Adriano
29.11.2009, 19:12
Ես վերջին օրերս հատկապես Ռուսաստանից, Մեդվեդեվի ելույթից տեղեկացա, որ ռուսները սկսել են մտածել այլևս ձմեռային ժամանակին չանցնելու մասին: Մինչ այս տեղեկատվության հայտնվելը, ես կարծում էի, թե դա արվում է էներգոխնայման համար, սակայն հետո ավելի խորանալով տեսա, որ ԱՄՆ նման երկիրը, որը մեր մոլորակն ամենաշատը աղտոտող երկիրն է, այդպիսի բան չի անում: Այնուհետև իմացա, որ ժամանակների փոխելը կարող է և բերում է էներգիայի խնայման, սակայն հանգեցնում է ծանր հետևանքների մարդկանց կյանքի որակի անկման տեսանկյունից: Ահա ես կցանկանայի ավելի շատ իմանալ ամառային և ձմեռային ժամանակներին անցնելու արդյունավետության մասին, ձեր օգնությամբ: Հարգելի ակումբացիներ ինչպես եք կարծում դա ինչպես կազդի մեր վրա և մեր երկրի ինչպես բնապահպանության տեսանկյունից, այնպես էլ առողջության տեսանկյունից?