PDA

Դիտել ողջ տարբերակը : Արժե՞տարբերություն մտցնել ձմեռային և ամառային ժամանակի միջև



Adriano
29.11.2009, 19:12
Ես վերջին օրերս հատկապես Ռուսաստանից, Մեդվեդեվի ելույթից տեղեկացա, որ ռուսները սկսել են մտածել այլևս ձմեռային ժամանակին չանցնելու մասին: Մինչ այս տեղեկատվության հայտնվելը, ես կարծում էի, թե դա արվում է էներգոխնայման համար, սակայն հետո ավելի խորանալով տեսա, որ ԱՄՆ նման երկիրը, որը մեր մոլորակն ամենաշատը աղտոտող երկիրն է, այդպիսի բան չի անում: Այնուհետև իմացա, որ ժամանակների փոխելը կարող է և բերում է էներգիայի խնայման, սակայն հանգեցնում է ծանր հետևանքների մարդկանց կյանքի որակի անկման տեսանկյունից: Ահա ես կցանկանայի ավելի շատ իմանալ ամառային և ձմեռային ժամանակներին անցնելու արդյունավետության մասին, ձեր օգնությամբ: Հարգելի ակումբացիներ ինչպես եք կարծում դա ինչպես կազդի մեր վրա և մեր երկրի ինչպես բնապահպանության տեսանկյունից, այնպես էլ առողջության տեսանկյունից?

Ռուֆուս
29.11.2009, 20:28
Նախ և առաջ ԱՄՆ-ում նույնպես կա ամառային ու ձմեռային ժամանակ:

Երկրորդ ամենակարևոր խնդիրը այն է, որ մենք գտնվում ենք սխալ ժամային գոտիում, Հայաստանը աշխարհագրական տեսանկյունից գտնվում է GMT+3 ում, սակայն ԽՍՀՄ ժամանակ մեր ժամային գոտին փոխվեց GMT+4: Լավ կլիներ, նախ ժամային գոտին ուղղեին, հետո նոր որոշեին, ամառային ժամանակը մեզ պետք է, թե ոչ:

Dayana
29.11.2009, 21:29
Մոդերատորական: Նման թեմա արդեն գոյություն ունի այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=15410):