PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի քանի գործեր կամ նոյեմբերյան «պոռթկումներ»... ))

Nareco
28.11.2009, 01:12
Ժող ջան, ինձ այս բաժինը հետաքրքրեց և ես ձեզ եմ ներկայացնում նոյեմբերի առաջին շաբաթվա մեջ նկարած նկարներս, որը նկարել եմ facebook գրաֆիտիով` իմ հոգնատանջ մկնիկ Fujitsu Siemens XVII-ով :)

Հետաքրքիր կլիներ իմանալ ձեր կարծիքները.

http://img693.imageshack.us/img693/3609/natu.jpg
Nature morte 01.11.2009

http://img693.imageshack.us/img693/7835/gisher.jpg
In Yerevan night...02.11.2009

http://img693.imageshack.us/img693/4116/jazzve.jpg
Jazzve with lemon, 04.11.2009

http://img198.imageshack.us/img198/5277/autumnn.jpg
Armenian autumn, or melancholic colors, 04.11.2009

http://img693.imageshack.us/img693/3486/churchu.jpg
Sunset over Sourenavan Church in Nagorno Karabach Republic, 05.11.2009

Ֆոտոն
28.11.2009, 04:19
Գիտեմ, որ շատ հետաքրքիր է յուրաքանչյուրի կարծիքը քեզ համար, այդ պատճառով փորձեմ մեկնաբանել: ;)
Ճիշտ է, հավանեցի մի քիչ, բայց հստակ կարծիք չկարողացա ձևավորել::oy
«Երևանյան գիշեր»ում երազանք կար, «Մայրամուտը ....» նկարը կենդանի ու իրական թվաց:
Հ.Գ. Հուսամ՝ չտխրեցրի կարծիքովս: :)

Nareco
28.11.2009, 04:38

Շնորհակալ եմ կարծիքի համար:
Հ.Գ. Բնավ: :)

lili-4
28.11.2009, 08:57
Լավն էին, չնայած որ աշնան գույներ երկուսի մեջ գտա, բայց բոլորն էլ լավ են նայվում, ամենից շատ հավանեցի սրճեփի պահը, երեևի առավոտյան եմ նայում, ու շատ տրամադրող էր, հաճույքով էդ եփած, մի քիչ էլ թափած սուրճից կխմեի;)
Եդ նկարը նայելիս հիշեցի քրոջս սուրճ եփելը, սկեսրսյրն ասում էր. , < Մեր Նաիրի սուրճը մինչև չի թշշում, չի համոզվում, որ եփած ա>: Այ էդ կարքի հարազատ էր նկարդ::)

Ungrateful
28.11.2009, 10:17
Դուրս եկան....
Մանավանդ երկրորդը::love

Կաթիլ
28.11.2009, 10:55
Ինձ «Աշունը»-ը ամենից շատ դուր եկավ: :)

Farfalla
28.11.2009, 11:54
բոլորն էլ շատ լավն էին :)
ամենաշատը հավանեցի «In Yerevan night...»ը

Բարեկամ
28.11.2009, 13:01
Մկնիկով նկարելիս ծրագրի գործիքների էֆեկտներն են տպվում թղթի... այսինքն էկրանի վրա, ոչ թե նկարչի` մարդու անհատական արվեստը:

Ֆրեյա
28.11.2009, 13:21
Նարեկ, փորձել ես "ռեալում" նկարել՞
Օչին նիպլօխօ :8 եթե հաշվի առնենք, որ ֆեյսբուքով ա նկարած :))
Գույների զգացողություն ու ճաշակ ունես, պետք է որ ներկերով էլ լավ ստացվի:
:)

Nareco
28.11.2009, 14:00
Մկնիկով նկարելիս ծրագրի գործիքների էֆեկտներն են տպվում թղթի... այսինքն էկրանի վրա, ոչ թե նկարչի` մարդու անհատական արվեստը:

Այդ ծրագրի մեջ ոչ մի էֆֆեկտներ և նման բաներ չկան, սովորական Paint ծրագիրն է ուղղակի Facebook-ում: Ամեն դեպքում կարևորը այն է, որ «մկնային անհատականը» փոխակերպվում է «ռեալ անհատականի»: :)

Նարեկ, փորձել ես "ռեալում" նկարել՞
Օչին նիպլօխօ :8 եթե հաշվի առնենք, որ ֆեյսբուքով ա նկարած :))
Գույների զգացողություն ու ճաշակ ունես, պետք է որ ներկերով էլ լավ ստացվի:
:)

Փորձել եմ, այս նկարներից 2-ը արդեն կտավի վրա ունեմ` մայրամուտն ու սրճեփը: Տարբերությունը միայն այն է, որ դրանցից յուղաներկի հոտ է բուրում, ոչ ավելին: ;)

Երկնային
30.11.2009, 02:51
Շատ եմ հավանում, պատկերացնում եմ բնականից ինչ սիրուն կնկարես դու՜ :love

Sunset over Sourenavan Church -ը ամենաշատը դուրս եկավ, գույները, ուզեցի երազեմ :love :)

Ծով
30.11.2009, 02:55
ինձ սենց համակարգչոտ բաները դուր չեն գալիս, բայց դե ոնց ասում են գինով կուտվի...փորձի՛ր առանց մկնիկի:)

Nareco
30.11.2009, 03:14
Առանց մկնիկի այս նկարներից երկուսն արդեն կան, ուղղակի չափերը մեծ են ու սքան անելու հնարավորություն չունեմ: Միգուցե ցուցահանդես բացեմ, հրավիրեմ գաք դիտեք: :) ;)

Katka
30.11.2009, 11:17
Վերջինին երկար ես կարողանում նայել, թեեւ գունային տեսանկյունից չեմ կարողանում հասկանալ՝ ինչն է պակասում::)

Հայկօ
30.11.2009, 20:38
Մեկը մյուսից լավն էին:

Եթե զգում ես, որ սենց քեզ ավելի հարմար ա կամ ավելի լավ ես սենց նկարում, հենց կոմպով էլ շարունակի: Վրձինով ու ներկերով հազար հոգի նկարիչ կա, իսկ սենց՝ չէ: Կարևորը արդյունքն ա:

Ի դեպ՝ լիքը հենց հատուկ նկարչական ծրագրեր կան ու պլանշետներ. եթե սիրում ես սենց զբաղվել, փորձիր դրանցով նկարել: Corel Painter, Paint Shop Pro... Մոտ հինգ րոպեում, առանց հատուկ չափանիշերով որոնելու ինտերնետում գտա այ օրինակ սենց նկարներ.

http://s40.radikal.ru/i087/0911/d2/9cc6f9dc4078t.jpg (http://radikal.ru/F/s40.radikal.ru/i087/0911/d2/9cc6f9dc4078.jpg.html) http://s40.radikal.ru/i088/0911/74/c4dd84547807t.jpg (http://radikal.ru/F/s40.radikal.ru/i088/0911/74/c4dd84547807.jpg.html) http://i046.radikal.ru/0911/e0/fdc4b70a8eddt.jpg (http://radikal.ru/F/i046.radikal.ru/0911/e0/fdc4b70a8edd.jpg.html) http://i051.radikal.ru/0911/79/d8956cfd192ct.jpg (http://radikal.ru/F/i051.radikal.ru/0911/79/d8956cfd192c.jpg.html) http://s12.radikal.ru/i185/0911/7a/00bf29ffde5bt.jpg (http://radikal.ru/F/s12.radikal.ru/i185/0911/7a/00bf29ffde5b.jpg.html) http://s39.radikal.ru/i086/0911/57/ddff6fa10c38t.jpg (http://radikal.ru/F/s39.radikal.ru/i086/0911/57/ddff6fa10c38.jpg.html) http://i001.radikal.ru/0911/04/2945face53act.jpg (http://radikal.ru/F/i001.radikal.ru/0911/04/2945face53ac.jpg.html)

Chuk
30.11.2009, 20:50
Աշունը շատ հավանեցի, ու Ջեզվեն, մյուսներն էլ լավն են, բայց սրանք հատկապես հավանեցի:

Nareco
30.11.2009, 22:35

Շնորհակալ եմ Հայկօ ջան:
Էս նկարները, որոնք տեղադրել եմ այստեղ, դրանք զուտ նկարել եմ էսպես կոչված ժամանցի համար, ֆեյսբուքում ընկերներիցս մեկը նկար էր ուղարկել, ես էլ որոշեցի փորձել: Ուղղակի այս նկարները հիմք, էսքիզ հանդիսացան, որ դրանք հանձնեմ կտավին: Նկարչությունն ինձ համար ամենահաճելի հոբբիներից մեկն է, ոչ ավելին.. :)

Nareco
30.11.2009, 22:37
Մոռացա ավելացնել, որ ինչը հատկապես ինձ շատ գրավեց, ֆեյսբուքում այդ նկարելու ընթացքի ձայնագրումն էր, այսինքն հիմա այս նկարներից յուրաքանչյուրի REPLAY-ը կրկնողությունը կա, այնտեղ կոճակ կա` սեղմում ես, ու խնդրեմ 0-ից նկարը քո ընտրած արագությամբ աչքիդ առջև «նկարվում է»: :)

Nareco
29.12.2009, 18:11
http://img3.imageshack.us/img3/6783/narecosss.jpg

Moonlight...

Chuk
29.12.2009, 21:51
Moonlight...
Էս նկարի գույները չհավանեցի, շատ վառ են, մի տեսակ, իմ կարծիքով, չեն բռնում նկարի բովանդակությանը:

Nareco
29.12.2009, 22:25
Էս նկարի գույները չհավանեցի, շատ վառ են, մի տեսակ, իմ կարծիքով, չեն բռնում նկարի բովանդակությանը:

Արտ ջան, դե նայած ում մոտ ոնց է արտահայտվում: :oy:love:)

Chuk
29.12.2009, 22:41
Արտ ջան, դե նայած ում մոտ ոնց է արտահայտվում:

Ես ընդամենը իմ տպավորությունն եմ գրում, Նարեկ ջան, տպավորություն բացառիկ ճշմարտության չի հավակնում :)