Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ
Հենրիկ Բաբաջանյան
02.12.2009, 12:16
***
Առժեքները ուրիշ են միշտ, երբ փոխվում են դարն ու տարին:
Ես Պատիվը դրի մի օր Իմաստության աջ նժարին,
Բայց ի՞նչ դնել ձախ նժարին – գա՞հ, սե՞ր, թե՝ սու՞ր, գուցե՝ ոսկի՞...
Նժարն, ավա՜ղ, մնաց դատարկ - հարցը հի՜ն էր ու դժվարին:
***
Ձեր ուղեղից իմաստուն՝ նման մտքի կանթեղի,
Տվեք հարցիս պատասխան - չհամարեք անտեղի.
Այդ ինչի՞ց է խաղողն այս անուշահամ, քաղցրահյութ –
Երբ ջրել եմ այգիս սուրբ դառ քրտինքով իմ լեղի:
Մոդերատորական. Թեման «Գրականություն» բաժնից տեղափոխվել է «Ստեղծագործողի անկյուն» բաժին:
Հենրիկ Բաբաջանյան
02.12.2009, 21:18
Իհարկե, տհաճ դատավճիռ է … Ես նման եմ այն հյուրին, որին հյուրասենյակից տանում են մի հեռու անկյուն… Ինչ արած, կա մի այսպիսի ռուսական ասացվացք « Хозяин - барин»
Հարգանքներով՝ Հենրիկ Բաբաջանյան.
Հարգելի Հենրիկ, ակումբում սակավ չեն տաղանդավոր ստեղծագործողները ու նրանց բոլորի ստեղծագործությունները «Ստեղծագործողի անկյուն» բաժնում են: «Գրականություն», «Հայ գրականություն» և «Ժամանակակից հայ գրականություն» բաժինները այսպես ասած արդեն «կայացած» և «ճանաչում ունեցող» գրողների ստեղծագործությունները քննարկելու համար են նախատեսված: Հատկապես «Ժամանակակից հայ գրականություն» թե «ստեղծագործողի անկյուն» բաժիններում տվյալ ստեղծագործողի նյութը դնելը բավական նուրբ հարց է, քանի որ հաճախ արդեն ստեղծագործողի անկյունում տեղ են գտնում շատ ավելի լուրջ գրականություն գրողները, քան «Ժամանակակից հայ գրականությունում», սակայն այս նուրբ թելը կա ու մնում է ու որպես կանոն ակումբում գրանցված ստեղծագործողների գործերը լինում են «Ստեղծագործողի անկյուն» բաժնում:
Ուզում եմ, որ հենց սկզբից հասկանանք, որ սա ամենևին ստեղծագործությունների գնահատական չէ: Եթե այդպես դատենք, ապա մի շարք ակումբցիների թեմաներ առանց մի վայրկյան վարանելու կտեղափոխեի «Ժամանակակից հայ գրականություն» բաժին, այդ թվում օրինակ Alizée մականվամբ հանդես եկող մասնակցինը, Impression մականվամբ հանդես եկողինը, Ուլուանա մականվամբ հանդես եկողինը, Եկվոր, Chilly, Taurel և այլն: Իսկապես տաղանդավոր մարդիկ, իսկապես արժեքավոր գրականության ստեղծողներ: Այնպես որ սա դատավճիռ չէ, այլ ընդամենը, այսպես ասենք, ակումբի նորմ:
հ.գ. Ի դեպ «Ստեղծագործողի անկյուն» բաժինը եղել ու մնում է ակումբի ամենալուսավոր անկյունը:
Հենրիկ Բաբաջանյան
03.12.2009, 01:05
Ես Ձեր արարիք մեջ ոչ մի սխալ բան չեմ տեսնում: Ինձ համար ՝ 50-ն անց մարդու, դժվար էր սկզբից կոմնորոշվել այդ բարդ քայտում, նամանավանդ, որ չգիտեի թե ինչպիսինն են Ձեր կանոնները: Ես գրանցված եմ ուրիշ հայկական և ռուսական քայտերում, որտեղ բոլորովին ուրիշ պայմաններ են: Ձեր մոտ մի քիչ խառնաշփոթություն կա թեմաների, հեղինակների հերթականության մեջ:
Իմ ստեղծագործություններ տպագրված են ուրիշ քայտերում և հայերեն, և ռուսերեն: Ունեմ շատ ընթերցողներ և դա ինձ անչափ գոհացնում է:
Այդ առումով ես ինձ ամենևին ճնշված չեմ զգում: Ձեր քայտում, խոստովանում եմ անկեղծորեն , գրանցվածների գրագետության մակարդակը շատ բարձր է, որը անշուշտ շատ գովելի է և երևում է, որ ընդհանուր որակը բավականին բարձր է: Կան լավ հեղինակներ և իմ կարիքը ամենևին չկա Ձեր ընթերցողների համար, Էզոպոսի ասած. Ոչ իմ գալը իմացան, ոչ գնալը կիմանան: Ես դրանից չեմ վիրավորվում: Եթե չմնամ որպես հեղինակ, ապա կհաճախեմ որպես ընթերցող:
Հարգանքներով՝ Հենրիկ Բաբաջանյան:
Հենրիկ Բաբաջանյան
03.12.2009, 01:07
ԱՌՅՈՒԾ ԱՐՔԱՆ
Առակ
Կշտացել է Առյուծ արքան,
Որսն ու ընծան շա՜տ են այնքան:
Կանչեց իր մոտ ծեր Աղվեսին,
Ասաց գահից աներեսին,-
- Տու'ր փորոտիքն ու մռութը,
Թող լիանա՜ ժողովուրդը:
Ներիր ինձ, գահ արքայակիր,
Այս է իմաստն այս առակի.-
«Հենց կշտացան արքաները,
Ձերն են, մարդի'կ, տականքները»:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հենրիկ Բաբաջանյան
03.12.2009, 01:09
ԴԱՄԱՍԿՈՍՅԱՆ ՍՈՒՐԸ
Առակ
Երբ գլխատում է հարվածով մի թուր,
Հարցեր են ծագում, գուցե ոչ իզուր,-
-Որտե՞ղ ես, արքա', սրերդ կոփում,
Շանթի մե՞ջ հրե, դժողքի հուրքու՞մ:
Իր ժողովրդին արքան չի խափում,-
- Սիրելինե՜րս, ձեր փորոտիքում:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Ես Ձեր արարիք մեջ ոչ մի սխալ բան չեմ տեսնում: Ինձ համար ՝ 50-ն անց մարդու, դժվար էր սկզբից կոմնորոշվել այդ բարդ քայտում, նամանավանդ, որ չգիտեի թե ինչպիսինն են Ձեր կանոնները: Ես գրանցված եմ ուրիշ հայկական և ռուսական քայտերում, որտեղ բոլորովին ուրիշ պայմաններ են: Ձեր մոտ մի քիչ խառնաշփոթություն կա թեմաների, հեղինակների հերթականության մեջ:
Իմ ստեղծագործություններ տպագրված են ուրիշ քայտերում և հայերեն, և ռուսերեն: Ունեմ շատ ընթերցողներ և դա ինձ անչափ գոհացնում է:
Այդ առումով ես ինձ ամենևին ճնշված չեմ զգում: Ձեր քայտում, խոստովանում եմ անկեղծորեն , գրանցվածների գրագետության մակարդակը շատ բարձր է, որը անշուշտ շատ գովելի է և երևում է, որ ընդհանուր որակը բավականին բարձր է: Կան լավ հեղինակներ և իմ կարիքը ամենևին չկա Ձեր ընթերցողների համար, Էզոպոսի ասած. Ոչ իմ գալը իմացան, ոչ գնալը կիմանան: Ես դրանից չեմ վիրավորվում: Եթե չմնամ որպես հեղինակ, ապա կհաճախեմ որպես ընթերցող:
Հարգանքներով՝ Հենրիկ Բաբաջանյան:
«Կան լավ հեղինակներ և իմ կարիքը ամենևին չկա Ձեր ընթերցողների համար, Էզոպոսի ասած. Ոչ իմ գալը իմացան, ոչ գնալը կիմանան: Ես դրանից չեմ վիրավորվում: Եթե չմնամ որպես հեղինակ, ապա կհաճախեմ որպես ընթերցող» ես ընթերցող եմ և լավ ստեղծագործողի կարիքը միշտ էլ կա ու գրեթե բոլորի գրածները կարդում եմ,այնպես որ բարի գալուստ Ակումբ:
Հարգելի Հենրիկ, ուրախ եմ, որ սկսել եք նաև ակումբ մտնել:
Կարծում եմ, որ ակումբի հաճախողների մեծ մասը ընթերցասեր են և ստեղծագործություններն այսպես, թե այնպես ընթերցող կունենան:
Ինքս մինչ այժմ տեղադրված ստեղծագործությունները կարդացել եմ, ու ինձ դուր է գալիս դրանց փափուկ, թեթև ոճը:
Հենրիկ Բաբաջանյան
03.12.2009, 01:32
Ահա և գովեստի առժանացա:hands Շնորհակալություն…
Ահա և գովեստի առժանացա:hands Շնորհակալություն…
Ես առակներ շատ եմ սիրում,որ մի քիչ շատով տեղադրեք այ սենց բան կստացվի :hands
Հենրիկ Բաբաջանյան
03.12.2009, 15:51
***
Տեսա այսպիսի պատկեր մի տհաճ.
Կեղտի հաստ շերտին բազմել էր ճանճ...
Սա է իմաստը այս կարճ առակի .
Այստեղ է փայլում ճանճը ճարակի:
***
Խառն է սատանու մատը անկասկած,
Երբ կրքից մարդ է արարում Աստված,
Թե չէ այս անմեղ, անարատ մարդուն
Ո՞վ տվեց այսքան սատանայություն:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հենրիկ Բաբաջանյան
03.12.2009, 21:30
ԱԳՌԱՎՆ ՈՒ ԳԱԳՆԸ
Առակ
Հին գերեզմանում կտցահարում է ագռավը մի գանգ,
Գանգին դրված է լալազարդ մի թագ, ոսկեձույլ ու թանկ:
Հերի'ք է, պառավ,- նախատեց գանգը կտցելու պահին,
Հասարակ գանգ չեմ, ես պատկանում քաջ փադիշահին:
Ես տերն եմ եղել աշխարհի, փառքի՝ մնալով անահ,
Կարմիր լալով են եղել զարդարված թե՝ թագ ու թե՝ գահ:
-Իսկ ես երկու դար,- լսվեց Ագռավի հեգնող հանգերը,-
Կտցահարում եմ այդ հզոր գահի բոլոր գանգերը:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հենրիկ Բաբաջանյան
04.12.2009, 12:15
***
Ա'յ քեզ հրաշք փիլիսոփայություն.
Մրգի շատը առատություն է,
Ձիրքի շատը՝ ընծա երկնային,
Իսկ կրքի շատը՝ անառակություն:
***
Մի օր լըռի լեզուն մարդու
Ու լոկ խոսի սիրտը նրա,
Թե չէ շատ են լեզուները
Վերքեր թողել սրտի վրա:
***
Մի նժարին սեր է դրված,
Մի նժարին սուր է դրված,
Սուրը շատ ծանր է սիրուց,
Ա'խ,սուրը, Տեր, զուր է դրված:
Հենրիկ Բաբաջանյան
05.12.2009, 01:23
Այստեղ կարդում են իմ առակները և քառյակները, հարկավոր է շարունակել տպել…
***
Կեղծի՛ք , քծնա՛նք … Փախչել փառքով
Կեղծ համբույրիդ խոցից:
Չես տարբերվում, քծնո'ղ, պագով
Թույնով խայթող օձից:
***
Մահի համը ահն է բերում,
Կյանքի համը մահն է բերում,
Ստրուկության հա՞մն ես ուզում -
Այն թշնամուդ գահն է բերում:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Rhayader
05.12.2009, 14:40
ԴԱՄԱՍԿՈՍՅԱՆ ՍՈՒՐԸ
Առակ
Երբ գլխատում է հարվածով մի թուր,
Հարցեր են ծագում, գուցե ոչ իզուր,-
-Որտե՞ղ ես, արքա', սրերդ կոփում,
Շանթի մե՞ջ հրե, դժողքի հուրքու՞մ:
Իր ժողովրդին արքան չի խափում,-
- Սիրելինե՜րս, ձեր փորոտիքում:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Դամասկոսյան չի, երևի Դամոկլյան թուրն ի նկատի ունես (հաճախ պատահող դեպք է, երբ հեղինակը փորձում է ցուցադրել իր չունեցած էրուդիցիան);)
Ռայ, զգույշ հակառակ էֆեկտը չստացվի ;) (թարս կապուտ): Դամասկոսյան պողպատը միշտ հայտնի է եղել իր բարձր որակով:
Rhayader
05.12.2009, 15:05
Ռայ, զգույշ հակառակ էֆեկտը չստացվի ;) (թարս կապուտ): Դամասկոսյան պողպատը միշտ հայտնի է եղել իր բարձր որակով:
Ենթադրվում ա, որ բուլատի մասին ես խոսում)) բայց արքայի, թրի ու գլխի համադրությունը մենակ Դամոկլես Սիրակուզացու, դիկտատորի մասին լեգենդում կա:
Ոչ միայն: Այն հանդիպում է արդեն նաև Հենրիկես Բաբաջանեցու դյուցազներգության մեջ :)):
Դամասկոսյան չի, երևի Դամոկլյան թուրն ի նկատի ունես (հաճախ պատահող դեպք է, երբ հեղինակը փորձում է ցուցադրել իր չունեցած էրուդիցիան);)
Շնորհակալ Ռուֆուզ :angry:
Յոժ ;):
Այն, որ Դամոկլեսի մասին պատմությունում թուր, արքա ու գլուխ կա, չի նշանակում, որ բոլոր այն պատմությունները, որտեղ թուր, արքա ու գլուխ կա, Դամոկլեսի մասին են :): Ավելին՝ վերոհիշալ գրվածքը կարդալիս իմ մտքով անգամ չանցավ, որ «դամասկոսյանի» փոխարեն կարող էր «դամոկլեսյան» լինել:
Հենրիկ Բաբաջանյան
05.12.2009, 21:24
Ոչ, ընկերներ, այստեղ սխալ չկա… Դամասկոսյան սուրը կոփելու համար շիկացած երկաթը խոթել են ստրուկների փորը, այդ ձևով ստացել աշխարհի ամենից ամուր պողպատը… Հետագայում մարդկանց փոխարինել են ոչխարներով, բայց նույն որակը չի ստացվել… Այստեղ խոսքը ղեկավարների և ժողովրդի հարաբերությունների մասին է…
Հենրիկ Բաբաջանյան
Հենրիկ Բաբաջանյան
06.12.2009, 00:03
***
Երազանքներն են միշտ անուշախառը,
Իրականությունը, շատ հաճախ, դառը -
Աստծու ստեղծած գազանի բաժին
Կարող է դառնալ քո պահած գառը:
***
Լինես դու արքա, թե՝ դերվիշ բոշի,
Դու էլ ես մի օր դառնալու փոշի:
Փոշի են դառնում այդ նույն որակի
Մարմինն արքայի, գողի, պոռնիկի:
***
Մեծ ձյուն է իջնում մեծ սարին,
Բքաշունչ, սառնասիրտ մեծ ձմեռ:
Իսկ հետո գալիս է մեծ բարին՝
Ծաղիկնե՜ր, ջերմ հույզե՜ր ու մեծ սեր:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Մի բան հարցնեմ էլի... :oy
Ինչո՞ւ եք ամեն մի գրածից հետո ներկայանում... հատկապես, երբ գրվածը գրական գործ չէ, այլ պարզապես սովորական գրառում... բայց նույնիսկ առակների դեպքում..
Ախր արդեն հասկացել ենք, որ դուք Հենրիկ Բաբաջանյանն եք :)
***
Մահի համը ահն է բերում,
Կյանքի համը մահն է բերում,
Ստրուկության հա՞մն ես ուզում -
Այն թշնամուդ գահն է բերում:
Սա, ի դեպ, հավանեցի:
Հենրիկ Բաբաջանյան
06.12.2009, 00:37
Ուրիշ քայտերում իմ անձնական էջում որիշ գործեր են տեղադրում, հաճախ հայտնի հեղինակների, որը ընդերցողներին կարող է թվալ գրագողություն… Այստեղ էլ շատ հեղինակների գործերի տակ չեն նշվում, թե ով է հեղինակը, այդ պատճառով էլ սովորություն է դարձել՞՞՞ Կարծում եմ վատ չէ…
*e}|{uka*
06.12.2009, 00:43
Ուրիշ քայտերում իմ անձնական էջում որիշ գործեր են տեղադրում, հաճախ հայտնի հեղինակների, որը ընդերցողներին կարող է թվալ գրագողություն… Այստեղ էլ շատ հեղինակների գործերի տակ չեն նշվում, թե ով է հեղինակը, այդ պատճառով էլ սովորություն է դարձել՞՞՞ Կարծում եմ վատ չէ…
Բայց թեման ստեղծագործողի անկյունում է ու նշված է վերնագրում, որ ձեր գրչին են պատկանում առակներն ու քառյակները, բոլորին էլ հասկանալի է որ ձերն են, չգիտեմ ուրիշ սայթերում ոնց, բայց այստեղ, եթե ինչ որ մեկն էլ ուրիշ հայտնի գրողներից բան է մեջբերում նշվում է հեղինակի անունը ու բոլորին էլ հաստատ պարզ կլինի, որ ձերը չէ:
Ուրիշ քայտերում իմ անձնական էջում որիշ գործեր են տեղադրում, հաճախ հայտնի հեղինակների, որը ընդերցողներին կարող է թվալ գրագողություն… Այստեղ էլ շատ հեղինակների գործերի տակ չեն նշվում, թե ով է հեղինակը, այդ պատճառով էլ սովորություն է դարձել՞՞՞ Կարծում եմ վատ չէ…
Դե քանի որ գրառման հեղինակը դուք եք, կարծում եմ լրացուցիչ նշելու կարիք չկա, թեև բացասական բան նշելու մեջ չեմ տեսնում: Անձամբ ես իմ ստեղծագործությունները տեղադրելիս տակն անունս չեմ գրում, որովհետև մականունս ինքը հուշում է, որ իմ ստեղծագործությունն է: Եթե ուրիշի ստեղծագործություն եմ դնում, նշում եմ այդ ուրիշի անունը:
Ինչևէ, թեմայից փոքր ինչ շեղվել ենք, բայց մի հարց եմ ուզում տալ: Այդ «քայտ» բառը որտեղի՞ղ եք վերցրել: Երբևէ չեմ լսել նման բառ: Site (սայթ) բառը հայերեն «կայք» է թարգմանվում:
Հենրիկ Բաբաջանյան
06.12.2009, 01:58
Կարդացել եմ ուրիշ հայկական քայտ-սայտերում… Ես այդպիսի բառեր չեմ հորինում…
Որոշ լեզուներով գրվում С -ով այդ պատճարով իլ կարդացվում է քայթ… Ինչպես կինո և սինո տերմինները…
Կարդացել եմ ուրիշ հայկական քայտ-սայտերում… Ես այդպիսի բառեր չեմ հորինում…
Որոշ լեզուներով գրվում С -ով այդ պատճարով իլ կարդացվում է քայթ… Ինչպես կինո և սինո տերմինները…
Թեև թեմային չի առնչվում, բայց ասեմ: Սխալ է «քայտ» ասելի, դրանով իսկ ավելացնելով բառի հայերեն տարբերակների խառնիճաղանճ վիճակը: Գրեք կայք, կամ սայթ: Ոչ միայն ակումբում, ամենուր:
Լինես դու արքա, թե՝ դերվիշ բոշի,
Դու էլ ես մի օր դառնալու փոշի:
Փոշի են դառնում այդ նույն որակի
Մարմինն արքայի, գողի, պոռնիկի:
Տիեզերքի ճշմարտությունը գեղեցիկ հանգավորված: Իմ դուրն եկավ:
Հենրիկ Բաբաջանյան
06.12.2009, 15:19
ՈՍԿԻՆ
Գուցե և ոսկին
Մետաղ է ազնիվ,
Բայց խաղալիք է
Անազնվության,
Քծնանքի գերի,
Խարդախության զոհ,
Նենգության վկա
Ու մահվան պատճառ:
Գուցե և ոսկին
Մետաղ է ազնիվ,
Բայց նա դաշյունի
Կոթ զարդարում,
Դառնում թույնի տուփ,
Դառնում թունոտ փուշ
Նախանձի աչքում:
Դրա համար եմ,
Ոսկի', քեզ ատում:
Հենրիկ Բաբաջանյան
06.12.2009, 15:20
***
Հաջող – անհաջող
Կռիվներ չկան
Զոհերի համար:
Կա թախիծ տրտում
Ու կորստի ցավ
Ողջերի սրտում:
Ցավը պարտության
Ու հաղթանակի
Բերկրանքը դյութիչ
Գինովության պես
Մնում են շատ քիչ:
Էդուարդ_man
06.12.2009, 20:50
Հիանալի էք գրում :)
Հենրիկ Բաբաջանյան
06.12.2009, 21:41
Շնորհակալություն, հայրենակիցներ… Դուք ինձ համոզում եք ձեր հետաքրքրութամբ ինձ զգալ մի քիչ բանաստեղծ և հպարտանալ նրանով, որ մեր երիտասարդությունը ու միայն հետաքրքրվում պոեզիայով, այլ նաև ենքն է հորինում… Ցանկանում եմ բոլորիդ հաջողություն…
Շնորհակալություն, հայրենակիցներ… Դուք ինձ համոզում եք ձեր հետաքրքրութամբ ինձ զգալ մի քիչ բանաստեղծ և հպարտանալ նրանով, որ մեր երիտասարդությունը ու միայն հետաքրքրվում պոեզիայով, այլ նաև ենքն է հորինում… Ցանկանում եմ բոլորիդ հաջողություն…
Ձեզ շնորհակալություն:
Հենրիկ Բաբաջանյան
07.12.2009, 01:32
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ
Հոգիդ մատուռ խնկահոտ,
Սիրտդ կանթեղ-մոմակալ,
Երգդ կսկիծ ու կարոտ՝
Աղոթքով լի, ողբախառ:
Գերեզմանդ սրբավայր,
Հիշատակդ մեծահարգ,
Ամեն տողդ կատարյալ,
Ամեն խոսքդ պատարագ...
Աստվածային մերձություն,
Հայոց անհաս մեծություն:
Rhayader
07.12.2009, 11:38
Ոչ, ընկերներ, այստեղ սխալ չկա… Դամասկոսյան սուրը կոփելու համար շիկացած երկաթը խոթել են ստրուկների փորը, այդ ձևով ստացել աշխարհի ամենից ամուր պողպատը… Հետագայում մարդկանց փոխարինել են ոչխարներով, բայց նույն որակը չի ստացվել… Այստեղ խոսքը ղեկավարների և ժողովրդի հարաբերությունների մասին է…
Հենրիկ Բաբաջանյան
Հորինվածք է, իրականում տեխնոլոգիան շատ ավելի բարդ է: Դժվար թե ստրուկի կամ ոչխարի փոր մտցնելուց առաջանա ածխածնի բարձր ու ցածր պարունակությամբ պողպատի շերտերի հերթագայություն: Կիրառվում էր նախապես պատրաստված մետաղալարերի փունջ: Կոփումն իրականացվում էր իրականում ՄԻԱՅՆ ջրի մեջ, հետո անցնում էր երկրորդային մշակում, սովորաբար հանքային ծագման թթվային միջավայրում: Երկրորդային մշակման նպատակն էր մետաղի վրա առաջացած նախշի միջոցով տեսնել մետաղի շերտերի խտությունն ու պարզել նրա որակը: Նման նախշը նաև հանդիսանում էր դամասկոսյան պողպատի տարբերակիչ նշանը, այն անհնարին էր կեղծել:
Ռայ, տենց բարդ ա՞ խոստովանել, որ շտապել ու սխալ եզրահանգման էիր եկել :)
Rhayader
07.12.2009, 14:50
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ
Հոգիդ մատուռ խնկահոտ,
Սիրտդ կանթեղ-մոմակալ,
Երգդ կսկիծ ու կարոտ՝
Աղոթքով լի, ողբախառ:
Գերեզմանդ սրբավայր,
Հիշատակդ մեծահարգ,
Ամեն տողդ կատարյալ,
Ամեն խոսքդ պատարագ...
Աստվածային մերձություն,
Հայոց անհաս մեծություն:
Նկարագրություն, սյուժե, պատկեր, իմաստ՝ չկա: Մեկ էլ, հիշեք Սթիվեն Քինգի խոսքը՝ «Դժոխքի ճամփան ածականներով է սալահատակված», այլ կերպ ասած՝ ածականների չարաշահումը վատ ոճի նշան է:
Ռիթմիկան պրիմիտիվ էր, հիշեցրեց մի բան.
Ծիտիկ, ծիտիկ, մոտ արի,
Քեզ տամ կորեկ ու գարի,
Չվախենաս, չթռչես,
Ես չեմ ուզում բռնել քեզ:
Ու էլի մի բան.
Ձկնիկ, լող տուր, լող արա,
Դրսի որսը թող արա,
Իջիր ջրի հատակը,
Մինչև անցնի վտանգը:
Նկարագրություն, սյուժե, պատկեր, իմաստ՝ չկա: Մեկ էլ, հիշեք Սթիվեն Քինգի խոսքը՝ «Դժոխքի ճամփան ածականներով է սալահատակված», այլ կերպ ասած՝ ածականների չարաշահումը վատ ոճի նշան է:
Ռիթմիկան պրիմիտիվ էր, հիշեցրեց մի բան.
Ապեր նույն բանը գրեր Թումանյանը, կամ Գյոթեն, կասեինք օօօօօօ~~ էս ի՞նչ հանճար ա եղել մարդը:
Թեկուզ նույն ծիտիկ ծիտիկը, կամ Հենրիկ Բաբաջանյանի քառյակներից ցանկացածը:
Ու հակառակը: Եթե Թումանյանի քառյակներից մեկը ես գրեի, տանձի տեղ դնող էլ չէր լինի չե՞:
Թեթև վերաբերվեք: Ինձ դուր ա գալիս:
Հարգելի Հենրիկ, հաճելի է կարդալ Ձեր ստեղծագործությունները. ըստ իս՝ դրանք բավականին հաջողված են, ինչի մասին էլ վկայում են ստեղծագործությունների տակ հայտնվող և ավելացող շնորհակալությունները: Շարունակե՛ք Ձեր ընթերցողին ներկայացնել Ձեր ստեղծագործությունները:
Rhayader
07.12.2009, 15:53
Ապեր նույն բանը գրեր Թումանյանը, կամ Գյոթեն, կասեինք օօօօօօ~~ էս ի՞նչ հանճար ա եղել մարդը:
Թեկուզ նույն ծիտիկ ծիտիկը, կամ Հենրիկ Բաբաջանյանի քառյակներից ցանկացածը:
Ու հակառակը: Եթե Թումանյանի քառյակներից մեկը ես գրեի, տանձի տեղ դնող էլ չէր լինի չե՞:
Թեթև վերաբերվեք: Ինձ դուր ա գալիս:
Էլմո, արխային, ես Թումանյանի քառյակներն էլ տանձի տեղ չեմ դնում: Դոգմատիկ, հեղինակության ու անվան վրա հենված արժեքն ամենամեծ չընդունողներից մեկն էլ ես եմ: Բայց քո ասածից էս ոտանավորը չդառավ բանաստեղծություն:
Կա մարդկային կոնտեքստ, որտեղ կոնկրետ բանը կիրառելի ա:
Համեմատելու համար՝ մեր առաջին դասարանում մի հատ երեխա ոտանավոր էր գրել.
Մայրիկ, սիրելի մայրիկ,
Ամենաբարի մայրիկ,
Ամենաքնքուշ մայրիկ,
Բոլոր մայրերից լավը:
Առաջին դասարանի երեխայի համար նորմալ ա, բայց, ասենք, հիսունքանի թվին ծնվածի համար ամոթ ա:
Ժող, առաջարկում եմ հիշել, որ թեման նվիրված ա Հենրիկ Բաբաջանյանի առակներին ու քառյակներին, այլ ոչ թե Ռայադերի՝ դրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքին: Պահանջում եմ վեճը դադարեցնել, հասկանալով, որ մարդը ունի այդպիսի վերաբերմունք, ձեզնից շատերն էլ հավանում են ստեղծագործությունները, մեկը ինձ էլ գործերից շատերը դուր են գալիս: Թույլատրենք, որ ամեն մեկը արտահայտի ստեղծագործությունների մասին իր վերաբերմունքը, ինչքան էլ որ այն հավակնոտ լինի կամ սուբյեկտիվ կամ մեր կարծիքով սխալ:
Էլմո, արխային, ես Թումանյանի քառյակներն էլ տանձի տեղ չեմ դնում: Դոգմատիկ, հեղինակության ու անվան վրա հենված արժեքն ամենամեծ չընդունողներից մեկն էլ ես եմ: Բայց քո ասածից էս ոտանավորը չդառավ բանաստեղծություն:
Էդ դեպքում դու կարաս մաքսիմում գրես "իմ դուրը չեկավ", որովհետև եթե կո կարծիքով Թումանյանը դոգմատիկ հեղինակություն ա, ապա շատերի կարծիքով նա հանճար ա: Ես էլ եմ նրան հանճար համարում, բայց կյանքում չեմ մտածել, որ նրա գրածները բոլորն են հանճարեղ:
Ասենք Անուշն ու Սարոն, Մարոն ես համարում եմ տափակագույն, հիմարագույն գործ: Բայց կյանքում չեմ ասել, որ դա գրողը հանճար չի:
Մարդը կարող է գրել 80000 գործ և ընդամենը մեկը լինի հանճարեղ: Դրանից հետո մնացած 79999 -ը ավտոմատ դառնում են "հանճարեղ" գործեր:
Կոնկրետ այս մարդու գրածները շատ էլ լավն են ու ոչ մի բանով չեն զիջում ասենք այս քառյակին, որը լեգենդ է դառել
հեյ ագահ մարդ, հեյ անգոհ մարդ,
միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի քանիսն անցան քեզ պես,
քեզնից առաջ, քո առաջ.
Ինչ են տարել նրանք կյանքից,
թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր
երկու օրվա էս ճամփեդ:
Հովհաննես Թումանյան
Իրականում այս քառյակում ոչինչ էլ գերբնական, կամ խրատական, կամ հասարակ մտքին անհասանելի բան չկա: Սովորական ակնհայտ ճշմարտություն է, որը բոլորս գիտենք: Բայց ինչու՞ ենք էդքան տեղ տալիս այս քառյակին:
Հա, Թումանյանն ա գրել: 8-)
Հա, մեկ էլ ինձ ասա, թե ո՞վ ա քո մտածելով տաղանդաշատ գրողը:
Rhayader
07.12.2009, 16:45
Էդ դեպքում դու կարաս մաքսիմում գրես "իմ դուրը չեկավ", որովհետև եթե կո կարծիքով Թումանյանը դոգմատիկ հեղինակություն ա, ապա շատերի կարծիքով նա հանճար ա: Ես էլ եմ նրան հանճար համարում, բայց կյանքում չեմ մտածել, որ նրա գրածները բոլորն են հանճարեղ:
Ասենք Անուշն ու Սարոն, Մարոն ես համարում եմ տափակագույն, հիմարագույն գործ: Բայց կյանքում չեմ ասել, որ դա գրողը հանճար չի:
Մարդը կարող է գրել 80000 գործ և ընդամենը մեկը լինի հանճարեղ: Դրանից հետո մնացած 79999 -ը ավտոմատ դառնում են "հանճարեղ" գործեր:
Կոնկրետ այս մարդու գրածները շատ էլ լավն են ու ոչ մի բանով չեն զիջում ասենք այս քառյակին, որը լեգենդ է դառել
Իրականում այս քառյակում ոչինչ էլ գերբնական, կամ խրատական, կամ հասարակ մտքին անհասանելի բան չկա: Սովորական ակնհայտ ճշմարտություն է, որը բոլորս գիտենք: Բայց ինչու՞ ենք էդքան տեղ տալիս այս քառյակին:
Հա, Թումանյանն ա գրել: 8-)
Հա, մեկ էլ ինձ ասա, թե ո՞վ ա քո մտածելով տաղանդաշատ գրողը:
Թումանյանին ես էլ եմ հանճար համարում)) համեմատելի Մարկիզ Դե Սադի հետ: Ու իմ ասածն էլ օրինակ ա նրա, որ գրողին հանճարեղ համարելը չի նշանակում, որ բոլոր ոճերում պիտի հանճարեղ լինի: Դու «Կռնատ աղջիկը» փոքր ժամանակ կարդացե՞լ ես:
Անդրադառնանք մեր թեմային, որը բնավ չի նվիրված Հովհաննես Թումանյանին: Ես բավականին պարզ շարադրել եմ իմ դրույթները: Կոնկրետ բանաստեղծության հետ կապված: Հիմա կամրապնդեմ օրինակներով:
Հոգիդ մատուռ խնկահոտ,
Սիրտդ կանթեղ-մոմակալ,
Երգդ կսկիծ ու կարոտ՝
Աղոթքով լի, ողբախառ:
Գերեզմանդ սրբավայր,
Հիշատակդ մեծահարգ,
Ամեն տողդ կատարյալ,
Ամեն խոսքդ պատարագ...
Աստվածային մերձություն,
Հայոց անհաս մեծություն:
Բանաստեղծությունը սկզբից վերջ ստատիկայի մեջ է: Ոչ մի շարժում կամ պատկեր չկա: Նույն «Ծիտիկ, ծիտիկը», որպես գրական գործ, ավելի ամբողջական է այդ տեսանկյունից: Բայց անցնենք ավելի լուրջ ստեղծագործողների դաշտ ու տեսնենք, ինչպես է ստացվում առավել արժեքավոր ռիթմիկան (օրինակների մեծ մասը կդնեմ բնագրով, իսկ մնացածը, հասկանալիություն ապահովելու համար, ռուսերեն թարգմանությամբ).
Aleister Crowley
A Jealous Lover
1
I have an idol wrought of stainless gold
Before whose feet I bow, in whose delight
I am content to live, whose spells of might
Are smiles that gleam, are tears that glisten cold
On the fair cheek that blushes if I praise;
Are warm ripe kisses in the softer hours
When love is perfect blossom of sweet flowers,
Are shadowed glances of pure lovelight rays
From clear blue eyes, are wonderful caresses
When love is golden autumn of sweet fruit.
What other worship can usurp my days
When I may lie amid her sunny tresses
Enraptured by the music of her lute
One long calm love, one heart's delight always?
2
Bright spheres of heaven, firefly gleams, fair ghosts
Laugh lightly to the silver globe of night
That glitters on green fields, and on the sea
Ripples break foamless, where the golden coasts
Echo their mellow cadence. Such delight
Is on me I would fain sigh into sleep
Until my love comes forth to dream with me
Of silent words of love and peopled stars
Where we may live and love and never weep
Nor yet be weary. The last ruby bars
Are sunk beneath the sea. The shadows creep
More on me as I quicken with desire
My love is all of gold, my faith is deep
Lit with my heart's imperishable fire.
3
Pale spectres of the stars, corpse-lights, bad-ghosts
Sicken the icy glamour of the moon
Upon the vacant earth; and where the sea
Marshals sepulchral billows, obscene hosts
Of harpies gibber weirdly. I should swoon
For the silence, rolled not some dread minstrelsy
In fearful anguish on the shuddering air,
Breathing out terror and lightning to the night
That widly echoes back Hell's venomous spite,
And shrieks aloud the watchword of despair
To draw each painracked nerve more tense and gray
For I am alone, unloved, in murk and gloom,
Unloved, unfriended, fittest for the tomb,
Who worshipped golden feet and found them clay.
4
She creeps alive upon the tawny sands,
False glittering woman, girt about with lies!
She steals toward me, the tigress sleek and fierce!
Destroying devil, with long sinuous hands
And hate triumphant in blue-murderous eyes!
I nerve myself to spring upon and pierce
With maddening fangs those firm white bosom towers,
To tear those lithe voluptuous limbs apart
And glut my ravening soul with vengeance. Heart
Quickens as she draws near; the scent of flowers
Breathes round her damned presence. Shall she live
To triumph with those tainted lips of song --
She whispered 'Dearest, I have kept thee long'.
I flung myself before her, 'Love, forgive!'
Սիրային քնարերգություն:)
Меняются и время и мечты,
Меняются как время представления.
Изменчивы под солнцем все явления
И мир всечасно видишь новым ты.
Во всём и всюду новые черты,
Но для надежды нет осуществления.
От счастья остаётся сожаление,
От горя - только чувство пустоты.
Уйдёт зима, уйдут снега и холод
И мир весной, как прежде, станет молод.
Но есть закон,
Все обратится в тлен.
Само веселье слёз не уничтожит
И страшно то, что час пробьет, быть может,
Когда не станет
В мире перемен...
Luís Vaz de Camões
Փիլիսոփայական քնարերգություն:
От чего умирают шуты?
От обиды, петли и саркомы,
От ножа,
От презренья знакомых,
От упавшей с небес темноты.
От чего умирают шуты?
От слепого вниманья Фортуны.
Рвутся нервы, как дряхлые струны,
Рвутся жизней гнилые холсты.
От чего умирают шуты ?
От смертельного яда в кефире,
От тоски,
От бодяги в эфире,
От скотов, перешедших на “ты”,
Оттого, что увяли цветы,
Оттого, что становится поздно
Длить себя.
Умирают серьезно,
Лбом в опилки,
Как падают звезды...
А живут — а живут, как шуты.
Г. Л. Олди
Փիլիսոփայական քնարերգություն, երգիծանք:
Robert Devereux
Change Thy Mind
Change thy mind, since she doth change!
Let not fancy still abuse thee.
Thy untruth can not seem strange
When her falsehood doth excuse thee.
Love is dead and thou art free,
She doth live, but dead to thee.
Whilst she loved thee best a while,
See how she hath still delayed thee,
Using shows for her to beguile
Those vain hopes that have deceived thee.
Now thou seest, although too late,
Love loves truth, which women hate.
Love no more since she is gone -
She is gone, and loves another.
Being once deceived by one,
Leave her love, but love none other.
She was false -- bid her adieu;
She was best, but yet untrue.
Love, farewell, more dear to me
Than my life, which thou preservest.
Life, all joys are gone from thee,
Others have what thou deservest.
Oh, my death doth spring frome hence,
I must die for her offence.
Die, but yet before thou die,
Make her know what she hath gotten;
She, in whom my hopes did lie,
Now is changed - I, quite forgotten.
She is changed, but changebase,
Baser in so vild a place.
Սիրային քնարերգություն:
O, Jenny's a' weet, poor body,
Jenny's seldom dry:
She draigl't a' her petticoatie,
Comin thro' the rye!
Comin thro' the rye, poor body,
Comin thro' the rye,
She draigl't a' her petticoatie,
Comin thro' the rye!
Gin a body meet a body
Comin thro' the rye,
Gin a body kiss a body,
Need a body cry?
Gin a body meet a body
Comin thro' the glen,
Gin a body kiss a body,
Need the warl' ken?
Gin a body meet a body
Comin thro' the grain;
Gin a body kiss a body,
The thing's a body's ain.
Robert Burns
Սիրային քնարերգություն:
Артюр Рембо
Первый вечер
Она была полураздета,
И со двора нескромный вяз
В окно стучался без ответа
Вблизи от нас, вблизи от нас.
На стул высокий сев небрежно,
Она сплетала пальцы рук,
И легкий трепет ножки нежной
Я видел вдруг, я видел вдруг.
И видел, как шальной и зыбкий
Луч кружит, кружит мотыльком
В ее глазах, в ее улыбке,
На грудь садится к ней тайком.
Тут на ее лодыжке тонкой
Я поцелуй запечатлел,
В ответ мне рассмеялась звонко,
И смех был резок и несмел.
Пугливо ноги под рубашку
Укрылись: "Как это назвать?"
И словно за свою промашку
Хотела смехом наказать.
Припас другую я уловку!
Губами чуть коснулся глаз;
Назад откинула головку:
"Так, сударь, лучше... Но сейчас
Тебе сказать мне что-то надо..."
Я в грудь ее поцеловал,
И тихий смех мне был наградой,
Добра мне этот смех желал...
Она была полураздета,
И со двора нескромный вяз
В окно стучался без ответа
Вблизи от нас, вблизи от нас.
Սիրային քնարերգություն:
Rhayader
07.12.2009, 16:51
Александр Поуп
ПЕРВАЯ ПАСТОРАЛЬ, ИЛИ ДАМОН
Сэру Уильяму Трамбелу
Средь Виндзора полян, в глуши лесной,
Коснулся я впервые струн весной.
И там, на Темзы берегах английских,
Я голос Муз услышал сицилийских,
Чье пенье вешних ив тревожит сон,
И вторил им скалистый Альбион.
Осмелюсь я сказать без лицемерья:
Вы мудры слишком для высокомерья,
Добры для властолюбья чересчур.
Души величье - дар таких натур.
Где качества, которыми поныне
Гордился мир? Теперь их нет в помине.
Пусть вашей лире в лад мою свирель
Настроит Муза, робкая досель.
Где нужно соловью отдохновенье,
Он смолкнет - и дрозда раздастся пенье.
И слушают, как свищет в роще дрозд,
Пернатые ценители из гнезд.
Но розовеют на заре откосы,
Спешат стада стряхнуть ночные росы.
Стрефон и Дафнис, для любовных нег
Презревшие беспечно свой ночлег, -
Два пастуха, как утро - свежих, юных,
Овец в долину гонят белорунных.
Дафнис
В цветущей роще певчих птиц трезвон
Звучит, восход приветствуя, Стрефон!
Льет Фосфор блеск алмазный. Кисть природы
Нам красит в пурпур небеса и воды.
Зарянка заливается в кустах.
У нас - печать молчанья на устах!
Когда мы слышим Филомелы трели,
Немеют наши скудные свирели!
Стрефон
Под музыку Дамона спой, пока
Нам взбороздят равнину два быка!
Но кто охапку вешних роз похитил
И ветер ароматами насытил?
В густой траве - фиалки и шафран.
От их благоуханья воздух прян.
А ты, в ручей смотрящий кротким взглядом,
Ягненок резвый, будь моим закладом!
Дафнис
Серебряная чаша - мой заклад,
Где лозы клонит крупный виноград.
На чаше той четыре зрим фигуры,
Являющих круговорот натуры.
Кто небо опоясал? Вот вопрос!
Кто знаки зодиака там нанес?
Чьей волей на пути светил небесных
Поставлено двенадцать вех чудесных?
Дамон
Ну, Дафнис, начинай! Как Музы, впредь
Должны и мы поочередно петь.
Деревья зелены. Кругом, в избытке,
Боярышник цветет и маргаритки.
Таков природы здешней произвол,
Что каждой ноте вторит вешний дол
И на поляне голос переливный
Среди цветов находит отклик дивный.
Стрефон
Чтоб Делии красу воспеть я мог,
Струну мне дай, Уоллер, Грэнвилл - слог!
Быка молочной белизны я Фебу
Обрек, - да примет он благую требу!
Дафнис
Заклад мой не ягненок, не овца,
Но сердце, что стучит в груди певца!
Да преисполнится язык мой силой,
Как взоры победительные милой.
Стрефон
Я Делию, что подала мне знак
И скрылась, отыскать не мог никак.
Но выдал деву, будто ненароком,
Притворный смех в укрытье одиноком.
Дафнис
Я Сильвию приметил без подруг,
Что убегала, огибая луг.
Но были с парой стройных ног в разладе
Глаза, моля отнюдь не о пощаде.
Стрефон
По золотым пескам теки, Пактол,
И амбру источай, древесный ствол,
В долине По, однако, девы юной
Прекрасней, чем на Темзе, нет в подлунной.
Навек благословенный край избрав,
Овец пасу я среди здешних трав.
Дафнис
Хоть облюбован Элевсин Церерой,
Идалион - прельстительной Венерой,
Дианой - Кинф, но чудо из чудес
Для Сильвии моей - Виндзорский лес!
Стрефон
Струится ливень, и, полны печали,
Цветы поникли, птицы замолчали.
Меж тем улыбка Делии одна
Сиянье небу возвратить вольна,
Вернуть природе прежнее обличье,
Благоуханье роз и пенье птичье.
Дафнис
Ликующей природы ясный день,
Листвы прохладной ласковая сень,
Пригретый солнцем воздух побережный -
Все прелестью дышало безмятежной.
Но Сильвии краса, улыбка, стать
Совсем затмили эту благодать.
Стрефон
Люблю я дол - весной, в предзимье - гору,
Поляну - утром, лес - в полудня пору.
Но Делия уйдет - и лучший дар
Природы вмиг утратишь ты, овчар!
Дафнис
В объятьях пылких Сильвию сжимая,
Осенний спелый плод иль свежесть мая
Припомню я? Полдневный блеск и зной
Иль кроткую зарю в тиши лесной?
Нет Сильвии - не жди весны прихода!
А с ней весна - в любое время года.
Стрефон
В каком краю ветвей раскинут свод,
Что укрывал монарха от невзгод?
Диковинного древа мне названье
Открой - и победишь в соревнованье!
Дафнис
Сначала я задам тебе вопрос:
В какой земле чертополох возрос
И почему над лилией он вскоре
Взял верх и побеждает в каждом споре?
А если мне ответишь ты впопад -
Красавицу возьмешь и мой заклад.
Дамон
Ягненка - Дафнису, Стрефону - чашу!
На том и кончим перепалку вашу.
Блажен хвалу воздавший нимфе той,
Что блещет несказанной красотой.
Блаженна нимфа, если стих похвальный
Слагает ей любовник беспечальный.
Закапал дождь, но жимолости куст -
Укрытье наше: он душист и густ.
А дерн - цветами устланное ложе! -
Благоуханье изливает тоже.
С небес, однако, хлынул дар Плеяд,
Пойдем искать пристанища для стад.
Հովվերգություն:
Edgar Alan Poe
The Raven
Once upon a midnight dreary, while I pondered, weak and weary,
Over many a quaint and curious volume of forgotten lore -
While I nodded, nearly napping, suddenly there came a tapping,
As of some one gently rapping, rapping at my chamber door -
'"Tis some visiter", I muttered, "tapping at my chamber door -
Only this and nothing more."
Ah, distinctly I remember it was in the bleak December;
And each separate dying ember wrought its ghost upon the floor.
Eagerly I wished the morrow; – vainly I had sought to borrow
From my books surcease of sorrow – sorrow for the lost Lenore -
For the rare and radiant maiden whom the angels name Lenore -
Nameless here for evermore.
And the silken, sad, uncertain rustling of each purple curtain
Thrilled me – filled me with fantastic terrors never felt before;
So that now, to still the beating of my heart, I stood repeating
"Tis some visiter entreating entrance at my chamber door -
Some late visiter entreating entrance at my chamber door; -
This it is and nothing more."
Presently my soul grew stronger; hesitating then no longer,
«Sir», said I, "or Madam, truly your forgiveness
I implore;
But the fact is I was napping, and so gently you came rapping,
And so faintly you came tapping, tapping at my chamber door,
That I scarce was sure I heard you" – here I opened wide the door; -
Darkness there and nothing more.
Deep into that darkness peering, long I stood there wondering, fearing,
Doubting, dreaming dreams no mortal ever dared to dream before;
But the silence was unbroken, and the stillness gave no token,
And the only word there spoken was the whispered word, «Lenore?»
This I whispered, and an echo murmured back the word, «Lenore!»
Merely this and nothing more.
Back into the chamber turning, all my soul within me burning,
Soon again I heard a tapping somewhat louder than before.
«Surely», said I, "surely that is something at my window lattice;
Let me see, then, what thereat is, and this mystery explore -
Let my heart be still a moment and this mystery explore; -
'Tis the wind and nothing more!"
Open here I flung the shutter, when, with many a flirt and flutter,
In there stepped a stately Raven of the saintly days of yore;
Not the least obeisance made he; not a minute stopped or stayed he;
But, with mien of lord or lady, perched above my chamber door -
Perched upon a bust of Pallas just above my chamber door -
Perched, and sat, and nothing more.
Then this ebony bird beguiling my sad fancy into smiling,
By the grave and stern decorum of the countenance it wore,
«Though thy crest be shorn and shaven, thou», I said,
"art sure no craven,
Ghastly grim and ancient Raven wandering from the Nightly shore -
Tell me what thy lordly name is on the Night's
Plutonian shore!"
Quoth the Raven «Nevermore.»
Much I marvelled this ungainly fowl to hear discourse so plainly,
Though its answer little meaning – little relevancy bore;
For we cannot help agreeing that no living human being
Ever yet was blessed with seeing bird above his chamber door -
Bird or beast upon the sculptured bust above his chamber door,
With such name as «Nevermore.»
But the Raven, sitting lonely on the placid bust, spoke only
That one word, as if his soul in that one word he did outpour.
Nothing farther then he uttered – not a feather then he fluttered -
Till I scarcely more than muttered "Other friends have flown before -
On the morrow he will leave me, as my Hopes have flown before."
Then the bird said «Nevermore.»
Startled at the stillness broken by reply so aptly spoken,
«Doubtless», said I, "what it utters is its only stock and store
Caught from some unhappy master whom unmerciful
Disaster
Followed fast and followed faster till his songs one burden bore -
Till the dirges of his Hope that melancholy burden bore
Of 'Never – nevermore.'"
But the Raven still beguiling my sad fancy into smiling,
Straight I wheeled a cushioned seat in front of bird, and bust and door;
Then, upon the velvet sinking, I betook myself to linking
Fancy unto fancy, thinking what this ominous bird of yore -
What this grim, ungainly, ghastly, gaunt, and ominous bird of yore
Meant in croaking «Nevermore.»
Thus I sat engaged in guessing, but no syllable expressing
To the fowl whose fiery eyes now burned into my bosom's core;
This and more I sat divining, with my head at ease reclining
On the cushion's velvet lining that the lamp-light gloated o'er,
But whose velvet-violet lining with the lamp-light gloating o'er,
She shall press, ah, nevermore!
Then, methought, the air grew denser, perfumed from an unseen censer
Swung by seraphim whose foot-falls tinkled on the tufted floor.
«Wretch», I cried, "thy God hath lent thee – by these angels he hath sent thee
Respite – respite and nepenthe from thy memories of Lenore;
Quaff, oh quaff this kind nepenthe and forget this lost
Lenore!"
Quoth the Raven «Nevermore.»
«Prophet!» said I, "thing of evil! – prophet still, if bird or devil! -
Whether Tempter sent, or whether tempest tossed thee here ashore
Desolate yet all undaunted, on this desert land enchanted -
On this home by Horror haunted – tell me truly, I implore -
Is there – is there balm in Gilead? – tell me – tell me, I implore!"
Quoth the Raven «Nevermore.»
«Prophet!» said I, "thing of evil! – prophet still, if bird or devil!
By that Heaven that bends above us – by that
God we both adore -
Tell this soul with sorrow laden if, within the distant
Aidenn,
It shall clasp a sainted maiden whom the angels name Lenore -
Clasp a rare and radiant maiden whom the angels name Lenore."
Quoth the Raven «Nevermore.»
«Be that word our sign of parting, bird or fiend!»
I shrieked, upstarting -
"Get thee back into the tempest and the Night's
Plutonian shore!
Leave no black plume as a token of that lie thy soul hath spoken!
Leave my loneliness unbroken! – quit the bust above my door!
Take thy beak from out my heart, and take thy form from off my door!"
Quoth the Raven «Nevermore.»
And the Raven, never flitting, still is sitting, still is sitting
On the pallid bust of Pallas just above my chamber door;
And his eyes have all the seeming of a demon's that is dreaming,
And the lamp-light o'er him streaming throws his shadow on the floor;
And my soul from out that shadow that lies floating on the floor
Shall be lifted – nevermore!
Միստիկա:
Կարծում եմ, բավականին շատ նյութ դրեցի, որ պատկերացում ստեղծեմ բանաստեղծության ժանրի մասին:
Կարծում եմ, բավականին շատ նյութ դրեցի, որ պատկերացում ստեղծեմ բանաստեղծության ժանրի մասին:
Չէ-էհ: Բայց բավականին շատ նյութ դրեցիր, որ պատկերացում ստեղծես, թե դու փորձում ես պատկերացում ստեղծել բանաստեղծության ժանրի մասին :)):
Հենրիկ Բաբաջանյան ջան, քո առակների և քառյակների մեջ ինձ շատ դուր է գալիս այն, որ բավականին լավ կարողանում ես պահպանել բանաստեղծության արտաքին-ձևական կողմը, այսինքն՝ հանգային, վանկային և այլ տաղաչափական տեսանկյուններից դիտելիս քո գործերը բավականին լավն են, չնայած որ քեզ մոտ գրեթե բացակայում է այն, ինչը ես շատ եմ գնահատում բանաստեղծական (և ոչ միայն) խոսքի մեջ, այն է՝ ներքին հանգն ու ռիթմը: Սակայն ներքին-բովանդակային առումով (հազար ներողություն) այս թեման ոչ մի նոր բան չասաց: Գուցե ես դեռ այդքան չեմ աճել, կամ «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է», բայց քո ստեղծագործությունները բավականին, մեր մեջ ասած, հնաբույր են: Սա բնավ չի նշանակում, որ ես քննադատում եմ հինը, սակայն չմոռանանք, որ այդ հինը այսօր գովերգված է նաև այն պատճառով, որ ժամանակին նոր խոսք է եղել: Սրան գումարվում է նաև ոճի ու ժանրի պարտադրած ուսուցողական-վերամբարձ տոնը (ինչ ճիշտ է, ճիշտ է), որը ոչ բոլորը կարող են հաջողված ստեղծագործության նշան համարել: Քո գործերում հեղինակ-ընթերցող կոնտակտ չկա: Նաև՝ հաճախ զգում եմ, որ հանուն հանգի զոհաբերել ես իմաստը: Այսինքն՝ տվյալ բառը, կոպիտ ասած, օգտագործված է միայն ու միայն հանուն, ասենք, իր վերջին երեք տառերի և ոչ՝ իմաստային լիցքի, հուզական բովանդակության կամ հետաքրքիր բառակապակցութուն կազմելու ներուժի համար:
Կարդա այս թեման (http://www.akumb.am/showthread.php?t=42681): Այդտեղի ստեղծագործություններից շատերը երկխոսություններ են, որին մասնակցում են հեղինակն ու ընթերցողը, իսկ քո ստեղծագործությունները՝ մենախոսություններ, որի ժամանակ հեղինակը բարբառում է, իսկ ընթերցողը՝ լուռ լսում: Իսկ լռելը վերջիվերջո ձանձրացնում է:
Հուսով եմ՝ քննադատությունս կընդունես հավուր պատշաճի:
Edgar Alan Poe
The Raven
Once upon a midnight dreary, while I pondered, weak and weary,
Over many a quaint and curious volume of forgotten lore -
While I nodded, nearly napping, suddenly there came a tapping,
As of some one gently rapping, rapping at my chamber door -
'"Tis some visiter", I muttered, "tapping at my chamber door -
Only this and nothing more."
թքած մի քանի օրվա արգելափակման վրա, պետք ա գրեմ :D
Ես հեսա կընգնեմ աթոռից: Բա դու չգիտե՞ս, որ իմ անգլերենը տեխնիկականից էնկողմ չի անցնում: Էն էլ թերի: Էդ նույնն ա, ոնց որ ես քեզ սենց բան ցույց տամ, որ գնահատես:
Մանդիլ գյումանդիլ
Ռըհամեն քյուսոֆ մուսոֆ դուշման
Ֆյուքնդըլ մյուքանդ խիդարի շալաբի
Ֆամալի սոմալի քիսարի մանդարի
շեմանլար օսմանլար հիման սալաֆի
Հենրիկ Բաբաջանյան
08.12.2009, 00:19
***
Դուք էլ եկեք անհապաղ,
Ուրիշներն էլ պիտի գան,
Դեպի անցյալը չքնաղ՝
Այնտեղ է մեր ապագան:
Այո, հնաոճ են թվում առաջին հայացքից, բայց ինչ կա, ասացեք այս աշխարհում նոր…
Ձեր բերած օրինակը իմ քառյակների հետ ոչ մի կապ չունի… Եթե օրինակ բերեք ուրիշ հեղինակների քառյակներ . ցույց տաք, թե ինչպես պետք է գրվեն քառյակները, ես ուրախ կլինեմ… Դուք տեխնիկական ոչ մի սխալ չեք գտնում, բայց հասկանում եք, որ «ինչ որ տեղ ինչոր բան ճիշե չէ»… Գուցե դա ճաշակի հարց է… « Մեկը տերտերին է սիրում, մեկը՝ իրիցկնկան», այստեղ ոճը, կամ թեման ոչ մի կապ չունեն որակի հետ… Ես Մալեվիչի «Սև քառակուսին» համարում եմ հիմարություն, բայց միլիոնավոր մարդիկ համարում են հանճարեղ… Եթե հավատամ և ի մի բերեմ այս ֆորումի բոլոր անդամների կարծիքները, ապա կպարզվի, որ հայ անվանի բանաստեղծներից ոչ միկը բանի պետք չեն… Բայց այնտեղ, արևմուտքում, բոլորն էլ հանճարներ են…
Ինչ վերաբերվում է Նարեկացուն նվիրված բանաստեղծությանը՝ դա էպիգրամմա է, այդ ժանրի պահանջները այդպիսին են…Ես Կոմիտասին նվիրված քառյակը հորինել եմ չորս ամսվա ընդացքում քառասունից ավելի վարիանտներով, ընտրելով միայն մեկը…
Ընդամենը չորս տողի մեջ որոշեկ եմ գրել, Թե ով է Կոմիտասը, ինչոիսի ժամանակաշրջանում է ապրել ինչ է պատահել նրա հետ և ում մեղքով… Հե՞շտ է, ահա.
ԿՈՄԻՏԱՍԻՆ
Հայոց երգող լարի զարդ,
Հայոց փշոտ դարի վարդ,
Մի չար երկրի տված վիշտը
Ո՞նց տաներ մի բարի մարդ:
Այստեղ հանգավորված են ոչ միայն վերջն, այլ նաև նախավերջին բառերը…
Սրանք չափածո են, այստեղ գեղեցիկ խոսքերի և նախադասությունների տեղ չկա…
Այստեղ պիտի լինի. միտք, չափ և հանգ…
Շատ ուրախ եմ այս բանավեճի համար…
Այստեղ քննում կա, դատ չկա…
Հենրիկ Բաբաջանյան
08.12.2009, 01:09
***
Խփու՜մ են, խփում-
Ո՞վ կհավատար,
Խփում են մըռթին
Մոտիկ ու հարմար,
Բայց ոչ առժանի:
Սիրո՜ւմ են, սիրու'մ...
Սիրելիս հաճախ
Ճիշտ հակառակը՝
Միշտ անառակը,
Բայց ոչ առժանին:
Հենրիկ Բաբաջանյան
08.12.2009, 01:11
ՀԱՅԱՍՏԱՆ
Ծաղիկները վշտի չեն դիմացել,
Ծաղիկները վշտից դարձել են քար:
Երգերը վշտի չեն դիմացել,
Երգերը վշտից դարձել են քար:
Այս ինչքա՜ն ես վիշտ ունեցել,
Ի'մ Հայաստան աշխարհ:
1975 թիվ
Հենրիկ Բաբաջանյան
08.12.2009, 01:13
ԼԻՆԵԻ
Լինեի ծառան
Բարի գործերի,
Լինեի գերին
Մի ազնիվ սիրո,
Հպատակը հեզ՝
Սուրբ հայրենիքիս,
Վավերագիրը՝
Ձեր հերոսության:
Դառնայի հավատ
Հուսալքվածի,
Պատանդը հլու՝
Վեհ արդարության:
Դահիճ լինեի
Լոկ չար խոսքերի,
Ավետաբերը՝
Աչքալուսանքի,
Եթե հայելի՝
Ժպիտի մի ջինջ,
Ու եթե արցունք -
Լինեի շատ քիչ,
Կամ ուրախության:
Լինեի պատգամ
Բարի խրատի,
Կամ եթե վճիռ՝
Արդարադատի:
Լինեի հունը
Վանքի շեմ տանող:
Լինեի սյունը
Ձեր տունը պահող:
Morpheus_NS
08.12.2009, 01:54
Ես Մալեվիչի «Սև քառակուսին» համարում եմ հիմարություն, բայց միլիոնավոր մարդիկ համարում են հանճարեղ…
Մի հատ էն թեման ցույց տվեք Հենրիկ Բաբաջանյանին:D
Ասեմ, որ շատ լավ եք գրում, հավանեցի: Կա միտք, շարադրանք, հանգ, վանկ ու ամենակարեւորը հոգի:
Հենրիկ Բաբաջանյան
08.12.2009, 19:26
***
Խոսքս ընդունիր հանց տագնապի ճիչ,
Ոչ թե միջանցիկ մի անմիտ քամի.
Ոսոխն իմաստուն – ընկեր է մի քիչ,
Հիմար ընկերը – մի քիչ թշնամի:
***
Պըճնվում է գեղեցկուհին չքնաղ դեմքին նայելով
Հազար տեսակ դեմքեր տեսած մի դարավոր հայելում:
Այսպես ասաց ճշմարտացոլք ապակին մեր գեղուհուն,-
-Գանձն այդ շքեղ, ո'վ դիցուհի, ժամանա՜կն է վայելում:
Հենրիկ Բաբաջանյան
09.12.2009, 14:48
***
Դավաճանությո՛ւն,
Թեև չունես գույն,
Սակայն ունես թույն,
Ունես դառը համ,
Ունես ծանրություն՝
Առճըճի նման:
ԿՅԱՆՔԸ ԹԵԼ է
Կյանքը թել է բարակած՝
Կապված բախտի իլիկին:
Անց են կենում այդ թելով
Մարդիկ կրկին ու կրկին -
Մեկն իր բախտը շալակած,
Մեկն իր բախտի շալակին:
Հենրիկ Բաբաջանյան
10.12.2009, 12:49
ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
Առակ
Բերք փնտրելու համար՝ հասունացած կարգին,
Մի օր մտա, ընկեր, իմաստության այգին:
Ահա, թե ինչ տեսա ես գիտության այգում -
Տաքանալու համար տնկիներ են այրում,
Կըտրտում են ճյուղերն իմաստության ծառի
Ու հենակներ շինում հավանոցում թառի...
Սա բնազդն է մարդու՝ պարզ ու բնական –
Կա նյութական կարիք - չկա բանական:
Հենրիկ Բաբաջանյան
11.12.2009, 14:41
***
Մենք ինքներս մեզ թվում ենք հանճար
Ու չենք նկատում մեր վատն ու թերին:
Մենք ինքներս մեզ սիրում ենք անճառ՝
Ատելով ուրիշ մեզ նմաններին:
***
Այս երեվա փխրուն կավը
Մարդ է եղել, շատ էր ցավը:
Դարձավ կճուճ ՝ կաթ էր չափում,
Ճաքեց՝ միջից շունն է լափում:
Հենրիկ Բաբաջանյան
12.12.2009, 01:41
ՀԱՐԿԱՎՈՐ Է
Հարկավոր է մարդուն շա՜տ քիչ –
Մի սիրտ լի սեր, կրքի թռիչք,
Ո'չ նախանձող, քեն պահող միտք,
Ո'չ չար հայացք , սաստող կռինչ:
Հարկավոր է մարդուն շա՜տ քիչ –
Մի ջերմ ժպիտ, ոչ թե՝ քրքիջ,
Լավ ընկերոջ մի թույլ ապտակ -
Ո'չ Հուդայի համբույր-մատնիչ:
Հարկավոր է մարդուն շա՜տ քիչ –
Սիրո մի ծիր, կրքի թռիչք,
Երջանկության գիրկը տանող
Մի սիրտ լի սեր, ուրի՜շ ոչինչ:
Հենրիկ Բաբաջանյան
13.12.2009, 00:49
Երկու տողով
***
Կյանքի դասը գինու թաս չէ, թաս է դեղի,
Բայց խմվում է ինչպես լեղի:
**
Ճամփորդեցի կյանքի բոլոր ուղիներով ու հետ դառա,
Բայց ինձ համար՝ ինձանից լավ, ոչ տեր գտա, ոչ էլ՝ ծառա:
***
Դիվանագիտորեն այն մարդն է ճառում,
Ով թանկ գնում է՝ էժան վաճառում:
***
Խելք կշռելն է ամենից դժվարը,
Ուր միշտ հիմարն է պահում նժարը:
***
Ինչքան էլ ջորին նմանվի քեռուն, –
Ավանակից է, մեկ է, նա սերում:
Հենրիկ Բաբաջանյան
14.12.2009, 14:12
ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆԸ
Քեզ գինին է հուր տալիս,
Ես բալասան ունեմ սառ,
Քեզ տրփանք է դուր գալիս,
Ես խրատներ ունեմ դառ:
Ես պատգամներ գիտեմ սուրբ՝
Աղոթքահամ, խնկախառ,
Դու - անհամբեր խենթություն,
Ես - համբերել գիտեմ դար:
Հենրիկ Բաբաջանյան
15.12.2009, 21:41
***
Մի նախատիր ավանակին,
Երբ չես հասնում ժամանակին:
Էշը տուն է բերում մարդուն,
Ձին է տանում նպատակին:
***
Ոսկով են պատվում ազնիվ ու կեղծած,
Գողը երեկվա, պիղծը՝ «սրբացած»:
Լավ է մարդ լինի արծաթ, բայց մաքուր,
Քան էժան պղինձ թանկ ոսկեջրած:
:hands Հենրիկ ջան երբեք չեմ ալարի հիացմունքս հայտնեմ քո ստեղծագործության նկատմամբ:
Ապրես, շատ լավ ես գրում:
Հենրիկ Բաբաջանյան
16.12.2009, 13:01
Elmo ջան, շնորհակալություն այդ գովեստ խոսքերի համար… Որախ եմ, որ իմ բանաստեղծությունները մեր հայ երիտասարդությունը այդպես բարձր է գնհատում…
Հարգանքներով՝ Հենրիկ…
Հենրիկ Բաբաջանյան
16.12.2009, 13:04
***
Ուժ է հարկավոր
Մտքի ու կամքի
Ճամփեքին դժվար
Անվերջ վերելքի:
Ճամփին հետդարձի
Կտան մի քացի...:
***
Արդեն ու՜շ է,
Ճիշտն ասել եմ՝
Պիտի տուժեմ:
Արդեն ո՜ւշ է,
Վարդն ուրիշ է,
Իսկ ես փուշն եմ:
A.r.p.i.
16.12.2009, 14:57
Բառեր չեմ գտնում ասելու: Շատ գեղեցիկ եք ստեղծագործում::)
Անկեղծ, շատ հավանեցի, վաղուց էսպիսի թեթև բայց դիպուկ գրվածքներ չէի կարդացել: Շարունակեք, սպասում ենք:)
Հենրիկ Բաբաջանյան
17.12.2009, 00:47
***
Կյանքի դասերից դաժան ու տրտում,
Բախտ ի'մ, ոչ մի դաս կարքին չենք սերտում:
Ինչպես առժանի դատ ու հատուցում
Կյանքն իր դաժան հայցն է մատուցում:
***
Չվհատվես, եթե թույնի վերածանի
Կյանքն իր պարգևած մեղրը դեղին.
Մի օր կդառնա դեղ, սպեղանի
Քեզ մահ ներշնչող գարշելի լեղին:
Հենրիկ Բաբաջանյան
17.12.2009, 21:05
***
Ինչքա՜ն խոսքեր կան անտեղի ասված,
Ինչքա՜ն զոհեր կան անտեղի, Աստված:
Չար խոսքը ծնում է չար մարդու միտքը,
Չար դահիճներին՝ Արարիչն ինքը:
***
Կյանքը անուշ, թե՝ լեղի
Պայքար է նենգ, կատաղի -
Լավը - աղ ենք օրհնված,
Վատը - զոհ ենք մատաղի:
***
Morpheus_NS
18.12.2009, 04:44
Հենրիկ ջան, ուղղագրության մի քիչ ուշադրություն դարձրեք:
Լավ եք գրում:
Տպագրած գրքեր ունե՞ք:
Հենրիկ Բաբաջանյան
18.12.2009, 13:12
ԻՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Դու հայի համար ավետյաց երկիր:
Բերդըդ պաշարված, երկինքդ երթիկ
Մեր հույսի, սիրո, սաղմոսված երգի:
Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Տարագիրների հանգրվան երկի'ր,
Հզոր թևերդ տարածիր երկինք
Մեր հավերժության գովերգը երգիր:
Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Իմ հերկված, երգված, իմ լքված երկիր,
Մեր հույսը՝ ներկա, մեր իղձը՝ գալիք
Անթեղված հրիդ կայծերից երկնիր:
Հենրիկ Բաբաջանյան
18.12.2009, 13:27
Ուղղագրությունը, համաձայն եմ, ուղղել պետք է… Բայց եթե ի նկատի ունենաք այն հանգամանքը, որ 30 տարուց շատ բնակվում եմ Ռուսաստանում և իմ միջնակարգ դպրոցից հնացած գիտելիքների պահուստը , ապա հասկանալի կլինի պատճառը և ներելի… Հաճախ մշակելուց հետո պարզապես չեմ նկատում… Շնորհակալություն, հարգանքներով՝ Հենրիկ…
Morpheus_NS
18.12.2009, 15:52
Իսկ այս հարցիս պատասխա՞նը:
Տպագրած գրքեր ունե՞ք:
Հենրիկ Բաբաջանյան
18.12.2009, 23:24
Տպագրած գրքեր ունե՞ք:
__________________
Ոչ, այդ հնարավորությունը չունեմ, բացի մի քանի «սամոիզդատից»…
***
Ես նման եմ ծառին այն խեղճ,
Որն աճում է ճեղքում քարի.
Երազներ կան ճյուղերիս մեջ,
Արմատներս հավերժ գերի:
Ունեմ մոտ 350 քառյակներ, 100 շատ երկտող գործեր , մի քանի տասնյակ առակներ և այլ բանաստեղծություններ… Տա Աստված մի օր երևի կունենւմ…
Ինտերնետում շատ ընթեցողներ ունեմ և դրանով էլ այժմ բավարարվում եմ…
Հենրիկ Բաբաջանյան
19.12.2009, 19:32
***
Խորհում եմ՝ կանգնած մոխիրի մեջ մար,
Հոգիս լի թախիծ, սիրտս՝ դառնություն.
Այն կաղնուց հսկա՝ վեհ ու կենարար,
Այն թեժ խարույկից – այսքա՜ն սառնություն…
***
Հիշի'ր, արքա, պատգամս այս իմաստահոտ.
Երբ որ շատ են աղվեսները արքայիդ մոտ,
Այդ արքայից ազնվածին՝ թեկուզ առյուծ,
Գալիս է ոչ առյուծի, այլ աղվեսի հոտ:
Հենրիկ Բաբաջանյան
20.12.2009, 22:08
ԵՐԿՈՒ ՍՈԽԱԿ
Առակ
Երգում էին երկու սոխակ
Արփիաշող մի առավոտ,
Մեկը տխուր մի սկսնակ,
Մյուսը ծեր, բայց կրակոտ:
Հարցում արեց նրանց մի լոր,
Որ վկան էր այդ խենթ պահի,-
-Ի՞նչն է պատճառն, ասեք, այսօր
Մեկիդ՝ խինդի, մեկիդ՝ ահի:
Դու - բոցաշունչ, նման ջահի,
Դու - ցավ խառնած քո հանգերին:
Ծերը,- Հյուրն եմ եղել շահի:
Ջահելը թե,- Ես էլ գերին:
Առակս այս ո՞վ կհերքի.
Ու համարի սին խենթություն.
Խոցված երգիչն ողբ կերգի,
Սիրվածն, անշուշտ, լոկ խնդություն:
Հենրիկ Բաբաջանյան
21.12.2009, 15:48
***
Գանգը քաջ շահի, ուղեղը խուճուճ
Մի օր դարձան կավ, իսկ կավը՝ կճուճ:
Այս կարճ առակում կա խորունկ մի ցավ.
Քջուջ է անում կճուճում մի հավ:
***
Մի օր ականջ դրի մի ծեր իմաստունի ասած խոսքին,-
-Մարդու կյանքը թանկ է, քան զի ադամանդը, լալն ու ոսկին:
Օ՜հ, չսիրե'ս կյանքից ավել մետաղն այդ շեկ, քարերը շեղճ,
Գրոշ չեն տա քո ոսկոռին մահից հետո, ճամփորդ ի'մ խեղճ:
Հենրիկ Բաբաջանյան
22.12.2009, 14:26
ՕՁՆ ՈՒ ԳԱՆՁԸ
Առակ
Մի թաքցրված գանձարանում՝
Գահից զրկված մի չար շահի,
Մի սև օձ էր տնորինում՝
Նա էր տերը գանձ ու գահի:
Նկուղներում զարզանդ ու մութ,
Ուր չկար դուռ ու լուսամուտ,
Հարստությունն անհայտ ու գոց
Օձ շահի տեղ տիրեց սև օձ:
Ասում են, թե մեռյալ՝ հողում
Դառնում են նենգ մարդիկ սողուն:
Այս է իմաստն այս առակի՝
Հեքիաթային, աներևույթ.
Գահն ու ոսկին, չեք առարկի,
Փոխում են վարք, ո'չ թե՝ բնույթ:
Շատ հաջող են գրված:)
Շնորհավորում եմ:B
Morpheus_NS
23.12.2009, 13:32
Ոչ, այդ հնարավորությունը չունեմ, բացի մի քանի «սամոիզդատից»…
***
Ես նման եմ ծառին այն խեղճ,
Որն աճում է ճեղքում քարի.
Երազներ կան ճյուղերիս մեջ,
Արմատներս հավերժ գերի:
Ունեմ մոտ 350 քառյակներ, 100 շատ երկտող գործեր , մի քանի տասնյակ առակներ և այլ բանաստեղծություններ… Տա Աստված մի օր երևի կունենւմ…
Ինտերնետում շատ ընթեցողներ ունեմ և դրանով էլ այժմ բավարարվում եմ…
Սպասում եմ մյուս ստեղծագործություններիդ:)
Հենրիկ Բաբաջանյան
24.12.2009, 01:14
***
Աշխարհ ենք գալիս անարատ, մաքուր
Եվ նույնպես արդար ամեն մի հարցում,
Բայց հեռանում ենք մարմնական, նաև
Հոգևոր բազում մեղքերով լեցուն:
Բայց անաղա՞րտ է այն անձը, արդյոք,
Ով դրախտի դուռն է մեր դեմը դարձում,
Կամ նա՞, ով քեն ու հեգնանքով բորբոք
Դժողքի դուռն է մեր առջև բացում:
Հենրիկ Բաբաջանյան
24.12.2009, 18:46
***
Ոնց էլ նայում եմ բարդուն,
Բարդին հենակ չէ մարդուն:
***
Եվ բարի խոսքը, սակայն անտեղի,
Լսողի համար դառնում է լեղի:
***
Թե չունես թիկունք, բռունցք ու սուսեր,
Սուր լեզիդ վրա մի դնիր հույսեր:
***
Օձ գոյականն էլ է ածական անուն,
Երբ խոսքը թույն է դառնում բերանում:
***
Երբ թշնամուդ հետ դառնում ես դու մի,
Բարեկամդ է դառնում թշնամի:
***
Աստված մարդուն ստեղծեց կավից,
Բայց իզուր վատը չըջոկեց լավից:
***
Գիտուն լինի մարդ, թե՝ անուս,
Անիմաստ է կյանքն աննամուս:
Հենրիկ Բաբաջանյան
25.12.2009, 21:14
***
Աստված բաժին է տվել գայլերին,
Իսկ ոչխարներին կարճ ճակատագիր:
Գլխի չեն ընկնում ողջ հոտն ու ներին,
Թե ինչո՞ւ գայլերն այն անգիր:
***
Մի օր լռի լեզուն մարդու
Ու լոկ խոսի սիրտը նրա,
Թե չէ շատ են լեզուները
Վերքեր թողել սրտի վրա:
Հենրիկ Բաբաջանյան
27.12.2009, 13:22
***
Հավատում էի հեքիաթի ստին.
Երջանիկ էր շատ իմ մանկությունը,
Բայց հետո վերքեր թողին իմ սրտին
Էական կյանքի ճշմարտությունը:
***
Վասն հայրենյաց, ի դեմ նենգ չարի,
Պարիսպ պիտ լինենք շանթ - կայծաքարի,
Կամ էլ երկաթե հրակոփ շղթա...
Բայց նման ենք թանկ ուլունքաշարի:
Morpheus_NS
28.12.2009, 00:20
Մի օր լռի լեզուն մարդու
Ու լոկ խոսի սիրտը նրա,
Թե չէ շատ են լեզուները
Վերքեր թողել սրտի վրա
Սա կարդացել եմ մի տեղ, բայց չեմ հիշեւմ, թե որտեղ
Հենրիկ Բաբաջանյան
28.12.2009, 00:50
Սա կարդացել եմ մի տեղ, բայց չեմ հիշեւմ, թե որտեղ
ՍԻՐԱՄ
Վարպետ
Վարպետ
Գրանցված է:
2009-02-08
Միավորների քան-նը: 3065
Եթե դուք նկատել եք, որ այս հաղորդագրությունը խաղտում է մեր պորտալի օրենքները, ապա սեղմեք այստեղ, որպեսզի բողոք ներկայացնեք ՀաղորդագրությունԱվելացված է: 17 Փետ. 2009 01:51
Թեմայի վերնագիրը: Քառյակներ Պատասխանել մեջբերումով Փոփոխել/Ջնջել այս հաղորդագրությունը Տպագրել հաղորդագրությունը
***
Մի օր լըռի լեզուն մարդու
Ու լոկ խոսի սիրտը նրա,
Թե չէ շատ են լեզուները
Վերքեր թողել սրտի վրա:
***
Մի նժարին սեր է դրված,
Մի նժարին սուր է դրված,
Սուրը շատ ծանր է սիրուց,
Ա'խ,սուրն այս զուր է դրված:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Այս սայտը կոչվում է http://forum.am-kayq.com/topic1810371_0.html
Morpheus_NS
28.12.2009, 01:07
Չէ, պարզեցի, էս թեմայի առաջին էջում էլ էս տեղադրել նույն քառյակը:
Տես ինչ ուշադիր ընթերցող եմ))
Հենրիկ Բաբաջանյան
28.12.2009, 01:15
Պատահում են մեկ-մեկ այդպիսի վրիպումներ…Ինչպես ասում են. Շնորհակալություն ուշադրության համար…
Հենրիկ Բաբաջանյան
28.12.2009, 01:18
ԱՅՍ ԳԱՂԹԵՐԻ ՃԱՄՓԵՔԻՆ
Այս գաղթերի Ճամփեքին,
Քանի՜ սար ենք կորցրել,
Քանի՜ դար ենք կորցրել:
Ծնող մայր ու
Մաճկալ հայր,
Կռվող այր ենք կորցրել:
Սնող վայր՝
Ընդ Ավարայր -
Սրբավայր ենք կորցրել:
Խրոխտ քայլ ու
Հազար այլ՝
Մտքի փայլ ենք կորցրել:
Բյուր բարիք
Ու վառ գալիք,
Ջահ տարիք ենք կորցրել:
Սրտի հուր
Ու կյանքի ջուր,
Խնկի բույր ենք կորցրել:
Բազկի ուժ
Ու սիրո հույզ,
Հավատ, հույս ենք կորցրել:
Մանկան ճիչ
Ու ծով ու լիճ
Միթե՞ քիչ ենք կորցրել:
Սար ու լանջ
Ու հովիվ մանչ,
Յարի կանչ ենք կորցրել:
Սիրո երգ
Ու կրքի բերք,
Հույզ ու հևք ենք կորցրել:
Ջինջ երկինք
Ու հող-հերկունք,
Սուրբ երկունք ենք կորցրել...
Այս ավերի,
Այս դավերի,
Այս ցավերի Ճամփեքին:
Այս դեռ գերի,
Այս դառ, թերի,
Այս դարդեր,
Անհաղթելի՝
Այս գաղթերի ճամփեքին:
Հենրիկ Բաբաջանյան
28.12.2009, 19:20
***
Մեկը գտնում՝ կորցնում ենք երեքը,
Օրը անցավ՝ ափսոսում ենք երեկը,
Խավարի մեջ ճամփաներ ենք որոնում,
Բայց շատ հաճախ մոլորվում ենք ցերեկը:
***
Պայքարել ենք միշտ, պարտվել ենք հաճախ...
Ու թե հաղթել են՝ ուժով, չարությամբ,
Ահով՝ մահաշատ, կեղծանքով խարդախ,
Ու թե չենք պարտվել՝ մեր միասնությամբ:
Հենրիկ Բաբաջանյան
30.12.2009, 00:18
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ
Զանգ է հնչում... Ո՞վ է զանգում՝
Սուրբ ղողանջով ամեն հանգում:
Այդ զանգերն են «Անլռելի»
Սրտիս խորքից արձագանքում:
Թող ղողանջեն զի՜լ, զրնգու՜ն,
Սիրտս դառնա «Զանգակատուն»:
Հենրիկ Բաբաջանյան
31.12.2009, 00:01
***
Սիրով է անում առյուծն իր գործը՝
Եվ հոշոտում է, և լիզում խոցը:
-Օ՜, հզոր արք'ա, թեկուզ և զոհ ենք,
Այդ «ջերմ համբույրից» անսահման գոհ ենք…
***
-Լավ հիշեք, մարդիկ, պատգամախոսք այս փորձը,-
Ասաց մի ծեր իմաստուն բանականության գահից,-
Երբ դառնում է դատավոր դագաղագործը,
Գերեզմանափորն անհապաղ դառնում է դահիճ:
Հենրիկ Բաբաջանյան
31.12.2009, 19:35
ՆՈՐ ՏԱՐԻ
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնին
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավյար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,
Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ
Մի մեծ դահլիճ,
Մանուկների
Ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին հարկավուր են -
Կարմրաթուշիկ
Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետապի,
Որն իր հսկա
Պարկի միջից-
Կամ էլ բռի,
Գանգուրներին մանուկների,
Նուրբ վարսերին
Խաղաղություն խինդով սփռի:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է,
Եկեք ասենք
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր:
Հենրիկ Բաբաջանյան
04.01.2010, 23:07
***
Դեղ ու ճարի դառն է լավ,
Սիրո, կրքի խառն է լավ,
Ջերմ համբուրող թշնամուց
Բարեկամի սառն է լավ:
***
Այն, ինչ կյանքում եղավ հարկավ,
Մի օր պիտի հանձնենք հողին -
Մի տիկ դառ ջուր, մի բուռ շեկ կավ,
Մի լեռ տանջանք ու մի բեռ ցավ:
Հենրիկ Բաբաջանյան
05.01.2010, 23:12
Հաճախ քառյակների հետ իմ մեջ ծնվում նաև երաժշտություն, բայց ցավոք սրտի ես ձայն չունեմ, չգիտեմ նոտաները և չեմ կարողանում այն ներկայացնել մարկանց:
Մեզ մոտ չկա հայերեն խոսող կոմպոզիտոր, որին կարելի է դիմել: Մեկը խոսք է տվել օգնել այդ հարցում, ես էլ որոշեցի Վանին նվիրված քառյակս շարունակել և դարձնել երգ:
Կուզենայի իմանալ ձեր կարծիքը այս՝ այժմ միայն խոսքերի, մասին:
ՎԱՆՔ ԻՄ ՎԱՆԱ
Երամը թըռռավ Վանի մութ ձորով,
Հավքերը որսված չեն փոխվել նորով,
Ազգիս երամից արյուն է ծորում...
Անտեր բներ կան Վանի սև ձորում:
Վանք իմ Վանա, Սուրբ իմ Վանա,
Փարվիր կրծքիս՝ թող սըրբանա՜:
Հո՜վ իմ Վանա, ծո՜վ իմ Վանա,
Հպվիր սրտիս՝ թող ծովանա՜:
Մոմ չկա վառած հին Սուրբ Խաչ վանքում՝
Հանգել է՝ ինչպես լույսն Աստծո աչքում:
Աղոթող չկա՝ տերտերն է խաչվել...
Ու՞մ թողներ վանքը, խեղճը ու՞ր փախչեր:
Վանք իմ Վանա, Սուրբ իմ Վանա,
Փարվիր կրծքիս՝ թող սըրբանա՜:
Հո՜վ իմ Վանա, ծո՜վ իմ Վանա,
Հպվիր սրտիս՝ թող ծովանա՜:
Կանթեղն այդ Հայոց ոչ ոք չի վառում,
Անթեղված, անհուր՝ մարու՜մ է, մարու՜մ...
Նա մեզ սպսող՝ թալկացա՜ծ , անլույս,
Աչքը մեր ճամփին... գուցե՝ ոչ անհույս:
Վանք իմ Վանա, Սուրբ իմ Վանա,
Փարվիր կրծքիս՝ թող սըրբանա՜:
Հո՜վ իմ Վանա, ծո՜վ իմ Վանա,
Հպվիր սրտիս՝ թող ծովանա՜:
Հաճախ քառյակների հետ իմ մեջ ծնվում նաև երաժշտություն, բայց ցավոք սրտի ես ձայն չունեմ, չգիտեմ նոտաները և չեմ կարողանում այն ներկայացնել մարկանց:
Մեզ մոտ չկա հայերեն խոսող կոմպոզիտոր, որին կարելի է դիմել: Մեկը խոսք է տվել օգնել այդ հարցում, ես էլ որոշեցի Վանին նվիրված քառյակս շարունակել և դարձնել երգ:
Կուզենայի իմանալ ձեր կարծիքը այս՝ այժմ միայն խոսքերի, մասին:
Ինձ շատ դուր եկավ, շատ հուզիչ երգ կարող է ստացվել:
Հենրիկ Բաբաջանյան
08.01.2010, 15:47
***
Մեր մեջ ծնվում են՝ գող, դահիճ դաժան,
Նզովք ու զայրույթ, անեցքի շարան:
Բարի ես, թե դու ես տերն այդ ամենի,
Չար ես, թե դու ես նրանց նենգ ծառան:
***
Մոշ, մասուր եմ հավաքել և փշերը սարերի,
Լույսն արևի ոսկեշող և հուշերը դարերի,
Եվ աղոթքներ խնկաբույր, անթառամ ու սարի ուրց -
Դարձրել դեղ, բալասան ու մի կանթեղ ուղեցույց:
Հենրիկ Բաբաջանյան
09.01.2010, 11:27
***
Կայծ ենք դնում՝ դառնան կանթեղ
Իղձերը մեր վեհ:
Ափսո՜ս, հաճախ կայծից անմեղ
Բըռնկվում է մեծ հրդեհ:
***
-Այս խոր ձորերում մռայլ ու մթին,
Քաջ արքաների գանգեր են պեղել:
-Այնտեղ վերևում՝ վիհերում խրթին,
Գահեր կործանող մարտեր են եղել:
Հենրիկ Բաբաջանյան
11.01.2010, 22:51
ԱԳՌԱՎՆ ՈՒ ՈՐԴԸ
ԱՌԱԿ
Վիճում էին երկու որդ՝
Հարազատներ, ոչ թե՝ խորթ.
Ո՞վ է համով ՝ շեկ արքա՞ն,
Թ՞ե՝ ստրուկը սևամորթ:
Ագռավը,- Լավն ու թերին,-
Ասաց եղբայր որդերին,-
Ես այսպես եմ որոշում...
Ու կուլ տվեց որբերին:
Ըստ ագռավի չարահորդ
Համն ու հոտը նույն են, ո'րդ,
Թե՝ արքայի շիկահեր,
Թե՝ ստրուկի սևամորթ:
Հենրիկ Բաբաջանյան
11.01.2010, 22:53
ԱԳՌԱՎՆ ՈՒ ՈՐԴԸ
Առակ
Վիճում էին երկու որդ՝
Հարազատներ, ոչ թե՝ խորթ.
Ո՞վ է համով ՝ շեկ արքա՞ն,
Թ՞ե՝ ստրուկը սևամորթ:
Ագռավը,- Լավն ու թերին,-
Ասաց եղբայր որդերին,-
Ես այսպես եմ որոշում...
Ու կուլ տվեց որբերին:
Ըստ ագռավի չարահորդ
Համն ու հոտը նույն են, ո'րդ,
Թե՝ արքայի շիկահեր,
Թե՝ ստրուկի՝ սևամորթ:
Հենրիկ Բաբաջանյան
12.01.2010, 23:25
***
Զուր մի ստիպի,
Զուր մի հալածի,
Ով մսակեր է,
Նա չի արածի:
***
Ջերմ երազնե՜ր,
Բարի իղձեր,
Փնջե՜ր էիք…
Դարձաք խրձեր:
***
Կյանք ենք կոչում
Մարդ ծնվածի գոյությանը,
Թանկ ենք կոչում
Մի բուռ փոշու էյությանը:
Հենրիկ Բաբաջանյան
13.01.2010, 22:45
***
Չվհատվես, եթե թույնի վերածանի
Կյանքն իր պարգևած մեղրը դեղին.
Մի օր կդառնա դեղ, սպեղանի
Քեզ մահ ներշնչող գարշելի լեղին:
***
Քամին բերեց ինչ որ ուներ,
Հետո տարավ ինչ ունեի -
Բերեց հոգսի մի փունջ՝ նվեր,
Տարավ փոշին հին հոգսերի:
Հենրիկ Բաբաջանյան
14.01.2010, 23:02
***
Ո'չ, չի լինի փառքի, ոչ' էլ պատվի անկում,
Թե անունդ գտնես տգետների ցանկում,
Հիմարների արտում դու չես դառնա որոմ
Քո բանական սերմով իմաստության ցանքում:
***
Ապրում, խորհում եմ կես դար, բայց ավաղ,
Կյանք առեղծվածն եմ հասկացել, և ի՞նչ.
Մահը անվըրդով հոգոց է խաղաղ,
Ծնունդը - ցավ ու բողոքով լի ճիչ:
Հենրիկ Բաբաջանյան
16.01.2010, 01:42
Առակ-քառյակներ
***
Ասաց մի օձ իր ընկեր մարդուն,-
-Ես էլ եմ սողում, խոցում ու խայթում -
Ապրում եմ կյանքս, մարդ, օձավարի,
Բայց ո'չ քծնում եմ, ո'չ՝ շողոքորթում:
***
-Ու՞մ է պետք, Աստվա'ծ, այսպիսի կյանքը,
Որը հատում է նենգ ուժեղի կամքը:
- Զուր ես նախատում, ծիտի'կ, ուժեղին,
Երբ ինքդ հենց նոր կերար մժեղին:
Հենրիկ Բաբաջանյան
19.01.2010, 01:08
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ամեն չորրորդ մարդ ավե՞լ է արդեն,
Ամեն չորրորդ մարդ Կայե'ն է արթուն*:
Ամեն չորրոդ մարդ մի քնած Աբել,
Ամեն մի Կայեն նյութում է դավեր:
Նախանձությունն է շատերին գերում,
Ամեն չորրորդի կայեն է սերում:
Չարիքների մեջ նսեմն է միշտ դա...
Տասներկու հոգուց լոկ մեկն էր Հուդա:
*Ըստ Աստվածաշնչի Կայենի Աբելին նախանձությունից սպանելու պահին աշխարհի բնակչության քանակը ընդամենը չորս մարդ էր՝ Ադամը, Եվան, Աբելը և Կայենը:
Հենրիկ Բաբաջանյան
21.01.2010, 14:27
Թախծոտ էտյուդներ
ԱՇՈՒՆ
Լուսինը պաղ - աշնան տերև՝
Քամու թևով հասած վերև,
Հավքի թևին ամպի ծվեն,
Երամ դարձած պիտի չվեն:
***
Մի չոր դեղծենի ու մի ծիրանի
Ջահել օրերին տվին երանի՜...
Այրվելով ժանգոտ վառարանի մեջ
Վերջին ձմռանը ծեր այգեպանի:
***
Բարդուց վերև թռչող երամ,
Բարդու վրա ճերմակ եղյամ,
Բնին հենված ծերուկ մի խեղճ,
Հոգին չվող երամի մեջ...
***
Փողոց վռնդված ծերացած մի շուն
Իր փառքով հսկած դղյակն է հիշում,
Չի ուտում՝ նստած աղբանոցի մեջ,
Իր նախկին տիրոջ դեն նետած խաշուն:
Հենրիկ Բաբաջանյան
23.01.2010, 01:13
Ասացեք, խնդրեմ, այն միավորները որ ես ունեմ՝ի շնորհիվ ձեզ, 2000-ից ավելի, որպես ի՞նչ կարելի է օգտագործել…
Հենրիկ Բաբաջանյան
23.01.2010, 01:15
***
Երբ տեսնում եմ կեղծ ծիծաղող
Ու կեղծ լացող մարդկանց ճամփիս -
Անկեղծ լացս ու ծիծաղս
Քարանում է, լռում սրտիս:
Ու թվում է, թե կեղծ մարդիկ
Գողացել են արցունքներս լուսե հատիկ,
Իսկ ծիծաղս առևանգել՝
Մարդկանց վշտի դիմակ կարել:
Հենրիկ Բաբաջանյան
23.01.2010, 01:18
Շուտասելուկ
Մարդը Աստծու մոտ եղավ –
Մարդուց Աստծու հոտ եկավ,
Մարդը մարդու մոտ եղավ –
Մարդուց մարդու հոտ եկավ,
Մարդը վարդի մոտ եղավ -
Մարդուց վարդի հոտ եկավ:
Որտե՞ղ եղար, տմարդի,
Որ նամարդի հոտ եկավ:
Հենրիկ Բաբաջանյան
24.01.2010, 21:47
Երկխոսություններ Աստծո հետ
***
-Կյանք կա՝ մի օր,- ասի Աստծուն,- կյանք կա՝ մի դար,
Չունես խիղճ ու արդարություն:
-Ակնթարթ է,- պատասխանեց,- կյանքը մի դառ,
Մահը՝ քաղցր հավերժություն:
***
-Ինչու՞ է մարդու կամքն,Աստված, թերի-
Երկունքին՝ հլու, չար մահին՝ գերի:
-Մարդը,- շշնջաց Աստված հեգնանքով,-
Իր կըրքի տերն է, մեկ էլ՝ մեղքերի:
***
-Չարության դեմ չար մի գործի,- ասաց Աստված մարդուն,-
Վրեժառուն իր մեղքերին զոհի մեղքն է բարդում:
-Ինչպե՞ս ապրել,- ասաց մարդը,- քո արարած Երկրում,
Ուր ուժեղը հոշոտում է, թույլը թաքուն խայթում:
***
-Այս հա՞ցն է թանկ, թե՞ խաղողը,-
Հարցրեց Աստծուն ճաշակողը:
Աստված ասաց,- Ես չգիտեմ,
Գիտի միայն մշակողը:
Հենրիկ ջան, նախ ներողություն եմ խնդրում դու-ի և ընկերական տոնի համար, որով քո հետ խոսալու եմ հիմա, իհարկե ռեալ շփման ժամանակ, հաշվի կառնեմ քո տարիքը և իմաստնությունը, բայց ֆորումում բոլորս հավասար ենք: Ակումբեցի այլ ստեղծագործողի մասին էի պատրաստվում գրառում անել՝ քննադատական ոճի, բայց մտքերս ի մի բերելիս այնպես եղավ, որ պետք է քեզ ու քո գրածները օրինակ բերեի, որոշեցի նախ հենց քո գրածների մասին արտահայտվեմ: Նայեցի՝ քո գրած և ոչ մի ոտանավորի, կամ թե կուզես՝ բանաստեղծության, տակ իմ կողմից դրված շնորհակալություն չգտա, բայց կարդացել եմ համարյա բոլորը… Ինչու չեմ շնորհակալություն դրել, երևի որովհետև ոչ մի նոր բան չեմ տեսել քո գրածների մեջ: Մեկը գրել էր, որ եթե նույն բանը գրած լիներ Թումանյանը: Հարցն այն է, որ Թումանյանը արդեն այդպես գրել է մի անգամ, մնացած ամեն ինչ կրկնություն է, բայց իրականում ես չէի ուզում քննադատել: Սա ուղղակի իմ արդարացումն էր, թե ինչու եմ ժլատ գտնվել շնորհակալությունների հարցում: Գիտես՝ ինչն է ինձ դուր գալիս քո գրածներում, որ այն հայերեն է, ու խոսը միայն լեզվի մասին չէ, այլ տողերի ներսում եղածի նաև: Բորխեսը լավ գրող է, բայց հայ մարդը Բորխես չի կարող լինել, Սարոյանը ու Քաչան էլ լավ են, բայց հայաստանցին ոչ Սարոյան կդառնա, ոչ էլ Քաչա: Գիտեմ, որ Հայաստանում չես բնակվում, բայց գրածներիցդ Հայաստանի հոտն է գալիս: Չեմ ընդունում, որ Հայաստանի հայը, որ իրեն գրող է համարում, գրում է ինչ-որ Էսմերալդաների ու Էստելաներ, Ստելլա էլ չէ, մասին, երբ իր ճանաչածները Նունուֆար ու Ռիփսիկ են: Քո գրածներում ես ինձ եմ տեսնում, մեր շենքի առաջին հարկի ու հինգերորդ հարկի բնակիչներին եմ տեսնում: Ու թերևս սա է կարևորը, կարևորն այն է, որ այն, ինչ մասին դու գրում ես, քեզ ծանոթ է, դու դա լավ գիտես, չիմացածի մասին գրածը աչք է ծակում, թեկուզ ես էլ չիմանամ, թե այդ ինչ մասին է, կտեսնեմ՝ գրողը գոնե գիտեր, թե ոչ… Աշխարհին հայ Կաֆկաներ ու հայ Բեքքեթներ պետք չեն: Գրառմանս սկզբում ես քո գրածները ոտանավոր անվանեցի, բայց դրանք իրականում բանաստեղծություն են: Ոչինչ որ դու նոր ոճ չմտցրեցիր հայ գրականության մեջ, ոչինչ որ գրական հեղափոխություն չարեցիր, ես գիտեմ, թե իմ երեխաներին Թումանյանի բսնաստեղծությունների հետ մեկտեղ ուրիշ ում գրածն եմ սովորացնելու դեռ մինչև դպրոց գնալը, հա, ու կսովորեցնեմ նաև, որ բանաստեղծությունն արտասանելուց հետո վերջում անպայման նշեն՝ Հենրիկ Բաբաջանյան:)) որովհետև հեղինակը այդպես էր սիրում:
Էս ինչ էլ երկար գրեցի: :8 Էս ինձնից չէր:))
Հա մեկ էլ՝ շնորհակալություն բոլոր գրածներիդ համար:
............. որովհետև ոչ մի նոր բան չեմ տեսել քո գրածների մեջ:..........
Շինարար ջան, կարելիա չէ՞ էս մտքիդ վերաբերյալ մի բան ավելացնել::) Իմ կարծիքով ոչ մեկն էլ ոչ մի նոր բան չի ասում, միշտ էլ լինում է կրկնություն, որովհետև մարդը հիմնականում ինչպիսին կա, այնպիսին էլ մնում է՝ չհաշված չնչին կոսմետիկ փոփոխությունները: Իսկ ինչ վերաբերվումա «նոր» ոճին, ապա ոճն էլ լոկ կոսմետիկ երևույթ է, կարևորը խոսքն է, իսկ Հենրիկի բանաստեղծություններում այն առկա է;)
Մի հսկայական սոցիալական շերտի համար,ում զանազան պատճառներով անհասանելի են մնացել Կաֆկան ու Մարկեսը,Էլյուարն ու Ցվետաևան,Բաբաջանյանի գործերով կարող է շարունակվել ծանոթությունը պոեզիայի աշխարհին,որ Թումանյանից էր սկսվել:Իր հիմնական ընթերցողն,իհարկե,չի կարողանում օգտվել ինտերնետից:Ցանկանում եմ,որ հնարավորություն գտնի գրքով հանդես գալու:
Հենրիկ Բաբաջանյան
28.01.2010, 00:43
Ողջույն, Շինարար: Նախ ուզում եմ հայտնել խորին շնորհակալություն նամակի և այն ուշադրության համար, որին արժանացել են իմ ստեղծագործությունները:
Դու, անշուշտ, իրավացի ես, որ ոչ մի նոր բան չկա իմ գրածների մեջ և լինել չի կարող, քանի որ այս աշխարհը շատ հին է և ինչ որ պիտի ասվեր՝ արդեն ասվել է, ավելացնելու բան չկա այլևս: Բայց կան հեղինակներ, որոնք կարողանում են այդ հին մտքերին տալ նոր տեսք և ավելի խոր բովանդակություն: Դրա համար անհրաժեշտ են. բնական տաղանդ, գերազանց բանասիրական դպրություն և բարենպաստ պայմաններ: Ցավոք սրտի ես դրանսից ոչ մեկը չունեմ և այն ինչ ու արված է իմ կողմից, շտկելու, ավելի լավ որակ, արժեք տալու հնարավորությունը չունեմ:
Ոչ հայախոս միջավայրում շատ է դժվար ոչ միայն հարստացնել մայրենի լեզվի բառապաշարը, այլ նաև՝ չմոռանալ իմացածը: Ես միջև հիմա ունեմ միայն երեք բանաստեղծությունների ժողովածու. Գրիգոր Նարեկացու « Մատյան ողբերգության»-ը, Պարույր Սևակի 6-րդ հատորը և Ռ. Դավոյանի բանաստեղծությունների ժողովածուն: Ահա իմ ուսուցիչները:
Ընդհանրապես լավ պոեզիան բաժանվում է երկու մասի՝ տաղանդավոր և անհրաժեշտ: Ես գիտեմ, որ տաղանդավոր բանաստեղծություններ գրել չեմ կարող, բայց այն, ինչ, որ գրել եմ ես, իմ կարծիքով մարդկանց անհրաժեշտ են: Կարդում են, գոհ են՝ նրանց որոշ մասը և դա ինձ էլ է գոհացնում: Ես ինձ երջանիկ եմ զգում: Հաճախ դրանք տարածվում են ինտերնետում ուրիշների կողմից:
Իհարկե, մեր մեծ բանաստեղծների մոտ ես ինձ զգում եմ մի աննշան հեղինակ, բայց ինձ դա չի նսեմացնում.
Ես մի քար եմ դրել միայն
Հայ քնարի սարին Պառնաս,
Փոքր, սակայն հղկած է այն,
Իսկ սարը վեհ, գագաթն անհաս:
Ես աշխատել եմ իմ տողերի մեջ ավելորդ բառեր չօգտագործել և հնարավորին չափ շատ մտքեր արտահայտել, որից հաճախ նկատվում է միամիտ պարզություն, բայց այդ պարզության տակ կա նաև խորություն:
Լավ կլիներ, որ այդ խորությունը նկատվեր ընթերցողների կողմից.
***
Իմ տողերում՝ դարձած թառեր,
Իմաստության հավքն է թառել:
Ես մտքեր եմ հանգավորում,
Ոչ թե դատարկ ու սին բառեր:
Ահա այսքանը: Հարգանքներով Հենրիկ:
Հենրիկ ջան, չգիտեմ՝ ինչ ու քանի մասերի է բաժանվում պոեզիան, բայց քո բաժանման համակարգում դիտարկելիս քո ստեղծածը ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաև տաղանդի արտահայտում, հարգում եմ և ևս մի անգամ շնորհակալություն հայտնում քեզ բարի ու իմաստուն, հայեցի ու ամենակարևորը՝ մարդկային ստեղծագործություններիդ համար:)
Ինչպե՜ս եմ հասկանում գրականության մարդու հուսահատ բողոքը հայերեն գրքի անհասանելիության մասին:Ի տարբերություն նրա՝հայերենի համալսարանական կրթություն ունեմ:Միևնույնն է.Գրելիս որոշ բառերի ուղղագրությանը սկսում էի կասկածել:Ինտերնետում երկար փնտրեցի որևէ ուղղագրական բառարան:Իզուր:Դիմեցի Երևանում բնակվող բարեկամիս,որ ինձ համար գնի Հովհ.Բարսեղյանի բառարանն ու փոստով ուղարկի:Նա գտել էր 1973թվի հրատարակության մի օրինակ,3000 դրամով,մինչ Սարատով ուղարկելն էլ նստել էր8500 դրամ:Այս գներով քչերը կարող են Հայաստանից գրքեր պատվիրել:Չնայած Բարսեղյանի բառարանի համար պատրաստ էի շատ ավելին վճարելու:Այստեղ,ինչպես տեսնում եմ,Բառի կարևորությունը հասկացող մարդիկ են հավաքվել:Որ մեր խոսքուզրույցը նաև իր գործնական նշանակությունն ունենա՝եկեք թվայնացնենք Բարսեղյանի« Հայերեն ուղղագրական ուղղախոսական տերմինաբանական բառարանը»:Կամ խնդրենք ակումբի վարպետին,որ բառարանի բաժին ունենա:Դա այնքա՜ն կարևոր է չՀայաստանում ապրողներիս համար:
Հենրիկ Բաբաջանյան
29.01.2010, 01:21
***
Թե սխալը գործել եմ ես -
Նախատեցե'ք, մարդի'կ, դուք ինձ,
Չէ որ գետը պըխտորվելիս
Ակունքները մնում են ջինջ:
***
***
Է՜հ, սաղավա'րտ, սաղավա'րտ,
Այս մարտի մեջ վաղավարտ
Մարեց մի կյանք ու մի սեր
Ու մի հավատ անաղարտ:
Հենրիկ Բաբաջանյան
30.01.2010, 01:15
***
Խոսք կա՝ սեր է,
Եթե թեր է -
Մի մրոտի մատյանը:
Խոսք կա՝ սուր է,
Ասիր - զուր է,
Հետ չես դնի պատյանը:
Խոսք կա՝ հուր է,
Ու մռմուռ է,
Ո՞ւր են դատն ու ատյանը:
Հենրիկ Բաբաջանյան
30.01.2010, 22:19
Տարվա եղանակները
Գարուն
Գույների խաղ է,
Բույրերի շաղ է,
Ամեն մի հնչյուն
Մի անուշ տաղ է:
Ամառ
Հավք ու ծղիրդ էլ չեն երգում,
Ծառն է ճըկվել տոթի բեռից,
Շիկացել է սերմը հերկում,
Հուր է կաթում շեկ Արևից:
Աշուն
Ծերանում է տարին ինձ պես՝
Հազար երանգ հագած, նախշու՜ն,
Ճոխ բերքի տակ ճկվե՜լ ենք, տե'ս...
Ինչ չքնա՜ղ ես, կյանքի աշուն:
Ձմեռ
Ծաղիկ ու խոտ մեռան ցրտից,
Ամենուրեք ցուրտ ու բուք է,
Ցավն է ծորում հողի սրտից,
Ձույնն այդ որ կա՝ ճերմակ սուք է:
Հենրիկ Բաբաջանյան
01.02.2010, 00:43
***
Ով սևով է ներկում ՝
Նա սևով է ներկվում:
Ով սիրով է հերկում՝
Նա սիրով է ներկվում:
***
Ճախրիր երկնքում անհոգ, անտըրտում,
Թե սավառնելու իղձ ունես սրտում:
Հիշի'ր, շատ բարձր ճախրող հավքերը
Ցածրում թռչողի գլխին են ծռտում:
Հենրիկ Բաբաջանյան
02.02.2010, 01:02
ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ
Մայրերդ ահել
Դարձել են ջահեր,
Սրբահուր կանթեղ
Ու ծուխ ծիրանի,
Եվ հուր թոնրատան,
Իմ սուրբ Հայաստան:
Դըստրերդ ջահել
Այգիդ են պահել՝
Ծաղկունք, թե եղեռն
Երկունք են հեղել
Ու կամք անտատան,
Իմ սուրբ Հայաստան:
Հայրերդ ահել,
Այրերդ ջահել
Պահել են գրով,
Սիրով ու սրով
Երթ ու անդաստան,
Իմ սուրբ Հայաստան:
Հենրիկ Բաբաջանյան
04.02.2010, 01:35
***
Աստված է մանում մեր կյանքի թելը,
Պահելով ձեռքում սկիզբն ու ծերը,
Կծիկում հազար իմաստ ու երանգ,
Հազար ցավ ու հոգս... Ա՜խ, քիչ է սերը:
***
Ազնվություն փնտրեցի ես -
Ինչպես կույսի՝ անբիծ ու հեզ,
Բայց կեղծիքը ինքը եկավ
Մի վաճառվող պոռնիկի պես:
Հենրիկ Բաբաջանյան
05.02.2010, 01:38
***
Անչափ ճառերը
Երկար են ու մինչ
Շատ են բառերը,
Մտքերը - շատ քիչ:
***
Ամեն մի անձի
Աստված առանձին
Տալիս է բաժին
Ատ ու նախանձի:
***
Այս խավար ձորում՝
Անհուն ու անելք,
Դեռ փոս է փորում
Մարդս այս անխելք:
Այս խավար ձորում՝
Անհուն ու անելք,
Դեռ փոս է փորում
Մարդս այս անխելք:
Էս մեկը շատ լավն ա, շա՛տ:good
Հենրիկ Բաբաջանյան
06.02.2010, 10:59
***
Սիրեցե'ք, մարդիկ, սերն անհամբեր է,
Նման է հոսող, անբասիր գետի,
Ատելությունը մի հավերժ բեռ է,
Սապատի նման համբերել գիտի:
***
Աղբանոցում գտած ոսկին
Նույն մետաղն է ու նույն զարդը,
Վստահ եղեք այս ճիշտ խոսքին -
Թե ազնիվ է՝ նաև մարդը:
Հենրիկ Բաբաջանյան
07.02.2010, 01:08
ՀՈՊՈՊԸ
Առակ
Երգի մրցույթում Հոպոպը անձիրք
Իր երգը ձոնեց արքա Արծվին:
Ահա, թե ինչու քծնացող անձիք
Դափնին հաղթողի Հոպոպին տվին:
Առակս Սոխակի գովքն է ցնծությամբ.
Դափնի պետք է… բայց ո'չ քծնությամբ:
Հենրիկ Բաբաջանյան
10.02.2010, 00:06
***
Անջափ շատ ենք հպարտացել
Խելակորույս մեր խենթերով,
Որ քարեր են անդունդ նետել՝
Տագնապածին, գիժ երթերով...
Այժմ հերթն է հանճար այրոց –
Հղկեն քարերն ու դուրս հանեն,
Ու զարդարեն երկիրն Հայոց
Պալատներով, նոր բերդերով:
***
Թե գտնես մառանում պապիդ
Ոսկի, ադամանդ ու գինի,
Շռայլես, բաժանես բոլորին,
Ընկեր իմ, դա արժեք չունի:
Ուրիշ է վաստակն ի արդար՝
Ինչքան էլ դառնությամբ լինի:
Հենրիկ Բաբաջանյան
10.02.2010, 23:55
***
Ժամանակին ծնվել ի՞նչ է,
Մեռնել է պետք ժամանակին:
Ժամանակին գալը քիչ է -
Գնալ է պետք ժամանակին:
***
Ես փնտրեցի բարին հին,
Ես փնտրեցի չարին հին,
«Այս տապանի տակ…»- կարդացի
Գերեզմանի քարին հին:
Հենրիկ Բաբաջանյան
14.02.2010, 21:51
***
Թե բարդություն եք գտնում այս հարցում -
Ո՞վ է երջանիկ, հարցրեք Աստծուն.
Նա, ով մեռնում է՝ մնալով հիմա՞ր,
Թե՝ ով ծնվում է՝ արդեն իմաստու՞ն:
***
Միթե՞ նման չէ իմ սերը ձերին.
Չեմ եղել երբեք կեղծ խոսքի գերին.
Այո', չեմ սիրում քծնողին, սակայն,
Խղճում եմ անչափ քծնանքասերին:
Հենրիկ Բաբաջանյան
15.02.2010, 23:43
ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻՆ
Սիրո հուրն է թրծում մարդուն - քեզ այրող հուրն ուրիշ է,
Ջուրն է կավը մեր շաղախում – ա՜խ, քո ջուրն ուրիշ է,
Երգիչներ են եկել բազում՝ լցրել աշխահրն սիրո տաղով,
Քո երգերի ծաղկանոցում, ա՜խ, սիրո բույրն ուրիշ է:
Հենրիկ Բաբաջանյան
17.02.2010, 00:16
***
Կյանքդ կանցնի տեսիլքի պես մի անձև,
Կդառնաս կավ՝ թողնելով գահ ու գանձեր,
Ու կբուսնի շիրիմիդ մի շքեղ ծառ,
Ծառին մրգեր, բայց մեղքերիդ նման դառ:
***
Մարդը կծեց հասած դեղծը -
Որդը միջի բերեց եղծը:
Մարդուն ասաց,- Եղիր ուշիմ,
Որ չավերե'ս տունն ուրիշի:
***
Ժամանակին ծնվել ի՞նչ է,
Մեռնել է պետք ժամանակին:
Ժամանակին գալը քիչ է -
Գնալ է պետք ժամանակին:
Շուտվանից ժամանակ չէի անում կարդալ: Մտնում եմ ու հոպ՛... շատ գեղեցիկ տողեր:
Շատ լավ էր, շնորհակալություն:
Հենրիկ Բաբաջանյան
17.02.2010, 00:49
Որախ եմ, որ Ձեզ դուր են գալիս իմ քառյակները… Շատ հաճելի է …
իրոք շատ լավն են...պարզության մեջ խորություն...:love շատ եմ սիրում...
Mark Pauler
17.02.2010, 14:33
Ախր շատ լավն են քառյակները:
~~~~~~~~~~~~~~~~~~~
Կարճ ու կտրուկ,
Խոր ու դիպուկ...
Հենրիկ Բաբաջանյան
18.02.2010, 00:46
***
Կարճ է անչափ ճանապարհը հեռացումի,
Վերադարձի ուղիները երկա՜ր, երկա՜ր,
Զարմանում են հրեշտակներն համբարձումի,-
-Ա'խ, անմիտ մա'րդ, ինչ շու՜տ եկար:
***
Թե սեր չկա, փրփուրները ո՞ւմ են պետք,
Թե սար չկա, կատարները ո՞ւմ են պետք,
Եթե հավատ ու սեր չկա մարդկանց մեջ,
Այս սրբաշունչ տաճարները ո՞ւմ են պետք:
Հենրիկ Բաբաջանյան
24.02.2010, 00:50
Այստեղ կան այնպիսի երիտասարդներ, որոնք մեր ազգի լավագույներից են և ապագան: Ես շատ երջանիկ եմ, որ ծանոթացա այդ հրաշալի, գրագետ, ազգասեր ջահելների հետ: Եթե երբևէ հրատարակվի իմ քառյակների ժողովածուն, ես մեծ հաճույքով կընվիրեմ նրանց:
Հարգելի երիտասարդներ՝ Տիգ, Կուկ, Գայլ, Շինարար, Սերխիո, Ծով, Ուլուարա, Գալաթեա, Յոժիկ,Դատարկություն, Շինարար և շատ ուրիշներ, ես գիտեմ որ դուք լավագույնն եք լավերի մեջ, ձեզ եմ նվիրում իմ սիրած բանաստեղծություններից մեկը.
ԱՆՑԻՐ ՈՒ ԳՆԱ
Ոտքդ զգույշ դիր
Աչքիս բիբի մեջ,
Անցիր ու գնա:
Ոտքդ զգույշ դիր
Սրտիս, հոգուս մեջ,
Անցիր ու գնա:
Անզգույշ քայլը
Քարն էլ չի սիրում...
Անցիր ու գնա:
Սիրով՝ Հենրիկ Բաբաջանյան:
Հենրիկ Բաբաջանյան
25.02.2010, 12:41
ԱՂՈԹՔ
Խաղաղությու՜ն ամենեցուն…
Նրան, ում որ ահ կա ճամփին,
Նրան, ում որ մահ կա ճամփին,
Այն ճամփորդին, որ տանը չէ,
Այն կռվողին, որ մահը չէ:
Խաղաղություն քեն պահողին,
Ճիշտ, բայց դառ խոսք ասողին:
Խաղաղություն լուրջ դատողին,
Լուրջ խոսքերը միշտ հատողին,
Շիտակ խոսքը ծուռ լսողին,
Մեր անբարիշտ, նենգ ոսոխին,
Եվ թշնամուն, և' դրացուն,
Խաղաղությու՜ն ամենեցուն:
Գեղեցիկ են ու թեթև: Շնորհակալություն, սպասում եմ նոր գործերի:
Հենրիկ Բաբաջանյան
26.02.2010, 01:07
***
Խրատնե՜ր բազում, պատգամնե՜ր հասուն,
Մտքեր բարեշատ՝ անկեղծ, իմաստուն,
Երկյուղ փրկարար, տագնապով լի ճիչ,
Ձեր կարիքը՝ շատ, ձեզ լսողը՝ քիչ:
***
Այնպե՜ս սիրել,այնքա՜ն սիրել՝ տրփանքով համառ,
Կրքով ալեծուփ, սիրով կենսալի ու վայելչափառ,
Այնպե՜ս սիրել,այնքա՜ն սիրել, գգվանքով անդուլ,
Որ ոչ ուժ մնա, ոչ էլ՝ ժամանակ, ատելու համար:
Հենրիկ Բաբաջանյան
26.02.2010, 01:13
***
Ու փնտրում էին
Ավերված ու հին
Նկուղում վանքի,
Մեկը ՝մագաղաթ,
Մյուսը՝ ոսկի...:
ՂԱՐԱԴԱՂԼՈՒ
Հայրենի գյուղ
Թողել ենք այնտեղ
Երեք սրբություն՝
Անխունկ մի մատուռ,
Անտեր շիրիմներ,
Անհոգ մանկություն:
Այնպե՜ս սիրել,այնքա՜ն սիրել՝ տրփանքով համառ,
Կրքով ալեծուփ, սիրով կենսալի ու վայելչափառ,
Այնպե՜ս սիրել,այնքա՜ն սիրել, գգվանքով անդուլ,
Որ ոչ ուժ մնա, ոչ էլ՝ ժամանակ, ատելու համար:
Գործ ա :ok
Հ.Գ.
Քո հեղինակային իրավունքները հաշվի առնելով, քո թույլտվությամբ` էս տողերը ես նվիրելու եմ իրան:love
Հենրիկ Բաբաջանյան
27.02.2010, 00:44
Երկու տողով
***
Չօգնեց ոչխարին գայլի դիմակը,
Հենց գայլի բաժին դառավ դմակը:
***
Համեմատվում են միայն հակադաձ և ոչ թե ուղղիղ
Երկարությունը չարախոս լեզվի և կյանքի ուղին:
***
Երբ գարշում ես նայելուց,
Մի նեղանա հայելուց:
***
Ո՞վ է պտըտում, Աստված, անիվը բախտի,
Երբ մենք միշտ զոհն ենք գլխապտույտի:
***
Իզուր ես գառի պես բառաչում,
Գայլին ձայնով չեն ճանաչում:
Հենրիկ Բաբաջանյան
28.02.2010, 00:54
****
Աստված մեկի արարելիս
Դարբին է նա մի քիչ,
Մեկ ուրիշի արարելիս –
Բրուտ, կամ՝ ոսկերիչ:
Մեկի վրա շատ է տքնում –
Բան չի դառնում կարգին,
Պիտի դառնա վարող գութան,
Բայց դառնում է քերիչ:
Մեկը զարդ է դառնում ոսկե՝
Ապարանջան նախշուն,
Մեկն աշխարհի բկին դրված
Մի նենգախոց դաշույն:
Հազար արհեստ ունի, Աստված,
Զուր է իրար խառնում-
Ինչ որ ինքը արարում է՝
Այն էլ մենք ենք դառնում:
Հենրիկ Բաբաջանյան
01.03.2010, 00:17
***
Մեկի համար կույրն է լավ,
Մեկի համար խուլն է լավ:
Ժամանակ է չար ու շառի՝
Կույր, խլացած լուռն է լավ:
***
Ծերությունն ինչպես աշնան քամահար
Մի վայրի մասուր.
Տերևը՝ թոշնած, պտուղն՝ օգտակար,
Իսկ փշերը՝ սուր:
***
Լավ հիշի'ր, ընկեր.
Փնտրած ուղին մեր
Ու տանող ճամփեն
Լինում են տարբեր:
Հենրիկ Բաբաջանյան
01.03.2010, 23:18
***
Կյանքի ճամփով այս նեղ,
Ուղիներով այս կեռ,
Ուր անցյալ կա անթեղ,
Ուր գալիք կա անտեր,
Առանց քեն ու ոխի՝
Թեկուզ կյանքից խռով,
Մարդ գնում է փոխի
Հույսը... մի ջերմ սիրով:
Երթը շատ է տևում
Հորիզոնում այն խաժ,
Ուր պատրանքն է թևում՝
Դարձած ցնորք, միրաժ:
Տեղ է հասնում նա՝ դեռ
Սրտում պահած մի լույս...
Հետ է դառնում անսեր,
Հետ է գալիս անհույս:
Հորիզոնում այն խաժ
Պատրանք կա ու միրաժ:
Հենրիկ Բաբաջանյան
02.03.2010, 22:55
***
Կյանքի ճամփին ոլորուն
Այդ ի՞նչ ես ,մարդ, որոնում,
Կյանքի վերջը՞... կըգտնե՜ս -
Մեռնելիս չեն մոլորվում:
***
Ա՜խ, ինչ հրաշք տուփ է տվել մարդուն Աստված –
Մեջը ուղեղ, այսինքն խելք, այսպես ասած:
Մեկն այդ տուփով ամբողջ կյանքում բութ ու տհաս,
Մեկը հանճար – իմաստության գահին՝ հասած:
***
Մարդիկ անցավոր՝
Անմեղ, հանցավոր,
Հեռացան կյանքից
Սին ու հարցավոր:
Հենրիկ Բաբաջանյան
04.03.2010, 01:20
ՀԱՅՐԵՆԻՔ
Հայրենիքը պաշտոնյա չէ կաշառակեր,
Կամ ոստիկան լկտիացած,
Հայրենիքը պատիվն է մեր
Ու մեր խիղճը սըննկացած:
Մեր կոթողներ պահող հողն է,
Հաց ու ծիրան սնող ցողն է,
Մաշտոցն է սուրբ, Նարեկացին,
Մայրն է՝ աչքը մեր տուն դարձին:
Արարատն է մեր դեռ գերի,
Հայերենը՝ ջինջ, անթերի՝
Նման անմար մի կանթեղի:
Հայրենիքը փեսացու չէ,
Կամ հարսնացու հարստացած,
Հայրենիքը մայր է պառավ,
Հայր՝ ծերացած:
Հայրենիքը պատիվն է մեր
Ու մեր խիղճը ստրկացած:
Հենրիկ Բաբաջանյան
04.03.2010, 18:58
Մանուկների համար
ԱՐԱՆ ՈՒ ՇՆԻԿԸ
Արան ունի մի շնիկ՝
Ինչպես բրդի չալ կծիկ,
Ոտից գլուխ նու՜րբ, կլո՜ր,
Աչքեր ունի - զույգ շլոր:
Արան սիրում է նրան,
Քաջ պահակն է իր դռան:
Մոտ է վազում հարային,
Որ պաշտպանի Արային:
Կատուն չար ու մըռմըռան
Նախանձում է միշտ նրան:
ԾԻԱԾԱՆ
- Ծիածա'ն, ա'յ ծիածան,
Դու գույների կոր արձան,
Այդ գույները յոթնածիր
Ինչպե՞ս իրար միացան:
- Անձրևի պաղ ցողերը,
Կաթիլների կողերը
Ջերմ արևից տաքացան,
Դարձան չքնաղ ծիածան,
Երկու սարի արանքում
Կամարվեցին երկնքում:
- Ծիածա'ն, ա'յ ծիածան,
Երանգների կոր արձան,
Ո՞նց են, ասա', քեզ ներկում,
Որ երկնքից չեն ընկնում:
- Ծիածանը չեն ներկում,
Նա ծնվում է ներկերում:
ԳԱՐՈՒՆ
Նվիկում եմ փոքրիկ ԱՆՈՒՇԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Առուն վազեց կարկաչելով,
Ձորը զարթնեց կանաչելով,
Արագիլներն վերադարձան -
Իրենց բույնը ճանաչելով:
Ա՜խ, ինչ սիրուն գարուն է, տե'ս,
Ծաղիկներ են բացվել պես-պես:
Դու էլ զարթնիր, ի'մ Անուշիկ,
Որ գարունն այս նվիրեմ քեզ:
ՓԱԹԻԼԸ
Ամպիկ է ծնել արփին,
Ամպիկն էլ՝ կաթիլ,
Կաթիլը պաղել ճամփին՝
Դարձել է փաթիլ:
-Ե'կ, իջի'ր իմ ջերմ ափին,
Երկնային փաթիլ:
-Քո ափի տաքից, Արփիկ,
Կդառնամ կաթիլ:
Ձմեռ է, ցուրտ է կարքին -
Ձյունը փաթիլ-փաթիլ
Իջնում է իմ տաք ափին
Ու դառնում կաթիլ:
ՁՅՈՒՆԵ ՏՈՒՆԸ
Տուն է շինել Հայկը ձյունից,
Շունը կապել ձյունե սյունից:
Հանկարծ անցավ կատուն մոտով,
Շանը դըրդեց կատվահոտով:
Վրա թըռռավ ,ա՜խ, չալ շունը…
Փլեց ձյունե սյունն ու տունը:
ՏՈՏԻԿ-ՏՈՏԻԿ
Քայլել գիտի
Տոտիկ-տոտիկ
Փոքրիկ Արան
Ոտաբոբիկ:
-Երեք քայլ է
Մինչև մայրը,
Քայլիր ինքդ,-
Ասաց հայրը:
Մի քայլ արավ
Հետո՝ երկու –
Ահա Արան
Իր մոր գրկում:
Հենրիկ Բաբաջանյան
08.03.2010, 01:04
ՄՈՐՍ
Մայրությունը մորս դեմքի
Շու՜տ է ծերացել :
Ծերացած այդ մայրությունից
Սև սաթ մազերն են արծաթվել:
Ու պատվել է կնճիռներով
Մայությունը մորս դեմքի,
Ավերել են հոգսերը բյուր
Նրբությունը սուրբ ձեռքերի,
Կոշտացրե՜լ, ճա՜ք են տվել
Ինչպես ծառի կեղևին չոր,
Ու թվում է, թե իմ մայրն է
Եղել մայրը Աստվածամոր:
Հենրիկ Բաբաջանյան
14.03.2010, 01:42
***
Լույս իմ ճրագի,
Հույսի կիրակի,
Քո մեջ է ծնվում
Շողն Արեգակի:
***
Սուտն էլ ունի թև՝
Փետուրներով սև,
Մերթ ինչպես ագռավ,
Մերթ ինչպես չար դև:
***
Միտք եմ անում ես ինչքան,
Այնքան լուրջ է կատակս.
«Դուր չի գալիս ինձ արքան,
Արքային՝ հպատակս»:
Հենրիկ Բաբաջանյան
15.03.2010, 23:13
ՄԻ ՀԱՐՑ ԱՍՏԾՈՒՆ
Առակ
Ես խնդրեցի մի օր Աստծուն,
Օգնի ինձ այս խրթին հարցում.
- Հիմարության այս հավաքը
Ծնելո՞ւ է իմաստամիտ իր զավակը՝
Այս բյուր շատը - մի բուռ քչին:
Հարցս հուզեց Արարիչին,-
- Հիմարության հավքը ածան
Իմաստության ձու չի ածում:
ԱՍՏՎԱԾ ԵՎ ՕՁԸ
Առակ
Օձը սողալով հասնում է Աստծուն,
Անում Արարչին այսպիսի հարցում,-
-Պատասխան տու'ր ինձ, արարող իմ Տեր,
Ինչու՞ ինձ՝ խեղճիս չես տվել թևեր:
-Նենգ է պահանջդ, ո'վ օձ, անկասկած,-
Պատասխան տվեց սողունին Աստված,-
-Եթե տամ քեզ թև և մահու թույնը,
Ծոցս կշինեք օձերիդ բույնը:
Հենրիկ Բաբաջանյան
17.03.2010, 01:37
***
Խոսքի մեջ և հուր կա, և ջուր,
Խոսքի մեջ՝ հեղեղներ ու բոցեր:
-Սիրտն ասաց,- Զովություն ինձ տուր:
Լեզուները տվեցին խոցեր:
***
Ճիշտ չէ, որ արարում ես, Տեր,
Մեզ հավասար ու անխտիր.
Մի նենգ մարդու ծնում ես բեռ,
Չորս անմեղի՝ բեռնակիր:
***
Երբ որ մարդուն լքում է հոգին,
Մարմինն անշունչ հանձնում են հողին,
Երազները սուրբ, իղձերն անկատար
Ծաղիկ են դառնում բազմերանգ, արդար:
Հենրիկ Բաբաջանյան
20.03.2010, 00:27
Մանուկների համար
ԻՄ ԱՅԲՈՒԲԵՆԸ
Սովորել եմ կարդալ, գրել,
Գիր ու գրքով միտքս սրել.
Ա-ն՝ արևն է ելած ոտի,
Բ-ն՝ բարևն է առավոտի:
Գ-ն՝ գնում եմ նորից դասի,
Դ-ն՝ դպրոցն է Երրորդ մասի:
Ե-ն՝ եկել եմ դպրոցից տուն,
Զ-ն՝ էլ զանգն է դռան հնչում:
Է-ն՝ է՜յ, ինչքան լավ է տանը,
Ը-ն՝ էլ ընկեր Վարդանյանը:
Թ-ն՝ թվերն են ու թանաքը,
Ժ-ն՝ ժամն է ու ժամանակը:
Ի-ն՝ իղձերն են մանուկ սրտում,
Լ-ն՝ լռեցե'ք, դաս եմ սերտում:
Խ-ն՝ խաղալու ժամն է բակում,
Ծ-ն՝ ծիրանի ծառն է ծաղկում:
Կ-ն՝ կրպակն է մրգով լիքը,
Հ-ն՝ հարազատ իմ հայրիկը:
Ձ-ն՝ ձմեռն է, ձյունը մայթի,
Ղ-ն՝ ղողանջը մոտի վանքի:
Ճ-ն՝ ճտերն են, ճընճըղուկը,
Մ-ն՝ մայրիկն ու իր մանուկը:
Յ-ն՝ թիվ յոթն է՝ իմ տարիքը,
Ն-ն՝ նահապետ Նոյ պապիկը:
Շ-ն՝ շնիկն է բակը հսկող,
Ո-ն՝ ոչխարն է մեզ բուրդ տվող:
Չ-ն՝ չամիչն է, չիրն է բալի,
Պ-ն՝ պապիկն է իմ միշտ բարի:
Ջ-ն՝ Ջիվանն է ջութակահար,
Ռ-ն՝ Ռուբիկն է մեր ռազմավար:
Ս-ն՝ էլ սիրտն է մեզ ջերմ սիրող,
Վ-ն՝ վանքերն են մեր ղողանջող:
Տ-ն՝ տատիկն է միշտ հոգատար,
Ր-ն՝ րոպեն է, մեր խեղճ Ր -ը տառ:
Ց-ն՝ ցորենի հացն է անուշ,
Փ-ն՝ փնթին է ծույլ ու ապուշ:
Ք-ն՝ քաղաքն է մեր քարակերտ,
Ու-ն՝ ուլունքն է հուռութքի հետ:
Օ-ն՝ հինգերն են օրագրի մեջ,
Ֆ-ն՝ ֆինալը, այսինքն՝ ՎԵՐՋ:
Հենրիկ Բաբաջանյան
23.03.2010, 01:00
***
Ողբի են փոխվում երգերը,
Երբ լեզվի թողած վերքերը՝
Իբրև սփոփանք կարեկցող,
Շոյում են խոցողի ձեռքերը:
***
Հավատում էի հեքիաթի ստին.
Երջանիկ էր շատ իմ մանկությունը,
Բայց հետո վերքեր թողին իմ սրտին
Էական կյանքի ճշմարտությունը:
Հենրիկ Բաբաջանյան
24.03.2010, 01:14
***
Ես գիշեր եմ սիրում՝ չքնաղ, աստղաշատ, կրքախառը,
Սեր արարող, հույսի կանթեղ, երկնող լույսն ու արևգալը,
Բայց չեմ սիրում մութ գործերով խարդախ անձանց...
Ես գիշեր եմ սիրում, ոչ թե՝ անհայտ ու նենգ սև խավարը:
***
Ժամանակն է սթափվելու այս մարդկային խորունկ քնից,
Թե չէ, տեսե'ք, ոնց է չարը օձի նման ելնում բնից...
Միթե՞ լավ չէ մնալ նիրհում՝ անգոյության գրկում՝ անհոգ,
Քան մարտնչել չարի-բարու այս պայքարում՝ հավերժ, անօգ:
Հենրիկ Բաբաջանյան
24.03.2010, 23:35
***
Չնայած ոչ ոք չէր հարգում էշին ,
Բայց շատերն էին հավաքվել լեշին:
***
Այսպիսին է, ընկեր, պոռնիկի ցեղը,
Մարմինն է թանկ, ոչ թե՝ ուղեղը:
***
Հենց որ վատին ընտելանում՝
Նրա հետ ենք ընկերանում:
***
Առյուծը՝ ծառա, աղվեսը՝ գահին:
Ո՞վ կծառայի այսպիսի շահին:
***
Կյանքի ուսուցած մի դաս էլ անցանք ՝
Ազնիվ լինելը դառել է հանցանք:
Հենրիկ Բաբաջանյան
28.03.2010, 23:05
***
Շատանում է տարիքը,
Հետը՝ խելքի կարիքը:
Այպես արա տեղին ծախսվի
Աստծու տված բարիքը:
***
Մեկն անձրև է խնդրում ջանքով,
Մյուսը՝ ջերմ արև,
Երկուսն էլ հեգ, աղերսանքով
Նայում են, Տեր, վերև:
***
Իմատունի իմացածի - թե՝ լուրջ, թե՝ հանաք,
Կեսը լույս է, բարի հույս ու հավատամք,
Պատգամ է սուրբ, իմաստություն ու խրատ,
Մյուս կեսը՝ գուցե շատը՝ գլխացավանք:
***
Ա'յ քեզ հրաշք փիլիսոփայություն.
Մրգի շատը առատություն է,
Ձիրքի շատը՝ ընծա երկնային,
Իսկ կրքի շատը՝ անառակություն:
Հենրիկ Բաբաջանյան
06.04.2010, 11:48
***
Քաջերն էլ են միշտ զենք, զրահ կրում,
Բայց վախկոտն է շատ այն ցուցադրում:
***
Խոսք կա թուր է, դատ է, ատյան,
Դաստակ ունի, չունի պատյան:
***
Երջանկությունն է մեզնից նահանջում,
Երբ քիչը տալիս, շատն ենք պահանջում:
***
Թող չընկնի մի բուռ սիրտդ, մարդ, նեղը,
Ամեն ցավ այնտեղ ունի իր տեղը:
***
Երբ որ սերը սիրտ է հուզում –
Սրտում սերը բույն է հյուսում:
Հենրիկ Բաբաջանյան
09.04.2010, 11:50
***
Զեկուցում եմ զձեր զինքին՝
Զձերդ արքայությանը.
Հավատում եմ զձեր կեղծիքին...
Ինչպես ճշմարտությանը:
***
Երբ որ ընկնում է թալկ որսդ նեղը,
Ինքդ քեզ մի պահ դիր որսիդ տեղը:
Այլապես գազանը մնում է գազան,
Այսպես ջոկվում է մարդկային ցեղը:
Հենրիկ Բաբաջանյան
11.04.2010, 22:40
Ո՞Վ ՈՒՆԻ ԸՆԿԵՐ
Կասկածամիտ եմ դառել ես այնքա՜ն՝
Դժվար թե ընկեր ունենա արքան:
Զուր եք անողորմ նայում ինձ գահից,
Զուրկ են ընկերից անեմ մի դահիճ:
Չունի ճաշակը, անձնագեղ ու նուրբ,
Ունի՝ մաճկալը, եզը, մշակը,
Եվ նա, ով լի է հավատով մի սուրբ,
Անկասկած՝ և այս սին անճաշակը:
Հենրիկ Բաբաջանյան
14.04.2010, 20:18
***
Մի հուսադրվեք ծիծաղին ձեր կեղծ,
Նենգաժպիտ, չար անձիք,
Կեղծ ծիծաղը՝ քըծնանքահեղծ,
Լրբություն է թափանցիկ:
***
Խոնարհվեցի՜ն մեջքերը նուրբ,
Գլուխները հողին հասան,
Բայց մտքե՜րը, մտքե՜րը սուրբ
Հպա'րտ էին ու անսասա'ն:
***
Դու սքանչելի պատրանք ինձ խափող,
Հավատի, հույսի կամուրջներ լափող,
Քծնո՛ղ, քաղցրաշուրթ, նենգ ու բանսարկու,
Լեզվինդ մեկ է, մըտքինդ՝ երկու:
Հենրիկ Բաբաջանյան
20.04.2010, 00:35
***
Կակաչներ են բացվել
Այս մարտադաշտում...
Հեթանոս եմ դարձել՝
Ծաղիկներ եմ պաշտում:
***
Կյանք ի'մ, եթե իմաստ ունես՝
Թեկուզ և կարճ – իմաստու'ն ես:
Ինչի՞ս է սին կյանքը շվայտ,
Իմ մինուճար, իմըս դուն ես:
***
Զուր եք անտեղի կյանքներդ զոհել,
Մեր ազգին պետք չեն անտեղի զոհեր՝
Կռվել - միշտ վասն, զոհվել - լոկ հանուն,
Ոչ թե՝ ուրիշի կռվում անանուն:
Հենրիկ Բաբաջանյան
21.04.2010, 00:21
Երկու տողով
***
Ոնց ես համրացել, Բարի, գոռալ է պետք, ճչալ,
Որ մարդ խղճալ սովորի, ոչ թե՝ հետո զխճալ:
***
Հոգիները երկնային կապրեն հար մեր մեջ,
Թե մեղքերով մենք նրանց չպըղծենք անվերջ:
***
Քեզ սիրելու համար, մարդ, տըքնեցի մի դար,
Բայց ատելու համար՝ լոկ ակնթարթ մի դառ:
***
Ամեն ինչ անցնում է մեր կյանքից անշուք ու հերթով,
Մենակ մահն է գալիս լուռ՝ տանում շուք ու շքերթով:
Հենրիկ Բաբաջանյան
22.04.2010, 00:06
***
Վառել ես կյանքում, իմաստուն, թեկուզ
Բանականության հազար ջահ ու լույս,
Թե վառած լույսն այդ բոցկլտա հավերժ –
Դու էլ կըգնաս այս կյանքից թերուս:
***
Կյանք ի'մ միամիտ, դու իմ մինուճար,
Ագահ ծնվեինք, խորամանկ ու չար,
Որ այս անողորմ, դրուժան դարում
Գազան լինեինք , ոչ թե՝ խեղճ ոչխար:
***
Թե չես ծնվել դրախտում՝ մեջքիդ բեռ կա մի բուռ,
Անցիր, գնա քո ճամփով անվրդով ու լուռ,
Քանի՜ մարդ կա ի ծնե մեջքի հոգսը մի լեռ...
Բեռն այդ խաչն է քո բաժին, հոգիդ պահիր մատուռ:
Հենրիկ Բաբաջանյան
23.04.2010, 21:58
***
Տեսիլք էր. Ե'ս կես-քնած, կես-արթուն,
Ինձ խրատ էր տալիս մի ծեր իմաստուն,-
-Անգիտությունն արատ չէ՝ մարդ չի տուժվում ,
Իմաստությունը ցավ է՝ երբեք չի բուժվում:
***
Նույն կավից շինված կանայք, թե՝ այրեր
Ունեն տարբեր ցավ, ունեն տարբեր սեր.
Մի ջահել սրտում կա մի շատ հին ցավ,
Մի ջահել գգվանք՝ սրտի մեջ մի ծեր:
Հենրիկ Բաբաջանյան
23.04.2010, 23:31
***
Անթեղվում է հուրը լույսի,
Հավատի և, Աստված, հույսի,
Երբ ձուլվում են խաչերը սուրբ՝
Դառնում մի կեռ կիսալուսին:
Հենրիկ Բաբաջանյան
27.04.2010, 20:01
***
Տեսել եմ ծնունդն օրվա,
Տեսել եմ մահը թշվառ,
Երկուսն էլ ջերմ գույներով,
Երկուսն էլ չքնաղ ու վառ:
Տեսել եմ մանկան նորածին,
Տեսել եմ ծերին մահամերձ՝
Երկուսն էլ անօգնական,
Երկուսն էլ անճար ու խեղճ:
Տեսել եմ ծնունդն օրվա,
Տեսել եմ մահը թշվառ...
Օ՜, երկունք, ծնունդ ու մահ,
Ինչքա՜ն եք նման իրար:
Հենրիկ Բաբաջանյան
27.04.2010, 20:16
Երկու տողով
***
Աղվեսին հոգ չէ՝ քըծնող, կեղծավոր,
Թե ո՞ր առյուծն է օծվում թագավոր:
***
Լավ է, որ քիչ իմանաս,
Գիտես՝ պիտի դիմանաս:
***
Զուր ես ձմերուկ խոստանում,
Երբ որ դդում է բոստանում:
***
Զինքդ պահիր մարտական,
Պարտվողն է միշտ պարտական:
***
Ո՞ւմ ես դու պետք, ոսկե ատամ,
Երբ ծամելու բան չկա՝ տամ:
***
Ինչքան էլ լեզուն կորցնի չափը,
Չի մեծացնի բռունցքի թափը:
Հենրիկ Բաբաջանյան
29.04.2010, 22:47
ՍԻՐՈ ԱՎԵՐԱԿ
ՍՈՆԵՏ
Մենք նվիրեցենք իրար մի ջերմ սեր...
Այդ սիրո մեջ կար անհուն մի աշխարհ,
Սերն, ավա՜ղ, փըլվեց, թողեց փշուրներ՝
Այն մեծ աշխարհից մի փոքրիկ նշխար:
Դարձան սրտներս խարխուլ ավերակ,
Կրքեր ու հույզեր խամրեցին այնտեղ,
Պաղեցին մեկից արյուն ու երակ,
Մնացինք անսեր, մոխրացած, անթեղ:
Չունենք սակայն ցանկության կաթիլ
Մխիթարանքի անշուք խոսքերի,
Լավ է անսփոփ, քան խոսքեր անթիվ:
Սերը պատրանք է ՝ խաբուսիկ, թերի...
Ամեն սիրո մեջ կա չքնաղ մի փուշ,
Ամեն բաժանման՝ նոր սեր, ցավ ու հուշ:
Հենրիկ Բաբաջանյան
01.05.2010, 00:34
***
Հարստության ճամփեն շեղ է,
Իմաստության ճամփեն՝ նեղ:
Ո՞ւր եք տանում ինձ, աստվածնե'ր,
Ճամփաներով այս ահեղ:
***
Ես անդընդում իմ խենթ վարքի,
Դու գագաթին քո կեղծ փառքի:
Ես գերին եմ իմ խենթության,
Դու՝ ստրուկը քո կեղծարքի:
Հենրիկ Բաբաջանյան
04.05.2010, 00:16
ՀՈՒՅՍ ԻՄ
Ինչպես մի ծեր դերասան՝
Կապված իր դեր ու բեմին,
Բազմել ես, Հու'յս, անսասան
Տանս՝ օջախիս շեմին:
Ո'չ մտնում ես տունս շեն՝
Ինչպես թախիծ մի, կամ՝ վիշտ,
Ո'չ լքում ես, տնաշե'ն,
Էությունն իմ այս ընդմիշտ:
Նման այրվող այն մոմին՝
Խավարի մեջ մեղմ ու լուռ,
Հու'յս, քո լույսով անմարմին
Տունս դարձրու մատուռ:
Հենրիկ Բաբաջանյան
22.05.2010, 23:08
Այս էպիգրամները՝ նվիրված հայ պոեզիայի խոշորագույն դեմքերին իմ կողմից, նման է մի քիչ խելագարության, քանի որ՝ կամ պիտի գրել բարձր մակարդակով, կամ՝ ընդհանրապես պիտի չգրել… Այս կյանքում նրանք ինձ չեն նախատի, մյուս կյանքում նրանց կարծիքը միայն ես կիմանամ…
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ
Հոգիդ մատուռ խնկահոտ,
Սիրտդ կանթեղ-մոմակալ,
Երգդ կսկիծ ու կարոտ՝
Աղոթքով լի, ողբախառ:
Գերեզմանդ սրբավայր,
Հիշատակդ մեծահարգ,
Ամեն տողդ կատարյալ,
Ամեն խոսքդ պատարագ...
Աստվածամեձ հեծություն,
Հայոց անհաս մեծություն:
ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻՆ
Սիրո հուրն է թրծում մարդուն - քեզ այրող հուրն ուրիշ է,
Ջուրն է կավը մեր շաղախում – ա՜խ, քո ջուրն ուրիշ է,
Երգիչներ են եկել բազում՝ լցրել աշխահրն սիրո տաղով,
Քո երգերի ծաղկանոցում, ա՜խ, սիրո բույրն ուրիշ է:
ԿՈՄԻՏԱՍԻՆ
Հայոց երգող լարի զարդ,
Հայոց փշոտ դարի վարդ,
Մի չար երկրի տված վիշտը
Ո՞նց տաներ մի բարի մարդ:
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻՆ
Հայ քնարի թախծոտ օրն ես,
Նրա խորու՜նկ, անհուն ձորն ես,
Արագածն ես հեք վեհության,
Դու մեր հինն ես և միշտ նորն ես:
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ
Հոգիդ կանթեղ, սիրտդ ջահ -
Լույս են տալիս առանց շահ՝
Հավերժության խավարում
Անշիջելի՜... Չունեն մահ:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ
Զանգ է հընչում... Ո՞վ է զանգում՝
Սուրբ ղողանջով ամեն հանգում:
Այդ զանգերն են «Անլռելի»
Սրտիս խորքից արձագանքում:
Թող ղողանջեն զի՜լ, զըրնգու՜ն,
Սիրտս դառնա «Զանգակատուն»:
Հենրիկ Բաբաջանյան
23.05.2010, 13:42
ԿՅԱՆՔԻ ԳԵՏԸ
Սոնետ
Ես իջնում եմ սարից գետի հոսանքն ի վար՝
Ջրերն արծաթ են սուրբ, կոհակներվ, վարար:
Կաթիլներն են ցայտում՝ կարծես խաղ է մանկան,
Ջինջ են ջրերը՝ պա՜րզ, բայց և խենթ են այնքա՜ն:
Ակունքներից այն սուրբ, ջրվեժներով այն վեհ
Հոսում է գետն ուրախ՝ թողած կիրճեր ու վիհ,
Եվ անտառներ դալար, կախարդական ու խիտ՝
Ուր ինձեր են վըխտում, հովազ, պախրա ու վիթ:
Կյա'նք, նման ես գետի ակունքներով բազում՝
Ուր երկնում ես ցավով, դեպի անդունդ վազում -
Մերթ իմաստուն մի այր, մերթ պատանի անմիտ:
Գիտե՞ս, այնտեղ ցածրում չար է աշխարն ու բիրտ,
Ու՞ր ես թռչում, ի'մ խենթ, այս սրբության գահից,
Այն անդորրում ճահճոտ չես տարբերվի մահից:
Հենրիկ Բաբաջանյան
25.05.2010, 00:05
Հեռանում են ցավով
Նրանք,
Ովքեր հեռացել են
Այս աշխարհից անմնացորդ,
Նրանք,
Ովքեր հեռանում են
Կյանքի ծիրով ինչպես անցորդ,
Նաև՝ ովքեր դեռ պիտի գան -
Թեկուզ ապրեն դար ու էլի՝
Ճոխության մեջ,
Կամ՝ կիսաքաղց -
Հեռանում են չլիացած,
Կյանքից անկուշտ, չհիացած՝
Հավերժ կարոտ գալիքներին,
Իրենց թողած բարիքներին -
Լինի խրճիթ, թե՝ պալատներ,
Կիսատ թողած ճանապարհներ:
Դարձած մահի զոհն ու գերին,
Չլիացած հազար լավով
Հեռանում են կյանքից ցավով:
Հենրիկ Բաբաջանյան
26.05.2010, 00:18
ՄԱՐԻՈՆԵՏՆԵՐԸ
Սոնետ
Դիմակներն են ահա խաղում դերերը՝
Առանց սեփական հույզ ու կըրքերի,
Դիմակի տակ են մնում «տերերը»՝
Մարիոնետները բախտի ու դերի:
Մեկը ժպտում է անբասիր, անբիծ՝
Վշտից խոժոռված դիմակը դեմքին:
Բերելով խորունկ վիշտ ու ցավ վերքին՝
Մեկ այլ դիմակ է ժպտում հեգնալից:
Հարմարվում է մարդ այս խաղին, դերին՝
Դարձած դիմակի, թելերի գերին...
Օ՜, ոչ՝ ստրուկը, շղթաներ են թելերը անտես,
Կյանքը թատրոն է՝ դիմակահանդես,
Ուր խաղն են վարում կյանքի տերերը,
Ա'խ, ինչ շա՜տ են, Տե'ր, մարիոնետները:
Հենրիկ Բաբաջանյան
27.05.2010, 00:18
***
-Այս խոր ձորերում մռայլ ու մթին,
Քաջ արքաների գանգեր են պեղել:
-Այնտեղ վերևում՝ վիհերում խրթին,
Գահեր կործանող մարտեր են եղել:
***
Գոռում-գոչումից, կարգերից բորրոտ՝
Որտեղ շշուկը դառնում է որոտ,
Ընկնեի գիրկը խաղաղ լռության,
Ծովը գույների՝ առանց բռնության:
***
Ես անդընդում իմ խենթ վարքի,
Դու գագաթին քո կեղծ փառքի:
Ես գերին եմ իմ խենթության,
Դու՝ ստրուկը քո կեղծարքի:
Հենրիկ Բաբաջանյան
28.05.2010, 00:07
***
Իզուր է այս սուտ, ինքնագոհ արքան
Կեղծ երդումներից հյուսել ցանց, ուռկան,
Երբ Աստծուն էլ չենք հավատում կարգին
Մենք՝ խաբվածներս բյուր, հազար անգամ:
***
Մի իմաստուն խոսք կար հնում.
Մահը կյանքին պարտք չի մնում,
Հենց ծնվում են մարդ, թե՝ գազան
Մահն է թառում նրանց բնում:
***
Աշխարհն այս այսպես է կերտված-
Մենք՝ մարդիկս Աստծով քերթված
Թողնում ենք մարդկության ճակտին
Մեկս՝ նախշ մի, մեկս՝ քերվացք:
Հենրիկ Բաբաջանյան
29.05.2010, 00:26
***
Քանի որ դեռ աշխարհում կաս,
Քանի քոնն է մի բուռ կավն այս-
Վառիր՝ հույս տա, այրիր՝ լույս տա
Այն, ինչ պիտի որդերին տաս:
***
Ու՞մ ձեռքին են զառերը այս մեր բախտախաղի.
Մեկի թասը անուշ է շատ, տասի՝ դառ ու աղի,
Մեկում գինի բալասանող, տասում թույն ու ճարակ,
Դու Աստվա՞ծ ես արդարադատ, թե՝ գինովցած սաղի՞:
***
Սեր կա՝ նման է կաթի-
Սերուցք ես՝ վեր ես հառնում,
Սեր կա նման է կարթի-
Տրփանքի կեր ես դառնում:
...
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻՆ
Հայ քնարի թախծոտ օրն ես,
Նրա խորու՜նկ, անհուն ձորն ես,
Արագածն ես հեք վեհության,
Դու մեր հինն ես և միշտ նորն ես:
...
Ներողություն: Ի՞նչ է նշանակում «հեք»:
...
***
Ու՞մ ձեռքին են զառերը այս մեր բախտախաղի.
Մեկի թասը անուշ է շատ, տասի՝ դառ ու աղի,
Մեկում գինի բալասանող, տասում թույն ու ճարակ,
Դու Աստվա՞ծ ես արդարադատ, թե՝ գինովցած սաղի՞:
***
Սեր կա՝ նման է կաթի-
Սերուցք ես՝ վեր ես հառնում,
Սեր կա նման է կարթի-
Տրփանքի կեր ես դառնում:
Որքանով տեղյակ եմ հայերենում դառ բառ չկա, երևի նկատի ունեք դառն:
Տռփանքն էլ «ռ»- ով է գրվում:
Լավ կլինի, գրելիս գոնե հայերեն ուղղադրության կանոններին հետևեք, թե չէ այսքան ընթերցող ճշտի տեղ է կարդում: Մյուս ընթերցողներն էլ այդ պատճառով չեն կարդում: ;)
Հենրիկ Բաբաջանյան
29.05.2010, 21:53
Շնորհակալություն դիտողությունների համար… Ես իմ քառյակներով ընթերցողին ուղղագրության կանոններ չեմ սովորեցնում… Եթե ես եմ ակումբի ամենից անգրագետ գրողը, ապա բոլորից ներեղություն եմ խնդրում… Հեք նշանակում է հպարտ…
Հարգանքներով՝ Հենրիկ
Ներողություն: Ի՞նչ է նշանակում «հեք»:
Որքանով տեղյակ եմ հայերենում դառ բառ չկա, երևի նկատի ունեք դառն:
Տռփանքն էլ «ռ»- ով է գրվում:
Լավ կլինի, գրելիս գոնե հայերեն ուղղադրության կանոններին հետևեք, թե չէ այսքան ընթերցող ճշտի տեղ է կարդում: Մյուս ընթերցողներն էլ այդ պատճառով չեն կարդում: ;)
Ֆոտոն ջան, իմ անձնական դիտարկումներով ակումբում ուրիշ ստեղծագործող չկա, որը ընթերցողների նման մշտական ու հաստատուն թիմ ունենա, ինչպես Հենրիկը, մանր-մունր տառասխալների հանդեպ կարելի է ներողամիտ լինել, երևի այստեղ իմ մեղքն էլ կա, որ ալարում եմ այս բաժնի գրառումները խմբագրել, մյուս կողմից էլ ալարելն ալարել, ինձ իրավունք էլ չեմ վերապահում, իսկ տառասխալներ անում ենք համարյա բոլորս:)
Հենրիկ Բաբաջանյան
29.05.2010, 22:54
Ֆոտոն ջան, իմ անձնական դիտարկումներով ակումբում ուրիշ ստեղծագործող չկա, որը ընթերցողների նման մշտական ու հաստատուն թիմ ունենա, ինչպես Հենրիկը, մանր-մունր տառասխալների հանդեպ կարելի է ներողամիտ լինել, երևի այստեղ իմ մեղքն էլ կա, որ ալարում եմ այս բաժնի գրառումները խմբագրել, մյուս կողմից էլ ալարելն ալարել, ինձ իրավունք էլ չեմ վերապահում, իսկ տառասխալներ անում ենք համարյա բոլորս:)
Շատ ճիշտ եք, Շինարար ջան, տառասխալներ և նույնիսկ մտքի սխալներ ունի ինքը՝ Ֆոտոնը… Ես բոլորովին չիմ վիրավորվել, քանի որ տառասխալեր իրոք ունեմ… Ասվացք է «Արջից նեղացել է, անտառ չի գնում» …
Հարգելի Հենրիկ, Ձեզ այնքան իմաստնություն եմ կամենում, որ երբ դիտողություն են անում, կարողանաք ոչ թե հակադարձել, այլ ուշադրություն դարձնել դրանց :)
հ.գ. Հայերենում «Հեք» բառ կա, դա նույն «Հեգ» բառն է և նշանակում է «Խեղճ», «Թշվառ», այլ ոչ երբեք «Հպարտ»: Որևէ ստեղծագործության մեջ այդ բառը որպես «Հպարտ» կիրառելը հասարակ անգրագիտություն է: Եվ երբ այդպես անգրագետ է գրվում, պետք է բարձրաձայնել: Սա ասում եմ, առանց ձեր անձի նկատմամբ որևէ վերաբերմունք (դրական կամ բացասական) ունենալու:
Ֆոտոն ջան, իմ անձնական դիտարկումներով ակումբում ուրիշ ստեղծագործող չկա, որը ընթերցողների նման մշտական ու հաստատուն թիմ ունենա, ինչպես Հենրիկը, մանր-մունր տառասխալների հանդեպ կարելի է ներողամիտ լինել, երևի այստեղ իմ մեղքն էլ կա, որ ալարում եմ այս բաժնի գրառումները խմբագրել, մյուս կողմից էլ ալարելն ալարել, ինձ իրավունք էլ չեմ վերապահում, իսկ տառասխալներ անում ենք համարյա բոլորս:)
Շինարար ջան, քո հասարակ դիտարկումը շատ սխալ է մեղմ ասած: Բաժնին երևի ծանոթ չես: Այլ ստեղծագործող ակումբցիներ ունեն շատ ավելի շատ մշտական ընթերցող: Դա կարևոր էլ չէ:
Մյուսը: Դու իրավունք չունես ուրիշի գրառումները խմբագրել, ոչ մի մեղքի հարց չկա: Իսկ մանր-մունր տառասխալների մասին չեմ էլ ասում, չնայած գրողին դա էլ ներելի չէ: Իդեպ, պոեզիա գրողը գոնե պետք է ներողություն բառը ճիշտ գրել իմանա:
Շատ ճիշտ եք, Շինարար ջան, տառասխալներ և նույնիսկ մտքի սխալներ ունի ինքը՝ Ֆոտոնը… Ես բոլորովին չիմ վիրավորվել, քանի որ տառասխալեր իրոք ունեմ… Ասվացք է «Արջից նեղացել է, անտառ չի գնում» …
Ֆոտոնը չի հավակնում պոեզիա ստեղծել ու ընդհանրապես ստեղծագործել: Այս թեման էլ Ֆոտոնի մասին չէ: Երևի ուզում եք ընդունել, որ գրագիտությունից շատ հեռու եք՝ մյուս կողմից համեմատվելով ինձ հետ:
Իդեպ, ընդգծածս բառի մեջ, ինչպես երևում է մի տառասխալ չի, որ կա, բայց ես դա չէ՛, որին Ձեր ուշադրությունն եմ հրավիրում:
Սխալմամբ հպարտ բառի տեղ օգտագործած Ձեր հեք բառը, որը հեգ, բայց թշվառ նշանակող բառն էր հավակնում լինել, ասեմ, որ սեգ պետք է լիներ: Ուղակի այս փոքրիկ օրինակով երևում է, որ այն միտքը, որ դնում եք քառատողերում, շատ ծիծաղելի իմաստ կարող է ունենալ այսպիսի անգրագետ ու անհետևողական մոտեցմամբ:
Ամեն հասարակ ընթերցող էլ եթե մի տասնյակ սխալ գտնի, դժվար ուզենա կարդալ տվյալ ստեղծագործությունը: Ու եթե ուղղագրություն ու օրենքներ կան լեզվում, առաջին հերթին այդ լեզվով ստեղծագործողից է պահանջվում խստորեն հետևել կանոններին: Այլապես ոչ թե ստեղծագործող է ստացվում, այլ լեզուն աղավաղող:
Եթե չեք կարողանում ինքնուրույն, ապա դիմեք համապատասխան գրականության ու մասնագետների օգնությանը:
Մոդերատորական. թեմայի վերջին ոչ այնքան Հենրիկ Բաբաջանյանի ստեղծագործության, որքան միմյանց կարծիք արտահայտելու ձևի քննարկմանն ուղղված գրառումները տեղափոխվել են «Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա» (http://www.akumb.am/showthread.php/17521-%D4%BF%D5%A1%D6%80%D5%AE%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D6%87-%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1/page3) թեմա: Որևէ ստեղծագործողի ստեղծագործական թեմայում թույլատրելի և խրախուսելի են թե դրանց գովաբանմանը, թե քննադատությանն ուղղված գրառումները, ձեր գրառումներում դուք կարող եք նաև ձեր անհամաձայնությունը հայտնել նախորդ կարծիքներին՝ բովանդակային մասով, միմյանց կարծիք արտահայտելու ձևը չենք քննարկում: Հետայսու նմանատիպ գրառում կատարողները տուգանվելու են: Որոշ ժամանակ անց այս գրառումը ջնջվելու է:
Հենրիկ Բաբաջանյան
05.05.2011, 13:56
Ուղիղ մեկ տարի է ես ակումբում ոչ մի տող չեմ հրապարակում: Իմ այս մեկ տարվա բացակայության ժամանակ եղել են մոտ 10000 դիտումներ: Վատ չէ: Ես ոչ մի բան չեմ կորցրել, քանի որ հտապարաում եմ ուրիշ սայտերում, Ակումբը նույնպես ոչինչ չի կորցրել, այստեղ կան ավելի ուժեղները: Կարդում եմ՝ հիանում:
Ambrosine
05.05.2011, 16:28
Ուղիղ մեկ տարի է ես ակումբում ոչ մի տող չեմ հրապարակում: Իմ այս մեկ տարվա բացակայության ժամանակ եղել են մոտ 10000 դիտումներ: Վատ չէ: Ես ոչ մի բան չեմ կորցրել, քանի որ հտապարաում եմ ուրիշ սայտերում, Ակումբը նույնպես ոչինչ չի կորցրել, այստեղ կան ավելի ուժեղները: Կարդում եմ՝ հիանում:
Ճիշտ կանեիք այստեղ էլ գրեիք ;):
***
Տեսել եմ ծնունդն օրվա,
Տեսել եմ մահը թշվառ,
Երկուսն էլ ջերմ գույներով,
Երկուսն էլ չքնաղ ու վառ:
Տեսել եմ մանկան նորածին,
Տեսել եմ ծերին մահամերձ՝
Երկուսն էլ անօգնական,
Երկուսն էլ անճար ու խեղճ:
Տեսել եմ ծնունդն օրվա,
Տեսել եմ մահը թշվառ...
Օ՜, երկունք, ծնունդ ու մահ,
Ինչքա՜ն եք նման իրար:
Այս մեկը թեմայում կարդացածներիցս ամենաշատը դուրս եկավ :good: