PDA

Դիտել ողջ տարբերակը : Մութ պատմություն



Adam
05.12.2009, 21:29
Ներկայացվում է մութ պատմություն, որը խաղի մասնակիցները պետք է բացահայտեն խաղի վարողին-հեղինակին տալով հարցեր: Հարցերը պետք է լինեն այնպես, որ վարողը կարողանա պատասխանել միայն «Այո», կամ «Ոչ»: Ուրիշ տեսակի հարցերին պատասխան չի տրվի: Խաղի մասնակիցները բացահայտելով պատմության մութ հանգամանքները վերջիվերջո ամբողջությամբ կբացեն այն: Հարցերի ընթացքում մասնակիցներին կխնդրեմ ուշադիր լինել, որ մյուս անդամների կողմից տրված հարցերը նորից չկրկնեն:
Մեկ պայման ևս.
Մասնակիցը իրավունք ունի իր գրառման մեջ տալ մաքսիմում երկու հարց:
Սա պարտադիր պայման է:
Բարի ժամանց: :)
-------------------------------------------------------------------------------------------

Adam
05.12.2009, 21:30
Մռայլ, անձրևային եղանակ:
Հոգեբանի սենյակ:
Պատուհանի մոտ կանգնած է հոգեբանը՝ 45-ամյա մի տղամարդ: Նայում է դուրս: Քիչ անց, ներս է մտնում Էլենը:

Էլեն - Բարև ձեզ, կարելի՞ է:
Հոգեբան - Եկեք:
Էլեն - Ինձ համար Արմինեն որ ասել էր... հիշու՞մ եք:
Հոգեբան - Հա... հա հիշեցի: Եկեք նստեք:

Էլենը նստում է հոգեբանի բազմոցի դիմաց: Հոգեբանը նստում է իր տեղում:

Հոգեբան - Կասե՞ք ձեր անունը:
Էլեն - Էլեն:
Հոգեբան - Շատ լավ Էլեն: Ի՞նչ խնդիրներ ունեք:
Էլեն - Գիտեք... ինձ մոտ մի քիչ տարօրինակ է... չգիտեմ էլ նույնիսկ ինչպես բացատրեմ...
Հոգեբան - Ասեք, ես կհասկանամ...
Էլեն - Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում հետս: Թվում է, թե ուղեղիս հետ ինչ-որ բան է կատարվում:
Հոգեբան - Կմանրամասնե՞ք:
Էլեն - Դե... քնելու հետ է կապված:
Տարօրինակ երազներ եմ տեսնում:
Հոգեբան - Ի՞նչ երազներ:
Էլեն - Երազումս տարօրինակ ձայներ եմ լսում ամեն գիշեր:
Հոգեբան - Ձայնե՞ր:
Էլեն - Այո: Ու երբ արթնանում եմ՝ նույն ձայները կարծես շարունակվում են...
Հոգեբան - Ինչպիսի՞ ձայներ են, կարո՞ղ եք նկարագրել:
Էլեն - Ես սեփական տանն եմ ապրում... ինձ մոտ ամեն անգամ տպավորություն է, թե տանս նկուղում ինչ-որ մարդիկ են հավաքվում:

Հոգեբանը մի պահ լռում է:

Հոգեբան - Ինչի՞ց վերցրիք:
Էլեն - Ամեն գիշեր էդպիսի զգացողություն եմ ունենում:
Հոգեբան - Այն ձայները, որոնք լսում եք...
Կբացատրե՞ք, թե ինչ տեսակի են:
Էլեն - Չգիտեմ... կարծես ինչ-որ ամբոխի ձայներ լինեն... խոսակցություններ ինչ-որ... չեմ հասկանում:
Հոգեբան - Լավ, իսկ երբ արթնանում եք՝ ինչքա՞ն ժամանակ է տևում դա:
Էլեն - Երբ վեր եմ կենում՝ անհանգիստ գնում են խոհանոց ջուր խմելու... մի քանի րոպե հետո դադարում է:

Հոգեբանը փոքր-ինչ մտորում է:

Հոգեբան - Շատ լավ: Աշխատու՞մ եք:
Էլեն - Այո:
Հոգեբան - Ի՞նչ եք մասնագիտությամբ:
Էլեն - Լրագրող:
Հոգեբան - Պարզ է: Էլեն, իսկ երբվանի՞ց եք սկսել լսել էդ ամենը:
Էլեն - Կլինի երևի մոտ երկու շաբաթ:
Հոգեբան - Նախկինում ուրիշ ինչ-որ բան ձեզ անհանգստացրե՞լ է: Նկատի ունեմ նմանատիպ ինչ-որ բան...
Էլեն - Ոչ...

Հոգեբանը մտորում է:

Էլեն - Ի՞նչ եք կարծում, շա՞տ լուրջ է վիճակս:
Հոգեբան - Չէ, մի անհանգստացեք... սովորական նեվրոզի տեսակ է...
Էլեն - Նեվրո՞զ:
Հոգեբան - Ըհը...
Էլեն - Իսկ դա բուժվո՞ղ է:
Հոգեբան - Դե... եթե ճիշտ բուժում նշանակվի...
Էլեն - Իսկ չե՞ք կարող ասել, թե ինչու եմ ես հատկապես նման բաներ լսում:
Հոգեբան - Դե, դա կապված է մարդու ներքին զգացողությունների, մտածմունքների հետ... և վերջին շրջանում նրա հետ կատարված որոշ իրադարձությունների իհարկե:
Էլեն - Իսկ հնարավո՞ր է, որ դա ինձ չի թվում...

Հոգեբանը մի պահ լռում է:

Հոգեբան - Այսինքն:
Էլեն - Դե... չգիտեմ...
Հոգեբան - Ուզում եք ասել, որ ձեր լսածներն իրակա՞ն են:
Էլեն - Չգիտեմ... հնարավոր չէ՞...
Հոգեբան - Ճիշտն ասած նման դեպքերում բոլորն էլ կասկածներ ունենում են կապված էդպիսի բաների ռեալ կամ ոչ ռեալ լինելու հետ:
Էլեն - Արդեն ինքս էլ չեմ հասկանում:
Հոգեբան - Էլեն, իսկ ինչու՞ եք հատկապես համոզված, որ էդ ձայները ձեր տան նկուղից են գալիս:
Էլեն - Էդ նկուղը միշտ էլ փակ է եղել: Հորս մահից հետո ոչ մեկ չի բացել այն:
Հոգեբան - Ե՞վ...
Էլեն - Փոքր ժամանակվանից ինչ-որ խորհրդավոր բան եմ զգացել դրա մասին խոսելուց: Եվ ակամայից էդ ամբողջը վերագրում դրան:
Հոգեբան - Իսկ դուք երբևէ մտե՞լ եք էնտեղ:
Էլեն - Ոչ, երբեք: Միշտ վախեցել եմ:
Հոգեբան - Լավ: Ու՞մ հետ եք ապրում:
Էլեն - Ես ու մայրս ենք միայն: Ներկա պահին մայրս գործուղման է մեկնել: Մենակ եմ տանը:
Հոգեբան - Իսկ ձեզ միշտ անհանգստացրե՞լ է էն հանգամանքը, որ ձեր տանը փակ նկուղ կա, որտեղ դուք ընդհանրապես չեք մտել:
Էլեն - Մանկուց միշտ վախեցել եմ գնալ էնտեղ: Էդպես փակ էլ մնացել է...
Հոգեբան - Գիտեք... ես կարծում եմ, որ դրանք ձեր վախերն են, որ արտացոլվում են նման կերպով:
Էլեն - Այսինքն ուզում եք ասել, որ վախի՞ց է իմ հետ էսպիսի բան կատարվում:
Հոգեբան - Միգուցե:
Իսկ ձեր հայրը ինչի՞ց է մահացել:
Էլեն - Հայրս անհետացել է:
Հոգեբան - Բայց քիչ առաջ ասացիք, որ մահացել է...
Էլեն - Դե... կարծում ենք էդպես...
Հոգեբան - Ե՞րբ է եղել դա:
Էլեն - Մի յոթ տարի առաջ:

Adam
05.12.2009, 21:31
Հոգեբանը մտորում է:

Հոգեբան - Իսկ էդ նկուղը...
Ո՞վ է ընդհանրապես մտել էնտեղ:
Էլեն - Հայրս էր միշտ մտնում:
Հոգեբան - Մե՞ծ տարածք է:
Էլեն - Ճիշտն ասած չգիտեմ, բայց բավականին մեծ, ինչպես ինքն էր ասում:
Հոգեբան - Իսկ ինչի՞ համար էր ձեր հայրը գնում էնտեղ:
Էլեն - Չգիտեմ... գնում - փակվում էր էնտեղ մենակ... երևի որպեսզի հանգստանար... չգիտեմ:
Հոգեբան - Իսկ ձեր մա՞յրը:
Էլեն - Մայրս մի քանի անգամ է մտել: Բայց վերջին ժամանակահատվածում դուռը միշտ փակ է եղել հորս անհետանալուց հետո: Նույնսիկ արդեն մոռացել էինք, որ տանն էդպիսի վայր ունենք:
Հոգեբան - Պարզ է...
Էլեն - Մի անգամ երբ արթնացա էդ ձայներից՝ գնացի դեպի նկուղի դուռը:

Հոգեբանը ուշադիր լսում է:

Էլեն - Վերևից փոքրիկ պատուհան կա նայող դեպի ներս: Մի երկու անգամ գնացել եմ ու նայել:
Հոգեբան - Ինչի՞ համար:
Էլեն - Համոզվելու համար, որ մարդ չկա:
Հոգեբան - Ե՞վ:
Էլեն - Իսկապես մարդ չկար...
Հոգեբան - Էլեն, վերջին շրջանում ինչ-որ կոնֆլիկտներ ունեցե՞լ եք:
Էլեն - Ի՞նչ կոնֆլիկտներ:
Հոգեբան - Դե, կապված անձնական կյանքի հետ օրինակ... կամ չգիտեմ... ինչ-որ սթրեսային իրավիճակում եղե՞լ եք:
Էլեն - Հայրս երբ անհետացավ՝ շատ ծանր տարա:
Հոգեբան - Իսկ դրանից հետո՞... նկատի ունեմ վերջերս:
Էլեն - Չէ, վերջերս սա է միայն, որ անհանգստացնում է:

Հոգեբանը մտածում է:

Էլեն - Ինչպե՞ս վարվեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Հոգեբան - Գիտեք... ձեր դեպքում պետք է դեղորայք օգտագործեք:
Էլեն - Իսկ առանց դրա հնարավոր չէ՞...
Հոգեբան - Չեմ կարծում:
Էլեն - Խնդրում եմ, ասեք թե ինչ է կատարվում հետս:
Հոգեբան - Հանգիստ եղեք, շատ լուրջ չէ:
Պետք է բուժվեք:
Էլեն - Համոզվա՞ծ եք, որ ինձ դեղորայք է հարկավոր:

Հոգեբանը մտածում է: Փոքր-ինչ մտորելուց հետո՝ ասում է.

Հոգեբան - Էլեն, իսկ էն ձայները, որոնք լսում եք... տղամարդու՞, թե՞ կնոջ ձայներ են:
Էլեն - Հիմնականում տղամարդկանց...
Հոգեբան - Իսկ ի՞նչ են ասում...
Էլեն - Կարծես զրուցում են ինչ-որ բանի մասին:
Հոգեբան - Չե՞ք փորձել կենտրոնանալ դրա վրա:
Էլեն - Փորձել եմ, բայց չի ստացվում:
Հոգեբան - Ինչու՞...
Էլեն - Երբ վեր եմ կենում և սկսում քայլել՝ միանգամից ձայները դադարում են:

Հոգեբանը մտածում է:

Հոգեբան - Եկեք էսպես անենք. ես հիմա ձեզ կոնկրետ ոչ մի բան չեմ ասի կապված դեղորայքի և այլնի հետ...
Էլեն - Իսկ ի՞նչ անեմ:
Հոգեբան - Հաջորդ անգամ, երբ լսեք նույն ձայները՝ փորձեք կենտրոնանալ և հասկանալ, թե ի՞նչ են նրանք խոսում:
Էլեն - Բայց կարծում եք, որ դա կարևո՞ր է:
Հոգեբան - Ձեր դեպքում ամեն մի մանրուք կարևոր նշանակություն ունի:
Էլեն - Ինչի՞ համար է դա: Մի՞թե դա ուղղակի երազ չէ:
Հոգեբան - Արեք էնպես, ոնց ասացի, լա՞վ: Դա հասկանալով մենք կամաց-կամաց կմոտենանք խնդրի լուծմանը:
Էլեն - Լավ... ինչպես կասեք:
Հոգեբան - Եվ լավ կլինի, որ այդ վայրի հանդեպ ինքներդ դրական տրամադրվեք:
Էլեն - Փորձել եմ... չեմ կարողանում:
Հոգեբան - Էլի փորձեք: Աշխատեք ձեզ վրա: Փորձեք մտնել էնտեղ...
Էլեն - Չէ, էդ մեկը հաստատ չեմ կարող...
Վախս շատ մեծ է...
Հոգեբան - Դուք ուզու՞մ եք հաղթահարել ձեր պրոբլեմը:
Էլեն - Այո:
Հոգեբան - Ուրեմն փորձեք անել էնպես, ինչպես ասում եմ:
Էլեն - Լավ... իսկ ե՞րբ զանգեմ ձեզ:
Հոգեբան - Զանգեք... վաղը: Վաղը զանգեք, ասեք, թե ինչ զգացիք՝ հետո հանդիպման օրը կորոշենք:
Էլեն - Շատ լավ: Խնդրում եմ, ասեք ինձ, որ խելքս չեմ թրցրել:
Հոգեբան - Հանգիստ եղեք, լավ կլինի ամեն ինչ:
Էլեն - Մի բան ասեք, խնդրում եմ...
Հոգեբան - Ձեզ հետ ամեն բան կարգին է, մի անհանգստացեք: Կփորձենք ժամանակի ընթացքում վերջ տալ դրան...
Էլեն - Կարծում եք կստացվի՞...
Հոգեբան (ժպտալով) - Կստացվի:
Էլեն - Լավ, շնորհակալ եմ: Ես ձեզ վաղը կզանգեմ:
Հոգեբան - Եղավ:

Ուղեկցում է Էլենին մինչև դուռը:

Էլեն - Հաջողություն:
Հոգեբան - Հաջողություն:

Էլենը դուրս է գալիս:

Adam
05.12.2009, 21:32
Հոգեբանը կասկածելի հայացք է ընդունում՝ դեմքին տարօրինակ քմծիծաղով:
Էլենը դուրս է գալիս շենքից և քայլում փողոցով: Քիչ անց, նկատում է, որ հեռվում՝ սրճարանի սեղաններից մեկի մոտ նստած է ինչ-որ մեկը: Տեսնելով վերջինիս՝ շփոթված քարանում է: Այդ մարդը նույնպես հեռվից նկատում է, որ Էլենը ուշադիր նրան է նայում: Միանգամից վեր է կենում և արագ հեռանում: Էլենը վազում է այդ մարդու ետևից, սակայն ապարդյուն: Մինչ հասնում է սրճարան՝ տվյալ անձնավորությունն արդեն հեռացած է:
Շփոթված, մտորումների մեջ քայլում է փողոցով: Ամեն վայրկյան Էլենի մտքում այդ մարդն է:
Քիչ անց, բջջայինը զանգում է: Ընկերուհին է՝ Լիլիթը:

Էլեն - Ալո:
Լիլիթ - Պրիվետ, որտե՞ղ ես:
Էլեն - Բարև... գնում եմ տուն արդեն: Ի՞նչ կա:
Լիլիթ - Իմացե՞լ ես ինչ ա եղել:
Էլեն - Ինչ:
Լիլիթ - Էն կինը...
Էլեն - Ի՞նչ էն կինը...
Լիլիթ - Չես հավատա որ ասեմ:
Էլեն (տագնապահար) - Լիլ, ի՞նչ ա եղել, խոսա:
Լիլիթ - Էսօր գիշեր սպանել են...
Էլեն - Ի՞նչ: Չի կարող պատահի...
Չէ... հաստատ կատակ ես անում:
Լիլիթ - Ես էլ եմ շոկի մեջ:

Էլենը սկսում է լաց լինել:

Էլեն - Չէ... Լիլ... չէ...
Էս ի՞նչ ես ասում... խնդրում եմ, ասա որ կատակ ես անում:
Լիլիթ - Հանգստացի: Հենց հիմա վեր կաց արի մեր տուն: Ամեն ինչ մանրամասն կպատմեմ:

Էլենը՝ արցունքներն աչքերին անջատում է հեռախոսը: Եվ գնում ընկերուհու տուն: Տագնապահար վիճակում է՝ ընկերուհուց լսելով իր համար այդ ահավոր լուրը:
Ընկերուհին բուժքույր է և աշխատում է հիվանդանոցներից մեկում:
Էլենը պատմում է նրան, որ մի քանի օր առաջ այդ ծեր կնոջը մահամերձ վիճակում գտել էին իր տան շրջակայքում: Եվ որ այդ կինը միայն կարողացել է մի քանի բառ արտաբերել: Նա ասել է Էլենին, որ վերջինս զգույշ մնա, քանի որ նրան հետևում են: Երբ Էլենը փորձել է ավելի մանրամասն պարզել թե ինչ է կատարվել նրա հետ և ո՞վ է հետևում իրեն, կինը ամբողջովին գիտակցությունը կորցրել է և շտապ օգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց: Այն հիվանդանոց, որտեղ որ աշխատում է ընկերուհին՝ Լիլիթը:
Եվ փաստորեն, չանցած մի քանի օր՝ ծեր կնոջը հիվանդանոցում սպանում են՝ թողնելով շատ տարօրինակ հետքեր:
Լիլիթը պատմում է Էլենին, որ կինը սպանվել է շատ տարօրինակ ձևով: Ավելի ճիշտ, մարդասպանները շատ տարօրինակ հետքեր են թողել իրենց գործն ավարտելուց հետո: Էլենը չի հասկանում տեղի ունեցող իրավիճակը և ահավոր շփոթվում է:
Ընկերուհին փորձում է հանգստացնել նրան և գնում է խոհանոց՝ ջուր բերելու: Այդ պահին՝ Լիլիթի բջջայինը հաղորդագրություն է ստանում: Լիլիթը գտնվում է խոհանոցում: Էլենը վերցնում է հեռախոսը և կարդում sms-ը: Գրված է՝
«Այսօր, ժամը 12.00-ին»:
Էլենը մի պահ մտորում է: Եվ տեսնում, որ հաղորդագրությունն ուղարկվել է իրեն շատ ծանոթ մի համարից:
Լիլիթը գալիս է սենյակ:

Էլեն - Էս դու էլ ե՞ս հոգեբանի մոտ գնում:

Լիլիթը մի պահ քարանում է և շփոթվում:

Լիլիթ - Ը... ի՞նչ:
Էլեն - Մեսիջ ստացար հենց նոր:
Լիլիթ - Ը... հա... էդ ընկերներիցս մեկն ա...

Լիլիթը արագ վերցնում է հեռախոսը Էլենի ձեռքից: Շփոթված է:

Էլեն - Ես իրան ճանաչում եմ:
Լիլիթ - Չէ, դժվար դու իրան ճանաչես: Ինքը նոր ա էստեղ:
Էլեն - Համարը նույնն ա: Համարը հո գիտեմ:
Լիլիթ - Չէ, երևի շփոթել ես...

Լիլիթը անհանգիստ է:

Էլեն - Ի՞նչ եղավ Լիլ: Ինչի՞ տենց շփոթվեցիր:
Լիլիթ - Չէ... չեմ շփոթվել, բան չկա...
Էդ համարը որ տեսար... էդ իրա համարը չի համել... ուրիշինն ա:
Էլեն - Լավ... ես բան չասեցի:

Էլենը խմում է ջուրը: Որից հետո ասում է ընկերուհուն, որ պետք է գնա և խոսի ոստիկանների հետ՝ կնոջ սպանության վերաբերյալ:
Լիլիթը այդ ամբողջ ընթացքում կարծես ուզում էր Էլենին ինչ-որ բան ասել, սակայն չէր կարողանում:
Քիչ անց, Էլենը դուրս է գալիս Լիլիթի տանից: Լիլիթը մտածմունքների մեջ, շփոթված վիճակում է:
Էլենը քայլում է փողոցով: Ամեն վայրկյան նրա մտքում այն մարդու դեմքն է, ում տեսավ ճանապարհին:
Լաց է լինում:

Էլեն (ինքն իրեն) - Աստված իմ, ի՞նչ ա կատարվում...

Adam
05.12.2009, 21:33
Անցնում է մի քանի ժամ: Երեկոյան ժամը 10-ն է:
Էլենը գտնվում է իր տանը: Անկողնում պառկած հեռուստացույց է դիտում: Թեյ է խմում:
Քիչ անց, լուրերով հայտնում են, որ ձերբակալվել է մի անձնավորություն: Ոմն Բագրատ Մելիքյան:
Էլենը լսելով այդ լուրը՝ տեղից վեր է թռնում և գալիս հեռուստացույցի մոտ:

«Ձերբակալվել է ոմն Բագրատ Մելիքյանը, ով պարզվում է, որ մի շարք դաժան սպանությունների հեղինակ և կատարածու է: Փաստորեն մարդկանց օգնելու նպատակով դրված կեղծ դիմակը վերջիվերջո պատռվեց»:

Էլենը լսելով այդ լուրը՝ զարմանքից քարանում է:

Երկու ժամ անց:
Էլենի տուն: Վերջինս քնած է: Հանկարծ, վեր է թռնում տեղից և լսում ինչ-որ ձայներ: Այն ձայները, որոնք միշտ անհանգստացրել են նրան:
Որոշելով վերջ տալ այս ամենին, Էլենը, վախորած վեր է կենում իր տեղից և հագնվում է: Որից հետո բացելով դարակը՝ սարսափած դեմքով այնտեղից վերցնում է ատրճանակ և իջնում դեպի տան նկուղ, որտեղից էլ գալիս էին այդ տարօրինակ խոսակցությունները:
Բացում է նկուղի դուռը և վախեցած մտնում ներս:
Մտնելով ներս՝ անակնկալ կերպով սարսափում է: Սեղանի վրա պառկած է ինչ-որ կին, որի դեմքը Էլենը չի տեսնում:
Վախեցած մոտենում է այդ սեղանին և տեսնելով պառկածի դեմքը՝ քարանում է: Սկսում է ուժեղ ճչալ: Դիակը արնաշաղախ դրված է սեղանին՝ մի քանի տեղից դանակահարված: Եվ տեսնում է, որ բացի այդ դիակից՝ գետնին դրված է ինչ-որ ուրիշ սպանվածի մարմին:
Էլենը ուժեղ գոռում է և փորձում դուրս գալ նկուղից: Նկուղի դուռը բացելուն պես՝ քարանում է:

Մեկ օր անց: Առավոտ:
Էլենի մայրը գործուղումից վերադառնում է տուն: Տեսնելով, որ Էլենը տանը չէ՝ զանգում է նրա բջջայինին: Սակայն ապարդյուն: Պատասխանող չկա: Հանկարծ նկատում է, որ տան նկուղի դուռը կիսաբաց է: Գնում է դեպի դուռը:
Բացելով այն՝ սկսում է ուժեղ ճչալ: Նկուղում գտնվում են երեք դիակներ, որոնցից մեկը Էլենի դիակն է:

-----------------------------------------------------------------------------------------
Բացահայտեք՝

1. Ի՞նչ էր կատարվում Էլենի տանը ի սկզբանե:
2. Ո՞վ էր սպանել այն կնոջը հիվանդանոցում:
3. Ի՞նչ էր նշանակում «Այսօր ժամը 12.00» բովանդակությամբ հաղորդագրությունը ստացված Լիլիթի հեռախոսին:
4. Ու՞մ տեսավ Էլենը փողոցում, որից ահավոր շփոթվեց:
5. Լուրերով հայտնեցին, որ ձերբակալվել է ինչ-որ մեկը: Ո՞վ էր այդ մարդը:
6. Ովքե՞ր էին Էլենի տան նկուղում երկու սպանվածները: Ի՞նչ հանգամանքներում էր սպանվել նրանցից մեկը: Ո՞վ էր հեղինակը:
7. Ո՞վ էր Էլենի՛ սպանության հեղինակը:
8. Սպանություններն ունեյին պատճառներ: Որո՞նք էին այդ պատճառները: ------------------------------------------
Բացահայտեք պատմությունը :B

ministr
05.12.2009, 21:43
Էլենի տեսած մարդը Բագրատ Մելիքյանն էր?
Էլենի ազգանունը նույնպես Մելիքյան էր?

Farfalla
05.12.2009, 21:47
հոգեբանը և Բագրատ Մելիքյանը նույն մարդն էր?
հոգեբանը ճանաչում էր Լիլիթի հորը?

Սոնա
05.12.2009, 21:56
սպանությունների պատճառը հետագա օրգանների վաճառքն է?
Լիլիթը օգնում էր մարդասպանին?

terev
05.12.2009, 21:57
Նկուղի սեղանի վրայի դիակը Արմինեն՞ էր:
Նկուղի երկրորդ դիակը Էլենի հայրն՞ էր:

unknown
05.12.2009, 22:00
Էլենի հայրը իրոք մահացել էր:think
Էլենը փողոցում իր հորը տեսավ:think

*e}|{uka*
05.12.2009, 22:11
Էս ի՜նչ երկար էր:

1.Էլենի մայրը տեղյակ էր նկուղում գտնվող դիակների մասին(կամ սպանությունների մասին):
2. Էլենը նկուղից դուրս գալիս դռների մոտ հոգեբանին է տեսնու՞մ: :8

Lonely
05.12.2009, 22:47
Էլենի հայրը կապ ուներ այդ Մելիքյանի հետ?

Yellow Raven
05.12.2009, 22:52
Ադամ, ի՞նչի են քո պատմությունները միշտ տենց դաժան ավարտ ունենում:))

1. Հոգեբանը եղե՞լ էր Էլենենց տան նկուղում
2.Լիլիթը Էլենի դեմ ինչ-որ քայլե՞ր եր արել

Lion
05.12.2009, 23:36
1. Ի՞նչ էր կատարվում Էլենի տանը ի սկզբանե:

Էլենի հայրը իր նկուղում մարդկային մարմնի մասերի հետ ապօրինի գործողություններ էր իրականացնում:


2. Ո՞վ էր սպանել այն կնոջը հիվանդանոցում:

Էլենի հայրը:


3. Ի՞նչ էր նշանակում «Այսօր ժամը 12.00» բովանդակությամբ հաղորդագրությունը ստացված Լիլիթի հեռախոսին:

Առայժմ հայտնի չէ, բայց Լիլիթը կարծես թե կապ ունի Էլենի նկուղի հետ...


4. Ու՞մ տեսավ Էլենը փողոցում, որից ահավոր շփոթվեց:

Հորը:


5. Լուրերով հայտնեցին, որ ձերբակալվել է ինչ-որ մեկը: Ո՞վ էր այդ մարդը:

Էլենի հոր ծանոթ//ընկերը: Դա չէր կարող լինել էլենի հայրը, քանի որ հոր՝ ողջ լինելու լուրը ստանալուց հետո նա չէր պառկի քնելու:


6. Ովքե՞ր էին Էլենի տան նկուղում երկու սպանվածները: Ի՞նչ հանգամանքներում էր սպանվել նրանցից մեկը: Ո՞վ էր հեղինակը:

Հայրն էր սպանել, սպանվածների օրգանների հետ ապօրինի գործողություններ իրականացնելու համար:


7. Ո՞վ էր Էլենի՛ սպանության հեղինակը:

Էլենին չեն սպանել: Նա մահացել է, վախից առաջացած կաթվածից կամ ինֆարկտից, երբ տեսել է հորը, որին մեռած է համարել:


8. Սպանություններն ունեյին պատճառներ: Որո՞նք էին այդ պատճառները:

Փողը:

:think

Միքո
06.12.2009, 09:55
Փողը:

:think


իսկ ինչպես կարելի է բացատրել կնոջ սպանությունը հիվանդանոցում, որտեղ նշվում է տարօրինակություններ, և ոչ թե օրգանների մասնատում;)

Ադամ բայց ինձ ուրիշ ձև ես ասել, փաստորեն փոխել ես հա:mda

Lion
06.12.2009, 10:20
Նախ չի կոնկրետացվում, թե ինչ տարօրինակություններ են դրանք, այնպես որ հետևություն անելը անիմաստ է: Հետո, իսկ արդյո՞ք որևէ օրգանի պակասը այդ կնոջ մոտ չէր կարող դիտվել որպես տարօրինակություն...

Միքո
06.12.2009, 10:27
Նախ չի կոնկրետացվում, թե ինչ տարօրինակություններ են դրանք, այնպես որ հետևություն անելը անիմաստ է: Հետո, իսկ արդյո՞ք որևէ օրգանի պակասը այդ կնոջ մոտ չէր կարող դիտվել որպես տարօրինակություն...

դե եթե ինչ-որ օրգան հանած լինեին, պետք է որ նշվեր, այլ ոչ թե "տարօրինակություններ" գրվեր… Համ էլ դժվար թե այդ կնոջը ծեծեին ու հասցնեին մահամերձ վիճակի, որ այնուհետև նա ընկներ հիվանդանոց, ու նոր օրգանները հանեին:)

"Էլենը պատմում է նրան, որ մի քանի օր առաջ այդ ծեր կնոջը մահամերձ վիճակում գտել էին իր տան շրջակայքում: Եվ որ այդ կինը միայն կարողացել է մի քանի բառ արտաբերել: Նա ասել է Էլենին, որ վերջինս զգույշ մնա, քանի որ նրան հետևում են:"

Adam
06.12.2009, 13:59
հոգեբանը և Բագրատ Մելիքյանը նույն մարդն էր?
հոգեբանը ճանաչում էր Լիլիթի հորը?

1. Այո, 2. Էական չէ


Էլենի տեսած մարդը Բագրատ Մելիքյանն էր?
Էլենի ազգանունը նույնպես Մելիքյան էր?

1, Ոչ, 2. Ոչ


սպանությունների պատճառը հետագա օրգանների վաճառքն է?
Լիլիթը օգնում էր մարդասպանին?

1. Ոչ, 2, Ոչ


Նկուղի սեղանի վրայի դիակը Արմինեն՞ էր:
Նկուղի երկրորդ դիակը Էլենի հայրն՞ էր:

1. Ոչ, 2. Ոչ


Էլենի հայրը իրոք մահացել էր:think
Էլենը փողոցում իր հորը տեսավ:think

1. Ոչ, 2. Այո


1.Էլենի մայրը տեղյակ էր նկուղում գտնվող դիակների մասին(կամ սպանությունների մասին):
2. Էլենը նկուղից դուրս գալիս դռների մոտ հոգեբանին է տեսնու՞մ: :8

1. Ոչ, 2. Ոչ


Էլենի հայրը կապ ուներ այդ Մելիքյանի հետ?

Այո



1. Հոգեբանը եղե՞լ էր Էլենենց տան նկուղում
2.Լիլիթը Էլենի դեմ ինչ-որ քայլե՞ր եր արել

1. Այո, 2. Կարելի է ասել, բայց ուղղակիորեն այս հարցին պատասխանել Այո՝ ճիշտ չէ:

Adam
06.12.2009, 14:01
Էլենի հայրը իր նկուղում մարդկային մարմնի մասերի հետ ապօրինի գործողություններ էր իրականացնում:


Լիոն, գրածներիդ մեջ կային որոշակի համապատասխան բաներ, բայց դեռևս պետք է հարցեր տաս: :)

Adam
06.12.2009, 14:02
Ժողովուրդ, նաև կարող եք քննարկումներ անցկացնել: Որպեսզի խաղը շատ ձանձրալի չընթանա: Առաջարկեք ձեր վարկածները, քննարկեք և այլն:

Farfalla
06.12.2009, 14:04
Նկուղում սպանվածներից մեկը Լիլիթն էր?
Էլենին սպանողը նրա հայրն էր?

Adam
06.12.2009, 14:06
Նկուղում սպանվածներից մեկը Լիլիթն էր?
Էլենին սպանողը նրա հայրն էր?

1. Այո, 2. Այո

Farfalla
06.12.2009, 14:12
Իմ համար գրեթե ամեն ինչ պարզա բացի մի բանից` Էլենի հոր և հոգեբանի կապից :think

Հիվանդանոցի կնոջը և Էլենին սպանողը նույն մարդն էր?
հոգեբանը Էլենի սպանության ժամանակ հաստատ ձերբակալված էր?

Yellow Raven
06.12.2009, 14:12
Մի վայրկյան... Լիլիթի հայրը տուտ պրիչյոմ?
Ադամ, էն հարցին հաստատ ճիշտ ես պատասխանել` <<Հոգեբանը ճանաչում էր Լիլիթի հորը>>:think

Լավ արդեն պարզա, հայրնա սպանել Էլենին... Հեսա մնացածն էլ կպարզենք:P

Միքո
06.12.2009, 14:14
Իմ համար գրեթե ամեն ինչ պարզա բացի մի բանից` Էլենի հոր և հոգեբանի կապից :think

Հիվանդանոցի կնոջը և Էլենին սպանողը նույն մարդն էր?

դրա համար պետք է իմանալ պատճառները, թե ընդհանրապես ինչո՞ւ են եղել սպանությունները

Farfalla
06.12.2009, 14:15
Մի վայրկյան... Լիլիթի հայրը տուտ պրիչյոմ?
Ադամ, էն հարցին հաստատ ճիշտ ես պատասխանել` <<Հոգեբանը ճանաչում էր Լիլիթի հորը>>:think

Լավ արդեն պարզա, հայրնա սպանել Էլենին... Հեսա մնացածն էլ կպարզենք:P

էտ ես էի սխալ գրել, Լիլիթի ու Էլենի անունները խառնել էի :)

Adam
06.12.2009, 14:16
Հիվանդանոցի կնոջը և Էլենին սպանողը նույն մարդն էր?

Կարելի է ասել, բայց պատմության մեջ կա մի հանգամանք, որը պարզելով՝ կհասկանաս իմաստը: Նույն մարդը չէր, բայց իր պատվերով էր...




Մի վայրկյան... Լիլիթի հայրը տուտ պրիչյոմ?
Ադամ, էն հարցին հաստատ ճիշտ ես պատասխանել` <<Հոգեբանը ճանաչում էր Լիլիթի հորը>>:think


Ճիշտ ես: :)
Ուղղեցի արդեն:
Ես Էլենի՛ հայր էի նկատել:

Yellow Raven
06.12.2009, 14:20
1.Հոգեբանը բանտարկվել էր այդ կնոջ սպանության մեղադրանքո՞վ:think
2,Նկուղում Էլենից ու Լիլիթից բացի գտնվող երրորդ դիակի անունը հիշատակվե՞լա էս պատմության մեջ:))

Adam
06.12.2009, 14:21
Հուշում: Փորձեք պարզել, թե ի՞նչ տարօրինակ հետքերի մասին է գնում խոսքը:

Farfalla
06.12.2009, 14:22
Լիլիթը և Էլենի հայրը իրար հետ ինչ-որ կապ ունեցել են?

Kuk
06.12.2009, 14:25
Արմինեն ինչ որ էական կապ ունի՞ էս սպանությունների հետ:

Adam
06.12.2009, 14:27
1.Հոգեբանը բանտարկվել էր այդ կնոջ սպանության մեղադրանքո՞վ:think
2,Նկուղում Էլենից ու Լիլիթից բացի գտնվող երրորդ դիակի անունը հիշատակվե՞լա էս պատմության մեջ:))

1. Այո, 2. Այո


Լիլիթը և Էլենի հայրը իրար հետ ինչ-որ կապ ունեցել են?

Կարելի է ասել:


Արմինեն ինչ որ էական կապ ունի՞ էս սպանությունների հետ:

Էական չէ:

Farfalla
06.12.2009, 14:29
կարողա երրորդ դիակը ծեր կնոջ դիակն ա եղել?

Adam
06.12.2009, 14:29
կարողա երրորդ դիակը ծեր կնոջ դիակն ա եղել?

Ոչ:

Yellow Raven
06.12.2009, 14:30
1. Նկուղում Արմինեի՞ դիակն էր
2. Էդ հետքերը ինչ-որ կապ ու՞նեին նկուղի հետ
:)

Adam
06.12.2009, 14:32
1. Նկուղում Արմինեի՞ դիակն էր
2. Էդ հետքերը ինչ-որ կապ ու՞նեին նկուղի հետ
:)

1. Արմինեն պատմության հետ ոչ մի կապ չունի, 2. Այո

*e}|{uka*
06.12.2009, 14:33
Նկուղում գտնվող մյուս դիակը Մելիքյանի դիա՞կն էր:

Adam
06.12.2009, 14:33
Նկուղում գտնվող մյուս դիակը Մելիքյանի դիա՞կն էր:

Այո:

Yellow Raven
06.12.2009, 14:35
Նկուղում գտնվող մյուս դիակը Մելիքյանի դիա՞կն էր:

Մի պահ ես էլ էի ուզում հարցնեի, բայց մի քիչ անտրամաբանականա, ոնց կարան էդ մարդուն ձերբակալեն, հետո դիակը հայտնվի նկուղում:))

Farfalla
06.12.2009, 14:35
Ես հարցրել էի, հոգեբանը Էլենի սպանության ժամանակ հաստատ ձերբակալված էր, բայց Ադամը հարցս երևի չէր նկատել:)
Էլենի հայրը հաստատ նրա հայրն էր? :D :D

*e}|{uka*
06.12.2009, 14:36
1. Նկուղում Արմինեի՞ դիակն էր
2. Էդ հետքերը ինչ-որ կապ ու՞նեին նկուղի հետ
:)

Վահիկ, էտ ի՞նչ հետքերի մասին ա խոսքը: :)) Պատմության մեջ տենց բան կա՞ր:

Yellow Raven
06.12.2009, 14:38
Վահիկ, էտ ի՞նչ հետքերի մասին ա խոսքը: :)) Պատմության մեջ տենց բան կա՞ր:

Հա կար Յոժ, էդ ծեր կնոջը, որ սպանել էին տարօրինակ հետքեր էին թողել:)

1. Մելիքյանին իրականում չէ՞ին ձերբակալել
2.Չլի՞նի նկուղի բանալիներն էին թողել որպես հետք:))

Adam
06.12.2009, 14:38
Էլենի հայրը հաստատ նրա հայրն էր? :D :D

Հարազատ հայրը չէր:

Kuk
06.12.2009, 14:39
Առանձին վերցցված բոլոր հարցերի պատասխանները պարզ են, բացի ամենակարևոր հարցից՝ սպանությունների պատճառները: Էս մեկն ա պետք պարզել, որ ամբողջովին բացահայտվի պատմությունը:

Adam
06.12.2009, 14:39
Հա կար Յոժ, էդ ծեր կնոջը, որ սպանել էին տարօրինակ հետքեր էին թողել:)

1. Մելիքյանին իրականում չէ՞ին ձերբակալել
2.Չլի՞նի նկուղի բանալիներն էին թողել որպես հետք:))

Առաջին հարցդ նենց ձևակերպի, որ կարողանամ պատասխանել: Հիմա էս դեպքում համ հա-ն չի լինի, համ էլ չէ-ն: :D
2. Ոչ

Farfalla
06.12.2009, 14:40
Էլենի իսկական հայրը հոգեբանն էր?

Adam
06.12.2009, 14:40
Առանձին վերցցված բոլոր հարցերի պատասխանները պարզ են, բացի ամենակարևոր հարցից՝ սպանությունների պատճառները: Էս մեկն ա պետք պարզել, որ ամբողջովին բացահայտվի պատմությունը:

Պատճառները և իհարկե հերոսների կապը միմյանց հետ: Ավելի ճիշտ միմյանց կապող հանգամանքները: :)

Adam
06.12.2009, 14:41
Էլենի իսկական հայրը հոգեբանն էր?

Ոչ:

*e}|{uka*
06.12.2009, 14:44
Էլենի մայը ինչ -որ կապ ունի՞ մութ պատմության հետ:

Kuk
06.12.2009, 14:44
Էլենը գիտե՞ր, որ դա իր հարազատ հայրը չէր:

Adam
06.12.2009, 14:45
Էլենի մայը ինչ -որ կապ ունի՞ մութ պատմության հետ:

Ոչ:


Էլենը գիտե՞ր, որ դա իր հարազատ հայրը չէր:

Այո:

Farfalla
06.12.2009, 14:48
Էլենի հայը սպանություններով վրեժ էր լուծում?

Adam
06.12.2009, 14:49
Էլենի հայը սպանություններով վրեժ էր լուծում?

Ոչ:

Adam
06.12.2009, 14:52
Հիշեցում՝ հուշման կարգով: Էլենին թվում էր, թե իր տան նկուղում հավաքվում էին մարդիկ:

Մտածեք էս հարցի շուրջ:
Խաղը բավական պասիվ է ընթանում՝ հակառակ սպասումներիս:
Երևի թե ժամից ա:

Դատարկություն
06.12.2009, 14:54
Հիշեցում՝ հուշման կարգով: Էլենին թվում էր, թե իր տան նկուղում հավաքվում էին մարդիկ:
Էդտեղ, ինչ որ գրազի վրա հիմնված խաղեր էին խաղում՞ /դե օրինակ խաղաթղթերով՞/

Kuk
06.12.2009, 14:54
Հիշեցում՝ հուշման կարգով: Էլենին թվում էր, թե իր տան նկուղում հավաքվում էին մարդիկ:


Մտածեցի:))
Էլենին սպանելու պատճառը նկուղում կատարվող սպանությունները գաղտնի պահե՞լն էր:

*e}|{uka*
06.12.2009, 14:56
Երևի նկուղում հավաքված մարդիկ ինչ որ ռիտուալներ էին անում՝ժեռտվապռինաշենիյա : :D


Հմմմմ..... միգուցե՞ այդ ամենը նրա համար էր, որ Էլենը մտածեր գժվում ա ու դիմեր հոգեբանին:

Adam
06.12.2009, 14:56
Էդտեղ, ինչ որ գրազի վրա հիմնված խաղեր էին խաղում՞ /դե օրինակ խաղաթղթերով՞/

Ոչ:


Մտածեցի:))
Էլենին սպանելու պատճառը նկուղում կատարվող սպանությունները գաղտնի պահե՞լն էր:

Ոչ:

Ժողովուրդ, ոնց տեսնում եմ՝ դեռ ոչ մեկի մտքով չի անցնում էդ բանը: :)
Ավելի խորացեք:

Farfalla
06.12.2009, 14:58
կարողա նկուղում ինչ-որ սեկտա էլ հավաքվում?:think

Kuk
06.12.2009, 14:58
Հայրն ուզո՞ւմ էր սպանել Էլենին:

Adam
06.12.2009, 15:00
Հմմմմ..... միգուցե՞ այդ ամենը նրա համար էր, որ Էլենը մտածեր գժվում ա ու դիմեր հոգեբանին:

Ոչ:


կարողա նկուղում ինչ-որ սեկտա էլ հավաքվում?:think

Այո:


Հայրն ուզո՞ւմ էր սպանել Էլենին:

Ոչ:

*e}|{uka*
06.12.2009, 15:02
Էլենը հանկարծամահ էր եղե՞լ:

Adam
06.12.2009, 15:03
Էլենը հանկարծամահ էր եղե՞լ:

Ոչ:

Kuk
06.12.2009, 15:03
Բացի պատմության մեջ եղած անուններից, էլի՞ մարդ կամ մարդիկ էին հավաքվում նկուղում:

*e}|{uka*
06.12.2009, 15:04
Սպանված մարդիկ հատուկ նպատակի համար էին սպանվե՞լ:

Adam
06.12.2009, 15:04
Բացի պատմության մեջ եղած անուններից, էլի՞ մարդ կամ մարդիկ էին հավաքվում նկուղում:

Այո:

Adam
06.12.2009, 15:05
Սպանված մարդիկ հատուկ նպատակի համար էին սպանվե՞լ:

Այո:

Farfalla
06.12.2009, 15:05
Հոգեբանն ու ծեր կինն էլ էին էտ սեկտայից?

Adam
06.12.2009, 15:05
Հոգեբանն ու ծեր կինն էլ էին էտ սեկտայից?

Այո:

Adam
06.12.2009, 15:07
Շարունակեք տալ հարցեր և անել վերլուծություններ: Իմ կողմից պատասխաններ կտրվեն երեկոյան: Երբ ակտիվությունը ավելի շատ կլինի: :)

Դեռ շատ բաներ կան բացահայտելու: Ինչպես օրինակ, այն տարօրինակ հետքերը և մի շարք այլ բաներ:

Farfalla
06.12.2009, 15:11
նախորոք որոշված էր, թե այդ գիշեր ովքեր պիտի սպանվեին?

Lion
06.12.2009, 16:51
դե եթե ինչ-որ օրգան հանած լինեին, պետք է որ նշվեր, այլ ոչ թե "տարօրինակություններ" գրվեր… Համ էլ դժվար թե այդ կնոջը ծեծեին ու հասցնեին մահամերձ վիճակի, որ այնուհետև նա ընկներ հիվանդանոց, ու նոր օրգանները հանեին:)


Նկատի ունեի, որ կարող է այդ կնոջ վրա նման օպերացիաների հետքեր են եղել...

Միքո
06.12.2009, 16:59
Նկատի ունեի, որ կարող է այդ կնոջ վրա նման օպերացիաների հետքեր են եղել...

բայց դե կիսամեռ վիճակում գտնելը բացատրելը դժվար կլինի:)

համ էլ, ինչպես պարզվեց ոչ մի օրգան էլ չէին հեռացրել, կարելի է արդեն ուրիշ ուղղությամբ մտածել

*e}|{uka*
06.12.2009, 17:02
Հիվանդանոցում կնոջը որ սպանել էին, որպես հետք թողել էին հոգեբանի այցեքարտը՞:

Երևի դրա համար էլ հոգեբանին բռնել էին::think

Yellow Raven
06.12.2009, 17:18
Էս պատմությունից լավ հոտ չի փչում, ավելի լավա հեռու մնանք:))

Mariam1556
06.12.2009, 17:53
3. Ի՞նչ էր նշանակում «Այսօր ժամը 12.00» բովանդակությամբ հաղորդագրությունը ստացված Լիլիթի հեռախոսին:

Երևի հոգեբանը Լիլիթին ժամադրել էր 12ին Էլենենց նկուղում



Իսկ Էլենի մայրը էտ սեկտայի մասին գիտե՞ր:
Եթե այո,նա սեկտային պատկանում է՞ր:

Adam
06.12.2009, 19:34
Հիվանդանոցում կնոջը որ սպանել էին, որպես հետք թողել էին հոգեբանի այցեքարտը՞:

Ոչ:


Իսկ Էլենի մայրը էտ սեկտայի մասին գիտե՞ր:
Եթե այո,նա սեկտային պատկանում է՞ր:

1. Ոչ, 2. հետևաբար՝ Ոչ:

Kuk
06.12.2009, 19:35
Իսկ Էլենի մայրը էտ սեկտայի մասին գիտե՞ր:
Եթե այո,նա սեկտային պատկանում է՞ր:

Ժող ջան, թեման կարդացեք ամբողջությամբ, նոր հարցեր տվեք էլի, թեչէ կրկնվում են հարցերը, շեղում են դեդեկտիվներին ճիշտ ուղղուց:)) Մայրը ոչ մի կապ չունի պատմության հետ: Արդեն պատասխանել ա էս հարցին:

Կարելի ա մի հատ իմի բերել փաստերը, տեսնենք՝ ինչ կստացվի: Հայրը մահացած չէր փաստորեն, նաև Էլենի հարազատ հայրը չէր: Հոգեբանը գիտեր նկուղի մասին, հետևաբար՝ սպանությունների մասին, բայց ամեն կերպ Էլենին համոզում էր, որ մտներ նկուղ: Հոգեբանն ու հայրը միասին էին գործում, բայց հայրը չէր ուզում սպանել Էլենին: Նկուղում էլ էլի մարդիկ էին հավաքվում. դրանց հավաքների նպատակն ա շատ կարևոր ինձ թվում ա: Մեկ էլ հետքերն են հետաքրքիր, որ ծեր կնոջը սպանել էին, եթե հետքերը կարողանանք պարզել, կարողա դրանից պարզվի նաև հավաքների իմաստը, թե ինչ են անում, ինչի են սպանում մարդկանց: Կամ ընդհանրապես՝ հայրն ինչի՞ էր «անհայտ կորել»: Փաստորեն իրանք իրանց մեջի մարդկանց էլ էին սպասնում, որտև ծեր լկինն իրանցից էր: Հետաքրքիր ա՜: Հեսա պատմության համար կքվեարկեմ, որ լավն ա:))

Kuk
06.12.2009, 19:37
Բացի այդ խոսակցություններից/աղմուկից, էլի՞ ինչ-որ հանգամանք կար, որ Էլենին ստիպում էր մտածել, թե տան նկուղում մարդիկ են հավաքվում:

Adam
06.12.2009, 19:38
Բացի այդ խոսակցություններից/աղմուկից, էլի՞ ինչ-որ հանգամանք կար, որ Էլենին ստիպում էր մտածել, թե տան նկուղում մարդիկ են հավաքվում:

Կարելի է ասել ոչ: Չկար:

Adam
06.12.2009, 19:40
Ժող, էս ի՞նչ պասիվ ա ընթանում խաղը: Մենակ Կուկին ա՞ հետաքրքիր, չեմ հասկանում: :))
Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ շուրջ 26 հոգի ցանկանում ա, որ անցկացվի խաղը: Էս ի՞նչ վիճակ ա: :think

*e}|{uka*
06.12.2009, 19:40
:think

1.Էլենը իսկապե՞ ս երազում լսում էր այդ մարդկանց ձայները: :D
2 Հոգեբանը, որ Էլենին ասեց ՝գիշերը երբ լսես ձայներ գնա դեպի նկուղի կողմ, հատու՞կ էր մտածված:

Adam
06.12.2009, 19:41
Ավելի ճիշտ, ընդամենը մի քանի հոգի են, որ ակտիվ են:
Ներկա պահին Կուկին տեսա՝ իրա մասին գրեցի: Մյուս մասնակիցներ, չնեղանաք :))

Adam
06.12.2009, 19:42
:think

1.Էլենը իսկապե՞ ս երազում լսում էր այդ մարդկանց ձայները: :D
2 Հոգեբանը, որ Էլենին ասեց ՝գիշերը երբ լսես ձայներ գնա դեպի նկուղի կողմ, հատու՞կ էր մտածված:

1. Ոչ :D 2. կարելի է ասել

Kuk
06.12.2009, 19:45
Նկուղում էլի՞ մարդիկ էին սպանվել, բացի մեր տեսած (:D) դիակներից: Այսինքն՝ այնտեղ պարպերաբար սպանություննե՞ր էին լինում:

Adam
06.12.2009, 19:45
Նկուղում էլի՞ մարդիկ էին սպանվել, բացի մեր տեսած (:D) դիակներից: այսինքն՝ այնտեղ պարպերաբար սպանություննե՞ր էին լինում:

Այո:

:))

Adam
06.12.2009, 19:46
Լավ, ես հասկացա քվեարկությանը Այո պատասխանողների մտածելակերպը:
Իրանք քվեարկել էին երևի, որ խաղը անցկացվի՝ իրանք նայեն, ոչ թե խաղան:
:D
:angry

*e}|{uka*
06.12.2009, 19:50
Էլենը որդեգրվա՞ծ էր:

Նենց ա դուրս գալիս Էլենը ում հետ շփվում ա՝ սպանում են ( հոգեբանը, Լիլիթը, ծեր կինը:D)

Adam
06.12.2009, 19:50
Դե, առանց Յոժի էս խաղը չես պատկերացնի :oy
Խաղից ծնունդից մինչև հիմա չի դավաճանում :8

:))

և Վահիկի, որը չգիտես թե ինչի ակտիվ չի :))

*e}|{uka*
06.12.2009, 19:51
Դե, առանց Յոժի էս խաղը չես պատկերացնի :oy
Խաղից ծնունդից մինչև հիմա չի դավաճանում :8

Այո :yes

Adam
06.12.2009, 19:51
Էլենը որդեգրվա՞ծ էր:

Նենց ա դուրս գալիս Էլենը ում հետ շփվում ա՝ սպանում են ( հոգեբանը, Լիլիթը, ծեր կինը:D)

Որդեգրված չէր: Ուղղակի հայրը խորդ էր:

Kuk
06.12.2009, 19:52
Էլենի հարազատ հայրը ինչ-որ կապ ունի՞ պատմության հետ:

Adam
06.12.2009, 19:53
Հուշում 3: Տարօրինակ հետքերը կապված էին աղանդավորական խմբավորման հետ:

Adam
06.12.2009, 19:54
Էլենի հարազատ հայրը ինչ-որ կապ ունի՞ պատմության հետ:

Էական չէ:

Kuk
06.12.2009, 19:55
Հուշում 3: Տարօրինակ հետքերը կապված էին աղանդավորական խմբավորման հետ:

Աաաաաա:D Սատանիստներ էի՞ն հավաքվում:

Adam
06.12.2009, 19:55
Աաաաաա:D Սատանիստներ էի՞ն հավաքվում:

Այո:

*e}|{uka*
06.12.2009, 19:56
Հուշում 3: Տարօրինակ հետքերը կապված էին աղանդավորական խմբավորման հետ:

Էտ աղանդավորական խմբակը վերացնու՞մ էր բոլոր մարդկանց , ով փորձում էր էլենին օգներ: :o:o

Adam
06.12.2009, 19:56
Էտ աղանդավորական խմբակը վերացնու՞մ էր բոլոր մարդկանց , ով փորձում էր էլենին օգներ: :o:o

Ոչ, նրա հիմնական առաքելությունը դա չէր: :B

Kuk
06.12.2009, 20:06
Բացահայտեք՝

1. Ի՞նչ էր կատարվում Էլենի տանը ի սկզբանե:
2. Ո՞վ էր սպանել այն կնոջը հիվանդանոցում:
3. Ի՞նչ էր նշանակում «Այսօր ժամը 12.00» բովանդակությամբ հաղորդագրությունը ստացված Լիլիթի հեռախոսին:
4. Ու՞մ տեսավ Էլենը փողոցում, որից ահավոր շփոթվեց:
5. Լուրերով հայտնեցին, որ ձերբակալվել է ինչ-որ մեկը: Ո՞վ էր այդ մարդը:
6. Ովքե՞ր էին Էլենի տան նկուղում երկու սպանվածները: Ի՞նչ հանգամանքներում էր սպանվել նրանցից մեկը: Ո՞վ էր հեղինակը:
7. Ո՞վ էր Էլենի՛ սպանության հեղինակը:
8. Սպանություններն ունեյին պատճառներ: Որո՞նք էին այդ պատճառները: ------------------------------------------
Բացահայտեք պատմությունը :B

1. Սատանիստները հավաքվում ու ինչ-որ աննորմալ արարողություններ էին անցկացնում, որի ընթացքում սպանում էին իրենց շարքերում գտնվողներին: Երևի արյուն խմելու նպատակով (:D), որովհետև աղջկա դիակը, որ Էլենը նկուղում տեսել էր, դանակահարված էր:

2. Հոգեբանը՝ նույն ինքը՝ Մելիքյանը:

3. Հաղորդագրությունը հայտնում էր Լիլիթի սպանվելու հերթի մասին: Այսինքն՝ այդ օրը ժամը 12-ին պետք է սպանեին Լիլիթին, իր հերթն էր, որից էլ Լիլիթը խառնվեց իրար: Բայց չէր կաողանում այդ մասին հայտնել Էլենին: երևի չէր կարելի:

4. Տեսավ հորը:

5. Հոգեբանը՝ նույն ինքը՝ Մելիքյանը:

6. Մեկը Լիլիթն էր, մյուսը՝ հոգեբանը՝ նույն ինքը՝ Մելիքյանը::

7. Հայրը:

8. Սատանիստական աննորմալ արարողությունները:

Adam
06.12.2009, 20:11
1. Սատանիստները հավաքվում ու ինչ-որ աննորմալ արարողություններ էին անցկացնում, որի ընթացքում սպանում էին իրենց շարքերում գտնվողներին: Երևի արյուն խմելու նպատակով (:D), որովհետև աղջկա դիակը, որ Էլենը նկուղում տեսել էր, դանակահարված էր:

2. Հոգեբանը՝ նույն ինքը՝ Մելիքյանը:

3. Հաղորդագրությունը հայտնում էր Լիլիթի սպանվելու հերթի մասին: Այսինքն՝ այդ օրը ժամը 12-ին պետք է սպանեին Լիլիթին, իր հերթն էր, որից էլ Լիլիթը խառնվեց իրար: Բայց չէր կաողանում այդ մասին հայտնել Էլենին: երևի չէր կարելի:

4. Տեսավ հորը:

5. Հոգեբանը՝ նույն ինքը՝ Մելիքյանը:

6. Մեկը Լիլիթն էր, մյուսը՝ հոգեբանը՝ նույն ինքը՝ Մելիքյանը::

7. Հայրը:

8. Սատանիստական աննորմալ արարողությունները:

O~~... հիանալի է: :hands
Ապրես: :))

Խաղի հաղթողներ են ճանաչվում Կուկը և Յոժը:
Ինչու Յոժը, որովհետև նա մի էսպիսի գրառում էր արել:


Երևի նկուղում հավաքված մարդիկ ինչ որ ռիտուալներ էին անում՝ժեռտվապռինաշենիյա : :D


Այս գրառումը շատ ու շատ մեծ հարցերի պատասխան էր տալիս: Բայց քանի որ ինքը գրառումը արել ոչ հարցի տեսքով՝ ես դրանից առիթավորվեցի և չպատասխանեցի, որ խաղը մի քիչ երկարի: :D

Մի խոսքով, ապրեք: Շնորհավորում եմ:

Իսկ պատմությունը կտեղադրեմ վաղը: Որպեսզի բոլորը ստանան իրենց հարցերի պատասխանները լիովին:

Adam
06.12.2009, 20:13
Ուղղակի արյուն խմելու մասը մի քիչ էն չի: :D
Պատմությունը տեղադրելուց հետո՝ ամեն ինչ իր տեղը կընկնի:
:)

Kuk
06.12.2009, 20:19
Ադամ ջան, շնորհակալություն խաղի համար: Էլի ենք ուզում:oy

Յոժ, նապառնիկ ջան, շնորհավորում եմ:))

Adam
06.12.2009, 20:20
Ադամ ջան, շնորհակալություն խաղի համար: Էլի ենք ուզում:oy

Յոժ, նապառնիկ ջան, շնորհավորում եմ:))

բռատ, բայց հլը մի բան էլ կա :D

Փաստորեն քանի որ սատանիստներ էին... էդ ի՞նչ հետքեր էին թողած...

Էս էլ ասա, որ լիարժեք հաղթող համարվես: :))

Kuk
06.12.2009, 20:22
բռատ, բայց հլը մի բան էլ կա :D

Փաստորեն քանի որ սատանիստներ էին... էդ ի՞նչ հետքեր էին թողած...

Էս էլ ասա, որ լիարժեք հաղթող համարվես: :))

Էն իրանց նշանն էին թողնում էլի, էն աստղի նման նշան ունեն չէ՞: Երևի սպանվածի արյունով պատերին էդ նշանից են նկարում:8

Adam
06.12.2009, 20:22
Էն իրանց նշանն էին թողնում էլի, էն աստղի նման նշան ունեն չէ՞: Երևի սպանվածի արյունով պատերին էդ նշանից են նկարում:8

Բռավո :B

:)

Adam
06.12.2009, 20:27
Ռայադերի ականջը կանչի :oy

Kuk
06.12.2009, 20:29
Բռավո :B

:)

http://funportal.info/smiles/smile32.gif

*e}|{uka*
06.12.2009, 20:30
Ադամ ջան, շնորհակալություն խաղի համար: Էլի ենք ուզում:oy

Յոժ, նապառնիկ ջան, շնորհավորում եմ:))

:friends:

Ապրես Ադամ ջան, սպասում ենք մյուսին: :)) :oy

Yellow Raven
06.12.2009, 20:31
Վայ քու, ես գնացի եկա, բացահայտիք պրծաք, հա՞:))

unknown
06.12.2009, 20:36
Է՜՜՜ ես մինչև կարդացի բացահայտեցիք:)եսօր չհասցրի նորմալ մասնակցեմ:(հուսամ հաջորդին ավելի ակտիվ կլնեմ:)

Farfalla
06.12.2009, 20:39
Շատ լավ պատմություն էր, շնորհակալություն Ադամ ջան:)
Շնորհվոր հաղթողներին :)

Lion
07.12.2009, 09:42
Adam ջան, պատմությունը հիանալի էր, բայց կարելի էր ավելի ուժեղ վերջաբան ընտերել... Մի քիչ համոզիչ չի, էլի - Հայաստանում սատանիստներ կարծես թե չկան, եթե կան էլ՝ ինչո՞ւ պետք է Էլենի տանը հավաքվեին, ինչո՞ւ պիտի Լիլիթի սպանվելու "հերթ"-ը գար, ինչո՞ւ պիտի հայրը սպաներ աղջկան....

Մոտիվացիոն կողմը, ըստ իս իհարկե, մի քիչ թույլ էր... :think

Դատարկություն
07.12.2009, 10:42
Պատմությունը շատ լավն էր Adam ջան, ապրես, պատկերացնում եմ ինչքան եք աշխատել էս պատմության վրա: Ես հետևում էի ափսոս բացահայտման վերջին պահը բաց թողեցի:(:
Շնորհավոր Kuk-ին ու *e}|{uka*-ին:)

Adam
07.12.2009, 21:45
Հայաստան, ք.Երևան, 1994 թվական
Դեպքերից 7 տարի առաջ:

Սահակ Վարդանյանը՝ 50-ամյա մի տղամարդ, ապրում է իր սեփական տանը՝ կնոջ և
խորդ դստեր հետ միասին:
(Սահակը ամուսնացել է Էլենի մոր հետ, երբ Էլենը 6 տարեկան էր: Այն սեփական տունը, որտեղ նրանք ապրում են՝ պատկանում է Սահակին, որտեղ դեռ մանուկ հասակից ապրում է)

Գալիս է ժամանակ, երբ ընտանիքի երկու անդամները նկատում են, որ Սահակը ամեն գիշեր տարօրինակ կերպով բացակայում է տնից և վերադառնում կեսգիշերին: Աղջիկը՝ Էլենը, նկատում է դա, սակայն սկզբից այդքան էլ ուշադրություն չի դարձնում այդ ամենին, քանի որ ինքն էլ հասկանւմ է, որ չպետք է խառնվի հոր գործերին: Եվ իրեն այդքան էլ չպետք է հետաքրքրի, թե ուր է գնում հայրը: Սակայն որոշ ժամանակ անց, տարօրինակ բացակայությունները սկսում են դառնալ հաճախակի: Եվ այդ ամենը դստերն ու մորը սկսում է լուրջ անհանգստության տեղիք տալ: Ամեն գիշեր հայրը բացակայում է տնից և չգիտես թե ուր է գնում: Իրենք էլ ապրում են քաղաքի ծայրամասերից մեկում, որտեղ ոչ այդ ժամին մեքենա է լինում, ոչ ինչ-որ ուրիշ տրանսպորտային միջոց և ոչ էլ առավելևս ինչ-որ ծանոթներ ունեն այդ վայրերում:
Եվ ամենազարմանալին այն է, որ կեսգիշերին երբ հայրը վերադառնում է տուն՝ դուրս է գալիս իրենց տան նկուղից: Այսինքն ամեն անգամ կեսգիշերին կա՛մ մայրը, կա՛մ Էլենը տեսնում են Սահակին իրենց տան նկուղից դուրս գալիս: Եվ մտածում են, որ երևի նա իրենց տեսածից ավելի վաղ է տուն վերադարձել և հետո նոր գնացել է նկուղ, որտեղ սովորաբար սիրում էր լինել:
Էլենն ու մայրը պարբերաբար ասում են նրան իրենց անհանգստության մասին, սակայն հայրը հանգստացնում է նրանց, ասելով, որ գնում է ընկերներից մեկի տուն ինչ-որ գործերով: Երբ աղջիկը հարցնում է նրան ամեն անգամ նկուղից դուրս գալու մասին՝ հայրը պատասխանում է, որ սիրում է իջնել նկուղ և փակվել էնտեղ մենակ: Մնալ իր մտքերի հետ, հանգստանալ և այլն: Քանի որ այդ տունը շատ հարազատ է իրեն և ծնված օրվանից այնտեղ է ապրել: Եվ այդ նկուղն էլ մանկուց շատ է սիրել: Այն միշտ եղել է կարծես իր մեկուսարանը:
Այսպես է պատմում Սահակը ընտանիքին: Էլենը, մանկուց ունենալով շատ մեծ վախ իրենց տանը գտնվող այդ վայրի հանդեպ, երբեք չի գնում այնտեղ: Նույնիսկ չգիտի էլ, թե ինչ տիպի վայր է:
Մայրն էլ չի մտնում, քանի որ բանալին գտնվում է միայն հոր մոտ: Բայցևայնպես նա մի քանի անգամ մտել է:
Սահակը, լինելով սատանայապաշտական խմբավորման ղեկավար, ամեն գիշեր ընկերոջ հետ միասին, քաղաքի մեկ ուրիշ թաղամասերից մեկում գտնվող մի տանը (վարձված ընկերոջ և իր կողմից) կազմակերպում է հավաքներ, որտեղ կատարվում են տարբեր տեսակի գործողություններ՝ բխող հատուկ տվյալ աղանդից: Սկսած երիտասարդ, անմեղ աղջիկների հանդեպ սեռական ոտնձգություններից մինչև փոքր երեխաների առևանգում:
Սարսափելի արարողություններ, այդ թվում՝ մարդկանց զոհաբերում, գլխատում և այլ տիպի սպանություններ:
Ամեն գիշեր, հերթական արարողության ավարտից հետո՝ Սահակը որոշ իրեր ձեռքին գաղտնի վերադառնում է տուն և միանգամից իջնում տան նկուղ, որի բանալին միայն ինքն ունի: Այնտեղ է թաքցնում սարսափելի ծիսակատարությունների ընթացքում օգտագործվող մոմերը, տարբեր տեսակի արյունոտ, սուր գործիքները և այլն...
քանի որ չի ուզում դրանք թողնել այն վայրում, որտեղ որ կատարվում են տվյալ գործողությունները: Հետագա խնդիրներից խուսափելու համար:
Որոշ ժամանակ անց, ինչ-ինչ հանգամանքներում քաղաքային ոստիկանությանը հայտնի է դառնում, որ գոյություն ունեն նման մարդիկ: Եվ որոշում, որ նրանց անհապաղ կանգնեցնել է պետք: Ոստիկանությունը հեռուստատեսությամբ հայտնում է այդ խմբավորման մասին և ասում, որ արդեն սկսել է որոնողական աշխատանքները: Եվ արդեն պարզ է խմբավորման ղեկավարի անունը, որը սակայն ոստիկանությունը դեռևս փակ ինֆորմացիա է համարում և չի հայտնում մարդկանց: Պարզ է դառնում, որ այդ ինֆորմացիան նրանց տվել է դաժան ծեսերի ընթացքում սպանվածենրից մեկի հարազատը, ով դեռ շատ շուտվանից գիտեր, որ իր հարազատը այդ խմբավորման մեջ է: Փաստորեն պարզ է դառնում նաև, որ զոհերի մեջ լինում էին նաև մարդիկ հենց այդ նույն խմբավորումից:
Խմբավորման ղեկավարը՝ Սահակը, իր ընկերոջ Բագրատի (որը նաև հոգեբան է) հետ միասին որոշում են անհապաղ հավաքել ամեն ինչ այդ տանից և հեռանալ այդ վայրից: Խմբավորման մյուս անդամներին սպառնալով, որ եթե բերաններից ինչ-որ տեղ ինչ-որ բան թրցնեն՝ դաժան մահի կարժանանան:
Այդպես էլ անում են: Սահակը հեռանում է երկրից՝ ընտանիքին բառ անգամ չասելով: Սակայն Բագրատը մնում է և շարունակում է ապրել Հայաստանում և աշխատել իր մասնագիտությամբ:
Էլենն ու մայրը ուժեղ սթրես են ապրում Սահակի անսպասելի անհետացումից հետո:
Ոստիկանությունը գտնում է հավաքատեղին և գտնելով որոշ իրեր՝ շարունակում է հետաքննել գործը և փնտրել հանցագործներին:
Անցնում է 7 տարի:
2001 թվականն է:

Սահակը որոշում է վերադառնալ Հայաստան: Մտածում է, որ բավական ժամանակ է անցել և ոչ մեկ չի հիշի դեպքերի մասին:
Վերադառնում է՝ պլանավորելով նոր հավաքներ: Հոգեկան հիվանդի մտածելակերպը հանգիստ չի տալիս նրան:
Գալիս է Հայաստան՝ պլանավորելով սատանային մատուցել նոր զոհեր՝ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: (պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա)
Ոստքը Հայաստան դնելուն պես՝ գտնում է ընկերոջը՝ Բագրատ Մելիքյանին և ասում, որ հավաքները պետք է շարունակել: Եվ որ տեղն արդեն պատրաստ է: Լինելու է հենց իր տան նկուղում: Ընկերը համաձայնվում է: Եվ այդ օրվանից սկսած՝ խմբավորման հետագա հավաքները արդեն տեղի են ունենում Սահակի տանը, որտեղ ինքը մուտք է գործել տան ետնամասից և որ տանեցիներն այդ մասին ոչինչ չգիտեն: Կինը արդեն մեկ շաբաթ է ինչ գործերով մեկնել է արտասահման, իսկ աղջիկը՝ Էլենը, տանը մենակ է: Եվ ոչինչ չի նկատել: Սահակը Էլենի հեռախոսային խոսակցությունն է լսել ընկերուհու հետ, և դրանից էլ իմացել է, որ կինը մեկնել է գործուղման: Իմացել է նաև, որ իրեն շուտվանից մահացած են համարում:
Ամեն գիշեր, տան նկուղում տեղի են ունենում հավաքներ:
Բագրատը, Սահակից գաղտնի փորձում է մշակել ծրագիր՝ Էլենից ազատվելու մասին: Ծրագիրը մշակում է խմբավորման անդամ մի ծեր կնոջ հետ: Վերջինս պետք է ծանոթանա Էլենի հետ, մտերմանա իր հետ և բերի նրան նկուղ, որտեղ էլ կկատարվի Էլենի սպանության արարողությունը: Բագրատը Էլենից ցանկանում է ազատվել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Սկզբից խելքը կորցրած ծեր կինը համաձայնվում է, սակայն հետո ուշքի է գալիս և հասկանալով, որ ներգրավվել է հոգեկան հիվանդների շրջապատ՝ ասում է Բագրատին, որ չի անի էդպիսի բան և ուզում է հեռանալ խմբից:

Adam
07.12.2009, 21:46
Բագրատը փորձում է սպանել ծեր կնոջը, սակայն վերջինս արնաշաղախ փախչում է նկուղից և ընկնում գետնին՝ տան շրջակայքում: Բագրատը չի հասցնում հեռացնել կնոջը գետնից: Էլենը տեսնում է կնոջն ընկած՝ և շտապ օգնություն կանչում: Ծեր կինը Էլենին հասցնում է մի քանի բառ ասել ընդամենը: Որից հետո ուշագնաց է լինում:
Կնոջը տեղափոխում են հիվանդանոց: Էլենը չի հասկանում տեղի ունեցող իրավիճակը:
Խմբավորման անդամ է հանդիսանում նաև Էլենին շատ մոտ ընկերուհիներից մեկը՝ ոմն Լիլիթը, ով նոր է ներգրավվել խմբակ: Որը նաև բուժքույր է հիվանդանոցում: Այն հիվանդանոցում, որտեղ տեղափոխել էին այն ծեր կնոջը:
Բագրատը, Լիլիթի օգնությամբ, գիշերով ներխուժում է ծեր կնոջ պալատ և սպանում նրան՝ մարմնի վրա նկարելով սատանայական նշանները՝ կարմիր աստղերը: Որից հետո՝ հեռանում է: Սակայն չիմանալով, որ մինչ այդ ոստիկանությունն արդեն զրուցել էր կնոջ հետ և նրանից իմացել Բագրատի ինքնությունն ու ողջ տվյալները:
Մի քանի ժամ անց, սթրեսի մեջ գտնվող Լիլիթը գալիս է Բագրատի մոտ և ասում, որ փոշմանել է, որ խմբի անդամ է և այդ ամեն ինչը համարում է խելացնորհ մի բան: Բագրատը իրենց աղանդին հատուկ մի քանի բաներ է ասում Լիլիթին, որից հետո Լիլիթը ցանկանում է ինքնակամ գնալ դեպի մահը: Բագրատը կարծես հիպնոզացնում է նրան՝ հիշեցնելով աղանդին հատուկ մի շարք բաներ:
Լիլիթը որոշում է վերջ տալ իր կյանքին: Եվ ինքը դառնալ հերթական զոհը: Քանի որ զգում է, որ չունի ոչ մի ելք: Եվ ուզում է գնալ մինչև վերջ:
Բագրատը ասում է նրան, որ հաղորդագրություն կգրի արարողության ժամի մասին: Կոնկրետ թե երբ պետք է կայանա Լիլիթի զոհաբերման արարողությունը:
Մեկ օր անց՝ Էլենը գնում է հոգեբանի մոտ:
Ամեն գիշեր, շարունակ լսում է խմբավորման անդամների ձայները՝ եկող տան նկուղից: Կարծում է, թե իր ուղեղի հետ ինչ-որ բան է կատարվում: Գնում է ընկերուհիներից մեկի ասած հոգեբանի մոտ: Ընկերուհիներից մեկը այցելել էր նույն հոգեբանին շատ վաղուց: Եվ Էլենին խորհուրդ է տալիս գնալ նրա մոտ: Էլենը այդպես էլ անում է: Գնում է Բագրատ Մելիքյանի մոտ:
Հոգեբանի հետ հանդիպումից հետո՝ Էլենը փողոցում հեռվից տեսնում է հորը, ով նստած է սրճարանում: Հայրը տեսնելով նրան՝ արագ հեռանում է: Էլենը շոկի մեջ է: Մի քանի րոպե հետո, նրան է զանգահարում ընկերուհին՝ Լիլիթը, և ասում, որ ծեր կինը սպանվել է: Էլենը խառնվում է իրար և գնում Լիլիթի տուն:
Լիլիթը գնում է խոհանոց ջուր բերելու: Այդ պահին բջջայինը հաղորդագրություն է ստանում՝ Լիլիթի զոհաբերման ժամը նշող բովանդակությամբ:

Այդ ընթացքում, Բագրատը դուրս է գալիս իր աշխատասենյակից՝ ավարտելով աշխատանքը: Դռան մոտ նրան էին սպասում ոստիկանները, ովքեր ատրճանակները պահելով Բագրատի վրա՝ սպառնում են չփախչել: Եվ որ վերջինս ձերբակալված է:
Բագրատին ձերբակալում են և տանում բաժանմունք:
Լուրերով հայտնում են վերջին նորությունները: Էլենը տանը լսում է այդ ամենը: Փողոցում, խանութներից մեկի կողքով է անցնում Սահակը, ով խանութում դրված հեռուստացույցից նույնպես իմանում է այդ լուրը: Եվ տագնապահար ընկնում է մտածմունքների մեջ: Մտածում է, որ պետք է անհապաղ ազատվել Բագրատից, քանի որ վերջինս կարող է մատնել իրեն: Չնայած մևնույնն է ոստիկանությունը գիտեր Սահակի մասին, սակայն նա վախենում էր, որ Բագրատը կասի, թե որտեղ են հավաքվում:
Չանցած մեկ ժամ՝ Բագրատը ինչ-ինչ հնարքներով իրարանցում է ստեղծում ոստիկանատանը, կրակում ոստիկաններից մի քանի հոգու վրա և դիմում է փախուստի:
Գիշեր, ժամը 11.50:
Լիլիթը վախորած գալիս է նկուղ: Այնտեղ նրան է սպասում Բագրատը:
Վերջինս կատարում է արարողությանը հատուկ նախապատրաստական մի քանի գործողություններ: Որից հետո՝ Լիլիթը պառկում է զոհասեղանին: Բագրատը սպանում է Լիլիթին:
Էլենը վեր է թռնում ձայներից և հագնվում:
Այդ պահին նկուղ է գալիս Սահակը: Հանելով մոտից ատրճանակը՝ կրակում է Բագրատին: Բագրատը ընկնում է գետնին: Մահանում է:
Էլենը վերցնում է ատրճանակը և իջնում դեպի նկուղ:
Սահակը նկատում է, որ ինչ-որ մեկը իջնում է ներքև: Թաքնվում է նկուղի մուտքին հարակից վայրում:
Էլենը մտնում է նկուղ և տեսնում սպանված Լիլիթին՝ պառկած սեղանին: Եվ գետնին ընկած Բագրատին: Սկսում է ուժեղ ճչալ: Որից հետո փորձելով դուրս գալ նկուղից՝ դռան մոտ տեսնում է հորը: Սարսափահար քարանում է:
Հայրը տեսնելով, որ ուրիշ ոչ մի ելք չկա՝ ազատվում է աղջկանից:

----------------------------------------------------------------
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին խաղի համար: :)

Adam
14.04.2010, 20:59
Խոստացված խաղի բավական ուշացումը պայմանավորված է տանը համակարգչիս բացակայությամբ: Հայցում եմ ներողամտություն:
Շատ շուտով: :)

*e}|{uka*
19.06.2010, 23:00
Բայց ի՜նչ խափլան տղա դուրս էկար դու Ադամ... բեեե քեզ: :aggressive

Դարք
19.06.2010, 23:42
Ադամ ջան ապրես,շատ լավ գործ ես արել. բավականին հետաքրքիր էր.հիացմունք:)

Adam
21.06.2010, 11:51
Բայց ի՜նչ խափլան տղա դուրս էկար դու Ադամ... բեեե քեզ: :aggressive

Իդ ջան, կոմպ չունեմ տանը դեռ... :))

իսկ ինետ կլուբում էլ չի լինում ստեղծագործել :D … :(
չնայած վերջին պատմությունը կլուբում եմ գրել..
ինչ անեմ.. հիմա ներվերիս վրա ազդում ա... ուղեղս չի աշխատում էս աղմուկի մեջ:
Մի քիչ էլ համբերեք... :)) շուտով :oy