PDA

Դիտել ողջ տարբերակը : Բացի Symantec, McAffe, Kaspersky .... որևէ մեկը արդյոք վիրուս գրում է՞



Ֆրեյա
03.12.2009, 12:10
Ինչ եք կարծում, բացի Symantec, McAffe, Kaspersky, NOD... ընկերություններից որևէ մեկը վիրուս գրում է՞
Կամ, որտեղից են այդքան վիրուսներ հայտվում՞՞՞:think
Մի հատ ոչ շատ բարդ ծրագիր գրելու համար մեր ընկերությունում ծախսվում է մոտ մեկ ամիս, որի վրա աշխատում է 4-5 անոց թիմ...
Իսկ վիրուսները չգիտես որտեղից տոննաներով հայտնվում են, թարմանում են....

Պատկերացնում եմ Սիմանտեքի օֆֆիսը :D , Անտիվիրուսների դեպարտամենտ, կողքը՝ Վիրուսների Դեպարտամենտ մի տաս անգամ մեծ բաժին։

ministr
03.12.2009, 12:26
Վիրուսը քո ասած ծրագրի նման բազմաֆունկցիոնալ չի պլյուս դրան ինտերֆեյս չունի (հլա խորացեք...ինտերֆեյսով վիրուս :D): Իմ կարծիքով էդ ընկերությունները էնքան են պայքարում վիրուսների դեմ, ինչքան ասենք ոստիկանությունը հանցագործների... Այսինքն ցանկության դեպքում բոլորին կարելի է մի քանի ամսում հավաքել... եւ հետո անգործ նստել :)

Ով ասես վիրուսա գրում.. ընդ որում տարբեր նպատակներով: Մեկը ինքնահաստատվելու, մյուսը կոնկրետ փող աշխատելու, էն մյուսը "հասարակ մահկանացուների" վրա ղժժալու...
Իսկ լուրջ խակերը չեմ կարծում թե համացանցային վիրուսներ թողարկի... երևի միայն մի դեպքում, եթե ուզենա մարդկանց ուշադրությունը շեղել իր կոնկրետ գրոհից որևէ օբյեկտի վրա:

Մեկն էլ ֆորումներում կարդումա մի երկու բան, որոշումա վիրուս գրի... ու սկզբից տալիսա իրա կոմպնա այլանդակում :)))))))