PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ անել, երբ քո սիրած մարդն ամուսնանում է

hasulik
03.12.2009, 17:08
Կարող եք ասել ինչ կարելի է անել?:)

Jarre
03.12.2009, 17:09
Կարող եք ասել ինչ կարելի է անել?
Ուրախանալ իր համար :))

Իսկ եթե խոսքը ռոմանտիկ սjրո մասին է, ապա պարզապես մոռանալ։

Բայց եթե չեմ սխալվում սենց թեմաներ մի քանի հատ կան ակումբում, կամ էլ եղել են ու փակվել :)

Elmo
03.12.2009, 17:10
Կարող եք ասել ինչ կարելի է անել?:)

Իմ սիրած մարդը որ ամուսնացավ, ես էնքան էի ուրախացել, որ ուրախությանս չափ չկար: Որովհետև իմ հետ էր ամուսնանում :)

Մենուա
03.12.2009, 17:11
Եթե ձեր սերը փոխադարձ է եղել պետք է ցավակցել նրան, ում հետ ամուսնացել է։ Եթե միակողմանի է եղել, ուրեմն պետք է շնորհավորեք ինքներդ Ձեզ։

hasulik
03.12.2009, 17:12
Իսկ եթե ուրիշի հետ է ամուսնանում?

A.r.p.i.
03.12.2009, 17:14
Կարող եք ասել ինչ կարելի է անել?:)

Իմ կարծիքով եթե սիրում ես մեկին, պիտի ամբողջ սրտով ցանկանաս, որ այդ մարդը երջանիկ լինի, կապ չունի քո հետ, թե մեկ ուրիշի: Ու եթե սիրածդ մարդը ամուսնանում է, և գիտես , որ նա երջանիկ է, պիտի ուղղակի ուրախ լինես դրա համար::)

Mephistopheles
03.12.2009, 17:16
Իսկ եթե ուրիշի հետ է ամուսնանում?

գնում ես ու հարսանիքը քաքմեջ ես անում… արարողության ժամանակ տերտերին քրֆում ես… կամ ինչքան ընգեր ունես հավաքում գնում ես հարսանիք ասում ես մենք էս աղջկա ծանոթ ընգերներն ենք ու իրա հետ ժամանակին ման ենք եկել միաժամանակ ու մեզ համար մեծ ուրախություն ու հանգստություն ա որ վերջապես ամուսնանում ա… կամ … դե ֆանտազիայիդ զոռ տուր էլի

Elmo
03.12.2009, 17:17
Իսկ եթե ուրիշի հետ է ամուսնանում?

Էդ դեպքում ուրիշը կուրախանա: Բայց մինչև էդ հարցին հասնելը պետք է պարզել ինչի՞ ինչ-որ մեկին պետք է համարեմ սիրած էակ, եթե նա ինձ չի սիրում:
Ուրիշի հետ ամուսնանալը ինձ չսիրելու տրամաբանական շարունակությունն ա: Այսինքն դրա համար դարդ անելու չի: Դարդ անելուն հենց չսիրելն ա:

Էդ դեպքում ոչ մի բան անելու էլ չի: Պետք ա դու էլ ուրիշին սիրես, որը քեզ կսիրի ու դու էլ քո սիրած մարդու հետ ամուսնանաս:

Գևոր
03.12.2009, 17:18
Մոռանալ այն ամենը ինչ կապ ունի նրա հետ: Միայն թե պետք ա որոշում կայացնել; ու անկեղծ պատասխանես ինքդ քեզ, ցանկանում ես արդյոք թողնել սիրահարության քաղցր զգացմունքը, թե հոգու խորքում հաճելի ա դա?

Երկնային
03.12.2009, 18:36
Ինչ անել երբ քո սիրած մարդն ամուսնանում է:

Մաքուր սրտով ու հոգով ցանկանալ, որ ինքն անչափ երջանիկ լինի… :) Սերը էն ժամանակ ա սեր, երբ դու ցանկանում ես, որ Ինքը երջանիկ լինի, անկախ նրանից քեզ հետ կլինի, թե մեկ ուրիշի: Ու եթե գիտես, որ ուրիշի մեջ ա իր երջանկությունը տեսնում, ուղղակի բաց թողնես իրան :)

Հայկօ
03.12.2009, 19:24
Ի՞նչ անել, երբ քո սիրած մարդն ամուսնանում է:

Կույս մեռնել:

Ungrateful
03.12.2009, 19:40
Լիքը լավ ձևեր կան, "Թուղտ ու գիր", "Նավս" և այլն... Մի հատ կարգին նավսող տատի ես էժանով կպցնում, ու պրծավ գնաց, դու էլ անելիք չունես: :aha

Elmo
03.12.2009, 19:41
Կույս մեռնել:

Գյալըբո դառնալ:

Մանե
03.12.2009, 19:49
Ոչ մի բան: Ինչ-որ բան անելու համար երևի արդեն ուշ ա::)

Ahik
03.12.2009, 20:06
Սերը միակողմանի չի լինում, դա ավելի շատ կապվածությունա հիշեցնում: Եթե 3 տարուց ավելի եք իրար ճանաչում ապա հաստատ կապվածությունա. Խորհուրդ կտամ որ հանգիստ թոխնես թե քեզ թե նաղքին սիրեցյալիդ: Վստահեցնում եմ ավելի լավ մարդ խայտնվի կյանքումդ ու շատ ավել շուտ քան կկարողանաս պատկերացնել: Քեզ համբերություն:

One_Way_Ticket
03.12.2009, 21:16
Իմ կարծիքով եթե սիրում ես մեկին, պիտի ամբողջ սրտով ցանկանաս, որ այդ մարդը երջանիկ լինի, կապ չունի քո հետ, թե մեկ ուրիշի: Ու եթե սիրածդ մարդը ամուսնանում է, և գիտես , որ նա երջանիկ է, պիտի ուղղակի ուրախ լինես դրա համար:
Ես չեմ հավատում, որ նման սեր կարող է գոյություն ունենալ: Ավելի շատ ինքնախաբեության է նման:

Ինչ վերաբերվում է բուն թեմային:
Если любишь, отпусти... Если человек не вернулся, найди и убей (с) :)
Կներեք ռուսերենի համար:

Farfalla
03.12.2009, 21:50
Երջանկություն ցանկացի նրան ;) : Եթե ինքը արդեն կատարելա իր որոշումը, դու էլ ոչինչ չես փոխի: Կյանքը շարունակվումա, դու էլ կհանդիպես էն մարդուն ում հետ կամուսնանաս ու երջանիկ կլինես ;)

Yeghoyan
03.12.2009, 21:53
Կարող եք ասել ինչ կարելի է անել?:)

իսկ դու ի՞նչ ես ուզում անես:8

Enigmatic
03.12.2009, 22:02
Վույ չափից դուրս դաժանա ա: Ժամանակը ամեն ինչ բուժում է: Իմ կարծիքով ամենակարևոր բանը դա հույսն ա, եթե ամուսնանում ա, ուրեմ վերջ, վերջին հույսնել է մարում, սերն էլ հետը, կզգաս ժամանակի ընթացքում;)Ես զգացել եմ: Եվ վերջում , կգտնես մի ուրիշ արժանի մեկին, ու էլի ժամանակի ընթացքում մտքիցդ ընդհանրապես դուրս կգա:

Gayl
03.12.2009, 23:58
Կարող եք ասել ինչ կարելի է անել?:)

Ակումբում թեմա բացեք,կարողա օգնի:think

Kuk
04.12.2009, 00:10
Էլի մի սրտաճմրթիկ թեմա: Ամուսնացավ: Հա ի՞նչ: Ամուսնացավ, իրանց բարի բախտ, երջանկություն, միմյանցից անպակաս, բոլոր դժվարությունները միասին հաղթահարեն ու անպայման հաղթահարեն: Նրան էր սիրում, նրա հետ ամուսնացավ, քեզ էր սիրում, բայց ձեռնտու էր նրա հետ ամուսնանալը, նրա հետ ամուսնացավ, մեկ ուրիշին էր սիրում, բայց պետք էր նրա հետ ամուսնանալ, նրա հետ ամուսնացավ: Հետո՞: Քոնը չէր, քեզ հետ չամուսնացավ: Նրանն էր, ում հետ որ ամուսնացավ: Բարի բախտ իրանց: Դու էլ սենց ասա ու անցի առաջ՝ քոնը գտնելու, բայց ոչ փնտրելու:

Mariam1556
04.12.2009, 00:19
Հավատա եթե քեզ սիրեր չէր ամուսնանա,իսկ եթե չի սիրում,քոնը երբեք չի լինի, հետևաբար տանջվելը անօգուտ է, պետք է պարզապես մոռանալ...
Միգուցե բարին էլ հենց դա էր...:aha

Երվանդ
04.12.2009, 00:26
Քցվել մոստից:cry:))

*e}|{uka*
04.12.2009, 00:31
Ի՞նչ անել: :think
Նստել դարդ անել, էնքան դարդ անել, որ զզվես էտ վիճակից, էնքան զզվես էտ վիճակից, որ ավտոմատ անցնես մեկ այլ վիճակի, ինչ վիճակի էլ անցնես բնականաբար կա՛մ ավելի լավը կլինի ներկայիս վիճակից, կա՛մ վատ կվերջանա տառապյալիս համար: Ընտրություն միշտ էլ կա, իսկ տարբերակները լիքն են: :)

ministr
04.12.2009, 00:31
Դե առանձնապես բան չես կարող անես... մի երկու շաբաթ տխուր ման կգաս, հետո կանցնի...

Գևոր
04.12.2009, 02:20
հեղինակը էլ չի գրում... էդ լավ նշան չի

Mephistopheles
04.12.2009, 15:11
հեղինակը էլ չի գրում... էդ լավ նշան չի

երևի հեղինակը մեր խորհուրդները փորձել ա կյանքի կոչի…ու հիմա աստված գիտի որտեղ ա ու ինչ վիճակում ա

Մենուա
04.12.2009, 15:14
Կարող եք ասել ինչ կարելի է անել?:)

Մի տխրիր։ Էլի գարուն կգա, կբացվի վարդը................

A.r.p.i.
04.12.2009, 15:30
Ես չեմ հավատում, որ նման սեր կարող է գոյություն ունենալ: Ավելի շատ ինքնախաբեության է նման:

:
Իմ ասածը ընդհանրապես փոխադարձ սիրուն չէր վերաբերվում:
Կարող ա դու սիրես մեկին, բայց ինքը քեզ չսիրի, գոնե ինքնասիրությունից դրդված պիտի հանգիստ թողնես էդ մարդուն ու երջանկություն մաղթես:

hasulik
04.12.2009, 16:14
Չէ ես չեմ կորել. Կներեք թեման առաջարկեցի ու կորա, պարզապես մի քիչ խարն էի : Հա մի բան էլ. դա ինձ չէր վերաբերվում:

Adriano
04.12.2009, 16:17
Ոչ մի բան, ուրեմն նա ձեզ չի սիրում, հետևապես պետք է փնտրել, փնտրել ու փնտրել:think

hasulik
04.12.2009, 16:18
Ոչ մի բան, ուրեմն նա ձեզ չի սիրում, հետևապես պետք է փնտրել, փնտրել ու փնտրել:think

ինչ փնտրել?

Ariadna
04.12.2009, 16:22
Չէ ես չեմ կորել. Կներեք թեման առաջարկեցի ու կորա, պարզապես մի քիչ խարն էի : Հա մի բան էլ. դա ինձ չէր վերաբերվում:

Դե շատ լավ է, որ քեզ չի վերաբերում, իսկ ում որ վերաբերում է, միակ տարբերակը համակերպվել և մոռանալն է, իսկ ամենալավ տարբերակը՝ նոր սեր գտնելը, դանից ուժեղ դեղամիջոց չկա, ինչպես ասում են՝ լեկառստվո օտ լյուբվի նօվայա լյուբով': Իհարկե, կասեք, որ սերը չի կարող պատվերով գալ, բայց ամեն դեպքում, գոնե պետք է էդ ուղղությամբ աշխատել ;) Իսկ ինչ վերաբերում է սիրելիի երջանկության համար ուրախանալուն, սուտ խոսքեր են, սիրելին ոչ թոռդ է, ոչ էլ եղբայրդ, որ իրա երջանկության համար էնքան ուրախանաս, որ մոռանաս քո վիրավորանքը, հուսահատությունը, դեպրեսիաները և այլն։ Միակ բանը, որ մարդ կարող է ինքն իրեն ասել, դա այն է, որ եթե նա քեզ չէր սիրում, ուրեմն ճիշտը դա էր, ու եթե քեզ հետ ամուսնանար հաստատ երջանիկ չէիք լինելու։ :)

Anulik.Sh
04.12.2009, 16:36
Ուղակի երջանկություն մաղթելա մնում, հետո ինչ ու քո հետ չի, բայց այն միտքը որ երջանիկա թեկուզ քեզանից հեռու դա բավարարա հանգիստ ապրելու համար;

Rammer
04.12.2009, 16:38
Կարելի է բիսեպտոլ խմել...Կօգնի::)

hasulik
04.12.2009, 16:45
Ուղակի երջանկություն մաղթելա մնում, հետո ինչ ու քո հետ չի, բայց այն միտքը որ երջանիկա թեկուզ քեզանից հեռու դա բավարարա հանգիստ ապրելու համար;

Իսկ եթե ուրիշի հետա, բայց քեզա սիրում?

hasulik
04.12.2009, 16:46
Դե շատ լավ է, որ քեզ չի վերաբերում, իսկ ում որ վերաբերում է, միակ տարբերակը համակերպվել և մոռանալն է, իսկ ամենալավ տարբերակը՝ նոր սեր գտնելը, դանից ուժեղ դեղամիջոց չկա, ինչպես ասում են՝ լեկառստվո օտ լյուբվի նօվայա լյուբով': Իհարկե, կասեք, որ սերը չի կարող պատվերով գալ, բայց ամեն դեպքում, գոնե պետք է էդ ուղղությամբ աշխատել ;) Իսկ ինչ վերաբերում է սիրելիի երջանկության համար ուրախանալուն, սուտ խոսքեր են, սիրելին ոչ թոռդ է, ոչ էլ եղբայրդ, որ իրա երջանկության համար էնքան ուրախանաս, որ մոռանաս քո վիրավորանքը, հուսահատությունը, դեպրեսիաները և այլն։ Միակ բանը, որ մարդ կարող է ինքն իրեն ասել, դա այն է, որ եթե նա քեզ չէր սիրում, ուրեմն ճիշտը դա էր, ու եթե քեզ հետ ամուսնանար հաստատ երջանիկ չէիք լինելու։ :)

Անչափ շնորհակալ եմ: Շատ լավն էր::)

Ariadna
04.12.2009, 16:52
Իսկ եթե ուրիշի հետա, բայց քեզա սիրում?

Ուրեմն նա առնվազն ոչխար է, առավել ևս պետք է աստծուն փառք տալ, որ ձեզ հետ չի ամուսնացել ;)

hasulik
04.12.2009, 17:03
Ուրեմն նա առնվազն ոչխար է, առավել ևս պետք է աստծուն փառք տալ, որ ձեզ հետ չի ամուսնացել ;)

Չէ ես կյանքում ամեն ինչ էտքան հեշտ չի:

Կաթիլ
04.12.2009, 17:05
Չէ ես կյանքում ամեն ինչ էտքան հեշտ չի:

Բա էլ ինչի՞ ա ուրիշի հետ ամուսնանում, փողի կամ եսիմինչի համա՞ր, էդ դեպքում՝

Ուրեմն նա առնվազն ոչխար է...

One_Way_Ticket
04.12.2009, 17:42
Իմ ասածը ընդհանրապես փոխադարձ սիրուն չէր վերաբերվում:
Կարող ա դու սիրես մեկին, բայց ինքը քեզ չսիրի, գոնե ինքնասիրությունից դրդված պիտի հանգիստ թողնես էդ մարդուն ու երջանկություն մաղթես:
Մաղթել կարող ես: Բայց ի սրտե ուրախանալ, որ քո սիրելին ուրիշի հետ երջանիկ է... կասկածում եմ:

Anulik.Sh
04.12.2009, 22:48
Իսկ եթե ուրիշի հետա, բայց քեզա սիրում՞

Ուրեմն դրա համար լուրջ պատճառներ կա: Մի փորցիր այս ամենին նաել որն քեզա հարմար: Ուղակի հարմարվիր այն մտքի հետ որ նա քեզ հետ չի, բայց ուրիշի հետ երջանիկա:

Adriano
05.12.2009, 00:06
ինչ փնտրել?
Ամեն մարդ ինքը ինքնուրույն է որոշում ինչ փնտրել, ինչ վերաբերում է իմ կարծիքին, ես կարծում եմ, վերը նշված հարցադրման հետ կապված, անհրաժեշտ է փնտրել մեկին, որն արժանի է ձեր սիրուն: Բռնվել անցյալից ու սպասել սխալ կլինի:

Freddie
07.01.2010, 23:38
Գյալըբո դառնալ:

Բա, եթե աղջի՞կ է :D

Freddie
07.01.2010, 23:39
Քցվել մոստից:cry:))

Անշուշտ, բայց քցվելուց առաջ պետք է վերցնել պապիկի հին պիստոն, գնալ քո կյանքի մեծ սիրո, անմար լույսի, միակ և անկրկնելիի մոտ և բամբ։ Ու նոր գնալ քցվել։ :D

ministr
08.01.2010, 00:09
Ուրեմն նա առնվազն ոչխար է, առավել ևս պետք է աստծուն փառք տալ, որ ձեզ հետ չի ամուսնացել ;)

Դա տենց միանշանակ չի: Կյանքում էնքան բանա պատահում...
Հնարավոր ա, որ ուղղակի երկու մարդիկ իրար ճիշտ պահի չեն հանդիպել ու անհրաժեշտաբար հրաժեշտ տվել... Ինչ կա որ պատահումա: Հետո հանդիպում են մեկ ուրիշին, կիսատ-պռատ սիրելով ամուսնանում, որպես ձեռի տակ ամենահարմար տարբերակ, բայց ներսումդ էն մի սերդ դեռ կա... Կարող ա տարիներ էդ մարդուն չտեսնես, բայց չմոռանաս: Մեկ էլ ջոկում ես որ չէ,ամեն դեպքում նենց, ոնց որ իրան ես սիրում, ուրիշ ոչ ոքի չես սիրում:

Իսկ ինչ վերաբերումա, որ ինքն էլ ա ամուսնանում... ինչ պետք ա անես, ուղղակի մեջդ քո համար սիրում ես, հեռվից հեռու, հանդիպելուց էլ թռնում հասնում երկինք էլի իջնում :) Բան չես կարա փոխես: Էն որ երջանկություն բան են ցանկանում... էդ սուտա.. սերը շատ էգոիստ զգացմունքա: Ու մեջդ մի հատ պուճուուուր հույսա մնում, որ երբևէ միասին կլինեք կրկին...

Ռեդ
08.01.2010, 09:42
Բա, եթե աղջի՞կ է :D
Երբեք մի ասա երբեք:

Ինչ անել երբ քո սիրած մարդն ամուսնանում է
Եթե ամուսնանում է, չգիտեմ: Իսկ այ եթե բաժանվուուում է, :B

aerosmith
08.01.2010, 22:17
կցանկանամ միայն բարի բախտ ու երջանկություն........... ու կփորձեմ անայման մոռանալ

Tanamasi
09.01.2010, 03:49
Անշուշտ, բայց քցվելուց առաջ պետք է վերցնել պապիկի հին պիստոն, գնալ քո կյանքի մեծ սիրո, անմար լույսի, միակ և անկրկնելիի մոտ և բամբ։ Ու նոր գնալ քցվել։ :D

Մի կետ բաց ես թողել՝ գնալ ու բամբ էն մարդու փորիկը, որի հետ ամուսնանում է սիրելի-անկրկնելիդ ու հետո գնալ բառում հարբելու՝ տոնելու։ Առավոտյան էլ պախմելից ուշքի գալուց հետո նրանց թաղմանը գնալ։ :P
Հ.Գ. Չմոռանաք մոստից Չքցվել։

dvgray
09.01.2010, 08:04
Մի կետ բաց ես թողել՝ գնալ ու բամբ էն մարդու փորիկը, որի հետ ամուսնանում է սիրելի-անկրկնելիդ ու հետո գնալ բառում հարբելու՝ տոնելու։ Առավոտյան էլ պախմելից ուշքի գալուց հետո նրանց թաղմանը գնալ։ :P
Հ.Գ. Չմոռանաք մոստից Չքցվել։
:o բայց էտ խեղճ ու կրակ մարդը, ում հետ ամուսնանում ա քո սիրելի-անկրկնելիտ. ինչ՞ մեղք ա գործլ :8
իրան հերևիք չի՞ էնքանը, որ քո սիրելի-անկրկնելիտ ամուսնանում ա հետը, մեկ էլ ուզում ես բամբ անել իրա փորիկը՞ :o

Հ.Գ. իմիջայլոց, "բամբ" -ը ինչ՞ ա, դա ոնց ես անում :think

Tanamasi
09.01.2010, 14:11

Դե եթե ողջ տրամաբանությունը նրանում է, որ անուժ զայրույթդ ու անկարողության զգացումդ պարպես ինչ-որ մեկին բամփելով, ապա հաստատ գոնե երկրորդը, եթե ոչ առաջինը, մտքովդ կանցնի բամբել են մարդու փորիկին, որը «խլել է» քեզնից քո «անկրկնելիին»։
Իսկ եթե լուրջ էս սաղ հիմարությունը ա էն վերջին գագաթնակետի, իսկ բամբ-ն էլ շատ հարաբերական հասկացություն։

Մանանա
30.04.2010, 10:52
Ես իմ անձնական օրինակով եմ ասում, ոչ մեկին պետք չի սպանել ու մոստից պետք չի թռնել: Պետք է համակերպվես այդ մտքի հետ, որ դուք իրար հետ չեք լինելու ու վերջ... հա, ես համաձայն եմ, որ դա շաաաաաաատ դժվար է, նամանավանդ, երբ այդ ամուսնացողն էլ քո նկատմամբ անտարբեր չէ (մեղմ ասած): Ու երբ դու հասկանում ես, որ կարող ես նենց անել, որ իրանք բաժանվեն, ու ինքը կլինի քոնը, ու չես անում դա..... հավատացեք, դա մեեեեծ կամքի ուժ ա պահանջում, բայց երբ ամուսնանում ա, ոնց որ սրտիցդ քար ընկնի...:'

impression
30.04.2010, 11:07
մի քանի բան կարող ես անել.
ամուսնանալ նրա ինադու
ամուսնանալ քո ինադու
նստել տառապել ընդունված ժամկետներին համապատասխան
ընդհանրապես չտառապել, գտնել նրան ալտերնատիվ
գտնել նրան ալտերանտիվ, բայց տառապել ради приличия
գտնել մոտ մարդու ուս, ու վրան լաց լինել /ասում են օգնում ա/
հարամ անել ամուսնացածի հետագա կյանքը
գրել սպառնալիքներով լեցուն նամակներ, որոնք երբեք չեք իրականացնելու, բայց մարդիկ ահագին կզվարճանան
գնալ քցվելու, բայց չքցվել, քանի չկա մեկը, ով քեզ կփրկի, ում ուսին էլ հետագայում կարելի է լացել
ոչ մի բան չանել, ինքն իրեն կանցնի
հիշել, որ ժամանակն ամեն ինչ բուժում ա, նույնիսկ անբուժելի վերքերը :)

Մանանա
30.04.2010, 11:26
հիշել, որ ժամանակն ամեն ինչ բուժում ա, նույնիսկ անբուժելի վերքերը :)
լրիվ համաձայն եմ էս մեկի հետ, բայց էն վերևինների մեծ մասն ավելորդ էին:)

impression
30.04.2010, 11:30
չէ, չէ, ավելորդ ոչինչ չկար, ճիշտ եմ ասում
ամեն ինչ հիմնված է մարդկության փորձի վրա

Lion
30.04.2010, 11:34
Ինչ անել երբ քո սիրած մարդն ամուսնանում է?

Շարունակել ապրել...:)

Մանանա
30.04.2010, 11:36
դե հա, ամեն մարդ իր ձևով է վարվում, ես նախընտրում եմ "համբերություն" տարբերակը...և ոչ մեկի ինադու ոչինչ չեմ անում..

Ariadna
30.04.2010, 12:11
մի քանի բան կարող ես անել.

գտնել նրան ալտերանտիվ, բայց տառապել ради приличия

Ինձ էս տարբերակը շատ դուր եկավ, խորհուրդ եմ տալիս, հաստատ աշխատող ա :)

SSS
30.04.2010, 12:24
Իմ տարբերակն էլ ավելացնեմ էլի...
"Պատահաբար " անցնել եկեղեցու կամ ռեստորանի մոտով'շիկ վիճակում...Կուրացնել նրան քո գեղեցկությամբ այն աստիճանի,որ նա Քահանյի "Տեր ես"ին բացասական պատասխանի ,գա քո հետևից և դու նրան գրողի ծոցը ուղարկես...;)
Իսկ եթե ավելի լուրջ..Կարելի է հարց տալ ինքդ քեզ"ինչու այպսե եղավ",ով գիտի գուցե դու ես մեղավոր?

Lord
30.04.2010, 15:50
Կյանքում այդպես բան չկա որ չի կարելի մոռանալ, եթե այդպիսի դեպք է պատահում ուրեմն պետք չի շատ մտածել, ինչքան էլ որ իրան սիրում ես, ուղակի պետք է շարունակես ապրել քո կյանքով և սպասես մինչև գտնես քո իսկական կեսին: Անփոխարինելի մարդիկ չկան, ժամանակն էլ ամեն ինչ բուժում է:

Արևածագ
30.04.2010, 17:29
Ամեն ինչ հարկավոր էր անել մինչև ամուսնանալը: Նույնիսկ այստեղ խորհուրդ հարցնել՝ հակառակորդից ավելի զորեղ ու գայթակղի լինելու համար: Իսկ երբ բանը հասել է ամուսնությանը, ոչինչ էլ պետք չի անել: Մի քիչ թնկթնկալ ու...Առաջ:

Սլիմ
30.04.2010, 18:48
Կարող եք ասել ինչ կարելի է անել?:)
Ինչ? Իսկ ինչ կարելիա անել? Ոչ մի բան: Ապրել դալշե, եթե չստացվի, կամ անիմաստ լինի ապրելը, դիմել կորդինալ քայլերի:

ars83
30.04.2010, 19:08
Ներողություն, որ խառնվում եմ ձեր զգացմունքային ախուվախերին, բայց երկու խոսք էլ ես ասեմ:
Մի պահ կողքից նայեք ձեր մելամաղձոտ-լացակումած գրառումները, էլի: «Առանց նրա ապրել չեմ կարողանում», «նա իմ կյանքն է», «տեսնես՝ կկարողանամ առանց նրա ապրել», «առանց նրա կմեռնեմ»...
Վերջիվերջո դուք էլ մարդ եք, անհատ, այլ ոչ ինչ-որ ուրիշի սեփականությունը կամ խաղալիքը, կամակատարը կամ ծառան: Բոլորն էլ (այդ թվում՝ մեր սիրած անձինք) մահկանացու ենք, վերջիվերջո մի քանի բուռ հող չե՞նք դառնալու: Բնական է՝ կապվում ենք միմյանց, սիրում, կորցնելը դժվար է, բայց վերջին հաշվով, միևնույն է՝ չե՞նք կորցնելու իրար: Ուրեմն արժի՞ հիմիկվանից դրամատիզմին տեղ տալ:
Բացի դրանից, «սեր» ասվածը ես այնպես եմ հասկանում, որ դրա մեջ առաջնայինը «սիրո առարկայի» բարօրության, նրա լավ լինելու մասին հոգալն է: Եթե նա իր երջանկությունը տեսնում է ուրիշի հետ, ապա թող այդպես լինի. հանգիստ ես թողնում նրան՝ այն գիտակցությամբ, որ նման ձևով սերդ և հոգատարությունդ ես արտահայտել: Եվ դրանից (իմ պատկերացմամբ) պետք է քեզ լավ զգաս, այլ ոչ հետաքրքրության սլաքն ուղղես ինքդ քեզ, մտածես, թե ինչ լքված ու դժբախտ ես և հասցնես քեզ անելանելի վիճակների:

Պոզիտրոն
30.04.2010, 19:38
Ինձ թվում ա գիտակցաբար ոչինչ էլ պետք չի անել ամեն ինչ անկախ քեզնից կլինի: Լավագույն դեպքում կմոռանաս վատագույն դեպքում կմեռնես: Բայց վերջինը մի քիչ «տեսական» ա: Չեմ կարծում որ գոյություն ունի նման ուժեղ ՍԵՐ::(

Գեա
30.04.2010, 19:44
Ի՞նչ անել, երբ քո սիրած մարդն ամուսնանում է...
ուրախանալ ,որ քո "սիրած մարդը '' ժամանակին հասկացել է որ դուք իրար համար չեք ստեղծված և քեզ հնարավորություն է տվել գտնել ու վայելել իսկական սերը

Լուսաբեր
30.04.2010, 19:53
Ի՞նչ անել, երբ քո սիրած մարդն ամուսնանում է
Երջանկությունից գլուխդ կորցնել, հասնել վերջին թվով երկինքը ու հետ գալ, այդ օրը ամենալավ ձևով նշել, ուրախ տոն դարձնել այն, ամենավերջին խենթությունը թույլ տալ քեզ, որովհետև վերջապես դուք ամուսնացաք: :love ամուսնացավ քեզ հետ.... նա վերջապես քոնն է...

EgoBrain
30.04.2010, 23:26
Պարզ չի ինչ անել? Ուրախանալ, որ սիրածդ մարդը ամուսնության շնորհիվ մի լավ կպատժվի քեզ դավաճանելու և ուրիշին նախընտրելու համար: Կարելի է մեկճմեկ էլ նրան բզբզել ու էդ միտքը ներշնչել, որ ավելի տանջվի;): Իսկ եթե լուրջ, բնական է, որ ոչ մի բան;

Հայկօ
30.04.2010, 23:29
Սպանեք ձեզ ինչ-որ շատ ցավոտ եղանակով, կարող ա օգնի:

AniwaR
01.05.2010, 00:52
:mda Նեա: Փոխեք սիրած մարդուն::roll

Empty`Tears
01.05.2010, 03:38
Ի՞նչ անել, երբ քո սիրած մարդն ամուսնանում է

Բա, չբռնես ու դու էլ երջանիկ լինես՝ ամուսնացի՛ … :)

Միքո
01.05.2010, 09:19
Ինչ էլ անես, միևնույնն է հետո փոշմանելու ես արածիդ համար, մտածելու ես, որ սխալ ես արել, կարելի էր ավելի ճիշտ տարբերակ ընտրել: Այսինքն ինչ էլ որ անեք, մեկա սխալա, կամ էլ ճիշտ :pardon

Մանանա
01.05.2010, 12:40
Կյանքում այդպես բան չկա որ չի կարելի մոռանալ, եթե այդպիսի դեպք է պատահում ուրեմն պետք չի շատ մտածել, ինչքան էլ որ իրան սիրում ես, ուղակի պետք է շարունակես ապրել քո կյանքով և սպասես մինչև գտնես քո իսկական կեսին: Անփոխարինելի մարդիկ չկան, ժամանակն էլ ամեն ինչ բուժում է:

հա, Lord ջան, իմ ասածն էլ հենց էտ էր:)

*e}|{uka*
01.05.2010, 13:17
Կյանքում այդպես բան չկա որ չի կարելի մոռանալ, եթե այդպիսի դեպք է պատահում ուրեմն պետք չի շատ մտածել, ինչքան էլ որ իրան սիրում ես, ուղակի պետք է շարունակես ապրել քո կյանքով և սպասես մինչև գտնես քո իսկական կեսին: Անփոխարինելի մարդիկ չկան, ժամանակն էլ ամեն ինչ բուժում է:

Հա՞, ուզու՞մ ես մի քսան բան հիմա ասեմ, որ չի կարելի մոռանալ: :) Ժամանակը ոչինչ էլ չի բուժում: Բժիշկ չի, իրա համար գալիս անցնում ա, քեզ էլ քշած տանում : Բուժում են ընկերներդ, նոր սերը, հաճելի պահերը կյանքում իտդ իտպ... Բայց դե սպիներ մնում են, փաստորեն լավ բժիշկ չկա: :)) Հայկօի տարբերակը սկսում ա դուրս գալ: :))

Rhayader
01.05.2010, 13:28
Ներողություն, որ խառնվում եմ ձեր զգացմունքային ախուվախերին, բայց երկու խոսք էլ ես ասեմ:
Մի պահ կողքից նայեք ձեր մելամաղձոտ-լացակումած գրառումները, էլի: «Առանց նրա ապրել չեմ կարողանում», «նա իմ կյանքն է», «տեսնես՝ կկարողանամ առանց նրա ապրել», «առանց նրա կմեռնեմ»...
Վերջիվերջո դուք էլ մարդ եք, անհատ, այլ ոչ ինչ-որ ուրիշի սեփականությունը կամ խաղալիքը, կամակատարը կամ ծառան: Բոլորն էլ (այդ թվում՝ մեր սիրած անձինք) մահկանացու ենք, վերջիվերջո մի քանի բուռ հող չե՞նք դառնալու: Բնական է՝ կապվում ենք միմյանց, սիրում, կորցնելը դժվար է, բայց վերջին հաշվով, միևնույն է՝ չե՞նք կորցնելու իրար: Ուրեմն արժի՞ հիմիկվանից դրամատիզմին տեղ տալ:
Բացի դրանից, «սեր» ասվածը ես այնպես եմ հասկանում, որ դրա մեջ առաջնայինը «սիրո առարկայի» բարօրության, նրա լավ լինելու մասին հոգալն է: Եթե նա իր երջանկությունը տեսնում է ուրիշի հետ, ապա թող այդպես լինի. հանգիստ ես թողնում նրան՝ այն գիտակցությամբ, որ նման ձևով սերդ և հոգատարությունդ ես արտահայտել: Եվ դրանից (իմ պատկերացմամբ) պետք է քեզ լավ զգաս, այլ ոչ հետաքրքրության սլաքն ուղղես ինքդ քեզ, մտածես, թե ինչ լքված ու դժբախտ ես և հասցնես քեզ անելանելի վիճակների:

Վերջապես մեկը սթափ բան ասեց;) սցենարավորում են սեփական դժբախտությունը, հետո բողոքում:angry

Գալաթեա
01.05.2010, 15:25
Ի՞նչ անել, երբ քո սիրած մարդն ամուսնանում է

Եսիմ...
Որ տեսնեմ՝ կհարցնեմ՝ ինչ ա անում:

kyahi
01.05.2010, 15:30
Որպեսզի խուսափեք նման իրադրություններից մի սիրեք նրան ում սիրտը ուրիշին է պատկանում, իսկ եթե սիրել եք հետո նա ձեզ փոխել է ուրիշի հետ ու ձեզ ցավ պատճառել ու դրանից հետո դուք դեռ նրան սիրում եք ուրեմն դուք հիմար եք ու չունեք ինքնասիրություն…իսկ եթե սիրում եք մեկին ու նա այդ մասին չգիտի, ապա ըստ իս պետք է ասել ու զուր հույսեր չփայփայել ապագայի հանդեպ… Ի վերջո ավելի լավ է ոչ սիրել, սչ էլ հետո տանջվել ուղղակի կարելի է հանգիստ ապրել առանց պարտականությունների/ իմ կարծիքով սա ամենառացիոնալ լուծումն է/ հա եթե նա ամուսնացել է ես կաշխատեմ հարսի փունջը բռնեմ ու մի լավ կխմեմ, չէ՞ որ իմ սիրելին է ամուսնանում ու ոչ ինձ հետ այլ ինչ-որ մի աղջկա հետ:D կամ տղայի, ինչևէ ես թեթև կտանեյի, որովհետև իմ սիրտը պատկանում է իմ համակարգչին:D

*e}|{uka*
01.05.2010, 15:38

Բայց դու գիտես քանի՞ հոգու ջղայնացրիր էս գրառումով: :D

Vaho
01.05.2010, 19:28
Ոչնչել պետք չի անել, թող ամուսնանա

Կաթիլ
01.05.2010, 20:44
Էս թեմայի բացման պատճառ հանդիսացող մարդը հավանականա, որ 4 ամսից երեխա կունենա, իսկ քննարկումը դեռ շարունակվումա :8
թողեք հանգիստ ապրի էդ մարդը էլի :))

Մանանա
02.05.2010, 19:34
Ինչ էլ անես, միևնույնն է հետո փոշմանելու ես արածիդ համար, մտածելու ես, որ սխալ ես արել, կարելի էր ավելի ճիշտ տարբերակ ընտրել: Այսինքն ինչ էլ որ անեք, մեկա սխալա, կամ էլ ճիշտ :pardon

կյանքում ոչ մի բանի համար պետք չի փոշմանել: Ու ինչ քայլ էլ չանես էտ պահին, պետքա քեզ համար մի բան քաղես(ուզումա ամուսնանա, ինչ ուզումա անի)....կյանքում ոչ մի բան իզուր չի լինում

Աբելյան
02.05.2010, 20:36
Պետք էր վախտին չսիրել::B Ախր իմ ներքին ձենն էլ էր ասում որ էս աղջիկը մի տեսակ էն չի, ոնց չէի հասկանում::think

Rhayader
02.05.2010, 21:50
Պետք էր վախտին չսիրել::B Ախր իմ ներքին ձենն էլ էր ասում որ էս աղջիկը մի տեսակ էն չի, ոնց չէի հասկանում::think

Հա, իմ աչքին էլ էր ինչ-որ ամուսնացողոտ երևում:D

Katka
03.05.2010, 12:59
:think ռետարիչեսկի վապռօս: Տենց բաներ իրական կյանքում էլ է լինում, թե սերիլաներից է հարցը:think

Անահիտ
04.05.2010, 15:12
եթե ձեզ սիրող մարդն ուրիշի հետա ամուսնանում, դա միակ հույսնա որ ձեզ միշտ կսիրի)

Ֆրեյա
04.05.2010, 16:08
Եթե քո սիրած մարդն ա, ու քո հետ ա ամուսնանում, դա շաա՜տ լավ ա :))

Իսկ եթե քո հետ չի ամուսնանում, դա շաաաաաա՜տ լավ ա :)) որովհետև դա նշանակում ա, որ քո իսկականից սիրած մարդը դեռ ապագայում ա, իսկ եթե դու ամուսնանայիր այդ մարդու հետ նա քեզ չէր սիրի (չէ որ ուրիշի հետ ա ամուսնանում), կկորցնեիր իսկական սիրուդ :)