PDA

Դիտել ողջ տարբերակը : Բջջայինով տեղորոշում (mobile locator)

ggalstian
05.12.2009, 10:39
Ով գիտի կա ընդհանրապես տենց ծառայություն Հայաստանի համար, որ հնարավոր լինի տեսնել տվյալ պահին բաժանորդի տեղը, չերեզ հեռախոսի համար......

Lonely
05.12.2009, 11:52
gps-ով հեռախոսների համար կարելի ա Google Maps քցել ետ հեռախոսի մեջ ու ուրիշ Google Maps-ով նայել որտեղ ա... Իսկ ծառայություններ երեվի չկան...

Armeno
05.12.2009, 13:00
տենց ծառայություններ ոչ մի տեղ էլ չկա ոնցոր

Rammstein
05.12.2009, 18:11
GSM ցանցում հնարավոր է որոշել, թե բաժանորդը որ բջիջում է գտնվում: Դա ինչքան գիտեմ մոտ 500 մետրի ճշտությամբ է հնարավոր: Մեծ քաղաքներում, որտեղ անտենաները իրար ավելի մոտ են, ճշտությունը կարող է հասնել 200-400 մետրի: Ճշտության մեծացման համար օպերատորը պիտի հատուկ սարքավորումներ տեղադրի, որը կարող է մեծացնել ճշտությունը միչնչեւ 50 մետր շառավղով տարածք, կամ նույնիսկ ավելի: Երկու եղանակ կա ճշտությունը մեծացնելու. մեկը կոչվում է ժամանակների տարբերության մեթոդ (Enhanced Observed Time Difference, EOTD), մյուսը` ստացման ժամանակի մեթոդ (Time of Arrival - TOA): Երկու մեթոդն էլ ենթադրում են լրացուցիչ սարքավորումների տեղադրում:

Մի խոսքով` աղբյուր (http://forum.allsiemens.com/viewtopic.php?t=23507): Մեջը կլիոմետրով բան կա գրած GSM ցանցերի մասին:

NetX
05.12.2009, 19:01
Չկա, բայց հույսով եմ մոտ ժամանակներս կլինի, մենք սարքել ենք մնում ա օպերատորները ներդնեն իրանց մոտ :)

Rammstein
05.12.2009, 19:45
Չկա, բայց հույսով եմ մոտ ժամանակներս կլինի, մենք սարքել ենք մնում ա օպերատորները ներդնեն իրանց մոտ :)
Իսկ ի՞նչ սկզբունքով է աշխատում, եթե գաղտնիք չի:

Մի հարց էլ, օրինակ` իմ հեռախոսը ունի ներկառուցված GPS ընդունիչ, ու անկախ օպերատորից տեղը լինում է որոշել, միայն թե քարտեզներ չկան: Կա՞ ինչ-որ java ծրագիր հեռախոսի համար, որ Հայաստանի, կամ գոնե Երեւանի քարտեզ ունենա: Տվյալ պահին մոտս կա Nav4All, TrekBuddy, Mobile Gmaps ծրագրերը, բայց ոչ մեկով էլ քարտեզներ չի բերում: Ամենահաջողը էս երեքիչ TrekBuddyն-ն է, որ ծովի մակարդակից բարձրությունն էլ է տալիս:

Ներսես_AM
05.12.2009, 19:57

Google maps ;)

NetX
05.12.2009, 20:14
Իսկ ի՞նչ սկզբունքով է աշխատում, եթե գաղտնիք չի:
Ստեղծել ենք վեբ-ինտերֆեյս համապատասխան քարտեզներով, համակարգչի կամ սմարտֆոնի բռաուզերով դիտելու համար… իսկ տեղեկատվությունը թե որ բջիջում է կամ որտեղ է, հիմնվում է օպերատորի սարքավորորումների ինֆորմացիայի վրա

իմ հեռախոսը ունի ներկառուցված GPS ընդունիչ, ու անկախ օպերատորից տեղը լինում է որոշել, միայն թե քարտեզներ չկան: Կա՞ ինչ-որ java ծրագիր հեռախոսի համար, որ Հայաստանի, կամ գոնե Երեւանի քարտեզ ունենա:
հեռախոսների համար ծրագրեր կամ քարտեզներ դեռ չունենք :)