինի արդեն ամռանը։

Isart
06.04.2010, 22:11
Ձեզ եմ ներկայացնում Mozilla Firefox 3.6.3 - ի հայերեն տարբերակը

Mozilla Firefox - ի հայերեն տարբերակի փաթեթը իր մեջ պարունակում է համացանցում աշխատելու համար անհրաժեշտ հավելումներ:

Adobe Flash Player
Adobe Flash Player ActiveX
Wmplayer Plugin Mozilla

http://www.fullnet.do.am/mozilla.jpg

Խորհուրդ է տրվում ծրագիրը տեղակայելուց առաջ հեռացնել նախկին տարբերակը պրոֆիլի փաթեթի հետ (նախապես պահպանելով Ձեր Ներդիրների վահանակի կարգավորումները համակարգչում):

Ծրագրի հղումը (http://depositfiles.com/ru/files/r9xdqifyr)

Սպասում եմ Ձեր դիտողություններին և առաջարկներին:

Գրիգոր
15.04.2010, 14:39
Կարող եմ առաջարկել Skype-ի հայկական տարբերակը, եթե իհարկե չկա (Ես տեղյակ չեմ)...

HrantOhanyan
12.05.2010, 12:39
Նոր` ամբողջովին հայերեն թարգմանված ծրագրեր
Astroburn Lite 1.2.0
Astroburn PRO 2.0.1
GPU-Z 0.4.0
HDD Control 1.11
Magical Defrag 3.0.2
SlideShow HD 1.0.3
RevoUninstaller PRO 2.1.5 (http://users.freenet.am/~armsoft/)

Rammstein
12.05.2010, 15:12

Հարգելի HrantOhanyan/Hrant, իսկ ո՞ւր են ստորակետերից ու վերջակետերից հետո անհրաժեշտ բացատանիշերը:
Իհարկե չափազանց ողջունելի է ծրագրերի հայերենացումը, բայց հարկավոր է դա անել` պահպանելով տեքստի հավաքման նորմերը:

HrantOhanyan
15.05.2010, 15:29

Ավելի մանրամասն, եթե հնարավոր է։

Rammstein
15.05.2010, 16:52
Ավելի մանրամասն, եթե հնարավոր է։

Իհարկե հնարավոր է: :)
Համակարգչով տեքստ հավաքելիս կետադարական նշաններից հետո դրվում է բացատանիշ (space), որը քո հայաֆիկացրած ծրագրերում չկա:

Օրինակ`
http://users.freenet.am/~armsoft/images/gpu-z.jpg
http://users.freenet.am/~armsoft/images/254.jpg

HrantOhanyan
16.05.2010, 13:14
Իհարկե հնարավոր է: :)
Համակարգչով տեքստ հավաքելիս կետադարական նշաններից հետո դրվում է բացատանիշ (space), որը քո հայաֆիկացրած ծրագրերում չկա:

Դա հայոց լեզվի դասագրքում է այդպես։ Մենք գործ ունենք այլ լեզուներից թարրգմանության հետ, որտեղ առաջնայինը ոչ թե հայոց լեզվի առանձին օրենքները կիրառելն է, այլ իմաստի ու բովանդակության ճիշտ, ամբողջական (որպեսզի հայերեն տեքստը դուրս չգա տվյալ պատուհանի սահմաններից) և հասկանալի ներկայացնելը։

Կարապետ
14.06.2010, 23:15
Ձեզ եմ ներկայացնում Mozilla Firefox 3.6.3 - ի հայերեն տարբերակը

Mozilla Firefox - ի հայերեն տարբերակի փաթեթը իր մեջ պարունակում է համացանցում աշխատելու համար անհրաժեշտ հավելումներ:

Adobe Flash Player
Adobe Flash Player ActiveX
Wmplayer Plugin Mozilla

http://www.fullnet.do.am/mozilla.jpg

Խորհուրդ է տրվում ծրագիրը տեղակայելուց առաջ հեռացնել նախկին տարբերակը պրոֆիլի փաթեթի հետ (նախապես պահպանելով Ձեր Ներդիրների վահանակի կարգավորումները համակարգչում):

Ծրագրի հղումը (http://depositfiles.com/ru/files/r9xdqifyr)

Սպասում եմ Ձեր դիտողություններին և առաջարկներին:

Մեջը գրված է www.fullnet.am , բայց չեմ կարողանում մտնել: Այդպիսի կայք չկա՞

---------- Ավելացվել է՝ 00:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:09 ----------

Կարող եմ առաջարկել Skype-ի հայկական տարբերակը, եթե իհարկե չկա (Ես տեղյակ չեմ)...

Ո՞ր տարբերակը:

Սա՞ Ես եմ թարգմանել 4.2
http://img707.imageshack.us/img707/6918/skypex.jpg (http://img707.imageshack.us/img707/6918/skypex.jpg)
Շուտով կլինի 5.0 տարբերակինը

HrantOhanyan
19.06.2010, 12:26
Ամբողջովին հայերեն BURNING STUDIO 10.... (http://users.freenet.am/~armsoft/burn10.html)

Կարապետ
20.06.2010, 09:51
Ամբողջովին հայերեն BURNING STUDIO 10.... (http://users.freenet.am/~armsoft/burn10.html)

Արդեն 10 օրա օգտագործում եմ:
Սկինը որտեղից ես վերցրել:

V!k
20.06.2010, 10:48
Կարող եմ առաջարկել Skype-ի հայկական տարբերակը, եթե իհարկե չկա (Ես տեղյակ չեմ)...

իսկ որտեղից կարող եմ քաշել՞

Կարապետ
24.06.2010, 10:41
իսկ որտեղից կարող եմ քաշել՞
Խնդրեմ Ashampoo Burning Studio 10 (http://www2.ashampoo.com/webcache/html/1/product_2_2610___USD.htm) + Crack (48521)

BOBO
24.06.2010, 10:54
Խնդրեմ Ashampoo Burning Studio 10 (http://www2.ashampoo.com/webcache/html/1/product_2_2610___USD.htm) + Crack (48521)

Սկայպի հայերեննա ուզում:))

Կարապետ
24.06.2010, 12:35
Սկայպի հայերեննա ուզում:))

Իզուր, չկա

HrantOhanyan
08.07.2010, 15:16
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հանրահայտ µTorrent 2.0.2 ծրագիրը ամբողջովին հայերեն լեզվով!!!!

ԲԵՌՆԵԼ/Download (http://users.freenet.am/~armsoft/utorrent.html)

Hda
08.07.2010, 18:42
երեկ առնչվեցի ու տուտ - ժե փոխեցի անգլերենի, որ կարողանամ կարգավորումները կատարել :
նույն անալոգ ծրագիր Vuze-ն էլ կեսով ա հայերեն

Isart
11.08.2010, 18:26
Մեջը գրված է www.fullnet.am , բայց չեմ կարողանում մտնել: Այդպիսի կայք չկա՞

www.fullnet.am կայքը ժամանակավորապես անհասանելի է, կայքի վրա աշխատանքներ են կատարվում:

Կարապետ
14.08.2010, 19:57
www.fullnet.am կայքը ժամանակավորապես անհասանելի է, կայքի վրա աշխատանքներ են կատարվում:

Լավ շնորհակալություն:

Գրիգոր
28.08.2010, 15:40
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հանրահայտ µTorrent 2.0.2 ծրագիրը ամբողջովին հայերեն լեզվով!!!!

ԲԵՌՆԵԼ/Download (http://users.freenet.am/~armsoft/utorrent.html)

Ահավոր շատ լեզվաբանական սխալներ կան...
Կարելի էր ճշգրտել...

---------- Ավելացվել է՝ 16:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:39 ----------

Իզուր, չկա

Սկայպի հայերեն թարգմանելը 1 օրվա գործ է...
ցանկացած մարդ էլ կարա անի.
Ժամանակին իմ հետաքրքրության համար արել էի

HrantOhanyan
28.08.2010, 17:44
µTorrent-ի թարգմանությունում կատարվել են բազմաթիվ շտկումներ, որոնք շուտով հասանելի կլինեն։

Մեր կայքի նոր հասցեն է՝ haysoft.org (http://www.haysoft.org/arm/index.html)

davidus
28.08.2010, 22:40
մի օր պարապ էի, ասեցի Half-open limit Fix (http://half-open.com/Half-open_limit_fix_4.2.exe)-ը թարգմանեմ: Թարգմանեցի... :)

_Հրաչ_
28.08.2010, 23:33
մի օր պարապ էի, ասեցի Half-open limit Fix (http://half-open.com/Half-open_limit_fix_4.2.exe)-ը թարգմանեմ: Թարգմանեցի... :)

Բայց ինչի՞ մասին ա էս ծրագիրը: :think

davidus
29.08.2010, 10:25
Բայց ինչի՞ մասին ա էս ծրագիրը: :think

Windows XP-ի կիսաբաց միացումների սահմանափակումը փոփոխող կամ հանող փատչ ա:

HrantOhanyan
29.08.2010, 15:17
Defraggler 1.21 - ՀԱՅԵՐԵՆ թարգմանված հերթական ծրագիրը HaySoft-ից։ (http://www.haysoft.org/arm/defrag.html)

HrantOhanyan
29.08.2010, 16:00
Սկայպի հայերեն թարգմանելը 1 օրվա գործ է...
ցանկացած մարդ էլ կարա անի.
Ժամանակին իմ հետաքրքրության համար արել էի

Դժվար թե առավելագույն ցանկության դեպքում հնարավոր լինի 2500-3500 բառ թարգմանել մեկ օրում (նորմալ մարդու համար), այն դեպքում, երբ պետք է մտածես յուրաքանչյուր բառի թարգմանության համար։

VisTolog
29.08.2010, 16:26
Դժվար թե առավելագույն ցանկության դեպքում հնարավոր լինի 2500-3500 բառ թարգմանել մեկ օրում (նորմալ մարդու համար), այն դեպքում, երբ պետք է մտածես յուրաքանչյուր բառի թարգմանության համար։

Եթե համարենք, որ յուրաքանչյուր բառը մի քանի անգամ կարող է կրկնվել, ուրեմն այդքան էլ մեծ խնդիր չի կրկնվող բառերի թարգմանությունն անելը:

Գրիգոր
02.09.2010, 17:06
Դժվար թե առավելագույն ցանկության դեպքում հնարավոր լինի 2500-3500 բառ թարգմանել մեկ օրում (նորմալ մարդու համար), այն դեպքում, երբ պետք է մտածես յուրաքանչյուր բառի թարգմանության համար։

Միակ դշվարությունն այն է, որ թարգմանելուց հետո` փորձարկման ժամանակ հայտնաբերում ես, որ բեռը ուղիղ պետք չէ թարգմանել, այլ օրինակ հոլովված.
Բայց էտքանել դժվար բան չկա.
կատարելագործված ծրագիր ստանալու համար 1 ծաբաթը ամբողջովին բավարար է.

skog94
06.09.2010, 19:56
Ինչ որ մեկը գիտի կա արդյոք վինդոուս 7 հայաֆիկացում?

_Հրաչ_
06.09.2010, 20:18
Ստեղ կա քո հարցի պատասխանը :)

http://www.gov.am/u_files/file/texekatvakan-xorh/29_06_09.pdf

http://www.aysor.am/am/news/2010/05/18/microsoft/

HrantOhanyan
20.09.2010, 11:39
Ամբողջությամբ Հայերեն թարգմանված Daemon Tools PRO 4.36 + Daemon Tools Lite 4.35՝ HaySoft-ից։ (http://www.haysoft.org/)

Ապե Ջան
20.09.2010, 12:06
Ամբողջությամբ Հայերեն թարգմանված Daemon Tools PRO 4.36 + Daemon Tools Lite 4.35՝ HaySoft-ից։ (http://www.haysoft.org/)

Լավ գործ եք անում, ապրեք: Լավ կլինի որ հայերենը դառնա մատչելի բոլորի համար ու բոլորը սկսեն օգտագործել հայերեն լեզվով ծրագրեր:

HrantOhanyan
03.10.2010, 18:28
Նոր ծրագիր՝ Slide Show HD 2.0.1 (http://www.haysoft.org/slade2.html)

HrantOhanyan
19.10.2010, 09:44
Նոր ծրագիր HaySoft (http://www.haysoft.org/)-ից՝ Speccy (http://www.haysoft.org/speccy.html) ամբողջովին Հայերեն լեզվով։ Շատ հարմար ծրագիր է, որը ամենայն մանրամասնությամբ ցույց է տալիս համակարգային ամբողջական տեղեկատվությունը Ձեր համակարգչում։ Speccy-ին ցույց է տալիս մանրամասն վիճակագրություն Ձեր համակարգչում առկա ցանկացած սարքակազմի վերաբերյալ ներառյալ՝

* CPU-ն,
* Մայր սալիկը,
* Օպերացիոն համակարգը,
* RAM-ը,
* Գրաֆիկան,
* Կոշտ պնակները,
* Օպտիկական սարքերը,
* Ձայնային սարքերը,
* Արտաքին սարքերը,
* Ցանցային կարգավորումները,
* այլ օգտակար տեղեկատվություն: »»»»» (http://www.haysoft.org/speccy.html)

HrantOhanyan
28.10.2010, 17:22
Հարգելի ակումբակիցներ
Արդեն պատրաստ է Inno Setup ծրագրի Հայերեն թարգմանությունը։ http://www.jrsoftware.org/files/istrans/

Այժմ այն հավակնում է դառնալ պաշտոնական և ընդգրկվել ծրագրում։
Սակայն մինչ դա անհրաժեշտ է, այսպես ասած, քվերակել թարգմանության համար, դրա համար խնդրում եմ բացեք այս էջը

http://news.jrsoftware.org/read/article.php?id=2184&group=jrsoftware.innosetup.translations#2184

և պատասխանեք (սեղմեք Reply) իմ հարցմանը՝ նշելով մոտավորապես այսպիսի տեքստ՝

Hi,

I've downloaded the Armenian translation file and found it perfect.
I really hope it will gain official status soon.
Thanks!

Կանխավ շնորհակալություն։

HrantOhanyan
29.10.2010, 15:56

Կանխավ շնորհակալություն։[/QUOTE]

Ժողովուրդ ջան գոնե մի փոքր տեքստը փոխեք նոր գրառում արեք։
Ես ուղղակի նշել եմ իմաստը։

Rammstein
29.10.2010, 19:26
Հարգելի ակումբակիցներ
Արդեն պատրաստ է Inno Setup ծրագրի Հայերեն թարգմանությունը։ http://www.jrsoftware.org/files/istrans/

Այժմ այն հավակնում է դառնալ պաշտոնական և ընդգրկվել ծրագրում։
Սակայն մինչ դա անհրաժեշտ է, այսպես ասած, քվերակել թարգմանության համար, դրա համար խնդրում եմ բացեք այս էջը

http://news.jrsoftware.org/read/article.php?id=2184&group=jrsoftware.innosetup.translations#2184

և պատասխանեք (սեղմեք Reply) իմ հարցմանը՝ նշելով մոտավորապես այսպիսի տեքստ՝

Hi,

I've downloaded the Armenian translation file and found it perfect.
I really hope it will gain official status soon.
Thanks!

Կանխավ շնորհակալություն։

«Պահանջվում է մինիմումը [mb] ՄԲ ազատ տեղ։»
Հայերենում ասւոմ են «առնվազն»:

«Ասոցացվում են %1-երը %2 ֆայլերի հետ...»
Սենց բառ ընդհանրապես գոյություն չունի: Գոնե լիներ «ասոցիացվում», էլի կհասկանաի, բայց սե՞նց… :{

Մի խոսքով ինձ դուր չեկավ թարգմանությունը:

AMzone
31.10.2010, 02:12
գնահատում եմ ձեր կատարած ու անելիք գործը, բայց համամիտ եմ Rammstein -ի հետ, թարգմանությունների, մեջ կան, ոչ հայերեն, կամ ոչ գրագետ թարգմանված բառեր/

HrantOhanyan
01.11.2010, 14:07
Բնականաբար թարգմանությունները կարող են պարունկել և սխալներ, և վրիպակներ և անճշտություններ։
Ուրախ եմ, որ նկատել եք սխալներ և հաղորդում եք այդ մասին։
Դրանք կշտկվեն։

Մուր_Համլետ
15.11.2010, 18:02
Բարև Ձեզ:
Ես թարգմանել եմ Any Video Convertor 3.1.0 ծրագիրը հայերեն:
Any Video Convertor 3.1.0 (http://depositfiles.com/files/6w0wfqbq5)
Any Video Convertor Armenian Language Patch (http://depositfiles.com/files/esnmvfhki)

_Հրաչ_
15.11.2010, 22:48
Որ վերնագիրը գրագետ չի գրված, արդեն իսկ պատկերացնում եմ թարգմանության որակը: :)

http://img176.imageshack.us/img176/1902/nkar.png

Rammstein
16.11.2010, 00:41
Որ վերնագիրը գրագետ չի գրված, արդեն իսկ պատկերացնում եմ թարգմանության որակը: :)

Կներես, բայց եթե չգիտես, որ convertor = converter, էդ չի նշանակում, որ վերնագիրը գրագետ չի գրված:

romanista
16.11.2010, 14:01
Բարև Ձեզ:
Ես թարգմանել եմ Any Video Convertor 3.1.0 ծրագիրը հայերեն:

Մենակ վիդեոֆայլերի կոնվերատացիայի համար ա՞

_Հրաչ_
16.11.2010, 20:16
Կներես, բայց եթե չգիտես, որ convertor = converter, էդ չի նշանակում, որ վերնագիրը գրագետ չի գրված:

Բան չունեմ ասելու. միգուցե շատ խիստ գնահատական տվեցի՝ «գրագետ» բառի առումով, ամեն դեպքում ավելի ճիշտ կլինի ծրագրի անվանումը չաղավաղել, գրել նենց, ոնց որ այն իրականում կա:
Էն հանգամանքը, որ անգլերենի՝ նշածդ վերջածանցները նույնիմաստ են կազմում նշված բառը, դեռ չի նշանակում, որ կարելի ա էդ ծրագրի անունը ճիշտ չգրել: Էդ նույնն ա, ինչ թե ասես «ADIDAS» ու «ADIBAS» պիտակային տարբերակներով ապրանքանիշները նույնն են:

Rammstein ջան, խնդրում եմ՝ տպավորություն չստեղծվի, թե տառակերություն եմ անում: :esim Ընդհանրապես նման բնավորություն չունեմ: Ուղղակի ըստ իս, վրիպակ էր, նկատեցի, հուշեցի (չնայած ոչ մեղմ կերպով :oy), որ ուղղվի հեղինակի կողմից: Վա՞տ բան եմ արել միթե: Չնայած՝ սա մի տեղ լեզվական խնդիր ա, բայց դե ծրագրի թարգմանությունը 1+1 չի, պետք ա դրան լուրջ վերաբերվել: :)

Ըստ էության, ոչ մեկի դեմ անձնական խնդիր չունեմ: :) Մի քանի անգամ նշել եմ ակումբում, ու միշտ էլ կնշեմ, որ ողջունում ու շատ ուրախանում եմ, որ օրեցօր հայերեն են թարգմանվում տարբեր օտարալեզու ծրագրեր: :)

Մուր_Համլետ
17.11.2010, 14:46

Շնորհակալ եմ դիտողության համար:
Ես ուղղել եմ սխալը, AVC Armenian language patch (http://depositfiles.com/files/udifhw8sh)

HrantOhanyan
17.11.2010, 16:45
Հանրահայտ CPU-Z-ը (http://www.haysoft.org/cpu--z.html) արդեն Հայերեն։ »»»»» (http://www.haysoft.org/cpu--z.html)

HrantOhanyan
20.12.2010, 11:07
Բարեկամներ արդեն իսկ հասանելի է շատ օգտակար՝ FileZilla ծրագիրը Հայերեն թարգմանությամբ։
Մանրամասների համար սեղմեք ԱՅՍՏԵՂ (http://haysoft.org/filezilla.html)։

Կարապետ
20.12.2010, 19:03
Բարեկամներ արդեն իսկ հասանելի է շատ օգտակար՝ FileZilla ծրագիրը Հայերեն թարգմանությամբ։
Մանրամասների համար սեղմեք ԱՅՍՏԵՂ (http://haysoft.org/filezilla.html)։

ես նոր պաշտոնական սայթից միամիտ քաշեցի հետո տեսա հայերենա:))

skog94
20.12.2010, 21:29
ինչ որ մեկը կարողա rsc-editor ի տեղ իմանա հայերենը բացող? Ես ունեմ բայց հայերեննը ???? ցույց տալիս: Իսկ կարողա ինչ-որ մեկը կաչողանա ծրագրի մեջ այդ խնդիրը լուծել? Եթե հա մի որոշ ժամանակ անց symbian 9.4-ի մասնաովրապես 5800 ի ծրագիրը կթարգմանեմ

Կարապետ
21.12.2010, 22:20

սա փորձի (http://www.noeman.org/gsm/windows-softwares/90742-ultra-rsc-editor-%5Bsupport-unicode-ascii%5D.html)

tikopx
21.12.2010, 22:23
եթե հայաֆիկացված ծրագիր եք ման գալիս մտեք ստեղ, եթե ստեղ չկա , ուրեմն հնարավորա չգտնեք այլ տեղ՝ http://www.haysoft.org/

Կարապետ
22.12.2010, 18:36
Skype 5.0 Հայաֆիկացում: Pre-Alpha, 70%
Ներբեռնել... (http://bit.ly/Arm-Skype)

by Կարապետ

Universe
06.01.2011, 14:55
Կարդում եմ հին ու նոր գրառումները, նույնիսկ տարբեր թեմաներում տեսա, որ մարդիկ կան զոռով ուզում են բառացի-գրական թարգմանեն ամեն ինչ, սակայն տենց չի, օրինակի համար ասեմ, որ Dolphin7, SocialEngine, Joomla ները ձեռքով թարգմանել եմ, բայց ոչ մի բառ, կամ արտահայտություն բառացիորեն չեմ թարգմանել: Թարգմանելուց փորձել եմ օգտագործել ՈՉ բառարանային խոսելաոչ, որ բոլորին պարզ ու մատչելի լինի: Նույնիսկ տեղեր կան, երբ դժվարանում ես թարգմանել այս, կամ այն նախադասությունն ու քեզ օգնության է գալիս հումորը: Ասածս ինչա, թարգմանելուց էլ պետք չի ամպագոռգոռ բառեր օգտագործել: Էտ ՀայՍոֆթից եսիմ ինչ ծրագիր էր, քաշել նայում էի բառերի կեսից շատի համար բառարան էր պետք որ բացատրությունն իմանաինք: Լավ կլինի որ բոլոր թարգմանություններն էլ մի հատ փորձաշրջան անցնեն տարբեր մարդկանց մոտ, ու նոր որոշվի այն Երևան հանել:

My World My Space
06.01.2011, 18:11
Skype 5.0 Հայաֆիկացում: Pre-Alpha, 70%
Ներբեռնել... (http://bit.ly/Arm-Skype)

by Կարապետ

Կարապետ ջան ապրես, բայց շատ անփույթ ես թարգմանել, տեղ տեղ էլ անհարկի գրական բառեր ես օգտագործել, որ հեչ տեղին չեն

օրինակ`

1. Զանգ , տեւվողություն 02:26. ***
2. "Ստուգել կայանքները" կոճակի վրա պահելուց գրվում է զանգի որակի տեղեկույթուն
3. բացում ես, add text here -ի փոխարեն գրված է "Տիպը նամակի ...... -ին այստեղ"
4. լռեցնել Ձեր Միկրաֆոնը, գուցե բարձրախո՞սը
5. Ձայնի բարձրությունը ուժգնություն ա
6. "ցույց տալ վաղ հաղորդագրությունները" ճիշտ արտահայտություն չի, ավելի նախընտրելի է "հին" բառը
7. Ցուցադրել հաղորդագրությունները: Երեկվանից, 7 օրվանից, և այլն..... ճիշտ կլինի գրել "Ցուցադրել հաղորդագրությունները: Երեկվա, 7 օրվա և այլն"
8. "պատճենել ընտրված"- ի փոխարեն լավ կլինի գրես պատճենել ընդգծվածը
9. "Ձգված ստեղնաշարային նավագնացություն"-ը սպանում ա վապշե.....

VisTolog
06.01.2011, 20:23
9. "Ձգված ստեղնաշարային նավագնացություն"-ը սպանում ա վապշե.....

:D:D

Էդ ո՞րնա իրականում:

My World My Space
06.01.2011, 23:24
:D:D

Էդ ո՞րնա իրականում:

Extended keyboard Navigation

ռուսերենում`

Навигация с расширенной клавиатурой

Կարապետ
07.01.2011, 14:24
Կարապետ ջան ապրես, բայց շատ անփույթ ես թարգմանել, տեղ տեղ էլ անհարկի գրական բառեր ես օգտագործել, որ հեչ տեղին չեն

օրինակ`

1. Զանգ , տեւվողություն 02:26. ***
2. "Ստուգել կայանքները" կոճակի վրա պահելուց գրվում է զանգի որակի տեղեկույթուն
3. բացում ես, add text here -ի փոխարեն գրված է "Տիպը նամակի ...... -ին այստեղ"
4. լռեցնել Ձեր Միկրաֆոնը, գուցե բարձրախո՞սը
5. Ձայնի բարձրությունը ուժգնություն ա
6. "ցույց տալ վաղ հաղորդագրությունները" ճիշտ արտահայտություն չի, ավելի նախընտրելի է "հին" բառը
7. Ցուցադրել հաղորդագրությունները: Երեկվանից, 7 օրվանից, և այլն..... ճիշտ կլինի գրել "Ցուցադրել հաղորդագրությունները: Երեկվա, 7 օրվա և այլն"
8. "պատճենել ընտրված"- ի փոխարեն լավ կլինի գրես պատճենել ընդգծվածը
9. "Ձգված ստեղնաշարային նավագնացություն"-ը սպանում ա վապշե.....

Իսկ ինչա՞ նշանակում Pre-Alpha

Բոլոր Microsoft-ի թարգանությունների մեջ էլ "և" չկա, բոլոր տեղերում գրված է "եւ"

Միկրաֆոն = Լսափող

My World My Space
07.01.2011, 14:28
Իսկ ինչա՞ նշանակում Pre-Alpha

Բոլոր Microsoft-ի թարգանությունների մեջ էլ "և" չկա, բոլոր տեղերում գրված է "եւ"

Կարապետ ջան ուշադիր նայի, այդ "եւ"-ից հետո էլ "վ" չեն գրում....

HrantOhanyan
07.01.2011, 19:53
Կարդում եմ հին ու նոր գրառումները, նույնիսկ տարբեր թեմաներում տեսա, որ մարդիկ կան զոռով ուզում են բառացի-գրական թարգմանեն ամեն ինչ, սակայն տենց չի, օրինակի համար ասեմ, որ Dolphin7, SocialEngine, Joomla ները ձեռքով թարգմանել եմ, բայց ոչ մի բառ, կամ արտահայտություն բառացիորեն չեմ թարգմանել: Թարգմանելուց փորձել եմ օգտագործել ՈՉ բառարանային խոսելաոչ, որ բոլորին պարզ ու մատչելի լինի: Նույնիսկ տեղեր կան, երբ դժվարանում ես թարգմանել այս, կամ այն նախադասությունն ու քեզ օգնության է գալիս հումորը: Ասածս ինչա, թարգմանելուց էլ պետք չի ամպագոռգոռ բառեր օգտագործել: Էտ ՀայՍոֆթից եսիմ ինչ ծրագիր էր, քաշել նայում էի բառերի կեսից շատի համար բառարան էր պետք որ բացատրությունն իմանաինք: Լավ կլինի որ բոլոր թարգմանություններն էլ մի հատ փորձաշրջան անցնեն տարբեր մարդկանց մոտ, ու նոր որոշվի այն Երևան հանել:

Հարգելի Universe
Ինչ վերաբերում է ՀայՍոֆթին, ապա ասեմ Ձեզ, որ աշխատում ենք առավելագույնս թարգմանել հասկանալի Հայերենով, սակայն վերջապես կան բառեր և տերմիններ, որոնք թարգմանվում են բացառապես Հայերեն լեզվի կանոններով, հակառակ դեպքում թարգմանությունը կարելի է անվանել ոչ թե Հայերեն, այլ ասենք Հայ-Ռուս-Անգլո-Ֆրանսերեն։ Եթե օրինակ clipboard բառը չփորձենք թարգմանել ու հենց էդպես էլ գրենք ինձ թվում է Ձեզ էլ դեր չի գա։

_Հրաչ_
07.01.2011, 20:58
Իսկ ինչա՞ նշանակում Pre-Alpha

Բոլոր Microsoft-ի թարգանությունների մեջ էլ "և" չկա, բոլոր տեղերում գրված է "եւ"

Միկրաֆոն = Լսափող

Մեր այբուբենում ունենք «և» տառը, «եւ» տարբերակն ավելի գրաբարյան է: Իսկ ինչո՞ւ ես կառչում Microsoft-ի թարգմանություններից: Microsoft-ը շատ անհաջող թարգմանված տերմիններ էլ ունի: Զվարճալի ա, բայց XP-ի թարգմանության մեջ «Paste» բառը թարգմանել են «Սոսնձել», Vista-ում նույն բառը դառնում ա «դնել», իսկ արդեն Windows 7-ում՝ «Կպցնել»: Իրենք էլ չեն կողմնորոշվում :))

Դու կարող ես օգտվել Microsoft-ի կողմից թարգմանված տերմիններից, ունեն մի քանի հաջող թարգմանած բառեր, բայց պետք չի դոգմա սարքել նրանց ոճը ու թարգմանել ամբողջությամբ նույն ձև: Մի քիչ ինքնուրույն կարելի ա լինել:
Անձամբ ես, ինչ-որ ծրագիր թարգմանելիս երբեք «եւ» չեմ գրում, որովհետև այժմյան հայերենում էդ «տառակապակցությունը» չունենք, հլա նայի՝ «և» տառն ինչ սիրուն տառ ա ;)

Հա, մեկ էլ, միկրաֆոնով «չեն լսում», այլ «խոսում են», այսինքն միկրաֆոն = խոսափող, ոչ թե լսափող: :)

VisTolog
07.01.2011, 21:00
Իսկ ինչա՞ նշանակում Pre-Alpha

Բոլոր Microsoft-ի թարգանությունների մեջ էլ "և" չկա, բոլոր տեղերում գրված է "եւ"

Միկրաֆոն = Լսափող

Միկրաֆոնով չեն լսում, միկրաֆոնով խոսում են: Խոսափող::)

Հեչ լսե՞լ ես, որ բեմում մեկին ասեն «Լսափողին է մոտենում էսինչ էսինչը:»:D

Վայ, արդեն գրեց Հրաչը::))

Կարապետ
07.01.2011, 21:26
Անհամբեր սպասում եմ Ձեր թարգմանածին

_Հրաչ_
07.01.2011, 21:37
Անհամբեր սպասում եմ Ձեր թարգմանածին

Ափսոս, քո ունեցածի չափ բավարար ժամանակ չունեմ, որ ավարտեմ իմ թարգմանությունը, Կարապետ ջան, բայց հավեսի կամ ճաշակի համար տամ կիսաթարգմանածս ֆայլը, նայի, ասա կարծիքդ: Ասեմ, որ շատ տեղ օգտագործել եմ մեր շատ սիրելի Microsoft-ի թարգմանած տերմինները: :)

50918

_Հրաչ_
08.01.2011, 01:12
Բոլոր նրանց համար, ով հոբբի ունի ծրագրեր թարգմանել: Հազիվ գտա: Աջակցում ա յունիկոդ: :)

Resource Builder 3 (http://rapidshare.com/#!download|217cg|253032303|SiComponents_Resource_Builder_3.0.2.22_full_incl_serial.rar|5394)

Կարապետ
08.01.2011, 13:16

Մեկ շաբաթ առաջ եմ գտել + ոչ բոլոր ծրագրենա լինում թրգմանել + save անելուց շատ հաճախ պրոբլեմներ են լինում

_Հրաչ_
08.01.2011, 15:22
Մեկ շաբաթ առաջ եմ գտել + ոչ բոլոր ծրագրենա լինում թրգմանել + save անելուց շատ հաճախ պրոբլեմներ են լինում

Իսկ Radialix (http://depositfiles.com/en/files/emc89moi2)-ը լավն ա, բայց դեռ չեմ գտնում թարգմանվածը կիրառելու ձևը: :)

_Հրաչ_
16.01.2011, 13:54
Իսկ Radialix (http://depositfiles.com/en/files/emc89moi2)-ը լավն ա, բայց դեռ չեմ գտնում թարգմանվածը կիրառելու ձևը: :)

Ժողովուրդ, ո՞վ չի ալարի, մի հատ էս ծրագիրը նայի:
Շատ լավ, հարմար ծրագիր ա: Մենակ վերջում թարգմանածը կիրառելու ձևը չեմ գտնում: :esim

Կարապետ
16.01.2011, 14:14
Ժողովուրդ, ո՞վ չի ալարի, մի հատ էս ծրագիրը նայի:
Շատ լավ, հարմար ծրագիր ա: Մենակ վերջում թարգմանածը կիրառելու ձևը չեմ գտնում: :esim

Ես գտել եմ ու chrome-ը ամբողջությամբ թարգմանել եմ, բայց երբ որ ֆայլը գցում եմ chrome-ի մեջ ու բացում՝ սենցա լինում:(
Պատմություն.sf
Կտրել.xaz
Ներբեռնումներ.|xsz
չեմ հասկանում ինչիցա

Ֆայլը արտեհանելու ձևը սենցա. ծրագրի մեջ աջով բաց ֆայլի վրա, հետո Build Target File

&Down - Վար
& -ը ինչի համարա, հայերենի մեջ դրանից չեմ կարողանում դնել, կարողա դրանիցա որ.|xsz

Rammstein
16.01.2011, 14:35
Մեր այբուբենում ունենք «և» տառը, «եւ» տարբերակն ավելի գրաբարյան է: Իսկ ինչո՞ւ ես կառչում Microsoft-ի թարգմանություններից: Microsoft-ը շատ անհաջող թարգմանված տերմիններ էլ ունի: Զվարճալի ա, բայց XP-ի թարգմանության մեջ «Paste» բառը թարգմանել են «Սոսնձել», Vista-ում նույն բառը դառնում ա «դնել», իսկ արդեն Windows 7-ում՝ «Կպցնել»: Իրենք էլ չեն կողմնորոշվում :))

Դու կարող ես օգտվել Microsoft-ի կողմից թարգմանված տերմիններից, ունեն մի քանի հաջող թարգմանած բառեր, բայց պետք չի դոգմա սարքել նրանց ոճը ու թարգմանել ամբողջությամբ նույն ձև: Մի քիչ ինքնուրույն կարելի ա լինել:
Անձամբ ես, ինչ-որ ծրագիր թարգմանելիս երբեք «եւ» չեմ գրում, որովհետև այժմյան հայերենում էդ «տառակապակցությունը» չունենք, հլա նայի՝ «և» տառն ինչ սիրուն տառ ա ;)

Հա, մեկ էլ, միկրաֆոնով «չեն լսում», այլ «խոսում են», այսինքն միկրաֆոն = խոսափող, ոչ թե լսափող: :)

և-ը տառ չի, այլ նշան ա, որը հենց «ե» ու «ւ» տառերի միացությունն ա: Էնպես որ «եւ»-ը հեչ էլ գրաբարյան ձեւ չի: Նույնիսկ գրաբարում շատ այլ միացությունների հետ հադիպում ա նաեւ «և»-ը: Երկուսն էլ ճիշտ են, մնացածը ճաշակի հարց ա: Ես էլ որ թարգմանեմ, էլի «եւ»-ով եմ գրելու, այլ հարց ա, որ վերջում սխալները կուղղեմ նոր կհրապարակեմ: :):P

Ի դեպ ժամանակին ես էլ էի սկայպը սկսել թարգմանել, բայց անտերը էնքան ծավալուն ա, որ մենակ ամենաօգտագործվող բաները հասցրի թարգմանել: :( Հիմա էլի անգլերեն ա մոտս դրած, դրանից լավը չկա: :))

_Հրաչ_
16.01.2011, 15:05
Ես գտել եմ ու chrome-ը ամբողջությամբ թարգմանել եմ, բայց երբ որ ֆայլը գցում եմ chrome-ի մեջ ու բացում՝ սենցա լինում:(
Պատմություն.sf
Կտրել.xaz
Ներբեռնումներ.|xsz
չեմ հասկանում ինչիցա

Ֆայլը արտեհանելու ձևը սենցա. ծրագրի մեջ աջով բաց ֆայլի վրա, հետո Build Target File

&Down - Վար
& -ը ինչի համարա, հայերենի մեջ դրանից չեմ կարողանում դնել, կարողա դրանիցա որ.|xsz

&-ը ինչքան հասկացել եմ, մենյուի մեջ էն ընդգծված տառերն են, որոնց սեղմելով ստեղնաշարի վրա, մենյուի տվյալ բաժինը բացվում ա:

Կարապետ, բայց չի ստացվում ոչ մի ձև: «Build Target File»-ով էլ չի ստացվում: :esim

և-ը տառ չի, այլ նշան ա, որը հենց «ե» ու «ւ» տառերի միացությունն ա: Էնպես որ «եւ»-ը հեչ էլ գրաբարյան ձեւ չի: Նույնիսկ գրաբարում շատ այլ միացությունների հետ հադիպում ա նաեւ «և»-ը: Երկուսն էլ ճիշտ են, մնացածը ճաշակի հարց ա: Ես էլ որ թարգմանեմ, էլի «եւ»-ով եմ գրելու, այլ հարց ա, որ վերջում սխալները կուղղեմ նոր կհրապարակեմ: :):P

Ի դեպ ժամանակին ես էլ էի սկայպը սկսել թարգմանել, բայց անտերը էնքան ծավալուն ա, որ մենակ ամենաօգտագործվող բաները հասցրի թարգմանել: :( Հիմա էլի անգլերեն ա մոտս դրած, դրանից լավը չկա: :))

Ճիշտ ես, իրոք որ ճաշակի հարց ա: Բայց իմ կարծիքով պետք ա հետևել լեզվի զարգացմանը, էն, որ արդի հայերենի այբուբենում չունենք «եւ» տառ, այլ ունենք «և», որը նույն «եւ»-ն ա: Ինձ մնար, եթե ֆոնտ գրող լինեի, նույնիսկ «ու» տառն առանձին մասնիկներով չէի գրի, ստեղնաշարի վրա էդ տառի համար կնախատեսեի ընդամենը մեկ ստեղն: Այժմյան հայերենում «ւ» (վյուն) գրաբարյան մասնիկն առանձին չի դրսևորվում, դրա առանձին կիրառման իմաստը չեմ տեսնում: Էդ մասնիկը կարա օգտագործվի միայն «Ու-ու» տառի հետ: Կարելի ա մտածել հարմարավետության մասին :) (չնայած որ մեկ ստեղն ավելի սեղմելը որոշ մարդկանց մոտ կարող ա անհարմարություն չհամարվի ;) ) Ի՞նչ ա եղել «և» տառին որ, լավ էլ սիրուն տառ ա: :)

Սկայպի մասով համաձայն եմ: Պարապ մարդու գործ ա:

HrantOhanyan
20.01.2011, 16:25
Any Wallpaper 1.1.1 (http://haysoft.org/any.html)

Շատ հարմար ծրագիր, որի օգնությամբ կարող եք անընդհատ փոխել Ձեր ունեցած պաստառները՝ այդպիսով դրանք մշտապես հասանելի պահելով դիտման համար։

Any Wallpaper-ի հիմնական հնարավորություններն են.

* Աջակցում է BMP, JPEG և PNG տեսակի նկարներ,
* կարողանում է ինքնուրույն գտնել պաստառների թղթապանակները,
* կարող է ցուցադրել պաստառը ինչպես ամբողջական,
այնպես էլ նրա մի մասը,
* փոխում է պաստառները ըստ Ձեր հայեցողության՝
նշված ժամանակում, նշված օրերին և այլն,
* ինքներդ եք որոշում պաստառի դիրքը,
* և այլ հնարավորություններ: >>>>>>>>> (http://haysoft.org/any.html)

HrantOhanyan
26.01.2011, 13:52
ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՍՈՖԹԻՑ...

Բոլորիս քաջ հայտնի Media Player Classic - Home Cinema-ն այժմ արդեն ՀԱՅԵՐԵՆՈՎ… (http://www.haysoft.org/mpc-hc.html)

ԿԱՅՔԸ (http://www.haysoft.org/mpc-hc.html)

bugron
03.02.2011, 15:08
Բոլոր նրանց համար, ով հոբբի ունի ծրագրեր թարգմանել: Հազիվ գտա: Աջակցում ա յունիկոդ: :)

Resource Builder 3 (http://rapidshare.com/#!download|217cg|253032303|SiComponents_Resource_Builder_3.0.2.22_full_incl_serial.rar|5394)
Բոլորին խորհուրդ եմ տալիս օգտագործել Lingobit Localizer Enterprise-ը, ամեն ինչ անթերի անում է:

armanaper16
02.03.2011, 09:00
Արդեն Network.am-ում էլ կա Windows 7 միջերեսի հայերեն փաթեթը...

Կարապետ
02.03.2011, 09:18
Արդեն network.am (http://www.network.am)-ում էլ կա Windows 7 միջերեսի փաթեթը

Իսկ ինձ մոտ (http://www.akumb.am/entry.php/1080-Windows-7-Լեզվային-միջերեսի-փաթեթ) անցաց տարվանից

Daniel Vardanyan
16.03.2011, 18:20
Ինչ լավ հայկական ծրագրերե կայքեր գԻտեք

_Հրաչ_
16.03.2011, 18:25
Ինչ լավ հայկական ծրագրերե կայքեր գԻտեք

www.network.am
www.haysoft.org

Daniel Vardanyan
17.03.2011, 21:07
հնարավոր է համակարգչԻ մենյուն լԻնԻ հայերեն

V!k
17.03.2011, 21:17
հնարավոր է համակարգչԻ մենյուն լԻնԻ հայերեն

հա, ինչի՞ հնարավոր չի, եթե windows 7 ա, ստեղ նայի՝ http://www.akumb.am/showthread.php/58373-Windows-7-%D4%BC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A5%D6%80%D5%A5%D5%BD%D5%AB-%D6%83%D5%A1%D5%A9%D5%A5%D5%A9

Daniel Vardanyan
18.03.2011, 13:59
Իսկ եթե windows xp-Ի ա չԻ լԻնԻ

matlev
18.03.2011, 15:12
Իսկ եթե windows xp-Ի ա չԻ լԻնԻ

Կլինի, բայց ավելի լավ կլինի, եթե մեկ-երկու կետադրական նշան օգտագործել սովորես:

Սա՞ ես փնտրում: (http://windows.microsoft.com/en-GB/windows/downloads/languages-xp)

Zhor(ARM)
18.03.2011, 16:23
Իսկ եթե windows xp-Ի ա չԻ լԻնԻ

ուրես մնում՞

HrantOhanyan
23.03.2011, 11:39
Բարեկամներ Հայերենով հերթական ծրագիրը ՀայՍոֆթից...

qBittorrent 2.7.0 (http://www.haysoft.org/qbittorrent.html)
qBittorrent-ը BitTorrent-ի անվճար և ֆունկցիոնալ ծրագիր է: Բավականին հաջողված այլընտրանք է µTorrent-ին։ Ծրագիրը հասանելի է բոլոր Linux-երի, նաև Mac OS X-ի, FreeBSD-ի համար։
Մանրամասներ... (http://www.haysoft.org/qbittorrent.html)

BOBO
23.03.2011, 11:44

ծրագրին ծանոթ չեմ բայց Գբիթ դժվար ըլնի, ԳԲ կամ ԳԲայթ

HrantOhanyan
25.03.2011, 17:49
Ապրեք, որ նկատեցիք, խնդիր կար կապված string-ի հետ, կուղղենք։

Daniel Vardanyan
01.04.2011, 20:53
կարաք ինձ օգնեք համակարգիչս հայաֆիկացնելու համար ծրագիրը քաշել եմ բայց սենց բան ա ցույց տալիս51706:think

_Հրաչ_
01.04.2011, 21:26
կարաք ինձ օգնեք համակարգիչս հայաֆիկացնելու համար ծրագիրը քաշել եմ բայց սենց բան ա ցույց տալիս51706:think

Դա ասում ա, որ հայերենացման փաթեթը նախատեսված ա միայն Windows XP-ի անգլերեն տարբերակի վրա տեղակայվելու համար: :)
Երևի քո մոտ ոչ անգլերեն Windows XP ա: :8 (ու Genuine չանցած)

Daniel Vardanyan
02.04.2011, 13:03
իմ մոտ ռուսերենն ա: Բա չեմ կարա փոխեմ

_Հրաչ_
02.04.2011, 17:28
իմ մոտ ռուսերենն ա: Բա չեմ կարա փոխեմ

Համակարգչից լավ հասկացող մարդ ճարիր, թող ֆորմատ անի կոմպդ, անգլերեն Windows գցի, մնացածն էլ դժվար չի, կփոխի հայերեն: :)

HrantOhanyan
10.05.2011, 14:20
XnConvert 1.02

XnConvert-ը այժմ հասանելի է Հայերենով։ »»»»»»»» (http://www.haysoft.org/xnconvert.html)

ԿԱՅՔԸ.... (http://www.haysoft.org/xnconvert.html)

Կարապետ
11.05.2011, 15:15
Հարնտ ջան, իսկ ինչի՞ Wordpress-ը չես թարգմանում:)

HrantOhanyan
16.06.2011, 16:08
Այժմ արդեն հանրահայտ WinRAR-ը ամբողջովին Հայերենով....

Նոր տարբերակում կատարվել են բազմաթիվ նորամուծություններ և փոփոխություններ։ Մանրամասն... (http://haysoft.org/)

Հերթական ծրագիրը ՀայՍոֆթից....
WinRAR 4.01... (http://haysoft.org/winrar.html)

_Հրաչ_
30.10.2012, 17:17
Մեծ բան չեմ արել, բայց դե էս էլ իմ կողմից: :)

Vistalizator v2.51 (http://www.froggie.sk/download/Vistalizator.exe)

Պաշտոնական կայք (http://www.froggie.sk/index.html)

Չիմացողների համար. Vistalizator-ը ծրագիր է, որի միջոցով կարելի է փոխել Windows Vista-ի և Windows 7-ի լեզուն, տեղադրում է լեզուների թե՛ LIP (Language Inteface Package), թե՛ MUI (Multilingual User Interface) փաթեթներ: Կոնկրետ ես այս ծրագրի միջոցով իմ համակարգչի Windows 7 Professional ռուսերեն տարբերակը փոխեցի, տեղադրեցի անգլերեն MUI-ն, ինչը ստանդարտ եղանակով հնարավոր չէ:

Հ. Գ. Թարգմանելիս աշխատել եմ հնարավորինս քիչ օգտագործել ոչ հայերեն բառեր, որոշ տերմինների թարգմանություններ էլ վերցրել եմ Microsoft-ի թարգմանություններից: :)