PDA

Դիտել ողջ տարբերակը : Զզվանք



Arisol
16.01.2007, 20:33
Շատ տարածված երևույթ ա զզվանքը: Ինձ հետաքրքիր ա մի քիչ պրոֆեսսիոնալ պատասխանն իմ հարցերին: Կան մարդիկ, որոնք կարող են խմել շշից կամ բաժակից, որից արդեն մոտ 5 հոգի կամ ավելին խմել են ու իրենց համար դա սովորական լինի, ուտել նույն գդալով, որը մինչ իրեն օգտագործել են, ուտել անլվա մրգեր և բանջարեղեն, զզվելի բաներ (էկոլոգիապես ոչ մաքուր) կամ էլ առանց որևէ միմիկայի ձեռը գցել ահավոր զզվելի խառնուրդների մեջ:[ : Անձամբ ես վերը նշած բաներն անել չեմ կարող, այլապես ահավոր զզվանք և սրտխառնոց կառաջանա մոտս: Կան նաև մարդիկ, որոնց մոտ զզվանքից կարող են առաջանալ գորտնուկներ կամ էլ մարմնի վրա ալլերգիայի պես ցան դուրս տա: Ինչո՞վ ա բացատրվում տվյալ երևույթը: Ինչու՞ մարդկանց որոշ մասն արխային կարող են անել այդ ամենը, իսկ մյուսները ոչ: Եվ արդյոք ընդունելի ա նման բաները:Նաև հետաքրքիր ա, թե ոնց են որոշ մարդիկ արխային խմում նույն շշից և այլն:[ :