PDA

Դիտել ողջ տարբերակը : Թարգմանության ոլորտը Երևանում



Միգռո
03.12.2009, 02:51
Կուզենայի մի երկու խոսքով անդրադառնալ այսօրվա հայաստանյան, մասնավորապես` երևանյան թարգմանչական ոլորտին: Աշխատանքի բերումով առնչվում եմ այս բնագավառի, այդ թվում նաև տարատեսակ գլուխգործոցների հետ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այսօր թարգմանությամբ զբաղվում է ամեն տեսակի մարդ: «Գիտեմ լեզու, դպրոցում կամ ինստիտուտում անցել եմ, ուրեմն բավական է, կարող եմ աշխատել». այսպիսի մտածելակերպը, ցավոք, բավական տարածված է:
Մեկ այլ դժբախտություն է Երևանի` այսպես կոչված թարգմանչական կենտրոն-գրասենյակները: Ով որտեղից բուսնում, թարգմանչական գրասենյակ է բացում, «բարձրակարգ և մատչելի» ծառայություններ մատուցում: Իսկ թե ինչ կարգի թարգմանիչներ են աշխատում այդտեղ, ինչ փորձ և որակավորում ունեն` կարևոր չէ: Որքան էլ զարմանալի թվա, այսօր լավ թարգմանիչ-մասնագետների կարիք կա Հայաստանում, թեև ամեն տարի տասնյակներով լեզվաբաններ ու թարգմանիչներ են բուհեր ավարտում:
Մեկ այլ խնդիր է, որ շատերը, ովքեր այս ոլորտից հեռու են, ի վիճակի չեն ճիշտ գնահատել բարձրակարգ թարգմանչի գործը` իր դժվարություններով հանդերձ` հավասարեցնելով այս աշխատանքը սովորական մեքենագրման կամ համակարգչային օպերատորի գործին: Կան նույնիսկ գործատուներ (ինչպես ինձ պատմել են Երևանում), որոնք մտածում են հետևյալ կերպ` թե չէ ինշ մի գորձա՞ որ, էն դու, էն բառարանը, նստի տպի էլի: Դե արի բացատրի նման այծիկներին, որ...
Ժամանակին մտածում էի մի կենտրոն էլ ես բացեի, հետո ընկա իմ ծրագրերով, մտադրությունս անցավ երկրորդ պլան:
Մի խոսքով` այսօրվա որակը մտածելու տեղիք է տալիս:

Chuk
03.12.2009, 02:56
Գիտեմ լեզու, դպրոցում կամ ինստիտուտում անցել եմ, ուրեմն բավական է, կարող եմ աշխատել:
Սա կատակով, իհարկե:

Բայց օբյեկտիվորեն ես, որ լեզվաբան չեմ, շատ ավելի լավ թարգմանիչ եմ, քան այսպես կոչված «մասնագետներից», իսկ ավելի ճիշտ համապատասխան մասնագիտությամբ ԲՈՒՀ-երն ավարտածներից շատերը: Սա չի նշանակում, որ ես լավ թարգմանիչ եմ, այլ նշանակում ա, որ թարգմանիչների մակարդակը Հայաստանում ցածր է: Անշուշտ ունենք լավ մասնագետներ, բայց քիչ են:

Միգռո
03.12.2009, 02:58
Անշուշտ ունենք լավ մասնագետներ, բայց քիչ են:
Ես կասեի` շատ քիչ են և թերագնահատված:

Chuk
03.12.2009, 03:01
Ես կասեի` շատ քիչ են և թերագնահատված:

Ճիշտն ասած այնքան էլ համաձայն չեմ: Թերագնահատված են որոշակի շրջանակում, ում բնութագիրն առաջին գրառման մեջ տվել ես: Բայց համապատասխան ոլորտում, մասնավորապես գրահրատարակչական ոլորտում լավ մասնագետները լավ են գնահատվում:

Միգռո
03.12.2009, 03:06
... լավ մասնագետները լավ են գնահատվում:
Թերագնահատված ասելով` նկատի ունեմ առաջին հերթին դրամական փոխհատուցումը համեմատ այլ` կատարվող աշխատանքի տեսակետից համարժեք հաստիքների:
Խոսքն, իհարկե, բարդ պրոֆեսիոնալ թարգմանություններով զբաղվողների մասին է:

Chuk
03.12.2009, 03:08
Թերագնահատված ասելով` նկատի ունեմ առաջին հերթին դրամական փոխհատուցումը համեմատ այլ` կատարվող աշխատանքի տեսակետից համարժեք հաստիքների:
Խոսքն, իհարկե, բարդ պրոֆեսիոնալ թարգմանություններով զբաղվողների մասին է:
Ըստ իմ դիտարկումների այդ առումով թերագնահատված են բոլոր մասնագետները, ոչ թե միայն թարգմանիչները: Համենայն դեպս գրահրատարակչական ոլորտում չեմ նկատել այդ առումով առանձահատուկ վերաբերմունք: Բայց գուցե և սխալվում եմ:

Միգռո
03.12.2009, 03:11
Միգուցե: Իմ տվյալները մոտ մեկ տարվա են: Գուցե և որոշ բաներ փոխվել են:

Chuk
03.12.2009, 03:19
Միգուցե: Իմ տվյալները մոտ մեկ տարվա են: Գուցե և որոշ բաներ փոխվել են:
Չէ, չեն փոխվել: Պարզապես նույն կերպ կարելի է ասել, որ թերագնահատված են լավ ու իսկական սրբագրիչները, ում գործն իրականում բավական բարդ է. իսկական սրբագրիչներն այսօր շատ քիչ են: Նույն կերպ թերագնահատված են հեղինակները (թերևս բացառությամբ դպրոցական դասագրքերի հեղինակների), նույն կերպ թերագնահված են խմբագիրները, էջադրողներն ու ձևավորողները (գրքերի գործի իսկական վարպետները, այլ ոչ թե երկու-երեք ծրագիր կիսատ-պռատ յուրացրածները): Փոքրիկ ակնարկ արեցի գրահրատարակչական ոլորտից: Ցավոք այսօր Հայաստանում գրեթե ոչ մի մասնագիտություն ըստ արժանվույն չի վարձատրվում, բայց ինչ-որ տեղ, երկրի անցումային վիճակը հաշվի առնելով, դա բնական է:

StrangeLittleGirl
03.12.2009, 12:01
Հայաստանում թարգմանիչները մի ուրիշ խնդիր էլ ունեն: Գիտե՞ս ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չինարեն: Դե արի մեզ մոտ աշխատելու, թարգմանություններ անելու: Բայց հլը հո'պ... Իսկ հայերեն ո՞նց գիտես: Այ էս հարցը ոչ ոք չի տալիս թարգմանիչներին...

Jarre
03.12.2009, 12:10
Թարգմանությունը անչափ բարդ ոլորտ է։
Թարգմանչի առջև դրված է շատ լուրջ խդնիր. թարգմանել ճշգրիտ, բայց միևնույն ժամանակ բնական։ Թարգմանություններ անելիս շատ հաճախ տուժում է կամ մեկը, կամ էլ մյուսը։

Իսկ երբ հայերենից թարգանվում է օտար լեզվով, մեծ մասամբ ուղղակի ծիծաղելի է ստացվում, քանի որ Լինգվոն մեկ-մեկ այնքան հիմար տարբերակներ է առաջարկում օտար լեզվի համար, որ ոչ մեկը այդպես չի խոսում։

Թարգմանությունը էն չի, որ էշը ցեխից հանես՝ մարդուն հասկացնելով թե ինչ էիր ուզում ասել, այլ այն է, որ կարողանաս ասածդ մարդուն հաճելի ձևով մատուցես, որ նրա մեջ առաջանան զգացմունքներ, մղումներ....։

Լավ թարգմանությունը դա այն է, որ կարդացողի մոտ ստեղծվի այն տպավորությունը, թե այդ տեքստը գրված է իր մայրենի լեզվով և երբեք չմտածի, որ դա թարգմանություն է։ Իսկ այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է առաջին հերթին մայրենիի, և երկրորդ հերթին օտար լեզվի խորը իմացություն։

Միգռո
03.12.2009, 13:48
Չէ, չեն փոխվել: Պարզապես նույն կերպ կարելի է ասել, որ թերագնահատված են լավ ու իսկական սրբագրիչները, ... թերագնահատված են հեղինակները
Չէ, ես մի քիչ ուրիշ` հարաբերական տեսանկյունից եմ նայում: Օրինակ` եթե համեմատելու լինենք database administrator-ի կամ ծրագրավորողի աշխատավարձերը հաստիքային թարգմանիչների վաստակածի հետ, ակնհայտ տարբերություն ենք տեսնում: Սակայն բուն աշխատանքի տեսակետից` կան թարգմանություններ [հատկապես տեպնիկական], որոնք շատ ավելի ջանք, գիտելիք, հմտություն և ուղեղի աշխատանք են պահանջում, քան վերոհիշյալ զբաղմունքները:

Ariadna
03.12.2009, 14:08
Աշխատանքի բերումով հաճախ սինքրոն թարգմանիչների կարիք ենք ունենում ու արդեն գիտենք մի քանիսին, որոնց հետ աշխատել ենք և միշտ նրանց ենք դիմում։ 8 ժամ թարգմանության համար (սինքրոն) վճարում ենք 500ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ընդ որում աշխատում են զույգով, այսինքն ստացվում է յուրաքանչյուրը 3-4 ժամվա համար ստանում է 500$: Եվ էս տարի մեկը խորհուրդ տվեց մի կնոջ հրավիրել, որը շատ ավելի մատչելի գներով է աշխատում, և իրոք, թարգմանության մակարդակը շատ բարձր էր, իսկ պահանջած գումարը շատ ավելի ցածր։ Եվ պարզվեց, որ Երևանում գոյություն ունի թարգմանիչների այսպես կոչված «մաֆիա», այսինքն, եթե անգամ քեզ ձեռնտու է անել այդ աշխատանքը X գումարով, դու պարտավոր ես դա անել Y գումարով, հակառակ դեպքում վաղը կզրկվես հերթական աշխատանքի հրավերից։ Այդ կինը պարզապես հրաժարվել էր աշխատել ընդհանուր կանոններով և գներով և որպես անհատ ձեռներեց աշխատում է բոլորից անկախ։ Չնայած էն մյուսներն էլ, ում մասին խոսում եմ, էլի անհատ ձեռներեց են կամ պարզապես ֆիզիկական անձ, բայց չգիտեմ ոնց, ամեն դեպքում, կախման մեջ են էդ ընդհանուր գնային քաղաքականությունից։

Միգռո
03.12.2009, 15:05
8 ժամ թարգմանության համար (սինքրոն) վճարում ենք 500ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ընդ որում աշխատում են զույգով, այսինքն ստացվում է յուրաքանչյուրը 3-4 ժամվա համար ստանում է 500$:

Ինչ որ բան ճիշտ չես գրել. ամեն մե՞կն է ստանում 500, թե՞ երկուսը միասին:

Ռուֆուս
03.12.2009, 15:20
Ինչ որ բան ճիշտ չես գրել. ամեն մե՞կն է ստանում 500, թե՞ երկուսը միասին:

Ինչքանով ես եմ տեղյակ ամեն մեկին են այդքան վճարում, իսկ արտասահմանում սինխրոն թարգմանիչները ավելի շատ են ստանում: Բայց զարմանալի չէ, որովհետև սինխրոն թարգմանիչները գործը երևի թե ամենաբարդն է աշխարհում, պետք է ոչ միայն երկու լեզուներին կատարյալ տիրապետես, այլև ֆիզիկական պատրաստություն ունենաս: Հղի կանանց խորհուրդ չի տրվում սինխրոն թարգմանություն անել, որովհետև դեպքեր են եղել, որ մի քանի ժամ թարգմանությունից հետո վիժել են...

Սինխրոն թարգմանիչները երբեմն քառյակներով են աշխատում, յուրաքանչյուրը 15 րոպե թարգմանում է, 45 րոպե հանգստանում: Ընդ որում գիտնականները պարզել են, որ այս 15 րոպեում սինխրոն թարգմանիչը ավելի շատ էներգիա է ծախսում, քան բանվորը 2 ժամում ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս:

Միգռո
03.12.2009, 15:28
Ոչ միայն ավելի, այլ անհամեմատ շատ: Օրինակ, արհեստավարժ սինխրոն թարգմանիչը Շվեյցարիայում մեկ ժամ թարգմանելու համար կարող է պահանջել (և պահանջում է) մոտ է 1200 դոլար` ներառյալ, իհարկե, տրանսպորտային և բոլոր ուղեկցող ծախսերը: Եվրոպական մյուս երկրներում համեմատաբար ցածր են գները, բայց էլի ոչ հայաստանյան գների չափ:
Բարձրակարգ սինխրոնիստները Հայաստանում էլ ավելի քիչ են:

Ariadna
03.12.2009, 15:41
Ինչ որ բան ճիշտ չես գրել. ամեն մե՞կն է ստանում 500, թե՞ երկուսը միասին:

Ամեն մեկը, պատճառաբանելով, որ իր աշխատանքային օրը արժե այդքան, և անկախ նրանից քանի ժամ է աշխատել, նա օր է կորցրել, որի համար պետք է վարձատրվի։

Ariadna
03.12.2009, 15:45
Սինխրոն թարգմանիչները երբեմն քառյակներով են աշխատում, յուրաքանչյուրը 15 րոպե թարգմանում է, 45 րոպե հանգստանում: Ընդ որում գիտնականները պարզել են, որ այս 15 րոպեում սինխրոն թարգմանիչը ավելի շատ էներգիա է ծախսում, քան բանվորը 2 ժամում ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս:

Ես դեմ չեմ բարձր վարձատրվելուն, պարզապես դեմ եմ միմյանց գին պարտադրելուն։ Երբ ասում են՝ ես պարզապես իրավունք չունեմ էդ գնով անելու։

Միգռո
03.12.2009, 15:46
Ամեն մեկը, պատճառաբանելով, որ իր աշխատանքային օրը արժե այդքան, և անկախ նրանից քանի ժամ է աշխատել, նա օր է կորցրել, որի համար պետք է վարձատրվի։

Դեբիլիզմ: Նման բան չկա միջազգային պրակտիկայում: Կա նվազագույն` ասնեք, 4 ժամի համար տրվող վճար: Ի՞նչ է նշանակում օր է կորցրել, դա իր գործն է: Դրանից մի երկու ժամ հետո կարող է այլ պատվերի անցնել: Բայց եթե պետք է թարգմանել ընդամենը մեկ ժամ, լրիվ անիմաստ է ամբողջ օրվա վարձ վերցնել:

Միգռո
03.12.2009, 15:48
Ես դեմ չեմ բարձր վարձատրվելուն, պարզապես դեմ եմ միմյանց գին պարտադրելուն։ Երբ ասում են՝ ես պարզապես իրավունք չունեմ էդ գնով անելու։

Չէ, դա նաև սեփական ծառայությունների գինը չգցելու պատրվակ է, թե չէ շատ պիտի Պողոս-Պետրոսը իմանա, թե ինչքանով ես աշխատել: