PDA

Դիտել ողջ տարբերակը : HTML

Արևհատիկ
04.12.2009, 18:10
Ժողովուրդ, HTML-ով սայտ եմ սարքում: Ինձ պետք ա կոտորակի գիծ գծեմ, բայց չեմ կարողանում: Մի ձև եմ իմանում՝ Paint-ում գիծ եմ գծում, նկար սարքում, հետո որպես նկար դնում, բայց էս ձևը դուրս չի գալիս:
Եթե ուրիշ ձև կա, խնդրում եմ էլի, օգնեք:

Zangezur
04.12.2009, 19:49
. HTML ԳԾԱՆՇՄԱՆ ԼԵԶՈՒՆ
1. HTML փաստաթղթերի կառուցվածքը և հիմնական տեգերը
2. Տեքստի գծանշումը և կազմակերպումը HTML փաստաթղթերում
2.1. Տեքստի ֆիզիկական ոճի գծանշում
2.2. Տեքստի տրամաբանական ոճի գծանշում
2.3. Տեքստի կազմակերպումը (վերնագրեր, հորի¬զո¬նա¬կան գծեր)
2.4. Ցուցակներ
3.Հիպերհղումների կազմակերպումը HTML-ում
3.1. Հիպերհղումների աշխատանքի սկզբունքը: Բացարձակ և հա¬¬րա¬¬բերական հասցեավորում
3.2. Հիպերհղումների և ներքին հղումների ստեղծումը web-էջում
3.3. Հատուկ հիպերհղումներ
4. Գրաֆիկայի և մուլտիմեդիայի օգտագործումը HTML փաստաթղթերում
4.1. Գրաֆիկայի օգտագործումը web-էջերում
4.2. Մուլտիմեդիայի օգտագործումը web-էջերում
5. Web-էջերի աղյուսակային ձևավորումը
5.1. Աղյուսակների կառուցման հիմունքները
5.2. Աղյուսակների ձևավորումը
6. Ոճերի աղյուսակներ, հատուկ պայմանանիշեր (սիմվոլներ)
6.1. Ոճերի աղյուսակների ընդհանուր հասկացությունը
6.2. Ոճերի աղյուսակների ներդրումը web-էջում
6.3. Ոճերի դասեր, ոճավորման հատուկ՝ <div> և <span> տեգերը
6.4. Ոճերի աղյուսակների կապակցումը web-էջերին
6.5. Բլոկային տարրերի տեղաբաշխման և տեսքի ոճերը..
6.6. Հատուկ պայմանանիշեր (պրիմիտիվներ)
7. Կայքերի կառուցումը ֆրեյմների (շրջանակների) միջոցով
8. Meta-որոշիչները
9. Web-խմբագրիչները

Zangezur
04.12.2009, 19:50
HTML ԳԾԱՆՇՄԱՆ ԼԵԶՈՒՆ

HTML լեզուն ստեղծվել է գիտական և ուսումնական ինֆորմացիայի փոխանակման նպատակներով, այն տարիներին, երբ Ինտերնետից օգտվում էին միայն գիտական և կառավարական հիմնարկությունները: Ժամանակի ընթացքում, երբ լեզվի կիրառության բնագավառը ընդլայնվեց՝ կրթություն, զվարճանքներ, կոմերցիա և այլն, այսինքն` երբ առաջացավ տեսողական լավ ձևավորված, դյուրին ընկալվող web-էջերի անհրաժեշտություն, պարզ դարձավ, որ լեզվի ընթացիկ վարկածը չի համապատասխանում աճող պահանջներին: Այդ պատճառով, web-մեկնաբաններ (հատկապես Internet Explorer և Netscape) արտադրող ֆիրմաները սկսեցին ավելացնել սեփական՝ ոչ ստանդարտ հրամաններ, որոնք հնարավորություն տվեցին բրաուզերներին արտապատկերել պատկերազարդ, վառ, գրավիչ էջեր:
Սակայն շատ շուտով web-դիզայներների պահանջների և web-մեկնաբանների հնարավորությունների միջև առաջացան համատեղելիության հիմնախնդիրներ և, ինչպես արդեն նշել ենք, 2000 թվականին W3C խումբը ստեղծեց XML ստանդարտը, որը հիմք հանդիսացավ գծանշման լեզվի մշակվող բոլոր տարբերակների համար: Որպես անցումային` ստեղծվեց XHTML գծանշման լեզուն, որի ընթացիկ վարկածը քիչ է տարբերվում HTML4.01-ից (HTML-ի վերջին վարկածից): Այն պարզապես հին ստանդարտների ավելի խստապահանջ տարբերակն է և պահանջում է web-դիզայներներից ծրագրային կոդի ավելի “կոկիկ” ձևակերպում:
Կարող է թվալ, թե բոլոր դեպքերում անհրաժեշտ է կիրառել նո-րագույն ստանդարտը, սակայն իրականում նույնիսկ ստանդարտն ունի երկու տարբերակներ՝ խիստ և անցումային: Բանն այն է, որ ոչ բոլոր բրաուզերներն են կարողանում արտապատկերել էջերը նոր ձևաչափում: Իհարկե, օգտվողների մեծամասնությունը “թարմացնում է” ծրագրային և ապարատային ապահովումները, սակայն դեռ գոյություն ունեն մեծ թվով հին մեքենաներ, որոնց վրա տեղադրված է հին` XHTML-ից “անտեղյակ” ծրագրային ապահովում:

Zangezur
04.12.2009, 19:57
1. HTML փաստաթղթերի կառուցվածքը և
հիմնական տեգերը

Ինչպես և ցանկացած այլ ծրագրավորման լեզու, HTML-ը նախատեսում է ծրագրի, մեր դեպքում՝ HTML-փաստաթղթի, որոշակի ստանդարտացված կառուցվածք: HTML-փաստաթղթում այդպիսի կառուցվածքը նկարագրում է ոչ թե հրամանների, այլ անմիջականորեն ծրագրային կոդ պարունակող պարտադիր բլոկների դասավորության հաջորդականությունը: Ի տարբերություն ծրագրավորման այլ լեզուների, HTML-ի դիրեկտիվները չեն անվանվում “հրամաններ”, “պրոցեդուրաներ” կամ “օպերատորներ”: Դրանք ունեն սեփական անվանում՝ “տեգ”-եր (անգլերեն “tag” - գծանիշ): Տեգ-ը իրենից ներկայացնում է անկյունային փակագծերի մեջ վերցված որոշակի բառ-բանալի՝ դեսկրիպտոր: Տեգի գրանցման եղանակը ընդհանուր դեպքում կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով՝
<տեգ>:
Բոլոր այն օբյեկները, որոնք վերցված չեն անկյունային փակագծերի մեջ, ինտերպրետատորը (վերծանիչ ծրագիրը) հասկանում է որպես տեքստային բաղադրատարր և արտապատկերում համակարգչի էկրանին այնպես, “ինչպես որ կան”:
 Այսպիսով՝ տեգը HTML-ի որոշակի հրաման է, որը թելադրում է բրաուզերի վերծանիչ ծրագրին, թե ինչպես այն պետք է մշակի յուրաքանչյուր կոնկրետ դիրեկտիվին համապատասխանող արժեքը:
Այդ դիրեկտիվները կոչվում են տեգի ատրիբուտներ (բնութագրիչներ): Յուրաքանչյուր ատրիբուտ ունի անուն և արժեք: Օրինակ, քանի որ յուրաքանչյուր աղյուսակ ունի որոշակի լայնություն (width), ապա աղյուսակի ստեղծման համար նախատեսված <table> տեգում կարելի է նախատեսել համապատասխան բնութագրիչը՝
<table width=”100”>: Այստեղ width=”100” արտահայտությունը <table> տեգի բնութագրիչն է, որի անունն է՝ width, իսկ արժեքը հավասար է 100 պիքսելի: Այդպիսի գրանցումը նշանակում է, որ էկրանին պետք է արտապատկերվի 100 պիքսել լայնություն ունեցող աղյուսակ: Համաձայն XML ստանդարտի` բոլոր տեգերի և բնութագրիչների անունները պետք է գրանցվեն փոքրատառերով, իսկ բնութագրիչների արժեքները պետք է վերցվեն զույգ չակերտների մեջ: Հետագա շարադրանքում կղեկավարվենք այդ կանոններով:
HTML-ն ունի ևս մեկ առանձնահատկություն, որով տարբերվում է ծրագրավորման այլ լեզուներից՝ գործնականում լեզվի բոլոր տեգերը, որոշ բացառությամբ, “զույգ են”, այսինքն` բաղկացած են “բացող” և ”փակող” մասերից (դրանք կոչվում են “տեգ-կոնտեյներներ”): Փակող տեգը տարբերվում է բացողից “ / ” նշանի առկայությամբ: Այն ամենը, ինչ գտնվում է այդպիսի տեգերի միջև, մշակվում է ըստ տվյալ տեգին բրաուզերում շնորհված ալգորիթմի: HTML-ի հրամանային տողը ընդհանուր տեսքով կարելի է ներկայացնել հետևյալ կերպ՝
<տեգ>մշակվող (արտապատկերվող) արժեք</տեգ>:
Լեզվի այդպիսի հատկությունը թույլ է տալիս կիրառել մեկ տեգը մյուսի մեջ ներդնելու սկզբունքը, այսինքն` այդ դեպքում ներքին (ներդրված) տեգի մշակման արդյունքը արտաքին տեգի համար դառնում է մշակվող արժեք: Ներկայացնենք տեգերի ներդրման պարզագույն օրինակ՝
<տեգ1><տեգ2>մշակվող արժեք</տեգ2></տեգ1>:
“Եզակի” տեգերը, ի տարբերություն “զույգերի”, չունեն փակող բաղադրիչ: Դրանք հիմնականում օգտագործվում են էջում գրաֆիկական տարրեր (նկարներ, բաներներ), երաժշտություն և որոշ ղեկավարման տարրեր (կոճակներ, տեքստային դաշտեր) ներդնելու համար: Օրինակ՝ <img src=”MyImage.gif”> տեգի օգնությամբ էջում ներդրվում է պատկեր (image), որի “սկզբնաղբյուրը” (src՝ անգլերեն source - սկզբնաղբյուր) MyImage անունով և gif ընդլայնումով պատկերը նկարագրող ֆայլն է:
Համաձայն նոր՝ XML ստանդարտի, նույնիսկ այդպիսի տեգերը պետք է ունենան “փակելու” փաստը ազդարարող նիշ: Այդ նպատակով, կենտ տեգում՝ փակող անկյունային փակագծից առաջ դրվում է “ / ” նիշը: Իսկ որպեսզի հին web-մեկնաբանները անտեսեն այն, դրա արջև պարտադիր դրվում է բացակ (պրոբել): Պատկերի ներդրման հրամանային տողը, այդ կանոնի համաձայն, կընդունի հետևյալ տեսքը՝ <img src=”MyImage.gif” />:
 XHTML-ի կոդի հետ աշխատելիս անհրաժեշտ է ղեկավարվել մի պարզ օրենքով՝ եթե ծրագրի տեքստում հանդիպում է բացող տեգ, ապա պարտադիր պետք է առկա լինի փակողը (կամ փակող նիշը):
Գծանշման լեզվի նախկին վարկածները կախված չէին տառերի գրանցման ռեգիստրից, այսինքն` տեգերի և բնութագրիչների անունները կարելի էր գրանցել ինպես մեծատառերով, այնպես էլ փոքրատառերով (իհարկե, դա չի վերաբերում բնութագրիչների արժեքներին): XML ստանդարտում դա այդպես չէ՝ բոլոր տեգերը և բնութագրիչները պետք է գրանցվեն փոքրատառերով (ստորին ռեգիստրում): Բացի այդ, չեն թույլատրվում դատարկ (արժեք չունեցող) բնութագրիչներ: Օրինակ` նախկինում checked բնութագրիչը օգտագործվում էր առանց արժեքի, իսկ ըստ նոր ստանդարտի` այն պետք է գրանցվի հետևյալ տեսքով՝ checked = “checked”:
Ինչպես և կամայական փաստաթուղթ, HTML փաստաթուղթը բաղկացած է երկու հիմնական մասերից՝
 վերնագրային, “գլխային” մաս (<head>…</head> տեգերի միջև), որը ընդգրկում է սպառիչ ինֆորմացիա փաստաթղթի վերաբերյալ (այդ թվում` փաստաթղթի արտաքին անունը՝ title, որն արտապատկերվում է բրաուզերի վերնագրային տողում) և, որոշ դեպքերում, տրանսլյատորի հատուկ դիրեկտիվները` <meta> տեգերը, որոնք հուշում են բրաուզերում ներկառուցված HTML վերծանիչին այն կանոնները, ըստ որոնց պետք է մշակվի web-էջը կազմավորող կոդը;
 փաստաթղթի “մարմին” (<body>…</body> տեգերի միջև), որտեղ պարունակվում է այն ամենը, ինչը մենք ցանկանում ենք արտապատկերել էկրանին՝ տեքստը, պատկերազարդումները, ուղղորդման և ղեկավարող (commons) էլեմենտները և այլն:
Իսկ որպեսզի ամբողջ աշխարհը հասկանա, որ գործ ունի HTML փաստաթղթի հետ, անհրաժեշտ է <head> և <body> մասերը եզրափակել համապատասխան` <html>…</html> տեգի ներքո: Այսպիսով, էջի կոդը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով՝
<html>
<head>
<title>Փաստաթղթի անունը</title>
</head>
<body>
</body>
</html>
HTML-ով գրված կամայական web-էջը սովորական տեքստային ֆայլ է: Դա նշանակում է, որ web-էջերի ստեղծման համար կարելի է օգտագործել ցանկացած տեքստ խմբագրելու համար նախատեսված ծրագիր (հետագա շարադրանքում` տեքստային խմբագրիչ), մասնավորապես` Notepad-ը կամ, նույնիսկ, տեքստային պրոցեսորներ (օրինակ՝ Word-ը): Ձևակերպելով համապատասխան կոդը խմբագրիչում և պահպանելով այն համակարգչի հիշողությունում “.htm” (հին օպերացիոն համակարգերի համար) կամ “.html” (նորերի) ընդլայնումով, կստանանք HTML փաստաթուղթ:
XML (ներկա փուլում՝ XHTML) ստանդարտն ավելի ու ավելի ամուր դիրքեր է գրավում համաշխարհային ցանցում: Բացի այդ, ընդլայնվում է նաև web-ծառայություններից օգտվելու համար կիրառվող սարքավորումների և հավելվածների տեսականին (օրինակ՝ Ինտերնետին կարելի է միանալ բջջային հեռախոսների միջոցով): Այդ ամենը փաստաթղթի տեսակի խիստ բնորոշման անհրաժեշտություն է առաջացնում: Ոչ այնքան հեռու ապագայում ցանկացած web-փաստաթուղթ պարտադիր պետք է ունենա, այսպես կոչված, DTD-ն (Document Type Definition - փաստաթղթի տեսակի սահմանում), ըստ որի` ընդունող սարքավորումը կհասկանա, թե ինչպե՞ս այն վերծանել:
Ասենք, որ ժամանակակից բրաուզերների մեծամասնությունը առանց դրա էլ կարող է արտապատկերել web-էջը, սակայն ժամանակի ընթացքում փաստաթղթի տեսակի որոշումը կունենա ավելի ու ավելի կարևոր նշանակություն:
HTML4.01 վարկածի համար DTD-ն ունի հետևյալ տեսքը՝
<!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.01
Transitional//EN" "http://www.w3.org/TR/html4/loose.dtd">,
իսկ XHTML1.0-ի անցումային (transitional) վարկածի համար` <!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "DTD/xhtml1-transitional .dtd">:
Այդ սահմանումը գրանցվում է անմիջապես փաստաթուղթը բացող <html> տեգի առջև, ընդ որում` նշված վարկածների համար այդ տեգը չունի բնութագրիչներ: XHTML-ի խիստ (strict) վարկածը կիրառելիս (այսինքն` XML ստանդարտին հետևելիս) անհրաժեշտ է <html> բացող տեգը փոխարինել հետևյալ սահմանումով՝
<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Strict//EN" " http : / /www . w3 . org/TR/ xhtml 1 / DTD/ stri ct . dtd ">
<html xmlns="http: //www.w3.org/1999/xhtml">:
Ինչպես տեսնում ենք, նոր ստանդարտում <html> տեգը արդեն ունի մեկ բնութագրիչ՝ xlmns, որի միջոցով փաստաթղթին միացվում է XML անունների բազմությունը:
Քանի որ դեռևս առավել հաճախ կիրառվում է HTML4.01 ստանդարտը (ոչ բոլոր օգտվողներն ունեն նոր ստանդարտը վերծանող բրաուզերներ), ապա կարելի է web-էջեր ստեղծելիս առաջնորդվել առաջին սահմանումով:
Հաճախ անհրաժեշտ է ծրագրի ստեղծման ընթացքում գրանցել որոշակի մեկնաբանություններ, որոնք հետագայում կօգնեն խմբագրման կամ փոփոխություններ կատարելու դեպքում ավելի հեշտ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում տվյալ ծրագրային բլոկում, փաստաթղթի ո՞ր մասն է այն նկարագրում և, առհասարակ, ի՞նչ է պետք դրա հետ անել: Այդ նպատակին ծառայող comment տեգը որոշ չափով տարբերվում է մյուս տեգերից, քանի որ դրա բացող՝ <!-- և փակող՝ --> մասերը պարունակում են միայն միակողմանի անկյունային փակագծեր: Այն ամենը, ինչ գտնվում է այդպիսի նշանների միջև, անտեսվում է բրաուզերի կողմից:
Ի մի բերելով ասվածը` ստեղծենք Notepad խմբագրիչում HTML փաստաթղթի ձևանմուշ և պահպանենք այն որպես սովորական տեքստային ֆայլ (անվանելով, օրինակ՝ template.txt),
<!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.01
Transitional//EN" "http://www.w3.org/TR/html4/loose.dtd">
<html><head><title>Ձևանմուշ</title></head>
<body></body>
</html>
Ամեն անգամ, երբ անհրաժեշտ լինի ստեղծել նոր web-փաստաթուղթ, մենք կարող ենք բացել այդ ֆայլը, խմբագրել այն և, ընտրելով File ցանկի Save As կետը, շնորհել ֆայլին ընտրած անունը և “.html” ընդլայնումով պահպանել համապատասխան թղթապանակում (կամ դիրեկտորիայում):

Արևհատիկ
06.12.2009, 16:47
Էս ամբողջը նյութը, որ դրել ես, ճիշտ ա շատ լավ բացատրված ա, բայց ես սրանք լրիվ գիտեմ: Ինձ էս պահին առայժմ մի բան ա պետք: Իմանալ, թե կոտորակի գիծը ոնց են գծում :think

*e}|{uka*
06.12.2009, 16:57
Արևատիկ ջան դու կոտորակի գիծ ասելով ի նկատի ունես՝ համարիչը հայտարարից բաժանող գիծը՞ :
Ոնց ես սովորական թիվ գրում նենց էլ գրի՝ ասենք 3/4:
Թե ի նկատի ունես հորիզոնական գիծ՝ որոշակի երկարությամբ:
HR տեգով կարաս գրես:

<HR WIDTH="50%" ALIGN="left" SIZE="0">

Արևհատիկ
06.12.2009, 17:01

Հա, Յոժ ջան: Ինձ հենց էդ էր պետք: Շատ շնորհակալություն :)

*e}|{uka*
06.12.2009, 17:03
Խնդրեմ, width-ով կարաս երկարությունը նշես: :oy

Freddie
27.06.2010, 13:15
Ժողովո՜ւրդ:aaa Յունիկոդը ո՞նց եմ դզմզում, որ հարցականներ ցույց չտա բրաուզերում, նորմալ հայերեն տառերը երևան։ Օգնեք, թե չէ բեյխաբար մեռնում եմ:blin

Արևհատիկ
27.06.2010, 13:49
Ժողովո՜ւրդ:aaa Յունիկոդը ո՞նց եմ դզմզում, որ հարցականներ ցույց չտա բրաուզերում, նորմալ հայերեն տառերը երևան։ Օգնեք, թե չէ բեյխաբար մեռնում եմ:blin
Save as անելուց հետո encoding-ը յունիկոդ նշի :)

http://s001.radikal.ru/i195/1006/2d/63d3ac2cef4b.jpg

Freddie
27.06.2010, 14:14
Save as անելուց հետո encoding-ը յունիկոդ նշի :)

http://s001.radikal.ru/i195/1006/2d/63d3ac2cef4b.jpg

Մերսի:)

Freddie
27.06.2010, 15:03
Իսկ եթե դնում եմ UTF-8, դա կարող է ինչ–որ խնդիրներ առաջացնե՞լ։ Թե տեքստը ընթեռնելի կլինի՝ ինչպես Unicode-ը նշելու դեպքում։:think

Askalaf
11.11.2010, 02:05
Ունեմ մի նկար ասենք այսպիսի

http://www.crossed-flag-pins.com/Friendship-Pins/Armenia/Flag-Pins-Armenia-USA.jpg

ո՞վ կարող է ասել, ինչպես կարող եմ հայկական դրոշի տարածքում այլ հղում դնեմ, իսկ ամերիկյանի տարածքում այլ։
նախապես շնորհակալ եմ։

Askalaf
11.11.2010, 02:33
արդեն մոտավորապես գիտեմ՝

<img src="menu.jpg">
<map name="armflag">
<area shape="rect" coords="0,0,58,126" alt="home" href="index.php?c=home" />
<area shape="rect" coords="90,90,58,3" alt="other" href="index.php?c=other" />
</map>

մենակ թե էստեղ էդ կոորդինատները ո՞նց են հաշվում, նկարի պիկսելներո՞վ։

Askalaf
11.11.2010, 13:24
Իսկ եթե դնում եմ UTF-8, դա կարող է ինչ–որ խնդիրներ առաջացնե՞լ։ Թե տեքստը ընթեռնելի կլինի՝ ինչպես Unicode-ը նշելու դեպքում։:think

UTF-8 ֆորմատը Unicode–ի մասնավոր դեպքն է, այսինքն՝ 8 բիթանոց։

Կարապետ
20.11.2010, 15:53
արդեն մոտավորապես գիտեմ՝

<img src="menu.jpg">
<map name="armflag">
<area shape="rect" coords="0,0,58,126" alt="home" href="index.php?c=home" />
<area shape="rect" coords="90,90,58,3" alt="other" href="index.php?c=other" />
</map>մենակ թե էստեղ էդ կոորդինատները ո՞նց են հաշվում, նկարի պիկսելներո՞վ։

Adobe Dreamweaver CS5-ով: ամեհեշտ ձևնա

օրինակ՝

<div id="coverageBaner"><img width="570" height="305" border="0" usemap="#Map" src="http://orangearmenia.am/upload/medialibrary/cf0/internet_reshuffle.jpg" alt="internet_reshuffle.jpg" title="internet_reshuffle.jpg"></div>
<map name="Map" id="Map"><area shape="poly" coords="553,106,407,68,424,6,564,41" href="http://orangearmenia.am/internet/promos/" alt="internet promo"><area shape="rect" coords="40,42,229,69" href="http://orangearmenia.am/internet/internet-hima/" alt="Ինտերնետ Հիմա"><area shape="rect" coords="37,183,144,206" href="http://orangearmenia.am/internet/flybox/" alt="Ֆլայբոքս"><area shape="poly" coords="135,168,133,85,215,80,217,164" href="http://orangearmenia.am/internet/internet-hima/tariffs/" alt="սակագներ"><area shape="poly" coords="235,173,224,91,304,85,316,159" href="http://orangearmenia.am/internet/internet-hima/tariffs/" alt="սակագներ"><area shape="poly" coords="413,174,416,85,330,84,324,169" href="http://orangearmenia.am/internet/internet-hima/tariffs/" alt="սակագներ"><area shape="poly" coords="195,282,197,201,275,206,279,284" href="http://orangearmenia.am/internet/flybox/tariffs/" alt="սակագներ"><area shape="poly" coords="288,274,291,198,369,203,377,276" href="http://orangearmenia.am/internet/flybox/tariffs/" alt="սակագներ"><area shape="poly" coords="389,281,391,203,473,203,475,287" href="http://orangearmenia.am/internet/flybox/tariffs/" alt="սակագներ"></map>

vavav
06.06.2011, 10:54
Հնարավոր է html-ի div tag-ից նկար ստանալ??
Օրինակ:
<html>
<body>
<div id="importanttext">
<h4>Hello World!</h4>
............................
</div>
</body>
</html>
Ինչպես ստանալ "importanattext"-ը որպես նկար??

ArmSOAD
06.06.2011, 12:10
Հնարավոր է html-ի div tag-ից նկար ստանալ??
Օրինակ:
<html>
<body>
<div id="importanttext">
<h4>Hello World!</h4>
............................
</div>
</body>
</html>
Ինչպես ստանալ "importanattext"-ը որպես նկար??

Ի՞նչ ա նշանակում որպես նկար "ստանալ": Որտե՞ղ, ինչո՞վ: Դիվը դիվ ա, իրանից այլ բան սարքել չի լինի: Ասա կոնկրետ ինչ ա պետք, կարող ա այլ եղանակ կա:
Ասենք, եթե պետք ա "importanattext"-ը դարձնել նկար ֆայլ, ապա ստեղ PHP ա պետք:

vavav
06.06.2011, 20:01
Հիմա ավելի կկոնկրետացնեմ... ես database designer եմ սարքում ու էջի մի մասում php-իի ու <table>-ի միջոցով ստանում եմ ինչ որ դատաբազայի table-ներ... հիմա ինձ պետքա որ էջի էդ մասը հնարավոր լինի նկարի տեսքով download անել:

Universe
07.06.2011, 21:20
Աաաաաաա... Մոռացել եմ, ու ոչ մի ձև խելքս գլուխս չի հավաքվում մի հատ հիշեմ, թե ո՞նց էինք անում, որ ասենք նույն էջում կա մոտավորապես 10 sheet ինֆորմացիա/քոնթենթ, ու ես, էն ամենասկզբի մասում դնում եմ սսիլկաներ օրինակ.

Վաղարշակ Վաղարշակյան, ու սեղմելով էտ սսիլկան հայտնվում տվյալ էջի մեր հարգարժան Վաղարշակի քոնթենթի մասում... :xeloq

Universe
07.06.2011, 21:22

Լավ հա, հիշեցի:))

Պարզ օրինակ:
http://www.akumb.am/rules.php

Universe
07.06.2011, 21:24
Լավ հա, հիշեցի:))

Պարզ օրինակ:
http://www.akumb.am/rules.php

Մի հատ էլ օրինակ բերեմ.

<a href="#yandrmish">?Սսիլկա</a>

<a name="yandrmish"></a>

e-armenians
08.06.2011, 00:33
Մի հատ էլ օրինակ բերեմ.

<a href="#yandrmish">?Սսիլկա</a>

<a name="yandrmish"></a>

կամ էլ, ավելորդ տող չունենալու համար, id-ով

<a href="#yandrmish">?Սսիլկա</a>
<div id="yandrmish"> կամ <p id="yandrmish"> ու տենց...

Boris.prog
05.10.2011, 18:14
Ինչպես ստեղծել օնլայն երգացանկ html էջում??

Արէա
04.12.2011, 17:40
Ժող, HTML 5 -ում, ֆորմաների համար նախատեսված նոր ատրիբուտ կա` required, որը ստուգում ա ֆորմայի լրացված լինելն ու հակառակ դեպքում էս տիպի հայտարարություն ա ցույց տալիս.
http://img412.imageshack.us/img412/9152/66346394.jpg

Որևէ մեկը գիտի՞, ո՞նց կարելի ա ձևափոխել էս հայտարարությունը (լեզուն, գույնը և այլն):

Ինտերնետում ման եկա, ոնց որ թե փոփոխել չի լինում, բայց էս դեպքում անիմաստ բան ա դուրս գալիս, կա, բայց չես կարա օգտագործես, որովհետև հայերեն կայքում անիմաստ ռուսերեն հայտարարություն ա երևալու: Ինչ-որ մեկն առընչվե՞լ ա էս խնդրի հետ:

<form class="form-wrapper">
<input type="text" id="search" required>
<input type="submit" value="Մուտք" id="submit">
</form>

Ներսես_AM
05.12.2011, 02:53
Արեա ջան մի քիչ ման էկա, մի հատ սենց փորձի

$(document).ready(function() {
var elements = document.getElementsByTagName("INPUT");
for (var i = 0; i < elements.length; i++) {
elements[i].oninvalid = function(e) {
e.target.setCustomValidity("");
if (!e.target.validity.valid) {
e.target.setCustomValidity("This field cannot be left blank");
}
};
}
})

Մեկ էլ սա աչքի անցկացրու

http://jsfiddle.net/trixta/qTV3g/

Արէա
05.12.2011, 09:21
Ներսես ջան, շնորհակալ եմ արձագանքի համար, բայց ինձ դուր էր եկել հենց առանց սկրիպտի օգտագործման, ընդամենը մի բառով նույն արդյունքի հասնելը: Ինչևէ, հուսանք որ էս քանի ժամանակները CSS3-ը կանդրադառնա դրան :) մանավանդ, որ չեմ կարծում, թե առանձնապես դժվարություն կլինի դրա ձևափոխությունը, ուղղակի քանի CSS-ում դրա համար ոճ չեն հորինել բրաուզերները ցույց են տալու default ոճով:

Սենց որ գնա, շուտով javascript-ին հրաժեշտ ենք տալու :)

AoF
07.12.2011, 19:17
Համոզված չեմ, որ կաշխատի, բայց կարաս սենց մի հատ բան փորձես`

<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml" lang="hy" xml:lang="hy">
Հաղորդագրության գույնը, տեքստը փոփոխելու հնարավորություն չի տալիս, բայց, գոնե, կարող ա "Заполните это поле" - ն հայերեն տա:

Արէա
07.12.2011, 21:21

Չէ, նույնն ա:

Universe
05.07.2012, 16:23
Ժող, HTML 5 -ում, ֆորմաների համար նախատեսված նոր ատրիբուտ կա` required, որը ստուգում ա ֆորմայի լրացված լինելն ու հակառակ դեպքում էս տիպի հայտարարություն ա ցույց տալիս.
http://img412.imageshack.us/img412/9152/66346394.jpg

Որևէ մեկը գիտի՞, ո՞նց կարելի ա ձևափոխել էս հայտարարությունը (լեզուն, գույնը և այլն):

Ինտերնետում ման եկա, ոնց որ թե փոփոխել չի լինում, բայց էս դեպքում անիմաստ բան ա դուրս գալիս, կա, բայց չես կարա օգտագործես, որովհետև հայերեն կայքում անիմաստ ռուսերեն հայտարարություն ա երևալու: Ինչ-որ մեկն առընչվե՞լ ա էս խնդրի հետ:

<form class="form-wrapper">
<input type="text" id="search" required>
<input type="submit" value="Մուտք" id="submit">
</form>
w3 ի դեվըլըփերներն ասում էին որ այս ամիս այս հարցը կլուծվի... մի տեղ կարդացել եմ, մնումա բրոուզեր-ափդեյթն էլ ժամանակին լինի....

Արէա
05.07.2012, 17:19
w3 ի դեվըլըփերներն ասում էին որ այս ամիս այս հարցը կլուծվի... մի տեղ կարդացել եմ, մնումա բրոուզեր-ափդեյթն էլ ժամանակին լինի....

Մեկ ա IE-ն ձեռ ու ոտներս կապելու ա :) ընենց որ jQuery-ի ջանը սաղ լինի, հլը մի 4-5 տարի :)

Universe
05.07.2012, 17:57
Մեկ ա IE-ն ձեռ ու ոտներս կապելու ա :) ընենց որ jQuery-ի ջանը սաղ լինի, հլը մի 4-5 տարի :)
Ուհու.. ուղղակի նման դեպքերում validator եմ ես օգտագործում: Տեղում հարցը լուծվումա :)

ARMbrain
05.07.2012, 21:28
w3 ի դեվըլըփերներն ասում էին որ այս ամիս այս հարցը կլուծվի... մի տեղ կարդացել եմ, մնումա բրոուզեր-ափդեյթն էլ ժամանակին լինի....

Սովորական կարա js օգտագործի, ու js-ով փոփոխի, եսի նոր բան չի, շուտբանից կա...

Արէա
06.07.2012, 08:30
Ուհու.. ուղղակի նման դեպքերում validator եմ ես օգտագործում: Տեղում հարցը լուծվումա :)

Վալիդատո՞ր, ո՞նց

Universe
06.07.2012, 11:33
Վալիդատո՞ր, ո՞նց
http://www.w3schools.com/js/js_form_validation.asp

Իմեննը ֆորմաների համար, առանձին validator սկրիպտ կա, որի միջոցով արդեն վստրոեննի ֆունկցիաներով հեշտ է ավելի յուր input ին տալ սահմանափակումներ:
Հիմա չեմ հիշում, կնայեմ կդնեմ ֆայլն այստեղ

soultaker
06.07.2012, 12:12
http://www.w3schools.com/js/js_form_validation.asp

Իմեննը ֆորմաների համար, առանձին validator սկրիպտ կա, որի միջոցով արդեն վստրոեննի ֆունկցիաներով հեշտ է ավելի յուր input ին տալ սահմանափակումներ:
Հիմա չեմ հիշում, կնայեմ կդնեմ ֆայլն այստեղ

Իմ կարծիքով ամեն դեպքում Html5-ի required-ը բացի նրանից որ IE-ում չի աշխատում (չնայած IE-ում ի՞նչնա աշխատում որ :)) ), համ էլ շատ ցածր էֆեկտիվություն ունի, որովհետև եթե նույնիսկ user-ը պետք եղած դաշտում գրելա մի հատ պրոբելի նշան, արդեն իմաստը կորումա ու պետքա գալիս սեփական ստուգող ֆունկցիա:

Universe
06.07.2012, 15:48

IE 10 ում էլ նման թերություն չկար... ))

Valentina
01.12.2012, 12:04
Ժող IE9 -ում html5 <video> ունեմ, որը մի անգամ play լինելուց հետո ոչ մի ձև չի ուզում 2րդ անգամ play լինի:
Կամ առաջին անգամ մի քանի վայրկյան play լինելուց հետո սառում ա:
Կարծիքներ կա՞ն, ի՞նչ պրոբլեմ կարա լինի:

ARMbrain
01.12.2012, 22:05
Ժող IE9 -ում html5 <video> ունեմ, որը մի անգամ play լինելուց հետո ոչ մի ձև չի ուզում 2րդ անգամ play լինի:
Կամ առաջին անգամ մի քանի վայրկյան play լինելուց հետո սառում ա:
Կարծիքներ կա՞ն, ի՞նչ պրոբլեմ կարա լինի:
Այսինքն չի ուզում play լինի՞, թե մի քանի վարկյան վիդեոն playա լինում հետո անջատվումա՞

Valentina
05.12.2012, 17:47
Այսինքն չի ուզում play լինի՞, թե մի քանի վարկյան վիդեոն playա լինում հետո անջատվումա՞

Չէ, երկրորդ անգամ play չի լինում:

Varzor
06.12.2012, 00:21
... ի՞նչ պրոբլեմ կարա լինի:
1. IE 9.0
2. IE 9.0
....

Valentina
06.12.2012, 10:24
1. IE 9.0
2. IE 9.0
....

Հա համաձայն եմ, IE-ն տեղով պրոբլեմա, բայց իրան հաշվի չառնել չենք կարող: Windows-ի հետ IE -ն կա, ու մարդկանց մեծ մասը չգիտի, որ կարելի ա բրաուզերը փոխել:

Արէա
06.12.2012, 10:45
Valentina ջան, կոդը կտեղադրե՞ս:

Valentina
07.12.2012, 11:56
Valentina ջան, կոդը կտեղադրե՞ս:

սա էլ կոդը.

<video id="html5Video" preload="auto" controls="controls" poster="/Content/html5Video.jpg" width="500" height="200">
<source src="/Content/html5Video.mp4" type="video/mp4" />
<source src="/Content/html5Video.webm" type="video/webm" />
<source src="/Content/html5Video.ogv" type="video/ogg" />
</video>

Արէա
07.12.2012, 12:16

Իմ մոտ նորմալ աշխատում ա: Ուրիշ համակարգչի վրա փորձե՞լ ես:

Valentina
07.12.2012, 13:31
Իմ մոտ նորմալ աշխատում ա: Ուրիշ համակարգչի վրա փորձե՞լ ես:

Երբ առանձին text ֆայլի մեջ հավաքում եմ, որպես առանձին html ֆայլ, նորմալ աշխատում ա, բայց MVC պրոյեկտի մեջ գժվումա:
Որ ասեմ սկրիպտեր կան դրած, վրեն ազդում են, չէ, դրանք էլ եմ մաքրել, որ համոզվեմ սկրիպտերից չի:
Շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիր տեստ արեցիր:

Արէա
07.12.2012, 13:35

Իսկ ընդհանուր պրոյեկտի Doctype-ը ի՞նչ ա: Եթե սենց չի գրած՝ <!DOCTYPE HTML> այլ 4.01 ա, կամ xhtml, IE-ն պրոբլեմ ա տալու HTML5 -ի հետ:

Valentina
07.12.2012, 13:51
Իսկ ընդհանուր պրոյեկտի Doctype-ը ի՞նչ ա: Եթե սենց չի գրած՝ <!DOCTYPE HTML> այլ 4.01 ա, կամ xhtml, IE-ն պրոբլեմ ա տալու HTML5 -ի հետ:

<!DOCTYPE html> ա

Varzor
08.12.2012, 00:52
Հա համաձայն եմ, IE-ն տեղով պրոբլեմա, բայց իրան հաշվի չառնել չենք կարող: Windows-ի հետ IE -ն կա, ու մարդկանց մեծ մասը չգիտի, որ կարելի ա բրաուզերը փոխել:
Կա, բայց բազմիցս ասվել է, որ Internet Explorer-ը դա մի ծրագիրը է, որը նախատեսված է բրաուզեր բեռնելու համար :))
HTML-5-ի ստանդարտները ոնց որ էս վերջերս են հաստատվել (ոնց որ սեպտեմբերի մեջ): Իսկ IE-ի նախագծող ինժեներները արդեն մեկ տարուց ավելի է, որ փորձում են դրան աշխատեցնել IE-9-ի հետ: բայց քանի որ IE-ն ահավոր Bug-եր պարունակող ծրագիր է, ապա միգուցե և խելքի չեն բերել, դրա համար էլ նոր IE-են հանում:

Կարողա IE-ի կարգաբերումների մեջ մի բան մոռացել ես?
Մի գուցե սա (http://dev.w3.org/html5/spec/the-video-element.html#the-video-element) ինչ որ բան հուշի?

Rammstein
25.09.2014, 19:32
Երեւի էնքան էլ համապատասխան թեմա չի, բայց մի հատ հարց ունեմ, ժող: :unsure

Հնարավոր ա՞ միայն CSS-ը մեջ բան փոխելով նենց անել, որ էն line break-ները, որոնք երեւում են սայտի կոդի մեջ, էջում էլ լինեն:

http://i.imgur.com/Ut1G9Jt.jpg

Արէա
25.09.2014, 20:20
Երեւի էնքան էլ համապատասխան թեմա չի, բայց մի հատ հարց ունեմ, ժող: :unsure

Հնարավոր ա՞ միայն CSS-ը մեջ բան փոխելով նենց անել, որ էն line break-ները, որոնք երեւում են սայտի կոդի մեջ, էջում էլ լինեն:

.aboutus_text{white-space: pre;}

Բայց ավելի ճիշտ կլինի տողերի վերջում <br/> ավելացնել:

Rammstein
25.09.2014, 20:25
.aboutus_text{white-space: pre;}

Բայց ավելի ճիշտ կլինի տողերի վերջում <br/> ավելացնել:

Ես էլ նորից մտա, որ գրեմ, որ էնքան բզբզեցի, եղավ: :))

css-ի վերջում ավելացրեցի

div.aboutus_text {
white-space: pre;
}

Rammstein
26.09.2014, 12:03
Մեկ էլ չեմ հասկանում` ինչի էդ նույն էջում` http://a41studio.com/aboutus մեկումեջ էն մեծ լոգոյի նկարը չի բացվում: Ընդ որում դա լինում ա միայն Քրոմով ու քրոմաֆիկացված Օպերայով, մյուս բրաուզերներով նորմալ ա: Ասենք եթե բացվել ա, reload եմ անում, էլի կորում ա: Սեղմում եմ հասցեի տողի վրա ու Enter եմ սեղմում, բացվում ա: Եթե նկարը չի հայտնվել, էդ նկարի մասում Inspect element-ն եմ բացում, մի չնչին փոփոխություն եմ անում (ասենք width: 423px;-ի չրթիկը հանում եմ), հայտնվում ա ու հետ փոխելուց չի կորում:

Արէա
26.09.2014, 12:29
styleaboutus.css ֆայլի մեջ, 12 տողի վրա

.aboutus_image img {
width: 423px;
height: 100%;
}

փոխարինի

.aboutus_image img {
width: 423px;
height: auto;
}

Rammstein
26.09.2014, 13:16
styleaboutus.css ֆայլի մեջ, 12 տողի վրա

.aboutus_image img {
width: 423px;
height: 100%;
}

փոխարինի

.aboutus_image img {
width: 423px;
height: auto;
}

Ստացվեց: :)
Շատ շնորհակալ եմ, Արէա ջան:

Rammstein
27.09.2014, 14:49
Արէա ջան, մի հատ էլ հարց տամ, ու վերջ: :)
Գլխավոր էջում էն որ վերեւում տող կա «Բոլոր նախագծերը / Հանրային / Հոգևոր կառույցներ / Առանձնատներ / Ինտերիեր / Ընթացիկ նախագծեր»: Հիմա, ասենք «Բոլոր նախագծերը»-ի վրա աջ կլիկ եմ անում ու Inspect element եմ անում: Աջ կողմում կա`

.filter div {
float: left;
cursor: pointer;
margin-left: 5px;
}
(styleallprojects.css-ի 15-րդ տողում)

Ասենք` float: left;-ի չրթիկը հանում, նորից դնում եմ, էս մի տողով գրածը վերածվում ա 6 տողի` ամեն լինկը մի տողում: Ինչի՞ց կարա լինի:

Սա նրա համար եմ հարցնում, որտեւ մեկ-մեկ էջը հենց սկզբից էլ տենց սխալ ա բացվում:

Հ.Գ. Ոնց որ թե էլի մենակ քրոմապատ բրաուզերներով ա տենց:

Chuk
27.09.2014, 15:36
Ռամշ, էս դեպքում էդ float-ներն ընդհանրապես պետք չեն, իզուր բարդացնում ես խնդիրը:

քո կոդն էս ա.

.filter {
float: right;
font-family: Tahoma;
font-size: 12px;
color: #000;
margin-bottom: 13px;
}

.filter div {
float: left;
cursor: pointer;
margin-left: 5px;
}

էդ .filter-ի մեջի «float: right;»-ը հանի ռադ արա, .filter div-ի մեջի էլ «float: left;»-ը: Փոխարենը .filter-ում ասա, որ մեջի պարունակությունը ըստ աջի հավասարվի, մեջի դիվերն էլ inline սարքի: Կունենաս սենց բան.

.filter {
text-align: right;
font-family: Tahoma;
font-size: 12px;
color: #000;
margin-bottom: 13px;
}

.filter div {
display: inline;
cursor: pointer;
margin-left: 5px;
}

Արէա
27.09.2014, 15:43

Քրոմը, ինչպես նախորդ դեպքում, էս դեպքում էլ ճիշտ ա ցույց տալիս, էն մնացածն են սխալ ցույց տալիս ))
Ընդհանուր ստրուկտուրան սխալ ա, թե css-ինը, թե html-ինը: div-երը չգիտես ինչի a-երի մեջ են, պիտի հակառակը լինի, եթե անգամ տենց ա գոնե a-երը բլոկ պիտի սարքած լիներ, հիմա ոչ մի բան չեն, մի խոսքով խառն ա ))
Սենց արա.

.filter {
text-align: right;
font-family: Tahoma;
font-size: 12px;
color: #000;
margin-bottom: 13px;
}

.filter div {
display: inline;
cursor: pointer;
margin-left: 5px;
}

.filter a {
text-decoration: none;
}

Rammstein
27.09.2014, 15:56

Չուկ ջան, էս խնդիրը ես չեմ ստեղծել, որ մի բան էլ բարդացնեմ: :)) Մեր օֆիսի սայտն ա, որը տվեցինք մեկին, ահավոր բառադի գրեց, ահագին թերություններ գտանք ուղղել տվեցինք, բայց էլի լիքը բան կա: Հիմա մի ձեւ փորձում եմ ինքս խելքի բերել, բայց ես մաքսիմում կարամ css-ները փոխեմ:

Քո ասածով փորձեցի, լինկերի տակը միշտ ընդգծված ա: Դա ո՞նց ուղղեմ:

Chuk
27.09.2014, 15:58
Քո ասածով փորձեցի, լինկերի տակը միշտ ընդգծված ա: Դա ո՞նց ուղղեմ:

Արէան գրել էր.

.filter a {
text-decoration: none;
}

Rammstein
27.09.2014, 15:59
Լավ, Արէա-ի գրածով լինում ա: :good

Մենակ margin-left:-ը 1px դրեցի, 5-ով ինչ-որ օրիգինալից լայն էր լինում:

Chuk
27.09.2014, 16:03
Բայց որ ինձ լսես, տակի ընդգծումները կթողնես :))
Ես էս հարցում Լեբեդեվի կողմնակիցն եմ դառել, լինկերի տակը միշտ պետք ա ընդգծված լինի՝ ավելի ցայտուն դարձնելու համար, որ լինկ ա: Ուրիշ հարց, որ ես էս դեպքում text-decoration: underline;-ով չէի ընդգծի, այլ ասենք սենց.

border-bottom: 1px solid #ddd;
padding-bottom: 2px;

Rammstein
27.09.2014, 16:09
Քրոմը, ինչպես նախորդ դեպքում, էս դեպքում էլ ճիշտ ա ցույց տալիս, էն մնացածն են սխալ ցույց տալիս ))

Հիմա ճիշտը մի քանի տողով ցույց տալն ա՞, թե՞ մի տողով: Եթե մի քանի տողով, ապա ստացվում ա, որ Քրոմն էլ ա ոչ միշտ ճիշտ ցույց տալիս: Այսինքն` հազվադեպ էր տենց առանձին տողերով բերում:

Ընդհանուր ստրուկտուրան սխալ ա, թե css-ինը, թե html-ինը: div-երը չգիտես ինչի a-երի մեջ են, պիտի հակառակը լինի, եթե անգամ տենց ա գոնե a-երը բլոկ պիտի սարքած լիներ, հիմա ոչ մի բան չեն, մի խոսքով խառն ա ))
Սենց արա.

Ես էդ div-երից, a-երից ու բլոկներից գլուխ չեմ հանում :)), բայց կարամ ասեմ, որ առաջին մարդը չես, որ ասում ա, որ շատ վատ ա գրած էս սայտը:

Արէա
27.09.2014, 16:22
Հիմա ճիշտը մի քանի տողով ցույց տալն ա՞, թե՞ մի տողով: Եթե մի քանի տողով, ապա ստացվում ա, որ Քրոմն էլ ա ոչ միշտ ճիշտ ցույց տալիս: Այսինքն` հազվադեպ էր տենց առանձին տողերով բերում:

Ճիշտը ընդհանրապես էդ բլոկը չցուցադրելն ա ոչ մի տրամաբանության ու ստանդարտի չհամապատասխանելու համար :))

Էս հարցը մի քիչ խառն ա, դրա համար էլ տարբեր բրաուզերների մոտ տարբեր արդյունք ա ստացվում, ըստ ստանդարտի եթե float ունեցող բլոկին width տված չի, լայնությունը հավասարվում ա կոնտենի լայնությանը, մեր դեպքում կոնտենտն էլ լայնություն չունի, որովհետև էլի կազմված ա float-ով դասավորված էլեմենտներից, որոնք կախված ընդգրկող բլոկի լայնությունից կարող են դասավորվել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց, իսկ ընդգրկող բլոկի լայնությունը ինչպես վերևում ասեցինք հավասարվում է պարունակության լայնությանը, որն էլ կախված է ընդգրկողի լայնությունից, ու տենց շարունակ :))

Rammstein
27.09.2014, 16:24
Բայց որ ինձ լսես, տակի ընդգծումները կթողնես :))
Ես էս հարցում Լեբեդեվի կողմնակիցն եմ դառել, լինկերի տակը միշտ պետք ա ընդգծված լինի՝ ավելի ցայտուն դարձնելու համար, որ լինկ ա: Ուրիշ հարց, որ ես էս դեպքում text-decoration: underline;-ով չէի ընդգծի, այլ ասենք սենց.

border-bottom: 1px solid #ddd;
padding-bottom: 2px;

Լավ, էդ էլ քո խաթեր: :))

Rammstein
27.09.2014, 16:30
Արէա, իսկ դու սենց կոդին նայելով հասկանում ե՞ս, թե էս սայտը ոնց ա գրած: Ուզում եմ հասկանամ էս սայտը գրողից ի՞նչ ֆայլեր պետք ա վերցնենք, որ կարանանք տանք նորմալ մասնագետի, որ դզի փչի: Այսինքն` ֆայլեր ունենք, բայց գլուխ չեմ հանում: Կարծեմ մեկին տվել էինք, ասել էր, որ մենակ դա հերիք չի:

Արէա
27.09.2014, 16:40

Չէ, հնարավոր չի, բրաուզերով մենակ html, css, js ֆայլերն են երևում, թե բեքԷնդ ֆունկցիոնալը ինչ ֆայլերից ա կազմված չի երևում, չեմ կարա ասեմ:

Արէա
27.09.2014, 16:42
Լավ, էդ էլ քո խաթեր: :))

Էս էլ իմ խաթեր արա ))

.filter a {
-webkit-transition: .2s;
-moz-transition: .2s;
-ms-transition: .2s;
-o-transition: .2s;
transition: .2s;
}

.filter a:hover {
padding-bottom: 7px;
border-bottom-color: transparent;
}

Rammstein
27.09.2014, 17:26
Չէ, հնարավոր չի, բրաուզերով մենակ html, css, js ֆայլերն են երևում, թե բեքԷնդ ֆունկցիոնալը ինչ ֆայլերից ա կազմված չի երևում, չեմ կարա ասեմ:

Իսկ սե՞նց

http://i.imgur.com/1yL4OM3.jpg
http://i.imgur.com/BQMOoJ4.jpg
http://i.imgur.com/xB4UhAj.jpg
http://i.imgur.com/GgDkuBA.jpg
http://i.imgur.com/DQbmxco.jpg

Էս էլ իմ խաթեր արա ))

.filter a {
-webkit-transition: .2s;
-moz-transition: .2s;
-ms-transition: .2s;
-o-transition: .2s;
transition: .2s;
}

.filter a:hover {
padding-bottom: 7px;
border-bottom-color: transparent;
}

Արեցի, թույն ա: :))

Արէա
27.09.2014, 18:06
Չէ Ռամշ ջան, սա ձեռքով գրած կոդ ա, ոնց հասկանում եմ, ոչ մի տարածված cms չի:
Դու ftp-ով ես չէ՞ կպնում css-ի մեջ փոփխություններ անելու համար, public_html-ի, կամ www-ի մեջի բոլոր ֆայլերն էլ պետք են, ուրիշ բան պետք չի:
Հա, ու sql բազան ա պետք, բայց չգիտեմ դու բազաին կարողանո՞ւմ ես միանալ, այսինք մուտքի տվյալներն ունե՞ս: Եթե հա, բազան պիտի export անես ու վերջ:
Բայց խելքս չի կտրում թե ինչ-որ մեկը սա կկարողանա խելքի բերել, զրոից գրելը ավելի հեշտ կլինի երևի:

Ներսես_AM
27.09.2014, 19:01
Իսկ սե՞նց

http://i.imgur.com/1yL4OM3.jpg
http://i.imgur.com/BQMOoJ4.jpg
http://i.imgur.com/xB4UhAj.jpg
http://i.imgur.com/GgDkuBA.jpg
http://i.imgur.com/DQbmxco.jpg

Արեցի, թույն ա: :))

Ոնց որ C#-ով ա գրած։ Սերվերը Windowsի IIS՞-ն ա։ Եթե սոուրս կոդերը չունեք, ավելի հեշտ ա զրոյից գրել։ Իհարկե կարող ենք փորձել դեքոմփայլ անել, բայց դե բարդ լոգիկայով սայթ չի։ Ավելի հեշտ ա մի հայտնի cms-ով գրել պրծնել։

Rammstein
28.09.2014, 13:11

Սերվերը չկարացի ջոկեմ ինչ ա: Իսկ սոուրս կոդերը ի՞նչ տեսքով կլինեն էս դեպքում, եթե C#-ով ա գրել:

Հա, ինձ էլ ա թվում, որ սրա եղածը մի բան չի, կարելի ա նորից գրել: Թե չէ որ էդ տղեն նոր էր սարքել սայտը, մի քանի թերություն գտանք, ասեցինք, ուղղեց ու սայտը 0-ից գցեց սերվեր, սաղ մեր գցած ինֆորմացիան զրոյացավ: Հետո մի անգամ էլ հերթական թերությունները ասեցինք, որ ուղղի, արդեն փող ուզեց դրա համար:

Ընդ որում մի հատ լուրջ թերություն իբր ուղղել էր, բայց պարզվեց չի ուղղել: Օֆիսի ժողովուրդը առանց շատ մտածելու ասել էին, որ նկարները PNG ֆորմատով լինեն սայտում, որ ավելի որակով լինի, ինքն էլ, եթե մասնագետ ա, իմ կարծիքով պարտավոր էր զգուշացներ, որ տենց շատ մեծ կլինեն նկարները, սայտը ծանր կաշխատի: Տենց սարքեց, տեսանք ահավոր ծանր ա, ասեցինք, որ փոխի JPG-ի, իբր փոխեց, բայց պարզվեց մենակ ֆայլերի extension-ներն ա փոխել, այսինքն` որ JPG ենք upload անում, սայտում դա դառնում ա .jpg վերջավորությամբ PNG ֆայլ: :)) Մի խոսքով հիմա ձեռով եմ սաղ նկարները ափլոուդ անում: :))

Ներսես_AM
28.09.2014, 13:40

C#-ի սոուրս կոդերը պիտի .cs վերջավորություն ունենան։ Չե՞ք կարողանում իրենից ուզեք սոուրսները։ Վերջը ձեր սայթն ա։ Քանի որ տենց բարդ բան չկա, ինձ թվում ա դու էլ որ գուգլով ու մի երկու հատ c#-ի սկսնակի թութորիալով զինվես կարաս դզես :D

Արամ
07.10.2014, 21:35
Ռամշ ջան, եթե սոուրսները վերցնես, իմ հետ կապնվի ես կուղղեմ։ :)

Yellow Raven
08.10.2014, 18:18
Իսկ սե՞նց

http://i.imgur.com/1yL4OM3.jpg
http://i.imgur.com/BQMOoJ4.jpg
http://i.imgur.com/xB4UhAj.jpg
http://i.imgur.com/GgDkuBA.jpg
http://i.imgur.com/DQbmxco.jpg

Asp.net mvc-ովա գրած կայքը, բայց սերվերի մասը փոխելու համար քեզ անպայման պետքա կոդերը :)

Rammstein
08.10.2014, 18:28
Ռամշ ջան, եթե սոուրսները վերցնես, իմ հետ կապնվի ես կուղղեմ։ :)

Սոուրսները ունենք ոնց որ թե արդեն: Մնում ա գինը ասես, Արամ ջան: :)

Asp.net mvc-ովա գրած կայքը, բայց սերվերի մասը փոխելու համար քեզ անպայման պետքա կոդերը :)

Վահե ջան, մեջը մի հատ A41.v11.suo ֆայլ ա, մի հատ` A41.sln, ու երեք հատ ֆոլդեր` A41, A41Data, packages: Սա հաստատո՞ւմ ա ասածդ, թե՞ էլի ա ինֆորմացիա պետք:

Rammstein
08.10.2014, 18:57
Արամ, սենց ասեմ, ընդհանուր մի քանի բան կա, որ ուզում ենք ուղղել: Մի քանի ամիս առաջ առանձին թեմա (http://www.akumb.am/showthread.php/65714) էի բացել, որտեղ նշել էի թերությունները: Ցուցակի 2, 3 կետերը արդեն ուղղված են, բայց նոր բաներ էլ են ավելացել: Մասնավորապես ուզում ենք մենյուում նոր կետեր ավելացնել:
Մի խոսքով երեւի ընդհանուր պատկերացրեցիր, թե ինչ կարգի փոփոխություններ են պետք: Եթե հնարավորություն ու ցանկություն ունես, կսպասեմ, որ գինը գրես, թեկուզ մոտավոր: Փոփոխությունների ամբողջական ցուցակը օֆիսում կքննարկենք, նորից կգրեմ:

Արամ
08.10.2014, 20:06
Ռամշ ջան, ուրեմն սենց․

Ամենագլխավորը նախ պետք է Source Code-երը նայեմ, որից հետո․
Եթե project-ը նորմալ գրած լինի (առավել ևս, որ mvc ա)․
1․ Եթե ձեր ուզած մոդիֆիակացիաները շատ չլինեն, էդ դեպքում փողի մասին ընդհանրապես խոսք չկա, մի շաբաթ-կիրակի կտրամադրեմ դրան։
2․ Եթե ձեր ուզած մոդիֆիկացիաները շատ լինեն, ու եթե դրա համար մի շաբաթ-կիրակին քիչ եղավ, կարամ փողով անեմ, բայց խորհուրդ չեմ տա, որ ես անեմ, որովհետև ծանոթ չեմ ներկայիս WEB շուկային( եթե ազնիվ ասեմ, չի էլ հետաքրքրում) և գինը ասելու եմ, որքան որ ես իմ ժամանակը գնահատեմ։

Եթե project-ը նորմալ գրած չեղավ․
1․ Կփորձեմ, մի շաբաթ-կիրակիում որքան հնարավոր է շտկել, հետագայում ձեր գործը հեշտացնելու համար։ (առանց գումար)
2. Կարող եմ Studio առաջարկել, որը դրանով կզբաղվի։

Այսինքն, եթե կոդերը և ձեր ուզած մոդիֆիկացիաները նայելուց հետո պարզվի, որ մի շաբաթ-կիրակի է անվճար կանեմ, հակառակ դեպքում կարող եմ առաջրկել ում տաք որ անի։

Rammstein
08.10.2014, 23:04

Արամ ջան, նախ անվճար տարբերակը մոռացի: Նույնիսկ եթե դա քո համար կես ժամվա գործ ա, մեկ ա պիտի վճարվի: Մնում ա ինչ-որ մինիմալ գին սահմանես: Էսքանը` գնի մասով:
Ինչ վերաբերվում ա գործին. սենց ասեմ, վեբ շուկա-մուկա ես էլ չգիտեմ ու չեմ էլ հասկանում, թե դա էստեղ ինչ կապ ունի: Մենք կոնկրետ խնդիրներ ունենք, որոնք կապված են սայտի վրա ձեւափախություններ, ուղղումներ կատարելու ու նորից սերվեր գցելու հետ (խիստ ցանկալի ա նենց, որ ստիպված չլինենք նորից նկարները ափլոուդ անել): Եթե, կոպիտ ասած, դու կարող ես էդ խնդիրները նենց լուծես, որ սայտը դառնա մեր ուզածով, մեր համար ոչ մի տարբերություն` դու կանես, թե ասենք աշխարհի համար մեկ վեբ ծրագրավորողը, կարեւորը` արդյունքը նորմալ լինի :)):

Yellow Raven
09.10.2014, 16:22
Վահե ջան, մեջը մի հատ A41.v11.suo ֆայլ ա, մի հատ` A41.sln, ու երեք հատ ֆոլդեր` A41, A41Data, packages: Սա հաստատո՞ւմ ա ասածդ, թե՞ էլի ա ինֆորմացիա պետք:

Հաստատումա մինչև էդ էլ հաստատված տարբերակը, հաստատ mvc-ա :)

boooooooom
11.12.2014, 11:24
Ակումբցինե՛ր, որոշել եմ վեբ ծրագրավորում սովորել, սկսել եմ HTML -ից (ճիշտ սկիզբ է?)։ Ասում եմ էս օնլայն գրականությունից տեսողության կորուստի վտանգ եմ զգում. հնարավոր է իսկական, թղթից գիրք ունենաք, ու ինձ ժամանակավորապրած օգնեք դրանով?։ Խոստանում եմ վերադարձնել նույն վիճակում։:)

Արէա
11.12.2014, 13:08

Օնլայն գրականություն ես էլ չսովորեցի կարդալ, նախ ձանձրացնում ա, հետո չի տպավորվում: Ես միշտ վիդեոկուրսեր եմ խորհուրդ տալիս, ինքս վիդեոներով եմ սովորել, դժգոհելու առիթ չունեմ )
Արի գրեմ էն ցանկը որով ես եմ սովորել.

1. Базовый курс по HTML и CSS (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3705919) - Սա համեմատաբար հին դասընթաց ա, մասնավորապես HTML5 -ի մասին ոչ մի բան չկա, բայց որպես սկիզբ կարծում եմ ավելի լավ բան չես գտնի, իսկ HTML5-ի բացը հետագայում շատ հեշտ կլրացնես:

2. Создаем сайт с нуля (Фотошоп+верстка) (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3179376) - Սա նախորդ կուրսը ամրապնդելու համար

3. Курс по рисованию сайта с нуля, его верстки и установки на WordPress (http://nnm-club.me/forum/viewtopic.php?t=485367) - Սա էլ: Էս վերջի երկու դասընթացում ֆոտոշոփի մասը կարող ես բաց թողնել:

Վերջինում նաև Wordpress-ին կծանոթանաս:

Էստեղ արդեն պիտի մտածես թե ինչ ուղղությամբ ես ուզում շարունակել. ֆրոնտէնդ, թե բեքէնդ: Անկախ էս երկուսի ընտրությունից, անպայման նայի էս կուրսը.

4. Javascript + jQuery для начинающих (http://nnm-club.me/forum/viewtopic.php?t=252244) - կարծում եմ յուրաքանչյուր վեբ ծրագրավորող պիտի ծանոթ լինի javascript-ին, մասնավորապես jQuery գրադարանին, իսկ եթե որոշել ես ֆրոնտէնդ դեվելոփեր դառնաս, ուրեմն պիտի նաև խորը տիրապես էս տեխնոլոգիաներին:

Եթե շարունակում ես որպես ֆրոնդէնդեր՝

5. Андрей Бернацкий - Практика Резиновой Верстки Сайта (http://nnm-club.me/forum/viewtopic.php?t=598811)

6. Андрей Бернацкий - Практика верстки под мобильные устройства (http://nnm-club.me/forum/viewtopic.php?t=725440)

Եթե բեքէնդ ծրագրավորող՝

7. Программирование на языке PHP 5.3 (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4620353)

8. Станислав Бойко PHP – объектно-ориентированное программирование с нуля (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4138860)

Էս ամեն ինչը նայել յուրացնելուց հետո, արդեն քեզ էլ պարզ կլինի հաջորդիվ քայլերը, գումարած դրան արդեն կկարողանաս աշխատել որպես սկսնակ վեբ ծրագրավորող, ու ձգտել դեպի նորանոր բարձրունքներ ))

Tiger29
13.01.2015, 23:06
Բարև Ձեզ: Երկու հարց ունեմ HTML-ի վերաբերյալ`

1. Ընդհանրապես հայերեն որ տառատեսակներն են ընդունված HTML-ում օգտագործելու համար?
2. Կայքում, Excel-ի կամ Word-ի ֆայլ տեղադրելու համար, ամենահարմար փոխարկիչները որոնք են? Օրինակ, եթե աղյուսակ պիտի տեղադրվի:

Արամ
15.01.2015, 01:01

Tiger29 ջան,
1․ Էս կետին ավելի ճշգրիտ Chuk-ը կպատասխանի )) Բայց ինչքան ես եմ հիշում Tahoma Armenian է ։
2․ Excel-ը կամ Word-ը ուղղակիորեն, միայն html—ով կայքում չես կարա ցույց տաս։ Ստեղ Back-End աշխատող կոդ ա պետք, որը Excel-ի COM Object-ով Excel-ի մեջի պարունակությունը կտեղափոխի "ինտերնետին հասկանալի տեսակ"-ի։ Օրինակ json, հետո էդ json-ի միջոցով արդեն պատրաստի data table-ներ կան JavaScript-ով, որ json(ֆայլի տեսակ) -ը տալիս էս ինքը html-ով աղյուսակը կառուցում ա։ ( Հնարավոր ա որ վերը նշված պարունակության տեղափոխության համար էլ պատրաստի API-ներ լինեն )

Rammstein
15.01.2015, 01:45
1. Ընդհանրապես հայերեն որ տառատեսակներն են ընդունված HTML-ում օգտագործելու համար?

1․ Էս կետին ավելի ճշգրիտ Chuk-ը կպատասխանի )) Բայց ինչքան ես եմ հիշում Tahoma Armenian է ։

Ստեղ քանի որ ոչ թե HTML-ի իմացություն ա պետք, այլ` իմանալ, թե ինչ հավանականությամբ որ ֆոնտը կա մարդկանց կոմպերում, կարամ ասեմ, որ ես առաջինը կդնեի Tahoma-ն հետո նոր Tahoma Armenian-ը, որպեսզի նախ Tahoma-ով փորձ արվի հայերեն տառերը ցույց տալու, եթե չլինի, նոր անցնի Tahoma Armenian-ին, քանի որ Tahoma-ն Windows 7-ից սկսած արդեն ներառում ա հայերեն տառերը, իսկ Tahoma Armenian-ը առանձին ինստալ արվող ֆոնտ ա:

Էս վատ հերթականություն չի, իմ կարծիքով.

font-family: Tahoma, Tahoma Armenian, Arian AMU, Arial AMU, Sylfaen;

Tiger29
15.01.2015, 01:46
Tiger29 ջան,
1․ Էս կետին ավելի ճշգրիտ Chuk-ը կպատասխանի )) Բայց ինչքան ես եմ հիշում Tahoma Armenian է ։
2․ Excel-ը կամ Word-ը ուղղակիորեն, միայն html—ով կայքում չես կարա ցույց տաս։ Ստեղ Back-End աշխատող կոդ ա պետք, որը Excel-ի COM Object-ով Excel-ի մեջի պարունակությունը կտեղափոխի "ինտերնետին հասկանալի տեսակ"-ի։ Օրինակ json, հետո էդ json-ի միջոցով արդեն պատրաստի data table-ներ կան JavaScript-ով, որ json(ֆայլի տեսակ) -ը տալիս էս ինքը html-ով աղյուսակը կառուցում ա։ ( Հնարավոր ա որ վերը նշված պարունակության տեղափոխության համար էլ պատրաստի API-ներ լինեն )

Մերսի Արամ ջան:
Chuk-ը քաղաքականությամբ է զբաղված, նենց որ հույսներս մեր վրա պետք ա դնենք)
Իսկ էս մեկը ինտերնետում փորփրել եմ` ինչ-որ ձևեր գտել եմ` լինում ա, ուղղակի հետաքրքիր էր ավելի հեշտ ձևեր լինում են, թե չէ: Ուղղակի էս պահին մենակ ուզում եմ HTML-ի ու CSS-ի միջոցով անեմ: Javascript, MySQL, PhP` սենց բաներից դեռ տեղյակ չեմ:

Chuk
15.01.2015, 03:22
1․ Էս կետին ավելի ճշգրիտ Chuk-ը կպատասխանի )) Բայց ինչքան ես եմ հիշում Tahoma Armenian է ։
Էս պահին ոնց որ երկու հիմնական մոտեցում կա:

Մոտեցում 1. Առաջնային նշել Arian AMU ֆոնտը, որում ամենից ավելի շատ են հայկական առանձնահատությունները հաշվի առնված,
Մոտեցում 2. Առաջնային նշել Tahoma ֆոնտը, որն ավելի շատ կոմպերում ա առկա:

Ես աստիճանաբար հակվում եմ մոտեցում 1-ին:

Ներսես_AM
15.01.2015, 03:30

էդ երկուսն իրար հետ չի՞ լինի։ Եթե դնես Arian AMU, Tahoma առաջինի առկայության դեպքում հայկական առանձնահատկությունները կլինեն, չլինելու դեպքում երկրորդը կլինի։

Chuk
15.01.2015, 03:33
էդ երկուսն իրար հետ չի՞ լինի։ Եթե դնես Arian AMU, Tahoma առաջինի առկայության դեպքում հայկական առանձնահատկությունները կլինեն, չլինելու դեպքում երկրորդը կլինի։

Առաջնային էի ասում, Ներս, թե չէ իմ կարծիքով անհրաժեշտ ա երկուսն էլ նշել: Ուղղակի մեկը ընտրում ա առաջինը սա, երկրորդը նա: Վերջին շրջանում չեմ նկատել, որ որևէ երրորդ ֆոնտ որպես առաջին կամ երկրորդ նշվի:

Բայց ընտրության անհրաժեշտություն հաճախ լինում ա, որտև որոշակի դիզայնների դեպքում եթե նախատեսում էս ասենք Arian AMU-ով, Tahoma-ով պատկերվելու դեպքում, ինչ-որ բաներ «թռնում են» (եթե առանձնահատուկ չես մշակում, սաղ դեպքերը հաշվի չես առնում, էլի):

Ներսես_AM
15.01.2015, 03:38
Առաջնային էի ասում, Ներս, թե չէ իմ կարծիքով անհրաժեշտ ա երկուսն էլ նշել: Ուղղակի մեկը ընտրում ա առաջինը սա, երկրորդը նա: Վերջին շրջանում չեմ նկատել, որ որևէ երրորդ ֆոնտ որպես առաջին կամ երկրորդ նշվի:

Բայց ընտրության անհրաժեշտություն հաճախ լինում ա, որտև որոշակի դիզայնների դեպքում եթե նախատեսում էս ասենք Arian AMU-ով, Tahoma-ով պատկերվելու բաներ ինչ-որ բաներ թռնում են (եթե առանձնահատուկ չես մշակում, սաղ դեպքերը հաշվի չես առնում, էլի):

Հոգնած եմ, գրածդ լավ չէի հասկացել։ Կարծում ամեն տարբերակ միայն մեկն ա նշում։ Իսկ տենց իհարկե ճիշտ ես ասում որ պիտի նշածդ բոլոր ֆոնտերով ստուգես որ նորմալ են։ Կամ էլ պիտի վեբ ֆոնտեր օգտագործել որ ամեն տեղ նույնը լինի։ Եթե Թառումյան ձյան թույլատրի իրա ֆոնտը վեբֆոնտ սարքել էդ դեպքում ընդհանրապես պրոբլեմ չի լինի։

Chuk
15.01.2015, 03:42

Չգիտեմ թույլատրում ա թե չէ, բայց ինչ-որ սայտեր իմ հիշելով վեբ ֆոնտ սարքել ու օգտագործում են: Նոր նայեցի, չգտա որոնք: Վաղը հանգստացած ուղեղով մի հատ էլ կփնտրեմ, ուղղակի հիշում եմ, որ նկատել էի տենց բան:

Արամ
15.01.2015, 19:23
Ուղղակի էս պահին մենակ ուզում եմ HTML-ի ու CSS-ի միջոցով անեմ: Javascript, MySQL, PhP` սենց բաներից դեռ տեղյակ չեմ:
Tiger29 ջան չես կարող տենց բան անել միայն HTML/CSS-ով, եթե իհարկե Cloud API-ներ չօգտագործես։

Արամ
15.01.2015, 19:49
Tiger29 ջան չես կարող տենց բան անել միայն HTML/CSS-ով, եթե իհարկե Cloud API-ներ չօգտագործես։
Դե իհարկ Cloud API-ների դիմելու համար էլ JS պետք կգա։

Tiger29
15.01.2015, 22:02
Tiger29 ջան չես կարող տենց բան անել միայն HTML/CSS-ով, եթե իհարկե Cloud API-ներ չօգտագործես։

Դե իհարկ Cloud API-ների դիմելու համար էլ JS պետք կգա։

Ես սրանով եմ փորձել` http://www.avalanche.kiev.ua/site/free/convert-table-html.html
Արդյունքը էդքան էլ վատ չի` ուղղակի ես ավելի հեշտ էի պատկերացնում:

Արամ
15.01.2015, 22:09
Հա դե էդ դու կոնվերտ մի հատ էքզելն ես անում: Բայց ես քո հարցից հասկացել էի որ ուզում ես քո կայքի մեջ էկզել ափլոդ անել որը կձևափոխվի հտմլի։

Tiger29
15.01.2015, 22:16
Հա դե էդ դու կոնվերտ մի հատ էքզելն ես անում: Բայց ես քո հարցից հասկացել էի որ ուզում ես քո կայքի մեջ էկզել ափլոդ անել որը կձևափոխվի հտմլի։

Հա սենց էի ուզում, որ ամեն մի տառի համար tr, td չշարեի: Երկար գործ չդառնար:

Աթեիստ
15.01.2015, 22:28
excel-ի համար մի հատ լավ ծրագիր կա, որ կոնվերտ ա անում, ընդ որում բարդ բանաձևերն էլ հետը։

Օրինակ՝ http://examples.spreadsheetconverter.com/calculate/html/technical/Area_and_Volume/Area_and_Volume.htm

Ծրագիրը փողով ա, բայց ժամանակին դա քրեքով ճարել էի, հիմա չեմ գտնում։