PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...



Էջեր : 1 [2]

Tig
08.08.2011, 08:44
Երեխեք, երեկ իմ վրա շատ մեծ ու ոգևորիչ տպավորություն թողեցին Էջմիածնի Արաքս գյուղից եկած երեխաների խումբը: Հզոր էին իրենց ներիքին մղումները... Ինքնուրույն սովորել են ու լավ էլ պարում են, բայց դա չէր ցնցողը... Իրենց ուսուցիչը ասաց, որ երեխեքը կոպեկ կոպեկ փող են հավաքում, որ ավտոբուս վարձեն ու մասնակցեն այս ու "Մենք ենք մեր պարերը" միջոցոռումներին... Մինչև հիմա ուղեղիցս դուրս չեն գալիս......:love

Tig
17.08.2011, 21:16
2 օր Քարվաճառում Պարեցինք Հայերեն :)
Հզոր էր:love

Ձայնալար
17.08.2011, 23:55
Նպատակ ունենք հայկական ազգագրական պարերը տարածել ժողովրդի մեջ. Տիգրան Մարտիրոսյան (http://www.akumb.am/member.php/9113-Tig)

http://www.1in.am/upld_img/arm131360763121.JPG

«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը ձևավորվել է երկու ամիս առաջ՝ «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի սիրողական խմբի անդամներով: «Տեսնելով «Կարինի» «Մենք ենք, մեր պարերը» միջոցառումները, որոնք ամեն ամիս անցկացվում են «Նարեկացի» արվեստի միությունում ու Կասկադում, ոգևորվեցինք ու որոշեցինք նման միջոցառումներ էլ մենք անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

«Նպատակը նույնն է, ինչ Գագիկ Գինոսյանինը՝ տարածել հայկական ազգագրական պարերը ժողովրդի մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ պարերը հիմնականում անցկացվում են Մալաթիա-Սեբաստիա համայնքում:
Նրա խոսքով՝ պարերը հիմնականում տեղի են ունենում կիրակի օրերին՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ:

«Երբ սկսեցինք Բանգլադեշում, մարդիկ սկզբում մի տեսակ զարմացած, մի տեսակ վախեցած, անգամ թարս էին նայում, հետո շարքերն ընդյալնվեցին»,- նշեց նախաձեռնության անդամը՝ ընդգծելով, որ իրենց հնարավորության դեպքում՝ եթե ազատ են լինում, միանում են նաև «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի անդամները:

«Սկզբնապես որոշել էինք տարբեր վայրերում պարել, բայց տեսանք, որ այդպես արդյունք չենք ստանում: Մի տեղ պետք է արվի, որ մարդիկ տեսնեն, շարքի մեջ մտնեն: Այն մարդիկ, ովքեր առաջին անգամ մեզ տեսնելով ծիծաղում էին, հիմա իրենք մեզ հետ միասին, մեր կողքին պարում են»,- ասաց Տ.Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով «Կարին» համույթին՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանին:

http://www.1in.am/arm/armenia_arts_30372.html

Tig
25.08.2011, 12:53
ԿԱՐԻՆ ավանդական երգի-պարի խումբը հերթական անգամ հրավիրում է (http://www.facebook.com/profile.php?id=100001502897021#!/event.php?eid=240963712609384) մասնակցելու ազգագրական պարերի բաց դասընթացին: Հանդիպում ենք օգոստոսի 26-ին Կասկադին հարող հրապարակում: Մուտքն ինչպես միշտ ազատ է բոլորի համար:

Արդեն ավանդական դարձած այս միջոցառման շնորհիվ շատ հայերի օջախներում խնջույքներն անցնում են հարազատ Քոչարիի, Վերերիի և այլ պարերի ուղեկցությամբ:

ԿԱՐԻՆ ավանդական երգի-պարի խմբի շնորհիվ վերգտեք ձեր ազգային պարը և կերտեք ձեր իրական ազգային դիմագիծը: Միացեք և տրվեք ազգային ոգուն:

Tig
27.08.2011, 09:22
Ս/թ օգոստոսի 28-ի միջոցառումը տեղի կունենա ոչ թե Անդրանիկի արձանի հարևանությամբ, այլ «անկախ մայլա» թաղամասում («Էներգետիկների բանավան», Արգավանդի խաչմերուկի հարևանությամբ):
Վարչ. շրջանի ղեկավարի կարգադրությամբ մեզ է տրամադրվել 50 տեղանոց ավտոբուսներ, որոնք ժամը 18:45-ից սկսած Անդրանիկի արձանի պարահրապարակից մեզ կտեղափոխեն նշված վայրը, այնուհետև հետ կբերեն:
Սպասում ենք բոլորիդ,
«Պարենք հայրեն» (http://www.facebook.com/event.php?eid=237258079644783#!/event.php?eid=206012166108164) երիտասարդական նախաձեռնություն:

հ.գ. իսկ այսօր, 17:00-ից, պարելու ենք Վիշապների պուրակում (http://www.facebook.com/event.php?eid=237258079644783#!/event.php?eid=237258079644783) ;)

Tig
27.08.2011, 20:47
Ս/թ օգոստոսի 28-ի միջոցառումը տեղի կունենա ոչ թե Անդրանիկի արձանի հարևանությամբ, այլ «անկախ մայլա» թաղամասում («Էներգետիկների բանավան», Արգավանդի խաչմերուկի հարևանությամբ):
Վարչ. շրջանի ղեկավարի կարգադրությամբ մեզ է տրամադրվել 50 տեղանոց ավտոբուսներ, որոնք ժամը 18:45-ից սկսած Անդրանիկի արձանի պարահրապարակից մեզ կտեղափոխեն նշված վայրը, այնուհետև հետ կբերեն:
Սպասում ենք բոլորիդ,
«Պարենք հայրեն» (http://www.facebook.com/event.php?eid=237258079644783#!/event.php?eid=206012166108164) երիտասարդական նախաձեռնություն:

հ.գ. իսկ այսօր, 17:00-ից, պարելու ենք Վիշապների պուրակում (http://www.facebook.com/event.php?eid=237258079644783#!/event.php?eid=237258079644783) ;)

Ճշտում`
Վաղվա միջոցառումը կրկին տեղի է ունենալու Անդրանիկի արձանի հարևանությամբ, նախկին վայրում, 19:00-ից սկսված: Սպասում ենք բոլորիդ :)

հ.գ. Վիշապների պուրակում ահագին լավ անցավ :)

Tig
01.09.2011, 10:16
«Պարենք հայերեն» Երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված ազգագրական պարերի բաց դասընթաց-միջոցառումների շարքը շարունակվում է: Այս անգամ հանդիպում ենք սեպտեմբերի 3-ին՝ շաբաթ, ժամը 17:00-ին , ՀԱԹ «Անկախ մայլա» թաղամասում:

Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջանի ղեկավարի կարգադրությամբ մեզ է տրամադրվել ավտոբուսներ, որոնք ժամը 16:45-ից սկսած Անդրանիկի արձանի պարահրապարակից մեզ կտեղափոխեն նշված վայրը, այնուհետև հետ կբերեն:
:)

Tig
13.09.2011, 10:14
3 օր հրաշք Կողբում պարելուց հետո...:love

«Պարենք հայերեն» Երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված ազգագրական պարերի բաց դասընթաց-միջոցառումների շարքը շարունակվում է: Հանդիպում ենք սեպտեմբերի 17-ին՝ շաբաթ, ժամը 19:00-ին , ՀԱԹ, Անդրանիկի արձանին հարող տարածքում՝ բեմահարթակի մոտ:

Jarre
18.09.2011, 17:19
Անկախության 20-ամյակի առթիվ նախագահի պարգևին արժանացել է նաև «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, բանահավաք Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը։ Նա ստացել է «Մշակույթի վաստակավոր գործիչ» կոչումը։ Բոլորիս շնորհավորում եմ, հատկապես Tig-ին ;)

Tig
19.09.2011, 09:38
Անկախության 20-ամյակի առթիվ նախագահի պարգևին արժանացել է նաև «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, բանահավաք Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը։ Նա ստացել է «Մշակույթի վաստակավոր գործիչ» կոչումը։ Բոլորիս շնորհավորում եմ, հատկապես Tig-ին ;)

Ապրես Արթուր ջան, բայց հատկապես Գինոսյանին պիտի շնորհավորեիր: :) Ճիշտ ա ես էլ անչափ ուրախ եմ էդ առթիվ, և ոչ միայն ես, բայց դե եկեք բոլորով շնորհավորենք ընկեր Գինոսյանին, մաղթենք նորանոր հաջողություններ ու ամենակարևորը ուժ ու եռանդ իր նպատակները մինչև վերջ իրականացնելու համար: Եվ շնորհակալություն հայտնենք նրան, մեզ մեր մշակույթի հետ հաղորդակից դարձնելու համար :)

Tig
22.09.2011, 20:01
«Պարենք հայերեն» Երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված ազգագրական պարերի բաց դասընթաց-միջոցառումների շարքը շարունակվում է:

Այս անգամ միջոցառումը կսկսենք սեպտեմբերի 25-ին՝ կիրակի, ժամը 18:00-ին , ՀԱԹ, Անդրանիկի արձանին հարող տարածքում՝ բեմահարթակի մոտ: Սա հավանաբար կլինի «Պարենք հայերեն»-ի այս տարվա վերջին բացօդյա միջոցառումը:

Tig
30.09.2011, 08:31
Սիրված (http://www.facebook.com/#!/event.php?eid=167208600029500) և ավանդական դարձած ամենամսյա "ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ" միջոցառման այս ամսվա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 19:00: Մուտքն ինչպես միշտ ազատ է բոլորի համար:

Արդեն ավանդական դարձած այս միջոցառման շնորհիվ շատ հայերի օջախներում խնջույքներն անցնում են հարազատ Քոչարիի, Վերերիի և այլ պարերի ուղեկցությամբ:

ԿԱՐԻՆ ավանդական երգի և պարի համույթի շնորհիվ վերգտնենք մեր ազգային պարը և կերտենք մեր իրական ազգային դիմագիծը:
Միացեք և տրվեք ազգային ոգուն!!!

Հ.Գ.
"Պարը արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, հատկապես բարքն ու քաղաքակրթության աստիճանը":
Կոմիտաս

Tig
24.10.2011, 17:09
ԿԱՐԻՆ ավանդական երգի-պարի խումբը հերթական անգամ հրավիրում է (http://www.facebook.com/#!/event.php?eid=226532120744889&notif_t=event_invite) մասնակցելու հայ ազգագրական պարերի բաց դասընթացին: Քանի որ Կարինն այս օրերին համերգներով հանդես է գալիս Պարսկաստանում և Հայաստան կվերադառնա միայն հոկտեմբերի 29-ին, միջոցառումն այս անգամ կանցկացվի ոչ թե սովորական դարձած ամսվա վերջին ուրբաթ օրը, այլ՝ 2 օր անց՝ հոկտեմբերի 30-ին (ԿԻՐԱԿԻ): Հանդիպման վայրը նույնպես փոխվել է. հանդիպում ենք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 21-րդ մասնաշենքում: Մուտքն ինչպես միշտ ազատ է բոլորի համար: :)

Tig
01.11.2011, 12:34
Յութուբում կամաց կամաց հայտնվում են Կարին համույթի ղեկավար՝ Գագիկ Գինոսյանի, պատրաստած ուսուցողական տեսանյութերը: Կփորձեմ կամաց կամաց այստեղ տեղադրել դրանք: Հարցեր լինելու դեպքում սիրով կփորձեմ պատասխանել:

Սկսենք "Էջմիածին" պարից :)


http://www.youtube.com/watch?v=GL1wS8TVojs

Varzor
01.11.2011, 15:04
Յութուբում կամաց կամաց հայտնվում են Կարին համույթի ղեկավար՝ Գագիկ Գինոսյանի, պատրաստած ուսուցողական տեսանյութերը: Կփորձեմ կամաց կամաց այստեղ տեղադրել դրանք: Հարցեր լինելու դեպքում սիրով կփորձեմ պատասխանել:

Սկսենք "Էջմիածին" պարից :)


Tig բայց դա հեղինակային իրավունքի խախտում չի? Ես ինչքան գիտեմ այդ ուսուցողական նյութերը ձրի չեն :think

Tig
01.11.2011, 16:17
Tig բայց դա հեղինակային իրավունքի խախտում չի? Ես ինչքան գիտեմ այդ ուսուցողական նյութերը ձրի չեն :think

Հա այդ նյութերը CD-ի տեսքով վաճառվում են: Բայց ես այս վիդեոները տեղադրողին ճանաչում եմ: Կարծում եմ Գինոսյանի հետ համաձայնեցրած կլինի: Թե չէ վաղուց այս նյութերը հայտնված կլինեին ինետում: Որոշ պարերի ուսուցողական հոլովակներ մոտ 2 աիս առաջ տեղադրվեցին: Ենթադրում եմ փորձնական: Իսկ հիմա հերթով սկսել են տեղադրել:

Varzor
01.11.2011, 16:20
Հա այդ նյութերը CD-ի տեսքով վաճառվում են: Բայց ես այս վիդեոները տեղադրողին ճանաչում եմ: Կարծում եմ Գինոսյանի հետ համաձայնեցրած կլինի: Թե չէ վաղուց այս նյութերը հայտնված կլինեին ինետում: Որոշ պարերի ուսուցողական հոլովակներ մոտ 2 աիս առաջ տեղադրվեցին: Ենթադրում եմ փորձնական: Իսկ հիմա հերթով սկսել են տեղադրել:
Դե եթե կարծում ես, որ համաձայնեցված են, ուրեմն նորմալ է: Չնայած ճշտելը չի խանգարի :)
Ուղղակի անձամբ հետաքրքրված եմ այդ նյութերով, նույնիսկ DVD-ն ունեմ: Ուզում եմ տեսնել նոր բաներ կան, թե էլի նույնն է:

Tig
01.11.2011, 16:25
Դե եթե կարծում ես, որ համաձայնեցված են, ուրեմն նորմալ է: Չնայած ճշտելը չի խանգարի :)
Ուղղակի անձամբ հետաքրքրված եմ այդ նյութերով, նույնիսկ DVD-ն ունեմ: Ուզում եմ տեսնել նոր բաներ կան, թե էլի նույնն է:

DVD-ին ունե՞ս: Լավ է: :)
Նոր պարեր կան, մշակման փուլում են: Կիրակի օրը "Մեր պարերը և մենք" միջոցառման ժամանակ պոլիտեխնիկի սպորտդահլիճում մի նոր պար սովորեցինք.... Բայց նոր ուսուցողական նյութեր դեռ չկան: Իսկ դու պարո՞ւմ ես այս պարերը, թե՞...

հ.գ. "կարծում եմ"-ի փոխարեն պիտի ասեի համոզված եմ: Ուղակի անձամբ չեմ հարցրել, բայց համոզված եմ, որ համաձայնեցված կլինեն:

Varzor
01.11.2011, 16:30
DVD-ին ունե՞ս: Լավ է: :)
Նոր պարեր կան, մշակման փուլում են: Կիրակի օրը "Մեր պարերը և մենք" միջոցառման ժամանակ պոլիտեխնիկի սպորտդահլիճում մի նոր պար սովորեցինք.... Բայց նոր ուսուցողական նյութեր դեռ չկան: Իսկ դու պարո՞ւմ ես այս պարերը, թե՞...

հ.գ. "կարծում եմ"-ի փոխարեն պիտի ասեի համոզված եմ: Ուղակի անձամբ չեմ հարցրել, բայց համոզված եմ, որ համաձայնեցված կլինեն:

Դե իմ 100 կիլոգրամով պարելը այդքան էլ հեշտ չի :))
Կինս է պարերի մասնագետ, գործող մասնագետ է: Ես էլ կողքից, հետաքրքրությունս բավավարելու ու ինֆորմացվածությունս լրացնելու համար դամ եմ պահում :D

Tig
01.11.2011, 16:39
Դե իմ 100 կիլոգրամով պարելը այդքան էլ հեշտ չի :))
Կինս է պարերի մասնագետ, գործող մասնագետ է: Ես էլ կողքից, հետաքրքրությունս բավավարելու ու ինֆորմացվածությունս լրացնելու համար դամ եմ պահում :D

Էդ քեզ թվում է թե 100կգ-ը խոչևնդոտ է: Մարդու մտքին տեղ լինի: Եթե շարժումները ճիշտ կատարես, ոչ մի անգամ մեր պարերը պարելուց չես հոգնի: Մենք 2 ժամից ավել պարում ենք ու հոգնելու փոխարեն հանգստանում ենք, լիցքավորվում ;)

Varzor
01.11.2011, 16:48
Էդ քեզ թվում է թե 100կգ-ը խոչևնդոտ է: Մարդու մտքին տեղ լինի: Եթե շարժումները ճիշտ կատարես, ոչ մի անգամ մեր պարերը պարելուց չես հոգնի: Մենք 2 ժամից ավել պարում ենք ու հոգնելու փոխարեն հանգստանում ենք, լիցքավորվում ;)
Անհատական է: Ես կարող եմ 2 ժամ առանց դադարի ֆուտբոլ խաղալ, բայց 30ր առանց դադարի չեմ կարողանում պարել` օրգանիզմս սովոր չի:
Ճիշտն ասած դեմ չեմ լինի, բայց ցավոք ժամանակ չունեմ (:

Tig
01.11.2011, 17:41
Ծաղկաձորի - ուսուցողական հոլովակ


http://www.youtube.com/watch?v=vov7CVt9veU

Tig
02.11.2011, 14:28
Թարս պար - ուսուցողական հոլովակ


http://www.youtube.com/watch?v=ZPQ05HzBVm4

Tig
23.11.2011, 09:48
"Մենք ենք մեր պարերը" հայկական ազգագրական պարերի հերթական դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 25-ին /ուրբաթ/ ժամը 19:00-ից, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 21-րդ մասնաշենքում:
Մուտքն ինչպես միշտ ազատ է բոլորի համար::)

Tig
26.12.2011, 16:20
Արդեն երկրորդ անգամն է, ինչ “Պարենք Հայերեն” նախաձեռնությունը այցելում է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն (http://www.interpress.am/news/id/26380.html) և փորձում է սեր սերմանել երեխաների մեջ դեպի ազգային պարը: Փորձերը պսակվում են հաջողություններով: Երեխաները բավականին ընդունակ են և շատ արագ սովորում են: Երկու այցելությունից հետո արդեն մոտ 4-5 պար իրենց կարողությունների սահմաններում պարում են: Եվ որ ամենակարևորն է՝ դա նրանց դուր է գալիս ու ոգևորում է: Ի դեպ պարզվեց, որ այս մանկատան երեխաների մեծամասնությունը ամռան ամիսնարին եղել է Հանքավանի “Արագած” ճամբարում և սիրով հիշում է “Պարենք Հայերեն” նախաձեռնության այնտեղի անցկացված բաց դասը: Կարծում եմ դա էլ է նպաստում նրան, որ երեխաները բավականին շուտ են սովորում: Նախաձեռնությունը դեռ շարունակելու է ձմռան և գարնան ամիսներին մանկատների և դպրոցների այցելությունը: Իսկ մայիսից նորից կվերսկսվեն բացօթյա միջոցառումների շարքը:

Նյութը՝ Տիգրան Մարտիրոսյան,
Նկարները՝ Մարինե Տավարացյան

Tig
26.12.2011, 16:31
http://www.youtube.com/watch?v=A-cyZa8zc_E&feature=related

Tig
04.01.2012, 12:52
Կարին ավանդական երգի-պարի համույթը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը և հրավիրում (http://www.facebook.com/events/125802384204120/) հունվարի 6-ին, ժամը 20:00-ից սկսած, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգին: Համերգը կանցնի միայն ազգային երգերի և պարերի ներքո: Տոնակատարությունը կվարի Կարին համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Համերգի մասնակիցներն են Արսեն Գրիգորյանը, Աննա Խառատյանը, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Սահակ Սահակյանը և այլ ազգային երգիչ-երգչուհիներ ու պարախմբեր: Կարինի ելույթը կլինի ժամը 22:00-ին:

Համերգը կազմակերպված է Երևանի քաղաքապետարանի կողմից:

Սկսենք տարին մեր ավանդական պարաշրջանում և թող ամբողջ տարին անցնի ազգային հնչյունների ուղեկցությամբ:

Tig
09.01.2012, 11:42
Վերվերի - ուսուցողական


http://www.youtube.com/watch?v=WQWLtbTaK-k

Սա էլ պարը

http://www.youtube.com/watch?v=o02ak2lJgUI&feature=related

Վեր-վեր տեսակի պարերն ու պարերգերը շատ են տարածված Հայաստանի բոլոր շրջաններում: Վեր-վեր, Վեր-վերի կամ Վերվերուկ պարատեսակը, որի հիմքում ընկած է երկու գնալ, մեկ դառնալ պարաձևը իրենից ներկայացնում է հայկական պարերի շատ հատուկ, ինքնատիպ տեսակ:
Նրանում տեղ գտած քայլերն ու թռիչքները դուրս են գալիս հարթ հետագծի սահմաններից և վերածում նրան ոլորանի:
Այս տեսակ պարերը առնվազն երկու մասից են կազմված, իսկ երբեմն երեք, չորս և ավելի մասերից:

Ժողվրդական պարողների կողմից այսպիսի պարերի 1-ին մասը ըստ տեմպի բնութագրվում է, սովորաբար որպես դանդաղ` Ծանդըր:
Մեծամասնությամբ Վեր-վերի պարերը մաժորային են` կենսուրախ: Տրամադրությունը նրանցում ուրախ է, երբեմն կատակային:
Թռնոցի, Թռնոկի, Թըռման, Թըվերք, Թըռվերի, Թըռվըռուն արագ պարերի անվանումներ են, որոնցում բոլոր մասերը արագ են Թեթեվ, կամ 1-ին մասը չափավոր տեմպ ունի, իսկ հետագա մասերը - արագ տեմպ, մի մասից մյուսը պրոգրեսիվ արագացող:
Թըռ արմատը – թռչուն բառի հիմքն է:
Բոլոր վերոնշյալ բառերը նշանակում են թռիչք: Եվ այդ իսկ պատճառով բոլոր Թըռնոցի տեսակի բոլոր պարերը թռիչքային են: Այստեղից է թռչել բայը,որը նշանակում է և թռչել, և ոստնել: Իսկ ոստնելով քայլելը կոչվում է արմատի կրկնողությամբ -թըռթըռել: Սա կաքավիքայլվածքը փոխանցող բայ է, ինչպիսիք է նաև ոստոստելը:

Թռչող պարերը իրենց անվանումներով հավաստում են իրենց կապը թռչունի թևի հետ, ինչի մասին է հուշում արագ պարերի անվանումը – Թեթև: Բառացիորեն թևավորված, թևավոր, քանի որ կազմված է թև արմատի կրկնողությամբ: Եվ այսպես թեթև, արագ - նշանակում է թևավոր:
Ժողովրդական լեզվի դարձվածքով վեր-վեր ընկնիլ նշանակում է. թռչկոտել, վեր թռնել և միաժամանակ ուրախանալ, ուրախությունից պարել, ուրախությունից ծափահարել, ցնծալ և այլն: Վեր արմատը կամ վերանալ բայը նշանակում է ձգտել դեպի վեր, բարձրանալ աճել:
Այսպիսի ուրախ, ցնծալի պարերի առաջնորդները այդ պատճառով է, որ կոչվել են վերվերիչներ, ով պետք է իր բարձր թռնելու արվեստով օրինակ ծառայեր մատաղ սերնդի աճի հմայման մեջ:
Գրաբարում այս պարաձևը կոչվում էր Վերնապար, այսինքն պար դեպի վեր, կամ վեհամբարձ պար:
Արցախում վերի-վերի խաղալ նշանակում է ուրախությունից թռչկոտել:
Հայկական պարերի մեջ թռիչքների և ոստյունների բովանդակությունն ու նշանակումը եղել է պարողների ձգտումը թռիչքների բարձրությամբ մոգական ազդեցություն թողնել բույսերի, թռչունների կենդանիների և ողջ կենդանական աշխարհի, ինչպես նաև սեփական ժառանգության աճի վրա:
Վեր-վեր տեսակի պարաձևը իր արմատներում կապված է ոչ միայն բնության պտղաբերության պաշտամունքի հետ, այլև նախնիների պաշտամունքի հետ և մի շարք շատ հին ժամանակների ոգեպաշտական թատերականացված ներկայացումների հետ:
Վեր-վեր տեսակի պարաձևի նմուշներից մի քանիսում ձեռքերը բռնում են ուսերից` ուս-ուսի, որի ժամանակ պարողները իրենց թաշկինակները, յայլուխները ամրացնում են գոտկատեղից:
Չի կարելի չնդգծել, որ այստեղ պարաշրջանի ձեռքերով փակվածությունը կարող էր կրել նաև նմանակող բնույթ, քանզի այսպիսի շուրջպարը վերաբերվում էր նաև աստղային պաշտամունքին, փոխանցում էր երկնային լուսատուների, ում հետ կապված էր պտղաբերությունը երկրի վրա, ինչպես նաև պսակի ձևը:

Tig
09.01.2012, 11:46
Թամզարա - ուսուցողական

http://www.youtube.com/watch?v=pR4pJo6ulhw

Սա էլ պարը

http://www.youtube.com/watch?v=yKycfJJFM04&feature=related

Թամզարան հարսանեկան երգ-պար է: Թամզարա պարը հանդիպում է շատ հայկական բնակավայրերում, գրառվել է տասյոթից ավել տարբերակներ, բայց գրառման ժամանակ պարը ցուցադրողներից ոչ ոք անվանումը չի կարողացել բացատրել: Թամզարա անվանումը Հ.Ս. Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական ազգաբնակչությամբ բնակավայրի անվանում Հայկական բարձրավանդակում:

Այս բնակավայրը բացի Թամզարա անվանումից կոչվում էր նաև Թամարզա, Թումարզա: Ըստ վերոնշյալ աղբյուրի «Որոշ ուսումնասիրողների կարծիքով Թամզարա անվանումը իբր ծագել է Թովմա Արծրունու անունից, որն էլ իբր թե հիմնել է տվյալ բնակավայրը»: Հնարավոր է, որ երգ-պարի անվանումը ինչ-որ չափով կապված լինի տվյալ բնակավայրի անվան հետ, ինչպես դա հավաստում է Հ. Աճառյանը իր «Գավառային բառարանում»: Պարողներից շատերը արտասանել են Թամզարա կամ Թանզարա, իսկ երբեմն և այսպես, և այնպես, իսկ Համզարան համահունչ կցորդ է, Թամզարա բառի կրկնությունը, ինպես ասենք շուռ-մուռ տալ:
Թամզարա պարատեսակը պատկանում է «Երկու գնալ, երկու դառնալ» պարաընտանիքին: Այս պարաընտանիքիտարբերությունը «Երկու գնալ, մեկ դառնալ» պարաընտանիքից պարզ է արդեն իսկ իր անվանումից: Դառնալ, վերադառնալ բառերը նշանակում են գնալ դեպի ձախ: Ձախ, դեպի ձախ, ձախություն բառերը հայոց լեզվում արգելված էին, «տաբու» էր դրված: «Գնալ դեպի ձախ» դարձվածքը նույնպես արգելված էր, և այդ իսկ պատճառով փոխարինվել է դառնալ բայով:
Հետևաբար տվյալ պարատեսակի տարբերությունը նշված նախորդ պարաձևից կայանում է նրանում, որ պարաձևը երկարում է ևս երկու հաշվով, դեպի ձախ տեղաշարժող, վերադարձնող - երկու շարժումով:
Իսկ պարաձևը վեց միավոր հաշվի փոխարեն ունի ութ, վեց շարժման փոխարեն – ութ շարժում:
Գրառված «Երկու գնալ, երկու դառնալ» պարատեսակները իրենց շարժումներով այնքան էլ նման չեն: Սրանցից մի քանի տարբերակում, որոնք էլ հենց կոչվում են Թամզարա, դեպի ձախ տեղաշարժերի փոխարեն տեղի է ունենում մարմնի ծանրության մի քանի տեղափոխում ձախ, աջ, ձախ:
Թամզարաների ձեռքերը բռնելու մի քանի տարբերակ կա, ընդ որում ճկույթներով, ափերով, այսինքն «բարև բռնած», իսկ երբեմն նաև ուսերից:
Երաժշտական չափը. 4/8+5/8, ինչն էլ ստեղծում է ձեռքերի ճոճումների և ոտքերի շարժումների ոչ համաչափ ռիթմ:
Ըստ կոմիտասի Թամզարան հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը եղել է գյովընդբաշունն(գյոնդբաշի, պարագլուխ) ու իր օգնականինը: Իսկ հարսը անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը:
Այժմ Թամզարան գրեթե կորցրել է իր ծիսական նշանակությունը և կատարվում է համայնքներում կատարվող գրեթե բոլոր միջոցառումների` հարսանիքների, կնունքների, և այլ ծիսական միջոցառումների ժամանակ և ուղղակի խնջույքներում:
Սրբուհի Լիսիցյանի գրառած Թամզարա-համզարաներում ձեքերը բռնում են ճկույթներով, այսինքն ճկութախաղեր են.
ա) ձեռքերի դաստակները բարձրացրած են գոտկատեղի բարձրության: Արմունկները ծալված են ուղիղ անկյան տակ: Դաստակները ափերով դեպի ներքև են պահված և ուղված են դեպի առաջ:
բ)ձեռքերի դաստակները բարձրացված են ականջների բարձրության: Արմունկները ծալված են սուր անկյան տակ և 45 աստիճանով առաջ են տրված:
Առաջին տարբերակում մասնակիցները կանգնում են ավելի մոտիկ, քան երկրորդ տարբերակում:
Մասնակիցները շարվում են իրար կողք և կազմում շրջան: Ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է:
Պարը իր հետագծի ձևով պատկանում է դուրան պարերի թվին, որոնց հետագիծը հարթ գծով է անցնում:
Թամզարային ամենաբնորոշ պարաքայլը դա ոտքի կրկնակի հարվածներն են, որով էլ մեղեդու չափսը դառնում է 9/8:
Պարաքայլերը կատարվում են հետևյալ հերթականությամբ:

Առաջին քայլ - կատարվում է աջ ոտքով և դեպի աջ;
Երկրորդ քայլ - ձախ ոտքով կատարվում է կցորդ քայլ` ձախ ոտքը միացվում է աջին;
Երրորդ քայլ – կրկին կատարվում է աջ ոտքով և դեպի աջ;
Չորորդ քայլ – կրկնակի հարված ձախ ոտքով;
Հինգերորդ քայլ – ձախ ոտքով դեպի ձախ;
Վեցերորդ քայլ – մարմնի ծանրության տեղափոխում աջ ոտքի վրա;
Յոթերորդ քայլ – մարմնի ծանրության տեղափոխում ձախ ոտքի վրա;
ՈՒթերորդ քայլ – կրկնակի հարված աջ ոտքով:

Իհարկե կան այլ տարբերակներ նույնպես, որոնք քիչ թե շատ տարբերվում են վերոնշյալ տարբերակից, մի տարբերակում(Կարին) պարը դուրս է գալիս իր «դուրան»(ուղիղ) հետագծից և առաջ քայլելով կրկնակի հարվածում է աջ ոտքով և ապա վերադառնալով իր հետագծին կրկին կրկնակի հարված է կատարում աջ ոտքով:
Կան նաև տարբերակներ, որտեղ հարվածներ չեն կատարվում, հակառակը ազատ ոտքը օդում խաղացող գործողություն է կատարում և ապա հաջորդ քայլին ընդունում մարմնի ծանրությունը:

Tig
09.01.2012, 11:50
Ծաղկաձորի - ուսուցողական հոլովակ


http://www.youtube.com/watch?v=vov7CVt9veU

Պարերն էլ ներկայացնեմ

http://www.youtube.com/watch?v=Q5YHHN5k_A0

Հայկական պարավեստում կան պարանմուշներ, որոնք չեն պատկանում որևէ ծեսի, որևէ ազգային տոնի, և շատ հաճախ նրանք պարվում են բոլոր տոների և տոնակատարությունների ժամանակ:
Այդ պարերի շարքին թերևս կարելի է դասել Վասպուրկանի ամենադիտարժան պարերից մեկը` Ծաղկաձորին:

Դեռևս ամենապարզունակ հավատալիքների առաջացման պահից, պարը օրգանապես միահյուսվել է տվյալ միջավայրի ծեսերին: Հնուց Ժողովուրդների կյանքում պարին մեծ դեր էր հատկացվում: Ինչքան շատ էր զարգանում մոգությունն ու հմայությունները, ավելի ուշ նաև կրոնը, այնքան բարդանում էին տարբեր նախնի-տոտեմների, ոգիների, աստվածությունների պաշտամունքին վերաբերվող պարային գործողություններով ծեսերը, ստանալով ավելի ու ավելի բարդ արտահայտչական տեքստ – ձևավորում, ավելի բարդ թատերականացում:
Պարային թատերականացված ներկայացումները`նաև բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի, աշխատանքում, որսի ժամանակ, պատերազմում, ձկնորսությունում, հաջողության կոչող մոգական ակտեր էին:
Աշխատանքային գործիքների, սպասքի, ամենօրյա և տոնական հագուստի, կացարանի կահավորանքի, զենքի և այլնի զարգացմանը զուգահեռ զարգանում էին նաև գործողությունների բովանդակության հետ կապված սրբազան գործողությունների պիտույքները, նրանց ռեկվիզիտների առարկաները, գործող անձանց հանդերձանքը, նրանց գլխարկները, դիմակները, կոշիկները, երաժշտական գործիքները,սիմվոլիկ զարդանախշերն ու նկարները:

Ծաղկաձորին հիմնականում պարվել է ուխտատեղիներում, ուխտագնացությունների ժամանակ, և նրա անվանման ծագումը կարելի է կապել Վասպուրականում գտնվող համանուն մի տեղանքի հետ, որտեղ կային մի քանի մատուռներ, սրբատեղիներ, որոնք հիմնականում ոչ թե տեղային բնույթ էին կրում, այլ ընդհանուր, և Վասպուրականի համար մեծ նշանակություն ունեին, ուր էլ տարբեր ազգային տոների` բարեկենդանի, որի ժամանակահատվածը ժողովուրդը անվանում էր «Հայոց ազգի օրեր», վարդավառի, աստվածածնա և այլ տոներիժամանակ ուխտագնացության էին գալիս Վասպուրականի տարբեր բնակավայրերից:
Ծաղկաձորի պարը կապված է պտղաբերության աստվածությունների, և բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճիվրա մոգական ազդեցություն ունեցող, հաջողության կոչող մոգական ակտերի հետ:
Ծաղկաձորի պարի կապըպտղաբերության հետ մատնանշում է, նրանում տեղ գտած բարձր թռիչքները, որոնցով պարողները ուզում էին գերել մոգին, ստանալ մոգերի հաճո վերաբերմունքը իրենց բերքի աճի համար:
Իսկ պարում տեղ գտած ձախ և աջ կտրուկ դարձումները խորհրդանշում են կյանքի տատանողականության, երբեմն բնության մեջ տեղի ունեցող բացասական պրոցեսների, բնության ոչ բարենպաստ փոփոխությունների` երաշտների, կարկուտների և այլն ազդեցությունը պտղաբերության վրա:
Սակայն ինչպես ընդունված է դրական մոգություն ունեցող պարերում պարաքայլերը վերջանում են դեպի աջ գնացող թռիչքներով, և որպես վերջաբան տեղում սովորականից ավելի բարձր կատարվող թռիչքը, հավատարիմ այն հավատալիքներին, որը պարը չպետք է վերջանա ձախ գնացող պարաքայլով, ինչը ողբերգության, բնության ամլացման խորհուրդն է կրում, այլ պարտադիր աջ գնացող շարժումներով, թռիչքներով, քանզի հայերենում հոմանիշներ լինելուց բացի, աջ, առաջ, հաջողություն բառերն ու նրանց համապատասխան շարժումները ըստ մեր նախնիների հավատալիքների դրական ազդեցություն են ունենում պտղաբերության վրա:

Tig
09.01.2012, 11:52
Թարս պար - ուսուցողական հոլովակ


http://www.youtube.com/watch?v=ZPQ05HzBVm4


http://www.youtube.com/watch?v=TA7B3CePPPM

Հայ ժողովուրդը տարածության կողմերի և շարժման ուղղության իր իմաստավորմամբ աջ բառն է ընկած հաջող, առաջ բառերի հիմքում: Առաջ ի սկզբանե նշանակել է աջ, հետագայում նաև վերաիմաստավորվել է և դարձել առաջ, քանզի հաջողությունը կապված է առաջընթացի, պրոգրեսի հետ:
Իսկ հայկական ձախ բառը ընկած է ձախորդ բառի հիմքում:

Գրաբարում ձախը կոչվում էր ահյակ: Ձախ կողմի անվան հետ է կապված ահոկել բայը – վնասել: Ձախ ուղղության նշանակությունը - ահյակ, որպես անհաջող, վնասող արտահայտվում էր նաև հնագույն ահոկ բառի իմաստում – վնաս, մեղադրանք, մեղք, զանցանկ:

Թարս` բառացիորեն շրջած, հակառակ, բառի հետ կապված բոլոր բառերն ու բառակապակցությունները մշտապես օգտագործվում են սխալը, անճշտությունը, անհաջողությունը բնութագրելու համար: Օրինակ.
թարս հասկանալ – ոչ ճիշտ հասկանալ;
թարսի պես - անհաջողություն, դժբախտություն;
թարս գնալ - անհաջող ընթանալ, հակառակ նախանշված, նպատակադրված ուղղության;
թարսել - ճամփից շեղել, շփոթեցնել;
թարսվել – շրջվել հակառակ կողմը:

Թարս բառարմատը հնդեվրոպական նախալեզվում նշանակում է չորանալ, ծարավել, ինչը անմիջական կապ ունի թոռոմելու, երաշտի հետ: Երաշտբառը կապվում է սկզբնաբառի` թարսի հետ, ինչը մարդկանց նյութական, տնտեսական կյանքում պիտի որ փոխանցեր բերքի կորուստ, չորացում, նրա թոռոմում, անձրևով բեղմնավորվելու ողջ բնության փափագը: Այստեղից հասկանալի է դառնում, որ եթեՎեր-վեր տեսակի պարերը բնության բերքատվության հետ կապված պարեր են, ապա թարս պարերը երաշտի, անհաջողության, ողջ բնության ծարավի, բերքի կորստյան, անհաջողության և վնասի, տնտեսությանն ու բարեկեցությանը, մարդկանց ուտելիքին երաշտի հասցված վնասի հետ կապված պարեր են: Երաշտից տնտեսություննում ամեն ինչ հակառակ է գնում – թարսվում է:

Մարդկանց կյանքում անհաջողությունն ու չարը կարող են լինել և ոչ միայն երաշտից, ոչ միայն անբերիությունից: Հնագույն ժամանակներում հայերի, և հավանաբար նրանց նախնիների կողմից կրած, վերապրած յուրաքանչյուր աղետ, ողբերգություն ողբվում էր և ուղղեկցվում ընդհանուր ձախ` «անհաջող» կողմ ընթացող պարերով: Բայց նման պարերի հետագծերը տարբերվում են երաշտն ու անբերիությությունը ողբացող պարերի հետագծերից:
Ձախ, թարս պարերը` մասնակիցների ճիշտ, հաջողկողմին հակառակ, ընդհանուր ձախ տեղաշարժով բնութագրում են իրենց վաղնջական, ժողովրդի կողմից մոռացված բովանդակությունը:

Հին ժամանակներում ընդհանուր ձախ տեղաշարժով պարերը պարել նշանակել է կամ ողբալ իր համայնքին, ընտանիքին հասած աղետը, ողբերգությունը, անհաջողությունը, վնասը, կամ իր անհաջող, վնասակար, չար, կախարդական շարժումներով և երգերով – հմայությամբ աղետ, չարն ու փորձանք կանչել թշնամու գլխին:

Թարս պարերից ընդամենը մի տարբերակը ներկայացնելով ասենք, որ այս տարբերակը Սարիղամիշի տարբերակն է:
Պարաշարքը շրջանաձև է: Պարողները ձեռքերը բռնում են ճկուտներով, իրարից բավականաչափ հեռու կանգնելով, այնպես, որ պարողների 45˚-ով առաջ պարզած դաստակները գտնվում են պարողների մեջտեղում:
Արմունկները ծալված են սուր անկյունով:

Պարաձևը կազմված է 10 պարաքայլից:
1. - Բավականին մեծ քայլ ձախ ոտքով դեպի ձախ;
2. - Աջ ոտքով կատարել քայլ դեպի ձախ, խաչաձև ձախ ոտքի դիմացով անցկացնելով;
3. - Ձախ ոտքով քայլ դեպի ձախ;
4. - Կրկնել 2-րդ քայլը;
5. - Կրկնել 3-րդ քայլը;
6. - Դադար;
7. - Աջ ոտքով քայլ դեպի աջ;
8. - Ձախ ոտքով խաչվող քայլ դեպի աջ, այն խաչված դնելով աջ ոտքի կրունկի հետևում;
9. - Աջ ոտքով մեծ թեք քայլ դեպի աջ և առաջ;
10. – ձախ ոտքը բարձրացնել ետ, ծալելով ծունկը:
Քայլերը բոլորը բավականաչափ մեծ են:

Այս պարը կարելի է ասել ընդհանուր երեք ձախ և երկու աջ տեղաշարժ ունեցող պար է:
Սարիղամիշի Թարս պարի ողջ պարաձևը կազմված է միահյուսված պարաքայլերից, «խորամանկ խառնահյուսքերից», թշնամական խարդավանքներից, ինչն էլ արտահայտվում է գալարուն, ոլորապտույտ, ծուռումուռ հետագծով:
Հավանաբար այն կարող է նպատակամղված լիներ նաև չար ուժի ներթափանցումը կանխելու միտումով, ոլորապտույտ, գալարուն շարժումների մեջ չար ոգուն խճճելով նրա ներթափանցումը մեր համայնք արգելափակելով:
Նմանատիպ զարդանախշեր կան նաև եկեղեցիների տաճարների դռների, շքամուտքերի, բարավորների վրա, որոնցով փորձ է արվել կանխելու չար ոգու ներթափանցումը տաճար, եկեղեցի, կամ այլ սրբավայր:

Tig
09.01.2012, 11:53
Սկսենք "Էջմիածին" պարից :)


http://www.youtube.com/watch?v=GL1wS8TVojs


http://www.youtube.com/watch?v=f5rRzGk8OJk

Էջմիածինը Կարնո պարանմուշներից է:
Կարնո կլոր պարերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Ետ ու առաջ պարերը: Ետ ու առաջ պարում են թե քաղաքներում և թե գյուղերում: Քաղաքներում կատարում են դանդաղ ու հանդիսավոր, գյուղերում՝ արագ ու թռիչքներով: Հնում Ետ ու առաջ պարերը կատարել են հատուկ օրերի և միայն ծածկի տակ՝ շինություններում: Դրսում արգելվել է պարել, ներկայումս պարում են ամեն տեղ, ցանկացած ժամանակ:
Կարինից Ախալցխայում և Ջավախքում վերաբնակված հայերի մոտ պահպանվել են Ետ ու առաջ-ի մի քանի ձևեր: Նրանց թերևս կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ պարզ և բարդ պարաձևեր:
Վերջինների շարքին է պատկանում նաև Էջմիածին պարաձևը:

Ժողովրդական մտածողությամբ մարդու աջ կողմը լավության, հաջողության, իսկ ձախը՝ անհաջողության կողմ է: Աջ բառից է ծագում առ մասնիկով առաջ բառը, որը նույնպես ունի առաջխաղացման, հաջողության իմաստ: Շարժման մեջ աջ ու առաջ գնալն ընկալվում էորպես հաջողություն ու լավություն: Նույն սկզբունքով ետ ու ձախ գնալը համարվել է անհաջողություն:
Պարաշրջանը համարվում է կյանքի շրջան: Պարողների աջ ու ձախ կատարվող քայլերի համադրությունը ժողովուրդն ընդունում է որպես տատանման ռեալիստական արտահայտություն, որպես հաջողության ու անհաջողության, բախտավորության, չար ու բարու իրար հաջորդող համադրություն: Կյանքի տատանման հետևանքով կատարվող ալիքավոր շարժումը, որն այնուամենայնիվ որևէ մեկ ուղղությամբ կատարվող քայլերի մեծության կամ ավելի մեծ քանակի միջոցով հիմնականում գնում է աջ կամ ձախ, դառնում է պարողների շարժման ընդհանուր գերակշռող տեղափոխության ուղղություն: Ընդ որում ընդհանուր գերակշռող աջ տեղափոխությամբ ժողովուրդն արտահայտում է բարու հաղթանակ չարի դեմ, հաջողության առավելություն անհաջողության, ձախորդության դեմ:

Ետ ու առաջ-ների խմբին կարելի է դասել այդ քայլերով սկսվող կամ ավարտվող մի քանի պարեր: Նրանք ունեն բարդ հաշիվ և տարբեր բովանդակություն: Տվյալ բարդ պարաձևերից թերևս իր ինքնատիպությամբ և խորհրդավորությամբ առանձնանում է Էջմիածին պարը: Պարն ունի երեք մաս: Առաջինը ետ ու առաջ է, երկրորդը աջ ու հավասար, երրորդը տեղում: Մեղեդին նույնպես կարելի է տարանջատել երեք մասի, որը նաև համընկնում է պարաքայլերի հետ: Պարում են խառը: Ձեռքերը ափ-ափի, արմունկները դեպի վեր ծալած, դաստակները գլխի, արմունկները կրծքի մակարդակին: Պարի տեմպը միջին արագության է, ռիթմը հավասարաչափ:

Էջմիածին պարը ըստ ժողովրդի մեկնաբանությունների շատ հին է: Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, ասես ձեռքերով արարելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գմբեթը, սակայն այն ըստ երևույթին ի սկզբանե հեթանոսական ծագում ունի և վեր պարզած ձեռքերը ավելի հիշեցնում է Ձոն Արևին:
Նշեցինք, որ պարը կազմված է երեք մասից: Առաջինը, որ ետ ու առաջ է, շարժումը կատարվում է անկյունագծով՝ աջ ու առաջ, և խորը խոնարհումներով:

Նախևառաջ խոնարհումները ըստ ժողովրդի մեկնաբանությունների խոնարհում է Մայր Խորանի առջև, սակայն շարժումների բնույթը կարծես թե ավելի արևապաշտական են: Աջ ու առաջ և ապա ձախ ու ետ շարժումներով պարաշրջանը ի սկզբանե փոքրանում, ապա վերադառնում է իր նախկին դիրքին: Ըստ ազգագրագետ-պարագետ Սրբուհի Լիսիցյանի փակ պարաշրջանը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ շրջանագծի փոքրացումը խորհրդանշում է արևի մայրամուտը, նաև մահ: Պարաշրջանը վերստին իր նախկին շառավղին՝ մեծության վերադարձը արևի վերստին ծագելու, նոր կյանք արարվելու խորհուրդն է կրում: Իսկ ընդհանուր՝ արևի մայր մտնելու և վերստին ծագելու, մահվան և նոր կյանքի՝ ծնունդի, կյանքի հավերժականության խորհուրդն է կրում: Առաջին մասի խոնարհումների ժամանակ ձեռքերը շրջանագիծ-պարաշրջանից դեպի դուրս են բացվում, և պարաշրջանի հատակագիծը այդ պահին հիշեցնում է արևի սկավառակ, նրանից ծագող ճառագայթներով, այսինքն շրջանից դեպի դուրս բացվող ձեռքերով:

Երկրորդ մասում վեց աջ և վեց ձախ գնացող շարժումները կատարվում են հարթ հետագծով(հայկական պարերում այդ պարատեսակը կոչում են դուրան պարեր) և փոքր խոնարհումներով, որը այսօր խորանից աջ և ձախ գտնվող(6-6), ընդհանուր 12 առաքյալների պատկերների առջև խոնարհումներն են, իսկ ի սկզբանե նախաքրիստոնեական շրջանում ենթադրաբար դա այն 12 համաստեղությունների՝ կենդանակերպերի(ամիսների) խորհրդանիշն է, որոնց միջով երկիր մոլորակը պտտվում է արևի շուրջ:
Երրորդ՝ տեղում կատարվող շարժումներով հատվածը կրկին արևապաշտական խորհուրդ է կրում: Վերև պարզած ձեռքերը մի կողմից արևի ձոնի շարժումներ է խորհրդանշում, մյուս կողմից կրակի բոցկլտացող շարժումներ է հիշեցնում:

Ամբողջ պարաձևի ընթացքում, թե աջ, թե ձախ գնացող շարժումների ժամանակ աջ ոտքը կես քայլ առաջ է մնում ձախից, և եթե վերստին հիշենք, որ պարի կլոր հատակագիծը բացի արևի սկավառակից նաև կյանքի շրջանն ու իհարկե մեր համայնքի, տվյալ հասարակության ամբողջականությունն է խորհրդանշում, իսկ այդ շրջանը պարողների մարմինների՝ իրանների միասնությունից է առաջանում, ապա աջ ոտքը մշտապես գտնվում է պարաշրջանի մեջ, իսկ ձախ ոտքը յուրաքանչյուր պարաքայլին շրջանից ասես վանվելով տարվում է դեպի դուրս: Քանի որ աջը խորհրդանշում է առողջություն, հաջողություն, առաջընթաց, իսկ ձախը թարսություն, ձախորդություն և մահ, ապա կարելի է եզրակացնել, որ պարի ողջ ընթացքում աջը, այսինքն հաջողությունը պահվում է համայնքի, մեր հասարակության ներսում, փորձելով մոգական ուժերի միջոցով համայնքին հաջողություն ապահովել, իսկ ձախը, համապատասխանաբար ձախորդությունը, ողբերգությունը, թարսությունը ամեն քայլի հետ վանվում է մեր համայնքից, մեր հասարակությունից:

Tig
09.01.2012, 15:05
Լուտկի

Լուտկի պարը Վանա պարերից է:
Լուտկի պարի անվան բացատրությունը տալիս է լույտ արմատը, որից էլ առաջանում են լուտալ և լուտանալ բայերը և լուտանք գոյականը:
Առավել ևս որ շատ տեղերում Լուտկի պարը անվանում են Լութ:
Լուտալ, լուտանալ նշանակում է.
հարձակվել, նետվել ինչ-որ մեկի վրա կշտամբանքով, խայտառակել;
փնովել, հայհոյել, անիծել:

Այստեղից – լուտանք, լուտություն – հանդիմանանք, հայհոյանք, կշտամբանք, անեծք, անարգանք, խայտառակություն:
Հին կախարդ - քրմերի- կատակ-ների գործառույթների մեջ ոչ միշտ էր, որ մտնում էին բարի կախարդությունը և մոգությունը, հմայությունը: Նրանք հաճախ ամբողջովին «վստահ» իրենց ուժերի վրա փորձանք էին կոչում իրենց թշնամիների կամ իրենց համար ոչ ցանկալի անձանց նկատմամբ, ինչպես փոքր թռչնակների նկատմամբ վարվում էր նրանց տոտեմական նախակերպար Կատակթռչունը: Աստիճանաբար նմանատիպ ֆունկցիաները` գործառույթները մի փոքր մեղմացված և առանց կախարդական նշանակության անցել են հին սրբազան կախարդ - քրմերի- կատակ-ների ժառանգորդներին` խեղկատակներին և ծաղրածուներին, որոնք էլ ժառանգել են այլոց դատապարտելի արարքները բացահայտելու, ծաղրելու, հայհոյելու իրավունքը: ՈՒրախանում էին և ուրախացնում մի մասին, իրենց ծաղրով, սրամտություններով, մերկացնելով և դիպուկ պարսավանքով նեղելով մյուսներին, ինչը հետագայում վերածվեց սոցիալական պայքարի գործիքի, հարստահարողների դեմ հարստահարվողների զենքի:

Լուտկի պարի անվանման արմատը վկայում է, որ այն պետք է վերաբերվի նմանատիպծաղրածու-խեղկատակների պարերին:
Հայերեն զարնել, հարկանել բայերը, հետևաբար նաև վոտ զարնել պարատեսակների անվանման մեջ պարփակված են բազում հասկացություններ, որոնք բնորոշում են նաև լուտալ բային:
Լուտկի պարը իր բոլոր շարժումներով փոխանցում էցոլցլացող, կայծկլտացող ուրախություն` սուր ծաղրից - սատիրայից: Սա իրական կատակ պար է, խեղկատակների, մերկացնողների – Խեղկատակային:
Նման բովանդակությունը ընդգծվում է նաև նրանով, որ Լութկին շատ տեղերում միայն տղամարդկանց պար է, և միայն վերջերս են սկսել պարել համատեղ, խառը:
Լուտկի պարի մեջ ոտ զարնելը կատարվում է ոտքի ողջ ներբանով, և ոտնաթաթով:

Շարվում են կողք-կողքի, որը չի փոփոխվում նույնիսկ դարձումների ժամանակ: Բռնում են ճկույտներով, արմունկները ծալված ուղիղ անկյան տակ: Դաստակները գոտկատեղի բարձրությամբ առաջ պարզած, և գրեթե անշարժ են:
Կառուցված լինելով հարվածների վրա, կարծես թեդուրս էմղում զայրացած և ոտներով դոփոխ «աշխարհի հզորներին»: Կարծես թե նրա դերը ստանձնել են խեղկատակները, ովքեր կրկնելով նրա «սպառնալիքները» և ոտներովնրա «դոփյունները» ասես գրգռում, ջղայնացնում են նրանց, տեղաշարժվելով միայն աջ և թռիչքների ժամանակ ի ցույց դնելով մեկ աջ, մեկ ձախ ոտնաթաթերը:


http://www.youtube.com/watch?v=fCrd-TMRJy0&feature=player_embedded

Ուսուցողական հոլովակ

http://www.youtube.com/watch?v=rKrL34_1aPQ

Tig
09.01.2012, 15:06
Լուտկի

Լուտկի պարը Վանա պարերից է:
Լուտկի պարի անվան բացատրությունը տալիս է լույտ արմատը, որից էլ առաջանում են լուտալ և լուտանալ բայերը և լուտանք գոյականը:
Առավել ևս որ շատ տեղերում Լուտկի պարը անվանում են Լութ:
Լուտալ, լուտանալ նշանակում է.
հարձակվել, նետվել ինչ-որ մեկի վրա կշտամբանքով, խայտառակել;
փնովել, հայհոյել, անիծել:

Այստեղից – լուտանք, լուտություն – հանդիմանանք, հայհոյանք, կշտամբանք, անեծք, անարգանք, խայտառակություն:
Հին կախարդ - քրմերի- կատակ-ների գործառույթների մեջ ոչ միշտ էր, որ մտնում էին բարի կախարդությունը և մոգությունը, հմայությունը: Նրանք հաճախ ամբողջովին «վստահ» իրենց ուժերի վրա փորձանք էին կոչում իրենց թշնամիների կամ իրենց համար ոչ ցանկալի անձանց նկատմամբ, ինչպես փոքր թռչնակների նկատմամբ վարվում էր նրանց տոտեմական նախակերպար Կատակթռչունը: Աստիճանաբար նմանատիպ ֆունկցիաները` գործառույթները մի փոքր մեղմացված և առանց կախարդական նշանակության անցել են հին սրբազան կախարդ - քրմերի- կատակ-ների ժառանգորդներին` խեղկատակներին և ծաղրածուներին, որոնք էլ ժառանգել են այլոց դատապարտելի արարքները բացահայտելու, ծաղրելու, հայհոյելու իրավունքը: ՈՒրախանում էին և ուրախացնում մի մասին, իրենց ծաղրով, սրամտություններով, մերկացնելով և դիպուկ պարսավանքով նեղելով մյուսներին, ինչը հետագայում վերածվեց սոցիալական պայքարի գործիքի, հարստահարողների դեմ հարստահարվողների զենքի:

Լուտկի պարի անվանման արմատը վկայում է, որ այն պետք է վերաբերվի նմանատիպծաղրածու-խեղկատակների պարերին:
Հայերեն զարնել, հարկանել բայերը, հետևաբար նաև վոտ զարնել պարատեսակների անվանման մեջ պարփակված են բազում հասկացություններ, որոնք բնորոշում են նաև լուտալ բային:
Լուտկի պարը իր բոլոր շարժումներով փոխանցում էցոլցլացող, կայծկլտացող ուրախություն` սուր ծաղրից - սատիրայից: Սա իրական կատակ պար է, խեղկատակների, մերկացնողների – Խեղկատակային:
Նման բովանդակությունը ընդգծվում է նաև նրանով, որ Լութկին շատ տեղերում միայն տղամարդկանց պար է, և միայն վերջերս են սկսել պարել համատեղ, խառը:
Լուտկի պարի մեջ ոտ զարնելը կատարվում է ոտքի ողջ ներբանով, և ոտնաթաթով:

Շարվում են կողք-կողքի, որը չի փոփոխվում նույնիսկ դարձումների ժամանակ: Բռնում են ճկույտներով, արմունկները ծալված ուղիղ անկյան տակ: Դաստակները գոտկատեղի բարձրությամբ առաջ պարզած, և գրեթե անշարժ են:
Կառուցված լինելով հարվածների վրա, կարծես թեդուրս էմղում զայրացած և ոտներով դոփոխ «աշխարհի հզորներին»: Կարծես թե նրա դերը ստանձնել են խեղկատակները, ովքեր կրկնելով նրա «սպառնալիքները» և ոտներովնրա «դոփյունները» ասես գրգռում, ջղայնացնում են նրանց, տեղաշարժվելով միայն աջ և թռիչքների ժամանակ ի ցույց դնելով մեկ աջ, մեկ ձախ ոտնաթաթերը:


http://www.youtube.com/watch?v=fCrd-TMRJy0&feature=player_embedded

Ուսուցողական հոլովակ

http://www.youtube.com/watch?v=rKrL34_1aPQ

Tig
16.01.2012, 11:36
Փափուռի

Հայ ժողովրդի մի շարքպարանմուշներում և երգպարերում բացահայտվել են այն պարամիջոցները, որոնց շնորհիվ ժողովուրդը պայքար էր մղում չար ուժերի դեմ:
Ծափերը – ծափ, ծապ, ծապ տալը նաև չար ոգիների դեմ պայքարի, նրանց վախեցնելու միջոցներ էին: Միև նույն ժամանակ ձեռքերի ափերով կատարվող ծափերը հանդիսանում են արտահայտիչ շարժումներ – ժեստեր, որոնցով մարդիկ ցուցադրում են իրենց ուրախ կամ վշտալի ներքին հոգեվիճակը: Մեծ դեր են խաղում նաև ափերով հարվածների նմանակող ֆունկցիաները, օրինակ զենքերով հարվածների, այլ զանազան առարկաներով հարվածների նմանակումները և այլն:
Գործողությունների մեջ կախված ձեռքերի դաստակների փոխադարձ դասավորումից` զետեղումից ափերով կատարվող ծափերը ունեին դրական կամ բացասական մոգական ազդեցություն: Մոգական ազդեցություն ունի նաև ծափերի քանակը:
Մի շարք հայկական պարատեսակներում հին սովորությունների համաձայն ոտքով հարվածները(ներբանով, կրունկով, կամ թաթով), ծնկածալերը և ափերով կատարվող ծափերը համատեղվում են որպես ընդեմ չար ուժերի պայքարի միջոց:
Ձեռքերը բռնելու բավական մեծ տարբերակներ կան, որոնցից թերևս կարելի է մատնանշել հետևյալները:
Ափերով բռնած, ինչպես գլուխ տալու, խոնարհման ժամանակ - Բարև բռնած: Արմունկները ծալված և դաստակները գոտկատեղի բարձրությամբ ուղղված դեպի առաջ:
Թեվթեվի – լայն բացված ձեռքերի դաստակներըդրվում է հարևանի արմունկից քիչ բարձր:
Խաչպար – հարևանների թիկունքի ետևում խաչելով բացված ձեռքերը և ափերով բռնվելով նրանց գոտկատեղերի բարձրությամբ:
Թեվթեվի թեվերին դրաձ – հարևանների ուսերից ներքև դիրքով լայն բացված անշարժ ձեռքերով:
Մենք արդեն նշեցինք թե ինչպես է հայ ժողովուրդը կրունկով կամ թաթով ոտքերի հարվածող շարժումներին, այլ, հաճախ մնջախաղային մեկնությունների հետ մեկտեղ իրենց պարաձևերում այդպիսի հարվածներին վերագրում էր չար ոգիներին ոչնչացնող ուժ: Պարերում «հարվածում» էին նրանց գլխին, աչքերին, հաշմում էին նրանց ոչ միայն ոտնաթաթերի, կրունկների, կամ թաթերի օգնությամբ, այլ նաև ծնկածալ պարաքայլերի օգնությամբ - չաթմա զարգել, զարկել, զարնել:
Չաթմա - ծնկածալը կոչվում է այդպես հավանաբար այն պատճառով, որ ծնկածալող մարդու ոտքերի դիրքը նման է հարելաձողի(Չատմե - քրդերեն եզների լծի հարելաձողն է, որի վրա ամրացվում է առանցքը և առեղը): Այս ոչ հայկական տերմինը օգտագործվում է հայերեն զարգել, զարկել, կամ զարնել բայերով` չաթմա զարկել: Ամենայն հավանականությամբ սա նախկին մոգական նշանակություն ունեցող պարաքայլի վերապրուքն է, որի ընթացքում նստույքով, նստատեղով ոչնչացնում են չար ոգիներին: Հայերեն տվյալ տեսակի ծնկածալերի կատարումը կոչում են ուղղակի պպզել բայով, կամ նստել - ելնել երկու բայերի համադրումով, ինչպես նաև պպզել ելնել բայերով:
Ներկայումս այս ծնկածալերը –իր տեխնիկական հնարքներով հրապուրիչ կայտառ, հրապուրիչ պարաքայլ է:
Փափուռի անվանումը հեշտությամբ է բացատրվում, քանի որ նրա բովանդակությունը լիովին համընկնում է հար արմատի նշանակության հետ, հետևաբար նաև ոտ զարնել պարաքայլի բովանդակության հետ:
Փափառա - նշանակում է. 1. ծեծ, 2. մանրում, փշրում, 3. խիստ պատժում,
4. հարված ֆիզիկական և բարոյական առումով, 5. աղետ, պատուհաս:
Այսպիսով ոտքի հարվածները կարող են լինել.
ա. ֆիզիկապես նմանակող շարժումներ. տրորել, հարվածներ հասցնել, մանրել, ծեծել:
բ. տեղի ունեցած աղետի հետևանքով նմանակող խորհրդապաշտական ժեստերով բարոյական հարվածները փոխանցող:

Ուսուցողական հոլովակ

http://www.youtube.com/watch?v=-nsTPMBAlBA

Փափուռի

http://www.youtube.com/watch?v=TNOnd28jM3g

Tig
16.01.2012, 11:42
Քերծի

Ռազմական պարերի մեջ իր ուրույն տեղն ունի Քերծի պարը: Այն նաև գրառողները կոչում են պատերազմական, սվինապար: Երբեմն հնչում է որսորդական պար լինելու ենթադրություններ, որը մեկ անգամ ևս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը:

Քերծիի որսորդական պար լինելու օգտին են խոսում Վասպուրականի Ոզմ գավառի Եղեռն վերապրած Արատաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները: Իրենցից գրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանստած, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողի շարծումների հետ, որը որսը չվախեցնելու, չփախցնելու արտացոլումն է:
Պարի անվանումը ստուգաբանվում է որպես գյուղի անվանումից առաջացած:

Հայկական ռազմական պարերը իրենց կառուցվածքներով և պարաձևերի տեսակներով շատ բազմազան են: Իրականում նրանք հանդիսանում են մնջախաղային պարային գործողություններ, քանի որ փոխանցում, նկարագրում են մենամարտի, խմբակային կռվի, ճակատամարտի, հեծելազորային մարտերի այս կամ այն ձևերը և հանգամանքները:
Ժողովուրդը ռազմական պարերը անվանում է կռվի խաղեր: Գրական հայերնում նրանք կոչվում են ռազմական պարեր – ռազմ-կռիվ բառարմատից, կամ պատերազմական պարեր, պատերազմ-կռիվ բառից:

Բանակի, զորագնդի պարերը, հատկապես տարված հաղթանակների կապակցությամբ հնում կոչում էին Պարք Բանակաց: Բոլոր ժողովուրդների և ցեղերի մոտ հնում կատարվում էին մենամարտի և ճակատամարտի բեմականացումը: Այն ցեղերի մոտ, որտեղ այժմ էլ իրականացվում է պատանիներին ցեղի գաղտնիքների և խորհրդապաշտություններին հաղորդություն տալու ծեսը, նման բեմականացումները իրականացվում են նաև մեր ժամանակներում:

Հաղորդություն ստացող պատանիները պիտի ծանոթանային իրենց ցեղի, և իրենց նախնիների հերոսական սխրանքներին ծանոթացնող պատմությունների հետ: Ռազմական սյուժեն, կամ առանձին ռազմական պարերը կատարվում էին նմանատիպ պատմա-դիցաբանական և էպիկական ներկայացումներին՝ ավագների անմիջական հսկողությամբ, ղեկավարությամբ և երբեմն մասնակցությամբ, հաղորդություն վերցնող, օծվող պատանու դիմաց: Աստիճանաբար նաև պատանիները սովորում էին պարերը բեմականացնել և կատարել, գովերգելով իր ցեղի կամ ժողովրդի վերապրած ռազմարշավները, հաղթանակները կամ ողբերգելով պարտությունները:

Նման ներկայացումներ չէին կարող գոյություն չունենալ նաև հայ ժողովուրդը ձևավորող ցեղերի, և ավելի ուշ արդեն հայ ժողովրդի մոտ: Բոլոր ցեղերի մոտ գոյություն ունեին ռազմի ոգիներ և աստվածություններ: Ռազմի աստվածների պատվին նույնպես կատարվում էին նրանց գովերգող ռազմական պարային գործողություններ:
Միևնույն ժամանակ տարեց սերունդը չԷր կարող չնկատել երիտասարդության առողջության վրա ռազմական պարերի առողջարարական և կազդուրիչ ազդեցությունը: Նաև նրանց մեջ ֆիզիկական ճարպկությունը, ներդաշնակությունը և շարժումների թեթևությունը զարգացնող ազդեցությունը: Հասկանալի է, որ իրենց ողջ վաղնջականպաշտանմունքայնությամբ և սրբազանությամբ ռազմական պարերը , մրցումներն ու խաղերը սկսեցին ոչ աննշան դեր խաղալ երիտասարդության ֆիզիկական դաստիարակության գործում:
Շհորհիվ իրենց օգտակար մարզումների արդյունքների, ռազմակամ պարերը, մտնում էին զինվորների ֆիզիկական պատրաստականության համակարգի մեջ: Դրանով է պայմանավորված ռազմական պարերը համաժողովրդական տարածումը, որը ծնեց նրա մեջ կենցաղային դիմագծեր, բովանդակություն, որոնք հետագայում զարգացան նրանց պաշտանմունքային նշանակությանը և բովանդակությանը զուգահեռ:
Ռազմական պարերը կատարվում էին հարսանեկան թափորների ժամանակ՝ պսակադրությունից հետո, եկեղեցուց փեսայի տուն տանող ճանապարհին: Նրանք կատարվում էին նաև բուն հարսանիքի ժամանակ : Այս պարերը ըստ երևույթին աղջիկ առևանգելու ժամանակ կռիվ – մենամարտերի կամ նույնիսկ մեծ ճակատամարտերի վերապրուքներ են:

Թաղման թափորների ժամանակ հայերի կողմից ռազմական պարերի կատարման, թաղման ծեսերում ճակատամարտերի բեմականացման մասին հիշատակում է նաև Մովսես Խորենացին: Իսկ ճակատամարտերի նման բեմականացումները իրենց մեջ պարփակում են պարային տարրեր, կատարվում էին պարային ռիթմով և արագությամբ, և կազմված են մի շարք ավանդական պարաքայլերից, ռազմական շարքերի և վերադասավորումների մեջ մնջախաղային հարձակումներով և նահանջներով կամ թշմանու հետապնդումներով:

Եթե մինչ օրս ռազմական պարերը չեն կորցրել իրենց բազմազանությունը,շարժունակությունը, բուռն խառնվածքային ձևերը՝ թռիչքներ, հարձակումներ և մնջախաղային արտահայտչությունը, ապա ավելի քան պարզ է, որ հնում, երբ ռազմական պարերը ունեին արդիական նշանակություն հայերի կենցաղում և ծեսերում, նրանք պետք է լինեին լի ավելի վառ գեղարվեստական արտահայտչականությամբ և թատերականացվածությամբ, կառուցված տեխնիկապես կատարելագործված ռազմական շարժումների վրա և հին հայկական սպառազինության կատարյալ տիրապետմամբ:

Նրա երաժշտական տաղաչափությունը հավասար է 3/4: Այն պարվում է դհոլի և զուռնայի նվագակցությամբ:
Գրառվել է նաև երկու մասից կազմված Քերծիի պարաձև, որում երկրորդ մասում արագությունը զարգանում է:
Պարողները շարվում են մի գծով: Երբեմն կարող է պարվել երկու գծով, իրար դիմաց կանգնած շարքերով: Եվ գծով առաջ շարժվող պարաքայլերը մեկնաբանվում են, որպես հակառակորդի վրա հարձակման արտացոլում: Որին հետևող տեղում շարժումներից հետո, շարքը վերադառնում է իր ելման դիրքին: Վերադառնալու ընթացքում վերդասավորվում են մասնակիցները իրար թիկունքի կանգնած դիրքով, այսինքն 90˚-ով դարձումներով: Առաջ գնացող և վերադարձող պարաքայլերի տարբեր համադրումները երկու շարքով պարելու ժամանակ, թերևս մեկնաբանվում է, որպես մի կողմի հարձակման, մյուսի ինքնապաշտպանության, և ապա հակահարձակման անցնելու արտացոլում: Ձեռքերը բռնում են ափ ափի խաչված մատներով բռնած, թևկախ վիճակում: Երբեմն պատահում է նաև, որ պարվում է ձեռքերը ճկույտներով բռնած:

Ուսուցողական հոլովակ

http://www.youtube.com/watch?v=mgtVN6SrZa8

Քերծի

http://www.youtube.com/watch?v=6ZExxh9dMHc&feature=player_embedded

Tig
16.01.2012, 18:23
(Երկու գնալ, մեկ դառնալ պարաձև)

Ամենատարածված հայկական կոլեկտիվ պարաձևը երկու գնալ, մեկ դառնալ տեսակն է: Այս պարաձևը հանդիպում է մասնակիցների տարբեր դասավորությամբ. Մեկ շարքով կանգնած, երկու շարքով, մեկ շրջանով, երկհարկանի շարքով, երբ պարողների մեկ շարքը կանգնում է մյուս շարքի ուսերին և այլն:
Բոլոր նմանատիպ շարքերի դեպքում մասնակիցների ընդհանուր տեղաշարժը կարող է լինել դեպի աջ –կոչվում են դուզ կամ ձախ, թարս պարեր:

ԳՅՈՆԴ (ԳՅՈՎԸՆԴ)

Հայ ժողովրդի ձեռքերը բռնած կոլլեկտիվ պարերը, որոնք կազմված են դանդաղ կատարվող երկու գնալ, մեկ դառնալ պարաձևի բազմաթիվ կատարումներից կոչվում են Ծանդր Գյոնդեր:
Այս պարերում տեղաշարժը կատարվում է չափազանց դանդաղ, ճիշտ է, տեմպը աստիճանաբար փոքր ինչ արագանում է, բայց այնուամենայնիվ չի հասնում չափավոր արագության: Հնում այս պարերին մասնակցում էր միանգամից մի քանի հարյուր մարդ:
Ծանդր, ծանր նշանակում է, ոչ միայն դանդաղ, այլև բազմամարդ, հետևաբար Ծանդր գյոնդ-ը կարելի է մեկնաբանել նաև այսպես. Դանդաղ, բազմամարդ գյոնդ:
Գյոնդ կամ գյովընդ անվանումը առաջացել է գունդ բառից, որոնք նրա արտասանության հին ձևն են, և նշանակում են մարդկանց հավաքույթ, ժողով, ընդհանրություն, ռազմարվեստում որպես ռազմական մեծ համախմբվածություն, ընհանրություն` ռազմական գունդ:
Հետևաբար գյովընդ տերմինը, անվանումը կարելի է թարգմանել կոլլեկտիվ, մասսայական, համայնքային պար:
Այս պարաձևում տեղաշարժը դեպի կողք է, մեկ մի ոտքը կողք տեղաշարժելով, մեկ մյուսը նրա մոտ տեղադրելով, որն էլ ապա ընդունում է իր վրա մարմնի ծանրությունը:
Կողք տեղաշարժվող այլ պարերում հանդիպող խաչվող քայլի փոխարեն կատարվում է ՙկցորդ քայլ՚:
Երկու գնալ, մեկ դառնալ պարաձևը կազմված է միևնույն տևողությամբ վեց շարժումից: Ընդ որում վեց շարժումներից յուրաքանչյուրը տեղի է ունենում միևնույն ժամանակային տևողությամբ:
1-ին հաշվին կատարվում է աջ ոտքով դեպի աջ, և ոտքը միանգամից դրվում է ամբողջ ներբանի վրա, առանց որևէ շրջվածության, ոտնաթաթով դեպի առաջ:
2-րդ հաշվին ձախ ոտքը դնել աջ ոտքի մոտ` կցել աջ ոտքին, դնելով նույն կերպ ինչպես աջը` ոտնաթաթով դեպիառաջ: Այսպիսի քայլերը կոչում են կցորդ քայլեր, քանզի նրանք քայլ հասկացողության բուն իմաստին չեն համապատասխանում, որովհետև իրականում չեն տեղաշարժում մարմինը: Սրանից է բխում, որ ժողովուրդը այս պարատեսակները անվանում է ՙերկու գնալ, մեկ դառնալ՚, իսկ այս երկու շարժումը միասին ընդամենը ՙմեկ գնալ՚, քանի որ այս երկու շարժումներից տեղաշարժ կատարվում է միայն 1 հաշվին:
3-րդ հաշվին աջ ոտքով կատարել ճիշտ այնպիսի քայլ, ինչպես 1 հաշվին: Այս էլ երկրորդ քայլն է, որ տեղաշարժում է մարմինը, ինչից ելնելով էլ համապատասխանում է ՙերկու գնալ՚-ուն:
4-րդ հաշվին ձախ ոտքը խաղում է`ՙձախ ոտքը կխաղա՚: Տարբեր պարերում ոտքը ՙխաղում՚ է տարբեր ձևերով:
Այսպիսով առաջին չորս հաշվին կատարվում է երկու քայլ տեղաշարժ դեպի աջ:
5-րդ հաշվին ձախ ոտքով կատարել մեկ ոչ մեծ քայլ դեպի ձախ, ոտքը դնելով նույն կերպ` ոտնաթաթը դեպի առաջ, ինչպես մյուս քայլերի ժամանակ:
6-րդ հաշվին աջ ոտքը խաղում է` ՙաջ ոտքը կխաղա՚, ճիշտ նույն կերպ ինչպես ձախ ոտքը 4 հաշվին:
Եվ այսպես դեպի ձախ կատարվում է իրականում մեկ քայլ, ինչն էլ ժողովրդի կողմից բնութգրվում էՙմեկ դառնալ՚ տերմինով:
Որոշ տեղերում 2 հաշվին կատարվում է ոչ թե կցորդ քայլ, այլ խաչվող, որն էլ պարահրապարակով մասնակիցների ընդհանուր տեղաշարժի հետագիծը դարձնում է ոլորուն, ծուռումուռ: Իսկ մեր նկարագրած դեպքում շնորհիվ կցորդ-քայլի պահպանվում է ուղիղ հետագիծ:
Նման պարաձևը հանդիպում է տարբեր դասավորումներով, ինչի մասին արդեն նշել էնք, սակայն նրանք տարբերակվում են.
ըստ տեմպի;
ըստ նրա թե ինչպես է խաղում ազատ ոտը;
ըստ ձեռքերը բռնելու ձևի;
ըստ նրա թե տարբեր շրջադարձերի հետևանքով կա արդյոք մասնակիցների վերադասավորումներ;
ըստ նրանում եղած ուսերի գեղգեղացոխ շարժումների – ժըժըխվել, ժըշխել;
ըստ նրա թե ինչքան խորն են ծնկերի ծալումները – ծունկ կոտրել, ամբողջովին են արդյոք ուղղվում ծնկները և ինչ պարբերականությամբ է այն կատարվում;
ըստ մասերի քանակի - դանդաղ, չափավոր տեմպով և արագ;
ըստ գյոնդ բաշու (պարագլուխ) և գյոնդի պոչի (Պարապոչ) ձեռքի ատրիբուտի;
ըստ պարի բովանդակության և նշանակության, ըստ նրա որտեղ և ում կողմից է այն կատարվում;
ըստ մեղեդու և երաժշտության չափի;
ըստ նվագակցության – ձայնային(վոկալ) կամ գործիքային և երգեցողության առանձնահատկությունների;
ըստ երգի տեքստի - խոսքերի:
Որոշ դեպքերում այս պարաձևը միայն արագանում է, չծավալվելով շարժումների այլ տարբերակներով ավելի արագ մասերի: Այլ դեպքերում նա անցնում է ավելի արագ մասի, համապատասխանաբար փոխելով իր շարժումները:
Ավելի հաճախ ՙերկու գնալ, մեկ դառնալ՚ պարաձևը կազմում է ձեռքերի միացմամբ պարվող կոլլեկտիվ պարերի հիմնական մասը, որոնք այդպես խմբավորվում են ուղիղ հետագծով մասնակիցների ընդհանուր տեղաշարժով.
Ծանդր կամ Ծանըր գյոնդ;
Ծանդր գյոնդ կոտրոցի – խորը ծնկածալերով և ուղղումներով;
Ծանդր գյոնդ կոտրոցի ճկուտախաղ - խորը ծնկածալերով և ուղղումներով և ձեռքերը ճկույտներով միացրած:

Ուսուցողական հոլովակ

http://www.youtube.com/watch?v=-JKZ5TZR7TM

Գյովնդ

http://www.youtube.com/watch?v=_Sm5Zdbkwtw

Tig
18.01.2012, 10:23
http://www.youtube.com/watch?v=zKp7TStWdgY&feature=channel_video_title

Tig
18.01.2012, 16:50
Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին, Կարին ավանդական երգի և պարի համույթը կներկայանա նոր համերգով (http://www.facebook.com/events/312204635489605/), որի նպատակը վերջին մի տարվա ընթացքում Կարինի գործունեության և բանահավաքչության շնորհիվ մոռացումից փրկված հայկական պարերը հայ հանդիսատեսին ներկայացնելն է: Կարինը կներկայանա ընդարձակ պարային ծրագրով: Հանդիսատեսը կվայելի նոր գրառված և կրկին կյանքի կոչված մի շարք պարեր ևս: Պարերից շատերը կցուցադրվեն առաջին անգամ:

Հ.Գ.
Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Կորցնելով պարը` կկորցնենք մեր դեմքը: Կարինն այսօր այն եզակի խմբերից է, որ նոր կյանք է տալիս մեր մշակույթին՝ չթողնելով, որ այն մոռացվի ու մեռնի:
Կարին համույթի շնորհիվ վերգտեք ձեր ազգային պարը և կերտեք ձեր իրական ազգային դիմագիծը:

Tig
27.01.2012, 13:39
Կարին (http://www.facebook.com/#!/groups/folk.dance/) ավանդական երգի և պարի համույթը վերսկսում է պարային միջոցառումների շարքը (http://www.facebook.com/#!/events/282524351810027/): Հայ ազգագրական պարերի հերթական դասընթացը տեղի կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կանաչ դահլիճում, սովորականի պես՝ ամսվա վերջին ուրբաթ օրը՝ հուվարի 27-ին ժամը 19:00: Մուտքն ազատ է բոլորի համար:

Հ.Գ.

Ազգային պարով, ազգային երգով են մեր զինվորները ոգեշնչվել, ազգային երգ-երաժշտություն լսելուց հետո է, որ մեր քաջ, անձնվեր տղաները կռիվ են գնացել` մի գրամ վախ անգամ սրտում չունենալով: Ազգային պարի ու երգի շնորհիվ է, որ մենք այսօր կանք, գոյատևում ենք, ահա սրա միջոցով ենք մենք անհատականություն, ահա սրանով ենք մենք ՀԱՅ: Պետք է վերջապես կարողանանաք մեր երկրի ներսում բարձր պահել մեր ազգային ոգին, որպեսզի ազգային արժեքները գնահատելու ունակություն ունենանք` որպես ապահովագրում օտարերկրյա ոտնձգություններից:

"Ազգային ոգի - ահա՛ գերագույն հերոսը, միակը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը":

Սրանք մեր խոսքերը չեն, սրանք Նժդեհի խոսքերն են:


հ.գ.հ.գ. մնաց մի քանի ժամ՝ շտապեք :)

Tig
01.02.2012, 12:52
ՌՈՍՏԱՄ ԲԱԶԻ

Ռոստամ Բազի – Հայկական ռազմի պարերից է: Հիմնականում տարածված է եղել Պարսկահայքում՝ Կապուտան (Ուրմիա) լճի շրջակայքում: Ռոստամը դա պարսիկ գրող Ֆիրդուսու հայտնի էպոսի հերոսի անունն է, որը ողջ Պարսկաստանում, այդ թվում նաև պարսկահայոց մեջ ընդունված էր որպես հերոսականություն, առնականություն, դյուցազնականություն խորհրդանշող պատմական անձերից, կերպարներից մեկը: Իսկ բազի թարգմանվում է որպես, խաղ, այսինքն եթե ամբողջովին փորձենք հայեցի մեկնաբանություն տալ, ապա այն թերևս կհնչի որպես «Քաջերի խաղ», որը կրել է ռազմիկների մարզելու խնդիրը:

Ժողովուրդը ռազմական պարերը անվանում է կռվի խաղեր: Գրական հայերնում նրանք կոչվում են ռազմական պարեր – ռազմ-կռիվ բառարմատից, կամ պատերազմական պարեր, պատերազմ-կռիվ բառից:
Բանակի, զորագնդի պարերը, հատկապես տարված հաղթանակների կապակցությամբ հնում կոչում էին Պարք Բանակաց: Բոլոր ժողովուրդների և ցեղերի մոտ հնում կատարվում էին մենամարտի և ճակատամարտի բեմականացումը: Այն ցեղերի մոտ, որտեղ այժմ էլ իրականացվում է պատանիներին ցեղի գաղտնիքների և խորհրդապաշտություններին հաղորդություն տալու ծեսը, նման բեմականացումները իրականացվում են նաև մեր ժամանակներում:

Հաղորդություն ստացող պատանիները պիտի ծանոթանային իրենց ցեղի, և իրենց նախնիների հերոսական սխրանքներին ծանոթացնող պատմությունների հետ: Ռազմական սյուժեն, կամ առանձին ռազմական պարերը կատարվում էին նմանատիպ պատմա-դիցաբանական և էպիկական ներկայացումներին՝ ավագների անմիջական հսկողությամբ, ղեկավարությամբ և երբեմն մասնակցությամբ, հաղորդություն վերցնող, օծվող պատանու դիմաց: Աստիճանաբար նաև պատանիները սովորում էին պարերը բեմականացնել և կատարել, գովերգելով իր ցեղի կամ ժողովրդի վերապրած ռազմարշավները, հաղթանակները կամ ողբերգելով պարտությունները:

Միևնույն ժամանակ տարեց սերունդը չԷր կարող չնկատել երիտասարդության առողջության վրա ռազմական պարերի առողջարարական և կազդուրիչ ազդեցությունը: Նաև նրանց մեջ ֆիզիկական ճարպկությունը, ներդաշնակությունը և շարժումների թեթևությունը զարգացնող ազդեցությունը: Հասկանալի է, որ իրենց ողջ վաղնջական պաշտանմունքայնությամբ և սրբազանությամբ ռազմական պարերը , մրցումներն ու խաղերը սկսեցին ոչ աննշան դեր խաղալ երիտասարդության ֆիզիկական դաստիարակության գործում:

Շհորհիվ իրենց օգտակար մարզումների արդյունքների, ռազմակամ պարերը, մտնում էին զինվորների ֆիզիկական պատրաստականության համակարգի մեջ: Դրանով է պայմանավորված ռազմական պարերը համաժողովրդական տարածումը, որը ծնեց նրա մեջ կենցաղային դիմագծեր, բովանդակություն, որոնք հետագայում զարգացան նրանց պաշտանմունքային նշանակությանը և բովանդակությանը զուգահեռ:
Ռազմական պարերը կատարվում էին հարսանեկան թափորների ժամանակ՝ պսակադրությունից հետո, եկեղեցուց փեսայի տուն տանող ճանապարհին: Նրանք կատարվում էին նաև բուն հարսանիքի ժամանակ : Այս պարերը ըստ երևույթին աղջիկ առևանգելու ժամանակ կռիվ – մենամարտերի կամ նույնիսկ մեծ ճակատամարտերի վերապրուքներ են:

Թաղման թափորների ժամանակ հայերի կողմից ռազմական պարերի կատարման, թաղման ծեսերում ճակատամարտերի բեմականացման մասին հիշատակում է նաև Մովսես Խորենացին: Իսկ ճակատամարտերի նման բեմականացումները իրենց մեջ պարփակում են պարային տարրեր, կատարվում էին պարային ռիթմով և արագությամբ, և կազմված են մի շարք ավանդական պարաքայլերից, ռազմական շարքերի և վերադասավորումների մեջ մնջախաղային հարձակումներով և նահանջներով կամ թշմանու հետապնդումներով:

Եթե մինչ օրս ռազմական պարերը չեն կորցրել իրենց բազմազանությունը, շարժունակությունը, բուռն խառնվածքային ձևերը՝ թռիչքներ, հարձակումներ և մնջախաղային արտահայտչությունը, ապա ավելի քան պարզ է, որ հնում, երբ ռազմական պարերը ունեին արդիական նշանակություն հայերի կենցաղում և ծեսերում, նրանք պետք է լինեին լի ավելի վառ գեղարվեստական արտահայտչականությամբ և թատերականացվածությամբ, կառուցված տեխնիկապես կատարելագործված ռազմական շարժումների վրա և հին հայկական սպառազինության կատարյալ տիրապետմամբ:

Չնայած որ ռազմի պարերի գերակշռող մասը գծային պարեր են, որոնք բաժանվոմ են երկու ձևերի՝ միաշարք և երկշարք գծային պարերի, այդուհանդերձ Ռոստամ Բազին ռազմի պարերի այն պահպանված նմուշներից է, որը պարվում է շրջանաձև: Պարեղանակը 3/4 հաշիվ ունի, բայց խառը շեշտադրումով: Պարի հատակագծի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է, ինչը վկայում է պարի դրական ազդեցության, նրա հաղթական մոգության մասին: Պարաքայլերը շատ տիպիկ են պարսկահայոց պարարվեստին և մի քիչ կլորավուն, աղեղնաձև քայլերով:

Պարաքայլի հաշիվը յոթ է, ինչը նույնպես դրական խորհուրդ ունի և երևի մարտում հաղթանակին նպատակմղված մոգություն: Առաջին երեք հաշիվը տեղում ձախ ոտքով, իսկ երրորդը հենց դեպի ձախ կատարվող շարժումներ են, ասես նախկին մարտերում անհաջողությունների, ձախորդությունների հետ կապը խզելուն նպատակամղված, որը հոգեբանորեն նախատատրաստում է ապագա մարտերում հաղթողին ոգի ներշնչելու: Հետագա երեք հաշվին մարմինը փոքր-ինչ աջ դարձումով շատ ավելի կտրուկ տեղաշարժվում է դեպի աջ և պարի վերջակետը յոթերորդ հաշվին մարմինը ուղղվում է, հանգելով ելման դրության, բարձր թռիչքով վերջակետ դնելով պարաքայլին՝ ասես արձանագրելով տարված հաղթանակը:

Անշուշտ այս պարը մի քանի տեսանկյունից դրական ազդեցություն ունի մարտիկների վրա: Նախ և առաջ մարտական ոգեղենության, ֆիզիկական բարձր պատրաստականության, ճարպկության և բարձր ցատկունակության:
Ենթադրաբար այս պարը վերապրուկ է հեթանոսական արևապաշտական ժամանակներից, այդ է վկայում պարի հատակագծի ձևը, որը հիշեցնում է արևի սկավառակը, քանզի արևի և Հայոց ռազմի Աստված Վահագնի հովանավորությունն էլ մարտի ժամանակ ակնակալում են պարի մասնակիցները:

Ըստ որոշ հիշատակությունների պարը երբեմն պարվել է փոքր դաշույներով, որը կենցաղից հետզհետե դուրս է մղվել: Իսկ երբեմն պարվել է ջահերով, որը նույնպես կենցաղից դուրս է մղված, բայց ինչը խորհրդանշում է պարի հեթանոսական ծագումը և նախկինում նրա արևապաշտական բնույթ ունենալը:


http://www.youtube.com/watch?v=fKog7KuCeXk&feature=player_embedded

Քանի որ այս պարի ուսուցողական հոլովակը դեռ չկա առաջարկում եմ վայելել նաև այս կատարումը :)


http://www.youtube.com/watch?v=xPCxSnW3008

Tig
01.02.2012, 13:09
ՅԱՐԽՈՒՇՏԱ

Յար խուշտա ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ Յար խուշտա նշանակում է զենքի ընկեր: Յար պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլև ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ` կարճ նիզակ, զենք:

Ռազմական պարերի ժանրը հայ պարաֆոնդին բնորոշ ինքնատիպ երևույթներից է: Դրա մասին հիշատակությունները և վկայություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Գրիգոր Մագիստրոսի մոտ:
Ինչպես բոլոր ծիսական պարերը, այնպես էլ ռազմականները համարվել են սրբազան և դրանց կատարմանը լուրջ նշանակություն է տրվել: Այդ պարերը կատարել են ռազմի գնալուց առաջ ռազմիկների մարտական ոգին բարձրացնելու, հաճախ նույնիսկ ռազմի հաջող կամ անհաջող ավարտը նմանողական գործողության միջոցով գուշակելու նպատակով: Պարել են նաև ռազմական հաղթանակներ տոնելիս և կամ թաղման արարողություններին` հատկապես եթե հանգուցյալը կապ է ունեցել ռազմական գործի հետ:

Ժողովրդական տոներին, հարսանիքներին դրանք կատարվել են հատուկ ծիսական նպատակադրմամբ` ամուսնացող զույգի համայնքի բարօրությունն ապահովելու, հնի ու նորի սահմանագիծը բարեհաջող հաղթահարելու համար:
Ռազմական պարերի կատարումը հնուց ի վեր ունեցել է մեկ այլ կարևոր նշանակություն նույնպես. այն դիտվել է որպես ռազմամարզական դաստիարակության միջոց: Ռազմական պարեր սովորելիս և դրանց տեխնիկական ու արտահայտչական բարդությունը հաղթահարելիս երիտասարդները ոչ միայն ֆիզիկապես մարզվել են, այլև յուրացրել այն սոցիալական և մշակույթային նորմերի համակարգը, որը բնորոշ է տվյալ համայնքին:

Յար խուշտա ռազմական խաղ-պարը, պատկանում է Ծափ պարերի տեսակին և առանձնանում յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և գունեղ կատարման ոճով:
Ծափ պարերը հայկական ռազմական պարերի տեսակներից են: Այդ պարերում շարժումները շեշտվում են հանդիպակած զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքերին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը:
Հայկական ռազմական ծափ պարերից են` Խարզանի Յար Խուշտա կամ Թաք Յար խուշտա, Սլիվանի Յար խուշտա, Մաչինո, Մընդո, Հալա կըշտա, Դե բժան, բժան պարերը:

Ծափ պարերում առանձնանում է հանդիպակած զույգի հետ ծափերի կատարման երկու տեսակ` ծափեր զույգի հետ մեկ ձեռքով և ծափեր երկու ձեռքով: Երբ ծափերը կատարվում են մեկ ձեռքով, այդ դեպքում մեկ կողմը հանդես է գալիս որպես հարձակվող, իսկ մյուսը` պաշտպանվող: Հնարավոր է, որ վաղ անցյալում զույգերն ունեցել են թրեր, նիզակներ և վահաններ հարձակման և պաշտպանության նպատակով, որոնք ժամանակի ընթացքում փոխարինվել են զույգերի աջ ձեռքերի միմյանց ուժգին բախվող հարվածներով: Այս տեսակի Ծափ պարերում պարաձևերը հերթագայում են այնպես, որ մեկ մի կողմն է հարձակվում մյուսը պաշտպանվում, մեկ էլ` մյուսը: Երբ ծափերը կատարվում են երկու ձեռքով, հանդիպակած կողմերը հարձակվում, հավասարապես զարկում և պաշտպանվում են միաժամանակ: Այս դեպքում կարծես թե վերանում են նահանջողի դերն ու վահանի գործառույթը: Երկու կողմերն էլ զինված են հարձակման զենքերով, այն է` միաժամանակ կատարվող երկու ձեռքի ծափերով և հարձակողական դիրքերում են:

ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՈՐՊԵՍ ԽԱՂ: Խաղ ու պար տերմիններն հոմանիշներ են հայերենում: Յար խուշտան այն խաղերից է, որոնք ներկայացնում են խաղի և պարի միջանկյալ ձևը կամ մեկից մյուսին անցնելու ընթացքը:
Ռազմական այս խաղին բնորոշ են թատերականացված մնջախաղային երկխոսությունները անհատների և խմբերի միջև, մենամարտ-մրցույթը, կռվախաղը, խաղի մրցակցային ոգին և հաղթող ու պարտվող կողմերի առկայությունը:
Այն եղել է սասունցիների մեջ տարածված խաղերից, որը կատարվել է բազմամարդ ուխտագնացությունների ժամանակ Անդոկի, Մարութա սարի, Ծովասարի և Մշո Ս. Կարապետ վանքի տոներին, հարսանիքներին ու խնջույքներին: Մասնակցել են հասուն տարիքի մարդիկ, պատանիները, հաճախ նույնիսկ տարեցները:
Խաղացողները բաժանվել են երկու խմբի: Խաղի սկիզբն ավետել է մարտիկների երեքանգամյա ծափը, որից հետո նրանք ուղիղ գծաշարով հարձակվել են միմյանց վրա, երեք անգամ ձեռքերը միմյանց զարկել ու նորից ետ նահանջել: Այդ ամենը կատարվել է խիստ համաչափ, ռիթմիկ, ուղեկցվել երգ ու պարով: Այդ ռիթմիկ խաղը շարունակվել է այնքան, մինչև որ կողմերից մեկն իրեն պարտված է զգացել:
Յար խուշտա խաղացողները ռազմական տարազ են կրել, մեջքին, աջ կողմի առաջամասում` դաշույնով:

ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ : Ժամանակի ընթացքում Յար խուշտայի խաղային տարրը փոքր ինչ պասիվացել է, տեղի տալով շարժումների պարային բնույթին: Դրա հիմնական դասավորությունը (միզանսցենը) շրջանն է, որը պարբերաբար քանդվում է և վերադասավորվում երկու ուղիղ հանդիպակած գծի: Այդ գիծ-մարտաշարքերը մոտենում են միմյանց, կարծես թե հարձակվում իրար վրա:
Այնուհետև պարողները բախվում են գլխավերևում կատարվող ծափերով և հեռանում, նահանջում: Մարտաշարքերը պարելով քանդվում են կամ վերադասավորվում շրջանի: Շրջան - երկու շարք – շրջան միզանսցենաների այս հերթագայումը բնութագրում է պարի հիմնական կառուցվածքը և կարծես թե խորհրդանշում ընդմիջվող բեկումներով ընթացող տիեզերական անվերջության գաղափարը:
Յար խուշտա-ն պարում են երկու հակառակորդ խմբի բաժանված և յուրաքանչյուր մարտիկ պարում է մյուս խմբի դեմ-դիմաց կանգնած մարտիկի հետ, նրա հետ զույգ կազմելով: Պարը կարելի է բնութագրել նաև որպես մարտնչող զույգերի խմբական կատարում:
Յար խուշտա-յի հիմնական պարաքայլն ընդմիջվում է հակառակորդ զույգերի ծափերով և մեկ ոտքի ծունկը գետին զարկելով: Պարաձևերն հերթագայում են մեկը մյուսին, ավանդական պարին բնորոշ սահմանված կարգով, սակայն առկա է նաև ազատ իմպրովիզացիան, հատկապես շրջանով պարի ժամանակ:
Պարողները կարող են մինչև հաջորդ մարտաշարք – միզանսցեն ձևավորելը առանձին պտույտներ կատարել տեղում կամ շարժմամբ, ծափ տալ, ձեռքերն իջեցնել կամ այլ դիրքեր ընդունել: Դա պարի այն հատվածն է, երբ մարտիկները կարծես թե տրամադրվում են, նախապատրաստվում հարձակման և սկսվում է այն պահից, երբ մարտաշարքերը քանդվում են:
Քանի որ այս պարում կատարողները ձեռքերից բռնած չեն, դրանց շարժումները նույնպես կարող են իմպրովիզացիոն բնույթ ունենալ; Ձեռքերը գլխավերևում հակառակորդի հետ կատարվող ծափերից հետո ազատ շարժումներ են կատարում` արմունկների և դաստակների պտույտներ, կարող են նաև ներքև իջեցնել:
Ուսերը թափահարվում են վերև և ներքև, ինչպես ժողովուրդն է ասում` ժշխվում:
Թվում է, թե այս խմբական մարտապարում պարագլուխ չկա, սակայն պարողները կողմնորոշվում են` հետևելով առաջին զույգի պարողին: Եթե նրանք փոխում են տեղերը, ապա մյուս զույգերը նույնպես հաջորդաբար փոխում են իրենց տեղերը` պահպանելով մարտնչողների նույն կազմը:
Հայտնի են դեպքեր, երբ պարողները զգացմունքային ընդգծված վիճակի (էքստազ) մեջ են ընկնում և անընդմեջ ու ուժգին ծափերից նույնիսկ արյունոտում ձեռքերը: Հաճախ էլ նրանք միմյանց են զարկվում ոչ միայն ծափերով, այլև կրծքով ու ծնկներով, որից հետո նահանջողներն արշավում են նոր թափով:

ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՏԵՍՔԵՐԸ:
Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրանցմամբ պարի երաժշտական չափը 2/4 է: Այն սկսվում է միջին տեմպով, աստիճանաբար արագանում:
Ինչ որ ժամանակ Յար խուշտան կատարվել է արտասանական երգի ուղեկցությամբ: Երգի տեքստը կարճ է և կրկնվում է շարունակաբար: Բառերի իմաստը հայտնի չէ, երեվի թե այն մարտական կանչ է խորհրդանշում.
Տոզիլբանո, տոզիլբան,
Տոզիլբանո, տոզիլբան…
Պարի կատարումն ուղեկցվել է նաև դհոլի և զուռնայի նվագակցությամբ, որը զարգացնելով բանահյուսական երգի մեղեդին, ամբողջացրել է պարը:

ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ԲԵՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ: Յար խուշտան այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը ժողովրդական պարային մշակույթում պահպանվել է մինչ օրս և շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Այն տարածված է եղել նաև բեմական պարարվեստում:
Դեռևս XX դարի 30-ական թթ. այն բեմականացրել է Սրբուհի Լիսիցյանը` Երևանի Պարարվեստի ուսումնարանի ազգագրական պարերի խմբում և Վահրամ Արիստակեսյանը` Հայաստանի ազգագրական պարերի պետական առաջին անսամբլում:

Յար խուշտան հայտնի է նաև 1957թ. Աշնակ գյուղի սասունցիների` Վահրամ Արիստակեսյանի ղեկավարած պարախմբի կատարմամբ, որը հայ բեմական պարարվեստի հետագա ժամանակաշրջանում անգամ շարունակում է կատարվել ինքնագործ և պրոֆեսիոնալ պարային խմբերում:
Բեմական մշակումներում Յար խուշտան պահպանում է իր հիմնական միզանսցենաները, պարաձևն ու պարաքայլը, չնայած ներքոհիշյալ փոփոխությունների.
1. Ավանդական Յար խուշտան պարել են միայն տղամարդիկ:
Բեմական տարբերակում պարում են նաև կանայք, նույն պարաձևով, սակայն
ծափ զարկելով ոչ թե տղամարդկանց այլ միմյանց:
2. Բեմական մշակումներում Յար խուշտան ունենում է որոշակի բեմական մուտք և որևէ բնորոշ պարային դիրքով շեշտված վերջաբան:
3. Բեմադրողի մշակման և բեմի օրենքներին համապատասխան սահմանափակվում է պարողների իմպրովիզացիան:
4. Պարը ուղեկցվում է գործիքային երաժշտությամբ, հաճախ էլ ձայնագրությամբ` սահմանափակելով նաև երաժիշտների իմպրովիզացիան:

Բացակայում է բանահյուսական տեքստը, որին փոխարինում են պարողների հաճախակի կրկնվող մարտական բացականչությունները:
Այսպիսով, Յար խուշտա ռազմական պար-խաղը հնագույն ակունքներ ունեցող հայկական ռազմական ծիսական պարերից է: Ժամանակի ընթացքում այն տարբեր փոխակերպումների է ենթարկվել, դարձել աշխարհիկ զվարճանքի խաղ և պար, միաժամանակ պահպանել հնագույն տարբերակին բնորոշ տարրեր, որոնց ակնհայտ վկայություններն են պարի միզանսցենները, պարաձևը, ծափերը, բանահյուսական տեքստն ու մարտական կանչերը:
Ներկայումս Յար խուշտան պահպանվում է հայ ժողովրդական և բեմական պարարվեստում, և այդ կենսունակությունը նույնպես հաստատում է այս բացառիկ ավանդական պարանմուշի արժեքն ու ինքնատիպությունը:


http://www.youtube.com/watch?v=7DUmTBDLSCM&feature=player_embedded

Ուսուցողական հոլովակ

http://www.youtube.com/watch?v=4baxxj5Zojk

Tig
01.02.2012, 14:46
ՄՇՈ ԽԸՌ, ՍԱՍՆԱ ՔՈՉԱՐԻ

Հայաստանում գոյություն ունեն պարեր Մըշու խըռ անվանմամբ: Նրա մեղեդիները նման են Քոչարու մեղեդիների: Մըշու խըռ պարաձևի հիմնական շարժումների հաշիվը նույնպես 8 է, ինչպես և Քոչարունը և նրա սխեման կարելի է վերագրել երկուս գնալ երկուս դառնալ պարատեսակին: Բայց ի տարբերություն Քոչարի պարատեսակի Մըշու խըռ պարատեսակը ունի իր սխեմայի հատուկ հիմք, որը պահպանվում է նաև նրա արագ մասի ժամանակ և հիմնաված է այլ տեսակի թռիչքների վրա:

Քոչարի և Մըշու խըռ պարատեսակի ընդհանրությունը նաև նրանց բովանդակության մեջ է, և որ երկու պարատեսակն էլ կենդանիների են պատկերում և նրանց թռիչքները: Ըստ որոշ մեկնաբանությունների Քոչարին` այծերի և խոյերի, իսկ Մըշու խըռը ձիերի: Մըշու նշանակում է Մուշի, այսինքն Մուշ քաղաքի և մարզի անունով, իսկ խըռ ըստ որոշ մեկնաբանությունների նշանակում է մոխրագույն ձի կարմիր նշաններով: Մըշու խըռ տեսակի թռիչքները կարող են լինել ձիու ցատկումը, ոստնումը, արշավումը, առավել ևս, որ խըռաթլի թուրքերենից նշանակում է ձիավոր մոխրագույն ձիու վրա:

Աճառյանի բառարանում մեկնաբանվում է.
ա. որպես վեճ, պայքար,
բ. բաց, ազատ տարածություն-դաշտ, հարթավայր;
տվյալ դեպքում Մըշու դաշտ, Մըշո դաշտավայր:

Մեկ այլ մեկնաբանությամբ խըռ բառը ունի երկակի նշանակություն.
սմբակների դոփյուն,
ձռչկոտում:
Երբեմն մեկնաբանվում է նաև ուղղակի Մշո թռիչքներ:

Այս պարատեսակում ըստ երևույթին ներկայացնում է ձիու վարգը, և ապա պարը արագանալուց նրա արշավումը:
Մըշու խըռի ժամանակ պարողները կանգնում են ուս-ուսի, մի շարքով, ձեռք-ձեռքի բռնած, ներքև պարզած և ներքևում խաչված և մատները միահյուսված:


http://www.youtube.com/watch?v=-UBcu9xBoyY&feature=player_embedded

Ուսուցողական հոլովակ

http://www.youtube.com/watch?v=3Hf8iH9kKns

Tig
03.02.2012, 11:29
Ընտիր համերգ էր:hands

Վերադարձ արմատներին

Սերժ Սարգսյանը եւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են եղել «Կարին» համույթի համերգին
Ոչ թե հողով ու հացով, այլ մշակույթով ենք հարուստ։ Միայն թե մեր դարերի պատմություն ունեցող մշակույթի գործերը պետք է հավաքագրել, մշակել ու ներկայացնել եկող սերունդներին։ 10 տարի է այդ գործելաոճն է որդեգրել «Կարին» ավանդական երգի եւ պարի համույթը։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ ուսումնասիրվել են ավելի քան 30 պարեր, որոնցից 20—ը ամբողջովին նոր են կամ այլ մեկնաբանություններով։ 2010թ. համույթը Հայաստանի չորս մարզերում՝ Գեղարքունիքում, Շիրակում, Արարատում եւ Արագածոտնում ուսումնասիրել է մի շարք ազգագրական պարեր։ Ուսումնասիրության համար ընտրել են այն մարզերը, որտեղ առավել հարուստ նյութ կա։ Ուսումնասիրությունները կշարունակվեն, քանի որ անելիքները շատ են։ Առաջիկա ուսումնասիրությունները կատարվելու են Լոռու մարզի 2 գյուղերում։
Իսկ մինչ այդ 10—ամյակի առիթով համույթը երեկ իր հավաքագրած պարերը «Դարձ յարմատս» խորագրի ներքո ներկայացրեց Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում։
Կարեւորելով ազգային ավանդական երգ ու պարի դերը սերունդների դաստիարակության եւ ինքնաճանաչողության գործում՝ համերգին ներկա եղան նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Հյուրերի թվում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այլ անձինք։
«Ամենամեծ ձեռքբերումն այն է, ինչի համար համույթը ստեղծվել է։ Տասնամյա հոբելյանը դիմավորեց իր բռնած ուղուն հավատարիմ»,–լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
«Տասը տարիների ամենամեծ ձեռքբերումն այն է, որ այն մտավախությունը, որը վերաբերում է պարի՝ գրաբար դառնալուն, վերացել է։ Նույնիսկ համաշխարհային մրցույթում առաջին տեղը գրավելը ավելի փոքր հաղթանակ է, քան այն, որ մենք կարողացանք երիտասարդության մեջ սերմանել սեր դեպի սեփական մշակույթը եւ կարողացանք իրենց համար բացել ինքնաճանաչման ճանապարհ։ Հզոր մշակույթ ունենք, եւ իրավունք չունենք թույլ տալու, որ այն մահանա»,–բարձրաձայնեց համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանը։
«Աջակցել ենք, որպեսզի համույթը հավաքագրի ազգային գործերը։ Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է»,–ասաց ՀՀ—ում ԱՄՆ–ի դեսպան Ջոն Հեֆերնը։
Մեր հարուստ մշակույթի վառ ապացույցները նաեւ մեր տատիկներն ու պապիկներն են, որոնք այսօր շարունակում են դրանց կրողը եւ անձամբ փոխանցողը լինել։ Թերեզա տատիկը պարել սկսել է 60 տարեկանից, իսկ այսօր արդեն 77 տարեկան է։ Ասում է, որ այդ տարքիում պարելու համար իրեն ոչ մի կարծրատիպ չի խոչընդոտել եւ մեծ սիրով ընդունել է Խաչիկ պապիկի՝ իր խմբում պարելու առաջարկը։ «Ասացի, Թերեզ քույրիկ, պիտի գաս ու պարես։ Նա ընդունեց իմ հրավերը, բայց ոչ մենակ, ամուսինն էլ միացավ մեզ»,–հիշում է «Մշո հավքեր» խմբի գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սողոյանը։
Պարոն Խաչիկի խումբը գործում է 80—ականներից։ Հպարտությամբ է նշում, որ իր խմբում անցյալ տարի 100—ամյա պարող էլ է ունեցել։ Այսօր էլ 93—ամյա ներկայացուցիչ ունի։ Խումբը կազմել է դռնեդուռ ընկնելով, խնդրելով, պարողներ հավաքելով։ Այսօր «Մշո հավքերի» դռները բոլորի համար են բաց, միայն մի պայմանով՝ պարելու հանդեպ պետք է սեր ունենալ։ Եվ միայն դա բավական է, որ խմբում ընդգրկվելուց հետո 20 օր անց սկսնակի ոտքերն ու ձեռքերը այլեւս չընդդիմանան եւ բեմի վրա մի գեղեցիկ պար բեմադրեն, ինչպես արդեն հմտացածները՝ երեկ։
«Հանդգնել ենք մարզերից երեք տարբեր խմբեր հրավիրել, որպեսզի իրենց բնօրինակով ներկայացնեն այն, ինչ մենք վերականգնել ենք։ Կարեւոր է, որ արժեւորվեն այն անհատները, որոնք իրենց անձը մերժելով պահպանել են հազարամյակների պատմություն ունեցող մշակույթը եւ բերել—հասցրել են մեր օրերը։ Պետք է կարեւորել այս նախադեպը եւ ուրիշների համար վարակիչ դարձնել, որպեսզի հասկանան, որ այն կեղծ մշակույթը, որը հեղեղվում է մեզ վրա եւ եթերից, եւ մշակութային միջոցառումներից, չի կարող պահել հայի տեսակը։ Դա չէ, որ պետք է հզորացնի մեզ։ Յուրաքանչյուր ազգի համար մշակույթը ինքնաճանաչման լավագույն ձեւն է, ինչպես Կոմիտասն էր ասում՝ ամենայն մաքուր հայելին է ցեղի։ Իսկ մարդը, որ ինքնաճանաչում չունի, չի կարող հզոր լինել։ Նա խոցելի է։ Կուզենայի, որ ինքնաճանաչ լինենք»,–իր ցանկությունների մասին ասաց Գագիկ Գինոսյանը։
Այնուհետեւ ներկաները մեծ հաճույքով ունկնդրեցին խմբի կատարումները։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Աղբյուր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Tig
06.02.2012, 16:30
Փետրվարի 2-ի համերգին ներկայացված նոր գրառած պարերից` "Շարանի": Շատ պարզ, բայց հզոր մի պար: :)


http://www.youtube.com/watch?v=Dy_H7dX1lfU

հ.գ. ես էս պարը կանվանեի "Վագրապար" ...:think

Tig
06.02.2012, 16:36
"Պոզարե": Սա էլ է նոր գրառած պարերից ու առաջին անգամ ներկայացվեց բեմից այս համերգին:


http://www.youtube.com/watch?v=1TMo3rlc1YU&feature=related

Tig
06.02.2012, 16:38
Մի նոր պար էլ՝ "Սղերդի քոչարի": Շատ ոգևորող է:


http://www.youtube.com/watch?v=qz-A4-TTL_s

Tig
08.02.2012, 12:07
http://www.youtube.com/watch?v=vCMLa9xdgwc&feature=share

My World My Space
08.02.2012, 12:41
http://www.youtube.com/watch?v=vCMLa9xdgwc&feature=share

ամենաանդուրը ֆոնի տելեվիզըրով գնացող Արամեի կլիպն ա... :[ Կարինից ոչինչ չկա՞ր...:B

Tig
22.02.2012, 14:17
Հայ ավանդական պարերի հերթական բաց դասընթացը տեղի կունենա (http://www.interpress.am/news/id/32822.html) փետրվարի 24-ին ժամը 19:00-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կանաչ դահլիճում: «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ միասին վերգտեք և կերտեք ձեր իրական ազգային դիմագիծը: Միացեք և տրվեք ազգային ոգուն: Մուտքն ազատ է բոլորի համար:

Tig
26.02.2012, 21:22
http://www.youtube.com/watch?v=HQMURtTDlmc&feature=g-all-u&context=G2018c6fFAAAAAAAAAAA

Tig
26.03.2012, 15:48
"Կարին" համույթը հրավիրում է (https://www.facebook.com/#!/events/368559989843814/) բոլորին, իր հերթական, ամենամսյան, ավանդական պարերի բաց դասընթացներին: Միջոցոռումը տեղի կունենա մարտի 30-ին 19:00-ից սկսած, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կանաչ դահլիճում:

Varzor
26.03.2012, 16:41
"Կարին" համույթը հրավիրում է (https://www.facebook.com/#!/events/368559989843814/) բոլորին, իր հերթական, ամենամսյան, ավանդական պարերի բաց դասընթացներին: Միջոցոռումը տեղի կունենա մարտի 30-ին 19:00-ից սկսած, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կանաչ դահլիճում:
Մեծ հաճույքով կգայի` կնոջս հետ միասին, բայց նախօրոք դժվար է պլանավորելը:

Tig
02.04.2012, 12:04
Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆ.
<ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԽՐԱՆՔԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է>
(http://norgladzor.blogspot.com/search?updated-min=2012-01-01T00:00:00-08:00&updated-max=2013-01-01T00:00:00-08:00&max-results=10)
Բազմաթիվ ազգագրական պարեր վաղուց մոռացության գիրկն անցած կլինեին, եթե ազգային պարարվեստի երախտավոր գործիչ Գագիկ Գինոսյանն իր ժամանակն ու սերը չնվիրեր դրանք կործանումից փրկելուն: Մինչ օրս նա հավաքել, մշակել և բեմադրել է Մեծ Հայքի տարբեր գավառների պարերը, հիմնադրել <Կարին> ավանդական երգի, պարի անսամբլը:

- Պարո°ն Գինոսյան, որպես կանոն պարել սկսում են մանկուց, մինչդեռ Դուք կոտրել եք այդ կարծրատիպն ու պարի առաջին էլեմենտները յուրացրել արդեն հասուն տարիքում: Ինչպե±ս տեղի ունեցավ Ձեր մուտքը հայ պարարվեստ:
- Ընկերս, որ սիրահարված էր Հայրիկ Մուրադյանի պարախմբում պարող մի աղջկա, որոշել էր ինքն էլ հաճախել պարի դասընթացի, որպեսզի կարողանա հանդիպել սիրած աղջկան ու ինձ էլª արդեն հասուն երիտասարդիս, խնդրեց իր հետ գնալ: Մի քիչ տարօրինակ թվաց խնդրանքը, բայց ընկերոջս չմերժելու համար, նաև մտածելով, որ ինձ պարզապես չեն ընդգրկի պարողների շարքերը, ընդունեցի առաջարկը: Մինչ այդ առաջին անգամ օտար մարդկանց ներկայությամբ պարել էի բանակ գնալուցս առաջ միայն: Ինչևէ: Հայրիկ Մուրադյանը, որ հետագայում եղավ ինչպես երգի, պարի, այնպես էլ հայ լինելու ուսուցիչս, ինձ բարձրացրեց բեմ: Ընդամենը երկու ամիս անց ընկերս այդ աղջկա հետ ամուսնացավ, իսկ ես կյանքս կապեցի պարարվեստին:
- Ի±նչ է Ձեզ համար պարը, արվեստի մի ճյո±ւղ, թե±...:
- Ամենադժվար ճանապարհը դեպի քեզ տանող ուղին է, իսկ պարն ինձ հարստացնողն է, ինձ ինքնամաքրման ճանապարհով տանողը: Կոմիտասն ասում էր` այն, ինչ երեխային չես կարող սովորեցնել հինգ դասի ընթացքում, կսովորեցնես մի պարի միջոցով: Պարն այն մշակույթն է, որտեղ ներդաշնակվում են մարմինն ու հոգին: Մարդու վրա ներազդելու, նրան կերտելու, նրանում ազգային նկարագիր սերմանելու, ազգային ակունքներից սնվելու և տեսակն ավելի բազմապատիկ դարձնելու ավելի լավ միջոց դժվար է գտնել:
- Ձեր ծավալած գործունեությամբ թույլ չեք տալիս, որ վերանա հայ ազգային պարը, ո±րն էր Ձեր` ակունքներին վարադառնալու պատճառը:
- Ես երբեք չեմ հեռացել իմ ակունքներից: Դաստիարակվել եմ մի ընտանիքում, որտեղ նույնիսկ գաղտնիության պայմաններում Անդրանիկ փաշային նվիրված երգեր էինք լսում: Թե ունեցածդ չպահպանես, նորը շատ մեծ դժվարությամբ կստեղծես: Ընդհանրապես ամեն ինչ կարելի է կառուցել շատ ծանր ու տքնաջան աշխատանքով և երկար ժամանակի ընթացքում, իսկ քանդել կարելի է մի ակնթարթում, ինչպես երկրաշարժը, փոթորիկն են քանդում:
- Ցավոք պետք է խոստովանել, որ մեր մշակույթն իրոք անցել է այդ երկրաշարժի ու փոթորկի միջով, ըստ Ձեզª ո±րն է նորից շեն մշակույթ ունենալու ելքը:
- Ճարտարապետներ ու շինարարներ են պահանջվում: Ազգային ակունքներին վերադառնալու համար նախ անհրաժեշտ է, որ երկրում մեր արժեհամակարգը վերանայվի, երկրորդ` պետք է մտավորականության նոր սերունդ դաստիարակվի: Որոշ բարձրաստիճան այրեր ասում են` այսօր մեզանում մտավորականություն գոյություն չունի, սակայն վստահ կարելի է ասել, որ սխալվում են£ Ջիվանին ասում էր` <Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած.… խելքի աշեցեք>£ Մեր օրերում էլ հեռուստաեթերը, պաշտոնները տրված են անտաղանդներին, ինչը որոշ օղակների համար հեշտացնում է կառավարելու խնդիրը` այդպիսով էլ ավելի վատթարացնելով երկրի վիճակը: Ակունքներին վերադառնալն անդադրում վերանորոգչական աշխատանք է ենթադրում: Իմանալուց մինչև հասկանալը մեկ շաբաթվա ճանապարհ է, ու մեկ շաբաթ էլ պահանջվում է հասկանալուց հետո այն կիրառելու համար: Ու հույս ունենալ, թե մեզ հեշտությամբ կհաջողվի ետ վերադարձնել մոռացության մատնված ազգայինի տարրերը, զուր է, մեզնից լուրջ ջանքեր են պահանջվելու:
- Դուք շրջում եք Հայաստանով մեկ ու դեռևս իրենցում հայկական պարերը կրողներից հավաքում մեր պարերի պահպանված վերջին փշրանքները: Արդյո±ք սա անհատների գործ է:
- Վերջերս լինելով ԱՄՆ-ում` հանդիպեցինք հայ ազգային մշակույթի պահպանման համար սրտացավ մարդկանց: Կան բավական կուտակված նյութեր, որոնք նրանք հավաքում են սփյուռքի հայերից. հաճախ օտարության մեջ ապրող հայն ավելի է հակված ազգապահպանման գործին: Մեր ու Ամերիկայում բնակվողª պարերի մնացորդները հավաքողների տարբերությունն այն է, որ մենք <Կարին> անսամբլի միջոցով վերականգնված պարերը բեմ ենք բարձրացնում, իսկ իրենց պարագայում այն դառնում է գիտական նյութ: Պարերի վերականգնման աշխատանքն այնքան էլ հեշտ գործ չէ. մասնագիտական փորձառություն է պահանջվում, ուշադրություն, շրջահայացություն, կարևորագույնը գտնելու հմտություն և այլն: Ու պարը <պեղելը> միայն գործի առաջին քայլն է, քանի որ եթե այն հանդիսանալու է զուտ իբրև գիտական նյութ, ապա կարող է միայն գրադարակում փոշոտվող գրքի վերածվել ու ոչ մշակույթի:
- Ուրեմն ի±նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերի հիշողություններում պահված հայ ազգային պարը չփոշոտվի և մի±թե շատ չենք ուշացել <պեղումների> գործում:
- Պետք է պարզապես համագործակցության եզրեր գտնել նրանց հետ, ինչի առաջին քայլերն արված են արդեն: Իսկ եթե միայն Հայաստանում շարունակվեն աշխատանքները, ապա, ճիշտ նկատեցիքª ուշացել ենք, քիչ մարդիկ են մնացել, ովքեր դեռևս կրում են իրենցում մեր պապերի պարերը: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ գնացել ենք որևէ բնակավայր` հանդիպելու մեծահասակին ու նրանից վերցնելու իր` խնամքով պահած պարն ու, ցավոք, հասել ենք միայն նրա թաղման արարողությանը կամ ինքնահողին: Լավագույն դեպքում կարող ենք ասել, որ պարերի միայն երեսուն տոկոսն ենք կարողացել վերականգնել: Եթե մենք գոնե Կոմիտասի տարեկիցը լինեինք, ապա ավելի հավանական կլիներ մեր պարերի մեծամասնությունը հավաքելը: Իսկ հիմա մեր աշխատանքը նման է խճանկար հավաքելու: Պարերի էլեմենտները միացնելով` փորձում ենք գուշակել, թե ինչ կարող էր լինել իրականում: Եվ որևէ հույս չկա հստակ վերականգնելու այն, ինչ ունեցել ենք երեքից հինգ հազար տարի առաջ: Այսօր մենք շատ ուշացած աշխատանք ենք իրականացնում, հնագետի պես փորձում ենք պեղել վաղուց վրան կավի շերտով պատված, շատ դեպքերում մեռած մշակույթը:
- Մի±թե մինչ Ձեր ոտքի ելնելը ոչ մի աշխատանք չի տարվել ազգային պարերի պահպանման ուղղությամբ, չկա ազգագրագիտական գրականություն:
- Հիմնական գրավոր աղբյուր է ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանի թողած ժառանգությունը: Վերջինս ամենաշատ հայկական պարերն է հավաքել` սկսած քառասունական թվականների վերջերից ու ստեղծել է պարերի գրառման համակարգ` կինետոգրաֆիա` շարժումների գրառման համակարգ: Իր գրառած գրքերից բավական շատ նյութեր ենք վերակենդանացրել: Նաև փնտրում ու գտնում ենք գրքերում եղած հիշատակումները` դրանք ևս օգտագործելով պարերի` ոտքի կանգնեցման գործում: Իսկ այդպիսի հիշատակումները, թեև շատ քիչ, բայց հանդիպում են Պերճ Պռոշյանի, Ղևոնդ Ալիշանի աշխատություններում: Բայցևայնպես որոշ պարեր այդ ձևով պարզապես հնարավոր չէ բեմ բարձրացնել, քանի որ պետք է զգալ պարը, շարժումների հերթականությունը դեռևս պար չի կարելի համարել: Պարի ոգին, էներգետիկան է պետք զգալ, ներքին շարժը: Այն պետք է կենդանություն հաղորդի դիտողին, իսկ վերջինս չի ապրի պարով, եթե այն չհուզի, չկռվի, չպատերազմի, չխնդա, հարսանիք չանի:
- Պարո°ն Գինոսյան, Դուք փորձում եք վերականգնել հինը, մինչդեռ այսօր մեծ ոգևորությամբ մշակվում ու որոշակի փոփոխությունների է ենթարկվում երգն ու պարը: Կարծում եք` այդպիսով առավել ժողովրդակա±ն է դառնում մշակույթը, թե± մոռացության է մատնվում հինը:
- Մերօրյա որոշ <երգիչներ> վերցնում են <Քոչարու> երաժշտությունն ու իրենց երգի համար որպես միջնանվագ օգտագործում: Թե° իմաստային, թե° գաղափարական, թե° մեղեդային առումով բացարձակ կապ չունեցող միաձուլումներ են անում: Եթե <Քոչարին> հինգ հազար տարի հայ տղամարդուն կերտելու պար է եղել, ապա ինչպե±ս կարելի է թույլ տալ, որ այսօր անհայտ սեռի ներկայացուցիչն անհասկանալի շարժումներ անի այդ երաժշտության ներքո: Պետք է մշակութային գանձերն ամրագրել պետականորեն: Օրինակ ինչո±ւ պետք է Հայաստանի Հանրապետության օրհներգը երգեն ինչ-որ աստղեր, միգուցե վաղն էլ <Հայր մերի±> հերթն է: Կան ազգային սրբություններ, որոնք, կարծում եմ, պետք է պահպանվեն պետական մակարդակով, միայն համապատասխան հանձնաժողովները թույլ տան այն օգտագործել, վերամշակել: Միգուցե խոսքս շատ է սուր, բայց հույս ունեմ` սթափեցնող է: Նժդեհը <Որդիների պայքարը հայրերի դեմ> աշխատության մեջ գրել է` պատմության մեջ կան ժամանակներ, երբ դաստիարակող սերունդը դաստիարակվողի կարգավիճակում պիտի հայտնվի իր սերնդի կողմից, քանզի հնարավոր է` մեծերի մեջ ստրկամտությունը անբուժելի հետք է թողել, և եթե դու չլինես այն սերունդը, որը պետք է փրկի Հայաստանը, ապա մեր ազգի միակ ճանապարհը գերեզմանատուն տանող ճանապարհն է: Կարծում ենք` հազարամյակներ պահում ենք մեր մշակույթը, մինչդեռ իմ կարծիքով հենց այդ մշակույթն է մեզ պահում: Մաշտոց, Շնորհալի, Նարեկացի, Կոմիտաս, Նժդեհ... այս անունները մեր ազգի հանճարի արտահայտումն են, որոնք կիզակետ են դարձել մեկ անձի մեջ ու պետք է դարեր շարունակ սերունդ կերտեն: Նժդեհի գաղափարախոսության մեջ հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն է ամփոփված, այն հայ ոգեղենության այբուբենն է, դրա բանալին: Իսկ այդ գաղափարախոսությունը մեր ազգային ոգին է, որ արտացոլված է մեկ մարդու գրչով: Իսկ այն արվեստը, որ ազգ չի կերտում, մշակույթ կոչվելու իրավունք չունի: Մեր պետությունը տնտեսապես զարգացման ճանապարհին է, իսկ մշակույթն ասես անդունդը գլորվող ձնագունդ լինի, որ օր օրի ավելի մեծանում ու արագացնում է իր ընթացքը դեպի անդունքի խորքը: Քանի դեռ այն հատակում չէ, քանի դեռ հնարավոր է կանգնեցնել մեր մշակույթի անկումը, պետք է սթափվել, հակառակ դեպքում` քսան-քսանհինգ տարի հետո կարող է այլևս անհնար լինի ազգային արժեքների վերականգնումը:
- Պարո°ն Գինոսյան, ի±նչ մաղթանք ունեք մերօրյա երիտասարդությանը, հատկապես` գլաձորցիներին:
- Պատմության մեջ ամենամեծ բարենորոգումներն անում են երիտասարդները, ովքեր գիտեն հանդգնել ու դեռ ծանոթ չեն աշխարհի կանոններին: Պատմության մեջ հիմնական զորեղ հայտնագործություններն անում են հանճարեղ, բայց նորահայտ գիտնականները, ովքեր դեռ չգիտեն, թե ինչը չի կարելի: Տարեցների մեջ կարծրացել է <հնարավոր չէ>-ի գաղափարը: Երիտասարդի ներսում եղած մղիչ ուժը նրան տանում է դեպի նորահայտը, դեպի արարումը: Մեր երիտասարդները պետք է կարողանան ազատ լինել` առանց այդ ազատությունը քաոսի վերածելու: Իսկ իրական ազատությունը ճախրանքի զգացողությունն է, արծիվը չի կարող ճախրելու ժամանակ թևերը ծալել, քանի որ իրեն ազատ է համարում: Այդ տեսակ ազատությունը հաջորդ ակնթարթին արծվի գլուխը կփշրի հերթկան ժայռի վրա£ Հայ երիտասարդներին, ազատ ու գիտակցված ճախրանք եմ կամենում:

Էլիզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Աղբյուր՝ norgladzor.blogspot.com

Լեռնցի
05.04.2012, 14:10
Իրիկնացել էր:
Վրանում բոլորը լուռ էին:
Ասելու բան չկար․ խոսքերն անիմաստացել էին: Ասելիքը շատ կարճ` Գուլդուր Սերոժը արդեն բացատրել էր.

- Առավոտը պետք է ստիպենք, որ թուրքը հավատա, թե հիմնական հարվածը մեր կողմից է լինելու, ու գա մեզ վրա, որպեսզի մարտունեցիք կարողանան անխափան գործել:

Հարցերի ժամանակ չկար: Մտածել էր պետք: Տղաների պատրաստվելը տեսնել էր պետք:

Ձախ անկյունում լուռ ծխողը Բենամուկի Գագոն է: Ուխտել է գնդակից զոհվել, որ միանա վաղամեռիկ որդուն: Վառարանի մոտ նստածները Ալազան Հարութն ու Նորիկն են` ամենատարեցները. Թրթռուն կրակի խաղից դեմքներն ավելի է արյունոտվել: Ալազանը վախենում էր տղաների աչքերին նայելուց, ախր բոլորը իր որդու հասակին են, ու առավոտյան ինքն է նրանց մարտի տանելու: Արտակն ու Միքոն լուռ մաքրում են զենքերը ու կարծես չեն էլ նկատում, որ դրանք վաղուց արդեն հայելու նման փայլում են: Դա նրանից է, որ զենքին ասելու բան ունեն: Այդպիսի պահերին բոլորը հասկանում են ու զրուցողին չեն խանգարում: Մարտից առաջ ամենաթանկն ու թաքունը կարող ես վստահել միայն զենքիդ` համոզված լինելով, որ նա անսխալ կփոխանցի որդուդ: Չխանգարենք, թող զրուցեն: Ճուտ Մուշեղը փորձում է մթան մեջ տեսնել բոլոր ընկերներին ու հավատում է, որ ում տեսնի, վաղը կռվում իր կողքին կլինեն: Ցեղապետ Վաչոն թաքուն կռացավ, սվինը խրեց մայր հողի մեջ ու սկսեց հեթանոս աստվածներին աղոթել: Թաքուն դա արեց, որ տղերքը չտեսնեն ու չնախատեն քրիստոնյա հողին ոչ սազական գործի համար:
Բոլորն էլ տեսան, բայց չտեսնելու տվին. Թող աղոթի, թող հոգին դատարկի. վաղը թեժ մարդ է լինելու:
Զարզանդն ու Կամոն քթների տակ ֆիդայու մի հին երգ են երգում: Մի տեսակ անտարբեր, կարծես չեն երգում, այլ ամեն մեկը իր մոր կամ գուցե հարևանի սևաչք աղջկա հետ են զրուցում, ու երգը իրենց չի վերաբերվում: Հեյ վա՜խ, Զարզա՜նդ Արմեն: Ի՞նչ իմանայիր, որ հենց առավոտը բախտ ես ունենալու ֆիդայի օծվելու:
Արջը ներս մտավ, կողքից կախված ջրամանից մի կում խմեց, ու աչքերում թաքուն ժպիտ փայլեց: Բոլորը գիտեին, որ ջրամանում նա կոնյակ է պահում, ու ձևացնում էին, թե անտեղյակ են այդ խորամանկությանը: Ուղղակի բոլորին էլ դուր էր գալիս նրա աչքերի փայլը տեսնելը:
Տիրող լռության մեջ գնալով լսելի էր դառնում Զարզանդի ու Կամոյի երգը: Ռիթմը տարածվում էր վրանով մեկ, լցվում ու ուժգնանում:
Ու ոչ ոք չնկատեց, թե ինչպես հանկարծ իրենցից անկախ բոլորը միացան ու սկսեցին ամբողջ ձայնով երգել: Հետո Զարզանդն ու Ճուտը ոտքի կանգնեցին ու արդեն բռունցք արած` ավելի խրոխտ սկսեցին երգել: Արտակը մոտեցավ, կանգնեց երկուսի արանքում, տղերքը կիպ կպան իրար ու սկսեցին ցնցել ուսերը: Էրիկն ու Հրանտը ուժեղ ծափ զարկեցին ու ամբողջ ջոկատը կարծես հենց դրան էր սպասում:
Բոլորը ոտքի կանգնեցին, ու սկսվեց “Յարխուշտան”: Խելագար ծափ-պար բռնեցին տղերքը, երգի ռիմթը լցվեց սար ու ձոր, ու արձագանքը Խուստուփի ժայռից էինք առնում: Ամեն ծափից ցնցվում էր հողը: Ոչինչ, որ շարժումները մի քիչ կոպիտ ու անկանոն էին ստացվում, վերջապես ո՞վ է ասել, թե պարում կարևորը շարժումներն են, տեսե՞լ են կռվից առաջ պարող մարտիկի աչքերը:
Կրակ ու ցասում, վճռականություն, վրեժի ծարավ, խաղաղ օջախի կարոտ. ամենը խառնվել ու պատկերվել են տղերքի աչքերում: Պարում են տղերքը: Պարում են ինքնամոռաց: Պարում են, ասել է թե` արդեն պատրաստ են վաղվա կռվին: Պատրաստ են հաղթելու:
Պարե՛ք, տղերք, պարե՛ք: Սուրբ Կարապետը վկա` ձեր պարն առել են Մարաթուկն ու Անդոկը:

յ․գ․ Հատուածը մէջբերուած է Անահիտ Չիբուխչեանի «Արարման վեցերորդ օրը» (Գիրք երկրորդ) գրքից:

Tig
20.04.2012, 10:26
Համշենական պարերի հավաքածու: Բավականին հետաքրքիր է, համենայն դեպս ինձ համար: Իհարկե համշենական պարերը բուն հայկական ավանդականներից տարբերվում են ու կազմում եմ մի առաձին ուրույն ճյուղ, բայց հիմքը միևնույն է նույնն է: Իրոք շատ հետաքրքիր ու ուրույն մշակույթ են ստեղծել ու պահպանում, փոխանցում են իրենց սերունդներին:


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=WA5w0550geA

E-la Via
20.04.2012, 15:22
Հապա մի նայեք Նարե Ֆիլիպոսյան անունով այս աղջնակը ինչպես է Իտալիայում իր հետ սովորող երիտասարդներին «Ծաղկաձորի պարը» սովորեցրել:
Քանի անգամ է նայում եմ ու ամեն անգամ փշաքաղվում :):


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=x0LW9j4jjvg

Babik
20.04.2012, 23:14
Շապիկների գույնն էլ Հայաստանի դրոշի գույներով են ընտրել: :)

Tig
25.04.2012, 09:22
"Կարին" համույթի հերթական, ամենամսյան, ավանդական պարերի բաց դասընթացը տեղի կունենա ապրիլի 27-ին 19:00-ից սկսած, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կանաչ դահլիճում: (https://www.facebook.com/events/176538509135407/)

Tig
25.04.2012, 09:43
http://www.youtube.com/watch?v=CoJMbf_OnpQ&feature=share

Tig
26.04.2012, 10:26
Վաղը ժամը 15:00-ին պոլիտեխնիկի դահլիճում տեղի է ունենալու ավանդական պարերի ամենամյա փառատոնի հերթական միջոցառումը: Ելույթ են ունենալու տարբեր ավանդական խմբեր: Եթե չեմ սխալվում, մուտքը ազատ է:

հ.գ. ափսոս աշխատանքային ժամ է...

Varzor
26.04.2012, 11:26
Վաղը ժամը 15:00-ին պոլիտեխնիկի դահլիճում տեղի է ունենալու ավանդական պարերի ամենամյա փառատոնի հերթական միջոցառումը: Ելույթ են ունենալու տարբեր ավանդական խմբեր: Եթե չեմ սխալվում, մուտքը ազատ է:

հ.գ. ափսոս աշխատանքային ժամ է...
Շատ ափսոս :(

Tig
28.04.2012, 12:53
Մնում ենք հայ` պարելով հայերեն /լուսանկարներ/ (http://norgladzor.blogspot.com/2012/04/2011.html)

Եթե երեկ հայ ազգային պարը կործանման եզրին էր կանգնած, ապա այսօր այդ վտանգն արդեն վերացված է: Հայկական երգ ու պարը մի շարք նվիրյալների շնորհիվ քիչ-քիչ ամրացնում է իր ոտքերն ու արդեն ի վիճակի է զուռնայի ձայնի հնչելուն պես ամուր դոփել հողին: Հայկական պարի առավել հզորացման նպատակին է ծառայում նաև մոտ մեկ տարի առաջ ստեղծված <Պարենք հայերեն> նախաձեռնությունը, որի մասնակիցները բացօթյա միջոցառումների և ուսումնական հաստատություններում իրականացվող դասընթացների շնորհիվ տարածում են <Կարնո քոչարին> ու <Ֆնջանը>, <Փափուռին>ու <Աստվածածնա պարը>: <Պարենք հայերենի> ծավալած գործունեությունը ներկայացնում է նախաձեռնողներից մեկը` Տիգրան Մարտիրոսյանը:

- Տիգրա՝ն, ե՞րբ և ի՞նչ նպատակով սկսեց իր գործունեությունը <Պարենք հայերեն> նախաձեռնությունը:
- <Պարենք հայերենը> հիմնադրվել է 2011 թվականի հունիսին: Նախաձեռնության անդամները հավաքագրվել են <Կարին> ավանդական երգի-պարի անսամբլի սիրողական խմբակների անդամներից: Նպատակը՝ մեր ավանդական պարերի տարածման միջոցով, հայ ժողովրդին կրկին դրանց կրող դարձնելն է:
- Եվ ինչպե՞ս եք իրականացնում այդ տարածման աշխատանքները:
- Կազմակերպում ենք պարային բաց դասընթացներ, որոնց ժամանակ և՛ պարն ենք սովորեցնում, և՛ ծանոթացնում տվյալ պարի կենսագրությանն ու իմաստին: Անցած ամռան ընթացքում կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ ՀԱԹ-ում, եղել ենք Կողբում, Քարվաճառում, Էջմիածնի Արաքս գյուղում, Հանքավանի <Արագած> ճամբարում: Իսկ այս աշնանից դպրոցներում և մանկատներում ենք դասեր իրականացնում:
- Ի՞նչ պարեր են ներկայացվում, և արդյո՞ք իսկապես կարծում եք, որ նման աշխատանքի արդյունքում հայկական պարերը կվերակենդանանան:
- Հիմնականում ներկայացնում ենք <Կարինի> սիրողական խմբակներում Գագիկ Գինոսյանի սովորեցրած պարերը: Ինչ վերաբերվում է հայկական պարերի վերակենդանանալուն և բեմից կրկին ժողովրդի մեջ մտնելուն, ապա ասեմ, որ մեր պարերն արդեն իսկ կենդանացել են և արդեն իսկ սկսել են մեծ արագությամբ տարածվել ժողովրդի մեջ: Այս` մեր կարծիքով ազգի ավանդույթների ու մշակույթի պահպանմանը մեծապես նպաստող աշխատանքին իր գործունեությամբ նպաստում է նաև <Պարենք հայերեն> նախաձեռնությունը:
- Ազգային պարերն այսօր ասես մոռացության մատնված լինեն. ո՞վ և ինչպե՞ս է դրանց շունչ ու հոգի տալիս. որտեղի՞ց եք դրանք <հայթայթում>:
- Եթե մոռացության մասին մի քանի տարի առաջ խոսեիք, գուցե և համաձայնվեի: Բայց այսօր արդեն իսկ չի կարելի ասել, թե մեր պարերը մոռացության են մատնվում: Իհարկե ունեցել ենք բազմաթիվ կորուստներ, բայց արդեն իսկ վերականգնումն ընթացքի մեջ է և մեծ թափով առաջ է գնում: Այս գործընթացին մեծապես նպաստել և նպաստում է Գագիկ Գինոսյանը՝ իր բանահավաքչական գործունեությամբ, ինչպես նաև շատ ու շատ ավանդական խմբերի գործունեությունը, որոնցից են <Կարինը>, <Սասունը>, <Ակունքը> և այլն, ինչպես նաև <Պարենք հայերենը> և նմանատիպ այլ նախաձեռնություններ:
- Կարծում եք ստացվո՞ւմ է ազգային պարերի նկատմամբ սեր արթնացնել ժամանակակից երգ ու պարով ապրող սերնդի մեջ:
- Պատկերացրեք` այո՛, ստացվում է, և այն էլ՝ մեծ հաջողությամբ, ինչը, կարծում եմ, շնորհիվ այն բանի, որ նախ ներկայացվում է մաքուր մշակույթ, երկրորդ՝ մեր բոլորի մեջ էլ վերջ ի վերջո խոսում է գենը, երրորդª մարդկանց տրվում է նաև ներկայացվող պարերի իմաստային բացատրությունը, որը կարծում եմ շատ կարևոր է: Առանց հասկանալու, թե ի՞նչ ես անում և ինչո՞ւ, չես կարող առաջ շարժվել:
- Ինչպե՞ս են ուսումնական հաստատություններում վերաբերվում ձեր առաջարկին այն մասին, որ կարելի է երեխաներին ազգային պար սովորեցնել:
- Սկզբում իհարկե լավ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, բայց հենց առաջին իսկ միջոցառումից հետո ոգևորվում են, ու հաճախ ասում, որ վերջապես այս աղտոտված միջավայրում մաքուր օդ շնչելու հնարավորություն ստեղծվեց£
- Շարունակական կլինի՞ <Պարենք հայերեն> նախաձեռնության այս ծրագիրը, և արդյոք չե՞ք պատրաստվում բուհական հաստատություններում ևս դասընթացներ կազմակերպել:
- Ծրագիրը բնականաբար շարունակական է: Ինչպես և սկզբնական փուլում, հիմա էլ, եղանակների տաքացման հետ վերսկսելու ենք բացօթյա միջոցառումները: Իսկ մինչ այդ աշխատելու ենք դպրոցներում: Ինչ վերաբերվում է բուհերին` կարծում եմ, երիտասարդները, ի տարբերություն դպրոցահասակների, ավելի շատ հնարավորություն ունեն տարբեր վայրերում անցկացվող միջոցառումների մասնակցելու: Օրինակ` նրանք կարող են մասնակցել <Կարին> համույթի` ամեն ամսվա վերջին ուրբաթ օրն անցկացվող <Մեր պարերը և մենք> կամ մեր` <Պարենք հայերենի> բացօթյա միջոցառումներին: Կա միայն տեղեկացված լինելու խնդիր: Իսկ ահա ոչ բոլոր դպրոցական երեխաների ծնողները կբերեն իրենց երեխաներին նման միջոցառումների մասնակցելու: Դեռևս որոշել ենք կենտրոնոնալ դպրոցների վրա:

Աղբյուր՝ "Նոր Գլաձոր" շաբաթաթերթ

Tig
29.04.2012, 22:10
Հապա մի նայեք Նարե Ֆիլիպոսյան անունով այս աղջնակը ինչպես է Իտալիայում իր հետ սովորող երիտասարդներին «Ծաղկաձորի պարը» սովորեցրել:
Քանի անգամ է նայում եմ ու ամեն անգամ փշաքաղվում :):


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=x0LW9j4jjvg

Տեսանյութը հրաշալի է, ուղղակի ցնցող: Էս երիտասարդներին մեր պարերը սովորացնողը ուղղակի հիանալի գործ է արել: Բայց մի բան չեմ հասկանում... Էս գրառման տակի շնորհակալությունների քանակը... Հա լավ ա, ես էլ եմ շնորհակալ, բայց որ համեմատում եմ հայերին հայկական պարեր սովորացնելու ու քարոզելու վերաբերյալ գրառումների շնորհակալությունների քանակի հետ... լավ է, անցած լինի...

Tig
30.04.2012, 11:34
27.04.2012 «Երևանի Ճարտարագիտական Համալսարան», 34 - րդ ամենամյա ավանդական երգ ու պարի փառատոն։

«Հայ Ասպետ»-ի շրջանակներում երեխաների խումբը: Մռութներ են:love

Յարխուշտա: Սա վերջնա:love

http://www.youtube.com/watch?v=aalQz3S49HY&feature=player_detailpage

Քերծի

http://www.youtube.com/watch?v=VFuanM5rvi4&feature=BFa&list=PLDFCEBC08A234FC2E

Կարնո քոչարի

http://www.youtube.com/watch?v=FKCud95ub5Y&feature=bf_next&list=PLDFCEBC08A234FC2E

Ֆոտոն
02.05.2012, 15:58
Տեսանյութը հրաշալի է, ուղղակի ցնցող: Էս երիտասարդներին մեր պարերը սովորացնողը ուղղակի հիանալի գործ է արել: Բայց մի բան չեմ հասկանում... Էս գրառման տակի շնորհակալությունների քանակը... Հա լավ ա, ես էլ եմ շնորհակալ, բայց որ համեմատում եմ հայերին հայկական պարեր սովորացնելու ու քարոզելու վերաբերյալ գրառումների շնորհակալությունների քանակի հետ... լավ է, անցած լինի...

Տիգ ջան, հասկանում եմ, որ նեղսրտելու տեղ ունես, բայց չարժի:;) Օրինակ անձամբ ես հենց էդ գրառումով առաջին անգամ էս թեմա մտա, բնականաբար առաջինները չէի տեսել: Ապրես, որ թեման ակտիվ ես պահում:

Tig
03.05.2012, 10:18
Հայկական պարը մեր քաղաքակրթության լավագույն ապացույցն է. Գագիկ Գինոսյան (http://tert.am/am/news/2012/04/29/ginosyan/)
23:07 • 29.04.12

Այսօր պարի միջազգային օրն է, որը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարի միջազգային խորհրդի կողմից` ի պատիվ ֆրանսիացի անվանի պարող և բալետմեյստեր Ժան Ջորջ Նովերի: Հայաստանում այն նշվում է 1982 թվականից:

Պարարվեստի գիտակներն փաստում են` պարը մի կախարդական աշխարհ է, ուր միաձուլված ճախրում է մարդու հոգին ու մարմինը: Իսկ այդ ճախրանքին թևեր են տալիս պարարվեստի նվիրյալ պարուսույց-մանկավարժները, որոնց ինքնամոռաց աշխատանքի շնորհիվ է, որ ազգային պարերը պահպանվում, ներկայացվում և փոխանցվում են սերնդից սերունդ:

Հայկական ազգային պարային մշակույթի պահպանման նվիրյալներից է արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի երախտավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Օրվա խորհրդին համահունչ` Tert.am-ը զրուցեց արվեստագետ Գագիկ Գինոսյանի հետ:

Հայկական պարերում ամփոփված են հայի հոգեկան աշխարհն է ու ողջ կենցաղը

Խոսելով պարարվեստի առանձնահատկությունների մասին, արվեստագետ Գինոսյանը նախ ընդգծում է պարի` մարդուն ինքնամաքրման ճանապարհով տանող արվեստի յուրահատկությունը, արվեստ, ուր ներդաշնակվում են մարմինն ու հոգին:

«Մարդու վրա ներազդելու, նրանում ազգային նկարագիր սերմանելու, ազգային ակունքներից սնվելու և տեսակն ավելի բազմապատիկ դարձնելու ավելի լավ միջոց դժվար է գտնել, քան պարն է»:

Եվ ուրեմն, ո՞րն է հայկական պարերի խորհուրդը, հարցին` Գագիկ Գինոսյանը պատասխանում է.«Հայկական պարի մասին խոսելիս, ես նախ պետք է հիշեմ մեծն Կոմիտասի խոսքերը. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը»: Այս իմաստով հայկական պարը մեր` նախկինում ունեցած քաղաքակրթության լավագույն ապացույցն է»:

Վերահաստատելով մեր այն դիտարկումը` թե հայերս աշխարհում միակ ժողովուրդն ենք, որի պարարվեստում ամփոփված է մեր հոգևորն ու կենցաղը, արվեստագետն, իբրև ասվածի ապացույց, մեկնաբանեց հայկական ամենաավանդական պարի` «Գյովնդի» խորհուրդը:

«Գյովնդը» համայնքային պար է( «գյովնդ» բառ «գունդ» բառի գրաբարյան տառադարձությունն է) և խորհրդանշում է համայնի ամբողջականությունն ու միասնականությունը: Այն պարտադիր պարում են փակ շրջանով, իմաստն այս է` թույլ չտալ, որ չար ուժերը ներթափանցեն համայնք: Պարի շարժումը` երկու անգամ գնալ աջ, մեկ անգամ ձախ, ունի հետևյալ խորհուրդը. դեպի աջ ընթացքը հաջողության խորհրդանիշ է, հայոց մեջ «աջ», «առաջ» բառերը հաջողության հոմանիշներ են, իսկ «ձախը», որը նշանակում է թարսություն` «ողբերգություն», «մահ» բառերի հոմանիշն է: Բացի այդ, երկու քայլ աջ, մեկ քայլ ձախ տեղափոխվելը խորհրդանշում է նաև կյանքի տատանողականությունը, պարի շրջանը նաև մեր կյանքի շրջանի խորհուրդն է»:

«Գյովնդ» պարով հնում հայերը նաև փորձել են վայելել մեր հեթանոս աստվածների նախախնամությունը, արժանանալու նրանց հովանավորությանը:

Գագիկ Գինոսյանը նկատում է, որ հայկական պարերը, մեծամասամբ, աջ գնացող պարերն են ու իրենց մեջ նույն խորհուրդն են պարունակում, այն է`պարով ներազդել մեր կյանքի դեպի աջ տեղաշարժին:

Բայց քանի որ հայկական պարերում արտացոլված է հայ մարդու ողջ կենցաղը, հետևապես, չէին կարող չլինել կյանքի դժվարություններն արտահայտող պարեր ևս.«Այո, կան նաև դեպի ձախ գնացող պարեր, որոնց ժողովուրդն այդպես էլ կոչում է` «Թարս պար»: Իսկ «թարս» բառը հին լեզուներում, նաև հայերենում, նշանակում է երաշտ, կյանքի չորացում: Նման պարերի մեջ են մտնում նաև ողբերգաց կամ մահվան պարերը, դրանք նաև «Կոծապար» են կոչվում, որ գալի է լաց ու կոծ բառից»:

Հայկական գերեզմանատներին կից եղել են նույնիսկ «պարահրապարակներ», ուր թաղման ծեսի ընթացքում հայերը պարել են ողբերգաց պարեր:

«Կան «Թարս պար»-ի տարատեսակներ, որոնք նաև հիշատակի պարեր են և կատարվել են մեր նախնիների հիշատակի հավերժացման արարողությունների ժամանակ: Ինչպես նաև, կան դեպի ձախ պտտվող չարախափան, անեծքի պարեր, դրանք ուղղվել են հակառակորդին` թշնամուն»,-տեղեկացնում է Գինոսյանը` բերելով շատախցիների օրինակը. 200-300 տարի քրդերի կողմից հարստահարված շատախահայությունը նաև պարերի միջոցով է քրդերի նկատմամբ արտահայտել իր բողոքը:

Այսպիսով.«Հայերս ունենք մեհենական, այսինքն, տաճարային պարեր, որոնցից են մեզ հասած իշխանաց պարերը, ունենք աշխատանքային, ճանապարհ գնալու պարեր, և վերջապես, ունենք հզոր ռազմապարեր»:

Սա փաստում է այն մասին, որ հայ մշակույթի մեջ ուրույն տեղ է ունեցել պարարվեստը: «Անշուշտ»,- նկատում է արվեստագետը հաստատելով.«Պարարվեստը մեր կյանքն է, քանի որ հայի ամբողջ կյանքը արտացոլված է մեր պարերի մեջն է` հոգևորից մինչև կենցաղ, այսինքն` կյանքն իր բոլոր դրսևորումներով առկա է մեր պարերում»:

Աղթամար կղզում էի, ինձ մոտեցավ մի մարդ ու հարցրեց…

Հայտնի է, որ Գագիկ Գինոսյանը Հայաստանի տարբեր շրջաններից գրառել է պահպանված պարային վերջին նմուշները: Բազմաթիվ ազգագրական պարեր վաղուց մոռացության գիրկն անցած կլինեին, եթե ազգային պարարվեստի երախտավոր գործիչն իր ժամանակն ու սերը չնվիրեր դրանք կործանումից փրկելուն:
Նա հավաքել, մշակել և բեմադրել է Մեծ Հայքի տարբեր գավառների պարերը:

Մեր հարցին` եղել եք Արևմտյան Հայաստանում, իրո՞ք, հաջողվել է փրկել հնարավորը, ասաց.«Ես ցավում եմ, որ շատ տեղերում չեմ եղել, Մուշից եմ որոշ պարեր գրառել, նաև Վանից»: Արվեստագետին անհանգստացում է այն հանգամանքը, թե որքանո՞վ են այդ պարերն իրենց մեջ պահպանել հայկականությունը, քանի որ վիճելի է` որքանո՞վ են զտարյուն հայեր նրանք, որոնցից պարային նմուշներ է հավաքել պարարվեստի մշակը:

Չնայած մտահոգությանը, այնուհանդերձ, կատարվածի դրականն այն է, որ եղածը կարելի է հավաքել ու զուգահեռներ անցկացնել հայկական հետ:

Գ. Գինոսյանը տեղեկացրեց, որ գրառումներ է արել նաև համշենահայերից, և այդ նմուշները ներկայացվել են բեմում ` «Կարին» համույթի կողմից:

Արվեստագետը` Արևմտյան Հայաստանում գտնված օրերի մասին մի այսպիսի հետաքրքիր հուշ պատմեց.

«Վանա լճի Աղթամար կղզում էի, հագիս հայկական տարազ էր: Ինձ մոտեցավ մի մարդ, հարցրեց` ո՞վ ես և ի՞նչ հագուստ ես կրում: Ասացի` հայ եմ, հագուստս էլ հայկական իշխանական տարազ է: Ես էլ նրան փոխադարձաբար հարցրեցի իր ազգությունը, ասաց, որ քուրդ է: Խնդրեցի նրան իրենց պարերից մի քանի շարժումներ ցույց տալ` պարեց: Ես էլ, իր խնդրանքով, հայկական մեկ-երկու շարժում ցուցադրեցի: Հանկարծ` հուզվեց, խնդրեց գնալ իր կրպակը, ուր վաճառվում էին հուշանմուշներ: Առանձնանալով սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել ու ասաց՝ ես գեվաշցի հայ եմ, բայց ոչ մեկին չասես: (Գեվաշը Վանա լճի ափին գտնվող հայկական փոքրիկ քաղաք է)»:

Այս դեպքում, ինչպես ասում են`մեկնաբանություններն ավելորդ են:

Հանուն փողի մեր ազգային արժեքներն ենք ոտնատակ տալիս

Մինչ պարարվեստի նվիրյալները փորձում են վերականգնել հինը, սակայն մյուս կողմից էլ անխնա մոդեռնացվում է մեր ազգային մշակույթը: Գործ ունենք հանուն փողի մեր ազգային արժեքների ոտնահարման փաստի հե՞տ:

Մեր հարցին ի պատասխան, արվեստագետը նկատեց.«Խորքային հարց եք բարձրացնում. մի քանի անգամ այս խնդրի շուրջ նաև խոսել եմ բարձրաստիճան ղեկավարների հետ, բայց…: Բազմիցս եմ ասել այսօր Հայաստանում կատարվում է մշակութային ինտերվենցիա: Եթե մեզ շրջափակում են ու կանգնեցնում տնտեսական խնդիրների առաջ, որպեսզի Հայաստան երկիրը չզարգանա, երբ Թուրքիան ու Ադրբեջանն ու էլի այլ ծպտյալ երկրներ քաղաքական լոբբինգ են անում մեր դեմ, լուրջ գումարներ են ներդնում՝ մեզ տնտեսական, քաղաքական, գաղափարական դաշտում ոչնչացնելու համար, ինչո՞ւ չպետք է ենթադրենք, որ պարբերաբար այդ գումարներն ուղղվում են նաև մեր մշակույթի ոչնչացմանը»:

Եվ ուրեմն, ի՞նչ ենք անում մեր դեմ ուղղված «զենքի» դեմ պայքարելու համար.«Ոչինչ, քանի որ որևէ մշակութային քաղաքականություն չի իրականացվում, ոչինչ չի արվում մեր մշակույթը փրկելու համար: Փոխարենը, ինչ- որ մեկը գումար է ներդնում ու շրջանառում մի այնպիսի մշակույթ, որը սերունդ կործանող է: Իսկ գաղափարական հենք չունեցող երիտասարդը, երբ տեսնում է, թե դեպի ուր են հոսում գումարները` ձգտում այդ հեշտին, այսինքն, մտնում է մի դաշտ, ուր հնարավոր է հեշտությամբ փող աշխատելը, բայց այդ դաշտում այլևս չկա ազգայինը: Մինչդեռ ազգայինը պահպանելն այսօր մաքառում է պահանջում»,-ցավով նկատում է Գագիկ Գինոսյանը:

Ազգային մշակույթի նվիրյալն ին՞չ խորհուրդ-հորդոր ունի ուղղված հայ պատանիներին ու աղջիկներին` մեր մշակույթը ճանաչելու, պահել-պահպանելու առումով:

«Ես մի բանաձև ունեմ, որը սկսվում է «ինքնա» նախածանցով. մարդը պետք է լինի ինքնաճանաչ, դրանից պետք է ծնվի ինքնահարգ լինելու գաղափարը, ապա` ինքնիշխան ապրելու գիտակցումը: Ինքնաճանաչը`առաջին աստիճանն է, ինչն էլ փորձում ենք տալ մեր երիտասարդությանը. ճանաչել ինքդ քեզ, քո պատմությունը, լեզուդ ու մշակույթը»:

Ազգային պարարվեստը, ըստ Գինոսյանի, նպաստում է հենց ա՛յդ գիտակցմանը: Քանզի սեփական տեսակը չճանաչող մարդուն շատ հեշտ է հաղթելը: Շատ հեշտ է տապալել այն ծառը, որը չունի խորն արմատներ: Իսկ դա լինում է թերարժեք, կեղծ, կիսահայ մշակույթ սերմանելով:

«Կարին» համույթի ելույթը Ստամբուլում՝ «Իշխանաց պար»

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=7sdNfE6H45Q

Աղբյուր՝ tert.am

Tig
07.05.2012, 09:52
Հայրիկ Մուրադյանի հուշ երեկոյին ելույթ ունեցավ "Վերադարձ" համույթը: Շատ եմ հավանել իրենց::love


http://www.youtube.com/watch?v=0d311d4dTn8&feature=g-user-u

Tig
07.05.2012, 09:54
Էս էլ "Վան" համույթը: "Տալտալա" երգ-պար:


http://www.youtube.com/watch?v=fjT463zB2v4&feature=g-user-u

Tig
20.05.2012, 10:21
Այսօր 17:30-իս սկսելու ենք Պարել Հայերեն` ՀԱԹ-ում, Անդրանիկի արձանի հարևանությամբ /դիմացի մայթին/: Այս տարվա մեր առաջին բացօթյա միջոցառումն է լինելու: Սպասում ենք բոլոր ցանկացողներին :)

Էս էլ անցած տարվա միջոցառումներից մի վիդեո եմ գտել: Չգիտեի, որ սենց բան կա նկարած, նոր եմ հայտնաբերել :)


http://www.youtube.com/watch?v=x06X-G3I9sU&feature=plcp

Tig
23.05.2012, 20:32
«Կարին» ավանդական երգի-պարի խումբը հերթական անգամ հրավիրում է (https://www.facebook.com/events/451095841587050/) մասնակցելու ազգագրական պարերի բաց դասընթացին:

Հանդիպում ենք հունիսի 25-ին, ժամը 19:00-ին Կասկադին հարող հրապարակում:

Մուտքն ինչպես միշտ ազատ է բոլորի համար:

Claudia Mori
01.06.2012, 16:03
<<Վերադարձ>> . խումբ, որը իրոք վերադառնում է իր ժողովրդի արմատներին անընդհատ նորանոր պարեր բեմ հանելով ու հին ու մոռացված պարերին էլ կյանք տալով: Խումբ, որը ընդամենը 3 տարեկան է, բայց արդեն շատ ուժեղ մրցակից է Հայաստանի բոլոր ազգագրական խմբերի համար: Խումբ, որի ներսում առողջ մթնոլորտ է ու ոչ մեկը մյուսին չի ուտում բեմ դուրս գալու համար, խումբ, որը գնահատում է իր ամեն մի մասնիկը ու ամեն ինչ անում է այն փրկելու համար, խումբ որի ղեկավարը ընդամենը 26 տարեկան է, Խումբ, որն այս տարվա ազգագրության փառատոնի ժամանակ լավագույնն է ճանաչվել, իսկ նախորդ տարի համշենի մշակույթը ներակայցնելու համար է մրցանակ ստացել: Կարոտել եմ գժերիս:(


http://www.youtube.com/watch?v=kacZrHzlZuo

Այստեղ խումբը դեռ նոր էր ելույթ ունենում՝ մի քանի ամսեկան էր, ձայնային խնդիրներ կային, այստեղ ես էլ կամ :oy


http://www.youtube.com/watch?v=OksYwG5wviw

Հա, մեկ էլ չմոռանամ ասել, որ երաժշտությունն էլ ջահել երեխաներ են կատարում՝ 14-ից սկսած մինչեւ 28, այսինքն են լիքը փողով նվագողները չեն, սա լրիվ երիտասարդական ջիղով խումբ է:

Tig
01.06.2012, 16:47
Վերադարձին շատ եմ հավանում: Մանավանդ Հայրիկ Մուրադյանի հուշ երեկոյին ավելի լավ ճանաչելուց հետո :)

Էս տեսանյութում վերջին պարը՝ Վանա քոչարին, շատ տպավորիչ ա: Կենդանի պարելուց տեսել եմ: Մի այլ կարգի էներգիա կա մեջը...:love



http://www.youtube.com/watch?v=kacZrHzlZuo

Claudia Mori
01.06.2012, 18:53
Վերադարձին շատ եմ հավանում: Մանավանդ Հայրիկ Մուրադյանի հուշ երեկոյին ավելի լավ ճանաչելուց հետո :)

Էս տեսանյութում վերջին պարը՝ Վանա քոչարին, շատ տպավորիչ ա: Կենդանի պարելուց տեսել եմ: Մի այլ կարգի էներգիա կա մեջը...:love

Բա որ ինքդ ես պարում :) Դա իմ ամենասիրած պարն է, քանի որ բարդ է, այսինքն մենակ ոտքերի անընդհատ կրկնվող վարժություններ չեն ու կա շատ սիրուն սխեմա, վերջում էլ շնչակտուր ես լինում :))

Claudia Mori
02.06.2012, 09:56
Էս էլ "Վան" համույթը: "Տալտալա" երգ-պար:


http://www.youtube.com/watch?v=fjT463zB2v4&feature=g-user-u

Աջ կողմի պարբաշին Վերադարձի ղեկավարն է :)

Tig
19.06.2012, 12:02
Այսօր "Պարենք Հայերեն" երիտասարդական նախաձեռնության ծննդյան միամյակն է: (https://www.facebook.com/notes/%D5%BA%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6/%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AE%D5%B6%D5%B6%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%AF%D5%B6-%D5%A7/261080580674036) 2011թ-ի հունիսի 19-ին տեղի ունեցավ մեր առաջին միջոցառումը: Ճիշտ է, գաղափարը ծնվել է մինչ այդ, և հսկայական նախապատրաստական աշխատանքներ են տարվել, բայց դա կարծես սաղմնային ձևավորման շրջան լիներ. ծնունդը հենց այս օրն էր :)

Այս առիթով ուզում եմ շնորհավորել բոլորիս: Առաջին հերթին նրանց, ովքեր սերտոներն կապված ու նվիրված են Պարենք Հայերենին և իրենց ժամանակն ու միջոցները չեն խնայում Պարենք Հայերենի գաղափարները իրականություն դարձնելու համար: Շնորհավորում եմ նաև բոլոր նրանց, ովքեր թեկուզ մի փոքր առնչություն ունեն նախաձեռնության հետ, և նրանց, ովքեր ապագայում են ունենալու: Պարենք Հայերենը բոլորիս ձեռքբերումն է: Եվ այն գոյություն է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ հայկական հողի որևէ անկյունում հայերեն պարելը խնդիր կլինի:

Շնորհավոր բոլորիս: Եվ թող մոտ ապագայում գա այն օրը, երբ բոլոր հայերը կիմանան հայերեն պարել, և դասընթաց- միջոցառումների փոխարեն ուղղակի կհավաքվենք պարելու և պարատոներ կկազմակերպենք :*

Tig
26.06.2012, 17:33
Չնայած Պարենք Հայերենի ծննդյան օրը հունիսի 19 է, բայց հունիսի 23-ն էր մոտակա ոչ աշխատանքային օրը, մեր միամյակին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ այդ օրը:

Այստեղ մի փոքր խոսում եմ Պարենք Հայերենի անցած մեկ տարվա գործունեության մասին::)

http://www.youtube.com/watch?v=5YKJV3Ek_7A

Այստեղ էլ մուսալեռցիների պարն ենք պարում՝ Դապկի:love

http://www.youtube.com/watch?v=VBPbQmb2UXA&feature=youtu.be

Tig
30.06.2012, 10:52
Կարին համույթի հունիսի 28-ի համերգից:

Ձկնորսների պարը: Շատ հավանեցի:love


http://www.youtube.com/watch?v=pcgSe76PwRI&feature=youtu.be

Tig
04.07.2012, 11:08
http://www.youtube.com/watch?v=sV7CHwRdvoY&feature=player_embedded

Tig
24.07.2012, 09:07
Հուլիսի 27-ին ժամը 19:00-ին, Կասկադում, «Կարին» (https://www.facebook.com/karin.folk) ավանդական երգի-պարի համույթը և Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հրավիրում են (https://www.facebook.com/events/382128791842313/) բոլոր ցանակացողներին՝ սովորելու հայկական ավանդական պարեր:

Կարին անունը ծագում է Արևմտյան Հայաստանի տարածաշրջանի անունից, որը ներկայումս հայտնի է Էրզրում անվան տակ: «Կարին» համույթը զբաղվում է հին հայկական ազգային պարերի ավանդույթների պահպանմամբ և վերականգնմամբ: Համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը յուրաքանչյուր հանդիպմանը Գաֆեսճյան քանդակների պարտեզում ներկայացնում է տվյալ պարի պատմական ակնարկը, նշանակությունը, նաև տալիս է ավանդական տարրերի մեկնաբանությունը: Անկախ հեթանոս կամ քրիստոնյա լինելուց, հայ ժողովուրդը միշտ ձգտել է բարության՝ պայքարելով չարի դեմ, ինչն իր արտահայտությունն է գտել նաև մեր ժողովրդական պարերում:
Կարին համույթի անդամներն իրենց հայկական ավանդական տարազներով համախմբում են հանրությանը տոնական շուրջպարի ներքո, միառժամանակ ուսուցանելով նրանց ավանդական պարերի նրբությունները:

Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը հարյուրավոր մարդիկ, անկախ եղանակից, միավորվում են հայկական պարերի շուրջ, և տածում է հայկական ինքնության շունչն ու ոգին:

Tig
15.08.2012, 17:22
«Պարենք հայերեն» (https://www.facebook.com/ParenqHayeren) Երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված ազգագրական պարերի բաց դասընթաց-միջոցառումների շարքը շարունակվում է:

Հանդիպում ենք (https://www.facebook.com/events/124414254371996/) շաբաթ օրը՝ օգոստոսի 18-ին ժամը 19:00-ին Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասում՝ բեմահարթակի մոտ /Սիթի սուպերմարկետի հարևանությամբ/:

Հրավիրում ենք բոլորին: Եկեք պարենք միասի՛ն, պարենք հայերե՛ն…

Varzor
15.08.2012, 17:51
Հանդիպում ենք (https://www.facebook.com/events/124414254371996/) շաբաթ օրը՝ օգոստոսի 18-ին ժամը 19:00-ին Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասում՝ բեմահարթակի մոտ /Սիթի սուպերմարկետի հարևանությամբ/:

Սիթի սուպերմարկետի հարևանությամբ բեմահարթակը 3-րդ թաղամասում է:

Tig
21.08.2012, 15:31
Արցախ, Պարենք Հայերեն, Նոր Բրաջուր, Դադիվանք (http://ablog.gratun.am/4409/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A2%D6%80%D5%A1%D5%BB%D5%B8%D6%82%D6%80-%D5%A4%D5%A1%D5%A4%D5%AB/#comment-4182)

հ.գ. Շատ հետաքրքիր լուսանկարներ կան: Նայեք, չեք փոշմանի:
հ.գ.հ.գ. Համ էլ ջիջիլ եմ գցում...:P

Tig
28.08.2012, 09:20
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի «Մեր պարերը և մենք» ծրագրի հերթական հանդիպումը տեղի կունենա սովորականի պես՝ ամսվա վերջին ուրբաթ օրը՝ օգոստոսի 31-ին: (https://www.facebook.com/events/461967237170223/)

Հանդիպում ենք ժամը 19:00-ին Կասկադում:
Մուտքն ազատ է բոլորի համար:

Հ.Գ.
Քիչ-քիչ արմատ է գցում այն գործը, որ Կարինն է սկսել: Սկզբում ծիլեր էին, հետո բողբոջներ, իսկ այսօր արդեն ճյուղավորված ու մշտապես ազգային մաքուր արմատից սնվող ծառը պիտի կանգուն պահենք: Ուրախ ենք, որ համախոհները միայն շատանում են: Հուսանք այս «վարակը» կընդլայնվի այնքան, որ արդեն կսկսի կրել համազգային բնույթ. վերջիվերջո այս ամենի նպատակն էլ հենց դա է: Փառք Աստծո ամեն բան քիչ քիչ, բայց կայուն ու վստահ գնում է դեպի դրան.

Նյութեր նախորդ հանդիպումներից
http://www.youtube.com/watch?v=rbpn78mCIEs
http://www.youtube.com/watch?v=NCGv5dKXE8E
http://www.youtube.com/watch?v=kUeiCrE21Ws
http://www.youtube.com/watch?v=Rhbe7PnOYi0
http://www.youtube.com/watch?v=ptsXOrUm8sE
http://www.youtube.com/watch?v=a6DHzNR-jBI

Ֆոտոն
28.08.2012, 10:44
Տիգ ջան, շատ ուրախ եմ, որ արդեն պտուղներին ենք մոտենում, բոլորիս ձեռքբերումն է դա: :) Ապրեն բոլոր ներդրում ունեցողները:

Հիմա բողոքեմ մի քիչ: Իհարկե ո՛չ քեզնից: :))
Մի քանի անգամ եկել եմ ու չեմ կարողացել սովորել: Հիմնականում իմացողներն են պարում, իսկ նայելով միշտ չի, որ հնարավոր է շարժումը ճիշտ սովորել: Լավ կլինի ամեն պարից առաջ հիմնական շարժումները դանդաղ ցուցադրել, նորերին սովորեցնել, հետո նոր պարել: Ավելի արդյունավետ կլինի երևի:

Էս անգամ հուսամ, որ կգամ, բայց շատ եմ ուզում մի բան սովորած վերադառնալ:;)

Tig
28.08.2012, 11:24
Տիգ ջան, շատ ուրախ եմ, որ արդեն պտուղներին ենք մոտենում, բոլորիս ձեռքբերումն է դա: :) Ապրեն բոլոր ներդրում ունեցողները:

Հիմա բողոքեմ մի քիչ: Իհարկե ո՛չ քեզնից: :))
Մի քանի անգամ եկել եմ ու չեմ կարողացել սովորել: Հիմնականում իմացողներն են պարում, իսկ նայելով միշտ չի, որ հնարավոր է շարժումը ճիշտ սովորել: Լավ կլինի ամեն պարից առաջ հիմնական շարժումները դանդաղ ցուցադրել, նորերին սովորեցնել, հետո նոր պարել: Ավելի արդյունավետ կլինի երևի:

Էս անգամ հուսամ, որ կգամ, բայց շատ եմ ուզում մի բան սովորած վերադառնալ:;)

Ջուլիա ջան, նախատեսված պարերի շարժումները ցուցադրվում են, խնդիրը արդեն քանակի մեջ է: Առաջ մասնակցում էին ամենաշատը մի 50 հոգի, հիմա իմ կարծիքով 300-400: Չնայած դրան, էլի պարաշրջանների կենտրոնում մեկը ցուցադրում է շարժումները: Բայց իհարկե ամսվա մեջ մեկ օր կասկադում լինելով, կամ թեկուզ մեր միջոցառումներին լինելով, շատ քիչ բան կարող ես յուրացնել: Էս ամեն ինչը հիմնականում նպաստում է քարոզելուն և ծանոթացնելուն: Որ մարդիկ իմանան, թե ինչպիսի պարեր ունենք: Շատ նրբություններ կան, որոնք կարող ես հասկանալ միայն սիրողական խմբակ գնալով: Ու մի 3 ամիս գնալուց հետո, հիմնական պարերին տիրապետելուց հետո, արդեն նոր կարող ես ինքնուրույն էլ սովորել՝ ուսուցողական հոլովակներով:

Համ էլ, եթե կասկադ ես գալիս, աշխատի մեզ գտնես ու հաստատ մի ահագին բան սովորած կգնաս ;)

Ֆոտոն
28.08.2012, 11:50
Ճիշտ ես ասում, սիրողական խմբակն ա լուծումը: Էս անգամ ձեզ կգտնեմ: Ուղղակի միշտ մի բան էդ խմբակին խանգարում ա: :))

Claudia Mori
29.08.2012, 12:54
Տիգ ջան, շատ ուրախ եմ, որ արդեն պտուղներին ենք մոտենում, բոլորիս ձեռքբերումն է դա: :) Ապրեն բոլոր ներդրում ունեցողները:

Հիմա բողոքեմ մի քիչ: Իհարկե ո՛չ քեզնից: :))
Մի քանի անգամ եկել եմ ու չեմ կարողացել սովորել: Հիմնականում իմացողներն են պարում, իսկ նայելով միշտ չի, որ հնարավոր է շարժումը ճիշտ սովորել: Լավ կլինի ամեն պարից առաջ հիմնական շարժումները դանդաղ ցուցադրել, նորերին սովորեցնել, հետո նոր պարել: Ավելի արդյունավետ կլինի երևի:

Էս անգամ հուսամ, որ կգամ, բայց շատ եմ ուզում մի բան սովորած վերադառնալ:;)

Երբ ուզես կսովորացնեմ;)

Tig
14.09.2012, 13:47
«Պարենք Հայերէն»-ը կը լինի Գորիսում (http://lernci.livejournal.com/440704.html)

Tig
18.09.2012, 23:36
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=2kzYFRz21fI

Tig
20.09.2012, 12:18
:)


http://www.youtube.com/watch?v=3ZU8wsHIP8o&feature=youtu.be

Ֆոտոն
20.09.2012, 16:23
Էս անգամ երաժշտությունն էլ նույնիսկ կենդանի էր: Շվիով ավելի հաճելի է ինձ համար, քան զուռնայով: Բոլոր պարերը ձայնագրել ե՞ք, Տիգ:

Tig
20.09.2012, 17:33
Էս անգամ երաժշտությունն էլ նույնիսկ կենդանի էր: Շվիով ավելի հաճելի է ինձ համար, քան զուռնայով: Բոլոր պարերը ձայնագրել ե՞ք, Տիգ:

Չէ Ջուլիա ջան: Սա հատուկ ձայնագրություն չէ: Պատահաբար այնտեղ հանդիպեցինք այդ շվի նվագողին, ով համարյա բոլոր պարեղանակներին տիրապետում էր ու "պատահաբար" սկսեցինք պարել: Ես էլ պատահաբար սկսեցի նկարահանել... :)

Պարելու առիթը բաց չենք թողնում: Վերադարձին Նորավանքում էլ պարեցինք ու դրա համար մի ֆրանսիացի ամուսիններից մի զույգ իսկական ֆրանսիական գինի ստացանք... :))

Ֆոտոն
20.09.2012, 21:59
Շատ ափսոս, որ միակ նմուշն է այս ձայնագրությունը: Գինին էլ անուշ լինի: :))

Tig
25.09.2012, 14:59
Արաբկիրի Շավալի: Եթե չեմ սխալվում նոր գրառված պար է: Շատ հավանեցի:love


http://www.youtube.com/watch?v=3i-yCZ9PxMY&feature=relmfu

հ.գ. համ էլ հիշեցնեմ, որ այս ուրբաթ ամսվա վերջին ուրբաթն է ու այս տարվա Կասկադի վերջին միջոցառուն է լինելու, ժամը 19:00-ից: Բաց չթողնեք :)

Tig
27.09.2012, 09:31
Սեպտեմբերի 30-ին ժամը 16:00-ից 18:00-ը «Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը համագործակցելով «Նոր Հայկական Տիպօրինակ» երիտասարդկան հասարակական կազմակերպության հետ, Եղվարդ քաղաքում կանցկացնի հայկական ավանդական պարերի բաց դասընթաց-միջոցառում:

Մանրամասները իրադարձության հղման մեջ (https://www.facebook.com/events/344693842289774/): Խնդրում ենք հնարավորինս տարածել և հրավիրել ձեր ընկերներին:

Tig
31.10.2012, 23:02
Չնայած նրան, որ համշենական պարերը այնքնան էլ հոգեհարազատ չեն ինձ, բայց էս մեկը շատ շատ հավանեցի ու չեմ կարող այստեղ չդնել:love

ԹԱԿ-ԹԱՆԶԱՐԱ (Համշեն)

http://www.youtube.com/watch?v=Yx-9HcNCevY

Tig
24.02.2013, 17:56
Վերջապես Վերադարձ խումբը հայտնվեց ֆեյսբուքում: Վայելեք: (https://www.facebook.com/photo.php?v=544609835560915):love

Tig
13.03.2013, 18:12
Տոնում ենք մարտի 8-ը Հաղթանակի զբոսայգում:ok


http://www.youtube.com/watch?v=4qKvyFZmY08&hd=1

հ.գ. շնորհակալություն Ինսթիգեյթ կազմակերպությանը այս ամենը կազմակերպելու համար:

Tig
20.03.2013, 17:00
Պարենք Հայերեն - Հանրային ռադիոյի պատրաստած նյութը (http://lyunse.info/7323)

Tig
04.07.2013, 14:24
«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը, համագործակցելով Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, հուլիսի 5-ից 8-ը Արցախում կանցկացնի հայ ավանդական պարերի բաց դասընթաց-միջոցառումներ: (https://www.facebook.com/events/292130907597126/)

Հուլիսի 5
13:00 - 14:00 Բերձոր
17:00 - 19:00 Շուշի

Հուլիսի 6
17:00 - 19:00 Ստեփանակերտ

Հուլիսի 7
17:00 - 19:00 Վանք գյուղ (Գանձասար):

Շնորհակալություն ենք հայտնում Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը միջոցառման կազմակերպման գործում մեզ աջակցելու, ինչպես նաև Կարին ավանդական երգի-պարի համույթին՝ այս ամենը մեր մեջ սերմանելու և միշտ մեր կողքին լինելու համար:

Նախաձեռնության նպատակն է տարածել հայկական ավանդական պարերը, ավելի ու ավելի շատ հայորդիների հաղորդակից դարձնել հայոց ազգային մշակույթին, քանի որ դա է առաջին նախապայմանը ազգային ինքնության պահպանման համար, իսկ պարերը ունեն իրենց առանձնահատուկ տեղը մեր ազգային մշակույթի մեջ: Ինչպես Կոմիտասն էր ասում՝ «Ամեն կեանքի մէջ պար կա։ Արդեն ամբողջ տիեզերքի կեանքը պար չէ՞»:

Tig
09.07.2013, 17:24
7:50-ից սկսած :)


https://www.youtube.com/watch?v=LxwBrl3tgkY&t=7m50s

Tig
21.08.2013, 13:45
11:00-ից


http://www.youtube.com/watch?v=GFu611mT-J4&t=11m04s

Tig
22.09.2013, 12:32
Մուսա լեռան պաշտպանության օրը՝ երեկ, հարիսա եփելու արարողությանը զուգահեռ, մերոնք մի քանի ժամ պարել են: :love
Ափսոս ես չկարողացա գնամ:


http://www.youtube.com/watch?v=PYmfdGmaeLc

E-la Via
22.09.2013, 12:52
Մի բան ասեմ՝ վրես շատ չծիծաղեք էլի:
Ուրեմն երեկ անկախության տոնի կապակցությամբ Նունե Եսայանի համերգն եմ նայում, երբ վերջին պահերին երևակայական ֆանտաստիկ թռիչք ունեցա ու պատկերացրեցի էնտեղ նստած երկրի ղեկավար մարմիններին բեմի վրա ազգային պար պարելիս: Ու տեսածս հո՜ ինձ դուր չեկավ, հո՜ դուր չեկավ… Ներքուստ մի համուզմունք ծագեց, որ եթե մի երկրի կառավարության անդամները կարողանան ազգագրական պարեր պարել, թե իրենց որակն այլ կլինի, թե երկրի վիճակը:

Այ այսպիսի բաներ :)...

Tig
22.09.2013, 15:02
Սա էլ էլի երեկվա տոնից է: Մուսալեռցիների պարեր:


http://www.youtube.com/watch?v=nXQkJT3EySg

Tig
22.09.2013, 15:05
Սա էլ մեր ԵՊՀ-ի կադրերը:love


http://www.youtube.com/watch?v=cRmBHZoBN3g&feature=youtu.be


http://www.youtube.com/watch?v=j8zXgEv77x4

E-la Via
06.11.2013, 00:16
Տեսե՞լ եք էս փոքրիկի ՛՛Չալմը Դանկի՛՛ պարելը :love:


https://www.youtube.com/watch?v=KMGXJYs4dd8

Ճիշտն ասած էս պարի մասին ոչ լսել էի, ոչ տեսել: Համացանցում Կարինի կատարմամբ էլ նայեցի ու շատ հետաքրքրեց: Պարի պատմության, խորհդի մասին ինֆորմացիա որտեղի՞ց կարող եմ գտնել:

Սա էլ Կարինի կատարմամբ:

https://www.youtube.com/watch?v=Yi6jSZg1kTM

Tig
06.11.2013, 00:30
Պստոն՝ Արեգը, վերջն ա: Մեր Արտոյի ու Աննայի տղեն ա: Բա որ ուրիշ պարեր պարելուց տեսնես :love

Բայց կոնկրետ էս պարը ինձ էդքան էլ հոգեհարազատ չի: Ես ավելի մեծ էներգիա եմ ստանում խմբակային պարերից:

Չալմը Դանկի Մուսալեռցինեի պարերից է: Կոնկրետ իրա մասին համացանցում շատ նյութ չկա ոնցոր թե: Բայց ստեղ Մուսալեռցիների պարերի մասին որոշ հետաքրքիր տեղեկություններ կան:
http://armdance.livejournal.com/19218.html

Chuk
06.11.2013, 00:33
Պստոն ավելի զգալով ու մեջն ավելի շատ բան դնելով ա պարում, քան Գինոսյանը :)

CactuSoul
06.11.2013, 00:42
Տեսե՞լ եք էս փոքրիկի ՛՛Չալմը Դանկի՛՛ պարելը :love:
Ես Արեգի ֆանատն եմ :love Հրաշք ա :)